Posts Tagged With: Գրիգոր Նարեկացի

Ինքնակառավարման գերակայությունը Գրիգոր Նարեկացու ճանաչողության հայեցակարգում


Գրի­գոր Նա­րե­կա­ցին (951-1003)` որ­պես հայ­կա­կան Վե­րածնն­դի գա­ղա­փա­րա­խոս, ապ­րել և ստեղ­ծա­գոր­ծել է Բագ­րա­տուն­յաց և Արծրուն­յաց թա­գա­վո­րութ­յուն­նե­րի տի­րա­պե­տութ­յան մի այն­պի­սի ժա­մա­նա­կա­շրջա­նում, երբ հա­յե­րի դեմ Բյու­զան­դա­կան կայս­րութ­յան դա­վե­րը զու­գակց­վում էին ա­րա­բա-բյու­զան­դա­կան հո­վա­նա­վո­րութ­յու­նը վա­յե­լող ա­ղան­դա­վո­րա­կան շար­ժում­նե­րով: Այս­պի­սի սո­ցիալ-քա­ղա­քա­կան, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան և մշա­կու­թա­յին տրոհ­վա­ծութ­յան պայ­ման­նե­րում Նարե­կա­ցին իր ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գի հիմ­քում դրեց ինքն­ակա­ռա­վար­ման գե­րա­կա­յութ­յու­նը` փոր­ձե­լով հա­մա­կարգ­ված պա­տաս­խա­նել հետևյալ հար­ցե­րին. արդ­յո՞ք ­միջմ­շա­կու­թա­յին տա­րա­ծութ­յուն­նե­րում գտնվող մար­դիկ ի­րենց պաշ­տա­մուն­քով, հա­վա­տով և ապ­րած ընդ­հա­նուր կյան­քով կա­րո­ղա­նում են ինք­նա­հաս­տատ­վել, ինք­նադրսևոր­վել և ինք­նաի­րաց­վել, թե՞ նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը, ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, գոր­ծո­ղութ­յուն­ներ է կա­տա­րում՝ չհաս­կա­նա­լով մար­դու գե­րա­գույն էութ­յու­նը՝ ա­րա­րել, ստեղ­ծել, ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յան մի­ջո­ցով ապ­րել Բարձր­յա­լի շնոր­հած կյան­քը:

Գր. Նա­րե­կա­ցին` ժա­մա­նա­կի փայ­լուն կրթութ­յուն ստա­ցած փի­լի­սո­փան, քա­ղա­քա­գե­տը, ան­տիկ և քրիս­տոն­յա բնագ­րե­րի զու­գա­միտ­ման օգ­նութ­յամբ ու­սում­նա­սի­րում է Մար­դուն՝ մի նոր աս­տի­ճա­նի բարձ­րաց­նե­լով նեոպ­լա­տո­նա­կա­նութ­յու­նը: Читать далее

Реклама
Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Метки: , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.