Քաղաքագիտական հոդված

ԱԶԳԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ


Պատ­մա­կա­նո­րեն «ազգ» հաս­կա­ցութ­յու­նը (հուն. nascor – ծն­վել) օգ­տա­գործ­վում էր դեռևս Հին Հ­ռո­մում հպա­տակ ժո­ղո­վուրդ­նե­րին բնո­րո­շե­լու հա­մար: Միև­նույն ժա­մա­նակ այն օգ­տա­գործ­վում էր հու­նա­կան ծա­գում ու­նե­ցող «էթ­նոս» հաս­կա­ցութ­յան հետ միա­սին, ո­րը նշա­նա­կում է ցեղ (մարդ­կանց հան­րույթ)` միա­վոր­ված բա­րե­կա­մա­կան կա­պե­րով, ար­յամբ, ընդ­հան­րութ­յուն­նե­րով, լեզ­վով և տա­րած­քով:«Ազգ» հաս­կա­ցութ­յու­նը օգ­տա­գործվ­ում է նաև ար­տա­գաղ­թի, տա­րածք­նե­րի բռնա­զավթ­ման կամ հո­ղե­րի միա­վոր­ման մի­ջո­ցով տե­ղի ու­նե­ցած մի քա­նի էթ­նոս­նե­րի միա­ձուլ­ման արդ­յուն­քի բնո­րոշ­ման հա­մար: Ֆ­րան­սիա­կան ա­կա­դե­միան 1694 թ.­ ազ­գը բնո­րո­շեց որ­պես «միև­նույն պե­տութ­յան, միև­նույն երկ­րի բո­լոր բնա­կիչ­նե­րի միաս­նութ­յուն, ո­վքեր ապ­րում են միա­տե­սակ օ­րենք­նե­րով և ­օգ­տա­գոր­ծում են միև­նույն լե­զուն» [1]: Հա­մա­ձայն աբ­բա Սի­յե­նի` ազ­գը «….Միաս­նա­կան խումբ է, ո­րն ապ­րում է ընդ­հա­նուր օ­րեն­քով, և ներ­կա­յա­նում է միև­նույն օրենսդ­րութ­յամբ և ­այլ ընդ­հան­րութ­յամբ» [1]:

Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

POLITICAL ELITES AND PROBLEMS OF DEMOCRATIC TRANSITION IN THE REPUBLIC OF ARMENIA


Abstract

Modern tendencies of globalization have made great impact on the development of political elites, increasing the necessity of participation democracy.  In the process of democratic transition in the Republic of Armenia (RA) the activities of the political elites are two-layered: thinking (intellectual strategy) and execution (administrative bureaucracy). A democratic transition considers shift to a more democratic political regime. It may be the transition from an authoritarian regime to a partial democracy, the transition from authoritarianism to a full democracy or the transition from a semi-authoritarian political system to a democratic consolidation. During the process of democratization the political nets play an important role and they are decisive on the outcomes of the process. Political nets can manipulate markets which may lead to the subordination of the rights of the citizens. Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված, Անգլերեն հոդվածներ | Метки: , , , , | Оставьте комментарий

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ


Հիմ­նա­վոր­վում է այն մո­տե­ցու­մը, որ եվ­րո­պա­կան և­ ա­մե­րիկ­յան հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի ար­դիա­կա­նա­ցումն ան­ցել է պատ­մա­կան զար­գաց­ման տար­բեր ու­ղի­ներ, սա­կայն վե­բեր­յան ու վիլ­սոն­յան մո­տե­ցում­նե­րն եր­կու­սի հա­մար էլ ընդ­հա­նուր են: Հե­ղի­նա­կը հա­մոզ­ված է, որ զար­գա­ցող երկր­ները, որ­պես­զի հաղ­թա­հա­րեն քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մերն և կա­րո­ղա­նան պա­տաս­խա­նել առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին, պետք է հա­մադ­րեն «governance» և «management» եզ­րույթ­նե­րի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գե­րը: Ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թացն են­թադ­րում է ոչ թե հան­րա­յին կա­ռա­վար­ման ա­վան­դա­կան մո­դե­լի մե­խա­նի­կա­կան բա­րե­փո­խում, այլ կա­ռա­վա­րող ընտրանի-գործարար ընտրանի-ար­հես­տակ­ցա­կան միութ­յան (տրի­պար­տիզմ) ղե­կա­վար­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նպա­տա­կա­մետ ար­դիա­կա­նա­ցում՝ հա­մա­ձայն նոր հան­րա­յին կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի: Հե­ղի­նա­կը, նկա­տի ու­նե­նա­լով պատ­րան­քա­յին կամ գու­նա­վոր («բա­րե­փո­խում­ներ ներք­ևից») հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի փոր­ձի անար­դ­յու­նա­վե­տութ­յու­նը, ա­ռա­ջար­կում է ար­դիա­կա­նա­ցում ի­րա­կա­նաց­նել «բա­րե­փո­խում­ներ վեր­ևից» սցե­նա­րի մի­ջո­ցով: Այդ պա­րա­գա­յում կա­ռա­վա­րող ընտրանին կամք է ցու­ցա­բե­րում և պա­հո­վում հան­րա­յին կա­ռա­վար­ման բո­լոր դե­րա­կա­տար­նե­րի ինս­տի­տու­ցիո­նալ գոր­ծու­նա­կու­թյու­նը՝ գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի մի­ջո­ցով:

Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

«ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» (SOFT POWER) ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Աշխարհում հայտնի «Մտքի ֆաբրիկանները (կամ ուղեղային կենտրոնները)»  ակտիվորեն մշակում են այսպես կոչված ժողովրդական բարեփոխումների սցենարներ, որոնք  հայտնի են «գունավոր հեղափոխություններ (ԳՀ)» անվանումով: Դրանք այսօր քննադատվում են և՛  անարդյունավետության, և՛ բազմամակարդակ   անորոշության հաստատման համար:    «ԳՀ» շուրջ ծավալված քաղաքական բանավեճում Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի ԶԼՄ-երի և հանրային քաղաքականության կենտրոնի պրոֆեսոր Ժոզեֆ Ս. Նայն շրջանատեց «փափուկ ուժի», «ճկուն իշխանության հզորություն» եզրույթները՝ հի­մ­­­նա­վորելով այսպես կոչված «փափուկ ուժի» (soft power) տեսության տեխնոլոգիան: Ուշագրավ է այն փաստը որ Ժոզեֆ Ս. Նայի այս տեսությունը և՛ ակադեմիական, և՛ գործնական քաղա­քա­­կանության արդյունք է: Ժոզեֆ Ս. Նայը Բ. Քլինտոնի վարչա­կազ­մում աշխա­տել է Պենտագոնի ղեկավարի` միջազգային անվտանգության գծով օգնա­կա­նի պաշտոնում, 1993-1994թթ. գլխավորել է ԱՄՆ հետախուզության ազգային խորհուրդը:   Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , | Оставьте комментарий

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ


Լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումը կարևոր տեղ և դեր ունի քաղաքական գիտության կառուցվածքում: Վերլուծելով սոցիո- և էթնոմշակութային տարաբնույթ տարածություններում ու ժամանակներում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները և անդրադառնալով լեգիտիմության հիմնախնդրին` քաղաքական գիտության գրեթե բոլոր տեսաբաններն այն դիտարկում են որպես սոցիալ-հոգեբանական երևույթ: Ելակետ ընդունելով քաղաքական գիտության մեջ իշխանության լեգիտիմության հաստատման առանձնահատկությունները` կարելի է փաստել, որ այն ամրագրում է այս կամ այն հասարակության քաղաքական համակարգերին բնորոշ ինստիտուցիոնալ կարգի հիմնավորվածությունը, արդարացվածությունը, բացատրելիությունը, համաձայնեցվածությունը, կերպափոխման և արդիականացման հնարավորությունները:

Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված, Uncategorized | Оставьте комментарий

«ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ


Քաղաքական զարգացման ներկայիս գործընթացներում տեղի ունեցող արժեքային փոփոխությունները` ուղղված ժողովրդավարության որակի բարձրացմանը և համախմբվածությանը, ենթադրում են «լավ կառավարման» սկզբունքների արմատավորում: «Լավ կառավարումը» (good governance) արդիական հայեցակարգ է, որի ձևավորմանը նպաստեցին 1980–1990-ական թվականներին տեղի ունեցած քննարկումները, որոնք նախաձեռնել էր Համաշխարհային բանկը: Որպես արդյունք` ՄԱԿ-ի «Զարգացման ծրագրեր» փաստաթղթերի փաթեթում 1997 թ. ընդգրկվեցին կերպափոխվող երկրների բարեփոխումների արդյունավետ կատարման համար մշակված «լավ կառավարման» հետևյալ ութ բնութագրիչները[1]: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՀԱՎԱՏԸ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔ՝ ԸՍՏ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ»


Երկիր մոլորակի զարկերակը տրոփում է անչափ լարված ու անհանգիստ. արտակարգ իրավիճակներ, բնական և տեխնածին աղետներ, լոկալ պատերազմներ, ահաբեկչություն, անհանդուրժողականություն` ուղղված Մարդու, ազգերի, ժողովուրդների և բնության դեմ: Գիտատեխնիկական զարգացումների և տեխնոլոգիական նոր ձեռքբերումների պայմաններում, մարդկության զգալի հատվածը մատնված է սովի ու թշվառության: Շուկայականացված իրականությունում սարսափելին Մարդ արարածի` լքվածության, օտարվածության և մենության զգացումն է, իսկ թմրամոլությունն ու հարբեցողությունը, համասեռամոլությունն ու մարմնավաճառությունը խաթարում են նրա ներդաշնակ կեցության բանականի և զգայականի սահմանները: Զարմանալի չէ, որ «Որտեղ հաց, այնտեղ կաց» օգտապաշտ մտայնությամբ տարված` խարխլվում են ազգային արժեքները և ավանդույթները, իսկ անցողիկ հաճույքներով տարված` Մարդը շրջանցում է բարոյական հրամայականները և մարդասիրությունը: Ակնհայտ է, որ մարդկությունը գոյաբանական ճգնաժամի մեջ է, և այս ծիրում առավել մտահոգիչ է նրա հոգևոր ճգնա­ժամը, որի արմատները առնչվում են գլոբալացման և տարաբնույթ հեղափոխությունների հետևանքով ի հայտ եկած սպասումների հիասթափությանը: Գլոբալացման գործընթաց­ների արդի արդյունքները հավաստում են, որ ժողովրդավարական բարեփոխումների խոստացած «բարեկեցությունը» դեռ չվայելած` Մարդը սկսում է որոնել դրա ծնած անհան­դուրժողականությունը, սոցիալական բևեռվածությունը և ահաբեկչությունը վերացնելու միջոցներ: Նյութապաշտ աշխարհը խժռում է բանական կյանքի արմատը և ընդարձակում զգայականի սահմանները` եղծելով Մարդու արարչաստեղծ էությունը, մերժելով հավատը, հույսը և սերը որպես մարդասիրության ակունքի անհրաժեշտության գիտակցում: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված, Uncategorized | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

ՄԱՐԴՈՒ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ԸՍՏ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ»


Յու­րա­քանչ­յուր պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջան մշա­կում է սե­փա­կան գո­յա­բա­նութ­յա­նը բնո­րոշ ար­ժե­քա­յին հա­մա­կարգ, հա­մա­ձայն ո­րի կեր­պա­փոխ­վում է մարդ­կանց աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յու­նը և հա­մա­կե­ցութ­յու­նը: Այս ա­ռու­մով ա­ռանձ­նա­հա­տուկ է Գրի­գոր Նա­րե­կա­ցու «Մատ­յան ող­բեր­գութ­յան» ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը, ո­րը նոր էջ է մար­դու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի պատ­մութ­յան մեջ: ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում այն մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս հա­վա­սար­ժեք պա­տաս­խա­նե­լու առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին` միա­ժա­մա­նակ ըն­դար­ձա­կե­լով ինչ­պես միջմ­շա­կու­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի տի­րույթ­նե­րը, այն­պես էլ ար­դիա­կա­նաց­նե­լու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը:

Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | 3 комментария

МОДЕРНИЗАЦИЯ МНОГОПОЛЯРНОГО МИРА: ПРОБЛЕМЫ ГЛОБАЛИЗАЦИИ В ПРОЦЕССЕ РАЗВИТИЯ ПРОЕКТОВ “ЕВРАЗИЙСКИЙ СОЮЗ” И “БОЛЬШОЙ БЛИЖНИЙ ВОСТОК”


Нынешний этап глобализации выдвинул необходимость конвергенции традиционного и сетевого геополитических подходов. В результате глобальной геополитической революции встала задача обеспечения эффективного функционирования многополярного мира как основы нового миропорядка.

В данном контексте представляется важным провести сравнительный анализ проектов “Евразийский Союз” и “Большой Ближний Восток”, поскольку процесс равития и модернизации данных проектов зависит судьба становления нового миропорядка.

Теракты 11 сентября 2001г. привели к активизации США на Ближнем Востоке. Уже в 2003г. администрация Дж. Буша представила проект «Большой Ближний Восток» (Greater Middle East Initiative), направленный на усиление геополитических позиций США в этом регионе. В 2011г., РФ, значительно укрепившаяся после кризиса 90-ых г.г. 20в., также выдвинула в форме Евразийского Союза проект укрепления собственных геополитических позиций, в том числе, на определенных территориях, включенных в проект «Большой Ближний Восток» (ББВ). Читать далее

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Ռուսերեն հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՆԱՐԵԿՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ


XXI դար թևակոխած մարդ­կութ­յունն ա­կա­նա­տես է իրենց չա­փե­րով ահ­ռե­լի փո­փո­խութ­յուն­նե­րի, ո­րոնք ի­րենց տա­րա­ծա­կան հար­թութ­յուն­նե­րում մար­տահ­րա­վեր­ներ են նե­տել քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման և զա­գաց­ման գոր­ծըն­թա­ցում գտնվող ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նութ­յա­նը: Տա­րաբ­նույթ քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ ձ­ևա­վոր­ված էթ­նոմ­շա­կու­թա­յին, սո­ցիոմ­շա­կու­թա­յին, դա­վա­նա­բա­նա­կան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցու­մը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ժո­ղո­վուրդ­նե­րին առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին պա­տաս­խա­նել նպա­տա­կա­մետ՝ անց­յալ-ներ­կա-ա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան մեջ բա­ցա­հայ­տե­լով ինք­նութ­յան ար­դիա­կա­նաց­ման հիմ­նախն­դիր­նե­րն անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հա­մա­տեքս­տում: Այս բարդ ու բազ­մա­շերտ գործըն­թաց­նե­րին բնո­րոշ է հա­կա­սա­կա­նութ­յուն, ո­րոն­ցից հատ­կան­շա­կան են . Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.