Posts Tagged With: նոր հանրային կառավարում

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ


Հիմ­նա­վոր­վում է այն մո­տե­ցու­մը, որ եվ­րո­պա­կան և­ ա­մե­րիկ­յան հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի ար­դիա­կա­նա­ցումն ան­ցել է պատ­մա­կան զար­գաց­ման տար­բեր ու­ղի­ներ, սա­կայն վե­բեր­յան ու վիլ­սոն­յան մո­տե­ցում­նե­րն եր­կու­սի հա­մար էլ ընդ­հա­նուր են: Հե­ղի­նա­կը հա­մոզ­ված է, որ զար­գա­ցող երկր­ները, որ­պես­զի հաղ­թա­հա­րեն քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մերն և կա­րո­ղա­նան պա­տաս­խա­նել առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին, պետք է հա­մադ­րեն «governance» և «management» եզ­րույթ­նե­րի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գե­րը: Ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թացն են­թադ­րում է ոչ թե հան­րա­յին կա­ռա­վար­ման ա­վան­դա­կան մո­դե­լի մե­խա­նի­կա­կան բա­րե­փո­խում, այլ կա­ռա­վա­րող ընտրանի-գործարար ընտրանի-ար­հես­տակ­ցա­կան միութ­յան (տրի­պար­տիզմ) ղե­կա­վար­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նպա­տա­կա­մետ ար­դիա­կա­նա­ցում՝ հա­մա­ձայն նոր հան­րա­յին կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի: Հե­ղի­նա­կը, նկա­տի ու­նե­նա­լով պատ­րան­քա­յին կամ գու­նա­վոր («բա­րե­փո­խում­ներ ներք­ևից») հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի փոր­ձի անար­դ­յու­նա­վե­տութ­յու­նը, ա­ռա­ջար­կում է ար­դիա­կա­նա­ցում ի­րա­կա­նաց­նել «բա­րե­փո­խում­ներ վեր­ևից» սցե­նա­րի մի­ջո­ցով: Այդ պա­րա­գա­յում կա­ռա­վա­րող ընտրանին կամք է ցու­ցա­բե­րում և պա­հո­վում հան­րա­յին կա­ռա­վար­ման բո­լոր դե­րա­կա­տար­նե­րի ինս­տի­տու­ցիո­նալ գոր­ծու­նա­կու­թյու­նը՝ գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի մի­ջո­ցով:

Читать далее

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.