ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (տեսամեթոդաբանական վերլուծություն)


ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Մամիկոն Մարգարյան, Ֆլորա Նիկողոսյան

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա

Ամփոփագիր

Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­ված է զար­գա­ցող երկր­նե­րում XX դա­րի 70-80-ա­կան­նե­րին ձևա­վոր­ված պոստ­մո­դեռ­նիզ­մի խա­ղա­յին հա­մա­կար­գը: Կար­ևոր­վել է, որ պոստ­մո­դեռ­նիստ­նե­րը, մեր­ժե­լով աշ­խար­հում բա­ցար­ձակ ճշմար­տութ­յու­նը, քննա­դա­տե­ցին «մո­դեռն աշ­խար­հի» ռա­ցիո­նա­լութ­յու­նը, իսկ հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը և բազ­մա­կար­ծութ­յու­նը հռչա­կե­ցին մար­դու այ­լընտ­րան­քա­յին ա­պա­գա­յի ա­պա­հով­ման պայ­ման: Ե­լա­կետ ըն­դու­նե­լով նման մո­տե­ցում­նե­րը՝ հոդ­վա­ծում վեր­լուծ­վել է իր իրա­վունք­նե­րի մեջ մտած պոստ­մո­դեռ­նիզ­մի ար­ժե­քա­յին գե­րա­կա­յութ­յան պայ­ման­նե­րում ձևա­վոր­ված մար­գի­նա­լութ­յամբ հա­գե­ցած «խա­ղա­ցող մար­դու» կեր­պա­րը:

 Այդ հիմ­քի վրա պոստ­մո­դեռ­նիստ­նե­րը՝ ի­րա­կա­նաց­նե­լով գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­կող­մա­նի վեր­լու­ծութ­յուն, եզ­րա­կաց­րե­ցին որ նպա­տա­կա­բա­նա­կան ա­ռու­մով նոր սե­րուն­դն աշ­խար­հը կա­րող է փո­խել միայն այ­լընտ­րան­քա­յին ա­զա­տութ­յան հաս­տատ­մամբ:

Հիմք ըն­դու­նե­լով այս մո­տե­ցու­մը՝ պոս­մո­դեռ­նիստ­նե­րը երի­տա­սար­դութ­յուն –­ իշ­խա­նութ­յուն, իշ­խա­նութ­յունմ­շա­կույթ և կա­ռա­վա­րում փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րում կար­ևո­րե­ցին ե­րի­տա­սար­դութ­յան դե­րա­կա­տա­րու­մը՝ որ­պես քա­ղա­քա­կան կար­գի հե­ղա­փո­խա­կան ար­դիա­կա­նաց­ման պա­տաս­խա­նա­տո­ւի: Այս­տեղ ո­րո­շիչ նշա­նա­կութ­յուն ու­նե­ցավ այն, որ «սա­ռը պա­տե­րազ­մի» մեկ­նար­կից և Կա­րիբ­յան ճգնա­ժա­մից հե­տո կա­յա­ցած ե­րի­տա­սարդ­նե­րի նոր սե­րուն­դը պատ­րաստ էր «փո­խել աշ­խար­հը»` դարձ­նե­լով այն կան­խա­տե­սե­լի, բա­րե­կե­ցիկ՝ չկառ­չե­լով պատ­մա­կան հի­շո­ղութ­յու­նից և­ ազ­գա­յին ինք­նությու­նից: Այդ դի­տանկ­յու­նից պոստ­մո­դեռ­նիստ­ա­կան այ­լընտ­րան­քա­յին ա­զա­տութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի վրա ձևա­վո­րե­ցին «Ե­րի­տա­սար­դութ­յան սո­ցիո­լո­գիա» գի­տաճ­յու­ղը:

Այս համ­տեքս­տում ի­րա­կա­նաց­վել է հա­մա­կար­գա­յին վեր­լու­ծում և փաս­տվել, որ մե­տա­մո­դեռ­նիստ­ներն ար­դեն հա­մա­կար­գա­յին քննա­դա­տութ­յան են են­թար­կում պոստ­մո­դեռ­նիզ­մի խա­ղա­յին բազ­մա­մա­կար­դակ ազ­դե­ցութ­յան հե­տա­գա նպա­տա­կա­հար­մա­րութ­յու­նը:

 Բա­նա­լի բա­ռեր. պոստ­մո­դեռ­նիզմ, սո­ցիալ-քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­ներ, խա­ղա­յին հա­մա­կարգ, մար­գի­նա­լութ­յուն, «խա­ղա­ցող մարդ», «ռի­զո­մա­յի» տե­սութ­յուն, հո­սող տա­րա­ծութ­յուն, սի­մուլ­յակր, մե­տա­մո­դեռ­նիզմ:

Նե­րա­ծութ­յուն

Պոստ­մո­դեռ­նիզ­մը (ֆր.՝ postmodernisme` հե­տար­դիութ­յուն) XX դա­րի 70-80-ա­կան­նե­րին ձևա­վոր­ված սո­ցիալ-քա­ղա­քա­կան փի­լի­սո­փա­յա­կան և մ­շա­կու­թա­յին շար­ժում է, ո­րը ի սկզբա­նե կաս­կա­ծի են­թար­կե­լով աշ­խար­հում բա­ցար­ձակ ճշմար­տութ­յան առ­կա­յութ­յան փաս­տը հե­ղա­փո­խա­կա­նո­րեն քննա­դա­տեց և վե­րարժ­ևո­րեց «մո­դեռն աշ­խար­հի» ռա­ցիո­նա­լութ­յու­նը: Ար­դի պայ­ման­նե­րում պոստ­մո­դեռ­նիզ­մը քննա­դատ­վում է մե­տա­մո­դեռ­նիստ­նե­րի կող­մից ռա­ցիո­նա­լիզ­մի կտրուկ մերժ­ման և­ ան­հա­վա­նա­կան սցե­նար­ներ մի­ջո­ցով քաոս ստեղ­ծե­լու հա­մար:

Գ­րա­կա­նութ­յան ակ­նարկ

Մո­դեռ­նիզմ-պոստ­մո­դեռ­նիզմ հա­կադ­րութ­յու­նը հետ­ևանք է գեր­մա­նա­ցի փի­լի­սո­փա Յուր­գեն Հա­բեր­մա­սի [1] և ֆ­րան­սիա­ցի փի­լի­սո­փա Ժան Լիո­տա­րի [2] կող­մից նա­խա­ձեռ­նած խո­սույ­թի (դիս­կուր­սի): Իր ի­րա­վունք­նե­րի մեջ մտած պոստ­մո­դեռ­նիզ­մը մեր­ժե­լով լու­սա­վո­րա­կան շրջա­նից մար­դա­սի­րութ­յան և բա­րո­յա­կա­նութ­յան հրա­մա­յա­կան­նե­րով օժտ­ված, սե­փա­կան ճա­կա­տա­գի­րը կեր­տող պա­տաս­խա­նա­տու, ռա­ցիո­նալ վար­քով ան­հա­տին ա­ռա­ջար­կեց, ըստ ի­րա­կա­նութ­յան պա­հանջ­նե­րի այ­լա­ցող, նոր՝ «խա­ղա­ցող մար­դուն»: Այդ մեր­ժո­ղա­կան դիր­քո­րոշ­ման շրջա­նակ­նե­րում էլ սկիզբ ա­ռավ և շա­րու­նակ­վում է ազգ-պե­տութ­յուն­նե­րի (­Վեստ­ֆալ­յան աշ­խար­հա­կարգ) ինք­նիշ­խա­նութ­յան է­րո­զիան, ո­րը, մեր կար­ծի­քով, փաս­տո­րեն, հե­տա­գա քաո­սի և­ ա­պա­գա­յի ա­նո­րո­շութ­յան խո­րաց­ման նա­խա­պայ­ման է: Քա­նի որ պոստ­մո­դեռ­նիզ­մը ի սկզբա­նե հա­մա­կարգ­վել է, մաս­նա­վո­րա­պես,Ֆ­րան­սիա­յում վաթ­սու­նա­կան թվա­կան­նե­րին տե­ղի ու­նե­ցող սո­ցիալ-քա­ղա­քա­կան հզոր ընդվ­զում­նե­րի արդ­յուն­քում, այդ իսկ պատ­ճա­ռով ա­մե­րի­կա­ցի­նե­րը նրան ըն­կա­լում են որ­պես «ֆրան­սիա­կան տե­սութ­յուն»: Ու­շագ­րավ է, որ այդ «ֆրան­սիա­կան տե­սութ­յան» դրո­շի ներ­քո Ֆրան­սիա­յում տե­ղի ու­նե­ցած «1968-ի մա­յիս» ու­սա­նո­ղա­կան հե­ղա­փո­խա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­ցին տե­սա­բան­ներ Ժ. Պ. Սարտ­րը, Ա. Լեֆև­րը, իսկ Մ.­ Ֆու­կոն նույ­նիսկ Սոր­բո­նի բա­րի­կադ­նե­րում է ե­ղել: Իսկ պոստ­մո­դեռ­նիզ­մի ա­մե­նա­խորհ­րա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ Ժ. Բոդ­րիա­րը սկզբուն­քո­րեն խոս­տո­վա­նե­լով, որ պոստմոդեռնիզմի խո­սույ­թը լի է ա­նո­րո­շութ­յուն­նե­րով, մշա­կեց terra incognita-ում լի­նե­լու կա­րո­ղութ­յան ըն­կալ­ման գա­ղա­փա­րը: Նո­րա­րա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րե­լով տե­ղի ունե­ցող սո­ցիալ-քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի նկատ­մամբ՝ պոստ­մոդեռնիստ­նե­րը շեշ­տադ­րե­ցին իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թում ա­զա­տութ­յան սահ­ման­նե­րի ըն­դար­ձակ­ման հիմ­նա­խնդիր­նե­րը: Այս­տեղ ո­րո­շիչ նշա­նա­կութ­յուն ու­նե­ցավ այն, որ «սա­ռը պա­տե­րազ­մի» մեկ­նար­կից և Կա­րիբ­յան ճգնա­ժա­մից հե­տո կա­յա­ցած ե­րի­տա­սարդ­նե­րի նոր սե­րուն­դը պատ­րաստ էր «փո­խել աշ­խար­հը»` դարձ­նե­լով այն կան­խա­տե­սե­լի, բա­րե­կե­ցիկ և­ ա­զատ:

Հե­տա­զո­տութ­յան մե­թո­դա­բա­նութ­յու­նը

Քա­ղա­քա­կան փի­լի­սո­փա­յութ­յան խնդրադ­րում­նե­րով կա­տա­րել տե­սա­մե­թո­դա­բա­նա­կան վեր­լու­ծութ­յուն պոստ­մո­դեռ­նիզ­մի՝ որ­պես սո­ցիալ-քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի խա­ղա­յին հա­մա­կարգ: Այս դի­տանկ­յու­նից ե­լա­կետ է ըն­դուն­ված այն, որ քա­ղա­քա­կան փի­լի­սո­փա­յութ­յու­նը հա­սա­րա­կութ­յան մեջ մար­դու ինք­նա­կազ­մա­կերպ­ման, ինչ­պես նաև հա­սա­րա­կութ­յուն-պե­տութ­յուն-քա­ղա­քա­ցի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կեն­սու­նա­կութ­յան (նաև օպ­տի­մա­լութ­յան) ա­պա­հով­ման նպա­տա­կով ուսում­նա­սի­րում է քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յան և­ իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թում ա­զա­տութ­յան, ար­դա­րութ­յան, բա­րիք ստեղ­ծե­լու և գոր­ծե­լու ար­ժե­բա­նութ­յու­նը: Պայ­մա­նա­վոր­ված սո­ցիա­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բազ­մա­չա­փութ­յամբ, հե­տա­զո­տութ­յան մեջ կի­րառ­ված է սի­ներ­գե­տիկ մե­թո­դա­բա­նութ­յուն: Սի­ներ­գե­տի­կան, որ­պես դիս­սի­պա­տիվ բարդ հա­մա­կար­գե­րի ինք­նա­կազ­մա­կերպ­ման տե­սութ­յուն, ար­դեն բազ­միցս ա­պա­ցու­ցել է իր ֆունկ­ցիո­նա­լութ­յու­նը կու­տակ­ված խնդիր­նե­րին հե­ռան­կա­րա­յին լու­ծում­ներ ա­ռա­ջար­կե­լու, նոր ա­ռա­ջա­ցող քաո­սա­յին եր­ևույթ­նե­րի պատ­ճառ­ներն ու ներ­քին կա­ռու­ցա­կար­գե­րի բնույթն իս­կութ­յան մեջ գնա­հա­տե­լու գոր­ծում:

Հե­տա­զո­տութ­յան արդ­յունք­նե­րը

Պոստ­մո­դեռ­նիստ­նե­րը՝ ի­րա­կա­նաց­նե­լով գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­կող­մա­նի վեր­լու­ծութ­յուն, եզ­րա­կաց­րե­ցին, որ նպա­տա­կա­բա­նա­կան ա­ռու­մով նոր սե­րուն­դն աշ­խար­հը կա­րող է փո­խել միայն այ­լընտ­րան­քա­յին ա­զա­տութ­յան հաս­տատ­մամբ: Այս դի­տանկ­յու­նից վեր­լու­ծե­լով երի­տա­սար­դութ­յուն  իշ­խա­նութ­յուն, իշ­խա­նութ­յուն  մ­շա­կույթ և կա­ռա­­վա­րում փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, քա­ղա­քա­գետ­ներն և սո­ցիո­լոգ­ները գլո­բալ աշ­խար­հի զար­գաց­ման հա­մընդ­հա­նուր սկզբունք­նե­րի հաս­տա­տ­ման հիմ­քի վրա ձևա­վո­րե­ցին «Ե­րի­տա­սար­դութ­յան սո­ցիո­լո­գիա» գի­տաճ­յու­ղը: Սա­կայն, շու­տով պարզ դար­ձավ որ ա­զա­տութ­յու­նը տա­րա­բնույթ դրսևո­րում­ներ ու­նե­ցավ Ֆ­րան­սիա­յում «1968-ի մա­յիս» ընդվ­զում­նե­րում, «Պ­րահայի գա­րուն/ա­մառ» գոր­ծըն­թաց­նե­րում, Չի­նաս­տա­նի «մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խութ­յան» ե­րի­տա­սար­դա­կան շար­ժում­նե­րում: Ավե­լին, ա­զա­տութ­յան հաս­տատ­ման դրո­շի ներ­քո ԽՍՀՄ հան­րա­պե­տութ­յուն­նե­րում տե­ղի ու­նե­ցավ սո­ցիա­լական և­ ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցութ­յան (օր.՝ ԽՍՀՄ-ի մի շարք արդ­յու­նա­բե­րա­կան քա­ղաք­նե­րում տե­ղի ու­նե­ցան ընդվ­զում­ներ ընդ­դեմ խրուշչ­ով­յան «ե­գիպ­տա­ցո­րե­նի քա­ղա­քա­կա­նութ­յան» հետ­ևան­քով ա­ռա­ջա­ցած հա­ցի պա­կա­սի, 1965 թվա­կա­նի ապ­րի­լի 24-ին Եր­ևա­նում նշվեց Հա­յոց Ցե­ղաս­պա­նութ­յան 50-ամ­յա­կը, ո­րը ԽՍՀՄ-ում նմա­նա­տիպ ա­ռա­ջին ընդվ­զումն էր) զար­թոնք: Բազ­մա­շերտ և հա­կա­սա­կան այս գոր­ծըն­թաց­նե­րն ի մի բե­րե­լով՝ պոստ­մո­դեռ­նիստ­նե­րը հան­րայ­նաց­րե­ցին պատ­մա­կա­նութ­յան տա­րաբ­նույթ ի­րո­ղութ­յուն­նե­րի տեքս­տա­յին վե­րաըն­թերց­ման նոր ձևաչափեր՝ ազդ­ված մարք­սիզ­մից, Հու­սեր­լի և Հայ­դե­գե­րի ֆե­նո­մե­նո­լո­գիա­յից, ինչ­պես նաև Լ­ևի-Ստ­րո­սի կա­ռուց­ված­քա­կար­գից (ստրուկ­տո­ւրա­լիզ­մից), Զ. Ֆ­րոյ­դի և Լա­կա­նի հո­գե­վեր­լու­ծութ­յու­նից:

Ըն­դուն­ված է, որ «պոստմոդեռնիզմ» եզ­րույ­թը մուտք է գոր­ծել սո­ցիալ-քա­ղա­քա­կան խո­սույթ Ժ. Ֆ. Լ­յո­տա­րի 1979 թվա­կա­նին լույս տե­սած «Պոստ­մո­դեռն վի­ճա­կը» (La condition postmoderne) հոդ­վա­ծով [3]։ Ժ.Ֆ. Լ­յո­տա­րը՝ կի­րա­ռե­լով Լ. Վիտ­գենշ­տայ­նի «լեզ­վա­կան խա­ղե­րը» (language games) և խոս­քի ա­րար­քի տե­սութ­յան հաս­կա­ցութ­յու­նը (speech act theory) փաս­տեց, որ սկսած XIX դա­րի վեր­ջե­րից գի­տութ­յան, ար­վես­տի և գ­րա­կա­նութ­յուն բնա­գա­վա­ռում տե­ղի ու­նե­ցող խա­ղի կա­նոն­նե­րի փո­խա­կերպ­ման շրջա­նակ­նե­րում հաս­տատ­վում է պոստ­մո­դեռ­նիզմ ո­րը «… հս­տակ սահ­ման­մա­նը չեն­թարկ­վող մի ակն­հայտ ճշմար­տութ­յուն է։ Թե­պետ, նա կա­րող է նկա­րագր­վել ինչ­պես մի շարք քննա­դա­տա­կան ռազ­մա­վա­րութ­յուն­ներ և հ­ռե­տո­րա­կան կի­րա­ռութ­յուն­ներ՝ օգ­տա­գոր­ծե­լով այն­պի­սի հաս­կա­ցութ­յուն­ներ, ինչ­պի­սին են՝ տար­բե­րութ­յուն (defference), կրկնութ­յուն (repetition), հետք (trace), սի­մուլ­յակր (simulacrum), հի­պե­րի­րա­կա­նութ­յուն (hyperreality), ո­րոնց մի­ջո­ցով ա­պա­կա­յու­նաց­նում է այլ հաս­կա­ցութ­յուն­ներ ինչ­պի­սին են՝ ներ­կա­յութ­յուն (presence), ինք­նութ­յուն (identity), պատ­մա­կան ա­ռա­ջըն­թաց (historical progress), ի­մա­ցա­բա­նա­կան վստա­հութ­յուն (epistemic certainty) և­ ի­մաս­տի միա­ձայ­նութ­յուն (univocity of meaning) [3]: Ա­վե­լին, պոստ­մո­դեռ­նիզ­մի ար­ժե­քա­յին բազ­մա­շեր­տութ­յան մեկն­ման շրջա­նակ­նե­րում ձևա­վոր­վեց (Մ.­ Ֆու­կո, Ժ. Դա­րի­դա, Ժ. Դե­յոզ, Ժ. Բոդ­րիար, Ա­լեն Բադ­յու, Ջու­դիթ Բաթ­լեր, Ջա­նի Վա­տի­մո, Ջ. Ա­գամ­բե, Պ. Սլո­տեր­դեյկ, Զ. Բաու­ման և­ այլք) հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ հան­դես ե­կող մտա­ծող­նե­րի մի խումբ, ո­րի ան­դամ­նե­րն սկսե­ցին սահ­մա­նադ­րել պոստ­մո­դեռնիզ­մը որ­պես սո­ցիալ-քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի խա­ղա­յին հա­մա­կար­գի: Այս­տե­ղից Էլ պոստ­մո­դեռ­նիզ­մը բա­ցար­ձա­կում­ներ չի ըն­դու­նում, քա­նի որ իր հիմ­քում ու­նե­նա­լով և՛ սո­ցիա­լա­կան կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յու­նը (կոնստ­րուկ­տի­վիզ­մը) և մ­շա­կու­թա­յին դե­տեր­մի­նիզ­մը հիմ­նա­վո­րում է. թե՛ պատ­մութ­յան վե­րաարժ­ևոր­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, թե՛ կաս­կա­ծե­լի (մեր­ժե­լի) է հա­մա­րում ճշմար­տութ­յան մա­սին ցան­կա­ցած պնդում: Պոստ­մո­դեռ­նիստ­նե­րի այս մո­տե­ցում­նե­րն սկզբուն­քա­յին են, քա­նի որ նրանց հա­մոզ­մամբ՝ ճշմար­տութ­յան հա­րա­փո­փո­խութ­յան և ճ­կու­նութ­յան ան­տե­սու­մը վնա­սում (հար­վա­ծում) է տվյալ մշա­կու­թա­յին խմբիի (երկ­րի, հա­սա­րա­կութ­յան, մար­դու) և՛ կեն­սու­նա­կութ­յա­նը, և՛ մրցու­նա­կութ­յա­նը: Ա­վե­լին, պոստմոդեռնիզմին հա­տուկ է նաև սահ­ման­նե­րի ջնջու­մը՝ չե­ղար­կե­լով հիե­րար­խիան նա անհ­րա­ժեշտ է հա­մա­րում իր կեր­տած «խա­ղա­ցող մար­դու» ա­զատ շար­ժու­մը (հիմ­նա­կա­նում ան­պա­տաս­խա­նա­տու) հո­րի­զո­նա­կան (ցան­ցա­յին) և սա­հող (լո­ղա­ցող) հար­թութ­յու­նում։ Այս դի­տանկ­յու­նից իշ­խա­նութ­յան (հատ­կա­պես՝ պե­տա­կան) դեմ ժո­ղովր­դա­կան շարժ­ման ո­րո­շա­կի մշա­կույ­թի վրա ձևա­վոր­ված մար­դիկ սո­վո­րում են խա­ղալ այն լեզ­վով (լե­զու­նե­րով), ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս հա­ղոր­դակց­վել, դիս­կուրս վա­րել և հաղ­թա­նա­կել՝ ա­պա­հո­վե­լով նոր որա­կի անվ­տանգ ա­պա­գա: Միա­ժա­մա­նակ պոստ­մո­դեռ­նիզ­մը մեր­ժեց մո­դեռ­նիզ­մի հա­մար բա­ցար­ձակ հա­մար­վող սո­ցիալ-քա­ղա­քա­կան կար­գի ինս­տի­տու­ցիո­նալ ա­պա­հո­վու­մը՝ որ­պես սո­ցիա­լա­կան դա­շին­քի և հան­րա­յին շա­հի զար­գաց­ման (հատ­կա­պես ի­րա­վա­կան ու սո­ցիա­լա­կան պե­տութ­յան ինս­տի­տու­տի գոր­ծառ­մամբ) ա­ռանցք հա­մար­վող գա­ղա­փար: Այդ իսկ պատ­ճա­ռով, պոստ­մո­դեռ­նիստ­նե­րը ջա­տա­գով են, որ հզո­րաց­վեն և­ իրենց սե­փա­կան ար­ժեք­նե­րը հաս­տա­տեն բո­լոր նրանք, ով­քեր ի­րենց գե­ղար­վես­տա­կան սյու­ժե­ով և լեզ­վա­մտա­ծո­ղութ­յամբ, այ­լընտ­րան­քա­յին պատ­կե­րա­ցում­ներ ու­նեն իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թի և­ ինք­նա­կա­ռա­վար­ման մա­սին: Փաս­տո­րեն, պոստ­մո­դեռ­նիստ­նե­րը հա­մոզ­ված են, որ ճա­նա­չո­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը հա­րա­բե­րա­կան է և քայ­քա­յե­լով (կազ­մա­քան­դե­լով) ի­րա­կա­նութ­յու­նն ա­նընդ­հատ վե­րաձ­ևա­վոր­վում է ըստ իշ­խա­նութ­յուն ու­նե­նա­լու և­ իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում տա­րա­ծութ­յուն գրա­վե­լու հրա­մա­յա­կա­նի: Այս­տե­ղից էլ, պոստ­մո­դեռ­նիս­տա­կան իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թի այ­լընտ­րան­քա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը նպաս­տում են որ մար­գի­նալ բո­ղո­քի կրիչ (ին­սուր­գենտ) ան­հատ­նե­րը (սո­ցիա­լա­կան խմբե­րը) ի­րենց կա­յաց­ման նպա­տա­կով գե­ղար­վես­տո­րեն մշա­կեն նա­խա­դե­պը չու­նե­ցող թա­տե­րա­կա­նաց­ված խա­ղա­յին սցե­նար­ներ՝ ծա­վա­լե­լով սո­ցիալ-քա­ղա­քա­կան կար­գը մեր­ժող գոր­ծըն­թաց­ներ: Այ­սօր ար­դեն մարդ­կութ­յու­նն ա­կա­նա­տես է ի­րենց չա­փե­րով բազ­մա­թիվ լո­կալ բա­խում­նե­րի, էթ­նիկ զտում­նե­րի, նո­րա­գույն զեն­քե­րի փոր­ձարկ­ման, մի­ջազ­գա­յին նոր­մե­րով ար­գել­ված զեն­քե­րի օգ­տա­գործ­ման, ծրագ­րա­վոր­ված գե­նո­ցի­դալ քա­ղա­քա­կա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման: Փաս­տո­րեն, բաց է մնում այն հար­ցը, թե. «Ի՞նչ էր պոստ­մո­դեռ­նիզ­մը կամ դեռ ի՞նչ է այն», ո­րին պոստ­մո­դեռ­նիզ­մի ար­դի հայտ­նի տե­սա­բան` ա­րաբ Հա­բիբ Հա­սա­նին, պա­տաս­խա­նել է. «Ի՞նչ էր պոստ­մո­դեռ­նիզ­մը և դեռ ի՞նչ է այն: Կար­ծում եմ` դա ան­դինն է, ան­սան­ձե­լիի վե­րա­դար­ձը. ա­մեն ան­գամ, երբ ա­զատ­վում ենք դրա­նից, հայտն­վում է նրա ուր­վա­կա­նը: Ուր­վա­կա­նի պես այն խույս է տա­լիս սահ­մա­նու­մից: Ան­շուշտ, այ­սօր ես ա­վե­լի քիչ բան գի­տեմ պոստ­մո­դեռ­նիզ­մի մա­սին, քան գի­տեի ե­րե­սուն տա­րի ա­ռաջ, երբ սկսե­ցի գրել դրա մա­սին: Սա, գու­ցե, այն պատ­ճա­ռով է, որ պոստ­մո­դեռ­նիզմն է փոխ­վել, ես եմ փոխ­վել, աշ­խարհն է փոխ­վել» [4, pp. 1-13]:

Ինչ­պես տես­նում ենք, պոստ­մո­դեռ­նիզ­մի կող­մից ի­րա­կա­նութ­յան մեկ­նութ­յան հիմ­քում ըն­կած է քաոս ստեղ­ծե­լու, կան­խե­լու, զար­գաց­նե­լու, տա­րա­ծե­լու թա­տե­րա­կա­նաց­ված մտա­ծո­ղութ­յու­նը։ Այս­տե­ղից բխում է պոստ­մո­դեռ­նիս­տա­կան մտա­ծո­ղութ­յան, աշ­խար­հա­յաց­քի, կյան­քի ձևա­կան գե­ղա­գի­տա­ցու­մը (aestheticization)։ Փաս­տո­րեն, պոստ­մո­դեռ­նիստ­ները երկ­վութ­յան մեջ դի­տար­կե­լով ի­րա­կա­նութ­յան (fictional reality) ի­մաս­տի տրա­մա­բա­նութ­յան և մ­տա­ցա­ծի­նի միջև սահ­ման­նե­րը ոչ միայն մեր­ձեց­նում, այլև ջնջում են այս եր­կու աշ­խարհ­նե­րի միջև առ­կա տար­բե­րութ­յուն­նե­րը։ Ըստ Ժ. Դել­յո­զի՝ բո­լոր երկ­վութ­յուն­նե­րի հիմ­քում ըն­կած է գա­ղա­փա­րի կա­յաց­ման տար­բե­րա­կում­նե­րը: Ժ. Դել­յո­զը հիմք ըն­դու­նե­լով ստո­յիկ­նե­րի փի­լի­սո­փա­յութ­յու­նը և Լ. Քե­րո­լի պա­րա­դոք­սալ տրա­մա­բա­նութ­յու­նը՝ բա­ցա­հայ­տեց «Ա­լի­սը Հ­րաշք­նե­րի աշ­խար­հում» և «Ա­լի­սը Հա­յե­լու աշ­խար­հում» խորհր­դա­վոր հե­քիաթ­նե­րում առ­կա կեր­պար­նե­րի (հատ­կա­պես՝ Ա­լի­սի) կա­յաց­ման խո­սույ­թի լեզ­վա­կան տրա­մա­բա­նութ­յու­նը. «Երևույ­թի էութ­յան միա­ժա­մա­նակ կա­յաց­ման գլխա­վոր հատ­կա­նի­շը ներ­կա­յի մեջ ներ­կա­յից խույս տալն է: Հենց ի­րա­կա­նութ­յու­նից այս փա­խուս­տի պատ­ճա­ռով կա­յա­ցու­մը չի հան­դուր­ժում որ­ևէ բա­ժա­նում կամ տար­բե­րա­կում ներ­կա­յի և հե­տո­յի, անց­յա­լի ու ա­պա­գա­յի միջև։ Կա­յա­նա­լու էութ­յու­նը շարժ­ման բազ­մա­չա­փութ­յան գի­տակ­ցումն է, եր­կու ի­մաս­տա­վոր­ված ուղ­ղութ­յուն­նե­րում միան­գա­մից լի­նե­լու ձգտու­մը՝ Ա­լի­սը ձևա­փոխ­վե­լիս չի հասց­նում ընդ­դի­մա­նալ, բայց չի էլ մո­ռա­նում, որ ո­րո­շել է թա­գու­հի դառ­նալ: Ող­ջա­խո­հութ­յունը հաս­տա­տում է, որ ա­մեն մի եր­ևույթ ու­նի հստակ սահ­ման­ված նշա­նա­կութ­յուն, բայց պա­րա­դոք­սի էութ­յու­նը միա­ժա­մա­նակ առ­կա եր­կու ի­մաստ­նե­րի միջև կա­յա­նա­լու (լի­նե­լու) պնդումն է
[5, с. 15]»: Ըստ Ժ. Դել­յո­զի կա­յաց­ման երկ­վութ­յու­նից ա­վե­լի խո­րը եր­ևույթ է՝ «չկա արդ­յոք ինչ-որ այլ խե­լա­հեղ տա­րերք, այն կար­գի դեմ, ո­րը Գա­ղա­փար է դրել եր­ևույթ­նե­րի և­ ի­րե­րի վրա [5, с. 20]»: Կա­յաց­ման պա­րա­դոք­սը եր­կու ի­մաստ­նե­րի միա­ժա­մա­նակ­յա կա­յաց­ման պա­րա­դոքսն է, ո­րի փո­խա­դար­ձութ­յունն են­թադ­րում է բազ­մա­չափ ինք­նութ­յան ի­րա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց: Այդ դի­տանկ­յու­նից էլ ներ­կա­յաց­վում է Ա­լի­սը, ո­րը հաղ­թա­հա­րում է իր ան­ձի հետ կա­տար­ված ա­նո­րո­շութ­յուն­նե­րը, քա­նի որ միշտ շարժ­վում է իր կող­մից ի­մաս­տա­վոր­ված եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րով միան­գա­մից և հե­ռան­կա­րում հստակ պա­հում իր նպա­տա­կը (ե­րա­զան­քը)՝ թա­գու­հի դառ­նալ [6]:

 Այս ի­մաս­տով Ժ. Լիո­տա­րը հիմ­նա­վո­րել է, որ այլևս գոր­ծա­ռա­կան չէ պատ­մութ­յունն որ­պես ան­սահ­ման և հա­վեր­ժա­կան փո­խա­կեր­պում­նե­րի բաց տա­րա­ծութ­յան ըն­դու­նու­մը, որ­տեղ «մեծ մե­տա­նա­րա­տիվ­նե­րի» (բարի, ճշմա­րիտ, գե­ղե­ցիկ և­ այլն) օգ­նութ­յամբ լե­գի­տի­մաց­վում, հիմ­նա­վոր­վում և կա­ռու­ցարկ­վում են սո­ցիա­լա­կան բո­լոր պրակ­տի­կա­նե­րը: Ժ. Լիո­տա­րը սո­ցիա­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­ները ներ­կա­յաց­նում է որ­պես լեզ­վա­կան խա­ղեր [7, էջ 141]»: Հա­սա­րա­կութ­յունն ա­տո­մաց­վում է՝ ան­հա­տաց­վում, քա­նի որ գլո­բալ մասշ­տա­բով վիր­տո­ւալ տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի սրըն­թաց զար­գաց­ման հետ­ևան­քով օ­րա­վուր նվա­զում է անձ­նա­վոր­ված սո­ցիա­լա­կան կա­պե­րի տե­սա­կա­րար կշի­ռը: Հա­սա­րա­կա­կան դա­շին­քի վրա հիմն­ված ինս­տի­տու­ցիո­նա­լաց­ված սո­ցիա­լա­կա­նա­ցու­մն իր տեղը զի­ջում է ի­րա­վի­ճա­կով ա­ռա­ջա­ցած ան­պա­տաս­խա­նա­տու կա­պե­րի ու շփում­նե­րի վրա հիմն­ված ցան­ցա­յին սո­ցիա­լա­կա­նաց­ման: Այս բազ­մա­չափ գոր­ծըն­թա­ցում էլ կյան­քի կազ­մա­կերպ­ման խա­ղը են­թադ­րում է և՛ աշ­խար­հա­յաց­քա­յին, և՛ գո­յա­բա­նա­կան, և՛ ար­ժե­քա­բա­նա­կան մո­տե­ցում:

Տե­ղին է հի­շա­տա­կել, որ ըստ Յո. Հայ­զին­գա­յի «խաղ» հաս­կա­ցութ­յունը իր մեջ նե­րա­ռում է ծի­ծա­ղը, զո­հա­բե­րութ­յու­նը, պա­րը, սի­րա­յին խաղը, շարժ­ման տար­բեր տե­սակ­ներ և­ այլն [8, էջ 46-70]։ Միա­ժա­մա­նակ, խա­ղի ի­մաս­տա­վոր­ման ա­ռու­մով, Հայ­զին­գան գրում է. «… խա­ղը կա­մա­վոր գոր­ծո­ղութ­յուն կամ զբաղ­մունք է, ո­րը տե­ղի է ու­նե­նում ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յուն հաս­տատ­ված սահ­ման­նե­րի ներ­սում, կա­մա­վոր կեր­պով ըն­դուն­ված, սա­կայն միան­գա­մայն պար­տա­դիր կա­նոն­նե­րի հա­մա­ձայն, իր նպա­տակն ու­նի ինքն ի­րե­նում, ու­ղեկց­վում է լար­վա­ծութ­յան ու ու­րա­խութ­յուն զգա­ցու­մով և «սո­վո­րա­կան կյան­քից» տար­բեր «ու­րիշ լի­նե­լու» գի­տակ­ցութ­յամբ» [8, էջ 46]։ Փաս­տո­րեն, խաղն ա­ռան­ձին եր­ևույթ­նե­րի ա­նո­րո­շութ­յուն­նե­րի, ան­հա­մա­տե­ղե­լիութ­յան, տա­րօ­րի­նա­կութ­յան նկատ­մամբ իմաս­տա­վոր­ված հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն և­ այ­լընտ­րան­քա­յին մո­տե­ցում­ներ է զար­գաց­նում: Այդ դի­տանկ­յու­նից էլ կա­րե­լի է սահ­մա­նա­յին տա­րա­ծութ­յուն­նե­րում լի­նե­լով՝ որ­պես մար­գի­նալ «քա­ղա­քա­կան մարդ» պար­զա­պես խա­ղալ բո­ղո­քի կրի­չի (ին­սուր­գենտ) դեր և ճոճ­վե­լով (հո­սե­լով տա­րա­ծութ­յան մեջ) իշ­խա­նութ­յան հաս­նե­լու նպա­տա­կով սե­փա­կան պա­տու­մա­յին տեքստ հնա­րել՝ չկրե­լով պա­տաս­խա­նատ­վութ­յուն: Դա թույլ է տա­լիս մշա­կել և կի­րա­ռել խա­ղի ի­րա­կա­նաց­ման տա­րաբ­նույթ տեխ­նո­լո­գիա­ներ, ա­վե­լին նույ­նիսկ տեխ­նո­լո­գիա­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը տա­րա­տե­սակ խաղ է բո­վան­դա­կում: Դա ա­ռա­ջին ան­գամ վառ դրսևոր­վեց «1968-ի մա­յիս» Ֆ­րան­սիա­յի ու­սա­նո­ղա­կան շար­ժում­նե­րի ժա­մա­նակ, ո­րի ըն­թաց­քում ձևա­վոր­ված ա­զա­տա­տենչ կար­գա­խոս­նե­րը` «Ար­գել­վում է ար­գե­լե­լը», «­Վերջ ներ­կա­յա­ցում­նե­րի և­ ի­րե­րի հա­սա­րա­կութ­յա­նը», «Օ­տա­րաց­նել օ­տա­րա­ցու­մը» [9], այ­նու­հան­դերձ այդ շարժ­ման մեջ չկա­րո­ղա­ցան ներ­գրա­վել աշխ­տա­վո­րա­կան լայն շեր­տե­րին: Միայն մա­յի­սի 10-ի գի­շե­րը («բա­րի­կադ­նե­րի գի­շեր») ու­սա­նո­ղա­կան բա­րի­կադ­նե­րը գրո­հով գրա­վե­լու ոս­տի­կան­նե­րի դա­ժան փոր­ձից հե­տո Ֆ­րան­սիա­յի արհ­միութ­յուն­նե­րը (CGT, CFDT FEN) մա­յի­սի 13-ին հա­մազ­գա­յին գոր­ծա­դու­լի կոչ արե­ցին: Մա­յի­սի 18-ին և 19-ին շարժ­մանը միա­ցավ նաև Ֆ­րան­սիա­յի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը` ի­րեն հա­րող կա­ռույց­նե­րով: Նույն օ­րը Ելի­սե­յան պա­լա­տում՝ նա­խա­գահ Շառլ դը Գոլն իր ե­լույ­թում ձևա­կեր­պեց «­Բա­րե­փո­խում­նե­րին` ա­յո, քաո­սին` ոչ» («La réforme, oui; la chienlit, non») կար­գա­խո­սը:Մայի­սի 20-ին, մոտ 10 մլն հա­մազ­գա­յին գոր­ծա­դուլը ո­րո­շեց վար­չա­պետ Ժ. Պոմ­պի­դո­ւի, կոմ­կու­սի և­ արհ­միութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև վար­վող բա­նակ­ցութ­յուն­նե­րի ել­քը՝ սահ­ման­վեց 40-ժամ­յա աշ­խա­տան­քա­յին շա­բաթ, թո­շա­կի անց­նե­լու տա­րի­քը ո­րոշ­վեց 60 տա­րին, իսկ նվա­զա­գույն աշ­խա­տա­վա­ձը ե­րաշ­խա­վոր­վեց ամ­սա­կան 1000 ֆրանկ: Սա­կայն «40-60-1000» ձևա­չա­փի հաղ­թա­նա­կը չբա­վա­րա­րեց շարժ­ման մաս­նա­կից­նե­րին: Այ­նու­հան­դերձ, մա­յի­սի 30-ին գո­լիստ­ներն ի­րենց ակ­տիվ մաս­նակ­ցութ­յամբ բե­կում մտցրե­ցին, ար­տա­քին ու­ժե­րի կող­մից ֆի­նան­սա­վոր­վող, Ֆ­րան­սիա­յի «1968-ի մա­յիս» ու­սա­նո­ղա­կան շարժ­ման մեջ: Հու­նի­սի սկզբից իշ­խա­նութ­յուն­նե­րը սկսե­ցին ի­րա­կա­նաց­նել «40-60-1000» բա­նաձ­ևով սահ­ման­ված պա­հանջ­նե­րը: Հու­նի­սի 11-ին կա­ռա­վա­րութ­յունն ար­գե­լեց ցույ­ցե­րի անց­կա­ցու­մը, իսկ ու­սա­նո­ղա­կան և­ ե­րի­տա­սար­դա­կան 11 կազ­մա­կեր­պութ­յուն ցրե­լուց հե­տո հու­նի­սի 13-ին «ա­զա­տագ­րեց» Սոր­բո­նը: Հու­լի­սի 1-ի դրութ­յամբ «1968-ի մա­յիս» շար­ժու­մը Ֆրան­սիա­յի հա­մար վեր­ջա­ցած էր: Ա­վե­լին, «1968-ի մա­յիս» շարժ­ման ա­վար­տից հե­տո՝ սկսված սո­ցիալ-քա­ղա­քա­կան կար­գի ավ­տո­րի­տար կա­յու­նաց­մա­նն ուղղ­ված գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րը հա­ջո­ղութ­յամբ շա­րու­նակ­վե­ցին մինչև 1974 թվա­կա­նը: Սա­կայն, ար­դեն 1974 պոր­տու­գա­լա­կան «կար­միր մե­խակ­նե­րի» հե­ղա­փո­խութ­յու­նից սկսած «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» դրո­շի ներ­քո՝ ծա­վալ­ված քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը, սո­ցիա­լիզ­մի հա­մաշ­խար­հա­յին հա­մա­կար­գի ու սո­վետ­նե­րի փլու­զու­մից և «ա­րա­բա­կան գա­րու­նից» մինչև հայ­կա­կան «թա­վիշ», նե­րա­ռե­ցին անդ­րազ­գա­յին և­ ազ­գա­յին կա­պի­տա­լիզ­մի փոխ­հա­մա­ձայ­նեց­ված խմբիշ­խա­նութ­յան դեմ դե­րա­կա­տար­նե­րի տա­րաբ­նույթ ընդվ­զում­նե­րը: Այդ բարդ քա­ղա­քատն­տե­սա­կան և մ­շա­կու­թաքա­ղա­քակր­թա­կան խա­ղա­յին գոր­ծըն­թա­ցում հաղ­թե­ցին այն խա­ղա­ցող­նե­րը, ո­րոնք կա­րո­ղա­ցան ներ­կա­յաց­նել ի­րենց ար­ժե­շա­հա­յին հա­մա­կար­գը՝ հըն­թացս փո­խե­լով խո­սույ­թի լեզ­վա­մտա­ծո­ղութ­յու­նը: Ի­րա­կա­նութ­յուն դար­ձավ Ժ. ­Լիո­տա­րի այն ձևա­կեր­պումը, որ սո­ցիա­լա­կա­նութ­յու­նը ոչ այլ ինչ է, քան «լեզ­վա­կան խա­ղե­րի խճճվա­ծութ­յուն»: Պոստ­մո­դեռ­նի տի­րույ­թում խա­ղը՝ որ­պես մարդ­կա­յին էութ­յան ի­րականաց­ման ե­ղա­նակ, դառ­նում է և՛ ու­սում­նա­սի­րութ­յան ա­ռար­կա, և՛ գո­յաձև, և՛ աշ­խար­հըն­կա­լում, և՛ աշ­խար­հա­յացք: Պոստ­մո­դեռ­նիս­տա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րում խա­ղը սահ­մա­նագ­ծա­յին է՝ մար­գի­նա­լութ­յուն ստո­րո­գե­լին, քա­նի որ նոր ար­ժեք­ներն այն­քան ա­րագ են կեր­պա­փոխ­վում, որ մար­դը պար­զա­պես ժա­մա­նակ չի գտնում դրանց ռա­ցիո­նալ իմաս­տա­վոր­ման հա­մար: Ի­րերն այլևս ի­րենց սո­վո­րա­կան ի­մաս­տով չեն ըմբռն­վում, այլ ըն­դուն­վում են զու­գա­հեռ չա­փում­նե­րում տե­ղի ու­նե­ցող և հա­ճախ ա­նո­րո­շութ­յուն­ներ (նաև տուր­բու­լեն­տութ­յուն) մա­կա­ծող փո­փո­խութ­յուն­նե­րի բազ­մա­զա­նութ­յան ծի­րում: Այ­սինքն՝ ե­թե աշ­խար­հը սկզբուն­քո­րեն քաո­սա­յին է, ա­պա այն չի կա­րող ու­նե­նալ միաս­նա­կան ու ամ­բող­ջա­կան մարդ­կա­յին պատ­մութ­յուն: Հետ­ևա­բար, պատ­մա­կան ժա­մա­նա­կի պրոգ­րե­սի գա­ղա­փա­րի ար­ժե­քա­վոր­ման նպա­տա­կով Ժ. Դել­յոզն և Ֆ. Գվա­տա­րիին ա­ռա­ջար­կե­ցին պատ­մութ­յունը բնու­թագ­րե­լիս օգ­տա­գոր­ծել բու­սա­բա­նութ­յու­նից փո­խառ­ված «ռի­զո­մա» եզ­րը: Ռի­զո­ման՝ որ­պես փնջա­ծա­ղկազ­գի­նե­րի ըն­տա­նի­քին պատ­կա­նող բազ­մամ­յա հի­րիկ (iris) ու­նի հո­րի­զա­նա­կան տա­րած­վող պա­լա­րա­յին մա­զիկ­ներ, ո­րոնք նպաս­տա­վոր պայ­ման­նե­րի առ­կա­յութ­յամբ կա­րող են վե­րընձ­յուղ­վել: Պոստ­մո­դեռ­նիզ­մի տե­սա­բան­նե­րը հա­մե­մա­տութ­յան մեջ քննար­կե­ցին ռի­զո­մա­յի ու ծա­ռի տար­բե­րութ­յուն­նե­րը: Ըստ նրանց՝ ծա­ռը իր գե­նե­տիկ հի­շո­ղութ­յան օգ­նութ­յամբ ե­ռա­չափ ժա­մա­նա­կի մեջ շրջա­բե­րում (է­վոլ­յու­ցիա) է ապ­րում՝ փո­խան­ցե­լով իր Տե­սա­կի հատ­կա­նիշ­նե­րի հիե­րար­խիկ հա­մա­կար­գը: Իսկ ռի­զո­ման, ու­նե­նա­լով մո­լա­խո­տի հատ­կա­նիշ­ներ, օգ­տա­գոր­ծում է ժա­մա­նա­կի մեջ այ­լա­նա­լու ցան­կա­ցած գո­յա­բա­նա­կան հնա­րա­վո­րութ­յուն՝ որ­պե­սզի արդ­յու­նա­վետ ինք­նա­իրաց­վի ու ինք­նա­հաս­տատ­վի տա­րա­ծութ­յան մեջ (սի­ներ­գե­տիկ է­ֆեկտ):

 Այս տի­րույ­թում ու­շագ­րավ է, որ Ժ. Դել­յո­զը և Ֆ. Գ­վա­տա­րին, ի­րա­կա­նութ­յա­նը մեր­կա­պա­րա­նոց և կոշտ հա­կադր­վող վարք ու­նե­ցող ան­ձանց վեր­լու­ծե­լով ա­ռաջ քա­շե­ցին «շի­զոֆ­րե­նիա» հաս­կա­ցութ­յունը: Այս­տե­ղից էլ այն մար­դիկ, ո­րոնք ոչ միան հրա­ժար­վում են ի­րենց ցան­կութ­յուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նեց­նել հա­սա­րա­կութ­յան պա­հանջ­նե­րին ու կա­ղա­պար­ված նոր­մե­րին, չհիմ­նա­վոր­ված նկրտում­ներ (ամ­բի­ցիա­ներ) դրսևո­րե­լով՝ սկսում են ի­րենց հի­վանդ եր­ևա­կա­յութ­յամբ և՛ «ի­րա­կա­նութ­յուն ստեղ­ծել», և՛ հա­մո­զել այդ ի­րա­կա­նութ­յան առ­կա­յութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին: Ըստ Ֆու­կո­յի՝ մե­ծա­մաս­նութ­յան կող­մից ըն­դուն­ված խո­սույ­թի ձևին խե­լա­գա­րի խո­սույ­թի ան­հա­մա­պա­տաս­խա­նութ­յու­նը ո­րակ­վում է իբրև խո­սույթ, ո­րը «..զերծ է կոնկ­րետ սահ­մա­նա­փա­կում­նե­րից, այլ կերպ ա­սած՝ բա­ցա­կա­յում է ի­րա­կա­նութ­յան հստակ գնա­հա­տա­կա­նը, բայց խոս­քի ի­մաստն ա­վե­լի ա­ռողջ է, քան ող­ջա­միտ մարդ­կանց մոտ է» [10, с. 38]:

Այս­տե­ղից էլ, պոստ­մո­դեռ­նիստ­նե­րի կար­ծի­քով, պատ­մութ­յու­նը որ­պես մարդ­կա­յին գո­յի ան­կում­նե­րի, ձա­խո­ղում­նե­րի, հաղ­թա­նակ­նե­րի հա­ջոր­դա­կա­նութ­յուն, պետք է ին­տո­ւի­տիվ կեր­պով շարժ­վի՝ ինչ­պես ռի­զո­ման ոչ գծա­յին տա­րա­ծութ­յան մեջ, որ­տեղ ո՛չ հստակ ու­ղե­ցույց կա, ո՛չ կողմ­նո­րո­շիչ, բայց կա տվյալ տա­րա­ծութ­յու­նում վառ գույ­նե­րով ծաղ­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն (ռի­զո­մա­յի մա­զիկ­նե­րը նոր տա­րա­ծութ­յու­նում հար­մար­վե­լով ծաղ­կում են այդ տա­րա­ծութ­յու­նում գե­րիշ­խող գույ­նե­րի զու­գադր­մամբ ա­ռա­ջա­ցած վառ (ու­շադ­րութ­յուն գրա­վող) գույ­նով): Այ­սինքն՝ բո­ղո­քի կրիչ (ին­սուր­գենտ) մար­դը (սո­ցիա­լա­կան շեր­տը) կեն­սու­նակ (բայց քաո­սա­յին) վարք է դրսևո­րում և նոր (յու­րօ­րի­նակ) լեզ­վամ­տա­ծո­ղութ­յամբ ինք­նա­հաս­տատ­վում է՝ խոս­տա­նա­լով առ­կա (գոր­ծող) սո­ցիալ-քա­ղա­քա­կան կար­գի կազ­մա­քանդ­մամբ ստեղ­ծել ակն­կա­լ­վող նոր աշ­խար­հը: Ժ. Դել­յո­զը վստահ է, որ նման մո­տեց­ման դեպ­քում պատ­մութ­յու­նը դառ­նում է բազ­մա­կենտ­րոն, ճեղք­վում, կոտր­վում է, ըն­թա­նում տա­րաբ­նույթ հոս­քե­րով, ո­րոնց ա­պա­գան ա­նո­րոշ է [11]: Ոչ մի ա­վան­դույթ, ոչ մի ժա­ռան­գոր­դում, ոչ մի սրբութ­յուն: Այս­պի­սով, պոստ­մո­դեռ­նիզմն ազ­դա­րա­րում է պատ­մութ­յան «ա­ռանց­քա­յին ժա­մա­նա­կի» (Կ. Յաս­պերս) ավար­տը [12]: Այս հա­մա­տեքս­տում ա­ռանձ­նա­կի ու­շագ­րավ է Մ. Ֆու­կո­յի մո­տե­ցու­մը, ըստ ո­րի մար­դու գոր­ծու­նեութ­յան բա­ցա­ռի­կութ­յու­նը (ֆե­նո­մե­նը) պայ­մա­նա­վոր­ված է հա­սա­րա­կութ­յան որ­պի­սութ­յամբ: Ս­րա­նով Մ. Ֆու­կոն «սուբ­յեկ­տի մահ­վան» իր դրույ­թը տա­րա­ծե­լով նաև պատ­մութ­յան վրա գտնում է, որ անհ­րա­ժեշտ է հաղ­թա­հա­րել եվ­րո­պա­կան լու­սա­վո­րա­կան փի­լի­սո­փա­յութ­յան այն հա­մոզ­մուն­քը, որ պատ­մութ­յան ա­րա­րիչն ինչ-որ անձ­նա­վոր­ված «Ես» է [13, с. 12]: Մ. Ֆու­կո­յի նմա­նօ­րի­նակ մո­տեց­ման տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կութ­յունը Ռ. Բար­տի ինք­նա­տիպ մեկ­նա­բա­նութ­յունն է, ո­րի հա­մա­ձայն կյանքն «ա­նի­րա­կան» աշ­խար­հի մա­սին բո­վան­դա­կա­զուրկ ապ­րում է՝ հա­գեց­ված աշ­խար­հի մա­սին մի­ֆե­րով. «մի­ֆո­լո­գիան աշ­խար­հի հետ հա­մե­րաշ­խութ­յուն հաս­տա­տե­լու ե­ղա­նակ է, բայց ոչ այն աշ­խար­հի, ինչ­պի­սին այն կա, այլ այն, ինչ­պի­սին ինքն ի­րեն ու­զում է դարձ­նել» [14]: Այս դի­տանկ­յու­նից ու­շագ­րավ է լու­սա­վո­րա­կան «մեծ մե­տա­նա­րա­տիվ­նե­րի» նկատ­մամբ Ժ. Բոդ­րիա­րի մո­տե­ցու­մը, ո­րը պատ­մա­կան գոր­ծըն­թաց­նե­րի նշա­նա­գի­տա­կան մեկ­նա­բա­նութ­յան փո­խա­րեն առա­ջար­կում է օգ­տա­գոր­ծել գո­յա­բա­նա­կա­նը: Այ­սինքն` Ժ. Բոդ­րիա­րը քննարկ­ման ա­ռար­կա է դարձ­նում ոչ թե լեզ­վի մեջ ամ­րագր­ված դի­ցա­բա­նա­կան ար­քե­տի­պե­րը՝ մի­ֆո­լո­գեմ­նե­րը (Կ. Յունգ), այլ ի­մաս­տա­յին նշա­նա­կութ­յուն ստա­ցած սո­ցիո-մշա­կու­թա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը: Նա «միֆ» եզրը փո­խա­րի­նում է ժա­մա­նա­կի պոստ­մո­դեռ­նիս­տա­կան ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յան և­ ա­նո­րո­շութ­յամբ հա­գե­ցած հոս­քը ներ­կա­յաց­նող «սի­մուլ­յակր» (կեղ­ծան­մա­նակ, կեղ­ծա­պատ­կեր) գո­յա­բա­նա­կան ե­րան­գա­վո­րում ու­նե­ցող եզ­րով [15, с. 12]: Ըստ Ժ. Բոդ­րիա­րի սի­մուլ­յակր­ներն ստեղ­ծում են ի­րա­կա­նութ­յան այն­պի­սի պատ­րանք, ո­րի շրջա­նակ­նե­րում ինք­նա­հաս­տատ­վե­լով ա­վե­լի ի­րա­կան է ըն­կալ­վում, քան ռեալ ի­րա­կա­նութ­յունը: Փաս­տո­րեն, սի­մուլ­յակրն ի­րա­կա­նութ­յան մեջ իր նա­խա­տի­պը չու­նե­ցող սե­միո­տի­կա­կան նշան է:

Արդ­յունք­նե­րի քննար­կում: Խորհր­դա­նի­շա­յին փո­խա­նա­կութ­յու­նը, դառ­նա­լով ար­դի սպա­ռո­ղա­կան հա­սա­րա­կութ­յան ընդ­հան­րաց­նող գե­րա­կա­յութ­յուն, սկզբուն­քո­րեն են­թադ­րում է ոչ թե մի­ջոց­նե­րի (ապ­րանք­ներ և ծա­ռա­յութ­յուն­ներ) ան­մի­ջա­կան փո­խա­նա­կում, այլ ըն­դա­մե­նը համբավա­նի­շնե­րի (բրենդ) և ն­շան­նե­րի առ­կա­յութ­յուն: Իսկ քա­նի որ փո­խա­նա­կող­նե­րի միջև փոխ­գոր­ծակ­ցութ­յու­նն իր բնույ­թով խորհր­դան­շա­կան (սիմ­վո­լիկ) է (փո­խա­նա­կութ­յու­նը տե­ղի է ու­նե­նում խորհր­դա­նիշ­նե­րի և­ ոչ թե խորհր­դա­նիշ­նե­րի ու ի­րա­կա­նութ­յան միջև), ա­պա խախտ­վում է ի­րա­կա­նութ­յան հետ փոխ­գոր­ծակ­ցութ­յան կա­պը. «­Ռեա­լութ­յան նախ­կին սկզբուն­քի փո­խա­րեն այ­սօր մեզ կա­ռա­վա­րում է սի­մուլ­յա­ցիա­յի սկզբուն­քը» [15, сс. 113-122]: Այս ի­րա­վի­ճա­կում սո­ցիու­մը սո­ցիալ-պատ­մա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող անձ­նա­վոր­ված ա­րարք­նե­րի ի­մաս­տի և ն­պա­տակ­նե­րի նկատ­մամբ դառ­նում է ան­տար­բեր: Այս­տե­ղից, ոչ միայն պատ­մութ­յու­նը, այլև ի­րա­կա­նութ­յու­նը դառ­նում է սի­մուլ­յակր­նե­րի ծա­վալ­ման թա­տե­րա­բեմ, լղոզ­ված, ա­նէա­կան, ձևա­կան, ա­նի­մաստ, սպա­ռո­ղա­կան: Իրա­կա­նութ­յան նմա­նօ­րի­նակ ըն­կա­լու­մը հա­մադ­րե­լով Կ. Լո­րեն­ցի «­Քա­ղա­քա­կիրթ մարդ­կութ­յան ութ մա­հասփ­յուռ մեղ­քե­րի» [16]հետ, հա­մար­ձակ­վում ենք նրանց ա­վե­լաց­նել, մեր կող­մից կար­ևոր­ված, ար­դի ի­րա­կա­նութ­յու­նը բնու­թագ­րող, հետև­յալ մեղ­քե­րը՝ ա) նյու­թա­պաշտ սպառ­ման գերարժ­ևո­րում մար­դու և մարդ­կու­թյան գի­տակ­ցութ­յան մա­նի­պուլ­յա­ցիա­յի մի­ջո­ցով, բ) ար­հես­տա­ծին լա­բո­րա­տոր պայ­ման­նե­րում ստեղծ­ված վա­րա­կիչ հի­վան­դութ­յուն­նե­րի տա­րա­ծում, ին­չի մի­ջո­ցով փոր­ձարկ­վում են նոր ո­րա­կի դե­ղա­մի­ջոց­ներ, իսկ մարդ­կութ­յա­նը հի­վան­դաց­նե­լը դար­ձել է գեր­շա­հույ­թի ստաց­ման այ­լընտ­րան­քա­յին աղբ­յուր, գ) իշ­խա­նութ­յան և­ իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ան­հար­կի աշ­խար­հի­կա­ցում, ո­րի մի­ջո­ցով տրոհ­վում (փո­շիա­նում) է ոչ միայն հան­րա­յին գի­տակ­ցութ­յան սրբա­զան (սակ­րալ) դաշ­տը, այլև տա­րաբ­նույթ ա­ղանդ­նե­րի մի­ջո­ցով քայ­քայ­վում է էթ­նո-ազ­գա­յին ինք­նութ­յան քա­ղա­քա­կան էութ­յան մշա­կու­թաքա­ղա­քակր­թա­կան ար­ժե­հա­մա­կար­գը,
դ) տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան ար­դի տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­մամբ պայ­մա­նա­վոր­ված՝ տե­ղի է ու­նե­նում մար­դու ռո­բո­տա­ցում,

ե) զար­գա­ցող երկր­նե­րի բնա­կան պա­շար­նե­րին տի­րա­նա­լու նպա­տա­կով (նեո­մալ­թու­սա­կա­նութ­յուն) «ու­ժա­յին բևեռ­նե­րը» մար­գի­նա­լաց­նում են կա­ռա­վա­րող վեր­նա­խա­վին ու բնակ­չութ­յա­նը, զ) սո­ցիալ-քա­ղա­քա­կան և սո­ցիո-մշա­կու­թա­յին պատ­մա­կան ինս­տի­տուտ­նե­րին փո­խա­րի­նում են ի­րենց իսկ սի­մուլ­յակր­նե­րը: Արդ­յուն­քում, ոչ միայն ձևա­վոր­վել, այլև զար­գա­նում է հի­պեր­ռեա­լութ­յան ֆե­նո­մեն:

Եզ­րա­կա­ցութ­յուն: Մարդ­կութ­յու­նը թևա­կո­խել է զար­գաց­ման մի շրջան, երբ տե­ղե­կատ­վա­կան ա­նընդ­հատ մե­ծա­ցող հոս­քի ի­մաս­տի նվազ­մամբ նվա­զում է նաև անվ­տան­գութ­յան ըն­դար­ձակ­ված օ­րա­կար­գի հան­րա­յին գի­տակ­ցու­մը: Ն­կա­տի պետք է ու­նե­նալ, որ այս պա­րա­գա­յում սո­ցիա­լա­կան կե­ցութ­յան մեջ ա­մեն ինչ դառ­նում է սի­մուլ­յա­տիվ: Մար­դիկ կորց­նում են աշ­խա­տե­լու և խո­չըն­դոտ­ներ հաղ­թա­հա­րե­լու ու­նա­կութ­յու­նը՝ դառ­նա­լով անսկզ­բուն­քա­յին, ա­նաշ­խա­տա­սեր… «միան­ման» լի­նե­լու ձգտմամբ չեն կար­ևո­րում «­Ճա­նա­չիր ինքդ քեզ» սկզբուն­քի հի­ման վրա ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­վե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Ան­վի­ճե­լի է, որ հի­պեր­ռեա­լութ­յան պայ­ման­նե­րում ձևա­վոր­վում են կեղծ, չհիմ­նա­վոր­ված նկրտում­նե­րով հա­գե­ցած սպա­սում­ներ և սո­ցիա­լա­կան պրակ­տի­կա­ներ, որոնք օգ­նում են և՛ հար­մար­վել, և՛ օ­տար­վել մի­ջա­վայ­րին՝ հանգր­վա­նե­լով՝ վիր­տո­ւալ ա­պաս­տա­րա­նում. «­Մեր Ա­պո­կա­լիպ­սի­սը ոչ թե ռեալ է, այլ վիր­տո­ւալ, և­ այն ոչ թե ա­պա­գա­յում է, այլ հենց այս­տեղ և հենց այս պա­հին…» [17, էջ 24]: Միան­շա­նակ ըն­դու­նե­լով Ժ. Բոդ­րիա­րի այս կար­ծի­քը՝ ա­ռա­ջար­կում ենք այ­սու­հետև սո­ցիալ-քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի գոր­ծըն­թա­ցում վեր­լու­ծութ­յուն և կան­խա­տե­սում կա­տա­րել ոչ թե ա­վան­դա­կան և մո­դեռն ար­ժեք­նե­րի հա­կադ­րութ­յան, այլ քա­ղա­քակր­թա­կան չափ­ման տի­րույթ­նե­րոում՝ զու­գա­մի­տե­լով պատ­մա­կան անց­յա­լը, ներ­կան և­ ան­վտանգ ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման ռազ­մա­վա­րութ­յու­նը: Վս­տահ ենք, որ նմա­նօ­րի­նակ մո­տե­ցու­մը են­թադ­րում է սո­ցիալ-քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի ոչ թե զուտ խա­ղա­յին հա­մա­կարգ, այլ այդ գոր­ծըն­թաց­նե­րի ակա­դե­միա­կան ու­սում­նա­սի­րում «գի­տա­վեր­լու­ծա­կան» հա­րա­ցույ­ցի սկզբունք­նե­րի շրջա­նա­կում: Ակն­հայտ է, որ պոստ­մո­դեռ­նիզ­մի ան­կու­մը և մե­տա­մո­դեռ­նիզ­մի հաս­տատ­ման փոր­ձե­րը ստի­պում են զար­գա­ցող երկր­նե­րին իս­կութ­յան մեջ ու­սում­նա­սի­րել ներ­կա­յիս սո­ցիալ-քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի բո­լոր այ­լընտ­րան­քա­յին հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը՝ և դրանց ինս­տի­տու­ցիո­նալ ա­պա­հով­ման դի­տանկ­յու­նից հնա­րա­վո­րինս օգտ­վել ստեղծ­ված ա­նո­րո­շութ­յուն­նե­րից և­ ոչ թե հանձն­վել նրանց պար­տադ­րած խա­ղա­յին հա­մա­կար­գին:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Хабермас Ю., Философский дискурс о модерне. Двенадцать лекций, 2-е изд., испр., М.:Весь Мир, 2008, 416 с.;ХабермасЮ. Модерн- незавершенный проект // Вопросы филосоы, 1992. № 4.
  2. Լիոտար Ժ.-Ֆ., Հետարդիական կացություն. Զրույց գիտելիքւ մասին, ֆրանս. թարգ. Շ. Մակարյան, առաջաբանը Հ. Բայաթյան, Եր., Ակտուալ արվեստ, 2022, 344 էջ
  3. Stanford Encyclopedia of Philosophy https://plato.stanford.edu/entries/postmodernism/
  4. Ihab Habib Hassan. “From Postmodernism to Postmodernity: The Local/Global Context” // Philosophy and Literature, Volume 25, Number 1, April 2001, pp. 1-13.
  5. Делез Ж., Логика смысла / Науч. ред. Я. Б. Толстов. Пер. Я. И. Свирского, М.: Екатеринбург: Деловая кн., 1998.
  6. Քերոլ Լ., Ալիսը հայելու աշխարհում, թարգ. անգլերենից՝ Ս. Սոֆերյանի, չափածոյի թարգ.՝ Ս. Մկրտչյանի, Եր., «Զանգակ» հրատ., 2021, 192 էջ
  7. Лиотар Ж.-Ф., Постмодернистское состояние: доклад о знании // Философия эпохи постмодерна: сб. пер. и реф., Минск, 1996, էջ 141.
  8. Հայզինգա Յո., Homo ludens Մշակույթի խաղային տարրի սահմանման փորձ, գլուխ II, Խաղ հասկացության կոնցեպցիայի և արտահայտությունը լեզվում, Եր., «Սարգիս Խաչենց» 2007, 374 էջ
  9. http://www.marxists.org/history/france/may-1968/index.htm
  10. Фуко М., Порядок дискурса. Киев, 1970
  11. Делез Ж., Гваттари Ф., Анти-Эдип: Капитализм и шизофрения. Екатеринбург: У-Фактория, 2007, с. 551
  12. Ясперс К., Истоки истории и её роль // Ясперс, К. Смысл и назначение истории, М.: Республика, 1994, 361 с.
  13. Фуко М., Археология знания. Киев, «Ника-центр», 1996, 417 с.
  14. Барт Р., Мифологии. М., 2000, с. 284
  15. Бодрийяр Ж., Симулякры и симуляции. М.: Издательский дом Постум, 2015, с. 240
  16. Конрад Лоренц, Восемь смертных грехов цивилизованного человечества // Оборотная сторона зеркала: пер. с нем. и предисл А.И.Фета, ред. А. В. Гладкого , 2016, с. 635
  17. Бодрийяр Ж., Общество потребления. М.: Республика, 2006, с. 269.

ПОСТМОДЕРН КАК ИГРОВАЯ СИСТЕМА СОЦИАЛЬНО – ПОЛИТИЧЕСКИХ ТРАНСФОРМАЦИЙ

(ТЕАРЕТИКО – МЕТОДОЛОГИЧЕСКИЙ АНАЛИЗ)

МАРИАМ МАРГАРЯН, Мамикон Маргарян, Флора Никогосян

Академия государственного управления Республики Армения

Аннотация

В данной статье всесторонне изучена сформированная в 70-80 годах 20-ого века игровая система постмодернизма в развивающихся странах. Выявляется, что постмодернисты, отвергая абсолютную ис­тину в мире, критиковали рациональность «мира модерна», а толе­рант­ность и плюрализм провозгласили условием обеспечения альтерна­тивного будущего человека.  Принимая за отправную точку подобные подходы, в статье был проанализирован образ вошедшего в свои права «человека играющего», насыщенного маргинальностью, сформиро­ван­ный в условиях ценностного господства постмодернизма.

На этой основе постмодернисты, проводя всесторонний анализ глобальных процессов, пришли к выводу, что с точки зрения целеуст­ремленности новое поколение может изменить мир лишь с установ­ле­нием альтернативной свободы. Основываясь на этом подходе, посмо­дер­нисты подчеркнули роль молодежи как ответственной за револю­ционную модернизацию политического порядка в отношениях моло­дежь – власть, власть – культура и управление. Здесь решающее значе­ние имело то, что после начала «холодной войны» и Карибского кризиса новое поколение молодежи было готово «изменить мир», сделав его предсказуемым, благополучным, не цепляясь за историческую память и национальную идентичность.

С этой точки зрения на системe ценностей постмодернистской альтер­нативной свободы сформировалось научное направление на «социология молодежи.

В статье констатируется, что метамодернисты уже подвергают системной критике целесообразность дальнейшего многоуровневого игрового воздействия постмодернизма.

Ключевые слова: постмодерн, социально – политические трансформации, игравая система, маргинализм, «человек играющий», теория «резомы», текучее пространство, симулякр, метамодернизм.

POSTMODERNISM AS A GAME SYSTEM OF SOCIO–POLITICAL TRANSFORMATIONS

(THEORETICAL AND METHODOLOGICAL ANALYSIS)

MARIAM MARGARYAN, Mamikon Margaryan, Flora Nikoghosyan

Public Administration Academy of the Republic of Armenia

Abstract

This article comprehensively examines the game system of postmodernism formed in the 70-80 years of the 20th century in developing countries. The article emphasizes that postmodernism theorists, denying the idea of absolute truth, they criticize the rationality of the «modern world», and proclaimed tolerance and pluralism as a condition for ensuring an alternative future for a man. The article introduces the idea of marginal «homo ludens», which was formed under the influence of postmodern values. In this context, the authors of this article put forward an approach, that metamodernists systematically criticize the futurological expediency of a multi-level postmodern game theory approach.

On this basis, postmodernists, conducting a comprehensive analysis of global processes, came to the conclusion that in a purposeful sense, a new generation can change the world only by establishing alternative freedom.

Based on this approach, the postmodernists in the frame of youth – power, power – culture relations and management emphasized the role of youth as responsible for the revolutionary modernization of the political order. It is crucial here that the new generation of young people, which took place after the beginning of the Cold War and the Caribbean Crisis, was ready to «change the world», making it predictable, prosperous, without clinging to historical memory and national identity. At this point of view the discipline «sociology of youth» was formed on the basis of the value system of postmodern alternative freedom.

In this context, the authors conducted a systematic analysis and stated that metamodernists are already systematically analyzing the further expediency of multi — level game effects of postmodernism.

Keywords: Postmodernism, Social and Political transformations, game system, marginalism, «homo ludens», rizoma theory, liquid space, simulacrum, metamodernism.

Ներկայացվել է խմբագրություն 27.02.2023

Երաշխավորվել է տպագրության 04.04.2023

ՀՏԴ 3421

DOI 10.55490/18290167-2023.1-232

Հոգեբանություն

Categories: Uncategorized | Оставьте комментарий

Հայկական քաղաքակրթութիւնը մերձարեւելեան արդի


քաղաքական զարգացման ենթախորքում

ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐԵԱՆ (mariam.margaryan@paara.am)

ԳԱՐԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ (garik.poghosyan2011@gmail.com)

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Ֆրանսիացի գիտնական Դոմինիկ Մոյզին արդի միջազգային յարաբե-րութիւնների ցանցային բազմաչափութիւնը դիտարկում է «զգացմունքների բախման» պրիսմակով[1]։ Ըստ նրա՝ վախի, յոյսի, ստորացման զգացմունք-ները մարդկութեան քաղաքական գործունէութեան շարժիչ ուժեր են։ Ըստ Մոյզիի՝ «Ասիայի որպէս մարտահրաւէր վերելքով եւ արմատականութեան որպէս սպառնալիք ծաւալմամբ Արեւմուտքն այսօր բախւում է իր ինքնութեան վերաբերեալ լուրջ հարցերի»[2]: Մանրամասնելով՝ Մոյզին յոյսի մշա-կոյթը ներկայացնում է որպէս «տնտեսական եւ ընկերային» հզօրացում, որի «հիմնական բնակավայրն Արեւելքն է»[3]: Ստորացման մշակոյթը յոյսի հակապատկերն է. «եթէ յոյսը վստահութիւն է, ապա նուաստացումն ան-կարողութիւն է, մի զգացմունք, որ առաջին հերթին բխում է այն զգացո-ղութիւնից, որ դու այլեւս չես վերահսկում քո կեանքը ոչ հաւաքապէս՝ որպէս ժողովուրդ, ազգ կամ կրօնական համայնք, ոչ էլ անհատապէս»[4]: Յատկա-նշական է, որ Մոյզին ստորացման մշակոյթը վերլուծում է իսլամի եւ քրիս-տոնէութեան յարաբերութիւնների ենթախորքում՝ շաղկապելով այն ինչ-պէս Իսրայէլի, այնպէս էլ — իր բնորոշմամբ — արաբական մշակութային անկման հետ։ Համոզուած ենք, որ Մոյզիի այսպիսի մեկնաբանութիւնը լոյս է սփռում քաղաքակրթութիւնների երկխօսութեան միջոցով տեղական քաղաքակրթութիւնների վերածննդի պատկերացումների քաղաքական էութեան հիմնաւորման վրայ։ Որպէս միջազգային յարաբերութիւնների երրորդ անկիւնաքար Մոյզին դիտարկում է վախը՝ այն բնորոշելով որպէս «ինքնութեան ճգնաժամ, որին բախւում է Արեւմուտքը»[5]:

Քաղաքակրթութեան ուսումնասիրման իւրօրինակ ձեւաչափ է առաջար-կում Նիիլ Ֆրգըսընը: Ըստ նրան՝ երկրների գաղափարախօսութիւնն ու տնտեսական ձեռքբերումները նոյնքան կարեւոր են, որքան կենցաղն ու ընկերային-մշակութային բազմաձեւ առնչութիւնները եւ դրանց դերակա-տար «փափուկ ուժը»[6] ։

Քաղաքակրթութիւնը նոր մարտահրաՒԷրների ՈԼՈՐԱՊՏՈՅՏՈՒՄ

Հնարաւո՞ր է արդեօք իմի բերել հայկական քաղաքակրթութեան ո-գեղէնութիւնը աշխարհաքաղաքական սրընթաց իրողութիւնների են-թախորքում։ Եթէ Առնոլդ Թոյնպին նշում էր, որ «առնչակցութիւնների (intercourse) անտիկ ալիքները, որոնցով մշակոյթի կենարար առուն հոսում էր Իրանից դէպի Անատոլիա, վերջին չորսհարիւր տարում փակուեց Օս-մանեան եւ Սէֆեան կայսրութիւնների, ինչպէս նաեւ սուննիների եւ շիանե-րի առանձին տիրոյթների (segregated domain) միջեւ նոր սահմանով»[7], ապա կարո՞ղ ենք արդեօք հայերս, անուշադրութեան մատնել քաղաքակր-թական ներքին ու արտաքին կողմնորոշիչների որոշակիացման անհրա-ժեշտութիւնը։

Անհնար է երեւակայել, որ հայկական քաղաքակրթական ինքնութիւնը դիտարկուի Արեւելք-Արեւմուտք խաչուող ուղիներից հեռու՝ մի կովկասեան անկիւնում։ Հայ մարդու համար խորթ են Արեւելքի վերաբերեալ Արեւմուտ-քի կարծրատիպային պատկերացումները։ Դրա վառ վկաիւթիւններից է Կոստան Զարեանի հաւաստումն առ այն, որ «մահմետական Սպանիան դառնում է աշխարհի մեծագոյն քաղաքակրթական կենտրոններից մէկը… հիմնում են բարձրագոյն դպրոցներ, որ զարկ են տալիս գիտութեան եւ փիլիսոփաիւթեան։ Անապատները ոռոգւում են, երկիրը հարստանում է… Սպանիայի ոգին, նախ ընկճուած, գրեթէ անհետացած, կամաց կամաց արթնանում է»[8]: Զարեանական ընկալումը պատմութիւնը դիտարկում է իր հարահոս զարգացման գործօնների բազմաչափութեան մէջ՝ առանց նա-խապաշարմունքների։ Հայկական քաղաքակրթական միջավայրը բազմա-բովանդակ եւ ներքին հակասութիւններով ու փոխլրացնող կենսաձեւերով հարուստ մերձարեւելեան-հարարեւելաեւրոպական տարածութեան բաղ-կացուցիչ մաս է: Հետեւաբար, հայկական քաղաքակրթութեան՝ արդի մար-տահրաւէրներին արձագանգելու ոգեղէնութիւնը պէտք է դիտարկել հենց այդ տարածութիւնից բխող ազդակների որոշակիութեամբ։ Այս է պատճա-ռը, որ քաղաքակրթութեան սահմանման համար մենք հիմք ենք ընդունում ազգային գաղափարախօսութեան հետեւեալսահմանումը. «Ազգային գա-ղափարախօսութիւնը օրգանական միասնութեան մէջ գտնուող, պատ-մականօրէն ձեւաւորուած տեսակի կենսունակութեան ապահովմանն ուղղուած արժէքների համակարգ է»[9]:

Եթէ հայկական ինքնութիւնն իր տարաբնոյթ չափումներով, ինքնար-տայայտման եւ ինքնաիրացման միջոցներով կարող է կենցաղ-մշակութա-յին կամ քաղաքական հակասութիւններ ծնող պատճառ հանդիսանալ, ա-պա հայկական քաղաքակրթութեան բազմաշերտութիւնը, պէտք է համա-րել համապարփակ։ Յիրաւի, Հայաստանն ըստ էութեան մերձարեւելեան քաղաքակրթութիւն է առաջին հերթին եւ նրա եւրոպական ձգտումներն ու կողմնորոշումը դէպի Արեւմուտք պէտք է դիտարկել հենց այս մտայնու-թեամբ։ Իսկ քանի որ, քաղաքակրթութիւնը որպէս յարատեւ շարժընթացա-յին երեւոյթ ունի իր ե՛ւ անփոփոխ, ե՛ւ փոփոխական չափման միաւորները, ուստի պէտք է ընդունել, որ անհրաժեշտ է քաղաքակրթութիւնների սահ-մանները գծել այնպէս, որ դրանք համապատասխանեն քաղաքական ար-դի իրողութիւններին։ Իըն Ջէյմս Քիդն այս կապակցութեամբ պնդում է, որ «եթէ Շպենգլէրը հաւատարիմ մնար պատմութեան իր շրջփուլային (ցիկ-լային) տեսութեանը, ապա նա չէր կարող մատնանշել (identify) որեւէ քաղա-քական երեւոյթ, որը որպէս համաշխարհային կշռութաւոր պատմութեան հերթական շրջափուլից զատ որեւէ բան է»[10]։ Փաստօրէն տեղի է ունենում արժէքաբանական մեքենական համադրում, ինչը մեր խորին համոզ-մամբ կարող է յանգեցնել հայ մարդու՝ հայկական ընկերամշակութային միջավայրից օտարման։ Ակնյայտ է, որ հայկական քաղաքակրթութիւնը կարիք չունի վազել եւ հասնել արեւմտեան քաղաքակրթութեանը՝ քաղա-քական արդիականացման աֆրօ-լատինակեան փորձի օրինակով։ Այ-սինքն, կարիք չկայ մեքենական արդիականացման՝ վտանգելով պատմու-թեան հոլովոյթում քննութիւն բռնած սեփական ինքնութիւնը։ Մինչդեռ անհրաժեշտ է չմոռանալ, որ «ողջ ընկերային կեանքը մարդկանց միջեւ տեղի ունեցող փոխազդեցութիւնների գործընթաց է, որը հնարաւորութիւն է տալիս ներկայացնելու սեփական շահերն ու նպատակները՝ ենթադրելով անխուսափելի մրցակցութիւն մարդկանց միջեւ»[11]:

 Ասուածը հիմնաւորենք այն համոզմամբ որ 2020ի աշնանը Արցախի դէմ սանձազերծուած թուրք-ադրբեջանական պատերազմի ողբերգական հետեւանքները մերձարեւելեան քաղաքական օրինաչափութիւնների օրի-նակ են եւ չեն ենթարկւում արեւմտեան քաղաքակրթական չափորոշիչների մեծամասնութեանը։ Աւելին՝ միայն միջազգային կառուցակարգերի շնորհիւ է (խաղաղապահ առաքելութիւն), որ յաջողւում է զսպել բռնութեան նոր ա-լիքի առաջացումն ընդդէմ արցախահայութեան եւ Արցախի ինքնապաշտ-պանական ուժերի։ Մարդատեացութեան դրսեւորումները, Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրաւումը[12] պատերազմի ընթացքում փաստում են որ հակաարցախեան ահաբեկչական պատերազմի արմատ-ներն աւելի խորն են: Անհրաժեշտ է խոստովանել այն, որ եթէ պոսնիականպատերազմից[13] յետոյ եւրոպական մայրցամաքում մեծ հաշուով բացառւում են ազգամիջեան յարաբերութիւնների սրման այնպիսի դէպքերը, որոնք յանգեցնեն լայնածաւալ ահաբեկչական պատերազմի, էթնիկ զտումների կամ ցեղասպանութեան, ապա Արցախի դէմ յարձակումը հայ-թուրքական միջքաղաքակրթական փոխյարաբերութիւնն այս իմաստով դարձնում է անգամ աւելի՛ խոցելի, քան ռուս-վրացական լարուածութիւնն է կամ պա-տերազմը Դոնբասում[14]։ Ակնյայտ է, որ արցախեան իրադարձութիւններն աւելի նման են Սիրիայում ծաւալուող իրադարձութիւններին, ինչպէս նաեւ «արաբական գարնան» հետեւանքով արաբական աշխարհը պառակտում-ների ու բռնութեան տարածութեան վերածած քաղաքականութեանը, իրա-նաիսրայէլեան դիմակայութեանը, քան ոչ միայն եւրոպական, այլեւ յետ-խորհրդային տարածքի հակամարտութիւններին։ Ադրբեջանը եւ Թուրք-իան, Իսրայէլի արհեստագիտական աջակցութեամբ[15] եւ միջազգային ա-հաբեկչական խմբերի ներգրաւմամբ, լայնածաւալ յարձակում են սանձա-զերծում Արցախի չճանաչուած Հանրապետութեան դէմ։ Անհնար է անու-շադրութեան մատնել այն փաստը, որ արեւմտեան պետութիւններն ու կա-ռոյցները — առանձին բացառութիւններ չհաշուած — չեն դատապարտել Ար-ցախի դէմ ահաբեկչական պատերազմը։ Իրադարձութիւնների այսպիսի ընթացքը լոյս է սփռում մի կողմից ՀՀի ներքաղաքական դաշտում եւ ար-տաքին քաղաքականութեան մէջ ուրուագծուող անորոշութիւնների տա-րածման, միւս կողմից քաղաքակրթական կողմնորոշիչների՝ որպէս ար-տաքին քաղաքականութեան հիմնարար դրոյթների բացակայութեան վրայ։ Այս է պատճառը, որ աշխարհագրական գործօնի ազդեցութեամբ ձեւաւորուած այն համոզմունքը, որ պետութիւնները չեն կարող «ինչ-որ տեղ գնալ», անհրաժեշտ է դարձնել որոշակի մակարդակներում յստակ ձեւակերպուած քաղաքական տեսլական: Բնական է, որ քաղաքական զարգացման որոշ առանձնայատկութիւններով պայմանաւորուած ՀՀն չի կարող կատարել ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ քաղաքակրթա-կան շրջադարձեր։ Հայաստանն համարկւում է ինչպէս եւրասիական, այն-պէս էլ եւրոպական վերազգային կառոյցներին։ Այս համարկման նախա-գծերը, սակայն, միայն մասամբ են արտայայտում հանրութեան քաղաքա-կան զարգացման նկրտումների քաղաքակրթական չափումները, իսկ մի-ջազգային փորձը ցոյց է տալիս, որ դրանք միշտ չէ որ արդիւնաւէտ են մրցունակ ռազմավարութեան տեսակէտից։ Յայտնի է, որ «Հենց մրցունակ ռազմավարութեան տեսակէտից էլ քննադատուեց եւ վերա­իմաստաւորուեց 1970-80ականներին Լատինական Ամերիկայում եւ Ափրիկէում «ժա­մա­նակակից հասարակութիւն» կառուցելու նպատա­կով ծաւալուած, սակայն ակնկալուած ժողովրդա­վարութիւն չհաստատած փոփո­խութիւնների ձեւա-կան ռազմավարութիւնը»[16]: Ակնյայտ է, որ դիցուք Եւրոպայի Խորհրդին անդամակցութեամբ Հայաստանը կոչուած էր լուծելու բարեփոխումների առաջադէմ երկրների փորձից ետ չմնալու, ինչպէս նաեւ դէպի Արեւելք ընդ-լայնուող եւրոպական նախագծերում «ձայնի իրաւունք» ունենալու խնդիր-ներ։ Յետսովետական տարածքի քաղաքական կերպափոխումների տրա-մաբանութիւնն ամէնեւին խորթ չէր Հայաստանի երրորդ Հանրապետու-թեանը։

Այս իրավիճակում բոլորովին նպատակայարմար չենք դիտարկում ՀՀն մերձարեւելեան քաղաքական ու աշխարհաքաղաքական ընթացքից զա-տելը։ Նախ, ինչպէս արդէն ասուեց, դա ոչ միայն ՀՀ քաղաքակրթական պատկանելութիւնը միակողմանիօրէն դատելու, այլեւ քաղաքական անհե-ռատեսութեան հետեւանք է։ Երկրորդ, ինչպէս արցախեան վերջին պատե-րազմը, այնպէս էլ պատերազմին յաջորդած թուրքական յարձակողամէտ եւ իրանական քաղաքականութեան նրբերանգները թոյլ են տալիս պնդե-լու, որ ՀՀն ոչ թէ «Հարաւային Կովկաս» տարածաշրջանի, այլ Հայկական Լեռնաշխարհում ձեւաւորուած հայկական քաղաքակրթութեան կրողն ու արարողն է:

Վստահ ենք, որ միայն հորիզոնական (ցանցային) կապերի զարգաց-ման ճանապարհով քաղաքակրթօրէն կողմնորոշուելու էաբանութիւնը (ontology) կարեւոր հանգրուան է հայ երիտասարդութեան ինքնութեան ար-դիականացման չափորոշիչների մշակման տեսանկիւնից։ Համոզուած ենք, որ քաղաքականութեան եւ քաղաքակրթութեան ուսումնասիրութիւնները խաչւում են հայկական քաղաքակրթութեան գոյաբանական հարցերի ար-ծարծման ծիրում։

Լիբանան

Այս ժամանակաշրջանում ծանր օրեր ապրող Լիբանանի ժողովրդի հա-մար եւս կարեւոր է քաղաքականութեան եւ քաղաքակրթութեան խաչմերո-ւկում առաջացող խնդիրների լուծումը քաղաքակրթական պատկանելու-թեամբ տեսնելը։ Այն կարող է նկատելիօրէն նուազեցնել հայ եւ լիբանանցի ժողովուրդների կախուածութիւնը քաղաքակրթական ինքնութիւնը շահար-կող դերակատարների խաղային քաղաքականութիւնից։ Որքանո՞վ են հայ եւ լիբանանցի ժողովուրդները պատրաստ ոչ միայն դիմագրաւելու, այլեւ մարտահրաւէրներ նետելու։ Եթէ հայկական քաղաքակրթութեան դէպքում հակուած ենք խնդիրը բացատրել ինքնութեան կողմնորոշիչների յետսովե-տական տարերայնութեամբ, ապա Լիբանանի բազմամշակութային միջա-վայրը քաղաքական դերակատարների բազմաչափ հակասութիւնների տարածութիւն է: Ստացւում է, որ մինչ Հայաստանն ու Լիբանանն ունեն մերձարեւելեան քաղաքականութեան քաղաքակրթական տիրոյթում գոր-ծակցութեան ու փոխըմբռնման տարածութիւնում ինքնադրսեւորուելու հնարաւորութիւն, արդի խառնաշփոթութեան պայմաններում վտանգուած է նրանց քաղաքակրթական ինքնութեան բնականոն արդիականացման գործընթացը։ Այս խնդրում շարունակում է կարեւոր դեր վերապահուած մնալ Անգլիայի Ճոն արքայի կողմից 1215ի Յունիսի 15ին ստորագրած «Ա-զատութիւնների Մեծ Ուխտ» ( Magna Carta Libertatum) փաստաթղթում տեղ գտած արժէքաբանութեան զարգացմանը: Լինելով թագաւորի դէմ ապս-տամբած խոշոր աւատատէրերի, հոգեւորական բարձր դասի եւ քաղաքա-յին բնակչութեան վերնախաւի յաղթանակի արդիւնք՝ Ուխտը դարձաւ Մեծն Բրիտանիայի սահմանադրական-օրէնսդրական հիմնարար փաստաթղ-թերից մէկը՝ ազդելով այլ արեւմտեան երկրների իրաւական համակարգի կայացման վրայ։ Այս փաստաթղթի 800ամեայ պատմութիւնն ապացուցում է, որ այն անգլօսաքսոնական քաղաքակրթութեանը թոյլ տուեց ոչ միայն բնականոն կերպով արդիականանալու, այլեւ ընդարձակելու իր սահման-ները՝ իմաստաւորելով ազատութեան, օրէնքի գերակայութեան, ժողովր-դավարութեան ընկալման հաստատութենական, վարքաբանական եւ գոր-ծառութակառուցուածքային հիմքերը: Այս ենթախորքում այլ քաղաքակր-թութիւններ որոշակիացրին բանականի եւ զգայականի փոխյարաբերու-թիւնները յետագայ քաղաքական զարգացումներում: «Ազատութիւնների Մեծ Խարտիայի» օգնութեամբ մարդիկ ազատութիւնը եւ ազատականա-ցումն (freedom and liberty) սկսեցին իմաստաւորել որպէս հարկադրանքից ձերբազատուած հնարաւորութիւն, որը թոյլ է տալիս մարդուն անվտանգ կեցութիւն կազմակերպել ինքնարտայայտուելով եւ ինքնադրսեւորուելով»[17]: Այս առումով կարեւոր դեր է վերապահուած էթնիկական այն հանրութիւն-ներին, որոնք տուեալ երկրի քաղաքակրթական ինքնութեան սահմաննե-րում կը ձգտեն դառնալ փոփոխութիւնների ցուցիչ կամ յարուցիչ։ Հենց այստեղ է, որ հորիզանական կապերով ցանցային տրամաբանութիւնը դառնում է ե՛ւ այժմէական, ե՛ւ պահանջարկ ունեցող քաղաքական երեւոյթ։

«Հայկական ցանցեր» եւ քաղաքակրթութիւն

ՀՀ անկախութեան եւ անվտանգության ապահովման հետ է կապուած համայն հայութեան համախմբումը Հայաստանի շուրջ: Այսինքն «Հայկա-կան աշխարհը» ներառում է ոչ միայն հայ հանրութեան մշակութաբանա-կան էութիւնը, այլեւ աշխարհագրառազմավարական եւ ազգային-գաղա-փարախօսական շահերի, նպատակների, առանձնայատկութիւնների ամ-բողջութիւնը[18]: Քաղաքական դերակատարները քաղաքական խաղի մաս-նակից կարող են դառնալ իրենց քաղաքակրթական ինքնութեամբ։ Եթէ աշխարհաքաղաքական ցանցերի դէպքում գործ ունենք այս կամ այն չափով դրսեւորուող քաղաքակրթական միաւորի հետ (դիցուք Արաբական Լիգան միաւորում է արաբական աշխարհի երկրները), ապա քաղաքական դերակատարների տարաբնոյթ ուղերձները ենթադրում են էթնօկրօնական ու քաղաքակրթական ինքնութեան ոգեղէնութեան համակարգուած ուսում-նասիրութիւն։ Տարածաշրջանային դերակատարների շարքում Իրանին ու Թուրքիային զուգահեռ խիստ արդիական են դարձել Սաուտեան Արաբ-իայի եւ Ծոցի Երկրների, Իսրայէլի քաղաքական-քաղաքակրթական դերա-բաշխման հետազօտութիւնները։ Բնականապէս հարց է առաջանում․ որ-քանո՞վ են հայկական, լիբանանեան, սիրիական, իրանական քաղաքակր-թական ինքնութիւնները պատրաստ ընկալելու աշխարհաքաղաքական մի-ջավայրի արագընթաց (հիմականում անորոշ) փոփոխութիւնները եւ դրանք տեղաւորելու իրենց «Ես»ի բնականոն արդիականացման ծիրում։ Ընդունա՞կ ենք արդեօք տեղայնական քաղաքակրթութիւնները վերարժե-ւորելու եւ ինքնորոշուելու…։

Համոզուած ենք որ հենց քաղաքակրթական ինքնորոշման ցածր աս-տիճանն է պատճառը յաճախակիացող մերձարեւելեան ճգնաժամերի հա-մար։ Հետեւաբար, անհրաժեշտ է քաղաքակրթական ինքնորոշումը, քա-ղաքակրթական բնոյթ ունեցող այլ չափորոշիչների հետ, դիտարկել որպէս քաղաքական զարգացման գործընթացի բաղադրիչ: Մեր առաջարկած այս մօտեցման հիմքում դրել ենք ԱՄՆ ընկերաբան Պիտիրիմ Սորոկինի այն մօտեցումը, որ առանց միաւորի կամ տրամաբանական առարկայի ոչ մի գործընթաց, ոչ մի շարժընթաց վիճակ (state) ընդհանրապէս հնարաւոր չէ նկատել, երեւակայել կամ նկարագրել: Միաւորը որպէս տրամաբանական առարկայ, փոփոխութիւն կամ փոխակերպում (modification) պէտք է տրուի[19]: Բնականօրէն Մերձաւոր Արեւելքին կապուած լինելով քաղա-քակրթօրէն, հայկական համայնքները, մասնաւորապէս նրանց երիտա-սարդութեան հայրենասէր  (ինքզինք հայ դերակատար համարող) շեր-տը, կարող են կամրջել ՀՀն արաբական աշխարհի, Իրանի, ինչու՞ ոչ՝ նա-եւ Իսրայէլի եւ Թուրքիայի հետ։ Վերջին երկուսի պարագայում հայկակա-նութեան, Հայ Եկեղեցու իրաւունքների, հայոց պատմութեան, մասնաւորա-պէս Հայկական Ցեղասպանութեան (Մեծ Եղեռնի) եւ պահանջատիրու-թեան ու յարակից հարցերն աւելի սուր են, քան արաբական արեւելքի եւ Ի-րանի դէպքում: Բայց չպէտք է անտեսել որ հայկական քաղաքակրթութեան ինքնորոշման ազդակները ցանցային բնոյթ ունեն եւ որքան աշխարհագ-րօրէն ընդարձակ լինեն, այնքան աւելի հեշտ ընկալելի կը դառնան տարա-ծաշրջանի մեծ ու փոքր պետութիւնների համար։ Հասկանալով հանդերձ մերձարեւելեան հակասութիւնների եւ աններդաշնակ քաղաքականութեան բնոյթը, կարծում ենք, որ Մերձաւոր Արեւելքի ժողովուրդները ունակ են հասնելու մի նոր «Վեստֆալեան հաշտութեան»: Սակայն ինչպէ՞ս հասնել մի այդպիսի աշխարհակարգի, եթէ դեռեւս ճանաչուած չեն տեղային քա-ղաքակրթութիւնների ինքնորոշման իրաւունքն ու իրաւական շահերին հե-տամուտ լինելու արտօնութիւնը։ Ինչպէս ցոյց տուեցին Սիրիայի աղէտալի գործընթացները, Թուրքիայի Հանրապետութեան կայսերապաշտական նկրտումները կրում են պատժիչ բնոյթ (թուրքական բանակի գործողու-թիւնները քրտական ուժերի դէմ)[20],իսկ Թուրքիան ինքը հակուած չէ ճանա-չելու տարածաշրջանային այլ ուժերի իրաւական նպատակները։

Հենրի Քիսինճըրը գործող աշխարհակարգի քննութեան մէջ զգալի տեղ յատկացնելով Վեստֆալեան հաշտութեան[21] ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ «մեր օրերում Վեստֆալեան խաղաղութիւնն ընդունուած է համարել յետագայում ամբողջ աշխարհում տարածուած աշ-խարհակարգի իրականացման առաջին փուլը»[22]: Ակնյայտ է, որ Վեստֆալ-իան որպէս աշխարհակարգի հիմք ունեցել է զարգացման բնաշրջման բնոյթ։ Այս տրամախօսութեամբ էլ պայմանաւորում ենք մեր այն համոզ-մունքը, որ հնարաւոր է քաղաքակրթութիւնների երկխօսութեան ճանա-պարհով հասնել հարաւարեւելաեւրոպական-մերձարեւելեան տարածաշր-ջանի քաղաքակրթութիւնների մերձեցմանն այն աստիճան, որ ձեւաւորուի տարածաշրջանի բնիկ ժողովուրդների իրաւական ձգտումներն ու իրա-ւունքները արտայայտող նոր որակի Վեստֆալիայի քաղաքական-հանրա-յին պահանջ։ Համոզուած ենք, որ առաջարկուող նմանօրինակ քաղաքա-կան զարգացումը ոչ միայն նպաստելու է Արեւելք-Արեւմուտք աւանդական երկուութիւնը քաղաքակրթութիւնների երկխօսութեամբ փոխարինելուն, այլեւ զսպելու է «ուժային բեւեռների» պատմականօրէն ձեւաւորուած եւ չհիմնաւորուած քաղաքակրթական նկրտումներն։

Քաղաքակրթական ինքնորոշման եւ Յարակից հարցերի շուրջ

Հայկական քաղաքակրթութիւնը բազմակողմ յարաբերութիւններ ունի Արեւելքի եւ Արեւմուտքի ժողովուրդների հետ: Այս դիտանկիւնից մենք այն համոզումն ունենք որ քաղաքակրթական ինքնորոշումն այն բանաձեւն է, որն ունակ է օգնել տարածաշրջանի ժողովուրդներին սեփական ճակատա-գիրն ինքնուրոյն տնօրինելով՝ բռնել ազգային «Ես»ի բնականոն արդիա-կանացման ուղին: Այս եզրահանգումը բազմանշանակէտ է եւ առնչւում է Արեւելք-Արեւմուտք փոփոխուող ընկալումների ենթաշերտերում հայկա-կան քաղաքակրթութեան դերընտրութեանը։ Այսպէս, Քոլումպիայի Հա-մալսարանի պրոֆեսոր Համիտ Տապաշին մինչեւ անգամ փորձում է հիմ-նաւորել Արեւմուտք եզրի (notion) վախճանը՝ պնդելով, որ երբ Սեպտեմ-բերի 11ի ահաբեկչութիւնից յետոյ ԱՄՆ առաջնորդուեց «կամաւորութեան դաշինքի» սկզբունքով (coalition of the willing), Արեւմուտք հասկացութիւնն այլեւս արժէք չունէր ՆԱՏՕի համար: Աւելին, Տապաշին գտնում է, որ այս-պէս կոչուած Հին Եւրոպայի եւ Նոր Եւրոպայի բաժանումը նոյնպէս Արեւ-մուտքի ներքին ոչնչացման մասին է վկայում[23]: Քաղաքակրթական ինքնո-րոշումը չի ենթադրում այս կամ այն քաղաքակրթութեան մերժում կամ վերջնական կողմնորոշում դէպի որեւէ մէկը: Ուստի արտաքին քաղաքակր-թական ազդակներին ճիշտ արձագանգելու համար անհրաժեշտ է որոշա-կիացնել քաղաքակրթական «Ես»ի տարածութիւնը բազմաչափ ժամանա-կի մէջ: Այստեղից էլ ինքնաճանաչողութեան իւրայատկութիւններով պայ-մանաւորուած հիմնային է Հանթինկթընի այն պնդումը որ «առաջիկայ տասնաեակներում ինքնութեան, մշակութային ժառանգութեան, լեզուի եւ կրօնի հարցերը կենտրոնական դեր կը խաղան քաղաքականութեան մէջ»[24]:

Այս դիտանկիւնից կատարենք հետեւեալ հարցադրումը՝ ունէ՞ր արդեօք նորանկախ Հայաստանը բաւարար պաշարներ կեանքի կոչելու իր քաղա-քակրթական ինքնորոշման բանաձեւը յետխորհրդային անցման բարդ ժա-մանակաշրջանում: Չցանկանալով հապճեպ գնահատականներ տալ մեր պետութեան հաստատութենական բնաշրջմանը, փաստենք, որ մինչ օրս ՀՀն, չնայած «Հոգեւոր Հայաստանի» եւ հայկական ցանցերի գաղափար-ների առկայութեանը, չի մշակել իր քաղաքակրթական ինքնութեան տես-լականը, որը նրան հնարաւորութիւն կը տար ինքնարդիականանալ եւ ինք-նաներկայանալ: Ըստ էութեան ՀՀի քաղաքական զարգացման անորոշու-թիւնները ընթացել եւ ընթանում են արեւմտեան ՝ քաղաքակրթական ար-ժէքների մեքենական ընդունման հիման վրայ, ինչը թոյլ չի տուել ճիշտ գնահատելու ժամանակի ընձեռած հնարաւորութիւնները: Այսօր, 44 օրեայ պատերազմի հետեւանքներով եւ յետպատերազմեան Հայաստանի ու հա-յութեան անվտանգութեամբ պայմանաւորուած կարող ենք պնդել, որ քա-ղաքակրթութիւնն է ուղենշում բազմամակարդակ յարաբերութիւնների խա-ղային ընթացքը: Թէ՛ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման, թէ՛ հա-յութեան ընդարձակուած օրակարգով անվտանգութեան ապահովման հիմ-նախնդիրներին անդրադառնալիս ակնյայտ է որ գործ ունենք «ուժային բե-ւեռների» կողմից «փափուկ ուժի» միջոցով ուղղորդուող կրաւորական ազ-դակների հետ: Սակայն, քանի որ քաղաքակրթական կողմնորոշիչները մաքուր չեն լինում, ապա մեր համոզմամբ՝ ինքնութեան արդիականացումը չի ենթադրում քաղաքակրթական այս կամ այն բանաձեւի մերժում: Այ-դուհանդերձ ի՞նչ պայմաններում կը կարողանային հայկական եւ Մերձա-ւոր Արեւելքի միւս տեղային քաղաքակրթութիւնները բացայայտօրէն ինք-նորոշուել՝ ձեւաւորելու սեփական օրակարգ:

Այս դիտանկիւնուց կարեւոր ենք համարում առաւել խորութեամբ զննել երկու հիմնախնդիր: Առաջին, արաբական գարնան[25] տարերայնութիւնն ու համընդգրկուն բնոյթը (չնայած դրա աղէտաբեր ընթացքին), վերահաստա-տում են այն տեսակէտը, որ միջազգային քաղաքականութիւնը քաղաքա-կրթօրէն եւ առարկայօրէն վերլուծելու անհրաժեշտութիւն կայ: Երկրորդ, հայկական քաղաքակրթութեան վերադարձը Մերձաւոր Արեւելք նման է հայկական վերածննդի, քանի որ քաղաքական ապակողմնորոշումների, անորոշութիւնների եւ ձախողումների յորձանուտում յայտնուած ՀՀն հնա-րաւորութիւն է ստանում վերարժեւորելու իր պատմական «Ես»ը, արժէքա-բանօրէն կողմնորոշուելու դէպի ինքզինքը եւ ձեւաւորելու միւս տեղային քաղաքակրթութիւնների հետ յարաբերուելու գաղափարաբանական յենա-րան: Հայկական կենսական շահերի իրաւականացումը ոչ միայն պատմա-կան արդարութեան վերականգնում է, այլեւ հայկական ռազմավարական շահերի գիտակցուած վերակառուցման, բանական քաղաքական որոշում-ների կայացման իւրօրինակ փուլ: Այն տարածական առումով մեծացնում է հայկական արժէշահային հետաքրքրութիւնների աշխարհագրութիւնը, իսկ ժամանակային առումով — թէեւ եռաչափ՝ անցեալ-ներկայ-ապագայ — այնու-ամէնայնիւ միտուած է ապագայի հիմնախնդիրների բացայայտմանը:

Հայկական քաղաքակրթական միջավայրը հնարաւոր չէ բացայայտել առանց այլ քաղաքակրթութիւնների հետ նրա ունեցած կապի։ Ուստի, եթէ հայկական քաղաքակրթութեան տեղն ու դերը վճռելու լինենք քաղաքա-կան զարգացման լոյսի ներքոյ, ապա պէտք է ընդունել, որ այն լիովին տե-ղաւորւում է պատմութեան ու քաղաքակրթութեան անորոշութիւններից ա-ռաջ եկած անխախտ օրինաչափութիւնների դաշտին։ Բաւական է նշել, որ արցախեան վերջին պատերազմի հետեւանքով ՀՀն փաստօրէն յայտ-նուել է Արեւելք-Արեւմուտք, Հիւսիս-Հարաւ[26] շահային անորոշութիւննե-րի տիրոյթում։ Անցած քառորդ դարի պետականաշինութեան փորձը վկա-յում է, որ մինչ օրս ՀՀին, առնուազն իր արտաքին քաղաքականութեան ծիրում, հնարաւորութիւն չի տրուել քաղաքակրթական ինքնորոշման մի-ջոցով ձեւաւորելու ազգային քաղաքական օրակարգ։ Մի կողմից եւրոպա-կան ու ամերկեան, իսկ միւս կողմից եւրասիական վերազգային նախագծե-րին իր մասնակցութեամբ ՀՀն փորձել է օգուտներ քաղել, որի արդիւնքում յայտնուել է բարդ աշխարհաքաղաքական գործընթացների էպիկենտրո-նում։ Ներկայ միջազգային քաղաքական գործընթացները Մերձաւոր Արե-ւելքում եւ Եւրասիայում թոյլ են տալիս մտածել, որ քաղաքակրթութիւնների երկխօսութեան տեւական ազդեցութիւն ունեցող կառուցակարգերի առկա-յութեան պայմաններում հնարաւոր է անորոշութիւնների տիրոյթից դուրս բերել այն պետութիւնները, որոնք անորոշութիւններ մակածելով դառնում են դրանց զոհը։ Ակնյայտ է, որ ստեղծուած բարդ իրավիճակում այդպիսի կարգավիճակում են այնպիսի արեւելաեւրոպական, եւրասիական-կով-կասեան, մերձարեւելեան երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստա-նը, Հայաստանը, Յունաստանը, Լիբանանը, Սիրիան, անգա՛մ Թուրքիան, Արաբական Միացեալ Էմիրութիւնները, Իրանը։ Անհրաժեշտ է կանխատե-սել, թէ ԱՄՆ զինուած ստորաբաժանումների դուրս բերելուց յետոյ, քաղա-քակրթութիւնների զարգացման համամոլորակային պրիսմակով դիտար-կելիս ինչպիսի հեռահար հետեւանքներ կարող է ունենալ Աֆղանստանի կառավարումը փաստացի ստանձնած Թալիպան շարժումը[27]: Այս իրավի-ճակում անհասկանալի է, թէ առանց քաղաքակրթութիւնների երկխօսու-թեան ինչպէս կարող են Մերձաւոր Արեւելքի եւ ամբողջ Եւրասիայի քաղա-քական դերակատարների շահերը համընկնել կամ համադրուել առանց ա-ւելորդ հակամարտութեան աճի։

Եթէ բազմակրօն եւ բազմաէթնիկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լի-բանանը, Սիրիան, մասամբ՝ Իրանը եւ Վրաստանը, քաղաքակրթօրէն կողմնորոշուեն, իսկ ՀՀն վերջապես ինքնորոշուի իր քաղաքական-քաղա-քակրթական առաջնահերթութիւնների մէջ, ապա մեր համոզմամբ հնա-րաւոր կը լինի զարգացնել ազգային քաղաքական օրակարգ։ Ելակէտ ըն-դունելով Ֆրկըսընի մեկնաբանութիւնները աշխարհի զարգացման մասին ըստ քաղաքակրթական օրինաչափութիւնների՝ յուժ կարեւոր է հասկանա-լու համար այն տեղապտոյտը, որն առաջանում է միջազգային յարաբերու-թիւնների ապաքաղաքակրթական վերլուծութեան արդիւնքում[28]։ Հարկ ենք համարում նշել, որ հայկական քաղաքակրթութեան վերադարձը Մեր-ձաւոր Արեւելք պայմանաւորուած է տեղի ունեցող գործընթացների քաղա-քական ժամանակի մէջ դրսեւորած քաղաքակրթական ցանցային տրամաբանութեամբ։ Երկխօսութեան ծաւալման հարթակները կարող են տարաբնոյթ լինել։ Արցախեան վերջին պատերազմի անարդարացի ելքը, փաստօրէն վտանգելով արցախահայութեան ինքնորոշման, կեանքի, զար-գացման իրաւունքն ու հնարաւորութիւնը կամ դրա իրացումը դրել է մի-ջազգային համայնքի բարեհաճութիւնից կախեալ վիճակում[29]: Դա էլ հար-կադրում է հայկեան քաղաքակրթութեանը՝ վերարժեւորել իր ինքնաճանա-չողութեան աստիճանը եւ վերագտնել իր տեղը Մերձաւոր Արեւելքի ազգե-րի եւ տեղային քաղաքակրթութիւնների շքերթում։ Բաւական է նշել, որ ա-րաբական արեւելքի երկրներում եւ Իրանում առկայ են բարգաւաճ եւ ըն-դունող հասարակութեան քաղաքական, մշակութային, հասարակական կեանքին ըստ ամէնայնի լաւագոյնս համարկուած համայնքներ։ Սրա մա-սին են վկայում լիբանահայութեան, սիրիահայութեան, իրանահայութեան համայնքային կեանքի կազմակերպման բարձր մակարդակը, Մերձաւոր Արեւելքի հայկական գաղթօճախների էթնօմշակութային կեանքը, նրանց մասնակցութիւնն ընդունող պետութիւնների քաղաքական կեանքին։ Ցա-ւօք մինչ օրս ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շարքին չի դասուել Մերձաւոր Արեւելքի երկրների հետ բազմաչափ յարաբերութիւն-ները որպէս ռազմավարական դիտարկելու անհրաժեշտութիւնը: Սակայն արցախեան 44օրեայ պատերազմի հետեւանքով հայկական պետութեան անվտանգային մարտահրաւէրներին արձագանգելու անհրաժեշտութիւնը, միջքաղաքակրթական ցանցային երկխօսութեան բարենպաստ պայման-ների զարգացման ակնկալիքով, կարեւորել են հայկական գաղթօճախնե-րի՝ քաղաքակրթական երկխօսութեան հարթակի դեր ստանձնելու գիտակ-ցումը: Այսօր, քաղաքական իրողութիւններից ծնուած մարտահրաւէրներին արձագանգելու ձգտումն անպայմանօրէն պէտք է բխի իրական հնարաւո-րութիւնների իրատեսական գնահատումից։ Հնարաւոր է, որ հայկական մերձարեւելեան ցանցը եւ դրա հնարաւորութիւնների տեսական դիտար-կումներն ընդամէնը թերահաշուարկ են։ Այս առումով կարեւորում ենք ՀՀ՝ որպէս հայկեան քաղաքակրթութեան վերածնման ուղեկցողի քաղաքական դերը։ Այսուհետ անհրաժեշտ է դիտարկել ՀՀ արտաքին քաղաքականու-թիւնն իր դերային գործառութային բազմիմաստութեան մէջ։ Այսպէս, ՀՀն որպէս հայկական աւանդական գաղթօճախների հովանաւոր, որպէս քա-ղաքակրթութիւնների երկխօսութեան նախաձեռնող եւ առաջամարտիկ, նաեւ այն պարզ պատճառով, որ «համաշխարհային քաղաքականութեան եւ միջազգային յարաբերութիւնների վերջին զարգացումները յուշում են, որ կրօնը շարունակելու է գերիշխող դեր խաղալ համաշխարհային քաղաքա-կանութեան մէջ [նոյնպէս] հեռու ապագայում»[30]:

Այս առումով կարեւոր են ոչ միայն լեզուն, եկեղեցին, ազգային ծէսերն ու աւանդոյթները, այլեւ դրանց խորհուրդը, սերունդների միջեւ քաղաքա-կրթական երկխօսութեան պահպանմամբ վարուող ընտանիքի քաղաքա-կանութիւնը, հայութեան երկու մասերի՝ հայաստանաբնակ սփիւռքաբնակ, ցանցային կապերի ձեւաւորումն ու զարգացումը կարճաժամկէտ եւ եր-կարաժամկէտ փոխայցերի, գիտական, մշակութային, մարզական, կրթա-կան հնարաւորութիւնների եւ նմանատիպ նախաձեռնութիւնների միջոցով։ Մասնաւորապէս կարեւորում ենք ապաքաղաքական օրակարգի ձեւաւո-րումը, որի շուրջ հնարաւոր կը լինի համախմբել քաղաքական արժէքաբա-նութեամբ եւ վարքաբանութեամբ տարբերուող մարդկանց խմբերի։ Փաս-տօրէն միջքաղաքակրթական երկխօսութիւնն ու ՀՀ «վերադարձը Մերձա-ւոր Արեւելք» ժամանակի հրամայականներով պայմանաւորուած իրողու-թիւններ են, որոնք առաջացել են ՀՀի շուրջ փոփոխուող անվտանգային միջավայրի ծնած անորոշութիւններով, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի հայութեան ճակատագրով: Փաստենք, որ արաբական գարունը, սիրիա-կան քաղաքացիական պատերազմը, Լիբանանի ներքին խմորումներն ի-րենց ուղղակի ազդեցութիւնն են ունեցել հայութեան տարբեր շերտերի՝ Մերձաւոր Արեւելքում մշտապէս բնակուելու հնարաւորութեան վրայ, ինչն էլ իր հերթին վտանգել է հայկական քաղաքակրթութեան ներկայութիւնն այս գերկարեւոր տարածաշրջանում։

Հայկական էթնօաւազանը. օրակարգեր

Հայկական քաղաքակրթութեան զարգացման տեսակէտից կարեւորում ենք հայկական էթնօաւազանի համախմբման համալիր քաղաքականու-թեան մշակումը՝ գիտավերլուծական յարացոյցի (պարադիգմայի) շրջա-նակներում։ Նախաձեռնողականութիւնը, տնտեսական մրցակցութիւնը, հորիզոնական կապերի ամրապնդումը, մտաւոր ներուժի կիրառումը այս-պիսի տեսլականի ձեւաւորման միտում ունեն։ Բաւական է նշել, որ հայու-թեան շուրջ երկու երրորդը բնակւում է ՀՀից դուրս, Սփիւռքի միակ հայկ-ական համալսարանը Պէյրութի Հայկազեան Համալսարանն է։ Հայկական մտաւոր ներուժի յառաջացումն ու ուղղորդումը հայկական էթնօաւազանում անհրաժեշտ է իրագործել առաջին հերթին հայկական կրթական տարա-ծութեան ստեղծմամբ։ Եթէ ՀՀն համարկւում է եւրոպական բարձրագոյն կրթութեան տարածութեանը[31], իսկ Սփիւռքն աչքի է ընկնում իր կենտրո-նացուածութեամբ եւ կազմակերպական բարձր մակարդակով, ապա ակն-յայտ է, որ հայկական հանրակրթական եւ բարձրագոյն կրթութեան ցանցի բացակայութիւնը, որտեղ հորիզոնական կապերով եւ ընդհանուր կամ հա-մատեղ կառավարմամբ կարելի է հասնել հայկական արժէքների եւ ազգա-յին օրակարգի ձեւաւորման, ոչ միայն մարտահրաւէր է, այլեւ բացթողում։ Նկատի ունենալով Սփիւռքի դպրոցների աւանդոյթներն ու համբաւը, ՀՀ եւ Սփիւռքի շահագրգիռ կողմերի ներգրաւմամբ անհրաժեշտ ենք համարում աղբիւրները համակարգող, հաշուառող եւ իրացնող կառուցակարգերի ձե-ւաւորում, հայկական ազգային կրթական ցանցի զարգացում, ՀՀ եւ Սփիւռ-քի կրթական ցանցերի, էթնօգիտակցութեան, էթնօկրօնական կեանքի, ե-կեղեցական, մարզական, գիտակրթական, ուղեղների շրջանառութեան, մտաւորական ներուժի համակարգման կենտրոնացում։ Սոսկ ըղձախօսու-թեան չվերածուելու նպատակով անհրաժեշտ է ուղեղային կենտրոններում նախ վերլուծել կրթական հաստատութիւնների յաջողութեան բանաձեւերը, հայկական համայնքների ներուժը, ՀՀ հաստատութենական եւ ֆինանսա-կան աջակցութեան ծաւալներն ու հնարաւորութիւնները եւն.։ Հայկական ինքնութեան, հայկական քաղաքակրթութեան իրացման, ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականութեան ծիրում հայութեան քաղաքակրթական ինքնո-րոշման խնդրում նկատում ենք հայութեան կողմից քաղաքական-քաղա-քակրթական վախ: Փաստօրէն, հայութեան ինքնութեան ու քաղաքակր-թական ինքնորոշման հնարաւորութիւնների վերծանման, գնահատման փոխարէն, գործ ունենք «փախուստ ինքնութիւնից» երեւոյթի հետ։ Ցաւօք հայութիւնն իր առաջ ծառացած հիմնախնդիրների լուծումը տեսնում է ի-րենից դուրս՝ համակուած փոքրի բարդոյթով՝ թերագնահատելով իր հնա-րաւոր ազդեցութիւնը քաղաքական եւ ռազմավարական գնահատականի սպասող ընթացիկ իրողութիւնների վրայ։ Հայոց պատմութեան վերջին հարիւրամեակի գնահատման հատուածայնութիւնը, զգացմունքայնութեան եւ պատմական ջոկովի յիշողութիւնների զգայական ընկալումները ծնել են որոշակի թերարժէքութիւն: Սա մասնաւորապէս ակնյայտ է դառնում հա-յութեան տարբեր հասարակական շերտերի կողմից Հայոց Ցեղասպանու-թեան միջազգային ճանաչման գործընթացի զգայահոսք ընկալումները դի-տարկելով։ Միւս կողմից պատմական յիշողութեան նորովի ընկալման ճա-նապարհով հնարաւոր ենք համարում այս երկհակադիր երեւոյթն օգտա-գործել որպէս համախմբող ներուժ: Դրա շնորհիւ հայութեան զգայական շերտերը հնարաւորութիւն կ’ունենան իրենց պատմական յիշողութեան ծնած զոհի բարդոյթից ազատուել հայութեան քաղաքակրթական ինքնո-րոշման ծիրում: Այդ պարագայում երբ հայկական ընդհանուր կրթական համակարգը, հայոց իրաւաքաղաքական պահանջատիրութիւնը, Սփիւռքի մտաւորական ներուժի մէկտեղումը, ցանցային կապերի ստեղծած համա-գործակցութեան մեծաքանակ հնարաւորութիւնները, երկիրասպան ան-վտանգային գործընթացներին արդիւնաւէտօրէն հակազդելու կամքը կ’ի-րացուեն զգացմունքային ընկալումներից դուրս՝ իրաւաքաղաքական, մշա-կութային, գիտակրթական, պետական հաստատութիւնների միջոցով։

Հանդիսանալով ընդունող հասարակութիւնների հետ համարկման ո-լորտ եւս, հայկական կրթական տարածութիւնը կարող է հորիզոնական ա-ռաձգական կապերը ընդլայնել մինչեւ ընդունող երկրների քաղաքական, մշակութային վերնախաւ, ինչը հայկական կրթական տարածութեանը կը հաղորդէր արժէքային կողմնորոշիչների յարուցիչի դեր։ Ուսանողական փոխայցերը, մարզական, մշակութային միջոցառումները եւ համատեղ գի-տական նախագծերը, ուղեղային կենտրոնների հետ համատեղ աշխա-տանքի համադրմամբ, կարող են էապէս ընդլայնել հայկական քաղաքակր-թութեան եւ ՀՀ հնարաւորութիւնների տիրոյթը՝ յաղթահարելով մեր ձեւա-կերպմամբ «քաղաքական-քաղաքակրթական վախի» երեւոյթը ՀՀում եւ Սփիւռքի գաղթօճախներում։

Հայաստանի վերադարձը Մերձաւոր Արեւելք անհրաժեշտ է հետեւեալ առումներով.-

ա) Հայաստանը գտնուելով Մերձաւոր Արեւելքի ամենաբարձրադիր գօ-տիներից մէկում՝ Հայկական Բարձրաւանդակում, պատմականօրէն ձեւա-ւորել է յարաբերութիւնների բազմաբնոյթ ձեւաչափ, թէ՛ արաբական երկր-ների, թէ՛ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ: Այս տի-րոյթում կարեւոր է հայկական գաղթօճախների պահպանումն ու զարգա-ցումը Մերձաւոր Արեւելքի խոշոր քաղաքներում հենց մարդկային ու միջ-մշակութային հաղորդակցութեան տեսակէտից:

բ) Արեւելք-Արեւմուտք շփումների արագացումը յանգեցրել է տեղային քաղաքակրթութիւնների հանդիպման, երբ Ֆրանսիան, Յունաստանը, Ե-գիպտոսը, Կիպրոսը 3+1 ձեւաչափով[32] փորձում են զսպել թուրքական ծա-ւալապաշտութիւնն Արեւելեան Միջերկրականում, իսկ Իսրայէլի եւ Թուրք-իայի ռազմավարական շահերը չնայած յաճախ համընկնում են, Անքարան փորձում է պաղեստինցիների իրաւունքները դարձնել արաբական աշխար-հում իր դիրքերն ամրապնդող խաղաքարտ՝ մերթընդմերթ ընդհարուելով Իսրայէլի հետ:

գ) Նկատի ունենալով Իսրայէլի եւ Թուրքիայի անմիջական ներգրաւ-ուածութիւնը 2020ի ադրբեջանական ահաբեկչական պատերազմում ընդ-դէմ Արցախի կեանքի եւ երջանկութեան իրաւունքի պետութենական նիւ-թականացման…:

Անհրաժեշտ է կողմնորոշուել դէպի մերձաւոր եւ դաշնակից պետութիւն-ների մերձարեւելեան օրակարգի եւ հայկական շահերի համարկման, մա-նաւանդ նկատի ունենալով ՌԴ լայնածիր ներգրաւումը մերձարեւելեան աշ-խարհաքաղաքականութեան մէջ Սիրիայի քաղաքացիական պատերազմի թնճուկում: Հնդիկ մեկնաբան Տիլիփ Հիրօն Ռուսաստանի ներգրաւումը սիրիական հակամարտութիւնում փաստում է, որ այն յանգեցրել է «տարա-ծաշրջանի ուժային հաւասարակշռութեան» փոփոխութեան: Պատահա-կան չէ, որ «2015ի Հոկտեմբերից մինչեւ 2016ի Օգոստոս Փութինի հետ բա-նակցութիւններ են վարել բարձրաստիճան պաշտօնեաներ Սաուտեան Ա-րաբիայից, Արաբական Միացեալ Էմիրութիւններից, Քաթարից, Պահրէյ-նից եւ Թուրքիայից»[33]:

Թուրքիայի Հանրապետութիւնն արցախեան վերջին պատերազմի ըն-թացքում ունէր ուղիղ մասնակցութիւն ազատ Արցախի դէմ ադրբեջանա-կան գործողութիւնների մէջ։ Այս մասին են վկայում ոչ միայն երրորդ կողմե-րի արձագանգը, այլեւ հենց թուրքական պետութեան եւ ՀՀ պաշտօնական փաստաթղթեր, յայտարարութիւններ[34]։ Բնական է, որ թուրքական պետու-թեան ընդարձակումն արդէն իրողութիւն է Կիպրոսից մինչեւ Սիրիա եւ Լեռնային Ղարաբաղ։ Չնայած ռուսական խաղաղապահների առկայու-թեանը, շարունակում ենք ականատես լինել արցախահայութեան կեանքի իրաւունքի կոպտագոյն խախտումների: Այս հայկական քաղաքկրթութեան անվտանգային ինքնորոշման կարեւոր ազդակ է։ Ակնյայտ է, որ Ուկրայ-նայում եւ այլուր անվտանգային պատի առաջ կանգնած Ռուսաստանի Դաշնութիւնը չի կարող միայնակ յաղթահարել Կովկասեան Լեռնաշղթա-յից հարաւ գտնուող իր աւանդական դաշնակիցների անվտանգային մար-տահրաւէրների ծնած վտանգները։ Հնարաւոր է, որ հայկական, իրանա-կան, Լեւանտի արաբական, յունական տեղային քաղքակրթութիւնների ինքնորոշումը ստեղծի մի այնպիսի անվտանգային համագործակցութեան տիրոյթ, որում իրենց առաւել շօշափելի դերակատարութիւն ունենան Մոս-կուան եւ Փարիզը։

Առաջիկայ տարիների եւ երկարաժամկէտ կտրուածքով դժուար չէ կան-խատեսել ուժերի վերադասաւորումները Մերձաւոր Արեւելքում, սակայն արդեօ՞ք հայկական քաղաքակրթութիւնը պատրաստ է ինքնորոշման մի-ջոցով ներկայացնել մերձարեւելեան քաղաքականութեան հիմնական դե-րակատարի հայտ։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ արցախահա-յութիւնը ամբողջութեամբ ռուսական խաղաղապահ առաքելութեան շնոր-հիւ է հայրենազրկումից խուսափելու եւ կեանքի իր հիմնարար իրաւունք-ների իրացումը, այս պահին անվտանգային դերակատարի կարգավիճակի փոփոխութեան ձգտումները կարող են յանգեցնել քաղաքական խառնա-շփոթությեան։ Սակայն եթէ նկատի ունենանք մերձարեւելեան քաղաքա-կանութեան արժէքային բազմաչափութիւնը, ապա ակնյայտ է դառնում, որ քաղաքական խառնաշփոթութիւնը միայն ժամանակաւոր է, իսկ ՀՀի առա-ջանցիկ զարգացման, նրա տնտեսական իրողութիւնների բարեշրջման, անվտանգային ներքին ու արտաքին միջավայրի հնարաւոր փոփոխութ-եան պարագայում է՛լ աւելի է կարեւորուելու հայկական քաղաքակրթու-թեան դերը ներքաղաքակրթական երկխօսութեան տիրոյթում։

Հայկական գաղթօճախների միջոցով կրթական տարածութեան ստեղծ-մամբ, ՀՀն հնարաւորութիւն կը ստանայ ապահովելու իր «վերադարձը» Մերձաւոր Արեւելք, որին կարող են յաջորդել երկկողմ եւ բազմակողմ ձեւա-չափերով քաղաքակրթական երկխօսութիւնը տնտեսական ու անվտանգա-յին համագործակցութեան վերածելու ջանքերը։ Այս առումով էլ կարեւորում ենք քաղաքացիավարական սկզբունքների կիրառումը համազգային հա-մախմբման համար, քանի որ, նմանօրինակ մօտեցումը լրացնում է ժողովր-դաիշխանութեան տեսութեան մեթոդաբանական բացը՝ կարեւորելով ժո-ղովրդաիշխանութեան որակի, քաղաքացիակենտրոն կառավարման, օ-րէնքի գերակայութեան, մարդու քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային իրաւունքների պաշտպանութեան ներպետական եւ մի-ջազգային ընթացակարգերի կայացումը։

Քաղաքացիական հասարակութեան զարգացումը ՀՀում կարեւոր է հենց պետութեան որպէս քաղաքական գերակայ ինստիտուտի ռազմավա-րութեան իրացման տեսակէտից։ Այս խնդրին լուծում տալու մտայնութեամբ էլ առաջարկում ենք քաղաքացիավարութիւնն ընդունելորպէս ՀՀում քա-ղաքացիական մշակոյթի զարգացման տեսական հիմք։ Փաստօրէն մշա-կութային ինքնորոշման արժէքաբանական կողմնորոշիչների յարուցիչնե-րը պէտք է գտնել հենց հայկական միջավայրում՝ ձգտելով ապահովել անց-եալ-ներկայ-ապագայ եռաչափ կենսաքաղաքակրթական միջավայր, որ-տեղ անցեալից սնուող մշակութային իրողութիւններն ապահովում են ՀՀ եւ հայութեան անվտանգութիւնը մի շարք ուղղութիւններով։ Հայկական քաղաքականութեան էթնօգիտակցական միջավայրը մինչ օրս մեծապէս սահմանափակուել է Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդմամբ եւ փո-խօգնութեամբ: Այսօրուայ հրամայականն է, դադարել անորոշութիւններ մակածելուց եւ բնականոն արդիականանալ հայկական քաղաքականու-թեան առանցքային արժէքների շրջանակում։ Տարակուսելի է, որ հայկա-կան քաղաքական վերնախաւը չի կարեւորում քաղաքակրթական միքանի հարթութեան մէջ դերային բազմաձեւութեամբ ինքնորոշուելու կարեւորու-թիւնը, այլապէս հայկական քաղաքացիական հասարակութեան արժէքա-բանական կողմնորոշիչները չէին կարող հակադրուել ազգային ինքնու-թեան բնականոն արդիականացմամբ հայկականութեան ծիլերի պահ-պանմանն ու զարգացմանը։ Եկեղեցու, տղամարդու եւ կնոջ աւանդական կերպարի, ազգային արժէհամակարգի, անգամ՝ կենցաղային հարթու-թեան վրայ պահպանուող աւանդոյթների ու սովորոյթների դէմ տարատե-սակ գրոհները միարժէք են: Միարժէք են քանի որ զրկում են հայութեան կա՛մ քաղաքակրթօրէն ինքնորոշուելու, կա՛մ ինքնուրոյն քաղաքակրթա-կան պատկանելութիւնը վճռելու հնարաւորութիւնից եւ յանգեցնում են նրա մեքենական համարկման։

Այս հանգրուանում անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել իսլամա-կան եւ հայկական քաղաքակրթութիւնների միջեւ։ Իսլամական քաղաքա-կրթութեան նկատմամբ վերաբերմունքն ունի հայկական քաղաքակրթու-թեան ինքնորոշման խնդիրների բարդութեան բազմաշերտութիւնը։ Մի կողմից, ներքաղաքակրթական տարանջատուածութիւնը յանգեցրել է տարբեր ճամբարների միջեւ կատաղի մրցակցութեան, միւս կողմից, սա-կայն, Արեւմուտքի ստեղծած «ուրիշը» դիտարկուել է որպէս հակադիր բե-ւեռ՝ ինքն իրեն մղելով անորոշութիւնների յորձանուտ։ Արեւմտեան քաղա-քակրթութեան կողմից իսլամի նկատմամբ դրսեւորած վարքաբանութեան կողմնորոշիչներն են այլ կրօնական պատկանելութիւնը, քաղաքակրթու-թեան տարածութեան աշխարհագրական փոխդասաւորութիւնը, զարգաց-ման տարբերութիւնները, աշխարհաքաղաքականութիւնը եւն.։

Յատկանշական է, որ քաղաքակրթութիւնների բախումն արդէն ԻԱ. դարում ստանում է Արեւելք-Արեւմուտք աշխարհագրական նրբերանգներ, երբ իսլամական Քոսովոյի անկախութիւնը[35], որը հակամարտում է ուղղա-փառ քրիստոնեայ Սերպիայի դէմ, դառնում է աշխարհաքաղաքական ու-ժային կենտրոնների միջեւ մրցավազքի արտացոլում։

Քոսովոյի դէպքը մեծ տէրութիւնների աշխարհաքաղաքական վարքա-բանութեան դասական օրինակ է եւ քաղաքական-քաղաքակրթական կողմնորոշիչների ցուցիչ։ Բնական է, որ ՀՀն, նկատի ունենալով ՀՀ քաղա-քացիների մեծամասնութեան կրօնական զգացմունքներն ու պատկերա-ցումները, հարկադրուած է հաշուի առնել միջմշակութային փոխազդեցու-թիւնների եւ հասարակութիւնների քաղաքական վարքաբանութեան վրայ կրօնի ազդեցութիւնը: Սակայն հայկական քաղաքակրթութեան վերած-նունդը միջկրօնական երկխօսութեան դաշտում դիտարկելով՝ ՀՀն կարող է ստանալ քաղաքակրթութիւնների երկխօսութեան լայն դաշտ, որտեղ իր քաղաքակրթական ինքնորոշումն ընկալուի որպէս տեղային քաղաքակր-թութեան քաղաքական նկրտումների հաստատութենականացում։

Հետեւաբար կարեւոր է, որ հայ մարդն ինքնորոշուի նախ իր պատ-կերացումներում՝ հայ մարդու նշանային համակարգի բազմաշերտութեան եւ արտաքին ու ներքին հակասութիւնների յաղթահարման հերոսական-ո-գեղէն արդիականացմամբ։ Պատմական յիշողութիւնը դիտարկելով որպէս ազգային կենսափորձի կուտակման ձեւ, այդուհանդերձ հարկադրուած ենք համարում շեշտել, որ ազգային նշանային համակարգի եւ հնատիպերի մշակութաբանական-մարդաբանական ուսումնասիրութիւնների քաղաքա-կան գնահատման սակաւութիւնը սահմանափակում են հայ մարդու՝ «ո՞վ եմ ես» հարցին յստակօրէն պատասխանելու հնարաւորութիւնները, ինչն էլ նրան դրդում է անհատի մակարդակում փնտռելու իր ազգային ինքնու-թեան չափորոշիչները՝ դառնալով զանազան արտածին հոսանքների հա-մակիր կամ զոհ։ Այս իմաստով հայկական քաղաքակրթութիւնը յարում է նաեւ իսլամական քաղաքակրթութեանը՝ ինչպէս ինքնութեան որոնումների մշակութային իմաստաբանութեան բազմաչափութեամբ, այնպէս էլ, մեր համոզմամբ, արժէքաբանօրէն: Սրա հետեւանքով էլ հայ եւ մահմետական մշակութային տարածքների փոխազդեցութիւնների դաշտում ձեւաւորուած քաղաքական եւ ընկերային մարդաբանութեան հարցերը մեր համոզմաբ դեռեւս մնում են մեծապէս չուսումնասիրուած։

Վերոշարադրեալը մեզ թոյլ է տալիս հայկական կրթական տարածու-թիւնը դիտարկել մի շարք քաղաքական-քաղաքակրթական չափումներով։ Նախ, կրթական տարածութեան համարկումը կարող է նոր հնարաւո-րութիւններ ստեղծել հորիզոնական կապերով ցանցային յարաբերութիւն-ների զարգացման համար, գործնական հարթակ դառնալ ինչպէս միջմշա-կութային հաղորդակցութեան ու մարդկային շփումների, այնպէս էլ տար-բեր արժէշահային խմբեր ներկայացնող մարդկանց միջեւ երկխօսութիւն ձեւաւորելու համար։ Մեր համոզմամբ հայկական կրթական տարածութիւ-նը կ’օգնի ՀՀին ու հայկական գաղթօճախներին մասնակցել աշխատանքի միջազգային բաժանմանը, մէկտեղել հայկական էթնօաւազանի մարդկա-յին եւ մտաւորական աղբիւրները՝ միեւնոյն ժամանակ պահպանելով յարա-բերական ինքնուրոյնութիւնն ինչպէս քաղաքակրթական ինքնութեան, այնպէս էլ քաղաքական կողմնորոշման իմաստով։ Այլ կերպ ասած, հայ-կական կրթական համակարգը ունակ է ձեւաւորելու մի ընդհանրական հարթակ, որտեղ գաղափարների յառաջացման եւ մարդկանց ուղիղ շփում-ների խաչմերուկում հնարաւոր է մեծացնել հայութեան համազգային մրցու-նակութիւնը եւ ձեւաւորել ազգային քաղաքական-քաղաքակրթական տի-րոյթ։

Յատկանշական է, որ «փափուկ ուժի» տեսութեան հիմնադիր, ամերի-կացի գիտնական Ճոզըֆ Նայը որպէս փափուկ ուժ դիտարկում է մշակոյ-թը, քաղաքական արժէքները եւ արտաքին քաղաքականութիւնը[36]: Եթէ նկատի ունենանք, որ հայկական գաղթօճախերը եւ հայկական կրթական տարածութիւնը մշակութային եւ արտաքին քաղաքական նպատակների են ծառայում անուղղակիօրէն, ապա ստացւում է, որ փափուկ ուժի համա-պարփակ օրակարգ ձեւաւորելու համար հայկական քաղաքակրթութեանը հաստատութենական մակարդակում պակասում է սոսկ քաղաքական ար-ժէշահային կողմնորոշիչների համալիրը, իսկ որպէս այդպիսին մեր պատ-կերացմամբ կարող են ծառայել միջքաղաքակրթական երկխօսութիւնը, Մերձաւոր Արեւելք-Եւրասիա-Արեւելեան Եւրոպա քաղաքական հարթակի ձեւաւորումը, որոնք կ’իրաւականացնեն բնիկ քաղաքակրթութիւնների քա-ղաքական նկրտումները՝ ուղիղ սպառնալիք չհանդիսանալով ազատական աշխարհակարգի կամ իսլամական, ռուսական, չինական ձգտումների հա-մար: Պատահական չէ Նայի այն դիտարկումը, թէ «երբ որեւէ երկրի մշա-կոյթ ներառում է տիեզերական արժէքներ, իսկ նրա քաղաքականութիւնը (policies) նպաստում է ուրիշների կողմից ընդունելի արժէքների եւ շահերի առաջխաղացմանը, այն մեծացնում է ցանկալի արդիւնքին հասնելու հաւա-նականութիւնը՝ գրաւչութեան եւ պարտականութեան յարաբերութեան պատճառով, որն այն ստեղծում է»[37]:

ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

Հայկական քաղաքակրթութեան քաղաքական չափման ուսումնասիրու-թիւններով յանգում ենք հետեւեալ եզրակացութեան.-

Անհրաժեշտ է փաստել, որ հայկական քաղաքակրթական ինքնութիւնն իր արժէքաբանութեան եւ կողմնորոշումների մէջ անորոշ է այն առումով, որ չկան քաղաքակրթական ինքնութեան կենցաղ-մշակութային եւ ընկերա-յին չափանիշեր, ընդհանուր կրթական տարածութիւն, ազգային իտէալ-ների ռազմավարական համակարգում եւն.։ Այս բացը լրացնելու նպատա-կով առաջարկում ենք յետագայ հետազօտութիւններով պարզել հայկական ինքնութեան ընկերային, կենցաղային, մշակութային բազմաշերտութեան դրսեւորումները՝ հիմք ընդունելով լեզուի-հավատի- եկեղեցու-նիւթական ու ոգեղէնական մշակութային ժառանգութիւն բնականոն արդիակա-նացման ցանցային գործընթացը։

Հայկական քաղաքակրթութեան արժէքաբանական իմաստաւորման տեսակէտից անհրաժեշտ ենք համարում յետագայում նմանօրինակ հետա-զօտութիւնները՝ ազգային աշխարհայեցողութեան ընկերամշակութային միջավայրից բխեցուած օրինակների հիման վրայ։ Համոզուած ենք, որ ա-ռանց հայկականութեան, հայեցիութեան, հայ մարդու նախակերպարների քաղաքական ու մշակութային վերծանման հնարաւոր չէ ապահովել հայ-կական քաղաքակրթութեան շարունակականութիւնը ե՛ւ ՀՀի ե՛ւ Արցախի ե՛ւ Սփիւռքի անվտանգ ապագան:

Armenian Civilzation in the Context of Current polItIcal Developments In the MIddle East

(Summary)

Mariam Margaryan (mariam.margaryan@paara.am)

Garik Poghosyan (garik.poghosyan2011@gmail.com)

In the context of the clash and dialogue of Eastern and Western civilisations, the paper argues the importance of the reemergence of the Armenian civilization in the Middle East, which should be based on an  Armenian educational platform. In this regard, the paper theorizes a number of relevant issues and assesses them from past, present and future perspectives.

The authors highlight the importance of the paradigmatic analysis of the implications of current uncertainties. They note that in order to manage these implications it is necessary to include a broad set of cultural and anthropological issues, which should be analysed through current political processes.


[1] Dominique Moisi, The Geopolitics of Emotion: How Cultures of Fear, Humiliation, and Hope Are Reshaping the World, Doubleday, 2009:

[2] Նոյն, էջ 21:

[3] Նոյն, էջ 32:

[4] Նոյն, էջ 56:

[5] Samuel P. Huntington, The Clash of Civilizations and the Remaking of World Order, Simon & Schuster, 1996:

[6] Ниал Фергюсон, Цивилизация. Чем Запад отличается от остального мира, Издательство АСТ, 2014 (Niall Ferguson, Civilization: The West and the Rest), էջ 160:

[7] A. J. Toynbee, A Study of History, volume one, fourth Impression, Oxford University Press, 1948, էջ 395, 484:

[8] Կոստան Զարեան, Սպանիա, Զանգակ հրատ., Երեւան, 2018, Էջ 52:

[9] Մ. Մարգարեան, Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետութիւնում, «Պետական ծառայութիւն հրատ.», Երեւան, 2019, էջ 239-40:

[10] J. I. Kidd, “Oswald Spengler, Technology, and Human Nature,” The European Legacy, 17(1):2012, էջ 22:

[11] Մ. Մարգարեան, Քաղաքական լիդէրութիւն։ Տեսութիւն եւ պրակտիկա, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Երեւան, 2017, էջ 23:

[12] “Turkish-Backed Syrian Fighters Join Armenian-Azeri Conflict” The Wall Street Journal, October, 14, 2020 (https://www.wsj.com/articles/turkish-backed-syrian-fighters-join-armenian-azeri-conflict-11602625885 ):

[13] I. H. Daalder, “Decision to Intervene: How the War in Bosnia Ended,” Brookings, https://www.brookings.edu/articles/decision-to-intervene-how-the-war-in-bosnia-ended/ :

[14] “Conflict in Ukraine’s Donbas: A Visual Explainer,” International Crisis Group (https://mineconomy.am/en/page/789 ):

[15] R. Dixon, “Azerbaijan’s drones owned the battlefield in Nagorno-Karabakh — and showed future of warfare,” The Wall Street Journal, November 11, 2020 (https://www.washingtonpost.com/world/europe/nagorno-karabkah-drones-azerbaijan-aremenia/2020/11/11/441bcbd2-193d-11eb-8bda-814ca56e138b_story.html ):

[16] Մ. Մարգարեան, «Քաղաքական արդիականացման քաղաքակրթական չափումը որպէս ռազմավարական կառավարման ապահովման հիմք», Հայկական բանակ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ ռազմագիտական հանդէս, 4(94):2017, էջ, 21-22:

[17] Մ. Մարգարեան, «Ազատութիւնների մեծ խարտիան եւ արդի քաղաքական զարգացման արժէքաբանութիւնը», Տարեգիրք Ազատութիւնների Մեծ Խարտիա, Պատմութեան հարցեր 5,Երեւսն, 2019, էջ 210:

[18] Մ. Մարգարեան, Համընդհանուր անվտանգութեան համակարգի արդիակա-նացման հիմնախնդիրները եւ «Հայկական աշխարհը», Հայկական բանակ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ ռազմագիտական հանդէս, 1-2(67-68):2011, էջ 118-29:

[19] P. Sorokin, Social and Cultural Dynamics, 3 Volumes, American Book Company, New York, 1937:

[20] Council on Foreign Relations, “Conflict Between Turkey and Armed Kurdish Groups,” https://www.cfr.org/global-conflict-tracker/conflict/conflict-between-turkey-and-armed-kurdish-groups :

[21] Henry Kissinger, World Order, Penguin Press, New York,  2014, էջ 30-38:

[22] Նոյն:

[23] H. Dabashi, Iran: The Rebirth of a Nation, Palgrave Macmillan, 2016, էջ 238:

[24] S. Huntington and Ali A. Hirsi, “The Clash of Civilizations Revisited,” New Perspective Quarterly, Winter, 24(1):2007, էջ 53-59:

[25] “Arab Spring,” Britannica, https://www.britannica.com/event/Arab-Spring :

[26] N. Korrami, “How China gains from Armenia-Azerbaijan war,” https://eurasianet.org/perspectives-how-china-gains-from-armenia-azerbaijan-war

[27] R. Weitz, “Central Asia’s Taliban Surprise,” Middle East Institute, September 16, 2021, https://www.mei.edu/publications/central-asias-taliban-surprise :

[28] Фергюсон, էջ 28:

[29] “Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group,” 29 July 2021, https://www.diplomatie.gouv.fr/en/country-files/armenia/news/article/statement-by-the-co-chairs-of-the-osce-minsk-group-29-jul-2021 :

[30] S. G. Carter, “Christopher Dawson and Ayatollah Khatami and ‘The Dialogue of Civilizations’: A Christian–Muslim Conversation,” (paper delivered at the Centre for Christianity and Interreligious Dialogue, Heythrop College, University of London on 17 January 2007):

[31] “European Higher Education Area,” https://www.coe.int/en/web/higher-education-and-research/european-higher-education-area :

[32] Ministry of Foreign Affairs of the Hellenic Republic “Meeting of the Ministers of Foreign Affairs of Greece, Cyprus, Egypt and France (Athens, 19.11.2021),” https://www.mfa.gr/en/current-affairs/statements-speeches/meeting-of-the-ministers-of-foreign-affairs-of-greece-cyprus-egypt-and-france-athens-19112021.html :

[33] D. Hiro, Cold War in the Islamic World: Saudi Arabia, Iran and the Struggle for Supremacy, Oxford University Press, 2018, էջ 296:

[34] «ՀՀ ԱԳՆ 3այտարարութիւնը», 21 Հոկտեմբերի, 2020, https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/10/21/mfa_st/10562 :

[35] “A Guide to the United States’ History of Recognition, Diplomatic, and Consular Relations, by Country, since 1776: Kosovo, Office of the Historian,” https://history.state.gov/countries/kosovo :

[36] J. S. Nye Jr., Soft Power: The Means to Success in World Politics, Public Affairs, New York, 2004, էջ 26:

[37] Նոյն:

Categories: Uncategorized | Оставьте комментарий

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՐԻԶՄԱՅԻ ԿԵՐՊԱՓՈԽՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ


Աշխատանքը կատարված է 20 RF -189 «Խարիզմատիկ առաջնորդությունն արևելքի ժամանակակից քաղաքական մշակույթներում (մարդաբանական ասպեկտ)» գիտական ծրագրի շրջանակներում:

Հոդ­վա­ծում հիմ­նա­վոր­ված է մո­տե­ցում, որ Ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցու­մը՝ որ­պես քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի բազ­մա­շերտ գոր­ծըն­թաց են­թադ­րում է քա­ղա­քա­կան խա­րիզ­մա­յի հա­մա­կարգ­ված ուսում­նա­սի­րութ­յուն: Այդ հա­մա­տեքս­տում փաս­տարկ­վում է մո­տե­ցում, որ Ս. Հան­թինգ­թո­նի ժո­ղովր­դա­վա­րաց­ման «եր­րորդ ա­լի­քի» շրջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցած հետ­նա­հանջ­նե­րից հիմ­նա­կա­նում կա­րե­լի էր խու­սա­փել, ե­թե փո­փո­խութ­յուն­նե­րը տե­ղի ու­նե­նա­յին ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմբ­ման սկզբունք­նե­րի հի­ման վրա՝ ստեղ­ծե­լով հնա­րա­վո­րութ­յուն­ներ, մի կող­մից հաղ­թա­հա­րել քա­ղա­քա­կան ա­նո­րո­շութ­յուն­նե­րը, մյուս կող­մից՝ կեր­պա­փո­խել քա­ղա­քա­կան խա­րիզ­ման:

Ներ­կա­յաց­վում է, որ միայն կեր­պա­փոխ­վող խա­րիզ­մա­տիկ իշ­խա­նութ­յու­նն իր խա­րիզ­մա­տիկ լի­դեր­նե­րով կա­րող են դուրս բե­րել եր­կի­րը տա­րաբ­նույթ ճգնա­ժա­մե­րից՝ հե­տա­մուտ լի­նե­լով չա­փե­լի, հա­սա­նե­լի, կողմ­նո­րոշ­ված և­ ինս­տի­տու­ցիո­նալ սահ­ման­ված խնդիր­նե­րի լու­ծում ա­պա­գա­յին միտ­ված ժա­մա­նա­կի մեջ:

Բա­նա­լի բա­ռեր. Ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում, ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմ­բում, քա­ղա­քա­կան խա­րիզ­մա, կեղծժո­ղովր­դա­վար­ներ («predemocratic» politicians), հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յուն, խա­րիզ­մա­յի ան­կում, բազ­մա­մա­կար­դակ խա­րիզ­մա, խա­րիզ­մա­յի կեր­պա­փո­խում:

Ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցու­մը՝ որ­պես քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի բազ­մա­շերտ գոր­ծըն­թաց են­թադ­րում է հա­սա­րաքա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ժո­ղովր­դա­վա­րա­կան կեր­պա­փո­խում: Ար­դեն 1990-ա­կան թվա­կան­նե­րին Ս. Հան­թինգ­թո­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան «եր­րորդ ա­լի­քի» հա­յե­ցա­կար­գի շրջա­նակ­նե­րում, հա­մե­մա­տութ­յան մեջ սկսե­ցին լայ­նո­րեն ուսում­նա­սի­րել հա­րա­վեվ­րո­պա­կան և լա­տի­նաա­մե­րիկ­յան երկր­նե­րի փոր­ձը՝ որ­պես հետ­կո­մու­նիս­տա­կան հա­սա­րաքա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ժո­ղովր­դա­վա­րա­կան կեր­պա­փոխ­ման բա­նա­լի: Հետ­կո­մու­նիս­տա­կան երկր­նե­րում քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը տե­ղի ու­նե­ցան «ան­ցու­մա­գի­տութ­յուն», «տրանս­ֆոր­մա­ցիա», «ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմ­բում», «գծա­յին ա­զա­տա­կա­նա­ցում» հաս­կա­ցութ­յուն­նե­րի ար­ժե­քա­բա­նութ­յան տե­սա­կի­րա­ռա­կան սկզնունք­նե­րի մե­խա­նի­կա­կան ներդր­ման հի­ման վրա: Են­թադր­վում էր, որ ոչ ժո­ղովր­դա­վա­րա­կան վար­չա­կար­գե­րի կազ­մա­քան­դու­մը կհան­գեց­նի ժո­ղովր­դա­վա­րաց­ման, բայց ինչ­պես ռուս քա­ղա­քա­գետ Ա. Յու. Մել­վիլն է նշում «ժո­ղովր­դա­վա­րա­կան նոր­մե­րի կա­յաց­ման և զար­գաց­ման պատ­մութ­յու­նը խո­սում է այն մա­սին որ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը դա զար­գաց­ման գա­ղա­փար­նե­րի և սկզ­բունք­նե­րի, ինս­տի­տուտ­նե­րի ու արա­րո­ղա­կար­գե­րի նո­րաց­ման ու ըն­դար­ձակ­ման գոր­ծըն­թաց է: Այ­սինքն՝ պատ­մութ­յան հո­լո­վույ­թում ա­լի­քա­յին զար­գա­ցում ապ­րած այ­սօր­վա ժո­ղովր­դա­վա­րա­կան բնու­թագ­րիչ­ներ ու­նե­ցող քա­ղա­քա­կան հա­մա­կար­գե­րի և բա­ցա­ռա­պես մեր ժա­մա­նակ­նե­րի արդ­յունք ժո­ղովր­դա­վա­րութ­յուն­նե­րի տար­բե­րութ­յուն­ներն այն­քան ակն­հայտ են, որ ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­կան մտքի առջև դրվում է փո­փո­խութ­յուն­նե­րի և քա­ղա­քա­կան զար­գաց­ման մա­սին ձևա­վոր­ված պատ­կե­րա­ցում­նե­րի հա­յե­ցա­կար­գա­յին նո­րաց­ման խնդի­րը` հետ­կո­մու­նիս­տա­կան կեր­պա­փո­խում­նե­րի տա­րաբ­նույթ հաշ­վառ­մամբ» [1, с. 22-43 ]: Ու­շագ­րավ է նաև ան­ցու­մա­գետ Լ․ Դայ­մոն­դի պնդու­մը, որ «XXI դար հա­սա­րա­կութ­յուն­նե­րը թևա­կո­խել են ժո­ղովր­դա­վա­րութ­յան ճգնա­ժա­մով, և «եր­րորդ ա­լի­քը» կա­րող էր խու­սա­փել պահ­պա­նո­ղա­կան «հետ­նա­հան­ջից» ե­թե փո­փո­խութ­յուն­նե­րը տե­ղի ու­նե­նա­յին ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմբ­ման սկզբունք­նե­րի հի­ման վրա՝ ստեղ­ծե­լով նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ, մի կող­մից հաղ­թա­հա­րել քա­ղա­քա­կան անո­րո­շութ­յուն­նե­րը, մյուս կող­մից՝ բա­ցա­ռել իշ­խա­նութ­յան օրինականութ­յան ճգնա­ժա­մը, և, կոշտ ու մրցու­նա­կութ­յամբ պա­կա­սով տա­ռա­պող գոր­ծիչ­նե­րի մուտ­քը քա­ղա­քա­կան հա­մա­կարգ» [2, pp 36-50]: Կա­րե­լի է հա­մա­ձայ­նել, որ միայն դե­րա­կա­տար­նե­րի օրինական իշ­խա­նութ­յան ձևա­վո­րու­մը կա­րող էր ա­վար­տին հասց­նել ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցու­մից հա­մախմ­բում ձևաչափը՝ մշա­կե­լով «ա­նո­րո­շութ­յու­նից դուրս գա­լու» արդ­յու­նա­վետ ու­ղի ան­ցու­մա­յին փու­լում գտնվող հա­սա­րա­կութ­յուն­նե­րի հա­մար: Սա­կայն ի սկզբա­նե գծա­յին զար­գա­ցում են­թադ­րող ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման գոր­ծըն­թա­ցում գտնվող հետ­խորհր­դա­յին հա­սա­րա­կութ­յուն­նե­րում ստեղծ­վել է քա­ղա­քա­կան վար­չա­կար­գե­րի, իշ­խա­նութ­յան բաշխ­ման և վե­րար­տադր­ման կա­ռույց­նե­րի չա­փա­զանց լայն տար­րա­պատ­կեր, ձևա­վոր­վել են տար­բեր քա­ղա­քա­կան հա­մա­կար­գեր [3, էջ 111-113]: Ա­վե­լին՝ գծա­յին ա­զա­տա­կա­նաց­ման հետ­ևան­քով հետ­խորհր­դա­յին երկր­նե­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցու­մը հան­գե­լով քա­ղա­քա­կան զար­գաց­ման (բաշխ­ման, շար­ժու­նա­կութ­յան, ինք­նութ­յան, մաս­նակ­ցութ­յան, օրինականութ­յան) ճգնա­ժա­մե­րի խոր­տա­կեց ապս­տամբ զանգ­ված­նե­րի հա­վա­տը խա­րիզ­մա­տիկ լի­դեր­նե­րի իշ­խա­նութ­յան նկատ­մամբ: Դա ստեղ­ծեց այն­պի­սի լուրջ վտանգ­ներ ինչ­պի­սիք են՝ սպա­սում­նե­րի հիաս­թա­փութ­յու­նը, օ­տա­րու­մը, կո­ռուպ­ցիան, սո­ցիա­լա­կան ա­նար­դա­րութ­յու­նը, մի­ջանձ­նա­յին անվս­տա­հութ­յու­նը: Ակն­հայտ է, որ առ­կա հիմ­նախն­դիր­նե­րի լու­ծու­մն ուղ­ղա­կիո­րեն պայ­մա­նա­վոր­ված են ինչ­պես նշում է Ս. Հան­թինգ­տո­նը «հա­սա­րա­կութ­յան բարձր մա­կար­դա­կի հաս­նելն ու այն պա­հե­լը շատ կախ­ված է քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի պա­տաս­խա­նա­տու գոր­ծու­նեութ­յու­նից» [4, с. 25-26]: Ի գի­տութ­յուն ըն­դու­նե­լով Ս. Հան­թինգ­թո­նի մո­տե­ցու­մը՝ անհ­րա­ժեշտ է նկա­տի ու­նե­նալ, որ ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման գոր­ծըն­թա­ցում կու­տակ­ված հսկա­յա­ծա­վալ տե­սա­կի­րա­ռա­կան նյու­թե­րի վեր­լու­ծութ­յու­նը հա­յե­ցա­կար­գա­յին հստա­կութ­յուն է են­թադ­րում: Այդ ա­ռու­մով ու­շագ­րավ է զին­վո­րա­կան­նե­րի, պե­տութ­յան և քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ավ­տո­րի­տար մտա­ծո­ղութ­յուն և­ ոչ մր­ցու­նակ տնտե­սութ­յուն խրա­խու­սող կեղծ ժո­ղովր­դա­վար­նե­րի («predemocratic» politicians) ինս­տի­տու­տի առ­կա­յութ­յան քննա­դա­տութ­յու­նն ան­ցու­մա­գետ Գ. О’ Դո­նել­լի կող­մից: Դա­սա­կար­գե­լով Բ­րա­զի­լիա­յի ձգձգված անց­մա­նը վե­րա­բե­րող ար­դի խնդիր­նե­րը Գ. О’ Դո­նել­լը կար­ևո­րում է՝ զին­ված ու­ժե­րի ինս­տի­տու­ցիո­նալ ներ­կա­յաց­վա­ծութ­յու­նը և մեծ ազ­դե­ցութ­յու­նը, բյու­րոկ­րա­տաց­ման բարձր կար­գա­վի­ճա­կը, հայ­րախ­նամ քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման ո­ճի (կլեն­տե­լիզմ և պեր­սո­նա­լի­զա­ցիա) առ­կա­յութ­յու­նը: Հենց այս եր­ևույթ­նե­րի ծնունդ կեղծ ժո­ղովր­դա­վար­նե­րն ստեղ­ծում են մի կողմից քա­ղա­քա­կան ա­նո­րո­շութ­յուն, մյուս կող­մից տե­ղի է ու­նե­նում գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յան ինս­տի­տու­տո­նալ կար­գի զավ­թում՝ ամբոխահաճ քա­ղա­քա­կան գոր­ծի­չի կող­մից: Այս հա­մա­տեքս­տում էլ О’­Դո­նել­լը տար­բե­րա­կեց «ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում» և «ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմ­բում» հաս­կա­ցութ­յուն­նե­րը: Ե­լա­կետ ըն­դու­նե­լով О’­Դո­նել­լի մո­տե­ցու­մը՝ Ս­կոտ Մէին­վա­րին­գն ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նաց­նե­լով հա­մախմ­բա­գի­տութ­յան հիմ­նախն­դիր­նե­րի վրա կար­ևո­րեց օրինականութ­յու­նը, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ա­զատ­վել հան­րա­յին ա­ջակ­ցութ­յուն չվա­յե­լող կա­ռա­վա­րիչ­նե­րից [5, с. 26 ]: Այս հա­մա­տեքս­տում էլ Դ. Ռու­շե­մե­րը, Ս. Հյուբ­նե­րը և Դժ. Ս­տե­ֆեն­սո­նն ու­սում­նա­սի­րե­լով պե­տա­կան կա­ռա­վար­ման տար­բեր ձևե­րը՝ ա­ռա­ջար­կե­ցին ի­րենց մո­տե­ցու­մը՝ կեր­պա­փոխ­ման գոր­ծըն­թա­ցում ա­րա­րո­ղա­կար­գա­յին նոր­մե­րի, սո­ցիա­լա­կան տար­բե­րակ­ման և­ իշ­խա­նութ­յան ժո­ղովր­դա­վա­րութ­յան վրա էա­կա­նո­րեն ազ­դում է խա­րիզ­ման [6, pp. 10, 18-25]: Փաս­տո­րեն, հան­րա­գու­մա­րե­լով ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման փոր­ձն ան­ցու­մա­գե­տնե­րն եզ­րա­կաց­րե­ցին, որ քա­ղա­քա­կան խա­րիզ­մա­յի կեր­պա­փոխ­ման ու­սում­նա­սի­րու­մը դար­ձել է անհ­րա­ժեշ­տութ­յուն, քա­նի որ ձևա­վոր­վել է մո­տե­ցում, ըստ ո­րի՝ ինս­տի­տու­ցիո­նալ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը հնա­րա­վոր է ա­պա­հո­վել նաև քա­ղա­քա­կան խա­րիզ­մա­յի մի­ջո­ցով: Այս դի­տանկ­յու­նից էլ ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման գոր­ծըն­թա­ցում խա­րիզ­մա­յի հիմ­նա­կան կրո­ղի և­ ա­րա­րո­ղի՝ քա­ղա­քա­կան լի­դե­րի գոր­ծու­նեութ­յան ուսում­նա­սի­րութ­յու­նը եր­կա­կի կար­ևո­րութ­յուն է ստա­ցել: Այն կա­րող է բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­նել հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը՝ պայ­մա­նա­վոր­ված ինչ­պես տար­րաբ­նույթ անձ­նա­կան շար­ժա­ռիթ­նե­րով, այն­պես էլ երբ ի­րա­կան ան­հա­տա­կա­նութ­յունն դի­տարկ­վում է որ­պես և՛ ղե­կա­վար­ման, և՛ կա­ռա­վար­ման նո­րա­րա­րաց­ման անհ­րա­ժեշտ բա­ղադ­րիչ: Ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման գոր­ծըն­թա­ցում լի­դե­րի խա­րիզ­մա­յի մի­ջո­ցով հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման և փո­փո­խութ­յան կա­ռա­վար­ման տե­սանկ­յու­նից ա­ռա­ջար­կում ենք տար­բե­րա­կել «governance» և «management» հաս­կա­ցութ­յուն­նե­րը: Այս­պես, «Governance» հաս­կա­ցութ­յու­նը նա­խա­պես մշակ­ված պա­տաս­խա­նատ­վութ­յան և փոր­ձի քա­ղա­քա­կա­կա­նութ­յան և ըն­թա­ցա­կար­գե­րի այն­պի­սի ամ­բող­ջութ­յուն է, ո­րն­ օգ­տա­գործ­վում է ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման ա­պա­հով­ման, դրված նպա­տակ­նե­րին հաս­նե­լու, ու­նե­ցած պա­շար­նե­րը հաշ­վետ­վո­ղա­կան օգ­տա­գործ­ման և ռիս­կե­րը կա­ռա­վա­րե­լի դարձ­նե­լու ուղի­նե­րի մշակ­ման հա­մար: «Management» հաս­կա­ցութ­յու­նը ցան­կա­ցած կազ­մա­կեր­պութ­յան տար­բեր պա­շար­նե­րի (մարդ­կա­յին, ֆի­նան­սա­կան, ֆի­զի­կա­կան և տե­ղե­կատ­վա­կան) պլա­նա­վոր­ման, կար­գա­վոր­ման, ուղ­ղորդ­ման, վե­րահս­կո­ղու­թյան գոր­ծըն­թաց է՝ կազ­մա­կեր­պութ­յան առջև դրված նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար: Ե­թե «Governance» հաս­կա­ցութ­յու­նը նե­րա­ռում է խնդրի սահ­մա­նում և ճիշտ մշա­կած գոր­ծո­ղութ­յուն­նե­րի նպա­տա­կա­մետ կա­տա­րում, ա­պա «management» ՝ ճիշտ մշա­կած գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ճիշտ կա­տա­րում է: Պայ­մա­նա­վոր­ված հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ար­ժե­քա­բա­նութ­յու­նից նպա­տա­կա­հար­մար է եր­կու մո­տե­ցում­ներն էլ ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման գոր­ծըն­թա­ցում զու­գա­միտ­ված օգ­տա­գոր­ծել: Սա­կայն այդ երկր­նե­րը, որ­պես­զի կա­րո­ղա­նան նպա­տա­կա­մետ պա­տաս­խա­նեն մար­տահ­րա­վեր­նե­րին՝ գե­րա­պատ­վութ­յու­նը պետք է տան «Governance»-ի սկզբունք­նե­րով վար­վող քա­ղա­քա­կա­նութ­յա­նը: Մեր կար­ծի­քով դա հնա­րա­վո­րութ­յուն կտա իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թը հարս­տաց­նել խա­րիզ­մա­տիկ պա­տաս­խա­նատ­վութ­յամբ և­ անց­յալ ներ­կա ա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան մեջ կար­ևո­րել քա­ղա­քա­կան խա­րիզ­մա­յի արդ­յու­նա­վետ գոր­ծա­ռու­մը՝ պայ­մա­նա­վոր­ված հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­մամբ և քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի ա­ռանձ­նա­հատ­կութ­յամբ:

 Ի՞նչ է խա­րիզ­ման: Հին հու­նա­կան դի­ցա­բա­նութ­յան մեջ խա­րիզ­ման մեկ­նա­բան­վում էր հմայ­քի և գ­րավ­չութ­յան դի­ցու­հի­նե­րի՝ Քա­րիտ­նե­րի, միմ­յանցփոխլ­րաց­նող կեր­պար­նե­րի օգ­նութ­յամբ: Ըստ Հե­սիո­դո­սի Քա­րիտ­նե­րը հայր աստ­ված Զև­սի և­ օվ­կիա­նու­հի Էվ­րի­մո­նա­յի ե­րեք դուստ­րերն էին Էփ­րո­սի­նեն՝­տո­նա­կան խնդութ­յան, Ագ­լա­յան՝ տո­նա­կան շող ու փայ­լի, և Թա­լիան՝ ծաղ­կուն եր­ջան­կութ­յան դի­ցու­հի­ներն էին: Ն­րանք Օլիմ­պո­սում էին ապ­րում և պար­տա­վոր էին ի­րենց գրավ­չութ­յամբ ու հմայ­քով ու­ղեկ­ցել սի­րո և գե­ղեց­կութ­յան Ափ­րո­դի­տեին, պեր­ճա­խո­սութ­յան դի­ցո­հի Պեյ­թո­յին և հան­րա­հայտ Հեր­մե­սին: Այս­տե­ղից ակն­հայտ է, որ Քա­րիտ­նե­րը, ըստ էութ­յան, խորհր­դան­շում են Ափ­րո­դի­տեի՝­գե­ղեց­կութ­յան և Հեր­մե­սի՝ շո­ղո­քորթ խոս­քի մի­ջո­ցով ու­շադ­րութ­յուն գրա­վե­լու ու­նա­կութ­յուն: Այս նպա­տա­կով էլ Ափ­րո­դի­տեին նվիր­ված տա­ճար­նե­րում Քա­րիտ­նե­րին նվիր­ված պաշտ­պան­մուն­քա­յին ծե­սեր են կա­տար­վել՝ ակն­կա­լե­լով ստա­նալ նրբա­գե­ղութ­յուն, գրավ­չութ­յուն, բա­րե­հա­չութ­յուն, փառք, շնորհ, պա­տիվ, պարգև, ե­րա­նութ­յուն և դ­րանց մի­ջո­ցով ազ­դել շրջա­պատ վրա [7, с. 126] : Փաս­տո­րեն, խա­րիզ­ման այն «աստ­վա­ծա­յին պարգևն» է, որով օժտ­ված ան­հա­տն ազ­դե­ցութ­յուն ու­նի զանգ­ված­նե­րի վրա: Ն­շենք, որ խա­րիզ­մա­յի նման մեկ­նա­բա­նութ­յան հիմ­քը պայ­մա­նա­վոր­ված է Մ. Վե­բե­րի հա­յե­ցա­կար­գի մեկ­նա­բա­նում­նե­րի փո­խա­կերպ­ման, ընդ­լայն­ման նաև վե­րարժ­ևոր­ման հետ: Այդ բարդ գոր­ծըն­թա­ցում ո­րո­շի­չը մար­դու կող­մից քա­ղա­քա­ցու իր դե­րի ազ­դե­ցութ­յան ո­րա­կա­կան գի­տակ­ցումն է: Ա­ռանց դրա ա­նի­մաստ է խո­սել քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յան և զանգ­ված­ներ վրա խա­րիզ­մա­յի կա­ռու­ցո­ղա­կան ազ­դե­ցութ­յան մա­սին: Այս նկա­տա­ռում­նե­րով էլ Օքս­ֆոր­դի բա­ցատ­րա­կան բա­ռա­րա­նում «խա­րիզ­մա» (հուն.Χάρισμα) հաս­կա­ցութ­յու­նը բնու­թագր­վում է որ­պես մարդ­կանց գրա­վե­լու հզոր (ու­ժեղ) անձ­նա­յին ո­րակ [8, p. 236]: Ու­սում­նա­սի­րե­լով այս եզ­րույ­թի ծա­գում­նա­բա­նութ­յու­նը՝ նշենք, որ այն տար­բեր դրսևո­րում­ներ ու­նի տար­բեր քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րում և տար­բեր մար­դա­բա­նա­կան տի­պե­րում: Արդ­յուն­քում՝ խա­րիզ­ման բնո­րոշ է և՛ անգ­լիա­կան «լի­դե­րին», և՛ գեր­մա­նա­կան «ֆյու­րե­րին», և՛ ռու­սա­կան «վոժ­դին» [9, с. 5-6.]: Փաս­տո­րեն, ան­կախ քա­ղա­քակր­թա­կան տար­բե­րութ­յուն­նե­րից` խա­րիզ­ման` որ­պես աստ­վա­ծա­յին շնորհ, նե­րառ­ված է քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յան և­ իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ձգտող բո­լոր ան­հատ­նե­րի վար­քա­բա­նութ­յուն: Այս ա­ռու­մով քա­ղա­քա­կան խա­րիզ­ման ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է լի­դե­րի խա­րիզ­մա­յի հետ, ինչն էլ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս բնու­թագ­րել այն լի­դերհետ­ևորդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը՝ որ­պես սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան ֆե­նո­մեն: Ըստ ֆե­նո­մե­նո­լոգ Մարկ Լու­չիի «­Խա­րիզ­ման վառ ար­տա­հայտ­ված գե­նե­տի­կա­կան հատ­կութ­յուն­ներ են, որոնք հստակ եր­ևում են ֆե­նո­տի­պի (ար­տա­քի­նի) մեջ» [10, с 123.]: Այլ մո­տեց­ման հա­մա­ձայն՝ «խա­րիզ­ման ոչ թե ան­ձի բնա­ծին կամ մար­գա­րեա­կան հատ­կութ­յուն­նե­րով օժտ­ված լի­նելն է, այլ ոչ վեր­բալ վար­քի արդ­յունք, ին­չը, կախ­ված ի­րա­վի­ճա­կից…» [11, с. 11.]:

Ու­սում­նա­սի­րե­լով «խա­րիզ­մա» հաս­կա­ցութ­յան ա­մե­նա­տար­բեր մեկ­նա­բա­նութ­յուն­ներն՝ փաս­տենք, որ Մ.­Վե­բե­րի խա­րիզ­մա­յի հա­յե­ցա­կար­գն իր տե­սա­կան հիմ­նա­վոր­վա­ծութ­յամբ մնում է ան­գե­րա­զան­ցե­լի: XX դա­րի սկզբին «իշ­խա­նութ­յուն», «տի­րա­պե­տում» հաս­կա­ցութ­յուն­նե­րի կա­ռուց­ված­քի ու­սում­նա­սիր­մա­նը զու­գա­հեռ Մ. Վե­բե­րը ներ­կա­յաց­րեց խա­րիզ­ման՝ որ­պես ան­հա­տին գերբ­նա­կան ու­ժով օժ­տող սո­ցիալ- հո­գե­բա­նա­կան ֆե­նո­մեն՝ որ­պես Աստ­ծո պարգև, աստ­վա­ծա­ծին նե­րուժ, «Աստ­ծուց տրված շնորհ» [12]: Ըստ Մ. Վե­բե­րի՝ այդ­պի­սի ան­հա­տն ու­նի «ա­ռաջ­նորդ» դառ­նա­լու բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը. քա­նի որ խա­րիզ­ման ա­ռա­ջին հեր­թին ան­հա­տի բա­ցա­ռիկ հատ­կա­նիշ­նե­րի արդ­յունք է և­ որ­պես այդ­պի­սին այն «հա­սա­նե­լի չէ բո­լո­րին, և հենց դրա հա­մար էլ արիս­տոկ­րա­տիզ­մի բարձ­րա­գույն հնա­րա­վո­րութ­յուն է և շր­ջա­պա­տի եր­ևա­կա­յութ­յան արդ­յունք» [13, с. 341- 342 ]: Աս­վա­ծի շրջա­նակ­նե­րում Մ. Վե­բե­րը տար­բե­րա­կեց իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման քա­ղա­քակր­թա­կան և դա­վա­նա­բա­նա­կան չա­փում­նե­րը, հա­մա­կար­գեց «խա­րիզ­մա»եր­ևույ­թը որ­պես Աստ­ծո պարգև, աստ­վա­ծա­ծին նե­րուժ, «Աստ­ծուց տրված շնորհ և­ ո­ղոր­մութ­յուն»: Ա­վե­լին՝ Մ. Վե­բե­րը հա­մոզ­ված էր որ Աստ­վա­ծա­յին շնորհ խա­րիզ­ման սեր­տո­րեն փոխ­կա­պակց­ված է նոր սո­ցիա­լա­կան կա­ռույց­նե­րի ստեղծ­ման, ինչ­պես նաև ան­հա­տի ա­զա­տութ­յան, ստեղ­ծա­գոր­ծա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րի, պա­տաս­խա­նատ­վու­թյան և սո­ցիա­լա­կա­նաց­ման խնդրի հետ:

Խա­րիզ­մա և Խա­րիզ­մա­տիկ լի­դեր. Մարդ­կա­յին բա­ցա­ռիկ հատ­կութ­յուն­նե­րով օժտ­ված խա­րիզ­մա­տիկ ա­ռաջ­նոր­դը «ծնվում է» հե­ղա­փո­խա­կան փո­փո­խութ­յուն­նե­րից: Փաս­տո­րեն, խա­րիզ­ման մար­դու այն ո­րակն է, որն ըն­դուն­վում է որ­պես ան­սո­վոր, գերբ­նա­կան, գեր­մարդ­կա­յին ու­ժով օժտ­ված ան­հատ՝ ու­ղարկ­ված Աստ­ծո կող­մից՝ որ­պես հե­րոսփր­կիչ [14, с. 646 ]։ Տվ­յալ մո­տեց­մամբ Մ. Վե­բե­րը խա­րիզ­ման բխեց­նում է հա­վա­տի և հույ­սի զգա­ցու­մից, ինչ­պես նաև օրինականութ­յան ճա­նա­չու­մից: Այս ա­ռու­մով էլ ու­սում­նա­սիր­վում է հա­րիզ­մա­տիկ հե­ղի­նա­կութ­յան ան­հայ­տա­նա­լու, վեր­ջա­վոր լի­նե­լու և կեր­պա­փոխ­վե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը՝ հա­մա­ձայն իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում առ­կա «հե­րոսփր­կիչ» կեր­պար­նե­րի ի­րա­կա­նաց­ման ար­ժե­շա­հա­յին հա­մա­կար­գի: Ըստ Մ. Վե­բե­րի հա­րիզ­մա­տիկ տի­րա­պե­տում ու­նի դրսևոր­ման բազ­մա­մա­կար­դակ ձևեր. հա­րիզ­մա­յի հիմ­քի վրա են ձևա­վոր­վել հա­մաշ­խար­հա­յին կրո­նի հիմ­նա­դիր­ներ Բուդ­դա­յի, Հի­սուս Ք­րիս­տո­սի և Մու­հա­մե­դի, պե­տութ­յան հիմ­նա­դիր­ներ` Լի­կուր­գի և Սո­լո­նի, մեծ զին­վո­րա­կան­ներ Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցու, Հու­լիոս Կե­սա­րի, Նա­պո­լեո­նի, Չին­գիզ Խա­նի և­ այլ­նի կեր­պար­նե­րը [12]: Գե­րա­կա տեղ ու դեր հատ­կաց­նե­լով «խա­րիզ­մա­տիկ տի­րա­պե­տութ­յուն» հաս­կա­ցութ­յու­նը՝ Մ. Վե­բե­րը գտնում է, որ այն հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս մեծ և փոքր խմբե­րին միա­վո­րե­լու՝ գա­ղա­փար­նե­րի անձ­նա­վոր­ման մի­ջո­ցով: Այս հա­մա­տեքս­տում հատ­կան­շա­կան է, որ քա­ղա­քա­կան ան­կա­յու­նութ­յուն­նե­րի ժա­մա­նակ լի­դեր են դար­ձել այն ան­ձինք, որոնք ի սկզբա­նե հակ­ված են ե­ղել ի­րենց ա­ռա­քե­լութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լիս, ի­րա­վի­ճա­կով և­ արդ­յու­նա­վետ կա­ռա­վար­ման տրա­մա­բա­նութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված, խա­րիզ­մա­յի ար­ժե­քա­յին բո­վան­դա­կութ­յու­նը կեր­պա­րա­նա­փո­խութ­յան են­թարկ­վել, ինչն էլ պայ­մա­նա­վո­րում է նրանց ի­րա­կա­նաց­րած իշ­խա­նութ­յան մեջ ե­ղած հա­կա­սութ­յուն­նե­րը [15, էջ 140]: Դ­րա­նով է բա­ցատր­վում այն, որ խա­րիզ­մա­տիկ լի­դեր­նե­րը շատ տա­րաբ­նույթ են և, պայ­մա­նա­վոր­ված քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի և­ առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րի էութ­յամբ կեր­պա­փոխ­վում են: Սա­կայն, նկա­տի պետք է ու­նե­նալ նաև, որ խա­րիզ­մա­տիկ ա­ռաջ­նորդ­ներ հա­վա­սա­րա­պես կան կա­ռա­վար­ման բո­լոր ո­լորտ­նե­րում, և ն­րանք միայն վար­չա­կան էութ­յուն և բ­նույթ չու­նեն: Դ­րա վառ օ­րի­նակ է Մա­հաթ­մա Գան­դին, ո­րն իր հե­ղի­նա­կութ­յամբ ու նվիր­վա­ծութ­յամբ հնդիկ ժո­ղովր­դին տա­րավ ոչ բռնի պայ­քա­րի՝­քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դութ­յան, հաղ­թեց և չընդգրկ­վեց կա­ռա­վա­րութ­յան մեջ, երբ իր ղե­կա­վա­րած «Ազ­գա­յին կոնգ­րես» կու­սակ­ցութ­յու­նը դար­ձավ կա­ռա­վա­րող: Այս­տեղ արժ­ևոր­վում է լի­դե­րի քա­ղա­քա­կան գի­տակ­ցութ­յան է­վոլ­յու­ցիան կա­ռա­վար­ման գա­ղա­փա­րի նկատ­մամբ ու­նե­ցած ռա­ցիո­նա­լի և­ ի­ռա­ցիո­նա­լի փախ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­դաշ­նակ­ման կա­րո­ղութ­յու­նը: Լի­նե­լով բարդ և բազ­մա­չափ եր­ևույթ՝ խա­րիզ­մա­տիկ տի­րա­պե­տութ­յան խնդի­րը սեր­տո­րեն կապ­ված է սո­ցիալ-քա­ղա­քա­կան շա­րու­նա­կա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի, կա­ռա­վար­ման նոր ինս­տի­տուտ­նե­րի ստեղծ­ման, ինչ­պես նաև սո­ցիա­լա­կան կար­գի պահ­պան­ման խնդիր­նե­րի օրինականութ­յան հետ: Այս ե­լա­կե­տա­յին մո­տեց­մամբ էլ նեո­վե­բե­րա­կան­ները խա­րիզ­մա­յի և օրինականութ­յան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը սեր­տո­րեն կա­պում են կա­ռա­վա­րո­ղի արհեստավարժութ­յան հետ՝ հա­տուկ ու­շադ­րութ­յուն դարձ­նե­լով հան­րա­յին շա­հե­րի նպա­տա­կա­մետ և՛ օբ­յեկ­տիվ վեր­լու­ծութ­յա­նը, և՛ սուբ­յեկ­տիվ կեր­պա­փոխ­մա­նը [16, p. 557]: Հետ­ևա­բար, սահ­ման­ված նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար, կա­ռա­վա­րող դա­սը գերխն­դիր ու­նի բարձ­րաց­նե­լով բյու­րոկ­րա­տա­կան ա­պա­րա­տի արհեստավարժ գոր­ծու­նեութ­յու­նը հե­տա­մուտ լի­նել ար­ժա­նա­վոր­նե­րի (մե­րի­տոկ­րա­տիա­յի) իշ­խա­նութ­յա­նը: Ա­վե­լին՝ ոչ արհեստավարժ­նե­րը չեն կա­րող ինք­նու­րույն սահ­մա­նել քա­ղա­քա­կան նպա­տակ­ներ և գի­տակ­ցա­բար ընտ­րել այդ նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ: Ըստ Մ. Վե­բե­րի՝ ազ­գը և պե­տութ­յու­նը միաս­նա­կան հա­մա­կարգ են, ո­րոնք ա­ռանց մե­կը մյու­սի չեն կա­րող գո­յատ­ևել: Այ­դու­հան­դերձ, ազ­գը պետք է դառ­նա պե­տութ­յուն, որ­պես­զի պաշտ­պա­նի իր մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը, իսկ պե­տութ­յունն իր հեր­թին պետք է դառ­նա ազգ՝ ներ­քին միաս­նա­կա­նութ­յան և հա­մա­կե­ցութ­յան պահ­պան­ման նպա­տա­կով: Այս դիր­քո­րոշ­մամբ Մ. Վե­բե­րը պե­տութ­յան պահ­պան­ման հա­մար ա­վե­լի կար­ևո­րում է ու­ժի կի­րա­ռու­մը, քան խա­րիզ­ման, հա­մոզ­ված լի­նե­լով որ հա­սա­րա­կա­կան կար­ծի­քի փո­փո­խութ­յու­նը ձևա­վոր­վում է «վեր­ևում»՝ փո­խե­լով քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան բո­վան­դա­կութ­յու­նը [17, c. 68 ]:

Քա­ղա­քա­կա­նութ­յան փորձն ա­պա­ցու­ցում է, որ ամ­բո­խի օգ­նութ­յամբ (նշա­նա­կութ­յուն չու­նի, թե այդ ամ­բո­խը, որ Աստ­ծուն է ծա­ռա­յում) իշ­խա­նութ­յան հա­սած ա­ռաջ­նորդ­նե­րը կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նե­լիս կա՛մ կան­խավ դա­տա­պարտ­ված են կոր­ծան­ման, կա՛մ հրա­ժար­վում են ի­րենց հա­մոզ­մունք­նե­րից, կա՛մ փո­խա­կերպ­ման են են­թար­կում ի­րենց գա­ղա­փար­նե­րը՝ հիմ­նա­կա­նում չլու­ծե­լով ի­րենց ա­ռա­ջադր­ված հիմ­նախն­դիր­ները: Հու­սա­խաբ լի­նե­լով իր իսկ կող­մից ընտր­ված «մար­գա­րե­նե­րի» կող­մից՝ ամ­բոխն օ­տար­վում է ի­րա­կա­նութ­յու­նից և դուրս գա­լիս (կամ դուրս մղվում) քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման թա­տե­րա­բե­մից: Իշ­խա­նութ­յան այս­պի­սի էութ­յու­նը հո­գե­բա­նո­րեն զանգ­ված­նե­րին դարձ­նում է մար­գի­նալ ար­ժեք­նե­րի, մի­ֆե­րի կրող և ս­տեղ­ծող: Օրինականութ­յան այս ձևը հիմն­ված է ա­ռաջ­նոր­դի և­ ամ­բո­խի մար­գի­նալ հա­մակ­րան­քի վրա: Խա­րիզ­մա­տիկ օրինականութ­յու­նը, ըստ Մ.­Վե­բե­րի, ոչ միայն ան­կա­յուն է, փո­փո­խա­կան, այլև ան­պա­տաս­խա­նա­տու է: Խա­րիզ­ման իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում կա­րող է հա­րատ­ևել այն­քան ժա­մա­նակ, մինչև որ կա­ռա­վա­րող­նե­րն իշ­խա­նութ­յուն կի­րա­կա­նաց­նեն ռա­ցիո­նալ-ի­րա­վա­կան (կամ լե­գալ) հիմ­քի վրա [15, էջ 144-152]:

Վե­րո­շա­րադր­յա­լը մեզ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ա­ռանձ­նաց­նել ժա­մա­նա­կա­կից խա­րիզ­մա­տիկ լի­դե­րի հետև­յալ հատ­կութ­յուն­նե­րը. նպա­տա­կադ­րում, արդ­յուն­քի կա­ռա­վա­րում, նո­րա­րա­րութ­յուն, հա­ջո­ղութ­յուն և­ այլն: Այս հա­մա­տեքս­տում էլ ըստ Ռ. Հաու­սի՝ խա­րիզ­ման չի բնու­թագ­րում լի­դե­րին կամ հետ­ևորդ­նե­րին, այլ բնու­թագ­րում է նրանց միջև գո­յութ­յուն ու­նե­ցող հա­րա­բե­րութ­յուն­նե­րը [18, p. 189-207]: Իսկ Ջ. Կոն­գե­րին և Ռ. Կա­նուն­գոյն հա­մոզ­ված էին, որ խա­րիզ­ման լի­դե­րի և ն­րա հետ­ևորդ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան արդ­յունքն է, ո­րը նե­րա­ռում է ե­րեք փուլ՝ ի­րա­վի­ճա­կի գնա­հա­տում, ռազ­մա­վա­րա­կան հե­ռան­կար­նե­րի կան­խա­տե­սում (մաս­նա­վո­րա­պես՝ ոչ ա­վան­դա­կան նպա­տակ­նե­րի ձևա­կերպ­ման մի­ջո­ցով) և հետ­ևորդ­նե­րի հա­մար ո­գեշնչ­ման և­ օ­րի­նակ ծա­ռա­յե­լու կա­րո­ղութ­յուն: Միև­նույն ժա­մա­նակ, քա­ղա­քա­կա­նութ­յու­նը որ­պես խաղ ըն­կա­լե­լով՝ խա­րիզ­մա­տիկ լի­դեր­նե­րն ի­րա­տե­սո­րեն գնա­հա­տում և հա­ճախ կեր­պա­փո­խում են ի­րենց խա­րիզ­ման [19, p. p. 47-50]: Այդ գոր­ծըն­թա­ցը են­թադ­րում է հա­ղոր­դակց­ման և բա­նակ­ցութ­յուն­նե­րի ար­վես­տի զար­գա­ցում, ո­րը հան­գեց­նում է՝ «փո­խա­կերպ­վող լի­դե­րութ­յուն»: Այս հիմ­քի վրա լի­դե­րն իր հետ­ևորդ­նե­րին է ներ­կա­յաց­նում ա­պա­գա­յի իր տես­լա­կա­նը, ո­րոնք էլ ո­գեշնչ­վե­լով այդ տես­լա­կա­նով նախ ըն­դար­ձա­կում են ա­ջա­կից­նե­րի բա­նա­կը, ա­պա հա­մախմբ­վում են՝ ի­րա­գոր­ծե­լու լի­դե­րի կող­մից մշակ­ված՝ ա­պա­գա­յին միտ­ված գա­ղա­փար­նե­րը: Այս մո­տեց­մամբ լի­դե­րութ­յան տե­սա­բան Բ. Բա­սը լի­դե­րի և ն­րա հետ­ևորդ­նե­րի եր­կա­րա­կե­ցութ­յու­նը կար­ևո­րե­լով՝ խա­րիզ­ման մեկ­նա­բա­նում է որ­պես փո­խա­կերպ­վող լի­դե­րութ­յան բա­ղադ­րիչ [ 20, p. 511]:

Մեր հե­տա­զո­տութ­յան հա­մար հիմք ըն­դու­նե­լով Մ․ Վե­բե­րի խա­րիզ­մա­յի հա­յե­ցա­կար­գը՝ նպա­տա­կա­հար­մար ենք հա­մա­րում նաև ներ­կա­յաց­նել Է․ Շիլ­զի խիստ ար­դիա­կան մո­տե­ցու­մը խա­րիզ­մա­յի բազ­մա­մա­կար­դակ հա­յե­ցա­կար­գի վե­րա­բեր­յալ [21, с. 5-18.]։ Այն հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման գոր­ծըն­թա­ցում ու­սում­նա­սի­րել խա­րիզ­ման իր ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յամբ՝ դի­տար­կե­լով այն հա­սա­րա­կա­կան կար­գի և հա­մա­կե­ցութ­յան պահ­պան­ման ակ­տիվ կենտ­րոն­նե­րի հետ փոխ­հա­րա­բե­րութ­յան մեջ: Ըստ Է. Շիլ­զի՝ խա­րիզ­ման հատ­կա­նիշ է, ո­րը բնո­րոշ է, ոչ միայն լի­դեր­նե­րին, այլև ան­հա­տա­կա­նութ­յուն­նե­րին, գոր­ծո­ղութ­յուն­նե­րին, ինս­տի­տուտ­նե­րին, ո­րոնք ա­պահ­պա­նում են հա­սա­րա­կա­կան կար­գը։ Այդ նկա­տա­ռում­նե­րով է։ Շիլ­զը գե­րա­կա նշա­նա­կութ­յուն է տա­լիս ինս­տի­տու­ցիո­նալ խա­րիզ­մա­յին՝ պնդե­լով, որ ե­թե չկա խա­րիզ­մա­յի այ­դօ­րի­նակ լայն ընդգր­կում, ա­պա այն ու­նի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան և հան­րա­յին հա­մա­կե­ցութ­յու­նը խա­թա­րող բնույթ [22, pp. 199-213]։

Մեր հե­տա­զո­տութ­յան նպա­տա­կից ել­նե­լով՝ ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման գոր­ծըն­թա­ցի ու­սում­նա­սիր­ման ա­ռանց­քում ե­ղած մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը խա­րիզ­մա­յի հա­յե­ցա­կար­գի ար­ժե­քա­բա­նաութ­յան շուրջ՝ կա­րող ենք փաս­տել, որ խա­րիզ­մա­յով օժտ­ված ան­հա­տը՝ որ­պես լի­դեր, իր նա­տա­կա­մետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րով պար­տա­վոր է քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յա­նը տալ խա­րիզ­մա­տիկ բնույթ՝ հե­տա­մուտ լի­նե­լով ան­ցու­մից հա­մա­խմբում գոր­ծըն­թա­ցում հան­րա­յին շա­հի բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­մա­նը։ Այս ա­ռու­մով քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յան խա­րիզ­ման ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է լի­դե­րի խա­րիզ­մա­յի հետ, ինչն էլ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տին նպա­տա­կադր­ված հաղ­թա­հա­րել քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րը և հա­սա­րա­կութ­յու­նը տա­նել բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման ու­ղով: Վե­րո­շա­րադր­յա­լից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ ի­րա­կա­նաց­նե­լով ինս­տի­տու­ցիո­նա­լաց­ված խա­րիզ­մա­տիկ իշ­խա­նութ­յուն խա­րիզ­մա­տիկ լի­դեր­նե­րը կա­րո­ղա­ցել են դուրս բե­րել ի­րենց եր­կի­րը տա­րաբ­նույթ ճգնա­ժա­մե­րից՝ հե­տա­մուտ լի­նե­լով չա­փե­լի, հա­սա­նե­լի, կողմ­նո­րոշ­ված և սահ­ման­ված խնդիր­նե­րի ո­րո­շա­կի լուծ­մա­նը՝ որո­շա­կի ժա­մա­նա­կի մեջ: Միայն այս չա­փա­նիշ­նե­րի հաշ­վառ­մամբ է հնա­րա­վոր, որ խա­րիզ­մա­տիկ լի­դե­րութ­յա­նն իր մեջ կենտ­րո­նաց­նի հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան շա­րու­նա­կա­կան կեր­պա­փո­խում­նե­րի ար­ժե­քա­բա­նութ­յու­նը: Ուս­տի ՀՀ հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­քում պետք է դնել խա­րիզ­մա­տիկ լի­դե­րի կեր­պա­րի կա­յա­ցու­մը և կեր­պա­փո­խու­մը՝ հա­մա­ձայն հան­րա­յին շա­հի գե­րա­կա­յութ­յան: Դա թույլ կտա բարձ­րաց­նել լի­դեր­նե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը և հ­րա­ժար­վել քա­ղա­քա­կան գեր­շա­հույ­թից ու մե­նաշ­նոր­հից, այ­սինքն՝ բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­նել հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը՝ հա­մա­նուչ պա­տաս­խա­նե­լով ոչ միայն երկ­րին նետ­ված մար­տահ­րա­վեր­նե­րին, այլև մար­տահ­րա­վեր­ներ նե­տել՝ լուռ զար­գա­նա­լով:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Мельвиль А. Ю., Выйти из “гетто”: о вкладе постсоветских исследований/Russian Studies в современную политическую науку, Полис, 2020. № 1.
  2. Larry Diamond Breaking Out of the Democratic Slump Journal of Democracy Volume 31, Number 1 January 2020, 36-50 pp https://www.ned.org/wp-content/uploads/2020/01/Breaking-Out-Democratic-Slump-Diamond.pdf
  3. Մարգարյան Մարիամ, Անցումային հասարակությունների ժողովրդավարացման գործընթացի առանձնահատկությունները (մեթոդաբանական վերլուծություն), «21-րդ ԴԱՐ», թիվ 4(6), 2004.
  4. Хантингтон С., Третья волна. Демократизация в конце XX века. М., 2003.
  5. Mainwaring S., O’Donnell G., Valenzuela J. S., Issues in Democratic Consolidation. Indiana: Notre Dame University Press, 1992.
  6. Rueschemeyer D. Huber Stephens, Stepens J. D., Capitalist Developmentand Democracy. Chicago: Chicago University Press, 1992.
  7. Аполлодор, Мифологическая Библиотека. Л.:«Наука», Ленинградское отделение, 1972, 6.
  8. A. S. Hornby, Oxford Advanced Learner’s Dictionary of Current English, seventh edition, Oxford University Press, 2006.
  9. Фреик Н. В., Политическая харизма: обзор зарубежных концепций // Социологическое обозрение, 2001. Т. I. № 1.
  10. Василик М.А., Вершинин М.С. и др. Политология: словарь-справочник, М.: Гардарики, 2005.
  11. Оливия Фокс Кабейн, Харизма. Как влиять, убеждать и вдохновлять, Альпина Паблишер, 2017.
  12. Макс Вебер, Харизматическое господство, http://www.politnauka.org/library/classic/veber-hg.php
  13. Вебер М., Избранные произведения. Пер. с немецкого, сост., общ. ред. и послесл. Ю. Н. Давыдова; Предисл. П.П.Гайденко, М.: Прогресс, 1990.
  14. Вебер М., Политика как призвание и профессия// Изб. произведения: Пер. с нем. /Сост., общ. ред. и послесл. Ю. Н. Давыдова; Предисл. П. П. Гайденко,- М.: Прогресс, 1990.
  15. Jennifer L. Epley, Weber’s Theory of Charismatic Leadership: The Case of Muslim Leaders in Contemporary Indonesian Politics// International Journal of Humanities and Social Science Vol. 5, No. 7; July 2015.
  16. Մարգարյան Մարիամ, Քաղաքական լիդերություն. տեսություն և պրակտիկա, Եր., «Պետական ծառայություն», 2017.
  17. Saks M., The politics of integrative medicine: The case of CAM,  European Journal of Integrative Medicine, 2015.
  18. Вебер М., Хозяйственная этика мировых религий. Попытка сравнительного исследования в области социологии религии. Введение // Избранное. Образ общества. М.: Юрист, 1994.
  19. Robert J. House, A Theory of Charismatic Leadership, in Hunt and Larson (eds.), Leadership: The Cutting Edge, 1976.
  20. J.A. Conger and R.M. Kanungo (eds.). Charismatic Leadership: The Elusive Factor in Organisational Effectiveness. — San Francisco, Jossey-Bass, 1988.
  21. Bass В. M., Bass and Stogdill’s handbook of leadership: theory, research, and managerial applications. 3rd ed. N.Y., L„ etc: The Free Press, 1990.
  22. Каспэ С.И., Назад к Шилзу: социальные науки, политическая реальность и парадокс безблагодатной харизмы // Полития. 2011. № 1 (60).
  23. Edward Shils, Charisma, Order, and Status, American Sociological Review, Vol. 30, No. 2 (Apr., 1965), pp. 199-213 (15 pages), https://www.jstor.org/stable/2091564?read-now=1&refreqid=excelsior%3A 7f3ab53c07413e6d19da40b0635220c7&seq=2#page_scan_tab_contents


ПРОБЛЕМЫ ТРАНСФОРМАЦИИ ПОЛИТИЧЕСКОЙ ХАРИЗМЫ В ПРОЦЕССЕ ДЕМОКРАТИЧЕСКОГО ТРАНЗИТА

МАРИАМ МАРГАРЯН

Академия государственного управления Республики Армения

Работа выполнена в рамках научного проекта 20 RF-189 «Харизматическое лидерство в современных политических культурах Востока (антропологический аспект)».

В данной статье обосновывается подход, согласно которому демо­кра­тический транзит как многослойный процесс политических измене­ний предполагает систематическое изучение политической харизмы. В этом контексте считается, что откатов, имевших место в рамках «третьей волны» демократизации С. Хантингтона, можно было бы избе­жать, если бы изменения происходили на основе принципов демокра­ти­ческой консолидации, создавая возможности для преодо­ления поли­тической неопределенности и трансформации политической харизмы.

Автор убежден, что только преобразующееся харизматическое правительство с его харизматическими лидерами может вывести страну из различных кризисов, добиваясь измеримого, доступного и ориентированного решения определенных проблем, нацеленного на будущее.

Ключевые слова: демократический транзит, демократическая консолидация, политическая харизма, лжедемократы («predemocratic» politicians), публичная политика, снижение харизмы, многоуровневая харизма, трансформация харизмы.

ISSUES RELATED TO THE TRANSFORMATION OF POLITICAL CHARISMA IN THE PROCESS OF DEMOCRATIC TRANSITION

MARIAM MARGARYAN

Public Administration Academy of the Republic of Armenia

This project was carried out within the framework of the scientific project 20 RF-189 “Charismatic Leadership in the Contemporary Political Cultures of the East: An Anthropological Aspect”

The article puts forward an argument that the democratic transition as a multilayered process of political transformations implies a systematic study of political charisma. In this context, the author argues that the retreats might have mostly been avoided within the realm (frames) of the “third wave” by Samuel Huntington if the changes had occurred based on the principles of democratic consolidation creating opportunities to overcome political uncertainties on the one hand and to transform political charisma on the other. The author is convinced only transforming charismatic power, with its charismatic leaders, can confront various crises the country faces pursuing measurable, attainable, oriented and institutional solutions to the defined problems geared towards the future in time.

Keywords: democratic transition, democratic consolidation, political charisma, “predemocratic politicians”, public policy, the decline of charisma, multilevel charisma, the transformation of charisma.

Ներկայացվել է խմբագրություն 30.08.2021

Երաշխավորվել է տպագրության 27.10.2021

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

THE PROBLEMS OF IDENTITY TRANSFORMATION IN THE PROCESS OF POLITICAL MODERNIZATION


Keywords: political modernization, democratic transition, civilizational dimension, national identity, ethnic identity, soft power, smart power, tolerance, political-civil identity, scientific-analytical paradigm.

The Evolution of the Value System of Political Modernization

Overall, presenting modernization as a special value-oriented direction of institutional development, the theorists of that time (J. Almond, D. Powell, L. Pai, S. Huntington, etc.) were convinced that the result is registered in this process due to the development of capitalism, national economy and technology in the society. The process of decolonization started with this theoretical generalization, according to which nations could self-liberate independently, and in the context of independence, self-modernize and self-realize based on the western example. As a result, the mechanical “westernization” became the main feature of the first stage of the modernization theory [4, p. 202-203]. The operation of such modernization in African-Latin American countries has shown that in reality the clash of traditional social structures and mentality leads to the corruption of power relations, arbitrariness of bureaucracy, increased poverty of the population and consequently leads to alienation and marginalization. Based on the obtained results, the theorists of political modernization in 1970-80 concluded that the processes of modernization are conditioned by ethnic and social-cultural factors (anthropological type, national identity, the degree of acceptance of universal norms, the goal of political development). In fact, the modernization could be carried out only under conditions of the natural modernization of the political essence of the value system of the national identity of the social strata and in the conditions of continuous development of political, civil identity.

Читать далее
Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված, Անգլերեն հոդվածներ | Оставьте комментарий

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՒՐԲՈԻԼԵՆՏՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ,

ՄԱՄԻԿՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածում հիմնավորվել են գլո­բա­լաց­ման և գ­լո­կա­լաց­ման ներ­կա­յիս զար­գա­ցում­նե­րի՝ հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ­նե­րի, աշ­խա­րա­քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի, ա­հա­բեկ­չութ­յան, COVID- 19-ի դեմ մղվող պայ­քա­րի, ինչ­պես նաև տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան ար­դի տեխ­նո­լո­գիա­նե­րի նպա­տա­կա­մետ գոր­ծառ­մա­նը զու­գա­հեռ քա­ղա­քա­կան տուր­բու­լեն­տութ­յան բազ­մա­վեկ­տո­րութ­յու­նը: Այս հա­մա­տեքս­տում ա­ռա­ջարկ­վում է քա­ղա­քա­կան տուր­բու­լեն­տութ­յուն ու­սում­նա­սի­րել ոչ միայն որ­պես մար­տահ­րա­վեր, այլև որ­պես հա­սա­րա­քա­ղա­քա­կան կյան­քի բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման հնա­րա­վո­րութ­յուն: Հե­ղի­նակ­նե­րը հա­մոզ­ված են, որ նմա­նօ­րի­նակ մո­տեց­մամբ կա­րե­լի է բա­ցա­հայ­տել քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի քայ­քա­յիչ ազ­դե­ցութ­յու­նը պե­տա­կան կա­ռա­վար­ման, ազ­գա­յին անվ­տան­գութ­յան, տնտե­սութ­յան, է­կո­լո­գիա­յի, ի­րա­վուն­քի և նույ­նիսկ բա­րո­յա­կա­նութ­յան վրա։ Այս դի­տանկ­յու­նից ա­ռա­ջարկ­ված է ՀՀ-ում տուր­բու­լեն­տութ­յուն եր­ևույ­թը հա­մա­պար­փակ ու­սում­նա­սի­րել գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի օգ­նութ­յամբ՝ կար­ևո­րե­լով քա­ղա­քա­կան խոսույթի (դիսկուր­սի) ռազ­մա­վա­րա­կան բնույ­թը: Միա­ժա­մա­նակ զար­գացվում է թեզ, որ ՀՀ-ում «գի­տա­վեր­լու­ծա­կան» հա­րա­ցույ­ցը հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել, միայն հա­վա­քագ­րե­լով ռազ­մա­վա­րա­կան մտա­ծո­ղութ­յուն ու­նե­ցող ներածին ընտրանու այն ու­ժե­րին, ո­րոնք կա­րող են բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման մի­ջո­ցով՝ ի­րա­կա­նաց­նել հան­րա­յին, պե­տա­կան, ազ­գա­յի շա­հե­րի կոն­վեր­գեն­ցիա­յի, սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան, հան­րա­յին հա­մա­կե­ցութ­յան և ռազ­մա­վա­րա­կան անվ­տանգ ա­պա­գա­յի քա­ղա­քա­կա­նութ­յուն։

Читать далее
Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ | Оставьте комментарий

Լիդերը՝ կառավարման սկզբունքների կրող


­Հաս­տատ գի­տեմ` Հա­յե­լու Տա­նը ինձ հրաշք­ներ են սպա­սում»։ Ե՛կ պատ­կե­րաց­նենք, որ մի կերպ գտել ենք Հա­յե­լու Տուն տա­նող ճա­նա­պար­հը, ե՛կ պատ­կե­րաց­նենք, որ հա­յե­լին ոս­տայ­նի նման նուրբ է ու թա­փան­ցիկ, և մենք կա­րող ենք անց­նել նրա մի­ջով, ե՛կ պատ­կե­րաց­նենք, որ այն մշու­շի վե­րած­վեց, և մենք հեշ­տութ­յամբ քայ­լում ենք: Այս ա­սե­լուն պես Ա­լի­սն ինքն էլ չի­մա­ցավ, թե ինչ­պես բարձ­րա­ցավ բու­խա­րի­կի վրա: Իսկ հա­յե­լին սկսեց ցրվել վա­ղորդ­յան ար­ծաթ մշու­շի պես: Հա­ջորդ վայրկ­յա­նին Ա­լի­սը թեթև ցատկ արեց և մ­տավ Հա­յե­լու սեն­յա­կը… Հե­տո նա­յեց շուր­ջը և ն­կա­տեց Հա­յե­լու սեն­յա­կի ի­րե­րը, ո­րոնք տե­սա­նե­լի էին իր սեն­յա­կից, միան­գա­մայն սո­վո­րա­կան էին ու ան­հե­տաքր­քիր, իսկ մնա­ցած­նե­րը հնա­րա­վո­րին չափ տար­բեր… և ն­կա­տեց մո­խիր­նե­րի մեջ գլխի­վայր կանգ­նած շախ­մա­տի մի քա­նի ֆի­գուր­: Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»
Читать далее
Categories: Uncategorized | Оставьте комментарий

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


Հոդ­վա­ծում հե­ղա­փո­խութ­յան դա­սա­կար­գա­յին՝ Վ. Լե­նին և քա­ղա­քակր­թա­կան՝ Ս. Հան­թինգ­տոն՝  մո­տե­ցում­նե­րի հի­ման վրա ու­սում­նա­սիր­ված է քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թա­ցը: Հե­ղի­նա­կն այն կար­ծի­քին է, որ ար­դի հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը հա­մա­կարգ­ված նպա­տա­կա­հար­մար է ու­սում­նա­սի­րել Ս. Հան­թինգ­տո­նի «խզման գծեր» հա­յե­ցա­կար­գի շրջա­նակ­նե­րում: Հոդ­վա­ծում կա­տար­ված է «խզման գծե­րի» վրա տե­ղի ու­նե­ցող «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» և «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» վեր­լու­ծութ­յուն: Ըստ հե­ղի­նա­կի՝ «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը» վար­կա­բե­կում և, հետ­ևա­բար, տա­պա­լում են ոչ թե ռե­ժի­մը, հա­մա­կարգն ու ինս­տի­տուտ­նե­րը, այլ գոր­ծող քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը. գլխա­վոր նպա­տա­կը ռե­ժի­մի ներ­սում լի­դե­րութ­յան փո­փո­խումն է:

«­Թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» հետ­ևանք են ոչ ժո­ղովր­դա­վար վար­չա­կար­գե­րի քայ­քա­յու­մը և ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման նոր փու­լը:

Հիմնաբառեր. հե­ղա­փո­խութ­յուն, քա­ղա­քակր­թա­կան խզման գծեր, գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն, թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն, քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մեր, ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , | Оставьте комментарий

ՄԵՐԻՏՈԿՐԱՏԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ


 Հոդ­վա­ծում հիմ­նա­վոր­ված է մո­տե­ցում, որ ար­դի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ցան­ցա­յին օգ­տա­գոր­ծու­մը նոր մար­տահ­րա­վեր­ներ է նե­տել և պա­հանջ­ներ է ա­ռա­ջադ­րել մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նուն: Շեշ­տադր­ված է մո­տե­ցում, որ մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նին պա­տաս­խա­նա­տու է գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի կի­րա­ռմամբ բարձ­րաց­նել հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ո­րա­կը՝ նպաս­տե­լով ի­րեն վստահ­ված իշ­խա­նութ­յան օրինականացմանը (լե­գի­տի­մաց­մա­նը), ժո­ղովր­դա­վա­րութ­յան ինս­տի­տու­ցիո­նա­լաց­մա­նը և շա­րու­նա­կա­կան բա­րե­փո­խում­նե­րին: Այս հա­մա­տեքս­տում կար­ևոր­ված է մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը: Մի կող­մից ար­ժեք­նե­րը որ­պես յու­րա­հա­տուկ կա­պող օ­ղակ հա­մախմ­բում են ընտ­րա­նուն և հա­սա­րա­կութ­յա­նը, մյուս կող­մից բնա­կա­նոն տրանս­ֆոր­մաց­նում նրանց քա­ղա­քա­կան ինք­նութ­յու­նը: Փաս­տարկ­ված է մո­տե­ցում, որ հետ­խորհր­դա­յին երկր­նե­րում մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու որ­պես քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­ի դե­րա­կա­տար­ման ու­սում­նա­սի­րութ­յունն անհ­րա­ժեշտ է ի­րա­կա­նաց­նել պո­լիար­խիա­յի հիմ­քի վրա՝ կար­ևո­րե­լով իշ­խա­նութ­յան ապ­ա­կենտ­րո­նա­ցու­մը՝ փոխ­հա­մա­ձայ­նեց­ված խմբիշ­խա­նութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը կան­խե­լու և ներ­կա­յա­ցուց­չա­կան ժո­ղովր­դա­վա­րութ­յան դե­րը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով: Читать далее

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ | Оставьте комментарий

ՌԱՑԻՈՆԱԼԻ ԵՎ ԻՌԱՑԻՈՆԱԼԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ


Տե­ղե­կատ­վա­կան ներկա դա­րաշր­ջանն ըն­դար­ձա­կել է ճա­նա­չո­ղութ­յան սահ­ման­նե­րը` շեշ­տադ­րե­լով սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յու­նը որ­պես  հան­րա­յին անվ­տան­գութ­յան գե­րա­կա ար­ժեք: Այս հա­մա­տեքս­տում հոդվածում քննարկ­ված է հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման քա­ղա­քակր­թա­կան, սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան և ինս­տի­տու­ցիո­նալ ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում, պայ­մա­նա­վոր­ված ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րի առ­կա­յութ­յամբ, ի­ռա­ցիո­նա­լը որո­շիչ է դարձել, քա­նի որ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս կան­խա­տե­սել ՀՔՎԳ­-ի հիմ­նախնդ­րի այ­լընտ­րան­քա­յին լուծ­ման ու­ղի­նե­րը: Այս նկա­տա­ռում­նե­րով կարևոր­ված է ռա­ցիո­նալն ու ի­ռա­ցիո­նա­լը հա­սա­րա­կա­կան ընտ­րութ­յան գոր­ծըն­թա­ցում, ո­րի հիմ­քի վրա էլ ի­րա­կա­նաց­վում է հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ար­դիա­կա­նա­ցու­մը: Ա­ռա­ջարկ­վում է հան­րա­յին անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վել արդ­յուն­քի, ժա­մա­նա­կի, ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման օգ­նութ­յամբ: Читать далее

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ. ԸՆՏՐԱՆԻ — ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հոդվածում համակարգված ներկայացված է քաղաքական արդիականացման տեսության արժեքային համակարգի կերպափոխումը, ապա շեշտադրված է քաղաքական շուկայի արդիականացման հրամայականները: Այս գործընթացում պետությունը ներկայացված որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտ, այլ ոչ թե մակրոտնտեսական կարգավորման կամ վարչարարության գործիք: Որպես այդպիսին՝ սոցիալ-քաղաքական արդիականացման գործընթացում պետությունն առաջին հերթին շահագրգռված պետք է լինի ժողովրդավարության որակի բարձրացման մեջ:

Բանալի բառեր. քաղաքական արդիականացում, հասարակություն, ընտրանի, քաղաքական շուկա, մարգինալություն, քաղաքակրթություն, անցում-համախմբում, հայկական արդիականացում, ազգային ինքնություն:

Քաղաքական արդիականացման տեսական հիմքերը

Քաղաքական գիտության մեջ քաղաքական արդիականացման գործընթացը ուսումնասիրում են որպես համալիր ամբողջություն, որը կոչված է ապահովելու քաղաքական համակարգի ժողովրդավարական ինստիտուտների որակական զարգացումը՝ պայմանավորված ընտրանի-հասարակություն փոխհարաբերությունների նպատակադրված կամ իրավիճակային փոփոխություններով: Քաղաքական արդիականացման տեսության հիմնադիրներ Գ. Ալմոնդի, Դ. Պաուլի, Դ. Ապտերի, Լ. Պայի, Դ. Ռաստոուի, Շ. Էյզենշտադի գաղափարներն սկսեցին կիրառվել ΧΧ դարի 50-ական թվականներին, երբ գաղութային լծից ազատագրված և նորանկախացած աֆրիկյան երկրների քաղաքական զարգացումներն ենթարկվեցին բազմամակարդակ վերլուծության: Քաղաքական արդիականացման վերոնշյալ տեսաբանները, ելակետ ընդունելով Կ. Մարքսի, Ա. Թոքֆիլի, Մ. Վեբերի, Վ. Պարետոյի և Թ. Պարսոնսի կողմից մշակված սկզբունքները, հասարակությունները պայմանականորեն բաժանեցին ավանդականի և արդիականի: Արդիականացման գաղափարախոս Շ. Էյզենշտադն անցումն արդիական հասարակությունը համարում է փոփոխության այնպիսի գծային գործընթաց, որն իր հեղափոխականացնող բնույթով հաստատվել են դեռ ΧVII-ΧІΧ դարերում Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, այնուհետև ΧІΧ-ΧΧ դարերում տարածվել հարավամերիկյան, ասիական, աֆրիկյան մայրցամաքներում [1, էջ 13-14]։ Հենց այդ փոփոխություններն էլ դրդում են նորովի ուսումնասիրելու «արդիականացում» եզրույթը՝ արժևորելով արդիականացմամբ պայմանավորված փոփոխությունների տարբեր ձևաչափեր [2, էջ 202-203]: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Блог на WordPress.com.