Monthly Archives: Март 2016

ՀԱՎԱՏԸ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔ՝ ԸՍՏ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ»


Երկիր մոլորակի զարկերակը տրոփում է անչափ լարված ու անհանգիստ. արտակարգ իրավիճակներ, բնական և տեխնածին աղետներ, լոկալ պատերազմներ, ահաբեկչություն, անհանդուրժողականություն` ուղղված Մարդու, ազգերի, ժողովուրդների և բնության դեմ: Գիտատեխնիկական զարգացումների և տեխնոլոգիական նոր ձեռքբերումների պայմաններում, մարդկության զգալի հատվածը մատնված է սովի ու թշվառության: Շուկայականացված իրականությունում սարսափելին Մարդ արարածի` լքվածության, օտարվածության և մենության զգացումն է, իսկ թմրամոլությունն ու հարբեցողությունը, համասեռամոլությունն ու մարմնավաճառությունը խաթարում են նրա ներդաշնակ կեցության բանականի և զգայականի սահմանները: Զարմանալի չէ, որ «Որտեղ հաց, այնտեղ կաց» օգտապաշտ մտայնությամբ տարված` խարխլվում են ազգային արժեքները և ավանդույթները, իսկ անցողիկ հաճույքներով տարված` Մարդը շրջանցում է բարոյական հրամայականները և մարդասիրությունը: Ակնհայտ է, որ մարդկությունը գոյաբանական ճգնաժամի մեջ է, և այս ծիրում առավել մտահոգիչ է նրա հոգևոր ճգնա­ժամը, որի արմատները առնչվում են գլոբալացման և տարաբնույթ հեղափոխությունների հետևանքով ի հայտ եկած սպասումների հիասթափությանը: Գլոբալացման գործընթաց­ների արդի արդյունքները հավաստում են, որ ժողովրդավարական բարեփոխումների խոստացած «բարեկեցությունը» դեռ չվայելած` Մարդը սկսում է որոնել դրա ծնած անհան­դուրժողականությունը, սոցիալական բևեռվածությունը և ահաբեկչությունը վերացնելու միջոցներ: Նյութապաշտ աշխարհը խժռում է բանական կյանքի արմատը և ընդարձակում զգայականի սահմանները` եղծելով Մարդու արարչաստեղծ էությունը, մերժելով հավատը, հույսը և սերը որպես մարդասիրության ակունքի անհրաժեշտության գիտակցում: Читать далее

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված, Uncategorized | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ


Քաղաքական լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումն արդիական է կերպափոխման գործընթացում գտնվող հասարակություններում, որոնք «առաջին սերնդի» ժողովրդավարների կատարած գծային ազատական բարեփոխումների արդյունքում հայտնվել են քաղաքական զարգացման ճգնաժամերի (բաշխման, մասնակցության, շարժունակության, նույնականացման, լեգիտիմության) մեջ: Ավելին, օգտվելով ժողովրդավարության որակի բնույթից՝ ժողովրդահաճ ուժերը, հեղափոխականացնելով ընտրազանգվածի քաղաքական ցածր գիտակցությունը, խաթարում են լեգիտիմությունը` ազգային անվտանգության ապահովման համար ստեղծելով ներքին և արտաքին համաչափ-անհամաչափ նոր սպառնալիքներ: Հետխորհրդային նորանկախ երկրներում տեղի ունեցած «գունավոր կամ պատրանքային» հեղափոխությունների քաղաքակրթական, ինստիտուցիոնալ, սոցիալ-հոգեբանական և աշխարհաքաղաքական հիմքերի տարամիտվածությունը վերանայեց «առաջին սերնդի» ժողովրդավարների իշխանության լեգիտիմացման գծայնության արդյունավետությունը: Ուսումնասիրվող թեմայի տիրույթներում ուշագրավ են նաև արաբական երկրների քաղաքական զարգացումները, որտեղ պատրանքային ժողովրդավարության դերակատարները ներծին ու արտածին նոր ազդակների օգնությամբ մերժեցին իշխանության ներկայացուցիչների լիազորությունների լեգիտիմությունը: Ժողովրդավարական լեգիտիմության նկատմամբ գիտական հետաքրքրությունը մեծացել է նաև գլոբալ կերպափոխումներով պայմանավորված, քանի որ «կենտրոնծայրամաս» շահերի ներդաշնակման համար անհրաժեշտ է կանխել մեգապոլիսներում գործառող տարաբնույթ մարգինալների թատերականացված քաղաքական գործունեությունը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել անցում- կերպափոխում-լեգիտիմություն-համախմբում-անվտանգություն փոխհարաբերությունների բազմաչափության համադրականության հիմնախնդիրները` անցումից համախմբում հարացույցի ենթատեքստում բացահայտելով ազգային անվտանգության ապահովման և ժողովրդավարության որակի միջև եղած կապը: Ամբոխավարության, մարգինալության կանխման, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների բացահայտման նկատառումներով ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման հիմնախնդրի ուսումնասիրումն իրականացված է քաղաքական գիտության նոր գիտաճյուղի՝ համախմբագիտության (կոնսոլիդոլոգիայի) եզրույթների միջոցով: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

Блог на WordPress.com.