Հիմնավորվում է այն մոտեցումը, որ եվրոպական և ամերիկյան հանրային կառավարման համակարգերի արդիականացումն անցել է պատմական զարգացման տարբեր ուղիներ, սակայն վեբերյան ու վիլսոնյան մոտեցումներն երկուսի համար էլ ընդհանուր են: Հեղինակը համոզված է, որ զարգացող երկրները, որպեսզի հաղթահարեն քաղաքական զարգացման ճգնաժամերն և կարողանան պատասխանել առկա մարտահրավերներին, պետք է համադրեն «governance» և «management» եզրույթների արժեքային համակարգերը: Արդիականացման գործընթացն ենթադրում է ոչ թե հանրային կառավարման ավանդական մոդելի մեխանիկական բարեփոխում, այլ կառավարող ընտրանի-գործարար ընտրանի-արհեստակցական միության (տրիպարտիզմ) ղեկավարների փոխհարաբերությունների նպատակամետ արդիականացում՝ համաձայն նոր հանրային կառավարման սկզբունքների: Հեղինակը, նկատի ունենալով պատրանքային կամ գունավոր («բարեփոխումներ ներքևից») հեղափոխությունների փորձի անարդյունավետությունը, առաջարկում է արդիականացում իրականացնել «բարեփոխումներ վերևից» սցենարի միջոցով: Այդ պարագայում կառավարող ընտրանին կամք է ցուցաբերում և պահովում հանրային կառավարման բոլոր դերակատարների ինստիտուցիոնալ գործունակությունը՝ գիտավերլուծական հարացույցի միջոցով:
Posts Tagged With: բազմավեկտոր գործընթաց
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Categories: Քաղաքագիտական հոդված
Метки: ապակենտրոնացում, արդիականացում, բազմավեկտոր գործընթաց, բարեփոխումներ ներքևից, բարեփոխումներ վերևից, գիտավերլուծական հարացույց, լավ կառավարում, կառավարող ընտրանի, կոնսոլիդացիա, հանրային կառավարում, նոր հանրային կառավարում, վարչարարություն, քաղաքացիական հասարակություն
Оставьте комментарий