Monthly Archives: Июнь 2016

ՄԱՐԳԻՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ. «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


Քաղաքական համակարգի ժողովրդավարացումը Հայաստանի Հանրապետություում ընթանում է պետական կառավարման արդյունավետության բարձրացման հրամայականների պայմաններում, որը ենթադրում է շարունակական բարեփոխումներ, ազգային ինքնության բնականոն արդիականացում և համագործակցության մշակույթի հաստատում: Այս նպատակով ՀՀ-ում անցումից համախմբում  գործընթացներն անհրաժեշտ է կազմակերպել  ոչ թե փորձիև սխալի, այլ գիտավերլուծական պարադիգմի օգնությամբ, որը բարձրացնելով  ժողովրդավարության որակը` և՛ կկանխի հասարակության մարգինալությունը, և՛ կնպաստի պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այլապես ցանկացած ընտրությունից հետո հեղափոխականացված զանգվածները տարաբնույթ ընդվզումների, խռովությունների և նույնիսկ «գունավոր հեղափոխությունների» դրոշ կարող են պարզել: Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, ԿԱԵ (Կենտրոնական Արևելյան Եվրոպա) և ՆԽՄ (Նախկին Խորհրդային Միություն) քաղաքական արդիականացման փորձը վկայում է, որ քաղաքական համակարգն իրապես ժողովրդավարացվում է միայն «անցում-համախմբում» գիտավերլուծական պարադիգմի օգնությամբ: Վերջինս հնարավորություն է տալիս ընտրությունների միջոցով առաջին սերնդի «նոր ժողովրդավարներին», որոնց կառավարման ժամանակ երկիրն ընկղմվել է քաղաքական զարգացման ճգնաժամերի մեջ, փոխել երկրորդ, երրորդ, չորրորդ  սերնդի «նոր ժողովրդավարներով»` պատասխանելով ներդաշնակ և աններդաշնակ սպառնալիքներին:  Ուստի, հայ ազգային «Ես»-ի ինքնակազմակերպվելու, ինքնահաստատվելու ու ինքնաիրացվելու նկատառումներով անհրաժեշտ է, որ երկրորդ, երրորդ, չորրորդ  սերնդի «նոր ժողովրդավարները» իրականացնեն այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան ՀՀ- ԼՂՀ- Սփյուռ մակարդակներով մրցունակ ներկայացված լինել գլոբալ քաղաքակրթության մեջ։ Читать далее

Реклама
Categories: Uncategorized | 1 комментарий

Блог на WordPress.com.