Posts Tagged With: ընտրազանգված

Քաղաքական իշխանության լեգիտիմությունը` ՀՀ ժողովրդավարական համախմբման գործոն


Ար­դի դա­րաշր­ջա­նում ար­մա­տա­պես փո­խվել են առ­կա մար­տա­հրա­վեր­նե­րին պա­տաս­խա­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի մասին ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման և հա­մախմբ­ման գոր­ծըն­թա­ցում գտնվող հա­սա­րա­կութ­յուն­նե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը: Վեր­ջին­ներն ի­րենց ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման նկա­տա­ռում­նե­րով բախ­վել են սո­ցիա­լա­կան այ­լընտ­րան­քա­յին նոր զար­գա­ցում­նե­րի և­ ա­պա­գա­յի հե­ռան­կար­նե­րի լե­գի­տի­մաց­ման հետ: Այս գոր­ծըն­թաց­նե­րի հիմ­նա­վոր­մամբ անհ­րա­ժեշտ է լե­գի­տի­մութ­յան հիմ­նախն­դի­րը դի­տար­կել որ­պես հո­րի­զո­նա­կան և ­ուղ­ղա­հա­յաց մա­կար­դակ­նե­րում դրսևոր­վող քաղաքական դե­րա­կա­տար­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն` հիմն­ված ինչ­պես հա­վա­տի, կամ­քի և ­ա­ջակ­ցութ­յան, այն­պես էլ ազ­գա­յին ո­գու ար­դիա­կա­նաց­ման վրա:

Քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի հա­մա­տեքս­տում հայ հա­սա­րա­կութ­յունն ար­դի մար­տահ­րա­վեր­նե­րին նպատակամետ պա­տաս­խա­նե­լու ակն­կա­լի­քով խնդիր ու­նի նոր գի­տե­լիք­նե­րով հարս­տաց­նել հան­րա­յին և քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման գործըն­թա­ցը` բարձ­րաց­նե­լով իշ­խա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թի լե­գի­տի­մութ­յու­նը: Լե­գի­տի­մա­ցու­մը որ­պես գործըն­թաց ըն­դու­նե­լը հայ հա­սա­րա­կութ­յա­նը հնա­րա­վո­րութ­յուն կտա նոր­մա­վո­րել իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը և´ սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան, և´ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան կար­գի մեջ: Քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման տար­բեր փու­լե­րում (ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում, սե­փա­կա­նաշ­նոր­հում, ա­զա­տա­կա­նա­ցում, օ­րենսդ­րա­կան բա­րե­փո­խում­ներ, հա­մախմ­բում) հայ հա­սա­րա­կու­թյու­նում քա­ղա­քա­կան լե­գի­տի­մութ­յան հիմ­նախն­դի­րը քննարկ­ման ա­ռար­կա է դար­ձել ՀՀ, ինչ­պես նախագա­հա­կան, այն­պես էլ խորհր­դա­րա­նա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման ընտ­րութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված: Читать далее

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ընտրանու տիպերը և իշխանության լեգիտիմության հիմնահարցը


Իշխանությունը գաղափարների, ռեսուրսների և արժեքների բազմաչափ գործողությունների հանրագումար է: Քաղաքական ընտրանին, հաշվի առնելով իշխանության բազմաչափությունը, հնարավորություն պետք է ընձեռի բնականոն կերպով ժողովրդավարական արժեքներ մուտքագրել հանրային և քաղաքական կառավարման համակարգ: Քաղաքակրթության փորձը վկայում է, որ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրսևորվող իշխանությունը և քաղաքական ընտրանու հետ նրա փոխհարաբերությունը բացարձակ մեծություն չէ: Ինչպես նշում է ռուս քաղաքագետ Գ. Աշինը, «Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում հասարակության ընդերքում տեղի ունեցող բազմաբնույթ փոփոխությունների (հեղափոխություններ — հակահեղափոխություններ) ազդեցության տակ մոդելավորվում է իշխանության գաղափարական-քաղաքական ուղղվածությունը և ըստ այդմ էլ ձևավորվում և գործունեություն են ծավալում ընտրանու տիպերը» [1, c.19-20]:

Համաձայն կառավարման ոլորտների` ընտրանու տիպերը կարելի է ստորակարգել.

1. Ըստ ձևավորման աղբյուրների`

ա) արիստոկրատական ` ժառանգական կամ փոխանցված իշխանություն, բ) ժողովրդավարական` հատուկ է խմբային բարձր ինտեգրում և ներկայացուցչություն, իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, գ) ռազմավարական` հեղինակություն (authority) վայելող, հասարակական ու պետական ազդեցություն ունեցող ռազմավարական մտածողությամբ անհատներ կամ մարդկանց խմբեր են, որոնք գլոբալ ժողովրդավարական կառավարման սկզբունքների մշակման օգնությամբ ցանկանում են ձևավորել համամարդկային արժեքների հիմքով կառավարվող հասարակություն. ինչպես օրինակ` «Հռոմեական ակումբը», դ) գործառական` մասնագետ կառավարիչներ, որոնք արդյունավետ կատարում են ստացած հրամանները և իրավունք ունեն ընդունված ծրագրային դրույթներով հրամաններ տալ: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.