Uncategorized

ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԵՆԹԱԼԻՏԵՏ) ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻ ՎԱՐՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին

 

Քաղաքական գործընթացը քաղաքական համակարգի ինքնակազմակերպման, գործառնության ու արդիականացման և այլ համակարգերի հետ փոխհարաբերու­թյունների ժամանակ ի հայտ եկած գործողությունները համակարգող համալիր ամբողջություն է։ Որպես բազմաշերտ երևույթ՝ քաղաքական գործընթացը տարածության և ժամանակի մեջ դրսևորվող փոփոխական մեծություն է։ Այս նկատառումներով էլ նրա բնույթը ժողովրդավարական անցման պայմաններում գտնվող հասա­րակություններում պայմանավորված է ոչ միայն ինստիտուցիոնալ կարգով ընդունված քաղաքական որոշումներով, այլև կառավարող ընտրանու (էլիտայի) կողմից այն իրատեսորեն իրականացնելու հնարավորության օգտագոր­ծմամբ: Հայաստանում, ինչպես նաև ժողովրդավարական անցման պայման­ներում գտնվող ցանկացած երկրում, քաղաքական գործընթացը ծայրաստիճան բարդ, բազմաշերտ և հակասական է: Ժողովրդավարական անցման պայմաններում գտնվող հայ իրականության մեջ քաղաքական գործընթացի վրա գերակա ազդեցություն ունեն նախ «վազող արդիականացման» բնութագրիչները, ապա ժողովրդա­վա­րաց­ման մի շարք կարևոր նախադրյալների (տնտեսական, մշակութային, իրավական) բացակայությունը : Այս ամենն էլ փոխհատուցվում են քաղաքակա­նության դերակատարների իրավիճակային վարքաբանությամբ։ Դա էլ, որոշելով քաղաքական գործընթացի բնույթը՝ ժողովրդավարացող երկրներին հանգեցնում է քաղաքական զարգացման ճգնաժամերի (բաշխման, շարժունակության, մասնակցու­թյան, ինքնության և լեգիտիմու­թյան)։ Դրանց արդյունավետ հաղթահարումը, համաձայն Ս. Հանթինգթոնի, բացի ինստի­տու­ցիոնալ փոփոխություններից, ենթադրում է ինչպես անձի քաղաքական սոցիալա­կանացման որոշակի աստիճան, քաղաքական, քաղաքացիական և սահմանադրական մշակույթի առկայություն, այնպես էլ ազգային մտահայեցողության հաշվառում, քանի որ միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի ( Գյոթե) ։ Читать далее

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ (ԸՍՏ Ս. ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ «Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ)


ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամերիկացի քաղաքագետ Ս. Հան­թինգթոնը ձևավորեց մոտեցում, ըստ որի գլոբալացման գործընթացները մար­տա­­հրավեր են նետել ԱՄՆ-ի ազգային ինքնությանը: Հոդվա­ծա­գրի կար­ծի­քով, Ս. Հան­թինգթոնի այդ մոտեցման օգնու­թյամբ ցան­ցավորվում է «ամե­րի­­կյան ոգու» պահ­պանման համար ռազմա­վա­րական նշանակու­թյուն ունեցող սոցիա­լական, տնտեսական, քաղա­քա­կան տարածու­թյունը՝ ստեղծե­լով թշնա­մու և հերոսի նոր կերպարներ: Ելակետ ընդունելով Ս. Հանթինգթոնի մոտե­ցում­ները՝ սփյուռքի վերաբերյալ հոդվածի հեղինակը առաջարկում է ազգային ինքնությունն ուսում­նասիրել անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ: Որպես ցան­ցային գործունեության առան­ձ­նա­հա­տուկ ձև՝  նմանօրի­­նակ մոտեցումը «Սփյուռք-պատ­մա­կան հայրենիք», «Սփյուռք-ընդունող հասարակություն», «Սփյուռք-միջազ­գային (միջկառա­վարա­կան) կազմա­կեր­պու­­թյուն­ներ» տիրույթում հնարավորու­թյուն է տալիս ընդարձակելու ազգային ինքնության արդիա­կա­նաց­ման սոցիալա­կան տարածությունը: Այս ցան­ցայ­նու­թյունը տարածական տարբեր հար­թու­թյուններում ինքնորոշված «Ես»-ին հնարա­վորու­թյուն է տալիս ազ­գա­յին ինքնության ար­դի­ա­կանացմանև ցանցային հաղորդակցության միջոցով ձևավորել գլո­բալ քաղաքացիական օրակարգ, դառնալ գլոբալ քաղաքացիական հա­սա­րակության դերակատար: Առաջարկ­ված մոտեցումը, հեղինակի համոզ­մամբ, ուշագրավ է, քանի որ հնարա­վո­րու­թյուն կտա ԱՄՆ-ի հայ­կա­կան Սփյուռքին ոչ միայն պայքարել պատմական արդարու­թյան վերա­կանգնման համար, այլև հետամուտ լինելով տրավմա­տիկ հիշո­ղու­­թյան վերարժևորմանը և ապագայի աշխարհում հա­յու­թյան արժա­նա­պատիվ կեցության ապահովմանը, հզորանալ և անդա­մագր­վել «Հայկական աշխարհ» նախագծի կերտման տես­լա­կանին: Читать далее

Categories: Uncategorized | 2 комментария

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


 Ժամանակակից քաղաքական զարգացման գործընթացների մար­տահրավերները ստիպում է ՀՀ քաղաքական ընտրանուն ժողովրդավարացնել իշխա­նու­թյան իրականաց­ման մշակույթը՝ բարձրացնելով կառավարման արդյունավետությունը: Այդ նպատակով իրականացվող շարու­նա­կական բարե­փո­խում­ների տրամաբանությունը պարտադրում է էլիտային հանդես գալ ոչ միայն քաղա­քա­կան իրողություն­ներին համա­հունչ օրենսդրա­կան փոփոխու­թյուն­ներով, այլև ձեռնմուխ լինել նրանց արդյունավետ իրակա­նաց­մանը: Ժամանակի հրամայականն է նկատի ունենալ, որ էլիտաների ըն­դունած որոշումների վրա գերակա ազդեցություն ունեն և՛ նրանց իմաս­տա­­նշա­նային  քաղաքակա­նու­թյան թույլ­ա­տրելի սահ­մանների, և՛ վարչա­­քաղաքա­կան միջավայ­րում գերիշխող՝ մի­ջանձնա­յին հարաբերու­թյունների նորմերի մասին ունեցած պատ­կե­րա­ցում­ները: Լինելով իշխա­նա­­կան հարաբերությունների իրականաց­ման­ մշա­կույ­թի բա­ղադրիչ, դրանք հնա­րա­վո­ր­ու­­թյուն են տալիս քաղա­քա­կան էլի­տա­յին հենց նրանց մի­ջո­ցով կառավար­ման հա­մա­­կար­գի արժեքային հիմք ստեղծել` հանդես գալով իբրև  ժո­ղո­վրդավարական կեր­պա­փո­խում­ների իրական շարժիչ ուժ: Ակնհայտ է, որ ՀՀ ժողովրդավարական բա­րե­փո­խում­­ների այս փուլում հասու­նացել է արմա­տա­կան բեկ­ման անհրա­ժեշտու­թյունը : Ուստի, անհրաժեշտ է  էլիտայի արժե­քա­­յին կող­մ­նո­րո­շիչ­­ներում գրան­ցել այնպիսի արմատական որակական փոփո­խու­թյուն­ներ, որոնք որո­շում են ապագայի ռազմա­վա­րական կառավարման   հեռան­կար­­ները ՀՀ-ում:

Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին

 

ՀՀ քաղաքական ընտրանու արժեքային կողմնորոշիչները ժողովրդավարական անցման պայմաններում

Քաղաքական էլիտան բնակչության փոքրաթիվ և ինտե­լե­կտ­ուալ մասն է` պայ­մա­նա­վորված իր մաս­նա­գիտական գործունեու­թյան բնույթով, նա օժտված է առան­ձնա­հատուկ անձնական արժա­նիք­ներով: Ըստ էության, քաղաքական էլիտան իր քաղա­քա­կան և քաղաքա­կրթական հատ­կա­նիշներով ամ­բարում է իշխանության իրա­կանաց­ման մշակութային  արժեք­­ները, նորմերը, կարծրատիպերը, նախա­պա­շար­մուն­ք­­ները և ա­վան­­դույթ­ները: Ուստի, ՀՀ ժողովրդավարացման ներ­կա­յիս փուլի քա­ղա­քական էլի­տա­­յի իշխանության մշակույթին բնորոշ է այնպիսի բազմա­շերտ­ություն, որի արժե­քա­յին առանցքը ենթադրում է իմաստանշա­նային արժեք­նե­րի ու դիրքո­րո­շում­ների ամ­բող­ջու­թյուն: Ակնհայտ է, որ որո­շիչը քաղաքական էլիտայի  դերային պատ­­կերա­ցում­ների համակարգը ամրացնող  կա­ր­ևո­րա­գույն  սկզ­բունք­ներից է Թ. Հոբսի կողմից ձևակեր­պ­­ված  «Լևոթանային բնազդն է», որն իր ներազ­դեցու­թյան ուժով իմա­ստա­վորում է էլիտայի ոչ միայն մասնագիտական գործու­նեու­թյան, այլև` վարքագծի արժեքային կող­մնորոշիչները: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.