Author Archives: mmmmargaryan

Լիդերը՝ կառավարման սկզբունքների կրող


­Հաս­տատ գի­տեմ` Հա­յե­լու Տա­նը ինձ հրաշք­ներ են սպա­սում»։ Ե՛կ պատ­կե­րաց­նենք, որ մի կերպ գտել ենք Հա­յե­լու Տուն տա­նող ճա­նա­պար­հը, ե՛կ պատ­կե­րաց­նենք, որ հա­յե­լին ոս­տայ­նի նման նուրբ է ու թա­փան­ցիկ, և մենք կա­րող ենք անց­նել նրա մի­ջով, ե՛կ պատ­կե­րաց­նենք, որ այն մշու­շի վե­րած­վեց, և մենք հեշ­տութ­յամբ քայ­լում ենք: Այս ա­սե­լուն պես Ա­լի­սն ինքն էլ չի­մա­ցավ, թե ինչ­պես բարձ­րա­ցավ բու­խա­րի­կի վրա: Իսկ հա­յե­լին սկսեց ցրվել վա­ղորդ­յան ար­ծաթ մշու­շի պես: Հա­ջորդ վայրկ­յա­նին Ա­լի­սը թեթև ցատկ արեց և մ­տավ Հա­յե­լու սեն­յա­կը… Հե­տո նա­յեց շուր­ջը և ն­կա­տեց Հա­յե­լու սեն­յա­կի ի­րե­րը, ո­րոնք տե­սա­նե­լի էին իր սեն­յա­կից, միան­գա­մայն սո­վո­րա­կան էին ու ան­հե­տաքր­քիր, իսկ մնա­ցած­նե­րը հնա­րա­վո­րին չափ տար­բեր… և ն­կա­տեց մո­խիր­նե­րի մեջ գլխի­վայր կանգ­նած շախ­մա­տի մի քա­նի ֆի­գուր­: Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»

     ­Դեռ ան­տիկ ժա­մա­նակ­նե­րից սկսած՝ մարդ­կութ­յա­նը հու­զել է լի­դե­րի իրա­կա­նաց­րած կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի մշակ­ման և հա­մա­կարգ­ման հար­ցը: Արդ­յուն­քում մշակ­վեց եր­կու հիմ­նա­կան մո­տե­ցում՝ քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վուն­քով պաշտ­պան­ված ի­րա­վուն­քի գա­ղա­փա­րը և­ ի­րա­վա­կան նոր­մե­րով գոր­ծող ի­րա­վա­կան, սո­ցիա­լա­կան պե­տութ­յան գա­ղա­փա­րը: Այս մո­տե­ցում­նե­րը հե­տա­գա­յում ա­ռանց­քա­յին դար­ձան ի­րա­վա­կան պե­տութ­յան պայ­ման­նե­րում իշ­խա­նութ­յան ար­դիա­կա­նաց­ման, ան­ձի քաղաքական ա­զա­տութ­յան ա­պա­հով­ման, քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման  ժողովրդավարական սզբունք­նե­րի մշակ­ման և հանրային շահի պահպանման հա­մար:

     ­Կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի ի­րա­կա­նաց­ման պատ­մա­կան փոր­ձից լի­դե­րը պետք է ցուցաբերի ճշմար­տութ­յու­նն ա­սե­լու և­ ըն­դու­նե­լու, ի­րա­վի­ճա­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան վեր­լու­ծութ­յան դա­սե­րը կար­ևո­րե­լու, ինչ­պես նաև իր քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի, շա­հե­րի և­ ան­ձի հաս­տատ­ման հա­մար քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման  աստիճանակարգում տեղ գրա­վելու կարողություն: Իր տե­ղը ո­րո­շե­լու և քա­ղա­քա­կան դաշ­տում դեր ստանձնելու հա­մար անհ­րա­ժեշտ է, որ լի­դե­րը հստակ պատ­կե­րա­ցում ու­նե­նա կա­ռա­վար­ման է­թի­մա­լո­գիա­յի մա­սին:

Կա­ռա­վար­ման ծա­գում­նա­բա­նութ­յուն (է­թի­մա­լո­գիա): Ուղ­ղորդ­վե­լով է­թի­մա­լո­գիա­յի սկզբունք­նե­րով՝ կա­ռա­վա­րու­մը կա­րե­լի է մեկ­նա­բա­նել որ­պես քա­ղա­քա­կան, ի­րա­վա­կան, քաղաքակրթական բա­րո­յա­կան ար­ժե­քա­յին մի դաշտ, ո­րը մենախոսության, երկխոսության, հա­մոզ­ման և համագործակցության մի­ջոց­ով ազ­դում է ա­ռան­ձին մարդ­կանց, խմբե­րի, ազ­գե­րի, հա­սա­րա­կութ­յան, ընդ­հան­րա­պես Եր­կիր մո­լո­րա­կի գո­յա­բա­նութ­յան վրա: Կա­ռա­վար­ման է­թի­մա­լո­գիան եռա­բո­վան­դակ էութ­յուն ու­նի` կամք, գի­տե­լիք և նորարարություն: Ե­թե ա­ռանց կամ­քի լի­դե­րը չի կա­րող նպա­տա­կա­մե­տո­րեն ի­րա­կա­նաց­նել իր ծրագ­րա­յին դրույթ­նե­րը, ապա ա­ռանց հա­մա­պա­տաս­խան գի­տե­լի­քի կա­ռա­վա­րու­մը ոչ միայն քա­ղա­քակրթ­ված և ռա­ցիո­նա­լաց­ված չի կարող լինել, այլև չի կարող նպատակամետ պատասխանել ժամանակի մարտահրավերներին՝ ձգտելով նորարարության:

Կա­ռա­վար­ման ծա­գում­նա­բա­նութ­յունն ար­տա­հայ­տող ո­րո­շա­կի ար­ժե­քա­յին, նոր­մա­տիվ և­ ի­րա­վա­կան հա­մա­կար­գերը կա­րե­լի է կա­նո­նա­կար­գել դիս­պո­զի­ցիա­յի, սանկ­ցիա­յի և գոր­ծո­ղութ­յան մի­ջոց­նե­րի օգ­նութ­յամբ:

Դիս­պո­զի­ցիա: Կա­ռա­վար­ման բո­վան­դա­կութ­յու­նը դի­նա­միկ փո­փո­խու­թյան են­թար­կող բազ­մա­թիվ հրա­հանգ­նե­րի, ար­գելք­նե­րի, հրա­մա­յա­կան­նե­րի արդ­յունք է: «Ինչ ա­նել» և «ինչ­պես ա­նել» անձ­նա­կան, կո­լեկ­տիվ, հա­սա­րա­կա­կան փոր­ձը օգ­տա­գոր­ծե­լով և­ իր դա­վա­նած ար­ժեք­նե­րով ոչ միայն ազ­դելու, այլև կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում տեղ ու դեր ունենալու համար:

Սանկ­ցիա: Ա­պա­հո­վում է դես­պո­զի­ցիա­յի կա­տա­րու­մը, ապահովագ­րում է այն ան­բնա­կան, ան­ցան­կա­լի ազ­դե­ցութ­յուն­նե­րից, նպաս­տում է արդ­յու­նա­վետ նո­րա­րա­րաց­ման ա­նընդ­հա­տութ­յա­նը, ընդ­հան­րաց­նում է կա­ռա­վար­ման, հատ­կա­պես քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման ի­րա­կա­նաց­ման փոր­ձը: Սանկ­ցիա­յի ե­լա­կե­տա­յին ձևե­րը՝ որ­պես վար­քի կար­գա­վո­րիչ­ներ, հա­մար­վում են այն ար­ժեք­նե­րը, ո­րոնք ծա­գել են հան­րույ­թի զար­գաց­ման դեռ վաղ շրջա­նում: Ար­դի պայ­ման­նե­րում սահ­մա­նադ­րո­րեն սանկցիան ճշգրտում է հա­րա­բե­րութ­յուն­նե­րի լե­գա­լութ­յան աստիճանակարգային և ցանցային դրսևորման ձևերը:

Գոր­ծո­ղութ­յան մի­ջոց­ներ: Ընդգ­ծե­լով մար­դա­սի­րա­կան, քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րի, ի­րա­վա­կան և բա­րո­յաէ­թի­կա­կան նոր­մե­րի ի­րա­կա­նաց­ման սո­ցիալ-մշա­կու­թա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը, այ­նու­հան­դերձ, կա­ռա­վար­ման ծագումնա­բա­նու­թյան կառուցվածքում այդ միջոցները պետք է դի­տար­կել որ­պես փոխ­պայ­մա­նա­վոր­ված հա­մա­կար­գա­յին ամ­բող­ջու­թյուն: Ն­մա­նօ­րի­նակ ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի հաս­տատ­ման հա­մար ո­րո­շի­չը լի­դե­րի սո­ցիա­լա­կան, քա­ղա­քա­կան, ին­տե­լեկ­տո­ւալ ա­զա­տութ­յունն է: Լի­դե­րի ան­ձի մա­կար­դա­կով դրսևոր­վող մար­դա­սի­րա­կան ար­ժեք­նե­րը իշ­խա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ձևա­վոր­վում են իշ­խա­նութ­յան սուբ­յեկ­տի ա­զատ գոր­ծու­նեութ­յան, ա­զատ ընտ­րութ­յան ի­րա­վուն­քի շնոր­հիվ: Բո­լոր այն քա­ղա­քա­կան դաշ­տե­րում, որ­տեղ վե­րո­հիշ­յա­լը բա­ցա­կա­յում է, քա­ղա­քա­ցիությունը և սահմանադրականությունը չի ըն­կալ­վում որ­պես քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք:

Գտն­վե­լով տա­րաբ­նույթ ար­ժեք­նե­րի ի­րա­կա­նաց­ման դաշ­տում և ն­պաս­տե­լով քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման ժո­ղովր­դա­վա­րաց­մա­նը՝ լի­դե­րը իշ­խա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ուղ­ղա­հա­յաց կա­պեր է հաստատում: Այ­սինքն՝ իշ­խա­նա­կան հիե­րար­խիկ հա­մա­կար­գում հայտն­ված լի­դերն իր տեղն ու դե­րը ճիշտ ո­րո­շե­լու հա­մար պար­տա­վոր է պահ­պա­նել ցան­կա­ցած մա­կար­դա­կում ի­րա­կա­նաց­վող կա­ռա­վար­ման հետև­յալ սկզբունք­նե­րը.

1. Գոր­ծու­նա­կութ­յան սկզբունք: Լի­դե­րը պար­տա­վոր չէ են­թարկ­վել քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յա­նը, նա պար­տա­վոր է կա­ռա­վա­րել այն. ոչ թե քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յու­նը պետք է կա­ռա­վա­րի լի­դե­րին, այլ լի­դե­րը պետք է կա­ռա­վա­րի նրան: Ան­գոր­ծուն­յա, անվճ­ռա­կան, պարտ­ված մար­դը լի­դեր չի կա­րող լի­նել: Միայն ա­րա­րիչ, նա­խա­ձեռ­նող ակ­տի­վութ­յունն է, որ լի­դե­րին իշ­խե­լու հնա­րա­վո­րութ­յուն տա­լով՝ նպաս­տա­վոր պայ­ման­ներ է ստեղ­ծում խոս­քը գոր­ծի վե­րա­ծելու համար: Հենց իշ­խա­նութ­յուն կրե­լու փաս­տը նրա գոր­ծու­նա­կութ­յան ու կեն­սու­նա­կութ­յան վկա­յութ­յունն է: Քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ինք­նա­գո­վութ­յուն չի հան­դուր­ժում, ինչը միանձն­յա ո­րո­շում կա­յաց­նե­լու և քա­ղա­քա­կան դաշ­տում չկա­նո­նա­կարգ­ված խա­ղ վար­ելու արդ­յունք է:

2. «Բացարձակ ճշմարիտ» լինելու իրավունք չունենալու սկզբունք: Քա­ղա­քա­կան լիդերության հա­մա­կար­գի ա­մե­նա­խորհր­դա­վոր եր­ևույթն է: Ահա թե ինչու քաղաքական  կա­ռա­վար­ման տե­սա­բան­նե­րը բազ­մաբ­նույթ և­ ի­րա­րա­մերժ մեկ­նա­բա­նութ­յուններ են տա­լիս այդ սկզբուն­քին: Այսպես.

ա) Լի­դերը, չունենալով բացարձակ ճշմարիտ լինելու իրավունք, իր գոր­ծու­նա­կութ­յամբ պար­տա­վոր է պարբերաբար տեղեկություն տալ իր ի­րա­կա­նաց­րած քաղաքականության արդյունքների մասին: Այլապես, կտրվելով ժողովրդից, լիդերը կարող է հայտնվել բա­ցար­ձակ ամ­բող­ջա­տի­րա­կան վի­ճակում, և, թատերականացնելով լե­գի­տի­մութ­յան նոր­մե­րը, պա­րու­րե­լ իրեն խորհր­դա­վո­րութ­յան շղար­շով: Այս մե­խանիզ­մն օգ­նում է լի­դե­րին (և ն­րա թի­մին) թաքց­նելու նրա իս­կա­կան էութ­յու­նը և­ իր մրցա­կից­նե­րի դեմ հա­կակ­շիռ ստեղ­ծե­լու ժա­մա­նակ ու­նե­նալ:

բ) Լի­դե­րն իր կող­մից կա­ռա­վար­վող զանգվածների նկատմամբ  պար­տա­վոր է այն­պի­սի տա­րա­ծութ­յուն պահ­պա­նել, ո­րը նրան չի օ­տա­րի իրակա­նությունից:

գ) Լի­դե­րը պար­տա­վոր է ստանձ­նել հրա­տապ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու արեո­պա­գի (հուն. Ares, Arios pagos՝ ռազ­մի աստ­ված Ա­րե­սի (­Մար­սի) կեր­պա­րը մարմ­նա­վո­րել, ո­րն ըն­կալ­վում է որ­պես բարձ­րա­գույն դա­տա­վոր, նե­ցուկ արդարութ­յան): Պատ­մու­թյան հոլովույթում այս սկզբունքին հու­նա­հռո­մեա­կան իրավաքա­ղա­քական մտքի պատմու­թյան մեջ որոշիչ տեղ է հատկացրել մասնա­վոր­ա­պես Ցիցերոնը (Ք.ա. 106-43), որն ուսումնասիրել է հերոսա­ցած անձանց կեր­պար­ները ազա­տու­թյան, բացարձակ ճշմարտության և բա­րո­յագիտության գաղափարի նկատմամբ ունեցած նրանց վե­րա­բեր­մունքի տիրույթ­նե­րում: Այս ծիրում ուշագրավ է նաև Ներոն կայսեր (37-68) դաս­տ­իարակ Սենեկայի (4-65) ողբերգական վախճանի քննարկումը: Այդ ժամանակից սկսած` Հին Հռո­մում օրենքով կա­ռա­վարման նկատմամբ հետաքր­քրու­թյունը անհրա­ժեշ­տու­թյուն առա­ջաց­րեց ու­սում­նա­սի­րե­լու բնա­կան ի­րա­վուն­քի և գաղտ­նա­պա­հութ­յան հետ կապ­ված ստոիկ­նե­րի գա­ղա­փար­ների մշակումը [63, էջ 12-13]:

Նա­խա­ձեռ­նե­լով անհատական, խմբային և հանրային շա­հե­րով պայմանա­վոր­ված գոր­ծո­ղութ­յուն­ներ՝ լի­դե­րը, այ­նու­հան­դերձ, ո­րո­շա­կի մշա­կու­թա­յին ար­ժե­քներով պետք է օժտի դրանց. իշխանությունից վեր սերն է, գթասր­տութ­յունը, ար­դա­րութ­յու­նից վեր նե­րումն է, իսկ ճշմարտությունից վեր՝ իսկությունը: Քա­ղա­քա­կան այն դե­րա­կա­տար­նե­րը, ո­րոնք չեն գի­տակ­ցում այս ա­մե­նը և չեն որ­դեգ­րում բնա­կա­նո­ն ար­դիա­կա­նաց­ման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, հանկարծակի դուրս են մղվում իշխանական հարաբերություններից:

Քա­ղա­քակր­թութ­յան փոր­ձը վկա­յում է, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցի կա­ռա­վար­ման ժա­մա­նակ գոյություն ունի սահ­մա­նադ­րա­կան հրա­պա­րա­կայ­նութ­յան թույ­լատ­րե­լի մի մա­կար­դակ, որն անց­նե­լով՝ հա­սա­րա­կութ­յու­նը հայտն­վում է քաո­սում: Հ­րա­պա­րա­կայ­նութ­յու­նը անհ­րա­ժեշտ է զանգվածնե­րի հո­գե­բա­նու­թյան, անց­յա­լի և ներ­կա­յի միջև առ­կա քա­ղա­քա­կան կա­պե­րի ու­սում­նա­սիր­ման հա­մար: Բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հե­ղա­փո­խա­կան լի­դեր­նե­րի կո­չը՝ հրա­ժար­վել քա­ղա­քա­կան գաղտ­նի ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու խա­ղե­րից, ի վեր­ջո քա­ղոզ­չա­կան բնույթ կրեց: Այդ ի­մաս­տով ու­շագ­րավ են իշ­խա­նութ­յուն տեն­չա­ցող բոլ­շևիկ­նե­րը, ո­րոնց «Ոչ մի գաղտ­նիք խորհրդային Ռու­սաս­տա­նում» կար­գա­խո­սին հա­ջոր­դեցին դի­վա­նա­գի­տա­կան և կա­ռա­վար­չա­կան բա­զում խար­դա­վանք­ներ՝ իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հա­մար: Չ­վե­րահսկ­վող սո­ցիալ-քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը պո­տեն­ցիալ վտանգ են իշ­խա­նութ­յան հա­մար: Հետ­ևա­բար ակն­հայտ է, որ առ­կա քա­ղա­քա­կան դաշ­տում հրա­պա­րա­կայ­նութ­յու­նն ա­ռա­ջին հեր­թին են­թադ­րում է ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վա­րում:

3. Միաս­նութ­յան սկզբունք: Լի­դե­րի ու­ժը քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում խմբա­յին միաս­նութ­յան փի­լի­սո­փա­յութ­յունը պահ­ե­լու մեջ է: Միաս­նութ­յան խզու­մը հան­գեց­նում է իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րում լի­դե­րի էության ձևա­խախտ­ման, որն էլ ծնում է բռնա­կալ կամ ավ­տո­րի­տար լի­դեր­նե­րի: Դ­րա վառ վկա­յութ­յու­նը հետ­հե­ղա­փո­խա­կան խորհր­դա­յին ի­րա­կա­նութ­յունն էր: Հա­վա­տար­մագր­վե­լով դա­սա­կար­գա­յին Աստ­ծուն՝ խորհր­դա­յին լի­դեր­նե­րից և­ ոչ մե­կը չէր ձգտում միաս­նութ­յան իր դա­սա­կար­գա­յին «հա­մա­խոհ­նե­րի» հետ: Նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը ոչ թե լի­դեր էր, այլ կա­ռա­վա­րիչ-բյու­րոկ­րատ, քան­ի որ ապ­րե­լով մի­ֆե­րի աշ­խար­հում՝ նրանք չու­նեին և չէին էլ կա­րող ու­նե­նալ իրենց ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը: Ստր­կամ­տութ­յու­նը և­ անմ­նա­ցորդ հա­վա­տար­մագ­րու­մը պրո­լե­տա­րա­կան Աստ­ծուն զրկեց նրանց քա­ղա­քա­կան դաշ­տը, խա­ղը, ի­րա­կա­նութ­յու­նը հա­մընդ­հան­րա­կա­նո­րեն տես­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից: Քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում խմբա­յին միաս­նա­կա­նութ­յան պահ­պա­նումը որոշակի սահ­մա­նա­կարգ­ է պա­հան­ջում: Երկ­րի ճա­կա­տա­գի­րը ո­րո­շող պե­տա­կան այ­րե­րը քա­ղա­քա­ցի­նե­րից պետք է տար­բե­րվեն ի­րենց սո­ցիալ-քա­ղա­քա­կան և հո­գե­բա­նա­կան հա­մա­սե­ռութ­յամբ, ինչը կա­ռա­վա­րու­մը դարձ­նում է ա­ռա­վել արդ­յու­նա­վետ և ն­պա­տա­կա­յին:

Միաս­նա­կա­նութ­յան սկզբուն­քը են­թադ­րում է քա­ղա­քա­կան երկ­խո­սութ­յուն, «կ­լոր սե­ղան», տար­բեր շար­ժում­նե­րի և միութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի գոր­ծու­նեու­թյան փոխ­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն: Միայն այս պայ­ման­նե­րում կա­ռա­վար­ման հիե­րար­խիկ հա­մա­կար­գում գտնվող լի­դեր­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն կստա­նան ոչ թե ինք­նիշ­խա­նութ­յուն, այլ իշ­խա­նութ­յուն ի­րա­կա­նաց­նել ժո­ղովր­դա­վա­րա­կան մի­ջոց­նե­րով:

4. Հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան սկզբունք: Համ­բե­րութ­յամբ, բա­րի­ կա­մե­ցո­ղութ­յամբ, մե­ծա­հո­գութ­յամբ օժտ­ված լի­դե­րը հնա­րա­վո­րութ­յուն ու­նի կան­խելու և՛ կա­ռա­վար­չա­կան, և՛ հա­սա­րա­կա­կան ագ­րե­սիան: Նման հատ­կա­նիշ­նե­րով օժտ­ված լի­դե­րը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում քա­ղա­քա­կան ա­ռու­մով տար­բե­րա­կելու եր­կու կար­ևո­րա­գույն սկզբունք. նախ բացահայտել քա­ղա­քա­կան խա­ղե­րի բազ­մա­զա­նութ­յու­նը, ա­պա պար­զել, որ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ու­ղիղ ճա­նա­պարհ է ոչ միայն դե­պի իշ­խա­նութ­յուն, այլ նաև դե­պի ՔԱՂԱՔԱՑԻՆ: Այս ա­մե­նի առ­կա­յութ­յու­նը ցան­կա­ցած լի­դե­րի վար­քա­բա­նութ­յու­նից բա­ցա­ռում է իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի միար­ժեք գնա­հա­տու­մը: «Մտ­րա­կի և քաղց­րաբ­լի­թի» քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ան­հե­ռան­կա­րա­յին է: Լի­դե­րը չպետք է ան­տե­սի, որ քա­ղա­քա­կա­նութ­յու­նն ու­նի է­զո­թե­րիկ դրսևոր­ման եր­ևույթ­ներ, ո­րոնք ա­ռա­վել պայ­մա­նա­վոր­ված են սո­ցիա­լա­կան օր­գա­նիզ­մի բիոէ­ներ­գե­տիկ դաշ­տով և ն­րա­նում ապ­րող ժո­ղովր­դի, ազ­գի, լի­դե­րի մեն­թալ ըն­կա­լում­նե­րով:

5. «Ինք­նա» նա­խա­ծան­ցի սկզբուն­ք: Ինք­նաա­րա­րում, ինք­նա­կա­ռա­վա­րում, ինք­նա­կազ­մա­կերպ­վա­ծութ­յուն, ինք­նա­պաշտ­պան­վա­ծութ­յուն, ինք­նաքն­նա­դա­տութ­յուն, ինք­նա­վեր­լու­ծութ­յուն, ինք­նակր­թութ­յուն: Օգ­տա­գոր­ծե­լով «ինք­նա» նա­խա­ծան­ցի սկզբուն­քը՝ լի­դե­րն ի վի­ճա­կի է վեր­լու­ծելու տար­բեր հար­թութ­յուն­նե­րի վրա գտնվող քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման գոր­ծըն­թաց­նե­րը: «Ինք­նա» սկզբուն­քի հա­մա­կար­գը բա­ցա­հայ­տում է իշ­խա­նութ­յան հան­դեպ եր­կու մոտեցում՝ աշ­խա­տան­քի մասնագիտական բա­ժան­ման վրա հիմն­ված ար­հես­տա­վարժ կա­ռա­վա­րող է­լի­տա­յի առ­կա­յութ­յուն և հանրային շահի բնականոն արդիականացման վրա հիմն­ված հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մշակույթի զար­գացում:

Ժողովրդավարական անցման գործընթացում հատկապես պետք է գոր­ծեն ինք­նաքն­նա­դա­տութ­յան և ինք­նա­կազ­մա­կերպ­վա­ծութ­յա­ն սկզբունք­ները.

ա) Ինք­նաքն­նա­դա­տութ­յուն  եր­ևույ­թն անհ­րա­ժեշտ է տար­բե­րա­կել գո­յա­բա­նա­կան և սո­ցիա­լա­կան ա­ռում­նե­րով: Յու­րա­քանչ­յուր անձ, ըստ Կ. Յուն­գի, կեն­դա­նա­կան սկիզբ ու­նի, բայց որ­պես­զի իր վար­քա­բա­նութ­յամբ տար­բեր­վի կեն­դա­նուց, անհ­րա­ժեշտ է ինք­նաքն­նա­դա­տութ­յուն: Վեր­ջինս կօգ­նի իշ­խա­նութ­յան ձգտող ան­հա­տին իր գո­յա­բա­նա­կան խնդի­րը լու­ծե­լիս մեր­ժելու իր մեջ քնած գա­զա­նին: Ե­թե իշ­խա­նութ­յուն ու­նե­ցող ան­հա­տը գո­յա­բա­նութ­յան հար­ցե­րը լու­ծում է միայն իր մեջ բնակ­վող գա­զա­նին ա­զա­տութ­յուն տա­լով, ա­պա նա Չա­րի մարմ­նա­վո­րում է [9, էջ 71-72 ]:

     ­Չա­րութ­յու­նը, գո­ռո­զութ­յու­նը, ինք­նա­գո­վես­տը, մե­ծամ­տութ­յու­նը խա­թա­րում են լի­դե­րի սո­ցիոմշա­կու­թա­յին կեր­պա­րի ար­ժե­քա­յին ամ­բող­ջութ­յու­նը, նրան դարձ­նում են ապակառուցողական: Քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը փլուզ­մա­ն տա­նող լի­դե­րի նմա­նօ­րի­նակ վար­քա­բա­նութ­յու­նը նրան նե­տում է ամ­բո­խի գիր­կը, որ­տեղ իշ­խա­նութ­յան նկատ­մամբ ու­նե­ցած ա­ռողջ տեն­չը փո­խա­կերպ­վում է հա­նուն ինք­նիշ­խա­նութ­յան վար­վող բռնութ­յան: Իշ­խա­նութ­յան նկատ­մամբ տա­ծած կույր սե­րը աս­տի­ճա­նա­բար ձևա­խախ­տում է լի­դե­րի «Ես»-ը՝ դարձ­նե­լով նրան քա­ղա­քա­կա­նութ­յան գե­րին: Մինչ­դեռ ե­թե լի­դե­րի վե­րա­բեր­մուն­քը իր և­ իր ի­րա­կա­նաց­րած իշ­խա­նութ­յան նկատ­մամբ քննա­դա­տա­կան է, ա­պա նրա իշ­խե­լու հմտութ­յու­նը քա­ղա­քակրթ­վում է: Ե­թե ան­ձը ճիշտ է գնա­հա­տում քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կը, ա­պա, ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, նա կա՛մ դուրս է գա­լիս խա­ղից, կա՛մ երկ­խո­սութ­յուն է վա­րում՝ եր­կա­րա­ձգե­լով իր կա­ռա­վա­րման ժամանակը:

բ) Ինք­նա­կազ­մա­կերպ­վա­ծութ­յու­նը են­թադ­րում է ա­զատ նա­խա­ձեռ­նութ­յուն և վար­չա­կան կար­գա­վո­րում` հիմն­ված ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզբունք­նե­րի վրա:

6. Լե­գի­տի­մութ­յան սկզբունք: Լի­դե­րի գոր­ծու­նեութ­յու­նը չպետք է վե­րած­վի կա­մա­յա­կա­նութ­յան, քա­նի որ նա հաշ­վե­տու է և­՛ ընտ­րա­զանգ­վա­ծի, և՛ պատ­մութ­յան առջև: Լի­դե­րի գոր­ծու­նեութ­յու­նը վե­րահս­կե­լու հա­մար պատ­մա­կա­նո­րեն մշակ­վել են ի­րա­վա­կան, սահ­մա­նադ­րա­կան մո­տե­ցում­ներ: Հա­մա­ձայն այդ մոտեցումների՝ կա­ռա­վար­ման ցանկացած օ­ղակ­ում պաշ­տո­նա­վա­րող լի­դե­րը մտքով, խոս­քով և գոր­ծու­նեութ­յամբ չպետք է քրեա­ծին լի­նի:

Իշ­խա­նութ­յան հա­րատև­ման հա­մար ա­մե­նաարդ­յու­նա­վետ ու­ղին օ­րեն­քի գե­րա­կա­յութ­յունն է: Լի­դե­րն իր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յու­նը պար­տա­վոր է կար­գա­վո­րել այս բա­ցար­ձակ ճշմար­տութ­յամբ: Ինք­նա­գոհ, սե­փա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի գե­րագ­նա­հատ­ման, քա­ղա­քա­կան ան­հե­ռա­տե­սութ­յան, գա­ղա­փար­նե­րից հրա­ժար­վե­լու կամ դա­վա­ճա­նե­լու հետ­ևան­քով կորց­նե­լով իր հե­ղի­նա­կութ­յու­նը, սակայն չցան­կա­նա­լով կորց­նել իշ­խա­նութ­յու­նը՝ լի­դե­րը հագ­նում է ան­մեղ զո­հի դի­մակ՝ ընդունելով հա­նուն ճշմար­տութ­յան դրախ­տից վտար­ված ե­րա­նե­լու տես­ք: Իշ­խա­նութ­յան եր­կա­րաձգ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է at hoc գոր­ծո­ղութ­յուն­ներ: Չա­րա­շա­հե­լով հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը՝ իշ­խա­նութ­յու­նը վե­րախմ­բագ­րում է օ­րեն­քի նոր­մը՝ լրաց­նե­լով կամ փո­փո­խե­լով օ­րենսդ­րութ­յու­նը, այն դարձ­նե­լով իր իշ­խա­նութ­յան սպա­սար­կուն:

7. Ներ­քին ա­զա­տութ­յան սկզբունք: Լի­դե­րի «Ես»-ը և կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում առ­կա փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բարդ, բազ­մա­շերտ վեր­լու­ծութ­յան են են­թարկ­վում: Անհ­րա­ժեշտ է կար­ևո­րել հետև­յալ հար­ցը՝ լի­դե­րի «Ես»-ը ազա՞տ է, թե ոչ: Իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման կառուցակարգը, ներ­քին և­ ար­տա­քին են­թարկ­վա­ծութ­յան, հար­կադ­րան­քի փի­լի­սո­փա­յութ­յու­նը դժվար կա­ցութ­յան մեջ են դնում լի­դե­րի «Ես»-ը: Անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ սե­փա­կան հա­վա­տամք, կամք, աշ­խար­հըն­կալ­ման և­ աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յան հա­մա­կարգ, որոնց օգ­նութ­յամբ լի­դե­րն իր «Ես»-ը կփրկի ներ­քին և­ ար­տա­քին հար­կադ­րան­քից: Միայն այս­պես նա հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա ա­պա­հո­վելու սե­փա­կան «Ես»-ի ա­զա­տութ­յունը` երկ­խո­սութ­յուն ծա­վա­լե­լով ի­րեն իշ­խա­նութ­յան բե­րած քաղաքացիների  հետ:

8. Չա­փի սկզբունք: Լի­նե­լով կար­ևո­րա­գույ­նը կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նե­լիս՝ չա­փի սկզբուն­քը անհ­րա­ժեշ­տութ­յուն է և՛ նպա­տա­կի, և՛ մի­ջոց­նե­րի, և՛ անձ­նա­կան ա­պա­հով­ման հա­մար: Ն­պա­տա­կի գոր­ծո­նում առ­կա է հետև­յալ տրա­մա­բա­նութ­յու­նը՝ ժո­ղո­վուր­դը ձգտում է ար­դա­րութ­յան, կա­ռա­վա­րո­ղը՝ եր­կա­րա­կե­ցութ­յան: Գոր­ծո­ղութ­յուն­նե­րի չա­փման տար­բեր հա­մա­կար­գերում գտնվող այս սկզբուն­քը սերտ ներ­դաշ­նակ­ված է: Դա թույլ է տա­լիս լի­դե­րին, նպա­տա­կա­յին տե­ղա­շար­ժեր կա­տա­րե­լով, զանգ­ված­նե­րի ու­շադ­րութ­յու­նը կա՛մ շե­ղելու, կա՛մ հրա­վի­րելու քա­ղա­քա­կան ի­րադ­րութ­յան վրա: Միայն չա­փի սկզբուն­քը ա­պա­հո­վե­լով լի­դե­րը կկա­րո­ղա­նա պահ­պա­նել, եր­կա­րաց­նել և փո­խել իր տե­ղը իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Ակն­հայտ է, որ սո­ցիա­լա­կան ան­կան­խա­տե­սե­լի բևե­ռաց­ումը լի­դե­րից պա­հան­ջում է վերահսկողություն սահմանել  իր ու­նե­ցած իշ­խա­նութ­յան նկատ­մամբ: Այդպիսի  լի­դե­րի ի­րա­կա­նաց­րած կա­ռա­վար­ման հե­նաս­յու­ներն են՝ ռա­ցիո­նա­լիզ­մը, ռե­գո­րիզ­մը, ու­տի­լի­տա­րիզ­մը, էվ­դե­մո­նիզ­մը:

Ռա­ցիո­նա­լիզմ. իշ­խա­նութ­յու­նը ոչ միայն չա­րի, հար­կադ­րան­քի, այլև բա­րու (հե­ղի­նա­կութ­յան) մարմ­նա­վո­րում է. մարդն իր էութ­յամբ և՛ չար է, և՛ բա­րի: Հե­տևա­բար մար­դա­սի­րա­կան ար­ժեք­նե­րի նպա­տա­կադր­ված քա­րոզ­չութ­յու­նը կամ հա­կա­ռա­կը կա­րող են մար­դուն դարձ­նել և՛ չար, և՛ բա­րի: Որ­պես լու­սա­վոր­չա­կան ար­ժեք՝ մար­դա­սի­րութ­յու­նը ստեղ­ծում է ռա­ցիո­նալ ինք­նադրս­ևոր­ման մի դաշտ, որ­տեղ յու­րա­քանչ­յու­րը, ըն­դու­նե­լով իշ­խա­նութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, ըն­դու­նում է նաև այն կրող լի­դե­րին: Սուբ­յեկտ լի­նե­լու հա­մար լի­դեր-մար­դը պետք է ի­րեն ռա­ցիո­նալ ընտ­րութ­յան հնա­րա­վո­րութ­յուն տա` քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում պահ­պա­նե­լով ինչ­պես հա­վա­սա­րակշ­ռութ­յան, այն­պես էլ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան սկզբունք­նե­րը:

Ռե­գո­րիզմ. գոր­ծառն­վե­լով ոչ թե հար­կադ­րան­քով, այլ հա­մոզ­մամբ՝ լի­դե­րը պետք է ունենա պարտ­քի զգա­ցու­մ՝ որ­պես ներ­քին ա­զա­տութ­յան դրսևոր­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն: Ռե­գո­րիզ­մին բնո­րոշ է ան­հա­տի կող­մից ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման կար­ևո­րու­մը: Միայն այս­պի­սի հատ­կա­նիշ ու­նե­ցող ան­հատն է լի­դեր, ո­րը, ստեղ­ծա­գոր­ծա­բար մո­տե­նա­լով քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման նո­րա­րա­րաց­ման գոր­ծըն­թա­ցին, եր­կա­րաձ­գում է իր ցան­կա­լի, անվ­տանգ ներ­կա­յութ­յու­նը իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

Օգ­տա­պաշ­տութ­յուն (ըստ utilitas՝ ու­տի­լի­տա­րիզմ). մար­դա­սեր, բա­րո­յա­կան, օ­րի­նա­վոր ան­հա­տին բնո­րոշ է նաև սե­փա­կան շա­հի, եր­ջան­կութ­յան, հա­ճույ­քի զգա­ցու­մը: «Չ­հու­սաք, թե որ­ևի­ցե մե­կը մյու­սի հա­մար մա­տը մա­տին կխփի, ե­թե դրա­նից որ­ևէ շահ կամ բա­վա­րար­վա­ծութ­յուն չստա­նա» (Ե.­ Բեն­տամ)։ Ճիշտ է, քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ օգ­տա­պաշ­տութ­յան տար­րե­րը չի կարե­լի բա­ցա­ռել, սա­կայն ե­թե քա­ղա­քա­կան դաշ­տը լե­գալ է և լեգիտիմ, ա­պա, անկախ օգ­տա­պաշ­տութ­յու­նից, քա­ղա­քա­կա­նութ­յան ցան­կա­ցած սուբ­յեկ­տ կա­րո­ղա­նում է իր հա­մար տեղ ա­պա­հո­վել իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում:

Էվ­դե­մո­նիզմ (հուն. Ludamonia՝ ե­րա­նութ­յուն, եր­ջան­կութ­յուն). բա­րո­յա­գի­տութ­յան մե­թո­դա­բա­նա­կան սկզբունքն է: Ներ­քին ա­զա­տութ­յամբ, օ­րի­նա­կե­լի վար­քով, ինքնա­ճա­նա­չո­ղութ­յամբ օժտ­ված ան­հա­տը, դի­մա­կա­յե­լով կրքե­րի գայթակ­ղութ­յա­նը, հակ­ված է հաս­տա­տելու և՛ անձ­նա­կան, և՛ հա­սա­րա­կա­կան եր­ջան­կութ­յուն: Անձ­նա­կան եր­ջան­կութ­յան հիմ­քը սերն է՝ ՍԵ­ՐԸ ՀԱՂ­ԹՈՒՄ Է Ա­ՄԵՆ ԻՆՉ (Amor vincit omnia): Քա­ղա­քակր­թութ­յան փոր­ձը վկա­յում է, որ «հանրային եր­ջան­կութ­յուն» եզրույթը քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի կող­մից շա­հարկ­վում է հա­նուն իշ­խա­նութ­յան և իր մի­ֆա­յին բնույթի շնորհիվ քա­րոզ­վել է քա­ղա­քակր­թութ­յան ար­շա­լույ­սից մինչ մեր օ­րե­րը:

Կա­ռա­վա­րու­մը ար­վեստ է: Որ­պես ար­վեստ՝ այն ա­ռա­ջին հեր­թին են­թա­դրում է լի­դեր­ — էլեկտորատ — էլիտա եռաչափության և՛ լե­գալ, և՛ լե­գի­տիմ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­ր: Միայն այդ դեպ­քում լիի­րավ կա­րե­լի է ա­սել, որ ժո­ղո­վուրդն ապ­րում է և­ ոչ թե գո­յատ­ևում, իսկ իշ­խա­նա­վո­րը կա­ռա­վա­րում է և ոչ թե բռնա­նում: Նմանօրինակ քա­ղա­քա­կան գործընթացի կա­ռա­վար­ման ժո­ղովր­դա­վա­րա­ցման հա­մար անհ­րա­ժեշտ է կար­ևո­րել՝

  • քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի (և՛­ կա­ռա­վա­րող, և՛ ընդ­դի­մա­դիր) ան­կախ, ազատ, բաց գոր­ծու­նեութ­յունը, ո­րը են­թադ­րում է համակարգված պատաս­խաններ ներքին և արտաքին մարտահրավերներին,
  • քա­ղա­քա­կան է­լի­տա­յի (ընդ­դի­մա­դիր և կա­ռա­վա­րիչ) կող­մից ազ­գա­յին, հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի, մեն­տա­լի­տե­տի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցումը,
  • կա­ռա­վար­չա­կան դա­սի ե­կա­մուտ­նե­րի, ֆի­նան­սա­կան գոր­ծարք­նե­րի վե­րահսկ­ման հա­մար ի­րա­վա­կան հա­մա­կար­գի ստեղ­ծումը,
  • իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րի ժո­ղովր­դա­կա­նա­ցումը՝ պայ­քար լոբ­բիզ­մի, կազմակերպված հանցագործության, փոխհամաձայնեցված խմբիշխանության, խմբային-ազ­գակ­ցա­կան (նեպոտիզմ) կա­պե­րի դեմ.
  • իշ­խա­նա­կան կա­ռույ­ցի բո­լոր օ­ղակ­նե­րում թափանցիկության ա­պա­հո­վումը՝ ուղ­ղա­հա­յաց և հո­րի­զո­նա­կան:

Ցան­կա­ցած իշ­խա­նա­վո­րի հա­մար խիստ կար­ևոր է ոչ միայն կրթվա­ծութ­յան ո­րո­շա­կի մա­կար­դակը, այլև շարունակական վերապատրաստումը: Վերջինիս օգնությամբ մրցունակություն ա­պա­հո­վող ար­հես­տա­վարժ մտա­վո­րա­կան-կա­ռա­վա­րիչ լի­դե­րը անհ­րա­ժեշ­տութ­յուն է իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Միայն այդպիսի լիդերը կարղ է կողմ­նո­րոշ­վել կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րում: Կիրթ ար­հես­տա­վարժ լի­դե­րը սա­նի­տա­րի դեր է կա­տա­րում. նախ ու­սում­նա­սի­րում է քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման գոր­ծըն­թա­ցը, ո­րո­նում ա­ռա­ջա­ցած հիմ­նախնդ­րի լուծ­ման ու­ղի­ներ, փոխում է օրակարգը, ա­պա մի­ջոց­ներ է գտնում հա­սա­րա­կա­կան խմբա­յին գի­տակ­ցութ­յու­նը դե­պի կա­ռա­վար­ման հիմ­նախն­դիր­նե­րն ուղ­ղելու և «բեմ» նա­խա­պատ­րաս­տելու իր հաղ­թար­շա­վի հա­մար:

Գլոբալացման թելադրանքով մշակ­վել են քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան զար­գաց­ման նոր մի­տում­ներ: Քա­նի որ ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կութ­յուն­նե­րում լի­դե­րը գոր­ծում է ինս­տի­տուցիո­նա­լաց­ված հա­մա­կար­գե­րում, ա­պա նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը լի­դե­րին ներ­կա­յաց­նում է իր ա­ռանձ­նա­հա­տուկ պա­հանջ­ներն ու հիմ­նախն­դիր­նե­րը: Եվ այ­նո­ւա­մե­նա­յնիվ, գլո­բալ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ստեղծ­մամբ պայ­մա­նա­վոր­ված, առ­կա են օբ­յեկ­տիվ ընդ­հան­րութ­յուն­ներ, ո­րոն­ցով պետք է ա­ռաջ­նորդ­վեն «­լավ կա­ռա­վար­ման» ակն­կա­լիք­ներ ու­նե­ցող լի­դեր­նե­րը: Ընդ­հան­րաց­նե­լով ի­րա­րա­մեժ գնա­հատ­վող բազ­մա­դար­յան կա­ռա­վար­ման փոր­ձը՝ 21-րդ դա­րում մարդ­կութ­յու­նը քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի երկ­խո­սութ­յան ակն­կա­լի­քով պետք է գրի իր «Աստ­վա­ծա­շուն­չը». նրա քա­ղա­քա­կան դա­վա­նան­քը պետք է լի­նի մար­դա­սի­րութ­յու­նը, ա­րա­րիչ կա­ռա­վա­րու­մը, ազ­գա­յին մտա­ծո­ղութ­յու­նը, մեն­տա­լի­տե­տը, ար­հես­տա­վար­ժութ­յու­նը, լայն մտա­հո­րի­զո­նը, աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յու­նը և նո­րա­նա­լու հա­րա­հո­սութ­յու­նը:

Հարցեր ընթերցողին 
  1. Ո՞րն է քաղաքական լիդերության էությունը:
  2. Վերլուծել «քաղաքական լիդեր» և «քաղաքական լիդերություն» եզրույթները:
  3. Ինչո՞ւ է լիդերի հաստատման խաղային կառուցակարգը ներկայացված­
    Լ. Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելու աշխարհում» ստեղծագործություններով: Նշե՛ք լիդերության խաղային տրամաբա­նու­թյունը բացահայտող որևէ այլ ստեղծագործություն:
  4. Ինչպիսի՞ որակական պահանջներ են առաջադրվում քաղաքական լիդերին: Նշե՛ք ՀՀ քաղաքական լիդերների առավել բնորոշ հատ­կանիշները:
  5. Որո՞նք են քաղաքական լիդերի գործառույթները: ՀՀ-ի օրինակով լուսաբանե՛ք լիդերի գործառույթների դրսևորման առանձնահատ­կությունները կերպափոխվող հասարակություններում:
  6. «Ո՞վ պետք է կառավարի» լիդերի տիպերը՝ ըստ Մ. Վեբերի: Գնահատե՛ք, թե վեբերյան որ տիպն է գերակայում ՀՀ-ում:
  7. «Ո՞վ պետք է կառավարի» լիդերի հոգեբանական տիպերը՝ ըստ Է. Ֆրոմի: Վերլուծե՛ք ժամանակակից քաղաքական լիդերների հոգեբանական տիպերը:
  8. Լիդերի ո՞ր տիպն եք համարում արդյունավետ՝ խամաճիկ, առևտրական, դրոշակակիր, հրշեջ: Հիմնավորեք ձեր պատասխանը:
  9. Ի՞նչ տարբերություն «քաղաքական լիդեր» և «կառավարիչ» եզրույթների միջև: Բացահայտեք լիդերի, մտավորականի, կառավարչի, բյուրոկրատի փոխհարաբերությունները:
  10. Կառավարման ո՞ր սկզբունքն եք համարում առաջնային լիդերի վարքաբանությունում: Կարևորեք սոցիալական տեսության իմացությունը պետական կառավարման համակարգում:
  11. Որո՞նք են լիդերի լինելիության շարժառիթները ժողովրդավարական անցման  երկրներում:
Գրականություն 
  1.  Макиавелли Н., Государь; Рассуждения о первой декаде Тита Ливия; О военном искусстве: Сборник; пер. с ит., Минск: «Попурри», 2009, с.
  2. Նիցշե Ֆրիդրիխ, Այսպես խոսեց զրադաշտը: Մի գիրք բոլորի և ոչ ոքի համար, Եր., «Լույս», 1990, 111 էջ:
  3. Тард Г. Общественное мнение и толпа/ Пер. с фран. под ред. П. С. Когана. – М.: Институт психологии РАН, «КСП+», 1999 г. — 414 с.
  4. Лебон Г. Психология толпи. М.: Институт психологии РАН, “КСП+” 1998,- 416 с.
  5. Карлейль Т. Герои, почитание героев и героическое в истории. М.: Эксмо, 2008,- 864 с.
  6. Spears, L. C, Reflections on leadership: How Robert K. Greenleaf’s theory of Servant-leadership influenced today’s top management thinkers (New York: J. Wiley, 1995).
  7. Ашин Г. К.- Критика современных буржуазных концепций лидерства. / Райгородский Д. Психолигия и психоанализ власти. Т. 1. Хрестоматия, Самара: «БАХРАХ», 1999, 474 с.
  8. Тэтчер М., Искусство управления государством. Стратегии для меняющегося мира/Пер, с англ, М.: Альпина Паблишер, 2003, 504 с.,
  9. Одайник В. Психология политики: политические и социальные идеи К. Г. Юнга, Вст. статья Марии-Луизы фон Франц, Пер. с англ. К. Бутырина, Под ред. В. Зеленского, Санкт-Петербург: « ЮВЕНТА» 1996, 382с
  10. Парсонс Т. Система современных обществ/Пер, с англ. Л.А. Седова и А.Д. Ковалева. Под ред. М.С. Ковалевой, М.: Аспект Пресс, с.30-32. 1998, 270с.
  11. Hodgkinson Christopher, The Philosophy of Leadership, Palgrave Macmillan, 1983. — 247 p., Christopher Hodgkinson, Educational Leadership: The Moral Art, State Univ of New York Press, 1991. — 187 p.
  12. Арзаканян М.Ц. Де Голль и голлисты на пути к власти. М.: Высш. шк., 1990. — 240 с.
  13. Clifford D. Conner, Jean Paul Marat: Tribune of the French Revolution,Pluto Press,2012, 192 p.
  14. Манфред А., Наполеон Бонапарт. Биография. Изд. Вита Нова. — 2010, 848 с.
  15. Marie Arana, Bolivar: American Liberator. Simon & Schuster; Reprint edition, 2014. — 624 p.
  16. Jean Edward Smith, FDR (Franklin D. Roosevelt). Random House; 1 edition, 2007. — 880 p. No Ordinary Time: Franklin and Eleanor Roosevelt: The Home Front in World War II. Simon & Schuster; Reprint edition. — 1995. — 768 p.
  17. Адаир Дж. Эффективное лидерство.-М.: Издательство Эксмо. 2003, 320с.
  18. Норбеков М., Хван Ю. Уроки Норбекова: дорога в молодость и здоровье, СПб: Издательства «Питер», 1999, 192 с.
  19. Ralph M. Stogdill, Personal Factors Associated with Leadership: A Survey of the Literature// The Journal of Psychology: Interdisciplinary and Applied, Volume 25, Issue 1, 1948, p.p. 35-71
  20. Блондель Ф. Политическое лидерство//Райгородский Д.Я. Психология и психоанализ власти.Том 1, Хрестоматия. — Самара: Издательский Дом «БАХРАХ», 1999. — 608 с.
  21. Вебер М. Политика как призвание и профессия// Изб. произведения: Пер. с нем. /Сост., общ. ред. и послесл. Ю. Н. Давыдова; Предисл. П. П. Гайденко,- М.: Прогресс, 1990, 808 с.
  22. Арон Р., Этапы развития социологической мысли/ Общ. ред. и предисл. П.С.Гуревича. М.: «Прогресс» — «Политика», 1992, 608 с.
  23. Jennifer L. Epley, Weber’s Theory of Charismatic Leadership: The Case of Muslim Leaders in Contemporary Indonesian Politics// International Journal of Humanities and Social Science Vol. 5, No. 7; July 2015, p.p. 7-17
  24. Մարիամ Մարգարյան, Քաղաքական լիդերություն, 2-րդ հրատ. Եր., «Պետական ծառայություն», 2001, 98 էջ:
  25. Кола Доминик, Политическая социология/ Пер. с фр.: Предисл. А.Б.Гофмана, М.: Весь Мир, ИНФРА-М, 2001. — 406 с.
  26. Масловский М. Политическая социология бюрократии, М.: Ин-т соци. РАН, 1997, -211 с.
  27. Вебер М., Парламент и правительство в новой Германии (май 1918)/ Политические работы (1895—1919) / Пер. с нем. Б. М. Скуратова,-М.: Праксис, 2003,-424 с.
  28. Масловский М.В. Теория бюрократии Макса Вебера и современная политическая социология (монография), Н.-Новгород : Изд-во Нижегор. гос. ун-та, 1997. — 87 с.
  29. Херманн М. Д. Стили лидерства в формировании внешней политики . – Полис. Политические исследования. 1991. № 1. с.с. 91-110
  30. Антонио Менегетти, Психология лидера/ Пер. с италь., Изд. 4-е, доп., М: ННБФ «Онтопсихология», 2004, — 256 с.
  31. Левандовский А.П, Жанна д’Арк, 3-е изд., М. Молодая гвардия, 2007, 239 с.
  32. Clifford D. C., Jean Paul Marat: Tribune of the French Revolution, Pluto Press, 2012,192 p.
  33. Инглхарт Р., Вельцель К. Модернизация, культурные изменения и демократия: Последовательность человеческого развития М.: Новое издательство, 2011, — 464 с.
  34. Adair John, leadership and Motivation: The fifty-fifty rule and the eight key principles of motivating others. Koganpage, 2011, 135 p.
  35. Profiling Political Leaders: Cross-Cultural Studies of Personality and Behavior// Eds. Ofer Feldman, Linda O. Valenty. Praeger. — 2001. — 320 p.
  36. Фрейд Зигмунд, Буллит Уильям. Томас Вудро Вильсон. 28-й президент США Психологическое исследование. — М.: Прогресс, 1992. — 288 с.
  37. Эрих Фромм, Здоровое общество, М.: АСТ, 2009, 544 с.
  38. Ֆրոմ Է., Սիրելու արվեստը, Անգլ. թարգ. Մ. Մ. Մարգարյան, Հ. Հ. Գրիգորյան, առաջաբանը՝ Մ. Մ. Մարգարյանի, Եր., «Մխիթար Գոշ», 1996, 115 էջ: https://www.academia.edu/17730405/The_Art_of_Loving_translation_
  39. Такер Р. Сталин: путь к власти. 1879 – 1929. История и личность. Пер. с англ./ Общ. ред. и послеслов В. С. Лельчука. М.: Прогресс, 1990 с. 386
  40. Мартин Гилберт, Черчилль. Биография. Пер. на русск. Бавин С.  М.:  Изд.: ООО Изд. Группа Азбука-Аттикус, 2015. — 1056 с.
  41. К. Левин, Теория поля в социальных науках в Динамической психологии: Избранные труды// Под общ. ред. Д.А.Леонтьева и Е.Ю.Патяевой. — М.: Смысл, 2001. — 572 с.
  42. James David Barber, Presidential Character, The: Predicting Performance in the White House, Routledge; 4 ed., 2008, 544 p.
  43. Марк М., Пирсон К. -Герой и бунтарь. Создание бренда с помощью архетипов / Пер. с англ. под ред. В. Домнина, А. Сухенко — СПб.: Питер, 2005, 336 с.
  44. Дебре Р., Введение в медиологию / Пер. с франц. Б. М. Скуратова, М.: Праксис, 2010,- 368 с.
  45. Մարիամ Մարգարյան, Պետություն (ուսումնական ձեռնարկ), Եր., «Պետական ծառայություն», 2012, 65 Էջ:
  46. Херман М. Дж. Составные части лидерства // Политология вчера и сегодня. Вып. 2, М.: 1990, с.110- 119
  47. Дрюри Р., Политические институты с точки зрения права/ Политическая Наука. Новые Направления. Под. ред. Р. Гудина и Х. – Д. Клингемана. Науч. ред. русск. изд. проф. Е.Б. Шестопал. М.: Вече 1999. с. 205
  48. Белл Д., Грядущее постиндустриальное общество. Опыт социальново прогнозирования. – Перевод с английского М., Academia, 1999, 956 с.
  49. Сегела Ж. Национальные особенности охоты за голосами. Так делают президентов. М.: Вагриус, 1999. — 264 с.
  50. Մարիամ Մարգարյան, Քաղաքական շուկայի արդիականացումը՝ որպես Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության բաղկացուցիչ, «Հանրային կառավարում» գիտական հանդես, 2012, 1-2, էջ 170-178:
  51. Друкер Питер, Бизнес и инновации// Пер. с англ. К. С. Головинского. М.: Вильямс, 2009. — 423 с.
  52. Гоулд Ф. Стратегическое планирование избирательной кампании // `Полис` (`Политические исследования`) 1993-№4, с.с. 134—138.
  53. Лютомский, А.А. Лех Валенса: рождение лидера / А.А. Лютомский // Роль личности в истории: реальность и проблемы изучения: науч. сб. (по материалам 1-й Международной научно-практической Интернет-конференции) / ред. кол. В. Н. Сидорцов (отв. ред.) [и др.]. – Минск : БГУ, 2011. – С. 101–106, http://www.hist.bsu.by/images/stories/files/nauka/konf/rol/lutomskiy.pdf
  54. Нелсон Б. Дж. Социальная политика и управление: общие проблемы. Политическая Наука. Новые Направления. Под. ред. Р. Гудина и Х. – Д. Клингемана. Науч. ред. русск. изд. проф. Е.Б. Шестопал. М.: Вече 1999, с. 531
  55. Charles Edward Merriam, Political power. Collier Books, 1964 — 317 p., pp.. 5-6:
  56. Б. Г. Питерс, Политические институты: вчера и сегодня// Политическая наука: Новые Направления. Под. ред. Р. Гудина и Х.-Д. Клингемана. Пер. на русский язык. М., 1999. с. 221
  57. Шейнов В.П., Психология лидерства, влияния, власти/ В.П. Шейнов. – Минск: Харвест, 2008. – 656с.
  58. Перегудов С. П. Конституционная реформа и проблемы Британской государственности/ Политические институти на рубеже тысячелетий. Отв. ред. К.Г.Холодковский. Дубна: ООО «Феникс+», 2014, с.с. 63-88
  59. Преображенская А. А. Политические институты Франции на фоне перемен в общественно-политической жизни. / Политические институты на рубеже тысячелетий. – Дубна: ООО «Феникс+», 2001, с. 317
  60. Тулеев, А. Г., Политическое лидерство: сущность, содержание, функции. / А. Г. Тулеев . – 1999 // Вестник МГУ: Политические науки . – 05/1999 . – N5 . – с.65-71
  61.  Роттердамский, Э. Воспитание христианского государя.- пер. с лат. и коммент. А. В. Тарасовой; послесл. М. М. Смирина. — М.: Мысль, 2001. — 365 с. с.44.
  62. Skinner Q., Machiavelli: A Very Short Introduction, Oxford University Press, 2000, p. 62.
  63. Философский словарь: Основан Г. Шмидтом. — 22-е изд., новое, перераб. под ред. Г.Шишкоффа / Пер. с нем. /Общ. ред. В.А.Малинина. М.: Республика, 2003. 790 с.
  64. Пьер Грималь, Сенека, или совесть империи, М.: Молодая гвардия, 2003, 120 с.
  65. Dick Morris, The New Prince: Machiavelli Updated for the Twenty-First Century, Renaissance Books, 2000, 264 p.
Categories: Uncategorized | Оставьте комментарий

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


Հոդ­վա­ծում հե­ղա­փո­խութ­յան դա­սա­կար­գա­յին՝ Վ. Լե­նին և քա­ղա­քակր­թա­կան՝ Ս. Հան­թինգ­տոն՝  մո­տե­ցում­նե­րի հի­ման վրա ու­սում­նա­սիր­ված է քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թա­ցը: Հե­ղի­նա­կն այն կար­ծի­քին է, որ ար­դի հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը հա­մա­կարգ­ված նպա­տա­կա­հար­մար է ու­սում­նա­սի­րել Ս. Հան­թինգ­տո­նի «խզման գծեր» հա­յե­ցա­կար­գի շրջա­նակ­նե­րում: Հոդ­վա­ծում կա­տար­ված է «խզման գծե­րի» վրա տե­ղի ու­նե­ցող «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» և «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» վեր­լու­ծութ­յուն: Ըստ հե­ղի­նա­կի՝ «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը» վար­կա­բե­կում և, հետ­ևա­բար, տա­պա­լում են ոչ թե ռե­ժի­մը, հա­մա­կարգն ու ինս­տի­տուտ­նե­րը, այլ գոր­ծող քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը. գլխա­վոր նպա­տա­կը ռե­ժի­մի ներ­սում լի­դե­րութ­յան փո­փո­խումն է:

«­Թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» հետ­ևանք են ոչ ժո­ղովր­դա­վար վար­չա­կար­գե­րի քայ­քա­յու­մը և ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման նոր փու­լը:

Հիմնաբառեր. հե­ղա­փո­խութ­յուն, քա­ղա­քակր­թա­կան խզման գծեր, գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն, թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն, քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մեր, ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , | Оставьте комментарий

ՄԵՐԻՏՈԿՐԱՏԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ


 Հոդ­վա­ծում հիմ­նա­վոր­ված է մո­տե­ցում, որ ար­դի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ցան­ցա­յին օգ­տա­գոր­ծու­մը նոր մար­տահ­րա­վեր­ներ է նե­տել և պա­հանջ­ներ է ա­ռա­ջադ­րել մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նուն: Շեշ­տադր­ված է մո­տե­ցում, որ մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նին պա­տաս­խա­նա­տու է գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի կի­րա­ռմամբ բարձ­րաց­նել հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ո­րա­կը՝ նպաս­տե­լով ի­րեն վստահ­ված իշ­խա­նութ­յան օրինականացմանը (լե­գի­տի­մաց­մա­նը), ժո­ղովր­դա­վա­րութ­յան ինս­տի­տու­ցիո­նա­լաց­մա­նը և շա­րու­նա­կա­կան բա­րե­փո­խում­նե­րին: Այս հա­մա­տեքս­տում կար­ևոր­ված է մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը: Մի կող­մից ար­ժեք­նե­րը որ­պես յու­րա­հա­տուկ կա­պող օ­ղակ հա­մախմ­բում են ընտ­րա­նուն և հա­սա­րա­կութ­յա­նը, մյուս կող­մից բնա­կա­նոն տրանս­ֆոր­մաց­նում նրանց քա­ղա­քա­կան ինք­նութ­յու­նը: Փաս­տարկ­ված է մո­տե­ցում, որ հետ­խորհր­դա­յին երկր­նե­րում մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու որ­պես քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­ի դե­րա­կա­տար­ման ու­սում­նա­սի­րութ­յունն անհ­րա­ժեշտ է ի­րա­կա­նաց­նել պո­լիար­խիա­յի հիմ­քի վրա՝ կար­ևո­րե­լով իշ­խա­նութ­յան ապ­ա­կենտ­րո­նա­ցու­մը՝ փոխ­հա­մա­ձայ­նեց­ված խմբիշ­խա­նութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը կան­խե­լու և ներ­կա­յա­ցուց­չա­կան ժո­ղովր­դա­վա­րութ­յան դե­րը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով: Читать далее

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ | Оставьте комментарий

ՌԱՑԻՈՆԱԼԻ ԵՎ ԻՌԱՑԻՈՆԱԼԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ


Տե­ղե­կատ­վա­կան ներկա դա­րաշր­ջանն ըն­դար­ձա­կել է ճա­նա­չո­ղութ­յան սահ­ման­նե­րը` շեշ­տադ­րե­լով սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յու­նը որ­պես  հան­րա­յին անվ­տան­գութ­յան գե­րա­կա ար­ժեք: Այս հա­մա­տեքս­տում հոդվածում քննարկ­ված է հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման քա­ղա­քակր­թա­կան, սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան և ինս­տի­տու­ցիո­նալ ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում, պայ­մա­նա­վոր­ված ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րի առ­կա­յութ­յամբ, ի­ռա­ցիո­նա­լը որո­շիչ է դարձել, քա­նի որ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս կան­խա­տե­սել ՀՔՎԳ­-ի հիմ­նախնդ­րի այ­լընտ­րան­քա­յին լուծ­ման ու­ղի­նե­րը: Այս նկա­տա­ռում­նե­րով կարևոր­ված է ռա­ցիո­նալն ու ի­ռա­ցիո­նա­լը հա­սա­րա­կա­կան ընտ­րութ­յան գոր­ծըն­թա­ցում, ո­րի հիմ­քի վրա էլ ի­րա­կա­նաց­վում է հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ար­դիա­կա­նա­ցու­մը: Ա­ռա­ջարկ­վում է հան­րա­յին անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վել արդ­յուն­քի, ժա­մա­նա­կի, ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման օգ­նութ­յամբ: Читать далее

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ. ԸՆՏՐԱՆԻ — ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հոդվածում համակարգված ներկայացված է քաղաքական արդիականացման տեսության արժեքային համակարգի կերպափոխումը, ապա շեշտադրված է քաղաքական շուկայի արդիականացման հրամայականները: Այս գործընթացում պետությունը ներկայացված որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտ, այլ ոչ թե մակրոտնտեսական կարգավորման կամ վարչարարության գործիք: Որպես այդպիսին՝ սոցիալ-քաղաքական արդիականացման գործընթացում պետությունն առաջին հերթին շահագրգռված պետք է լինի ժողովրդավարության որակի բարձրացման մեջ:

Բանալի բառեր. քաղաքական արդիականացում, հասարակություն, ընտրանի, քաղաքական շուկա, մարգինալություն, քաղաքակրթություն, անցում-համախմբում, հայկական արդիականացում, ազգային ինքնություն:

Քաղաքական արդիականացման տեսական հիմքերը

Քաղաքական գիտության մեջ քաղաքական արդիականացման գործընթացը ուսումնասիրում են որպես համալիր ամբողջություն, որը կոչված է ապահովելու քաղաքական համակարգի ժողովրդավարական ինստիտուտների որակական զարգացումը՝ պայմանավորված ընտրանի-հասարակություն փոխհարաբերությունների նպատակադրված կամ իրավիճակային փոփոխություններով: Քաղաքական արդիականացման տեսության հիմնադիրներ Գ. Ալմոնդի, Դ. Պաուլի, Դ. Ապտերի, Լ. Պայի, Դ. Ռաստոուի, Շ. Էյզենշտադի գաղափարներն սկսեցին կիրառվել ΧΧ դարի 50-ական թվականներին, երբ գաղութային լծից ազատագրված և նորանկախացած աֆրիկյան երկրների քաղաքական զարգացումներն ենթարկվեցին բազմամակարդակ վերլուծության: Քաղաքական արդիականացման վերոնշյալ տեսաբանները, ելակետ ընդունելով Կ. Մարքսի, Ա. Թոքֆիլի, Մ. Վեբերի, Վ. Պարետոյի և Թ. Պարսոնսի կողմից մշակված սկզբունքները, հասարակությունները պայմանականորեն բաժանեցին ավանդականի և արդիականի: Արդիականացման գաղափարախոս Շ. Էյզենշտադն անցումն արդիական հասարակությունը համարում է փոփոխության այնպիսի գծային գործընթաց, որն իր հեղափոխականացնող բնույթով հաստատվել են դեռ ΧVII-ΧІΧ դարերում Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, այնուհետև ΧІΧ-ΧΧ դարերում տարածվել հարավամերիկյան, ասիական, աֆրիկյան մայրցամաքներում [1, էջ 13-14]։ Հենց այդ փոփոխություններն էլ դրդում են նորովի ուսումնասիրելու «արդիականացում» եզրույթը՝ արժևորելով արդիականացմամբ պայմանավորված փոփոխությունների տարբեր ձևաչափեր [2, էջ 202-203]: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ


Ժողովրդավարության համախմբումը վերաբերում է քաղաքական զարգացման ամբողջ գործընթացին, ներկայացուցչական ժողովրդավարության հաստատման մրցակցության կանոններին` քաղաքական ուժերի փոխհարաբերությունների, քաղաքական մշակույթի կերպափոխմանը բնորոշ առանձնահատկություններին և օրինաչափություններին: Հոդվածում ուսումնասիրվում է ժողովրդավարական անցման մոդելի բազմաչափությունը որպես քաղաքական զարգացման գործընթաց, որը տեղի է ունենում ժողովրդավարացման երրորդ ալիքում ներգրավված երկրներում, կարևորվում է ժողովրդավարության համախմբումը` որպես ժողովրդավարական անցման մոդելի կայացման գրավական: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՐՏԻԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԺԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հանգուցաբառեր՝ Ազատությունների Մեծ խարտիա, քաղաքական զարգացման արժեբանություն, քաղաքական դիսկուրս, ազատություն, մարդու անվտանգություն, օտարում, մանիպուլյացիա, կրթություն

Ազատությունների Մեծ խարտիայի 800–ամյա պատմությունն ապացուցում է, որ այն անգլասաքսոնական քաղաքակրթությանը թույլ տվեց ոչ միայն բնականոն կերպով արդիականանալու, այլև ընդարձակելու իր սահմանները՝ իմաստավորելով ազատության, օրենքի գերակայության, դեմոկրատիայի ընկալման ինստիտուցիոնալ, վարքաբանական և գործառութակառուցվածքային հիմքերը: Այս համատեքստում այլ քաղաքակրթութուններ որոշակիացրին ռացիոնալի և իռացիոնալի փոխհարաբերությունները հետագա քաղաքական զարգացումներում: Մեծ խարտիայի օգնությամբ մարդիկ ազատությունը և ազատականացումն (freedom and liberty) սկսեցին իմաստավորել որպես հարկադրանքից ձերբազատված հնարավորություն, որը թույլ է տալիս մարդուն անվտանգ կեցություն կազմակերպել ինքնարտահայտվելով և ինքնադրսևորվելով: Այս առումով Մեծ խարտիան կարևոր դեր է խաղացել և շարունակում է խաղալ մարդու արժեքային համակարգի արդիականացման գործընթացում: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԱԶԳԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԻ ՈԳԻՆ


Հարգելի բարեկամներ. այս հրապարակախոսական հոդվածները իմ կողմից  գրվել են  20 և ավելի տարիներ առաջ…  Ներկա իրավիճակից  ելնելով  կարելի է ասել որ նրանք  արդիական են նաև այսօր….

 

Արդի քաղաքականության որոշակի աստիճանի հասած ազգերն ու հասարակական համակարգերը չեն կարող գոյատևել չունենալով իրենց բյուրոկրատիան ու իրենց մտավորակա­նությունը: Ծագելով վաղ քաղաքակրթության դարաշրջանում, որ­պես պատմական անհրաժեշտություններ, հասարակական այս երկու ուժերը վերջնական ձևավորումն ստացել են նոր ու նորագույն ժամանակներում, ինչպես ազգի ու պետությունների գոյության ու հարատևման գլխավոր գործոններ: Սակայն ակնհայտ է նաև, որ բյուրոկրատիան ծագել և գոյատևել է գաղութացված երկրներում էլ, որպես մայր երկրի բյուրոկրատիայի մաս: Մինչդեռ մտավորա­կանության ծագման ու գործառնության համար պետությունն անհ­րաժեշտ, բայց ոչ գլխավոր պայման է: Նրա ծագման ու գործառնության համար անհրաժեշտ է ժողովրդի կամ ազգի հոգևոր ինչ-ինչ պահանջմունքը, սրա բավարարումը: Ակնհայտ է նաև մեկ այլ բան՝ մտավորականության և բյուրոկրատիայի փոխպատճառական կապն ու փոխազդեցությունը: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ


ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մ. Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման
և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Երիտասարդության քաղաքական սոցիալականաց­ման և ազգային ինքնության արդիականացման փոխ­­պայմանա­վոր­վա­ծու­­թյան հաստա­տու­թենական հիմքերի համալիր ուսումնասիրությունը այն պրոբ­լեմն է, առանց որի հնա­րա­վոր չէ ՀՀ-ում ապահովել հոգևոր անվտանգություն և հաստատել ժողո­վր­դա­վարական համախմբում: Ինչպես գրում է Ս. Հան­տինգտոնը, «Համախմբված ժո­ղո­վրդա­վարու­թ­յունը միայն գյուղի, համայնքի կամ քաղաք-պետության ժո­ղո­վր­դա­վարություն չէ. դա ազգային պե­տու­թյան ձևավորման և հաս­տատ­­ման հետ սերտորեն կապ­ված ժողովրդա­վա­րու­թյուն է: Ժողովրդա­վա­րութ­յունը միայն խոսքի ազա­տութ­յուն, ընտրություններին մասնակցե­լու իրա­վունք չէ: Դա օրենքի իշխա­նություն է: Ժողո­վր­դա­վարության հաստա­տած ազա­­տությունը առանց պա­տաս­խանատվության մահա­նում է»[1]: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ


 

Տպագրված է «ՎԷՄ» համահայկական հանդեսում, 2018 թիվ 2, էջ 10-27

Հոդվածում ուսումնասիրված է նոր աշխարհակարգի կայացման պայմաններում ինքնիշխանության բազմաչափության հիմնախնդիրը: Ազգ-պետության հզորացման դիտանկյունից հիմնավորված է պետական ինքնիշխանության ժառանգորդման հրամայականը: Այդ համատեքստում ուսումնասիրվել է պատմականությունը՝ որպես պետության ինքնիշխանության բնականոն արդիականացման բաղադրիչ: Հեղինակն այն կարծիքին է, որ պատմականությունը ներառելով պատմական հիշողությունը միաժամանակ և անցյալի վերլուծման, ընտրության ակտիվ կառուցողական գործընթաց է: Բացի դրանից այն նաև տեղեկատվական հոսքերի վերականգնման գործընթաց է, որի տիրույթներում էլ քաղաքական ժամանակն ապահովում է առավելագույն կենսունակություն և մրցունակություն: Առաջարկված է «անցյալի ընտրություն» եզրույթը, որը հնարավորություն է տալիս ռացիոնալ մակարդակում պատմական հիշողությունից կանչել այն հատվածը, որի հետագա գեներացումը կապահովի և՛ կենսունակություն, և՛ մրցունակություն, միևնույն ժամանակ ֆիլտրելով տեղեկատվական աղմուկը: Հեղինակը համոզված է, որ նոր աշխարհակարգում պետական-ազգային «Ես»-ի անվտանգության համալիր ապահովման գործընթացը պետք է հիմնվի հայկական երեք հանրապետությունների անցյալ-ներկա-ապագա եռաչափ կապի վրա:

  Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Блог на WordPress.com.