Քաղաքագիտական հոդված

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ


Ժողովրդավարության համախմբումը վերաբերում է քաղաքական զարգացման ամբողջ գործընթացին, ներկայացուցչական ժողովրդավարության հաստատման մրցակցության կանոններին` քաղաքական ուժերի փոխհարաբերությունների, քաղաքական մշակույթի կերպափոխմանը բնորոշ առանձնահատկություններին և օրինաչափություններին: Հոդվածում ուսումնասիրվում է ժողովրդավարական անցման մոդելի բազմաչափությունը որպես քաղաքական զարգացման գործընթաց, որը տեղի է ունենում ժողովրդավարացման երրորդ ալիքում ներգրավված երկրներում, կարևորվում է ժողովրդավարության համախմբումը` որպես ժողովրդավարական անցման մոդելի կայացման գրավական: Читать далее

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՐՏԻԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԺԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հանգուցաբառեր՝ Ազատությունների Մեծ խարտիա, քաղաքական զարգացման արժեբանություն, քաղաքական դիսկուրս, ազատություն, մարդու անվտանգություն, օտարում, մանիպուլյացիա, կրթություն

Ազատությունների Մեծ խարտիայի 800–ամյա պատմությունն ապացուցում է, որ այն անգլասաքսոնական քաղաքակրթությանը թույլ տվեց ոչ միայն բնականոն կերպով արդիականանալու, այլև ընդարձակելու իր սահմանները՝ իմաստավորելով ազատության, օրենքի գերակայության, դեմոկրատիայի ընկալման ինստիտուցիոնալ, վարքաբանական և գործառութակառուցվածքային հիմքերը: Այս համատեքստում այլ քաղաքակրթութուններ որոշակիացրին ռացիոնալի և իռացիոնալի փոխհարաբերությունները հետագա քաղաքական զարգացումներում: Մեծ խարտիայի օգնությամբ մարդիկ ազատությունը և ազատականացումն (freedom and liberty) սկսեցին իմաստավորել որպես հարկադրանքից ձերբազատված հնարավորություն, որը թույլ է տալիս մարդուն անվտանգ կեցություն կազմակերպել ինքնարտահայտվելով և ինքնադրսևորվելով: Այս առումով Մեծ խարտիան կարևոր դեր է խաղացել և շարունակում է խաղալ մարդու արժեքային համակարգի արդիականացման գործընթացում: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ


ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մ. Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման
և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Երիտասարդության քաղաքական սոցիալականաց­ման և ազգային ինքնության արդիականացման փոխ­­պայմանա­վոր­վա­ծու­­թյան հաստա­տու­թենական հիմքերի համալիր ուսումնասիրությունը այն պրոբ­լեմն է, առանց որի հնա­րա­վոր չէ ՀՀ-ում ապահովել հոգևոր անվտանգություն և հաստատել ժողո­վր­դա­վարական համախմբում: Ինչպես գրում է Ս. Հան­տինգտոնը, «Համախմբված ժո­ղո­վրդա­վարու­թ­յունը միայն գյուղի, համայնքի կամ քաղաք-պետության ժո­ղո­վր­դա­վարություն չէ. դա ազգային պե­տու­թյան ձևավորման և հաս­տատ­­ման հետ սերտորեն կապ­ված ժողովրդա­վա­րու­թյուն է: Ժողովրդա­վա­րութ­յունը միայն խոսքի ազա­տութ­յուն, ընտրություններին մասնակցե­լու իրա­վունք չէ: Դա օրենքի իշխա­նություն է: Ժողո­վր­դա­վարության հաստա­տած ազա­­տությունը առանց պա­տաս­խանատվության մահա­նում է»[1]: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ


 

Տպագրված է «ՎԷՄ» համահայկական հանդեսում, 2018 թիվ 2, էջ 10-27

Հոդվածում ուսումնասիրված է նոր աշխարհակարգի կայացման պայմաններում ինքնիշխանության բազմաչափության հիմնախնդիրը: Ազգ-պետության հզորացման դիտանկյունից հիմնավորված է պետական ինքնիշխանության ժառանգորդման հրամայականը: Այդ համատեքստում ուսումնասիրվել է պատմականությունը՝ որպես պետության ինքնիշխանության բնականոն արդիականացման բաղադրիչ: Հեղինակն այն կարծիքին է, որ պատմականությունը ներառելով պատմական հիշողությունը միաժամանակ և անցյալի վերլուծման, ընտրության ակտիվ կառուցողական գործընթաց է: Բացի դրանից այն նաև տեղեկատվական հոսքերի վերականգնման գործընթաց է, որի տիրույթներում էլ քաղաքական ժամանակն ապահովում է առավելագույն կենսունակություն և մրցունակություն: Առաջարկված է «անցյալի ընտրություն» եզրույթը, որը հնարավորություն է տալիս ռացիոնալ մակարդակում պատմական հիշողությունից կանչել այն հատվածը, որի հետագա գեներացումը կապահովի և՛ կենսունակություն, և՛ մրցունակություն, միևնույն ժամանակ ֆիլտրելով տեղեկատվական աղմուկը: Հեղինակը համոզված է, որ նոր աշխարհակարգում պետական-ազգային «Ես»-ի անվտանգության համալիր ապահովման գործընթացը պետք է հիմնվի հայկական երեք հանրապետությունների անցյալ-ներկա-ապագա եռաչափ կապի վրա:

  Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հանրային Ծառայություն շաբաթաթերթ,

3 Մայիսի, Չորեքշաբթի, 2017թ., թիվ 16 (181)

Հատված «Քաղաքական լիդերություն»  գրքից

Անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ արդիականացող հայ ազգային ինքնության հիմքի վրա ձևավորվել է Հոգևոր Հայաստանի գաղափարախոսությունը (ՀՀԳ)` «Հայության հավաքում» կամ «հայության կազմակերպում» գաղափարական իմաստով. ահա թե ինչ եմ ես հասկանում «Հոգևոր Հայաստան» ասելով: Դա այն կուլտուրան է, կուլտուրապես կազմակերպված այն ժողովուրդը, որի գալուն մենք կուզեինք հավատալ: … Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց Համախմբումը ազգ է դարձնում: … Ահա թե ինչու ես կարծում եմ, որ, բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծե այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներ են»: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ


Ժո­ղովր­դա­վա­րաց­ման «եր­րորդ ա­լի­քի» շրջա­նակ­նե­րում անհ­րա­ժեշ­տութ­յուն ա­ռա­ջա­ցավ ոչ թե աս­տի­ճա­նա­կարգ­ված, այլ ցան­ցա­յին կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րում հե­տար­դիա­կան ար­ժեք­նե­րի ներդր­ման նկա­տա­ռում­նե­րով հա­մադ­րել ինչպես հե­րո­սա­կա­նը և սո­ցիա­լա­կա­նը, այնպես էլ ավանդականը և արդիականը: Ար­մա­տա­պես փո­խե­լով զար­գա­ցած և զար­գա­ցող երկր­նե­րի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գե­րը՝ հե­տար­դիա­կան ի­րա­կա­նութ­յունն ա­ռա­վել մեծ նշա­նա­կութ­յուն է տա­լիս քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան, էլիտայի և­ էլեկտորատի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ինս­տի­տու­ցիո­նալ ու­սում­նա­սիր­մա­նը [33, էջ 202-203]:

Քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ինս­տի­տու­ցիո­նալ մա­կար­դա­կը կազ­մա­կերպ­վում, կար­գա­վոր­վում և վե­րահսկ­վում է նոր­մա­տի­վա­յին մա­կար­դա­կի մի­ջո­ցով: Ըստ ա­մե­րի­կա­ցի հե­տա­զո­տող Մար­գա­րետ Հեր­մա­նի՝ քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յու­նը պայ­մա­նա­վո­րող ա­ռա­ջին գոր­ծոնը ավանդականի և արդիականի այն սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան ու ի­րա­վա­քա­ղա­քա­կան հա­մա­տեքստն է, ո­րտեղ գոր­ծառն­վում է լի­դե­րը: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԿԵՐՊԱՓՈԽՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մեթոդաբանական վերլուծություն)


Աշխատանքը նվիրված է կերպափոխվող հասարակությունների ժողովրդավարացման գործընթացների ուսումնասիրմանը: Շեշտվում է այն հանգամանքը, որ ժողովրդավարացման երրորդ ալիքի շրջանակներում ծավալված գործընթացները ցանկալի արդյունք չեն տալիս, և այսօր անցումագետները փաստում են անորակ, ոչ լիարժեք, մասնակի, ավտորիտար ժողովրդավարությունների առկայությունը: Քննարկվում է գծային, վեկտորային զարգացման հարացույցի միակողմանիությունը, որը, բախվելով սոցիալական զարգացման անկանխատեսելիությանը, «շեղվում» է նախապես ենթադրվող արդյունքից:

Կարևորվում է ժողովրդավարական համախմբման գործընթացը, որը ենթադրում է ժողովրդավարացման ուսումնասիրում ոչ միայն անցումագետների կողմից: Ներկայումս մշակվում է մի նոր գիտաճյուղ՝ համախմբագիտություն, որի շրջանակներում դիտարկվում է ժողովրդավարական անցումը՝ որպես բարդ, բազմաշերտ երևույթ՝ իր սոցիոմշակութային և էթնոմշակութային արժեքների փոխներդաշնակման հրամայականով: Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

ԱԶԳԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ


Պատ­մա­կա­նո­րեն «ազգ» հաս­կա­ցութ­յու­նը (հուն. nascor – ծն­վել) օգ­տա­գործ­վում էր դեռևս Հին Հ­ռո­մում հպա­տակ ժո­ղո­վուրդ­նե­րին բնո­րո­շե­լու հա­մար: Միև­նույն ժա­մա­նակ այն օգ­տա­գործ­վում էր հու­նա­կան ծա­գում ու­նե­ցող «էթ­նոս» հաս­կա­ցութ­յան հետ միա­սին, ո­րը նշա­նա­կում է ցեղ (մարդ­կանց հան­րույթ)` միա­վոր­ված բա­րե­կա­մա­կան կա­պե­րով, ար­յամբ, ընդ­հան­րութ­յուն­նե­րով, լեզ­վով և տա­րած­քով:«Ազգ» հաս­կա­ցութ­յու­նը օգ­տա­գործվ­ում է նաև ար­տա­գաղ­թի, տա­րածք­նե­րի բռնա­զավթ­ման կամ հո­ղե­րի միա­վոր­ման մի­ջո­ցով տե­ղի ու­նե­ցած մի քա­նի էթ­նոս­նե­րի միա­ձուլ­ման արդ­յուն­քի բնո­րոշ­ման հա­մար: Ֆ­րան­սիա­կան ա­կա­դե­միան 1694 թ.­ ազ­գը բնո­րո­շեց որ­պես «միև­նույն պե­տութ­յան, միև­նույն երկ­րի բո­լոր բնա­կիչ­նե­րի միաս­նութ­յուն, ո­վքեր ապ­րում են միա­տե­սակ օ­րենք­նե­րով և ­օգ­տա­գոր­ծում են միև­նույն լե­զուն» [1]: Հա­մա­ձայն աբ­բա Սի­յե­նի` ազ­գը «….Միաս­նա­կան խումբ է, ո­րն ապ­րում է ընդ­հա­նուր օ­րեն­քով, և ներ­կա­յա­նում է միև­նույն օրենսդ­րութ­յամբ և ­այլ ընդ­հան­րութ­յամբ» [1]:

Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

POLITICAL ELITES AND PROBLEMS OF DEMOCRATIC TRANSITION IN THE REPUBLIC OF ARMENIA


Abstract

Modern tendencies of globalization have made great impact on the development of political elites, increasing the necessity of participation democracy.  In the process of democratic transition in the Republic of Armenia (RA) the activities of the political elites are two-layered: thinking (intellectual strategy) and execution (administrative bureaucracy). A democratic transition considers shift to a more democratic political regime. It may be the transition from an authoritarian regime to a partial democracy, the transition from authoritarianism to a full democracy or the transition from a semi-authoritarian political system to a democratic consolidation. During the process of democratization the political nets play an important role and they are decisive on the outcomes of the process. Political nets can manipulate markets which may lead to the subordination of the rights of the citizens. Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված, Անգլերեն հոդվածներ | Метки: , , , , | Оставьте комментарий

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ


Հիմ­նա­վոր­վում է այն մո­տե­ցու­մը, որ եվ­րո­պա­կան և­ ա­մե­րիկ­յան հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի ար­դիա­կա­նա­ցումն ան­ցել է պատ­մա­կան զար­գաց­ման տար­բեր ու­ղի­ներ, սա­կայն վե­բեր­յան ու վիլ­սոն­յան մո­տե­ցում­նե­րն եր­կու­սի հա­մար էլ ընդ­հա­նուր են: Հե­ղի­նա­կը հա­մոզ­ված է, որ զար­գա­ցող երկր­ները, որ­պես­զի հաղ­թա­հա­րեն քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մերն և կա­րո­ղա­նան պա­տաս­խա­նել առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին, պետք է հա­մադ­րեն «governance» և «management» եզ­րույթ­նե­րի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գե­րը: Ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թացն են­թադ­րում է ոչ թե հան­րա­յին կա­ռա­վար­ման ա­վան­դա­կան մո­դե­լի մե­խա­նի­կա­կան բա­րե­փո­խում, այլ կա­ռա­վա­րող ընտրանի-գործարար ընտրանի-ար­հես­տակ­ցա­կան միութ­յան (տրի­պար­տիզմ) ղե­կա­վար­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նպա­տա­կա­մետ ար­դիա­կա­նա­ցում՝ հա­մա­ձայն նոր հան­րա­յին կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի: Հե­ղի­նա­կը, նկա­տի ու­նե­նա­լով պատ­րան­քա­յին կամ գու­նա­վոր («բա­րե­փո­խում­ներ ներք­ևից») հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի փոր­ձի անար­դ­յու­նա­վե­տութ­յու­նը, ա­ռա­ջար­կում է ար­դիա­կա­նա­ցում ի­րա­կա­նաց­նել «բա­րե­փո­խում­ներ վեր­ևից» սցե­նա­րի մի­ջո­ցով: Այդ պա­րա­գա­յում կա­ռա­վա­րող ընտրանին կամք է ցու­ցա­բե­րում և պա­հո­վում հան­րա­յին կա­ռա­վար­ման բո­լոր դե­րա­կա­տար­նե­րի ինս­տի­տու­ցիո­նալ գոր­ծու­նա­կու­թյու­նը՝ գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի մի­ջո­ցով:

Читать далее

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.