ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամերիկացի քաղաքագետ Ս. Հանթինգթոնը ձևավորեց մոտեցում, ըստ որի գլոբալացման գործընթացները մարտահրավեր են նետել ԱՄՆ-ի ազգային ինքնությանը: Հոդվածագրի կարծիքով, Ս. Հանթինգթոնի այդ մոտեցման օգնությամբ ցանցավորվում է «ամերիկյան ոգու» պահպանման համար ռազմավարական նշանակություն ունեցող սոցիալական, տնտեսական, քաղաքական տարածությունը՝ ստեղծելով թշնամու և հերոսի նոր կերպարներ: Ելակետ ընդունելով Ս. Հանթինգթոնի մոտեցումները՝ սփյուռքի վերաբերյալ հոդվածի հեղինակը առաջարկում է ազգային ինքնությունն ուսումնասիրել անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ: Որպես ցանցային գործունեության առանձնահատուկ ձև՝ նմանօրինակ մոտեցումը «Սփյուռք-պատմական հայրենիք», «Սփյուռք-ընդունող հասարակություն», «Սփյուռք-միջազգային (միջկառավարական) կազմակերպություններ» տիրույթում հնարավորություն է տալիս ընդարձակելու ազգային ինքնության արդիականացման սոցիալական տարածությունը: Այս ցանցայնությունը տարածական տարբեր հարթություններում ինքնորոշված «Ես»-ին հնարավորություն է տալիս ազգային ինքնության արդիականացմանև ցանցային հաղորդակցության միջոցով ձևավորել գլոբալ քաղաքացիական օրակարգ, դառնալ գլոբալ քաղաքացիական հասարակության դերակատար: Առաջարկված մոտեցումը, հեղինակի համոզմամբ, ուշագրավ է, քանի որ հնարավորություն կտա ԱՄՆ-ի հայկական Սփյուռքին ոչ միայն պայքարել պատմական արդարության վերականգնման համար, այլև հետամուտ լինելով տրավմատիկ հիշողության վերարժևորմանը և ապագայի աշխարհում հայության արժանապատիվ կեցության ապահովմանը, հզորանալ և անդամագրվել «Հայկական աշխարհ» նախագծի կերտման տեսլականին:
Հիմնաբառեր. պետություն, պետականաշինության մշակույթ, գլոբալացման գործընթաց, ինտեգրում, քաղաքակրթական արժեքներ, ազգային ինքնություն, քաղաքական արդիականացում,ցանցային կառավարում, ինքնորոշում, մարգինալություն, սփյուռք:
Արդի կերպափոխվող աշխարհում ազգային ինքնությանպահպանմանմարտահրավերներըբազմատեսակեն` ցանցային գլոբալացում, տեխնոգենաղետներ, բնականռեսուրսներիսպառմանգիտակցում, տեղեկատվական պատերազմներ, ճգնաժամիտարաբնույթալիքներ, այդթվումնաևոգեղենականությանճգնաժամևայլն: Այս համատեքստում առկամարտահրավերներիննպատակամետպատասխանելունպատակովանհրաժեշտէուսումնասիրելբազմաէթնիկությանքաղաքակրթականարժեքայնությանտարամիտվածությունը, որոնցիցկարևորներնեն.
- գլոբալաշխարհումավանդականևարդիականարժեշահայինհամակարգիառանձնահատկությունների,ազգային և անդրազգայիննույնականացմանձգտումների, ինչպեսնաևսոցիալականևքաղաքականցանցերինտեգրվածտարաբնույթ«Ես»-երիինքնորոշմանմակարդակներիմիջևառկաաններդաշնակդրսևորումները,
- քաղաքակրթություններիբախում-երկխոսությունհատույթներում ինչպես քաղաքականարդիականացման, այնպես էլ մարգինալության, պոպուլիզմի և օլիգարխիայիփոխհարաբերություններիհիմնախնդիրները, որոնք դրսևորվում ենպետականաշինության մշակույթի շրջանակներում: Վերջինս ստեղծում է մասնագիտացված անձնակազմ, որը տարածքային միավորի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում՝ ապահովելով լոյալություն և կայունություն: Դրանց օգնությամբ էլ մշտական ինստիտուտների առկայությամբ օժտված կենտրոնացված և ինքնավար կառույցների միջոցով պետություն է կառուցվում, որը տվյալ բնակչության նկատմամբ ունի գերիշխանություն և պատասխանատու է անվտանգության ապահովման համար[ 1 ]: Այս ամենն էլ նոր աշխարհաքաղաքական կարգի կազմակերպման առաջատար սկզբունք է, որի քաոսային դրսևորումն ուղեկցվում է ազգային ինքնության ճգնաժամով: Այս ամենն էլ նկատի ունենալով՝ փորձել ենք, համաձայն Ս. Հանթինգթոնի «Ո՞վ ենք մենք. ազգային ինքնության մարտահրավերները» աշխատության,ներկայացնել բազմաէթնիկ տարածաշրջանների քաղաքական զարգացման այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առնելով՝Հայաստանի Հանրապետությունը և հայկական Սփյուռքը, իր մրցակցային մասնակցության դժվարին հիմնախնդիրը լուծելով, կապահովի ցանցային կառուցակարգերով գործառնող հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների կայուն զարգացումը ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Այս պարագայում ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մշակել շարունակական բարեփոխումների ռազմավարություն, որը ՀՀ կառավարող էլիտային հնարավորություն կտա հանդես գալու որպես էթնիկ ինքնության բնականոն արդիականցման և՛ պրովայդեր, և՛ մոդերատոր:
Անդրադարձ կատարելով ամերիկյան ինքնությանը՝ Ս. Հանթինգթոնը հստակեցնում է երկու մոտեցում: Առաջինի համաձայն ԱՄՆ-ը«ներգաղթյալների պետություն» է, իսկ ըստ երկրորդի՝ ամերիկյան ազգային ինքնությունն անվանվում է «ամերիկյան հավատամք(կրեդո)»: Հաճախ այս երկու ինքնությունները համադրվում են: Համաձայն Հյունար Մյուրդալի՝ «ամերիկյան կրեդոն», որը միավորում է տարատեսակ ներգաղթյալ ազգությունների, ցեմենտ է, որը սոսնձում է այդ մեծ և այլ ազգերի հետ չհամեմատվող ազգի կառուցվածքը: Համաձայն Սթելի Հոֆֆմանի՝ ամերիկյան ինքնությունը, որպես «նյութական գործոն», այն է` ներգաղթից ծնված էթնիկական բազմազանության և «գաղափարական գործոն», լիբերալ-դեմոկրատական կրեդոյի յուրահատուկ արտադրանք է: Ե՛վ 19-րդ դարում, երբ Ամերիկան համարյա միակ դեմոկրատիան էր աշխարհում, և՛ 20-րդ դարում, երբ Ամերիկան դարձավ «ազատ աշխարհի առաջնորդ՝ ամերիկյան կրեդոյի սկզբունքները մնում էին ամերիկյան ինքնության հիմք [2,с. 528]: Ամերիկյան հավատամքի սկզբունքներն են` ազատությունը, հավասարությունը, դեմոկրատիան, քաղաքացիական իրավունքները, խտրականության բացակայությունը և օրենքի գերակայությունը: Դրանք իրենց էությամբ հասարակության կառուցվածքի հիմնարար տարերն են և, ունենալով խոր հուզական բովանդակություն, ներառում են մշակույթով և ազգությամբ հագեցած արյան ու հողի պատկանելության զգացում: Ինչպես գրում էր Էռնեստ Ռենանը, «Ազգը երկար փնտրտուքների, բազմաթիվ զոհերի և համառ ջանքերի արդյունք (գագաթնակետ) է» [2, էջ 529]: Ըստ Ս. Հանթինգթոնի՝ Է. Ռենանի այս մոտեցումն անվիճելի ճշմարտություն է պարունակում, քանի որոգինգոյություն ունի սրբերի, աստվածների և հրեշների մեջ: Յուրաքանչյուր ազգի մեջ, ինչպես, օրինակ, ամերիկացիների, կարող է գոյություն ունենալ կրեդո, բայց ազգի ոգին կրեդո չէ: Դա ինչ-որ ուրիշ բան է, և այն որոշվում է ընդհանուր պատմությամբ, ավանդույթներով, մշակույթով, ընդհանուր հերոսներով և չարագործներով, հաղթանակներով ու պարտություններով՝ ամփոփված հիշողության միստիկ ակորդներում [2, էջ529]:
Արդեն 18-րդ դարում առաջացավգաղափարական կողմնորոշման անհրաժեշտություն` եվրոպացի հայրենակիցներից անկախությունը արդարացնելու համար: Եթե 17-ից 18-րդ դարերում ամերիկյան ինքնության բաղադրիչներն էին` սպիտակ մաշկը, բրիտանական ծագումը, բողոքականությունը, ապա 20-րդ դարի վերջում այն ավելի ընդլայնվեց` ներառելով անգլիացիներին, գերմանացիներին, իռլանդացիներին և սկանդինավցիներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին էթնիկական նույնականացումը դադարեց ամերիկյան ինքնության կարևորագույն բաղադրատարր լինել: Ըստ Ս. Հանթինգթոնի՝ արդեն 1970-ական թթ.-ից ամերիկյան ինքնությունը հաստատվեց մշակույթի միջոցով, որի հիմնական բաղադրիչների՝ անգլերենի, օրենքի գերակայության վերաբերյալ անգլիական պատկերացումների, կառավարողների պատասխանատվության, անհատի իրավունքների միջոցով մարդիկ կարող են երկրի վրա դրախտ ստեղծել: Այս մշակույթի ընձեռած տնտեսական հնարավորությունները դարձան այն գործոնները, որոնք ԱՄՆ-ը գրավիչ դարձրեց ներգաղթողների համար: Ս.Հանթինգթոնը մերժում է Ամերիկան «ներգաղթյալների երկիր» է մոտեցումըտարբերակելով «ներգաղթյալ» և «վերաբնակիչներ» հասկացությունները: Վերջինները ԱՄՆ-ի հիմնադիրներն են, իսկ «ներգաղթյալ» հասկացությունը 1980-ականներից օգտագործվեց նորեկներին վերաբնակիչներից տարբերակելու համար:
Քաղաքական գիտության դասական մոտեցման համաձայն՝ ազգային ինքնության արժեհամակարգի հիմքը պատմամշակութային և առասպելադիցական նշանակություն ունեցող սրբազան տարածքն է՝ իր բնական և ինստիտուցիոնալ ժամանակով: Սակայն ԱՄՆ-ում տարածքային ինքնության երևույթը շատ թույլ է արտահայտված, քանի որ, ի սկզբանե լինելով շարժունակ, ամերիկացիները կապված չեն եղել որոշակի տարածքների հետ: Ամերիկացիների՝տարածքի հանդեպ ունեցած վերաբերմունքը հիմնավորում է վերջիններիս նույնականացումը քաղաքական գաղափարների և ինստիտուտների հետ: Ամերիկացիների ուշադրությունը կենտրոնացված է դեպի քաղաքականություն, այլ ոչ թե աշխարհագրություն, քանի որ ռացիոնալ և խաղային բնույթի քաղաքականությամբ կարելի է ունենալ ցանկացած տարածությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը դարձավ բազմազգ պետություն, իր բազմազգ ինքնությամբ: Չնայած բնակչության էթնիկական կազմում անգլո-ամերիկյան գերազանցության մայրամուտին՝ ԱՄՆ նախնիների անգլո-բողոքական մշակույթը՝ WASP-ը (White Anglo-Saxon Protestant — ԱՄՆ-ի «սպիտակ ոսկոր» և «կապույտ արյուն» անգլոսաքսոնական ծագմամբ և բողոքական հավատքով կառավարող էլիտա), շուրջ երեք հարյուրամյակ եղել և շարունակում է մնալ ամերիկյան ինքնության գերակա բաղադրիչ: Հետադարձ հայացք նետելով ԱՄՆ-ի քաղաքական զարգացմանը՝ տեսնում ենք, որ արդեն 18-րդ դարում գաղութաբնակ անգլոսաքսերը ձևավորեցին ազգային ինքնություն, որը քաղաքացիական պատերազմից հետո դրվեց ազգային անվտանգության հիմքում: Քաղաքացիական պատերազմը նպաստեց ազգային ինքնության արժեշահային համակարգի կայացմանը, ինչը վառ արտահայտվեց երկու համաշխարհային պատերազմների և «Սառը պատերազմի» ժամանակ:
Ինչպես 19-րդ, այնպես էլ 20-րդ դարում ինտելեկտուալ, քաղաքական, նույնիսկ տնտեսական էլիտաները ազգայինի պահպանման ջատագով էին: Սակայն համաշխարհային թատերաբեմում անդրազգային կազմակերպությունների առաջացումը, ինչպես նաև անդրազգային դաշինքների առկայությունը հանգեցրեց «կոսմոպոլիտ ինքնության» ձևավորման: Ըստ Ս. Հանթինգթոնի՝ ամերիկյան ինքնության ճգնաժամը պայմանավորված է մի շարք մարտահրավերներով:
Առաջին՝ ԽՍՀՄ-ի փլուզումը վերացրեց ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող գերակա վտանգը: Մինչդեռ պատմական փորձը ցույց է տալիս, որ «արտաքին թշնամու» բացակայությունը կործանարար հետևանք է ունենում հասարակության միասնության համար` նպաստելով սոցիումում խմորումների առաջացմանը: Համաձայն Ս. Հանթինգթոնի՝ ահաբեկչական հարձակումները, հակամարտությունները «չարի առանցքի» երկրների հետ նպաստում են ազգային ինքնագիտակցության բարձրացմանը:
Երկրորդ՝ բազմամշակութային և բազմազան տրոհված գաղափարախոսությունները խաթարեցին «ամերիկյան հավատի» հիմնաքարային նշանակություն ունեցող հզոր բաղադրիչները՝ թուլացնելով «ամերիկյան կրեդոն»:
Երրորդ՝ ներգաղթի երրորդ ալիքի հետևանքով ԱՄՆ-ում հաստատվեցին բազմամիլիոն լատինաամերիկացիներ և Ասիայի բնակիչներ: Այս ալիքն իր բնույթով տարբերվում էր նախորդ երկու ալիքներից, քանի որ վերջիններիս կազմում եվրոպացիներ էին: Նոր ներգաղթածների ավանդույթները և արժեքային համակարգը էականորեն տարբերվում էին ավելի վաղ ներգաղթալների ավանդույթներից: Ի տարբերություն նախորդ երկու ալիքների՝ երրորդ ալիքը չուներ սահմանափակումներ: Ուստի նոր ներգաղթյալների ձուլումը և ազգային կապերի խզումը մնում է խնդրահարույց:
Չորրորդ՝ԱՄՆ-ի պատմության մեջ չի եղել ներգաղթի այնպիսի ալիք, որի ներկայացուցիչները հաղորդակցվեին այլ լեզվով՝ անգլերենից բացի: Նորեկների աշխարհագրական տեղայնացումը, ներգաղթի ծավալների կրճատման անհնարինությունը, ամերիկյան էլիտաների աջակցությունը մուլտիկուլտուրաների սկզբունքներին երկլեզու կրթությունը հանգեցրին այսօրվա ձևափոխվող ԱՄՆ-ի իրականությանը:
Սպառելով իր «մշակութային հիմքերը»՝ ԱՄՆ-ը վերածվել է բազմամշակութային պետության: Ըստ Ս.Հանթինգթոնի՝ ամերիկյան ինքնության ապագայի չորս հավանական տարբերակ կա` գաղափարական, երկակի, ազգայնական կամ մշակութային: Այս շրջանակում ամերիկացիները այնուհանդերձ պահպանել են «ամերիկյան հավատի» սկզբունքները`փորձելով միավորել մարդկանց գաղափարական և քաղաքական հիմքի վրա, որպեսզի զարկ տան ազգային ինքնության վերածնմանը: «Լատինական» ներգաղթի հետևանքը կարող է լինել երկրի մասնատումը «երկակի մշակույթ» ունեցող երկրի (անգլիական և իսպանական): Երկրում տարբեր անջատողական ուժերի գործունեությունը մարտահրավեր է նետում «հիմնաքարային մշակույթին» և «ամերիկյան կրեդոյին», կարող է զարկ տալ մոռացված տարբեր էթնիկական ինքնությունների և արմատական ազգայնական շարժումների:Վերոշարադրյալը թույլ է տալիս եզրակացնել, որ ԱՄՆ-ի ինքնությունը մտել է զարգացման ճգնաժամային նոր փուլ և կարիք ունի Հանճարեղ արթնացման: Արդի պայմաններում անհատն իրեն լիարժեք է զգում միայն այն դեպքում, երբ գիտակցում է իր ազգային ինքնությունը՝ կարևորելով միջավայրը, արժեքները, ավանդույթները, վարքի կանոնները: Այս ամենը վերաբերում է նաև ԱՄՆ-ին, չնայած այսօր անհնար է պատկերացնել համաշխարհային քաղաքական զարգացումները՝ առանց ԱՄՆ-ի գերտերունական նկրտումների: Սակայն սեպտեմբերի 11-ի դեպքերնապացուցեցին, որ ԱՄՆ-ը խոցելի է: Հենց այս ենթատեքստում խոցելիությունը նոր բովանդակություն հաղորդեց ԱՄՆ-ի ազգային ինքնությանը: Ամերիկացիների մեծամասնության համար պարզ էր, որ կարելի է հաղթել միայն հավատով, այն հավատով,որի հիման վրա ի սկզբանե ձևավորվեց ամերիկյան ինքնության հիմքը՝ամերիկյան կրեդոն: Սեպտեմբերի 11-ից հետո անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ ամերիկացիները ազգիբարոյական քայքայումը կասեցնելու նպատակով կրոնը նույնականացնում են անհատական էթիկայի և անհատական վարքի հետ՝ դիտելով այն որպես հակաթույն:
Եթե 20-րդ դարի կեսերին մարդկանց մեծամասնությունը գտնում էր, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ապա դարի վերջում ավելացավ այն մարդկանց թիվը, ովքեր գտնում էին, որ եկեղեցին պետք է հրապարակայնորեն արտահայտի իր դիրքորոշումըքաղաքական և սոցիալական խնդիրների վերաբերյալ: Ամերիկյան հասարակության մեջ կրոնի դերի բարձրացումը այն դարձրեց ամերիկյան քաղաքականության առանցքային տարր: Արդեն Ռ. Ռեյգանի և Ջորջ Բուշի նախագահության տարիներին պետությունն ավելի ուշադիր դարձավ եկեղեցու նկատմամբ: Սակայն դեմոկրատներն ավելի քիչ են գնահատում կրոնի դերը, քան հանրապետականները: Այսպես, Ջոն Քենեդին հավատում էր այն նախագահին, ում վերաբերմունքը կրոնի հանդեպ մնում է իր անձնական գործը: Սակայն Ջիմմի Կարտերից հետո կրոնական թեմաներ շոշափելու տաբուն սկսեց մեղմանալ: 2000 թվականին տեղի ունեցած ընտրություններիբոլոր թեկնածուները նախընտրական արշավի ժամանակ դիմումէիննաև Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Երբ Ջորջ Բուշին հարցրեցին, թե ով է իր համար քաղաքական փիլիսոփայի օրինակը, նա պատասխանեց.Քրիստոսը: Նա ստիպեց ինձ աշխարհին նայել այլ կերպ… Երբ Քրիստոսին տրվում ես սրտով, երբ ընդունում ես Քրիստոս–Փրկչին, կյանքը դառնում է այլ: Եվ ոչ միայն կյանքը, այլև ամբողջ աշխարհը: Հենց այս կերպ եղավ ինձ հետ[2, էջ 552]:Այսպիսի միտումներ առկա են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում. կրոնական վերածնունդը բնորոշ է Արևելյան Ասիային, Կենտրոնական Ասիային և Կովկասին, նաև Լատինական Ամերիկային, Մերձավոր Արևելքին, Աֆրիկային, Չինաստանին և Հարավարևելյան Ասիային: Կրոնի՝ որպես ազգային ինքնության բնութագրիչիաճը նշանակում է կրոնական կոնֆլիկտների թվի աճ աշխարհի տարբեր տարածաշրջաններում[ 3,էջ 6-7]: Ամերիկացիների և իսլամի միջև պայքարը բազմաթիվ առումներով նման է սառը պատերազմի: Բայց կան մի շարք տարբերություններ իսլամի ծայրահեղականների և կոմունիստների միջև: Կոմունիստական շարժումները վայելում էին մեկ ընդհանուր մեծ պետության աջակցությունը, իսլամիստներին աջակցում են մեծ թվով իրար հետ մրցակցող պետություններ, կրոնական կազմակերպություններ և առանձին անհատներ:Կոմունիստները մոբիլիզացնում էին զանգվածներին արևմտյան հասարակությունների գլոբալ կերպափոխման համար կոմունիստականի, իսկ իսլամիստները նպատակ չունեն փոխելու ԱՄՆ-ին կամ Եվրոպային, այլ փորձում են հնարավորինս վնասել դրանց: Նրանք ոչ թե գնում են գործարաններ և բանվորներին բողոքի ակցիաներիկոչ անում, այլ գործում են գաղտնի ձևով՝ մշակելով ահաբեկչական ակտերի ծրագրեր:
Նոր պայմաններում Ամերիկան իր տեղն աշխարհի նոր համակարգում հաստատելու համար պետք է արդյունավետ օգտագործի իր հնարավորությունները. «Բացվել աշխարհի համար,այսինքն՝ բացել իրենց երկիրը ուրիշ ազգերի և ուրիշ մշակույթի համար և,պահպանելով իրենց մրցունակ մշակութային յուրօրինակությունը, այն «առաջարկել» մյուսներին» [2, էջ 552]: Նախ մոտեցումը կոսմոպոլիտ է, ուստի ԱՄՆ-ի առաքելությունը՝ վերափոխել աշխարհը, ընկալվում է առավել կայսերական գնահատումներում: Այս տարբերակում ԱՄՆ դիտվում է կայսերական մետրոպոլիա[4, 437-438 էջ] և կկորցնի իր ազգային ինքնությունը, եթե չշարունակի հզորանալ իր արժեհամակարգի միջոցով[5]: Կոսմոպոլիտիզմի և կայսերականությանը այլընտրանք է ազգային ինքնությունը, որի առաքելությունը ԱՄՆ-ի այն որակների պահպանումն է, որ տարբերակում են նրան այլ ազգերից և գերտերություններից:
Համաձայն Ս. Հանթինգթոնի՝այս երևույթն ավելի խորացավ ԽՍՀՄ փլուզումից հետո. նախ՝ որոշակի ճգնաժամային խնդիրներ առաջացան ամերիկյան նույնականացման համար. հոգեբանորեն կյանքը որոշակիորեն իմաստազրկվել էր, քանի որ թշնամու բացակայությունն անսպասելի իրողություն էր ամերիկացիների համար: Ս. Հանթինգթոնը, կարևորելով այս հանգամանքը, անդրադարձել է Ալեքսանդրիայի կայսեր՝ Կոնստանդինոս Կավաֆիսին, որը նկարագրում է ժողովրդի խուճապահար վիճակը, որըհետևանք է բարբարոսների, այսինքն՝ թշնամիների անհետացման: Չնայած թշնամու առկայությունը կարող է հանգեցնել պատերազմի, սակայն այս պարագայում դա կարող ենք դիտարկվել որպես դրական երևույթ, քանի որ հենց պատերազմի մոբլիզացնող ուժն է, որ ժողովրդին վերածում է ազգի: Այսպիսի ընկալումներում էլ զարգացել է Ամերիկյան ազգաշինության և պետականաշինության մշակույթի գործընթացը: Հեղափոխությունն այնտեղ նպաստել է ամերիկյան ժողովրդի ձևավորմանը, իսկ քաղաքացիական պատերազմը`ազգի:Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով տեղի ունեցավ ազգի և պետության միաձուլման գործընթացը, իսկ «սառը պատերազմի» ավարտն իր հետ բերեց անորոշություն: Արտաքին վտանգի բացակայությունն իր բացասական ազդեցությունն է թողնում ազգի միասնության վրա, որը կարող է էթնիկական և խմբային հակասությունների պատճառ դառնալ` նպաստելով սոցիալական հավասարության հաստատման գործընթացում բարդույթների առաջացմանը. «Ազգերին հարկավոր են թշնամիներ, և յուրաքանչյուր հեռացված թշնամուն փոխարինում են նորերը»:
1990-ական թթ. ամերիկյան քաղաքագետները զբաղված էին նոր թշնամի փնտրելու գործով: Նրանք սկզբում կանգ առան Ռուսաստանի տարբերակի վրա, սակայն այն իր չլուծված հիմնախնդիրներով չէր կարող ուժեղ մրցակից լինել: Իսկ ինչ վերաբերում է Սլոբադան Միլոշևիչին, Սադամ Հուսեյնին, ապա նրանք չէին կարող դառնալ Ստալին, Բրեժնև, Հիտլեր: ԱյստեղԱՄՆ-ըգերագնահատելովսեփական ուժերը որոշեց պայքար ծավալելահաբեկչության, թմրամոլության, ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ՝ դասակարգելով «վատ գործերին» մասնակից պետություններին: Խոսքն ԱՄՆ-ի թշնամիների մասին է, որոնք, ըստ Ս. Հանթինգթոնի, դասակարգվեցին ըստ հետևյալ չափանիշների՝ահաբեկչական կազմակերպություններ («Համաս», «Հեզբոլա», «Իսլամական ջիհադ., «Ալ-կայիդա»), ահաբեկչությանը օժանդակող (Իրան,Աֆղանստան),կոմունիստական գաղափարախոսության կրող(Չինաստան,Կուբա), Իսլամ տարածող (Իրան, Իրաք, Աֆղանստան, Սուդան, Լիվիա), «Հանցագործ» (մտավախության տեղիք տվող երկրներ), «Չարիքի առանցք» (ժամանակակից թշնամիներ` Իրաք, Իրան, Հյուսիսային Կորեա, Սիրիա ) երկրներ:
Անդրազգային կորպորացիաների զարգացման գործընթացին զուգահեռ՝ մեծացավ ամերիկյան ընտրանու դերը: Իրենց բնույթով լինելով երկու տեսակ` տնտեսական և բարոյամշակութային, որի ջատագովը հենց «մտավորականությունն» է, անդրազգային կորպորացիաներն իրենց շահերն առանձնացնում են պետական շահերից՝ կարևորելով գլոբալ շուկան, որն էլ ձևավորում է գլոբալ ընտրանին: Ընդ որում,երբ «General Motors»-ի ղեկավարը 2000թ. իր ելույթում ձևակերպեց մոտեցում, թե ինչ որ շահեկան է այս ընկերության համար, նույնն էլ շահեկան է ամբողջ ԱՄՆ-ի համար,ազգայինիև բիզնեսի շահերըզուգամիտելու այս մոտեցումը քննադատության ենթարկեցին, քանի որելույթի հեղինակըառաջինը հիշատակել էր ոչ թե պետությունը, այլ կազմակերպությունը, այսինքն՝ անտեսվել էր պատմության հոլովույթում մշակված պետականաշինության մշակույթի արժեհամակարգը:
Փաստորեն ազգային ինքնությունն սկսել է նույնականանալ անձնական ինքնության հետ, քանի որ «Ամերիկան Երկրագնդի վրա լավագույն երկիրն է»:
Ամերիկացիները բազմաթիվ ազգերի և աշխարհի համար ընդունելի են դարձել իրենց յուրօրինակ ազատականության շնորհիվ:Դա գրավեցնրանց, ովքեր ԱՄՆ տեղափոխվելով ձևավորեցինմիլիոնանոց սփյուռքներ ևաստիճանաբարբարձրացրին իրենցազդեցությունը: Այս համատեքստում Ս. Հանթինգթոնը ուշագրավ մոտեցումներ է մշակել սփյուռքի վերաբերյալ: Ըստ նրա՝ սփյուռքը անդրազգային էթնիկական և մշակութային հանրույթ է, որտեղ առկա է միայն անդրազգային նույնականացում: Որպես սփյուռքի դասական օրինակ դիտարկելով հրեաներին՝ Ս. Հաթնինգթոնըբարձր է գնահատում նրանց ազգաստեղծ և պետականաստեղծ բնութագրիչները: Հրեականությունը նպաստել և նպաստում է իր ազգային պետության տնտեսական, քաղաքական, սոցիալական կյանքի զարգացմանը: Այն միջամտում է ազգային պետության արտաքին քաղաքականությանը՝ ներկայացնելով վերջինիս շահերը այն երկրում, որտեղ գործում են: Հենց դա է պատճառը, որ ազգային կառավարությունները սփյուռքը համարում են ազգային հանրույթի կարևորագույն մաս: Վերլուծելով Ս. Հանթինգթոնի մոտեցումները՝ եկանք այն եզրահանգման, որ Ամերիկայում գտնվող այլ ազգերի ներկայացուցիչները, որոնք սփյուռքի անդամներ են, հիմնականում երկու կարևոր նպատակներ են հետապնդում. նախ՝ հնարավորինս ներկայացնում են իրենց պատմական հայրենիքի շահերը, ապա՝ «հյուրընկալած» երկրի պետական շահերը, որը սեփական պահանջմունքների բավարարման և ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու ձգտման նկատառումներով կարող է ավելի բարձր մակարդակի վրա գտնվել:
Ս. Հանթինգթոնը տարբերակված քննարկումէ ԱՄՆ-ում բավական մեծաքանակ մեքսիկական սփյուռքը, որը ռեալ սպառնալիք է ԱՄՆինքնության համար, քանի որ փոխում է երկրի մշակութային և դեմոգրաֆիական պատկերը:1998 թ. Մեքսիկայումօրենք ընդունվեց, համաձայն որի՝ մարդը, լինելով Մեքսիկայի քաղաքացի, ցանկալի է որ ձեռք բերի նաև ԱՄՆ-ի քաղաքացիություն:
Սփյուռքի գործունեության առանձնահատկություններից է նաև այն, որ մտավոր խավի ներկայացուցիչները կարող են հեռանալ իրենց երկրներից և օգտագործել իրենց գիտելիքներն այլ երկրի զարգացման համար:Սակայն սփյուռքի գործառույթներից կարևորագույնն այնէ, որ վերջինս, համագործակցելով ազգային կառավարության հետ, կարող է տվյալ երկրում պաշտպանել իր ազգակիցների շահերը: Ընդ որում, Սփյուռքի գործունեության վրա շատ հաճախ մեծ ազդեցություն են թողնում նաև ազգային պետությունները, դրա վառ օրինակը հայկական սփյուռքն է, որն առաջնորդվում է նախ և առաջ իր ազգային շահերով: Բացի այդ, սփյուռքը մեկ այլ կարևոր նշանակություն ևս ունի՝ ազդել ընտրությունների ընթացքի վրա:
Վերոշարադրյալից ակնհայտ է դառնում, որ 21-րդ դարում ԱՄՆ ազգային ինքնության սահմանների փոփոխությունը կապված է մի շարք հանգամանքների հետ՝ դեմոգրաֆիական իրավիճակից մինչև տնտեսական և միգրացիոն քաղաքականություն, բազմամշակութայնությունից մինչև ազգայնականություն: Այսպիսի շեշտադրումներով է առանձնանում Ս. Հանթինգթոնի՝ ամերիկյան ինքնության կերպափոխման և ԱՄՆ ներքին քաղաքականության մասին գնահատականների ամբողջությունը: Հանդիսանալով միգրանտների երկիր՝ ԱՄՆ-ը շուրջ երեք հարյուր տարի իր ինքնությունը կառուցել է բազմաէթնիկ սկզբունքով՝ հիմնված անգլոսաքսոնական, բողոքական մշակույթի և անգլալեզու Ամերիկայի գաղափարի վրա: Վերջին տասնամյակների ժողովրդագրական փոփոխությունների, ի թիվս մի շարք այլ գործոնների, ամերիկյան ինքնությունը նոր մարտահրավերի է պատասխանում և նոր մարտահրավերներ նետում: Ս.Հանթինգթոնիեզրահանգումները շոշափում են ինքնությանն առնչվող հարցերի այն լայն շրջանակը, ինչը թույլ է տալիս և՛ հետևություններ անել ամերիկյան ինքնության կերպափոխման և դրանում առաջնային դեր կատարած պատճառահետևանքային կապի մասին, կանխատեսել ինքնության հետ կապված խնդիրների հնարավոր զարգացումները: Հնարավոր է, որ դրանք կփոխեն Ամերիկայի դեմքը ժողովրդագրական, քաղաքական, տնտեսական, մշակութային, միգուցե նաև լեզվական տեսանկյունից:
Այժմ անդրադառնանք Ս. Հանթինգթոնի վերլուծության այն կարևորագույն դրույթներին, որոնց ըմբռնման ճանապարհին ի հայտ են գալիս ինքնության մարտահրավերներին պատրաստ լինելու և պատշաճ ու համակարգված պետական քաղաքականություն մշակելու անհրաժեշտության հիմնավորումները ոչ ամերիկյան միջավայրում: Այսպես, ամերիկյան ինքնության՝որպես անընդհատ փոփոխությունների և կերպափոխումների ենթարկվող այդ ճկուն համակարգի զարգացման ներկա փուլի միտումներում Հանթինգթոնն առանձնացնում է այն առանցքային կետերը, որոնց վերաբերյալ ուսումնասիրությունները բացահայտում են ամերիկյան ինքնության հետ կապված հրատապ հարցերի ողջ ներկապնակը. «….ինքնության էթնիկ և ռասսայական աղբյուրների կարևորության նվազում և/կամ վերացում, երկլեզու և երկու մշակույթ ունեցող Ամերիկա (անգլախոս, անգլոսաքսոնական և իսպանախոս, լատինաամերիկյան մշակույթների բնական հակամարտության, գաղափարական, լեզվական առճակատումից առաջացած կամ ապագայում հնարավոր անհամատեղելիությամբ պայմանավորված ինքության ճգնաժամ) [6, էջ300]: Փաստորեն, ժամանակի ընթացքում էթնիկ ինքության կորստի, կրոնական համայնքների և խառնամուսնությունների հաճախակիացման և դրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխության պատճառով ամերիկացիները հասան այն հանգրվանին, որտեղ ոչ միայն խնդրահարույց է դառնում ամերիկյան ազգային ինքնության «կրեդոյի» նկարագրությունը, այլև «սպիտակ Ամերիկան մի քանի տասնյակ էթնիկ խմբերից բաղկացած, բազմաէթնիկ հասարակությունից վերածվում է տասնյակ միլիոնավոր բազմաէթնիկ անհատներից բաղկացած, էթնիկականությունից զուրկ հասարակության» [ 6, էջ 303]: Էթնիկ խմբերը, ամերիկյան պետության երեքհարյուրամյա պատմության ընթացքում հանդիսանալով ազգային ինքնության բաղկացուցիչ մաս, իրենց տեղը զիջում են մի նոր՝ընդհանուր ինքնության, որը թեպետ ամերիկացի լինելու բանաձև է, սակայն չունի հստակ սահմաններ.սա վտանգում է՝ ավանդական ամերիկյան հասարակության անգլոսաքսոնական, բողոքական մշակույթը իր հերթին մշակութային-լեզվական հարթությունում առաջ բերելովնոր ձևափոխումներ, որոնց վերջնական հանգրվանը կամ ամերիկյան ինքնության երկակի բնույթն է, կամ դրա անորոշ ընկալումը: Բնական է, որ նման պայմաններում ի հայտ են գալիս ինքնության դասական ընկալումները քաղաքական պայքարի վերածող խմբեր: Ի տարբերություն մարգինալ գործունեություն ծավալող, սակայն իրենցից որոշակի վտանգ ներկայացնող ծայրահեղական, ռասիստական խմբավորումների՝«ավանդականները (նեյթիվիստները)» պայքարում են իշխող մշակույթի և ինքնության (իրեն վերագտնել և ինքնավերականգնվել) համար: Հենվելով միգրացիան կանգնեցնելու ամերիկյան հասարակության տրամադրությունների վրա՝ նրանք իրականում քաղաքական դաշտ են տեղափոխում միգրացիոն գրեթե չվերահսկվող հոսքերի արդյունքում առաջացած ժողովրդական իրողություններից բխող խնդիրները, փորձում ինքնապաշտպանական մեխանիզմներին կարևորություն հաղորդել: Անհրաժեշտ է հաշվի առնել և՛ «նեյթիվիստների» պայքարը անգլախոսության և անգլոսաքսոնական մշակույթի համար, և՛ժողովրդագրական ճնշումները, իսպանախոսների լեզվական-մշակութային հավասար իրավունքների ձգտումը և քաղաքացիական հասարակության արձագանքը:
Ինքնության փոփոխությունների կամ մարտահրավերների ամերիկյան տարբերակում հետաքրքիր է նաև քաղաքական էլիտայի արձագանքը: Ավանդաբար անգլերենի դերը կարևորվել է ամենաբարձր մակարդակով. այդպիսին էր Թեոդոր Ռուզվելտի՝ անգլերենի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, երբ նա պնդում էր, որ Ամերիկան պիտի ունենա մեկ դրոշ և մեկ լեզու՝հիմնադիր հայրերի լեզուն [6, էջ 328]: Մինչդեռ 2000-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը լիահույս էր, որ ինքն ամերիկյան վերջին նախագահն է լինելու, ով չգիտի իսպաներեն: Ակնհայտ է, որ ամերիկյան քաղաքական էլիտան նոր մոտեցում ունի լեզվի և ինքնության հետ կապված հարցերում: Ամերիկյան հանրության դիրքորոշումը ոչ միշտ է համընկնում ամերիկյան էլիտայի դիքորոշմանը, ինչպես աշխարհում ԱՄՆ-ի ունեցած տեղի ու դերի, այնպես էլ միգրացիայի հարցում: Դրա հետևանքով Հանթինգթոնը խոսում է Ամերիկայի՝ ոչ ներկայացուցչական (unrepresentative) ժողովրդավարություն լինելու մասին: Առաջիկայում իսպանախոս բնակչության տեսակարար կշիռը մեծանալու է, ինչը էական ազդեցություն կունենա ինչպես ազգային ինքնության ապահովման հանրային բանավեճում, այնպես էլ քաղաքականության մեջ: Ուստի ԱՄՆ-ում կամ կվերարժևորվեն ազգի ընկալումները, կամ կգտնվեն մեխանիզմներ՝ անփոփոխ թողնելու անգլոսաքսոնական մշակույթն ու անգլերենի դերը՝ ինտեգրելով իսպանախոս բնակչությանը:
Հանրագումարենք. ուսումնասիրության շրջանակներում կարևորում ենք ազգային ինքնությունը` որպես քաղաքակրթական և հոգեբանական երևույթ, ինչպես նաև ազգային «Ես»-ի տրանսֆորմացման հինախնդիրները քաղաքական արդիականացման համատեքստում՝ լուսաբանելով միջէթնիկական բախումները, պատմական հիշողության տրոհվածությունը և մեխանիկական արևմտականացման ու մարգինալության հաղթահարման գործընթացները։ Պետականաշինության մշակույթի արդիականացման առանձնահատկությունների բացահայտման նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել վերարժևորելու ազգային նույնականացման արդի դրսևորումների ուսումնասիրման տեղեկատվահաղորդակցական հարացույցը: Ուստի անրաժեշտ ենք համարում ուսումնասիրել ազգային ինքնության արդիականացման որպիսությունը և նրա տրանսֆորմացիան՝ որպես տեղեկատվահաղորդակցական գործընթաց, ինչպես նաև սոցիալական և քաղաքական ցանցերը՝ որպես բազմաէթնիկ տարածաշրջաններում պետականաշինության մշակույթի արդիականացման գրավական: Պետականաշինության մշակույթի արդիականացման գործընթացի հիմքում դնելով բնության և բանականության էկոլոգիան [7]՝ հնարավորություն ենք ստանում հիմնավորելու «ոսկե միլիարդի» պատասխանատվությունը և կանխելու ազգային «ծայրամասերի», «համաշխարհային սև գյուղի» և «համաշխարհային սպիտակ քաղաքի» միջև նախանշվող զարգացման իրարամերժ ուղիները: Այս նկատառումներով անհրաժեշտ է օգտագործել ազգերի և պետությունների խաղաղ կենսագործունեություն և բնականոն արդիականացում ապահովող դինամիկ հավասարակշռության, փոխշահավետ համագործակցության և փոխօգնության իրական լինելիության ձևաչափերը[8]:
Գլոբալ կառավարման համակարգ ձևավորելու նկատառումներով քաղաքական արդիականացման համատեքստում ավանդականից դեպի մոդեռն դարաշրջան անցում կատարող հասարակական կառավարումը կազմակերպվում էր աստիճանակարգային սկզբունքի միջոցով, իսկ պոստմոդեռն դարաշրջանում առաջնային տեղ է զբաղեցնում տեղեկատվահաղորդակցական հարացույցը՝ ցանցային կառավարման միջոցով: Այսպիսով, բազմաէթնիկ տարածաշրջանների կառավարման արդյունավետության բարձրացումը թե՛ տեսական, թե՛ կիրառական առումներով հրատապ է դարձրել մի կողմից՝ սոցիալ-քաղաքական ցանցերը որպես ազգային ինքնության պահպանման, մյուս կողմից` պետականաշինության մշակույթի արդիականացման գրավականի դիտարկումը: Ուսումնասիրելով Ս. Հանթինգթոնին և ելնելով այն իրողությունից, որ նա համակարգված ներկայացրել է ազգային ինքնության արդիականացման հրամայականները, կատարենք հետևյալ ընդհանրացումները:
- Գլոբալացման գործընթացում սոցիո և էթնո մշակութային և քաղաքական փոփոխության բազմաչափ փոխհարաբերություններն ազդում են ազգային ինքնության «Ես»-ի մրցունակության վրա: Բազմաէթնիկ տարածաշրջանների քաղաքական արդիականացման առանձնահատկությունները դիտարկելով ազգային ինքնության ապահովման տեսանկյունից՝ առանցքային է ոչ միայն ռացիոնալի և իռացիոնալի ներդաշնակեցման անհրաժեշտությունը, այլև ռացիոնալ ընտրության մոտեցումը:
- Գլոբալացման և գլոլոկալացման բազմամակարդակ հատվածայնությունն ու անորոշությունը մարգինալացնում են ազգային ինքնությունը: Որպեսզի ազգային ինքնության ապահովումն ընթանա և՛ «ամերիկյան կրեդոյի», և՛ «հրեական աշխարհի», և՛ «հայկական աշխարհի» միջև ծավալված բազմամակարդակ երկխոսության տրամաբանությամբ, կառավարող էլիտան պետք է հանդես գա մի կողմից որպես ազգային ինքնության ցանցավորման արժեքային պրովայդեր, մյուս կողմից՝ պետականաշինության մշակույթի կայացման և արդիականացման ադմինիստրատոր:
- Պետականաշինության մշակույթի արդիականացման ցանցային, կետային, կախյալ մոդելների կիրառումը հնարավորություն է ստեղծում զարգացած կենտրոններին, հիմնվելով ազատական արժեքների ունիվերսալության և խաղային բնույթի վրա, զարգացող «ծայրամասերին» մատուցել քաղաքական արդիականացման սեփական տարբերակը: Այս պարագայում, օգտագործելով մշակութանորմատիվային և կառուցվածքային—ինստիտուցիոնալ նմանությունները, քաղաքական արդիականացման տարաբնույթ մոդելների օգնությամբ փորձ է արվում համահարթեցնելո ւէթնոմշակութային այնպիսի երևույթներ, որոնք միջազգային հարաբերությունների դաշտ են արտահանում չազատականացված՝ անորոշություններ, հատվածայնություններ և քաոսայնություն պարունակող «ավանդական» արժեքներ: Ուստի, որպեսզի զարգացած կենտրոնների և զարգացողծ այրամասերի միջև աններդաշնակությամբ և հակասականությամբ օժտված էթնոազգային կապերը վերածվեն ռեալ գործող բազմամակարդակ ցանցերի, անհրաժեշտ է բարձրացնել ազգային ինքնության էվոլյուցիայի հիմքի վրա արդիականացող պետական կառավարման արդյունավետությունը:
- Բազմաէթնիկ տարածաշրջանների քաղաքական արդիականացման ժամանակատարածքային բազմաչափության և աններդաշնակ փոփոխությունների պայմաններում էթնիկ «Ես»-ը «հյուրընկալված» հայրենիքում առկա մարտահրավերներին պատասխանելու համար փորձում է բարձրացնել իր մրցունակությունը և՛ ազգային ինքնության պահպանման, և՛ կորստի, ձուլման միջոցով: Այդ իմաստով ԱՄՆ-ի հայկական սփյուռքը հետամուտ է տրավմատիկ հիշողության վերարժևորման միջոցով պատմական արդարության վերականգնման և ապագա աշխարհում հայության արժանապատիվ կեցության ապահովման ու հզոր ՀՀ և ԼՂՀ կերտման տեսլականին: Ուստի պատմականության հետմիասին ազգակերտման և պետականաշինության մշակույթը` որպես և՛ իրական, և՛ վիրտուալ հայկականության մրցունակությունն ապահովելու բաղկացուցիչ, դարձել է հայի տեսակի արժեշահային համակարգի բնականոն արդիականացման գերակայություն՝ «Հայկական աշխարհի» կայացման շրջանակներում:
- Գլոբալացման պայմաններում «Ես»-ը, իրեն նետված տարաբնույթ մարտահրավերներին պատասխանելու համար, ռազմավարական նախագծերի հարահոս ծրագրավորման գործընթացների մեջ է: Այս համատեքստում բազմաէթնիկ տարածաշրջաններում քաղաքական արդիականացումը ենթադրում է ավանդական և արդիական արժեքների զուգամիտում, որը թույլ է տալիս իրականացնել ապակենտրոնացված կառավարում, ապահովել բազմադերային քաղաքական դաշտ, ապահովել մրցակցային մասնակցություն:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Nation-Building, Identity and Citizenship Education: Cross Cultural Perspectives, Eds. J.Zayda, H.Daun, L.J.Saha, 2009, http://books.google.am/books?id=WXLtU14ggwQC&pg=PA20&dq=hantington+about+state+culture+building
- Хантингтон С., Кто мы? Вызовы американской национальной идентичности, М.: АСТ, 2008, с. 528
- Хантингтон С., Столкновение цивилизаций, М.: Изд. АСТ, 2003.
- Хардт М., Негри А., Империя, М.: Праксис, 2004,
- Maximilano Korstanje HUNTINGTON AND THE LIIBERAL THOUGHT PROBLEMS OF ANGLO—DEMOCRACY TO UNDERSTAND POLITICS, Nómadas. Revista Crítica de Ciencias Sociales y Jurídicas | 37 (2013.1), http://dx.doi.org/10.5209/rev_NOMA.2013.v37.n1.42560
- Samuel P. Huntington.Who are We ? America’s Great Debate.2004.
- Бейтсон Г. Экология разума. Избранные статьи по антропологии, психиатрии и эпистемологии / Пер. с англ. М.: Смысл. 2000
- Кеннеди П., Вступая в двадцать первый век, Пер.с англ./М.:Издательство Весь мир, 1997
МАРИАМ МАРГАРЯН
Зав. кафедрой политического управления и анализа
Академии государственного управления РА,
доктор политических наук, профессор
ИМПЕРАТИВЫ МОДЕРНИЗАЦИИ НАЦИОНАЛЬНОЙ ИДЕНТИЧНОСТИ (НА ОСНОВЕ РАБОТЫ С.ХАНТИНГТОНА «КТО МЫ: ВЫЗОВЫ АМЕРИКАНСКОЙ НАЦИОНАЛЬНОЙ ИДЕНТИЧНОСТИ»)
После распада СССР процесс глобализации бросил вызов национальной идентичности США. Автор на основании анализа подходов С.Хантингтона, согласно которым национальная идентичность США находится под угрозой, приходит к выводу, что представленные выводы носят игровой характер. Данный подход позволяет США посредством превращения в сеть социальное, экономическое и политическое пространство, создавая образ нового врага, что и имеет стратегическое значение для модернизации “американского духа”. Основываясь на подходах С.Хантингтона относительно Диаспоры, автор статьи предлагает изучать ее в триединстве прошлое-настоящее-будущее как особая форма сетевой деятельности: “Диаспора-историческая родина”, “Диаспора-принимающее общество”, “Диаспора-международные (межправительственные) организации”. Данная сетевая форма сохранения национальной идентичности позволяет самоопределившемуся в разных пространственных плоскостях “Я” осуществить многовекторную модернизацию. Это дает возможность сформировать глобальную политическую повестку посредством сетевой коммуникации и трансформироваться в актора глобального гражданского общества. Предложенный подход, по убеждению автора, примечателен тем, что позволит армянской диаспоре США бороться не только за восстановление исторической справедливости (международное признание Геноцида армян), но также быть последовательным в переоценке травматической памяти и обеспечении достойной жизни армянства в мире будущего путем увеличения собственной мощи и формируя подходы к созданию проекта “Армянский мир”.
Ключевые слова: государство, культура государственного строительства, глобализация, интеграция, цивилизационные ценности, национальная идентичность, политическая модернизация, сетевое управление, самоопределение, маргинальность, диаспора.
MARIAM MARGARYAN
Doctor of Sciences (Political Science) Professor,
Head of the Chair of Political Management and Political
Analysis of the Public Administration Academy of the RA
THE IMPERATIVES OF MODERNIZATION OF NATIONAL IDENTITY (BASED ON THE S.HUNTINGTON` S MONOGRAPY “WHO ARE WE? THE CHALLENGES TO AMERICA`S NATIONAL IDENTITY”)
After the collapse of the USSR process of globalization challenged the national identity of the USA. The author analyzed S.Huntington`s approaches according to which the national identity of the USA is threatened and concluded that the represented results had game specificity. This approach allows the US to create the imagine of the new enemy by transforming social, economic and political space, which have strategic importance for “American spirit”, into network. Based on S.Huntington`s approaches concerning Diaspora, the author suggests to research the latter in triune of past-present-future as a specific form of network activity: “Diaspora-historical homeland”, “Diaspora-accepting society”, Diaspora-international (intergovernmental) organizations”. This network form of preserving the national identity allows the self-determined in different areas identity to implement multivector modernization. This provides the opportunity to form global political agenda through network communication and transform it into an actor of global civil society. The author is convinced that this approach will allow Armenian Diaspora in the USA to struggle not only for restoration of historical justice (international recognition of Armenian Genocide), but also to be consistent in reassessment of traumatic memory and provision of prosperous life of Armenians in the world of future through the raise of own power and formation approaches to create the project “The Armenian world”.
Keywords: state, state-building culture, globalization, integration, civilizational value, national identity, political modernization, network governance, self-determination, marginalism, diaspora.
Уведомление: ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ (ԸՍՏ Ս. ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ «Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ) | Արս
Уведомление: ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ (ԸՍՏ Ս. ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ «Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ) | Արս