ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


Հոդ­վա­ծում հե­ղա­փո­խութ­յան դա­սա­կար­գա­յին՝ Վ. Լե­նին և քա­ղա­քակր­թա­կան՝ Ս. Հան­թինգ­տոն՝  մո­տե­ցում­նե­րի հի­ման վրա ու­սում­նա­սիր­ված է քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թա­ցը: Հե­ղի­նա­կն այն կար­ծի­քին է, որ ար­դի հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը հա­մա­կարգ­ված նպա­տա­կա­հար­մար է ու­սում­նա­սի­րել Ս. Հան­թինգ­տո­նի «խզման գծեր» հա­յե­ցա­կար­գի շրջա­նակ­նե­րում: Հոդ­վա­ծում կա­տար­ված է «խզման գծե­րի» վրա տե­ղի ու­նե­ցող «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» և «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» վեր­լու­ծութ­յուն: Ըստ հե­ղի­նա­կի՝ «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը» վար­կա­բե­կում և, հետ­ևա­բար, տա­պա­լում են ոչ թե ռե­ժի­մը, հա­մա­կարգն ու ինս­տի­տուտ­նե­րը, այլ գոր­ծող քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը. գլխա­վոր նպա­տա­կը ռե­ժի­մի ներ­սում լի­դե­րութ­յան փո­փո­խումն է:

«­Թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» հետ­ևանք են ոչ ժո­ղովր­դա­վար վար­չա­կար­գե­րի քայ­քա­յու­մը և ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման նոր փու­լը:

Հիմնաբառեր. հե­ղա­փո­խութ­յուն, քա­ղա­քակր­թա­կան խզման գծեր, գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն, թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն, քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մեր, ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , | Оставьте комментарий

ՄԵՐԻՏՈԿՐԱՏԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ


 Հոդ­վա­ծում հիմ­նա­վոր­ված է մո­տե­ցում, որ ար­դի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ցան­ցա­յին օգ­տա­գոր­ծու­մը նոր մար­տահ­րա­վեր­ներ է նե­տել և պա­հանջ­ներ է ա­ռա­ջադ­րել մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նուն: Շեշ­տադր­ված է մո­տե­ցում, որ մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նին պա­տաս­խա­նա­տու է գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի կի­րա­ռմամբ բարձ­րաց­նել հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ո­րա­կը՝ նպաս­տե­լով ի­րեն վստահ­ված իշ­խա­նութ­յան օրինականացմանը (լե­գի­տի­մաց­մա­նը), ժո­ղովր­դա­վա­րութ­յան ինս­տի­տու­ցիո­նա­լաց­մա­նը և շա­րու­նա­կա­կան բա­րե­փո­խում­նե­րին: Այս հա­մա­տեքս­տում կար­ևոր­ված է մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը: Մի կող­մից ար­ժեք­նե­րը որ­պես յու­րա­հա­տուկ կա­պող օ­ղակ հա­մախմ­բում են ընտ­րա­նուն և հա­սա­րա­կութ­յա­նը, մյուս կող­մից բնա­կա­նոն տրանս­ֆոր­մաց­նում նրանց քա­ղա­քա­կան ինք­նութ­յու­նը: Փաս­տարկ­ված է մո­տե­ցում, որ հետ­խորհր­դա­յին երկր­նե­րում մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու որ­պես քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­ի դե­րա­կա­տար­ման ու­սում­նա­սի­րութ­յունն անհ­րա­ժեշտ է ի­րա­կա­նաց­նել պո­լիար­խիա­յի հիմ­քի վրա՝ կար­ևո­րե­լով իշ­խա­նութ­յան ապ­ա­կենտ­րո­նա­ցու­մը՝ փոխ­հա­մա­ձայ­նեց­ված խմբիշ­խա­նութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը կան­խե­լու և ներ­կա­յա­ցուց­չա­կան ժո­ղովր­դա­վա­րութ­յան դե­րը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով: Читать далее

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ | Оставьте комментарий

ՌԱՑԻՈՆԱԼԻ ԵՎ ԻՌԱՑԻՈՆԱԼԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ


Տե­ղե­կատ­վա­կան ներկա դա­րաշր­ջանն ըն­դար­ձա­կել է ճա­նա­չո­ղութ­յան սահ­ման­նե­րը` շեշ­տադ­րե­լով սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յու­նը որ­պես  հան­րա­յին անվ­տան­գութ­յան գե­րա­կա ար­ժեք: Այս հա­մա­տեքս­տում հոդվածում քննարկ­ված է հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման քա­ղա­քակր­թա­կան, սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան և ինս­տի­տու­ցիո­նալ ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում, պայ­մա­նա­վոր­ված ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րի առ­կա­յութ­յամբ, ի­ռա­ցիո­նա­լը որո­շիչ է դարձել, քա­նի որ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս կան­խա­տե­սել ՀՔՎԳ­-ի հիմ­նախնդ­րի այ­լընտ­րան­քա­յին լուծ­ման ու­ղի­նե­րը: Այս նկա­տա­ռում­նե­րով կարևոր­ված է ռա­ցիո­նալն ու ի­ռա­ցիո­նա­լը հա­սա­րա­կա­կան ընտ­րութ­յան գոր­ծըն­թա­ցում, ո­րի հիմ­քի վրա էլ ի­րա­կա­նաց­վում է հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ար­դիա­կա­նա­ցու­մը: Ա­ռա­ջարկ­վում է հան­րա­յին անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վել արդ­յուն­քի, ժա­մա­նա­կի, ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման օգ­նութ­յամբ: Читать далее

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ. ԸՆՏՐԱՆԻ — ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հոդվածում համակարգված ներկայացված է քաղաքական արդիականացման տեսության արժեքային համակարգի կերպափոխումը, ապա շեշտադրված է քաղաքական շուկայի արդիականացման հրամայականները: Այս գործընթացում պետությունը ներկայացված որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտ, այլ ոչ թե մակրոտնտեսական կարգավորման կամ վարչարարության գործիք: Որպես այդպիսին՝ սոցիալ-քաղաքական արդիականացման գործընթացում պետությունն առաջին հերթին շահագրգռված պետք է լինի ժողովրդավարության որակի բարձրացման մեջ:

Բանալի բառեր. քաղաքական արդիականացում, հասարակություն, ընտրանի, քաղաքական շուկա, մարգինալություն, քաղաքակրթություն, անցում-համախմբում, հայկական արդիականացում, ազգային ինքնություն:

Քաղաքական արդիականացման տեսական հիմքերը

Քաղաքական գիտության մեջ քաղաքական արդիականացման գործընթացը ուսումնասիրում են որպես համալիր ամբողջություն, որը կոչված է ապահովելու քաղաքական համակարգի ժողովրդավարական ինստիտուտների որակական զարգացումը՝ պայմանավորված ընտրանի-հասարակություն փոխհարաբերությունների նպատակադրված կամ իրավիճակային փոփոխություններով: Քաղաքական արդիականացման տեսության հիմնադիրներ Գ. Ալմոնդի, Դ. Պաուլի, Դ. Ապտերի, Լ. Պայի, Դ. Ռաստոուի, Շ. Էյզենշտադի գաղափարներն սկսեցին կիրառվել ΧΧ դարի 50-ական թվականներին, երբ գաղութային լծից ազատագրված և նորանկախացած աֆրիկյան երկրների քաղաքական զարգացումներն ենթարկվեցին բազմամակարդակ վերլուծության: Քաղաքական արդիականացման վերոնշյալ տեսաբանները, ելակետ ընդունելով Կ. Մարքսի, Ա. Թոքֆիլի, Մ. Վեբերի, Վ. Պարետոյի և Թ. Պարսոնսի կողմից մշակված սկզբունքները, հասարակությունները պայմանականորեն բաժանեցին ավանդականի և արդիականի: Արդիականացման գաղափարախոս Շ. Էյզենշտադն անցումն արդիական հասարակությունը համարում է փոփոխության այնպիսի գծային գործընթաց, որն իր հեղափոխականացնող բնույթով հաստատվել են դեռ ΧVII-ΧІΧ դարերում Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, այնուհետև ΧІΧ-ΧΧ դարերում տարածվել հարավամերիկյան, ասիական, աֆրիկյան մայրցամաքներում [1, էջ 13-14]։ Հենց այդ փոփոխություններն էլ դրդում են նորովի ուսումնասիրելու «արդիականացում» եզրույթը՝ արժևորելով արդիականացմամբ պայմանավորված փոփոխությունների տարբեր ձևաչափեր [2, էջ 202-203]: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ


Ժողովրդավարության համախմբումը վերաբերում է քաղաքական զարգացման ամբողջ գործընթացին, ներկայացուցչական ժողովրդավարության հաստատման մրցակցության կանոններին` քաղաքական ուժերի փոխհարաբերությունների, քաղաքական մշակույթի կերպափոխմանը բնորոշ առանձնահատկություններին և օրինաչափություններին: Հոդվածում ուսումնասիրվում է ժողովրդավարական անցման մոդելի բազմաչափությունը որպես քաղաքական զարգացման գործընթաց, որը տեղի է ունենում ժողովրդավարացման երրորդ ալիքում ներգրավված երկրներում, կարևորվում է ժողովրդավարության համախմբումը` որպես ժողովրդավարական անցման մոդելի կայացման գրավական: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՐՏԻԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԺԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հանգուցաբառեր՝ Ազատությունների Մեծ խարտիա, քաղաքական զարգացման արժեբանություն, քաղաքական դիսկուրս, ազատություն, մարդու անվտանգություն, օտարում, մանիպուլյացիա, կրթություն

Ազատությունների Մեծ խարտիայի 800–ամյա պատմությունն ապացուցում է, որ այն անգլասաքսոնական քաղաքակրթությանը թույլ տվեց ոչ միայն բնականոն կերպով արդիականանալու, այլև ընդարձակելու իր սահմանները՝ իմաստավորելով ազատության, օրենքի գերակայության, դեմոկրատիայի ընկալման ինստիտուցիոնալ, վարքաբանական և գործառութակառուցվածքային հիմքերը: Այս համատեքստում այլ քաղաքակրթութուններ որոշակիացրին ռացիոնալի և իռացիոնալի փոխհարաբերությունները հետագա քաղաքական զարգացումներում: Մեծ խարտիայի օգնությամբ մարդիկ ազատությունը և ազատականացումն (freedom and liberty) սկսեցին իմաստավորել որպես հարկադրանքից ձերբազատված հնարավորություն, որը թույլ է տալիս մարդուն անվտանգ կեցություն կազմակերպել ինքնարտահայտվելով և ինքնադրսևորվելով: Այս առումով Մեծ խարտիան կարևոր դեր է խաղացել և շարունակում է խաղալ մարդու արժեքային համակարգի արդիականացման գործընթացում: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԱԶԳԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԻ ՈԳԻՆ


Հարգելի բարեկամներ. այս հրապարակախոսական հոդվածները իմ կողմից  գրվել են  20 և ավելի տարիներ առաջ…  Ներկա իրավիճակից  ելնելով  կարելի է ասել որ նրանք  արդիական են նաև այսօր….

 

Արդի քաղաքականության որոշակի աստիճանի հասած ազգերն ու հասարակական համակարգերը չեն կարող գոյատևել չունենալով իրենց բյուրոկրատիան ու իրենց մտավորակա­նությունը: Ծագելով վաղ քաղաքակրթության դարաշրջանում, որ­պես պատմական անհրաժեշտություններ, հասարակական այս երկու ուժերը վերջնական ձևավորումն ստացել են նոր ու նորագույն ժամանակներում, ինչպես ազգի ու պետությունների գոյության ու հարատևման գլխավոր գործոններ: Սակայն ակնհայտ է նաև, որ բյուրոկրատիան ծագել և գոյատևել է գաղութացված երկրներում էլ, որպես մայր երկրի բյուրոկրատիայի մաս: Մինչդեռ մտավորա­կանության ծագման ու գործառնության համար պետությունն անհ­րաժեշտ, բայց ոչ գլխավոր պայման է: Նրա ծագման ու գործառնության համար անհրաժեշտ է ժողովրդի կամ ազգի հոգևոր ինչ-ինչ պահանջմունքը, սրա բավարարումը: Ակնհայտ է նաև մեկ այլ բան՝ մտավորականության և բյուրոկրատիայի փոխպատճառական կապն ու փոխազդեցությունը: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ


ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մ. Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման
և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Երիտասարդության քաղաքական սոցիալականաց­ման և ազգային ինքնության արդիականացման փոխ­­պայմանա­վոր­վա­ծու­­թյան հաստա­տու­թենական հիմքերի համալիր ուսումնասիրությունը այն պրոբ­լեմն է, առանց որի հնա­րա­վոր չէ ՀՀ-ում ապահովել հոգևոր անվտանգություն և հաստատել ժողո­վր­դա­վարական համախմբում: Ինչպես գրում է Ս. Հան­տինգտոնը, «Համախմբված ժո­ղո­վրդա­վարու­թ­յունը միայն գյուղի, համայնքի կամ քաղաք-պետության ժո­ղո­վր­դա­վարություն չէ. դա ազգային պե­տու­թյան ձևավորման և հաս­տատ­­ման հետ սերտորեն կապ­ված ժողովրդա­վա­րու­թյուն է: Ժողովրդա­վա­րութ­յունը միայն խոսքի ազա­տութ­յուն, ընտրություններին մասնակցե­լու իրա­վունք չէ: Դա օրենքի իշխա­նություն է: Ժողո­վր­դա­վարության հաստա­տած ազա­­տությունը առանց պա­տաս­խանատվության մահա­նում է»[1]: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ


 

Տպագրված է «ՎԷՄ» համահայկական հանդեսում, 2018 թիվ 2, էջ 10-27

Հոդվածում ուսումնասիրված է նոր աշխարհակարգի կայացման պայմաններում ինքնիշխանության բազմաչափության հիմնախնդիրը: Ազգ-պետության հզորացման դիտանկյունից հիմնավորված է պետական ինքնիշխանության ժառանգորդման հրամայականը: Այդ համատեքստում ուսումնասիրվել է պատմականությունը՝ որպես պետության ինքնիշխանության բնականոն արդիականացման բաղադրիչ: Հեղինակն այն կարծիքին է, որ պատմականությունը ներառելով պատմական հիշողությունը միաժամանակ և անցյալի վերլուծման, ընտրության ակտիվ կառուցողական գործընթաց է: Բացի դրանից այն նաև տեղեկատվական հոսքերի վերականգնման գործընթաց է, որի տիրույթներում էլ քաղաքական ժամանակն ապահովում է առավելագույն կենսունակություն և մրցունակություն: Առաջարկված է «անցյալի ընտրություն» եզրույթը, որը հնարավորություն է տալիս ռացիոնալ մակարդակում պատմական հիշողությունից կանչել այն հատվածը, որի հետագա գեներացումը կապահովի և՛ կենսունակություն, և՛ մրցունակություն, միևնույն ժամանակ ֆիլտրելով տեղեկատվական աղմուկը: Հեղինակը համոզված է, որ նոր աշխարհակարգում պետական-ազգային «Ես»-ի անվտանգության համալիր ապահովման գործընթացը պետք է հիմնվի հայկական երեք հանրապետությունների անցյալ-ներկա-ապագա եռաչափ կապի վրա:

  Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՔ


Մ. Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման
և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ

Քաղաքական արդիականացումը մի բազմաչափ գործընթաց է, որն ապահովում է քաղաքական հա­մակարգի հաստատությունների ժողովրդա­վա­րա­կան կառավարման որակական զար­գա­ցու­մը: Այդ առումով քաղաքական արդիակա­նաց­­ման գլխավոր ուղղություններն են` իր խորհրդա­նիշներով ու ար­ժեք­­ներով ճկուն քաղա­քական համակարգի ձևավո­րու­մը, վարչական մեքենայի արդյունավետ գործա­ռու­մը, պետութենաշի­նութ­յան մշակույթի զարգացումը և ազգային ան­վտան­­գության համակարգային ապա­հովումը: Սա­կայն ժողովրդավարացման ալիքների շրջա­նակներում բոլոր պետությունները` Սոմալիից մինչև Շվեյցարիա, ար­դիականացել են այն տարբերությամբ, որ ժամանակի և տարածության մեջ տեղի ունեցող փոփոխությունների որա­կա­կան բնույթն ու արդյունքները նրանց քաղաքական համակարգի համար եղել են խիստ տարբեր[1]։ Հենց այդ նկատառումներով էլ փաստենք, որ քաղաքական արդիականացումն ունի սոցիո- և էթնոմշակութային արժեքային կողմնորո­շիչ­ներ: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.