Posts Tagged With: պատրանքային հեղափոխականացվածություն

Պետության ինստիտուտի կերպափոխումը հետարդիականության անցման գործընթացում


Հոդվածում ու­սում­նա­սիր­ված է պե­տութ­յան ինս­տի­տու­տի ար­դի կեր­պա­փո­խում­նե­րը` պայ­մա­նա­վոր­ված հե­տար­դիա­կան տար­րա­միտ­ված և­ ա­նո­րո­շութ­յուն­նե­րով հղի ան­ցում­նե­րով: Վեր­ջին­ներս էլ, հե­ղի­նակ­նե­րի կար­ծի­քով տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան ցան­ցե­րի գոր­ծառ­ման պայ­ման­նե­րում կան­խո­րո­շել են քա­ղա­քա­կան, սո­ցիա­լա­կան, տնտե­սա­կան և ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման բա­ցա­ռի­կութ­յու­նը: Պայ­մա­նա­վո­րե­լով հետ­խորհր­դա­յին տա­րած­քում նոր ան­կա­խա­ցած պե­տութ­յուն­նե­րի (նաև ՀՀի) ձևա­վոր­ման, զար­գաց­ման և կեր­պա­փոխ­ման ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը՝ ու­սում­նա­սիր­ված է վեկ­տո­րա­յին և բազ­մա­վեկ­տո­րա­յին զար­գաց­ման մար­տահ­րա­վեր­նե­րի բազ­մա­կող­մա­նիութ­յու­նը: Հե­ղի­նակ­նե­րի կար­ծի­քով այս բազ­մա­շերտ ար­ժե­քա­բա­նութ­յան մեջ, ո­րը Պլա­տո­նից ձգվում է մինչև Հե­գել, Կանտ և մեր օ­րե­րը պե­տութ­յան ինս­տի­տու­տը ու­սում­նա­սի­րել են որ­պես հան­րա­յին շա­հի մարմ­նա­վո­րում և­ անվ­տան­գութ­յան երաշ­խա­վոր: Ա­ռա­ջարկ­ված է պե­տութ­յան ինս­տի­տու­տի կեր­պա­փո­խու­մը հե­տար­դիա­կա­նութ­յան անց­ման պայ­ման­նե­րում ու­սում­նա­սի­րել ար­դա­րութ­յուն, ա­զա­տութ­յուն և սահ­մա­նա­դրութ­յու­նից՝ սահ­մա­նադ­րա­կա­նութ­յուն անց­ման հաս­կա­ցութ­յուն­նե­րի գոր­ծառ­ման տի­րույթ­նե­րում:  

Պե­տութ­յան ծա­գու­մը մարդ­կութ­յան զար­գաց­ման օ­րի­նա­չափ գործ­ըն­թաց է: Դ. Կո­լան պե­տութ­յան ծագ­ման վե­րա­բեր­յալ գրում է. «­Պե­տութ­յու­նը (Etat) լա­տի­նա­կան ծա­գում ու­նե­ցող stare բա­ռից է` իր մեջ նե­րա­ռում է կա­յու­նութ­յան և հիմ­նա­կա­նութ­յան գա­ղա­փա­րը: «­Պե­տութ­յուն» հաս­կա­ցութ­յու­նը (հուն. Polis), ո­րը միա­ժա­մա­նակ նաև քա­ղաք է կամ (koinonia politike)՝ քա­ղա­քա­ցիա­կան և քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան, լա­տի­նա­կան՝ (Imperium) կայս­րութ­յուն, իշ­խա­նութ­յուն, իսկ տի­րո­ջն են­թա­կա (dominium), քա­ղաք՝ Civitas, Urbs, այս­տե­ղից էլ՝ հան­րա­յին գործ (res publica)»: Պ­լա­տո­նը պե­տութ­յունն ըն­կա­լում էր որ­պես ար­դա­րութ­յան կա­ռա­վա­րիչ [1, с. 282]: Читать далее

Реклама
Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.