Հոդվածում համեմատության մեջ ուսումնասիրված է Եվրոպայում (1648թ. Վեստֆալյան պայմանագրից հետո) և հետխորհրդային նոր անկախացած տարածություններում ազգային-պետության արդիականացման օրինաչափությունները և առանձնահատկությունները: Եթե Եվրոպայում ազգային-պետությունները ձևավորվեցին որպես պետությունակենտրոն և հիերարխիկ ինստիտուտ, ապա արդի գլոբալացման գործընթացներում նրա արդյունավետությունը պայմանավորված է «վազող» արդիականացմամբ և արագացված ապակենտրոնացմամբ: Արդյունքում «արդյունավետ պետության» փոխարեն առաջացել են «չկայացած պետություններ»: Գլոբալացման գործընթացն արդյունավետ է, երբ տեղի է ունենում ինքնիշխան ազգային-պետության արդիականացում` հանուն համաշխարհային քաղաքականության մեջ սեփական «Ես»-ի ինքնության ադիականացման պահպանման և մրցունակ մասնակցության` ի հակադրություն մրցակցող քաղաքական, տնտեսական միավորումների աճող ճնշման: Читать далее