Monthly Archives: Январь 2017

ԿԵՐՊԱՓՈԽՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մեթոդաբանական վերլուծություն)


Աշխատանքը նվիրված է կերպափոխվող հասարակությունների ժողովրդավարացման գործընթացների ուսումնասիրմանը: Շեշտվում է այն հանգամանքը, որ ժողովրդավարացման երրորդ ալիքի շրջանակներում ծավալված գործընթացները ցանկալի արդյունք չեն տալիս, և այսօր անցումագետները փաստում են անորակ, ոչ լիարժեք, մասնակի, ավտորիտար ժողովրդավարությունների առկայությունը: Քննարկվում է գծային, վեկտորային զարգացման հարացույցի միակողմանիությունը, որը, բախվելով սոցիալական զարգացման անկանխատեսելիությանը, «շեղվում» է նախապես ենթադրվող արդյունքից:

Կարևորվում է ժողովրդավարական համախմբման գործընթացը, որը ենթադրում է ժողովրդավարացման ուսումնասիրում ոչ միայն անցումագետների կողմից: Ներկայումս մշակվում է մի նոր գիտաճյուղ՝ համախմբագիտություն, որի շրջանակներում դիտարկվում է ժողովրդավարական անցումը՝ որպես բարդ, բազմաշերտ երևույթ՝ իր սոցիոմշակութային և էթնոմշակութային արժեքների փոխներդաշնակման հրամայականով: Читать далее

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.