Posts Tagged With: հանրային անվտանգություն

Քաղաքական շուկայի արդիականացումը որպես Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության բաղկացուցիչ


Հոդվածում դի­տարկ­ված է քա­ղա­քա­կան շու­կա­յի ար­դիա­կա­նաց­ման հիմ­նախն­դի­րը, որ­պես շու­կա­յի հա­տուկ տե­սա­կի: Զար­գա­ցող երկր­նե­րում կա­ռա­վար­ման ո­րա­կի բարձ­րաց­ման և քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման նկա­տա­ռում­նե­րով ա­ռա­ջարկ­վում է ժո­ղովր­դա­վա­րաց­նել ընտ­րա­կան հա­մա­կար­գը: Այդ նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վող ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի հա­մա­կար­գա­յին վեր­լու­ծութ­յու­նը ՀՀ-ում կա­պա­հո­վի հան­րա­յին անվ­տան­գութ­յուն` նվա­զա­գույ­նի հասց­նե­լով դե­րա­կա­տար­նե­րի շի­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը իշ­խա­նութ­յան հա­մար մղվող պայ­քա­րում:

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան հան­րա­յին անվ­տան­գութ­յան ապա­­հո­վու­մը բարդ, բազ­մա­շերտ  քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց է: Որ­պես այդ­պի­սին` այն են­թադ­րում է ընտ­րութ­յուն­նե­րի կազ­մա­կերպ­ման և­ ի­րա­կա­նաց­ման դե­րա­կա­տար­նե­րի փոխ­ներ­գոր­ծութ­յուն­ներ, ո­րոնք ժո­ղովր­դա­վա­րաց­վող երկր­նե­րում դրսևոր­վում են նրանց կող­մից առա­ջարկ­վող ծրագ­րա­յին դրույթ­նե­րում ինք­նո­րոշ­վա­ծութ­յամբ, ինչ­պես նաև քա­ղա­քա­կան շու­կա­յում կեր­պա­փոխ­վող ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցով: Վեր­ջի­նիս ու­սում­նա­սի­րու­մը դար­ձել է հրա­մա­յա­կան, քա­նի որ անհ­րա­ժեշտ է պա­տաս­խա­նել հետև­յալ հար­ցին. քա­ղա­քա­կան շու­կա­յին ար­դիա­կա­նա­ցու­մը են­թադ­րում է միայն ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդ­րում, թե՞ հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման նպա­տա­կով քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան ար­մա­տա­կան կեր­պա­փո­խում: Ե­թե հետ­կո­մու­նիս­տա­կան «նոր ժո­ղովր­դա­վար­նե­րի» ա­ռա­ջին սե­րուն­դը հե­ղա­փո­խա­կա­նաց­ված ընտ­րա­զանգ­վա­ծին  ա­ռա­ջար­կում էր ան­ցում ա­զա­տա­կան–ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րին, ա­պա քա­ղա­քա­կան զար­գաց­ման այս փու­լում մար­քե­թին­գա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րի օգ­նութ­յամբ բա­ցա­հայտ­վող քա­ղա­քա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի պա­հան­ջար­կը ծնում է ա­ռա­ջարկ` «ան­ցումհա­մախմ­բում» հա­րա­ցույ­ցի հաս­տատ­ման շրջա­նակ­նե­րում: Այն են­թադ­րում է այն­պի­սի քա­ղա­քա­կան ապ­րան­քի առք ու վա­ճառք, ո­րը բա­ցի գծա­յին ա­զա­տա­կա­նա­ցու­մից, կան­խում է քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­նե­րը՝ ել­նե­լով վեր­նա­խա­վիև­ ընտ­րա­զանգ­վա­ծի վար­քագ­ծում հան­րա­յին անվ­տան­գութ­յան սկզբունք­նե­րի բնա­կա­նոն ներդր­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նից: Читать далее

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.