Posts Tagged With: ինքնիշխանություն

ԱԶԳԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ


Պատ­մա­կա­նո­րեն «ազգ» հաս­կա­ցութ­յու­նը (հուն. nascor – ծն­վել) օգ­տա­գործ­վում էր դեռևս Հին Հ­ռո­մում հպա­տակ ժո­ղո­վուրդ­նե­րին բնո­րո­շե­լու հա­մար: Միև­նույն ժա­մա­նակ այն օգ­տա­գործ­վում էր հու­նա­կան ծա­գում ու­նե­ցող «էթ­նոս» հաս­կա­ցութ­յան հետ միա­սին, ո­րը նշա­նա­կում է ցեղ (մարդ­կանց հան­րույթ)` միա­վոր­ված բա­րե­կա­մա­կան կա­պե­րով, ար­յամբ, ընդ­հան­րութ­յուն­նե­րով, լեզ­վով և տա­րած­քով:«Ազգ» հաս­կա­ցութ­յու­նը օգ­տա­գործվ­ում է նաև ար­տա­գաղ­թի, տա­րածք­նե­րի բռնա­զավթ­ման կամ հո­ղե­րի միա­վոր­ման մի­ջո­ցով տե­ղի ու­նե­ցած մի քա­նի էթ­նոս­նե­րի միա­ձուլ­ման արդ­յուն­քի բնո­րոշ­ման հա­մար: Ֆ­րան­սիա­կան ա­կա­դե­միան 1694 թ.­ ազ­գը բնո­րո­շեց որ­պես «միև­նույն պե­տութ­յան, միև­նույն երկ­րի բո­լոր բնա­կիչ­նե­րի միաս­նութ­յուն, ո­վքեր ապ­րում են միա­տե­սակ օ­րենք­նե­րով և ­օգ­տա­գոր­ծում են միև­նույն լե­զուն» [1]: Հա­մա­ձայն աբ­բա Սի­յե­նի` ազ­գը «….Միաս­նա­կան խումբ է, ո­րն ապ­րում է ընդ­հա­նուր օ­րեն­քով, և ներ­կա­յա­նում է միև­նույն օրենսդ­րութ­յամբ և ­այլ ընդ­հան­րութ­յամբ» [1]:

Читать далее

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Ընտրանու տիպերը և իշխանության լեգիտիմության հիմնահարցը


Իշխանությունը գաղափարների, ռեսուրսների և արժեքների բազմաչափ գործողությունների հանրագումար է: Քաղաքական ընտրանին, հաշվի առնելով իշխանության բազմաչափությունը, հնարավորություն պետք է ընձեռի բնականոն կերպով ժողովրդավարական արժեքներ մուտքագրել հանրային և քաղաքական կառավարման համակարգ: Քաղաքակրթության փորձը վկայում է, որ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրսևորվող իշխանությունը և քաղաքական ընտրանու հետ նրա փոխհարաբերությունը բացարձակ մեծություն չէ: Ինչպես նշում է ռուս քաղաքագետ Գ. Աշինը, «Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում հասարակության ընդերքում տեղի ունեցող բազմաբնույթ փոփոխությունների (հեղափոխություններ — հակահեղափոխություններ) ազդեցության տակ մոդելավորվում է իշխանության գաղափարական-քաղաքական ուղղվածությունը և ըստ այդմ էլ ձևավորվում և գործունեություն են ծավալում ընտրանու տիպերը» [1, c.19-20]:

Համաձայն կառավարման ոլորտների` ընտրանու տիպերը կարելի է ստորակարգել.

1. Ըստ ձևավորման աղբյուրների`

ա) արիստոկրատական ` ժառանգական կամ փոխանցված իշխանություն, բ) ժողովրդավարական` հատուկ է խմբային բարձր ինտեգրում և ներկայացուցչություն, իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, գ) ռազմավարական` հեղինակություն (authority) վայելող, հասարակական ու պետական ազդեցություն ունեցող ռազմավարական մտածողությամբ անհատներ կամ մարդկանց խմբեր են, որոնք գլոբալ ժողովրդավարական կառավարման սկզբունքների մշակման օգնությամբ ցանկանում են ձևավորել համամարդկային արժեքների հիմքով կառավարվող հասարակություն. ինչպես օրինակ` «Հռոմեական ակումբը», դ) գործառական` մասնագետ կառավարիչներ, որոնք արդյունավետ կատարում են ստացած հրամանները և իրավունք ունեն ընդունված ծրագրային դրույթներով հրամաններ տալ: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.