Posts Tagged With: լավ կառավարում

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ


Հիմ­նա­վոր­վում է այն մո­տե­ցու­մը, որ եվ­րո­պա­կան և­ ա­մե­րիկ­յան հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի ար­դիա­կա­նա­ցումն ան­ցել է պատ­մա­կան զար­գաց­ման տար­բեր ու­ղի­ներ, սա­կայն վե­բեր­յան ու վիլ­սոն­յան մո­տե­ցում­նե­րն եր­կու­սի հա­մար էլ ընդ­հա­նուր են: Հե­ղի­նա­կը հա­մոզ­ված է, որ զար­գա­ցող երկր­ները, որ­պես­զի հաղ­թա­հա­րեն քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մերն և կա­րո­ղա­նան պա­տաս­խա­նել առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին, պետք է հա­մադ­րեն «governance» և «management» եզ­րույթ­նե­րի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գե­րը: Ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թացն են­թադ­րում է ոչ թե հան­րա­յին կա­ռա­վար­ման ա­վան­դա­կան մո­դե­լի մե­խա­նի­կա­կան բա­րե­փո­խում, այլ կա­ռա­վա­րող ընտրանի-գործարար ընտրանի-ար­հես­տակ­ցա­կան միութ­յան (տրի­պար­տիզմ) ղե­կա­վար­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նպա­տա­կա­մետ ար­դիա­կա­նա­ցում՝ հա­մա­ձայն նոր հան­րա­յին կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի: Հե­ղի­նա­կը, նկա­տի ու­նե­նա­լով պատ­րան­քա­յին կամ գու­նա­վոր («բա­րե­փո­խում­ներ ներք­ևից») հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի փոր­ձի անար­դ­յու­նա­վե­տութ­յու­նը, ա­ռա­ջար­կում է ար­դիա­կա­նա­ցում ի­րա­կա­նաց­նել «բա­րե­փո­խում­ներ վեր­ևից» սցե­նա­րի մի­ջո­ցով: Այդ պա­րա­գա­յում կա­ռա­վա­րող ընտրանին կամք է ցու­ցա­բե­րում և պա­հո­վում հան­րա­յին կա­ռա­վար­ման բո­լոր դե­րա­կա­տար­նե­րի ինս­տի­տու­ցիո­նալ գոր­ծու­նա­կու­թյու­նը՝ գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի մի­ջո­ցով:

Читать далее

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Կրթության որակի կառավարման գործընթացի գնահատման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում


Հոդ­վա­ծագիրներն այն կար­ծիքին են, որ հա­մընդ­հան­րաց­ման մար­տահ­րա­վե­րին պա­տաս­խա­նե­լու հիմ­նա­կան պայ­մա­նը մրցու­նակ կադ­րերի պատ­րաս­տումն է, կադ­րեր, ո­վքեր կկա­րո­ղա­նան նո­րա­րա­րական մո­տե­ցում­ներ ցու­ցա­բե­րել ՀՀ-ում առ­կա հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծըն­թա­ցին և կան­խա­տե­սել ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման տեսլականնե­րը:

Նո­րա­րա­րա­կան մո­տե­ցում­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս իրա­կա­նաց­նել հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­ներ և­ ախ­տո­րո­շիչ մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնք կան­խում են կրթութ­յան ո­րա­կի անկ­ման գոր­ծըն­թա­ցը: Հե­ղի­նակ­նե­րի կար­ծի­քով, այդ գոր­ծըն­թա­ցում գե­րա­կա դեր ու­նի Կառա­վա­րութ­յու­նը, ո­րը «լավ կա­ռա­վա­րում» սկզբունքով բարձ­րաց­նում է կրթա­կան հա­մա­կար­գի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը: Արդ­յուն­քում ՀՀ-ն կ­դառ­նա այն ա­ռանց­քը, ո­րի շուրջ ձևա­վոր­վող «­Հայ­կա­կան աշ­խար­հը» կին­տեգր­վի հա­մընդ­հան­րաց­ման տա­րածքին` կան­խե­լով տա­րաբ­նույթ ան­ներ­դաշ­նակ տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րը:

Հե­ղի­նակ­նե­րը, ըստ բու­հի դա­սա­խո­սի աշ­խա­տան­քի ո­րա­կի, կա­ռա­վա­րու­մը պայ­մա­նա­կա­նո­րեն բա­ժա­նել են հմտութ­յուն­նե­րի չորս խմբի (կա­ռա­վար­չա­կան, ման­կա­վար­ժա­կան, հո­գե­բա­նա­կան, մաս­նա­գի­տա­կան): Այս նկա­տա­ռում­նե­րով ա­ռանձ­նաց­վել են մշտադի­տարկ­ման (մոնիթորինգի) հետև­յալ օբ­յեկտ­նե­րը՝ սպա­ռող­նե­րի պա­հանջ­նե­րի ար­դիա­կա­նաց­ման ծրագ­րում, ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման գոր­ծըն­թա­ցի նա­խագ­ծում, ծա­ռա­յութ­յուն­նե­րի իրա­կա­նա­ցում, արդ­յուն­քի ա­պա­հո­վում և­ ո­րա­կի գնա­հա­տում, մա­տուց­վող ծա­ռա­յութ­յուն­նե­րից բա­վա­րար­վա­ծութ­յան մա­կար­դա­կի բարձ­րա­ցում:

 

Հա­մընդ­հան­րա­ցու­մը մար­տահ­րա­վեր է նե­տել ար­դի հա­սա­րա­կութ­յա­նը, ո­րին հա­մա­կարգ­ված պա­տաս­խա­նե­լու հիմ­նա­կան պայ­մա­նը մրցու­նակ կադ­րեր պատ­րաս­տումն է, կադ­րեր, ովքեր կկա­րո­ղա­նան նո­րա­րա­կան մո­տե­ցում­ներ ցու­ցա­բե­րել առ­կա հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծըն­թա­ցին և կան­խա­տե­սել ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման մար­տահ­րա­վեր­նե­րը` հեն­վե­լով հա­մընդ­հա­նուր, ու­նի­վեր­սալ գի­տե­լի­քի վրա: Որ­պես ար­դի հա­սա­րա­կութ­յան գոր­ծառ­ման գե­րա­կա­յութ­յուն` գի­տե­լի­քի կա­ռա­վա­րու­մը իր յու­րա­հատ­կութ­յամբ և հա­մընդ­հան­րու­թյամբ պայ­մա­նա­վո­րում է տե­ղե­կատ­վա­կան հա­սա­րա­կութ­յան բնույ­թը [1, с. 493-494]: Читать далее

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.