Monthly Archives: Ноябрь 2016

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ


 

 

                                                                        Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին

 

Քաղաքական արդիականացման գործընթացը դերակատարների գործունեության նպատակադրված կամ իրավիճակային փոփոխություններով պայմանավորված ապահովում է քաղաքական համակարգի ժողովրդավարական ինստիտուտների որակական զարգացումը: Սակայն ժողովրդավարացման ալիքների [1, с. 68-75] շրջանակներում բոլոր պետությունները՝ Սոմալիից մինչև Շվեյցարիա, արդիականացել են այն տարբերությամբ, որ ժամանակի և տարածության մեջ տեղի ունեցող փոփոխությունների որակական բնույթն ու արդյունքները նրանց քաղաքական համակարգի համար եղել են խիստ տարբեր [2, с. 94-95]։ Հենց այդ նկատառումներով էլ փաստեք որ քաղաքական արդիականացման գործընթացը ունի սոցիո և էթնոմշակութային արժեքային կողմնորոշիչներ: Սկսած 1950-60թթ.-ից` ապագաղութայնացմամբ պայմանավորված քաղաքական արդիականացման տեսությունը, բազմակողմանի ուսումնասիրվել է որպես համալիր ամբողջություն, քանի որ «սառը պատերազմի» պայմաններում հրատապ լուծում էր պահանջում «երրորդ աշխարհի» երկրների քաղաքական կողմնորոշման հիմնախնդիրը։ Արդեն 1950-ական թթ. քաղաքական զարգացման և արդիականացման տեսաբանները, ելակետ ընդունելով Կ.Մարքսի, Ա.Թոքֆիլի, Մ. Վեբերի, Վ. Պարետոյի և Թ. Պարսոնսի կողմից մշակված սկզբունքները, հասարակությունները պայմանականորեն բաժանեցին ավանդականի և արդիականի: Այս ենթատեքստում թելադրված քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներով՝ քաղաքական փոփոխության, կայունության, անվտանգության և լեգիտիմության փոխպայմանավորվածությունների բազմաչափությունը ենթադրում է հասարակության բնականոն արդիականացում։ Читать далее

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

Блог на WordPress.com.