Posts Tagged With: ԽՍՀՄ

Քաղաքական PR-ը եվ անձի սոցիալականացումը նոր հանրային կառավարման համակարգում


Կերպափոխվող հասարակություններում նոր հանրային կա­ռա­վարման (այսուհետ` ՆՀԿ) սկզբունքների գործառման համար գերակա նշանակություն ունի անձի սոցիալականացումը: Վեր­ջինս հասարակության զարգացման բնականոն պատմական ընթացքով և անհատական նախասիրություններով պայմանա­վորված` ձևավորվում է նորմերի, ավանդույթների, կարծրա­տիպերի արդիականացման օգնությամբ: Այս ամենն ուղեկցվումէ PR-ի, որպես քաղաքական համակարգի ինստիտուտի, կազ­մակերպված գործունեությամբ, որը կոչված է քաղաքացիներիգ իտակցության մեջ համադրել սեփական, խմբային, ինչպես նաև հանրային շահերը` նպաստելով նոր հանրային կառավարման սկզբունքների գործառանը:

Նման մոտեցումը հեղինակին հնարավորություն է տվել դիտարկել ՀՀ-ում անձի սոցիալականացումը որպես ՆՀԿ համակարգի գործառման երաշխիք:

Քաղաքական PR-ի հարաբերությունների, ներքաղաքական զար­գա­ցումների, տարաբնույթ քաղաքական նախագծերի, ընտրական արշավների ժամանակ քննարկվող ծրագրերի ամբողջություն է, որը ներառում է անձի քաղաքական սոցիալականացման հիմնախնդիր­ների լուծման տեխնոլոգիական բազմաչափ մոտեցումներ: Որպես հետևողականորեն կիրառվող ընթացակարգերի, հնարների և գոր­ծունեության ձևերի ամբողջություն` քաղաքական տեխնոլոգիաները նպատակա­ուղղված են սուբյեկտի շահերի և սպասելիքների առավել օպտիմալ ու արդյունավետ բացահայտմանը, լուծմանը՝ որոշակի տեղում, որոշակի ժամանակահատվածում: Այս բարդ համակարգում PR-ը, դիտարկվում է և՛ որպես միջոց, և՛ որպես նպատակ՝ որևէ քաղա­քական իրադարձություն, նախագիծ ու երևույթ հանրությանն առավել համակողմանի ներկայացնելուհամար [1, с.4-5 ]: PR-ը որպես բազմաչափ երևույթ, առաջին անգամ` 1807-ին, հիշատակել է ԱՄՆ-ի երրորդ նախագահ, ԱՄՆԱնկախության հռչակագրի հեղինակ Թ. Ջե‎‎ֆֆերսոնը (1743-1826), համաձայն որի առանց հասարակության հետ նպատակաուղղված հարաբերությունների կառուցման անհնար է հասնել ժողովրդավարության: Читать далее

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ընտրանու տիպերը և իշխանության լեգիտիմության հիմնահարցը


Իշխանությունը գաղափարների, ռեսուրսների և արժեքների բազմաչափ գործողությունների հանրագումար է: Քաղաքական ընտրանին, հաշվի առնելով իշխանության բազմաչափությունը, հնարավորություն պետք է ընձեռի բնականոն կերպով ժողովրդավարական արժեքներ մուտքագրել հանրային և քաղաքական կառավարման համակարգ: Քաղաքակրթության փորձը վկայում է, որ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրսևորվող իշխանությունը և քաղաքական ընտրանու հետ նրա փոխհարաբերությունը բացարձակ մեծություն չէ: Ինչպես նշում է ռուս քաղաքագետ Գ. Աշինը, «Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում հասարակության ընդերքում տեղի ունեցող բազմաբնույթ փոփոխությունների (հեղափոխություններ — հակահեղափոխություններ) ազդեցության տակ մոդելավորվում է իշխանության գաղափարական-քաղաքական ուղղվածությունը և ըստ այդմ էլ ձևավորվում և գործունեություն են ծավալում ընտրանու տիպերը» [1, c.19-20]:

Համաձայն կառավարման ոլորտների` ընտրանու տիպերը կարելի է ստորակարգել.

1. Ըստ ձևավորման աղբյուրների`

ա) արիստոկրատական ` ժառանգական կամ փոխանցված իշխանություն, բ) ժողովրդավարական` հատուկ է խմբային բարձր ինտեգրում և ներկայացուցչություն, իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, գ) ռազմավարական` հեղինակություն (authority) վայելող, հասարակական ու պետական ազդեցություն ունեցող ռազմավարական մտածողությամբ անհատներ կամ մարդկանց խմբեր են, որոնք գլոբալ ժողովրդավարական կառավարման սկզբունքների մշակման օգնությամբ ցանկանում են ձևավորել համամարդկային արժեքների հիմքով կառավարվող հասարակություն. ինչպես օրինակ` «Հռոմեական ակումբը», դ) գործառական` մասնագետ կառավարիչներ, որոնք արդյունավետ կատարում են ստացած հրամանները և իրավունք ունեն ընդունված ծրագրային դրույթներով հրամաններ տալ: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.