Monthly Archives: Октябрь 2019

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ. ԸՆՏՐԱՆԻ — ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հոդվածում համակարգված ներկայացված է քաղաքական արդիականացման տեսության արժեքային համակարգի կերպափոխումը, ապա շեշտադրված է քաղաքական շուկայի արդիականացման հրամայականները: Այս գործընթացում պետությունը ներկայացված որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտ, այլ ոչ թե մակրոտնտեսական կարգավորման կամ վարչարարության գործիք: Որպես այդպիսին՝ սոցիալ-քաղաքական արդիականացման գործընթացում պետությունն առաջին հերթին շահագրգռված պետք է լինի ժողովրդավարության որակի բարձրացման մեջ:

Բանալի բառեր. քաղաքական արդիականացում, հասարակություն, ընտրանի, քաղաքական շուկա, մարգինալություն, քաղաքակրթություն, անցում-համախմբում, հայկական արդիականացում, ազգային ինքնություն:

Քաղաքական արդիականացման տեսական հիմքերը

Քաղաքական գիտության մեջ քաղաքական արդիականացման գործընթացը ուսումնասիրում են որպես համալիր ամբողջություն, որը կոչված է ապահովելու քաղաքական համակարգի ժողովրդավարական ինստիտուտների որակական զարգացումը՝ պայմանավորված ընտրանի-հասարակություն փոխհարաբերությունների նպատակադրված կամ իրավիճակային փոփոխություններով: Քաղաքական արդիականացման տեսության հիմնադիրներ Գ. Ալմոնդի, Դ. Պաուլի, Դ. Ապտերի, Լ. Պայի, Դ. Ռաստոուի, Շ. Էյզենշտադի գաղափարներն սկսեցին կիրառվել ΧΧ դարի 50-ական թվականներին, երբ գաղութային լծից ազատագրված և նորանկախացած աֆրիկյան երկրների քաղաքական զարգացումներն ենթարկվեցին բազմամակարդակ վերլուծության: Քաղաքական արդիականացման վերոնշյալ տեսաբանները, ելակետ ընդունելով Կ. Մարքսի, Ա. Թոքֆիլի, Մ. Վեբերի, Վ. Պարետոյի և Թ. Պարսոնսի կողմից մշակված սկզբունքները, հասարակությունները պայմանականորեն բաժանեցին ավանդականի և արդիականի: Արդիականացման գաղափարախոս Շ. Էյզենշտադն անցումն արդիական հասարակությունը համարում է փոփոխության այնպիսի գծային գործընթաց, որն իր հեղափոխականացնող բնույթով հաստատվել են դեռ ΧVII-ΧІΧ դարերում Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, այնուհետև ΧІΧ-ΧΧ դարերում տարածվել հարավամերիկյան, ասիական, աֆրիկյան մայրցամաքներում [1, էջ 13-14]։ Հենց այդ փոփոխություններն էլ դրդում են նորովի ուսումնասիրելու «արդիականացում» եզրույթը՝ արժևորելով արդիականացմամբ պայմանավորված փոփոխությունների տարբեր ձևաչափեր [2, էջ 202-203]: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.