Uncategorized

ԱԶԳԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԻ ՈԳԻՆ


Հարգելի բարեկամներ. այս հրապարակախոսական հոդվածները իմ կողմից  գրվել են  20 և ավելի տարիներ առաջ…  Ներկա իրավիճակից  ելնելով  կարելի է ասել որ նրանք  արդիական են նաև այսօր….

 

Արդի քաղաքականության որոշակի աստիճանի հասած ազգերն ու հասարակական համակարգերը չեն կարող գոյատևել չունենալով իրենց բյուրոկրատիան ու իրենց մտավորակա­նությունը: Ծագելով վաղ քաղաքակրթության դարաշրջանում, որ­պես պատմական անհրաժեշտություններ, հասարակական այս երկու ուժերը վերջնական ձևավորումն ստացել են նոր ու նորագույն ժամանակներում, ինչպես ազգի ու պետությունների գոյության ու հարատևման գլխավոր գործոններ: Սակայն ակնհայտ է նաև, որ բյուրոկրատիան ծագել և գոյատևել է գաղութացված երկրներում էլ, որպես մայր երկրի բյուրոկրատիայի մաս: Մինչդեռ մտավորա­կանության ծագման ու գործառնության համար պետությունն անհ­րաժեշտ, բայց ոչ գլխավոր պայման է: Նրա ծագման ու գործառնության համար անհրաժեշտ է ժողովրդի կամ ազգի հոգևոր ինչ-ինչ պահանջմունքը, սրա բավարարումը: Ակնհայտ է նաև մեկ այլ բան՝ մտավորականության և բյուրոկրատիայի փոխպատճառական կապն ու փոխազդեցությունը: Читать далее

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՔ


Մ. Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման
և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ

Քաղաքական արդիականացումը մի բազմաչափ գործընթաց է, որն ապահովում է քաղաքական հա­մակարգի հաստատությունների ժողովրդա­վա­րա­կան կառավարման որակական զար­գա­ցու­մը: Այդ առումով քաղաքական արդիակա­նաց­­ման գլխավոր ուղղություններն են` իր խորհրդա­նիշներով ու ար­ժեք­­ներով ճկուն քաղա­քական համակարգի ձևավո­րու­մը, վարչական մեքենայի արդյունավետ գործա­ռու­մը, պետութենաշի­նութ­յան մշակույթի զարգացումը և ազգային ան­վտան­­գության համակարգային ապա­հովումը: Սա­կայն ժողովրդավարացման ալիքների շրջա­նակներում բոլոր պետությունները` Սոմալիից մինչև Շվեյցարիա, ար­դիականացել են այն տարբերությամբ, որ ժամանակի և տարածության մեջ տեղի ունեցող փոփոխությունների որա­կա­կան բնույթն ու արդյունքները նրանց քաղաքական համակարգի համար եղել են խիստ տարբեր[1]։ Հենց այդ նկատառումներով էլ փաստենք, որ քաղաքական արդիականացումն ունի սոցիո- և էթնոմշակութային արժեքային կողմնորո­շիչ­ներ: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


Լեոնիդ  Ազգալդյանի հիշատակին

Հոդվածում ուսումնասիրված է քաղաքական մշակույթը` որ­պես ընդ­հանուր մշա­կույ­թի բաղկացուցիչ և գա­ղա­փա­րա­կան-աշ­խար­հա­յաց­քա­յին ֆենոմեն: Այդ համատեքստում քա­ղա­քա­կան մշա­կույ­թը դի­տարկ­ված է որպես քա­ղա­քա­կան հա­մա­կար­գում դե­րա­կա­տար­նե­րի վար­քա­գի­ծը սահ­մա­նող պա­տկե­րա­ցում­նե­րի, զգա­ցում­նե­րի, մո­տե­ցում­նե­րի այն­պի­սի ամ­բող­ջու­թ­յուն, որն ի­մաս­տա­վո­րում և կա­նո­նա­կար­գում է քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցը: Դա էլ հա­մախմ­բում է հա­սա­րա­կու­թյա­նը իր անց­յա­լով, ներ­կա­յով և­ ա­պա­գա­յով: Այս շրջանակում քա­ղա­քա­կան մշա­կույ­թը դի­տար­կված է նաև որ­պես մար­դա­սի­րա­կան գի­տակ­ցութ­յան ամ­բող­ջութ­յուն՝ կարևորելով ազա­տա­կան և­ ա­վան­դա­կան մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի փոխ­ներ­դաշ­նակ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ


 

 

                                                                        Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին

 

Քաղաքական արդիականացման գործընթացը դերակատարների գործունեության նպատակադրված կամ իրավիճակային փոփոխություններով պայմանավորված ապահովում է քաղաքական համակարգի ժողովրդավարական ինստիտուտների որակական զարգացումը: Սակայն ժողովրդավարացման ալիքների [1, с. 68-75] շրջանակներում բոլոր պետությունները՝ Սոմալիից մինչև Շվեյցարիա, արդիականացել են այն տարբերությամբ, որ ժամանակի և տարածության մեջ տեղի ունեցող փոփոխությունների որակական բնույթն ու արդյունքները նրանց քաղաքական համակարգի համար եղել են խիստ տարբեր [2, с. 94-95]։ Հենց այդ նկատառումներով էլ փաստեք որ քաղաքական արդիականացման գործընթացը ունի սոցիո և էթնոմշակութային արժեքային կողմնորոշիչներ: Սկսած 1950-60թթ.-ից` ապագաղութայնացմամբ պայմանավորված քաղաքական արդիականացման տեսությունը, բազմակողմանի ուսումնասիրվել է որպես համալիր ամբողջություն, քանի որ «սառը պատերազմի» պայմաններում հրատապ լուծում էր պահանջում «երրորդ աշխարհի» երկրների քաղաքական կողմնորոշման հիմնախնդիրը։ Արդեն 1950-ական թթ. քաղաքական զարգացման և արդիականացման տեսաբանները, ելակետ ընդունելով Կ.Մարքսի, Ա.Թոքֆիլի, Մ. Վեբերի, Վ. Պարետոյի և Թ. Պարսոնսի կողմից մշակված սկզբունքները, հասարակությունները պայմանականորեն բաժանեցին ավանդականի և արդիականի: Այս ենթատեքստում թելադրված քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներով՝ քաղաքական փոփոխության, կայունության, անվտանգության և լեգիտիմության փոխպայմանավորվածությունների բազմաչափությունը ենթադրում է հասարակության բնականոն արդիականացում։ Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

ՄԱՐԳԻՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ. «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


Քաղաքական համակարգի ժողովրդավարացումը Հայաստանի Հանրապետություում ընթանում է պետական կառավարման արդյունավետության բարձրացման հրամայականների պայմաններում, որը ենթադրում է շարունակական բարեփոխումներ, ազգային ինքնության բնականոն արդիականացում և համագործակցության մշակույթի հաստատում: Այս նպատակով ՀՀ-ում անցումից համախմբում  գործընթացներն անհրաժեշտ է կազմակերպել  ոչ թե փորձիև սխալի, այլ գիտավերլուծական պարադիգմի օգնությամբ, որը բարձրացնելով  ժողովրդավարության որակը` և՛ կկանխի հասարակության մարգինալությունը, և՛ կնպաստի պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այլապես ցանկացած ընտրությունից հետո հեղափոխականացված զանգվածները տարաբնույթ ընդվզումների, խռովությունների և նույնիսկ «գունավոր հեղափոխությունների» դրոշ կարող են պարզել: Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, ԿԱԵ (Կենտրոնական Արևելյան Եվրոպա) և ՆԽՄ (Նախկին Խորհրդային Միություն) քաղաքական արդիականացման փորձը վկայում է, որ քաղաքական համակարգն իրապես ժողովրդավարացվում է միայն «անցում-համախմբում» գիտավերլուծական պարադիգմի օգնությամբ: Վերջինս հնարավորություն է տալիս ընտրությունների միջոցով առաջին սերնդի «նոր ժողովրդավարներին», որոնց կառավարման ժամանակ երկիրն ընկղմվել է քաղաքական զարգացման ճգնաժամերի մեջ, փոխել երկրորդ, երրորդ, չորրորդ  սերնդի «նոր ժողովրդավարներով»` պատասխանելով ներդաշնակ և աններդաշնակ սպառնալիքներին:  Ուստի, հայ ազգային «Ես»-ի ինքնակազմակերպվելու, ինքնահաստատվելու ու ինքնաիրացվելու նկատառումներով անհրաժեշտ է, որ երկրորդ, երրորդ, չորրորդ  սերնդի «նոր ժողովրդավարները» իրականացնեն այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան ՀՀ- ԼՂՀ- Սփյուռ մակարդակներով մրցունակ ներկայացված լինել գլոբալ քաղաքակրթության մեջ։ Читать далее

Categories: Uncategorized | 1 комментарий

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ


Լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումը կարևոր տեղ և դեր ունի քաղաքական գիտության կառուցվածքում: Վերլուծելով սոցիո- և էթնոմշակութային տարաբնույթ տարածություններում ու ժամանակներում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները և անդրադառնալով լեգիտիմության հիմնախնդրին` քաղաքական գիտության գրեթե բոլոր տեսաբաններն այն դիտարկում են որպես սոցիալ-հոգեբանական երևույթ: Ելակետ ընդունելով քաղաքական գիտության մեջ իշխանության լեգիտիմության հաստատման առանձնահատկությունները` կարելի է փաստել, որ այն ամրագրում է այս կամ այն հասարակության քաղաքական համակարգերին բնորոշ ինստիտուցիոնալ կարգի հիմնավորվածությունը, արդարացվածությունը, բացատրելիությունը, համաձայնեցվածությունը, կերպափոխման և արդիականացման հնարավորությունները:

Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված, Uncategorized | Оставьте комментарий

ՀԱՎԱՏԸ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔ՝ ԸՍՏ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ»


Երկիր մոլորակի զարկերակը տրոփում է անչափ լարված ու անհանգիստ. արտակարգ իրավիճակներ, բնական և տեխնածին աղետներ, լոկալ պատերազմներ, ահաբեկչություն, անհանդուրժողականություն` ուղղված Մարդու, ազգերի, ժողովուրդների և բնության դեմ: Գիտատեխնիկական զարգացումների և տեխնոլոգիական նոր ձեռքբերումների պայմաններում, մարդկության զգալի հատվածը մատնված է սովի ու թշվառության: Շուկայականացված իրականությունում սարսափելին Մարդ արարածի` լքվածության, օտարվածության և մենության զգացումն է, իսկ թմրամոլությունն ու հարբեցողությունը, համասեռամոլությունն ու մարմնավաճառությունը խաթարում են նրա ներդաշնակ կեցության բանականի և զգայականի սահմանները: Զարմանալի չէ, որ «Որտեղ հաց, այնտեղ կաց» օգտապաշտ մտայնությամբ տարված` խարխլվում են ազգային արժեքները և ավանդույթները, իսկ անցողիկ հաճույքներով տարված` Մարդը շրջանցում է բարոյական հրամայականները և մարդասիրությունը: Ակնհայտ է, որ մարդկությունը գոյաբանական ճգնաժամի մեջ է, և այս ծիրում առավել մտահոգիչ է նրա հոգևոր ճգնա­ժամը, որի արմատները առնչվում են գլոբալացման և տարաբնույթ հեղափոխությունների հետևանքով ի հայտ եկած սպասումների հիասթափությանը: Գլոբալացման գործընթաց­ների արդի արդյունքները հավաստում են, որ ժողովրդավարական բարեփոխումների խոստացած «բարեկեցությունը» դեռ չվայելած` Մարդը սկսում է որոնել դրա ծնած անհան­դուրժողականությունը, սոցիալական բևեռվածությունը և ահաբեկչությունը վերացնելու միջոցներ: Նյութապաշտ աշխարհը խժռում է բանական կյանքի արմատը և ընդարձակում զգայականի սահմանները` եղծելով Մարդու արարչաստեղծ էությունը, մերժելով հավատը, հույսը և սերը որպես մարդասիրության ակունքի անհրաժեշտության գիտակցում: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված, Uncategorized | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ


Քաղաքական լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումն արդիական է կերպափոխման գործընթացում գտնվող հասարակություններում, որոնք «առաջին սերնդի» ժողովրդավարների կատարած գծային ազատական բարեփոխումների արդյունքում հայտնվել են քաղաքական զարգացման ճգնաժամերի (բաշխման, մասնակցության, շարժունակության, նույնականացման, լեգիտիմության) մեջ: Ավելին, օգտվելով ժողովրդավարության որակի բնույթից՝ ժողովրդահաճ ուժերը, հեղափոխականացնելով ընտրազանգվածի քաղաքական ցածր գիտակցությունը, խաթարում են լեգիտիմությունը` ազգային անվտանգության ապահովման համար ստեղծելով ներքին և արտաքին համաչափ-անհամաչափ նոր սպառնալիքներ: Հետխորհրդային նորանկախ երկրներում տեղի ունեցած «գունավոր կամ պատրանքային» հեղափոխությունների քաղաքակրթական, ինստիտուցիոնալ, սոցիալ-հոգեբանական և աշխարհաքաղաքական հիմքերի տարամիտվածությունը վերանայեց «առաջին սերնդի» ժողովրդավարների իշխանության լեգիտիմացման գծայնության արդյունավետությունը: Ուսումնասիրվող թեմայի տիրույթներում ուշագրավ են նաև արաբական երկրների քաղաքական զարգացումները, որտեղ պատրանքային ժողովրդավարության դերակատարները ներծին ու արտածին նոր ազդակների օգնությամբ մերժեցին իշխանության ներկայացուցիչների լիազորությունների լեգիտիմությունը: Ժողովրդավարական լեգիտիմության նկատմամբ գիտական հետաքրքրությունը մեծացել է նաև գլոբալ կերպափոխումներով պայմանավորված, քանի որ «կենտրոնծայրամաս» շահերի ներդաշնակման համար անհրաժեշտ է կանխել մեգապոլիսներում գործառող տարաբնույթ մարգինալների թատերականացված քաղաքական գործունեությունը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել անցում- կերպափոխում-լեգիտիմություն-համախմբում-անվտանգություն փոխհարաբերությունների բազմաչափության համադրականության հիմնախնդիրները` անցումից համախմբում հարացույցի ենթատեքստում բացահայտելով ազգային անվտանգության ապահովման և ժողովրդավարության որակի միջև եղած կապը: Ամբոխավարության, մարգինալության կանխման, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների բացահայտման նկատառումներով ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման հիմնախնդրի ուսումնասիրումն իրականացված է քաղաքական գիտության նոր գիտաճյուղի՝ համախմբագիտության (կոնսոլիդոլոգիայի) եզրույթների միջոցով: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ


Հոդ­վա­ծում հա­մե­մա­տութ­յան մեջ ու­սում­նա­սիր­ված է Եվ­րո­պա­յում (1648թ. Վեստ­ֆալ­յան պայ­մա­նագ­րից հե­տո) և հետ­խորհրդ­ա­յին նոր ան­կա­խա­ցած տա­րա­ծութ­յուն­նե­րում ազ­գա­յին-պե­տութ­յան ար­դիա­կա­նաց­ման օ­րի­նա­չա­փութ­յուն­ները և­ ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Ե­թե Եվ­րո­պա­յում ազ­գա­յին-պե­տութ­յուն­նե­րը ձևա­վոր­վե­ցին որ­պես պե­տու­թյու­նա­կենտ­րոն և հիեր­ար­խիկ ինս­տի­տուտ, ա­պա ար­դի գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թաց­նե­րում նրա արդ­յու­նա­վե­տու­թյու­նը­ պայ­մա­նա­վոր­ված է «վա­զող» ար­դիա­կա­նաց­մամբ և­ ա­րա­գաց­ված ա­պա­կենտ­րո­նաց­մամբ: Արդ­յուն­քում «արդ­յու­նա­վետ պե­տութ­յան» փո­խա­րեն ա­ռա­ջա­ցել են «չկա­յաց­ած պե­տութ­յուն­ներ»: Գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թացն արդ­յու­նա­վետ է, երբ տե­ղի է ու­նե­նում ինք­նիշ­խան ազ­գա­յին-պե­տու­թյան ար­դի­ա­կա­նա­ցում` հա­նուն հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ սե­փա­կան «Ես»-ի ինք­նութ­յան ա­դիա­կա­նաց­ման պահ­պան­ման և մր­ցու­նակ մաս­նակ­ցութ­յան` ի հա­կա­դրու­թյուն մրցակ­ցող քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան միա­վո­րում­նե­րի ա­ճող ճնշմա­ն: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ


Աշխատանքում ու­սում­նա­սիր­ված է հայ­կա­կան Վե­րածնն­դի գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը Գր. Նա­րե­կա­ցու (951-1003 թթ.) ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գում: Հիմք ըն­դու­նե­լով «ես»-ի ինք­նա­կա­յաց­ման ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յու­նը` շեշ­տադր­ված է ինք­նա­կա­ռա­վար­ման գե­րա­կա­յութ­յու­նը: Հե­ղի­նակ­ի կար­ծի­քով Նա­րե­կա­ցու ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գը հիմն­ված է նեոպ­լա­տո­նա­կան «Ճա­նա­չի՛ր­ ինքդ քեզ», «Պահ­պա­նի՛ր ­հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­նե­րը» և «Եր­ջա­նիկ է նա, ով երևույթ­նե­րի միջև ե­ղած կապն է հաս­կա­նում» սկզբունք­նե­րի վրա: Փորձ է ար­վել զու­գա­մի­տել Գ. Նա­րե­կա­ցու և Նո­բել­յան մրցա­նա­կի դափ­նե­կիր (1973թ.) Կ. Լո­րեն­ցի նեոպ­լա­տո­նա­կա­նութ­յան ըմբռ­նում­նե­րը, և դրանք մեկ­նա­բա­նել նո­րո­վի: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.