ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


Հոդ­վա­ծում հե­ղա­փո­խութ­յան դա­սա­կար­գա­յին՝ Վ. Լե­նին և քա­ղա­քակր­թա­կան՝ Ս. Հան­թինգ­տոն՝  մո­տե­ցում­նե­րի հի­ման վրա ու­սում­նա­սիր­ված է քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թա­ցը: Հե­ղի­նա­կն այն կար­ծի­քին է, որ ար­դի հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը հա­մա­կարգ­ված նպա­տա­կա­հար­մար է ու­սում­նա­սի­րել Ս. Հան­թինգ­տո­նի «խզման գծեր» հա­յե­ցա­կար­գի շրջա­նակ­նե­րում: Հոդ­վա­ծում կա­տար­ված է «խզման գծե­րի» վրա տե­ղի ու­նե­ցող «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» և «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» վեր­լու­ծութ­յուն: Ըստ հե­ղի­նա­կի՝ «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը» վար­կա­բե­կում և, հետ­ևա­բար, տա­պա­լում են ոչ թե ռե­ժի­մը, հա­մա­կարգն ու ինս­տի­տուտ­նե­րը, այլ գոր­ծող քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը. գլխա­վոր նպա­տա­կը ռե­ժի­մի ներ­սում լի­դե­րութ­յան փո­փո­խումն է:

«­Թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» հետ­ևանք են ոչ ժո­ղովր­դա­վար վար­չա­կար­գե­րի քայ­քա­յու­մը և ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման նոր փու­լը:

Հիմնաբառեր. հե­ղա­փո­խութ­յուն, քա­ղա­քակր­թա­կան խզման գծեր, գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն, թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն, քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մեր, ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում:

  Նոր աշ­խար­հա­կար­գի ձևա­վոր­ման շրջա­նում հետ­խորհր­դա­յին երկր­նե­րում սո­ցիալ-քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման դրո­շա­կա­կիր է դար­ձել ե­րի­տա­սար­դութ­յու­նը, ո­րը ձեռ­նա­մուխ է լի­նում քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» մի­ջո­ցով: Մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նութ­յան մեջ «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» պատ­ճառ­նե­րի վե­րա­բեր­յալ լիա­կա­տար հա­մա­ձայ­նութ­յուն չկա, սա­կայն առ­կա է բա­ցա­հայտ տե­ղա­շարժ զուտ դա­սա­կար­գա­յին մո­տե­ցում­նե­րից (մարք­սիզմ-լե­նի­նիզմ և նեո­մարք­սիզմ) դե­պի բազ­մա­գոր­ծոն նեո­վե­բե­րա­կան ուղղ­վա­ծութ­յան մո­տե­ցում­ներ [1]: Քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թա­ցի հա­մա­տեքս­տում անհ­րա­ժեշտ է նկա­տի ու­նե­նալ, որ նեո­վե­բե­րա­կա­նութ­յու­նը են­թադ­րում է ինչ­պես պե­տութ­յան և վեր­նա­խա­վե­րի վի­ճա­կի, մի­ջազ­գա­յին դրութ­յան, զանգ­ված­նե­րի մո­բի­լի­զա­ցիա­յի կար­ևո­րութ­յուն, այն­պես էլ քա­ղա­քա­կա­նութ­յան, տնտե­սութ­յան, լե­գի­տի­մութ­յան և բռ­նութ­յան ինք­նա­վար ո­լորտ­նե­րի բարդ փո­խազ­դե­ցութ­յուն՝ ազգ-պե­տութ­յան կա­յաց­ման և զար­գաց­ման հա­մար: Քա­ղա­քակր­թութ­յան փոր­ձից ակն­հայտ է, որ ցան­կա­ցած քա­ղա­քա­կան վար­չա­կարգ բախ­վում է բա­զում հիմ­նախն­դիր­նե­րի, այդ թվում՝ իշ­խա­նութ­յուն­նե­րից և կար­գե­րից բնակ­չութ­յան դժգո­հութ­յան ար­տա­հայտ­ման, վեր­նա­խա­վի ան­տար­բե­րութ­յան, ոչ պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի, տար­բեր աս­տի­ճա­նի զանգ­վա­ծայ­նու­թյան ապս­տամ­բու­թյուն­նե­րի, ան­հա­տա­կան ամ­բի­ցիա­նե­րի, ա­հա­բեկ­չութ­յան, խմբա­կա­յին բո­ղոք­նե­րի տար­բեր ձևե­րի: Որ­տե՞ղ է այն սահ­մա­նը, ո­րից հե­տո ներքև­նե­րի բո­ղո­քի տևա­կա­նութ­յու­նը, իս­կութ­յու­նը տես­նե­լու վեր­նա­խա­վի ա­նըն­դու­նա­կութ­յու­նը և քա­ղա­քա­կան ա­զա­տութ­յան ան­հատ կրիչ­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը կա­րող են դի­տարկ­վել որ­պես հե­ղա­փո­խութ­յուն:

Հար­ցադր­մա­նը հա­մա­կարգ­ված պա­տաս­խա­նե­լու նպա­տա­կով օգտ­վենք Ա. Թոյն­բիի դա­սա­կան «մար­տահ­րա­վեր-պա­տաս­խան» հա­յե­ցա­կար­գից: Վեր­ջի­նիս հա­մա­ձայն՝ ե­թե սո­ցիալ-քա­ղա­քա­կան փո­խազ­դե­ցութ­յան դաշ­տե­րում ընտր­ված ռազ­մա­վա­րութ­յու­նը (կա­շա­ռում, բա­նակ­ցութ­յուն­ներ և զի­ջում­ներ, ա­հա­բե­կում, ռեպ­րե­սիա­ներ և­ այլն) ոչ թե մա­րում, այլ ա­վե­լի մե­ծաց­նում են սո­ցիա­լա­կան դժգո­հութ­յու­նը, ա­պա իշ­խող վեր­նա­խա­վից ակն­կալ­վում է նոր պա­տաս­խան: Այդ պա­տաս­խա­նի հա­մա­պա­տաս­խա­նութ­յան աս­տի­ճա­նով պայ­մա­նա­վոր­ված՝ ճգնա­ժա­մը կա­րող է ճնշվել, խա­ղա­ղեց­վել, իսկ ան­տես­ման դեպ­քում՝ վե­րած­վել հե­ղա­փո­խութ­յան [2 с. 140]: Այդ գործ­ըն­թաց­նե­րը ծնում են հե­ղա­փո­խա­կան վարք ու­նե­ցող այն­պի­սի դե­րա­կա­տար­նե­րի, ո­րոնք, մշա­կե­լով մար­գի­նալ ռազ­մա­վա­րութ­յուն, հան­դես են գա­լիս սո­ցիալ-քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման քա­ղա­քա­կա­նութ­յամբ: Այս հա­մա­տեքս­տում պետք է նկա­տի ու­նե­նալ, որ գի­տա­կան գրա­կա­նութ­յան մեջ շրջա­նառ­վում է ոչ թե Վ. Ի. Լե­նի­նի, այլ Ս. Հան­թինգ­տո­նի՝ հե­ղա­փո­խութ­յան սահ­մա­նու­մը: Այս­պես, ըստ պրո­լե­տա­րիա­տի ա­ռաջ­նորդ Վ. Ի. Լե­նի­նի՝ հե­ղա­փո­խութ­յու­նն անհ­նա­րին է ա­ռանց հե­ղա­փո­խա­կան ի­րա­վի­ճա­կի ե­րեք գլխա­վոր պայ­ման­նե­րի. 1) հե­ղա­փո­խու­թյան հա­մար բա­վա­րար չէ, որ «ներք­ևին­նե­րը չցան­կա­նան», այլև անհ­րա­ժեշտ է, որ «վեր­ևին­նե­րը չկա­րո­ղա­նան» ա­ռաջ­վա նման կա­ռա­վա­րել, 2) ճնշված դա­սա­կար­գե­րի կա­րի­քի և­ աղ­քա­տութ­յան սո­վո­րա­կա­նից ա­վե­լի սրա­ցում, 3) նշվա­ծի արդ­յուն­քում այն զանգ­ված­նե­րի ակ­տի­վութ­յան զգա­լի բարձ­րա­ցում, ո­րոնք «խա­ղաղ» դա­րաշր­ջա­նում հան­գիստ թույլ էին տա­լիս թա­լա­նել ի­րենց, իսկ բուռն ժա­մա­նակ­նե­րում ներգ­րավ­վում են (ինչ­պես ճգնա­ժա­մի ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, այն­պես էլ հենց «վերև­նե­րի» կող­մից) հրահր­ված ե­լույթ­նե­րի մեջ: Հե­ղա­փո­խութ­յու­նը ծա­գում է այն­պի­սի ի­րա­վի­ճա­կից, երբ վե­րը թվարկ­ված օբ­յեկ­տիվ փո­փո­խու­թյուն­նե­րին միա­նում է սուբ­յեկ­տի­վը՝ հե­ղա­փո­խա­կան դա­սա­կար­գի` զանգ­վա­ծա­յին հե­ղա­փո­խա­կան շար­ժում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ըն­դու­նա­կու­թյու­նը, դա­սա­կարգ, ո­րը բա­վա­րար չա­փով ու­ժեղ է տա­պա­լե­լու (կամ ջար­դե­լու) հին կա­ռա­վա­րութ­յու­նը, ո­րը եր­բեք, նույ­նիսկ ճգնա­ժա­մե­րի ժա­մա­նակ­նե­րում, «չի ընկ­նի», ե­թե նրան «չգցեն» [3,
с. 218-219]:

 Ըստ Ս. Հան­թինգտ­ո­նի՝ «­Հե­ղա­փո­խութ­յու­նը հա­սա­րա­կութ­յան, քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի, սո­ցիա­լա­կան կա­ռույց­նե­րի, պե­տութ­յան ա­ռաջ­նոր­դութ­յան և քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ գե­րիշ­խող ար­ժեք­նե­րի ու ա­ռաս­պել­նե­րի ա­րագ, հիմ­նա­րար և բռ­նի փո­փո­խութ­յուն­ն է, ո­րն ու­ղեկ­ց­վում է ար­ժեք­նե­րի, ա­վան­դույթ­նե­րի, կրո­նա­կան հա­մոզ­մունք­նե­րի մի մա­սի ոչն­չաց­մամբ, մերժ­մամբ կամ կեր­պա­փոխ­մամբ՝ ար­դիա­կա­նաց­ման դե­րա­կա­տար­նե­րին դրդե­լով մշա­կե­լու փո­փոխ­վող ռազ­մա­վա­րութ­յուն» [4, с. 54]: Այդ­պի­սի հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման հա­մար մե­թո­դա­բա­նա­կան հիմք մշա­կե­լով՝ Ս. Հան­թինգ­տո­նը [4, с. 55-94] հա­մոզ­ված էր, որ քա­ղա­քակր­թութ­յու­նը մար­դուն ա­ռանձ­նաց­նում է մնա­ցած կեն­սա­բա­նա­կան տե­սակ­նե­րից, բա­ցի այդ, այն ո­րոշ­վում է ինչ­պես ընդ­հա­նուր օբ­յեկ­տիվ տար­րե­րով՝ լե­զու, պատ­մութ­յուն, կրոն, սո­վո­րույթ­ներ, սո­ցիա­լա­կան ինս­տի­տուտ­ներ, այն­պես էլ մարդ­կանց սուբ­յեկ­տիվ ինք­նա­նույ­նա­կա­նաց­մամբ. «Ի­րենց ար­մատ­նե­րը ո­րո­նող մարդ­կանց հա­մար թշնա­մի­նե­րը կար­ևոր են, և­ ա­մե­նա­վտան­գա­վոր պո­տեն­ցիալ թշնա­ման­քը ծա­գում է հիմ­նա­կան հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի «խզման գծե­րի» եր­կայն­քով» [5, c. 15]:

Այս հա­մա­տեքս­տում «խզման գծե­րը» այն տա­րածք­ներն են, որ­տեղ տե­ղի էին ու­նե­նում քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի փո­խա­դարձ ներ­թա­փան­ցում­ներ, որ­տեղ կա­րե­լի է մո­դե­լա­վո­րել հե­ղա­փո­խա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի զար­գաց­ման տար­բե­րակ­ներ՝ կապ­ված ինչ­պես հա­սա­րա­կութ­յան հա­մախմբ­ման, այն­պես էլ այս­տեղ հա­կա­մար­տութ­յան գո­տի­նե­րի ա­ռա­ջաց­ման հետ, ո­րոնք կա­րող են ի­րենց ազ­դե­ցութ­յու­նը տա­րա­ծել մշա­կու­թա­քա­ղա­քակր­թա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, քա­ղա­քատն­տե­սա­կան բա­վա­կան մեծ տա­րածք­նե­րի վրա: Քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի շրջա­նա­կում տե­ղի ու­նե­ցող «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» նա­խա­պատ­րաստ­ման ըն­թաց­քում լուծ­վում են ոչ միայն բնակ­չութ­յան հիմ­նա­կան զանգ­վա­ծի կյան­քի ո­րա­կի և կ­յան­քի մա­կար­դա­կի էա­կան բա­րե­լավ­ման, այլև քա­ղա­քակր­թութ­յան ընտ­րութ­յան հար­ցե­րը: Փաս­տո­րեն, «քա­ղա­քակր­թութ­յան խզման գծե­րի» վրա տե­ղի ու­նե­ցող «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» և «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» վեր­լու­ծութ­յու­նը ցույց է տա­լիս, որ այդ գոր­ծըն­թա­ցը կա­րող է հան­գեց­նել տա­րաբ­նույթ քա­ղա­քա­կան արդ­յուն­քի: Տվ­յալ պա­րա­գա­յում անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում տար­բե­րա­կել այս եր­կու հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը: Ե­թե հե­տամ­բող­ջա­տի­րա­կան (պոստ­տո­տա­լի­տար) վար­չա­կար­գե­րը փլու­զած Ար­ևել­յան Եվ­րո­պա­յի երկր­նե­րում ստաց­ված արդ­յուն­քի տե­սա­կե­տից «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» հետ­ևան­քով տե­ղի են ու­նե­նում հա­կա­ժո­ղովր­դա­վա­րա­կան վար­չա­կար­գե­րի քայ­քա­յում, վեր­նա­խա­վի փո­փո­խութ­յուն, քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի վե­րա­փո­խում և ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում ա­վե­տող ռազ­մա­վա­րա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան մշա­կում, ա­պա «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը» հան­գեց­րին իշ­խա­նութ­յան փո­փոխ­ման, սա­կայն ժո­ղովր­դա­վա­րութ­յան ճա­նա­պար­հին շրջա­դար­ձա­յին փուլ չդար­ձան: Այդ իսկ պատ­ճա­ռով նման հե­ղա­փո­խութ­յուն­ներն սկսել են ըն­կալ­վել որ­պես դրա­մա­տիկ սյու­ժեով քա­ղա­քա­կան ներ­կա­յա­ցում­ներ, որ­տեղ ո­րո­շիչ են երկ­րի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը, քա­ղա­քա­կր­թա­կան պատ­կա­նե­լութ­յու­նը, քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, կա­ռա­վար­ման ձևը, տնտե­սա­կան և սո­ցիա­լա­կան զար­գաց­ման մա­կար­դակը:

 «­Գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը» վար­կա­բե­կում և, հետ­ևա­բար, տա­պա­լում են ոչ թե ռե­ժի­մը, հա­մա­կարգն ու ինս­տի­տուտ­նե­րը, այլ գոր­ծող քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը հենց վեր­ջի­նիս մե­թոդ­նե­րով, ո­րոնք քայ­քա­յում են գո­յութ­յուն ու­նե­ցող ռե­ժի­մի հիմ­քե­րը: Այս­տեղ գլխա­վոր նպա­տա­կը ռե­ժի­մի ներ­սում լի­դե­րութ­յան փո­փո­խումն է՝ ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում խախտ­ված վար­չա­կար­գի ինս­տի­տու­ցիո­նալ հիմ­քե­րի (տվյալ դեպ­քում՝ ժո­ղովր­դա­վա­րութ­յան) վե­րա­կանգն­ման հա­մար:

«­Թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» արդ­յունք են ոչ ժո­ղովր­դա­վար վար­չա­կար­գե­րի քայ­քա­յու­մը և ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման նոր փու­լը, սա­կայն «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը», հան­գեց­նե­լով իշ­խա­նութ­յան փո­փո­խու­թյան, շրջա­դար­ձա­յին փուլ չդար­ձան ժո­ղովր­դա­վա­րութ­յան ճա­նա­պար­հին: Միակ հատ­կա­նի­շը, ո­րը միա­վո­րում է այս հե­ղա­փո­խութ­յուն­նե­րին, լայն մո­բի­լի­զա­ցիան է, ո­րը եր­կու դեպ­քում էլ միջ­դա­սա­կար­գա­յին է: Մաս­նակ­ցութ­յան ընդ­հա­նուր շար­ժա­ռիթ դար­ձան փո­փո­խութ­յուն­նե­րի կար­գա­խոս­նե­րը (հա­մա­կար­գե­րը՝ ա­ռա­ջին դեպ­քում, վեր­նա­խա­վե­րը` երկ­րորդ), ինչ­պես նաև ո­րո­շա­կի սո­ցիա­լա­կան դա­սա­կար­գե­րին կամ խմբե­րին պատ­կա­նե­լը: Ըստ մեր հայ­րե­նա­կից Վ. Չե­տեր­յա­նի՝ «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» ա­լի­քը «հան­գեց­րեց հե­ղա­փո­խութ­յան միակ ի­մաս­տով` շրջեց անց­ման հա­րա­ցույ­ցը» [6, p. 136]: Ըստ Հան­թինգ­տո­նի՝ «հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը կա­րող են հան­գեց­նել քա­ղա­քա­կա­նութ­յան, լի­դե­րութ­յան և քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի, բայց ոչ եր­բեք սո­ցիա­լա­կան կա­ռուց­ված­քի և­ ար­ժեք­նե­րի փո­փո­խութ­յան»:

Ե­թե Ս. Հան­թինգ­տո­նը մշա­կել է աշ­խար­հի քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ա­պա­գա ձևա­փո­խում­նե­րի մե­թո­դա­բա­նութ­յու­նը, ա­պա դրա ի­րա­կա­նաց­ման մե­թոդ­նե­րը հա­մա­կարգ­վել են «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» գա­ղա­փա­րա­խոս Ալ­բերտ Էյնշ­տեյ­նի ան­վան ինս­տի­տու­տի տնօ­րեն Ջին Շար­պի կող­մից, ո­րի մշա­կած 198 մե­թոդ­ներն օգ­տա­գործ­վել են բո­լոր «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» ժա­մա­նակ: Շար­պը հա­մար­վում է տար­բեր երկր­նե­րում «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի» նա­խա­պատ­րաստ­ման ժա­մա­նա­կաշր­ջա­նում ակ­տի­վո­րեն գոր­ծող «Օտ­պոր» (­Սեր­բիա), «Կ­մա­րա» (Վ­րաս­տան), «­Պո­րա» (Ուկ­րաի­նա), «­Քել­Քել» (Ղրղզս­տան), «­Զուբր» (­Բե­լա­ռուս), «Սա­յու­դիս» (­Լիտ­վա) շար­ժում­նե­րի գա­ղա­փա­րա­կան ո­գեշն­չո­ղը: «Ոչ բռնի պայ­քա­րի տե­սութ­յուն» աշ­խա­տութ­յան մեջ Ջ. Շարպն ընդգ­ծում է, որ բռնութ­յան փո­խա­րեն պայ­քա­րը տար­վում է «բնակ­չութ­յան և հա­սա­րա­կա­կան ինս­տի­տուտ­նե­րի կող­մից կի­րառ­վող հո­գե­բա­նա­կան, սո­ցիա­լա­կան, տնտե­սա­կան և քա­ղա­քա­կան զեն­քով: Ն­ման զեն­քը հայտ­նի է տար­բեր ա­նուն­նե­րով` բո­ղոք, գոր­ծա­դուլ, հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նից հրա­ժար­վել, բոյ­կոտ­, դժգո­հութ­յան ար­տա­հայ­տում և ժո­ղովր­դա­կան ինք­նա­կա­ռա­վա­րում» [7]: Ջ. Շար­պի մշա­կած ոչ բռնի պայ­քա­րի 198 մե­թոդ­նե­րի կա­ռուց­ված­քայ­նաց­ման վե­րա­բեր­յալ կոշտ հրա­հանգ­ներ չկան. երկր­նե­րից յու­րա­քանչ­յու­րում նշված մե­թոդ­նե­րը կա­րող են կի­րառ­վել ցան­կա­ցած հա­մադ­րութ­յամբ՝ օգ­տա­գոր­ծե­լով մար­գի­նալ­նե­րին, օ­տար­ված­նե­րին, սպա­սում­նե­րի հիաս­թա­փութ­յան մեջ հայտն­ված­նե­րին, ի­րենց ի­րա­վունք­նե­րի հա­մար պայ­քա­րող փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րին, հա­վակ­նոտ­նե­րին: Բազ­մա­մա­կար­դակ ա­նո­րո­շութ­յան հաս­տատ­ման հա­մար «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի» շուրջ ծա­վալ­ված քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճում Հար­վար­դի հա­մալ­սա­րա­նի Քե­նե­դու ան­վան պե­տա­կան կա­ռա­վար­ման դպրո­ցի ԶԼՄ-նե­րի և հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան կենտ­րո­նի պրո­ֆե­սոր Ժո­զեֆ Ս. Նա­յը մշա­կեց և հի­մ­նա­վո­րեց «փա­փուկ ու­ժի» (soft power) տեխ­նո­լո­գիան: Ըստ Ջ. Նա­յի՝ «փա­փուկ ու­ժը» քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի և կա­ռա­վա­րող է­լի­տա­յի գոր­ծառ­ման ան­բա­ժան մաս է, և, որ­պես այդ­պի­սին, այն նաև «խե­լա­ցի ուժ» է, որը, ա­պա­հո­վե­լով ներ­քա­ղա­քա­կան կա­յու­նութ­յուն, հե­տա­մուտ է ար­դի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մա­կար­գում սե­փա­կան պե­տութ­յան ինք­նու­թյան ար­դիա­կա­նաց­մա­նը [8, c. 176-177, 180]: Այս գոր­ծըն­թա­ցում ո­րո­շիչ են «խե­լա­ցի ու­ժի» արդ­յու­նա­վե­տութ­յունն ա­պա­հո­վող հետև­յալ կա­րո­ղութ­յուն­նե­րը. hու­զա­կան հա­վա­սա­րակշ­ռութ­յուն, հե­ռա­տե­սութ­յուն և ժա­մա­նա­կի մար­տա­հրա­վեր­նե­րին հա­մար­ժեք ռիս­կե­րի հաշ­վարկ­ման ըն­դու­նա­կութ­յուն, հան­րութ­յան հետ շփման ա­նընդ­հա­տութ­յունն ա­պա­հո­վող հե­տա­դարձ կա­պի վրա հիմն­ված հա­ղոր­դակ­ցութ­յուն [9]: Այս տե­սա­կե­տի վրա հիմն­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը նե­րա­ռում է քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան կա­ռույց­նե­րը, ո­րոնց ա­ջակց­մամբ է միայն ավ­տո­րի­տար պե­տութ­յուն­նե­րում լե­գալ և լե­գի­տիմ մի­ջոց­նե­րով վար­չա­կար­գի փո­փո­խութ­յուն իրա­կա­նաց­վում: Ավ­տո­րի­տար պե­տութ­յուն­նե­րում ընտ­րութ­յուն­նե­րի լե­գի­տի­մութ­յու­նը վի­ճար­կող «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» սա­տա­րու­մը «փա­փուկ ու­ժի» և «խե­լա­ցի ու­ժի» զու­գա­միտ­ման ձևե­րից է: Միայն այս պա­րա­գա­յում է, որ ին­սուր­գենտ­նե­րը` բո­ղո­քի կրիչ­նե­րը, շեշ­տը դրել են ա­զա­տութ­յան, մաս­նա­վոր սե­փա­կա­նութ­յան նկատ­մամբ լե­գի­տիմ ի­րա­վուն­քի, ա­զատ շու­կա­յա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի և պե­տա­կան կար­գա­վոր­ման գոր­ծող կար­գին հա­կադր­ման, ինչպես նաև ի­րա­կա­նութ­յու­նը փո­փո­խե­լու հան­րա­յին շա­հի շահարկման վրա: Այս հա­մա­տեքս­տում Նա­յի «փա­փուկ ու­ժի» և «խե­լա­ցի ու­ժի» զու­գա­միտ­ման գոր­ծըն­թա­ցը վճռա­կան դեր ու­նի նոր աշ­խար­հա­կար­գի կա­յաց­ման պայ­ման­նե­րում, քա­նի որ ազ­դե­ցութ­յան, իշ­խա­նութ­յան այս տե­սա­կը ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված է ոչ միայն տե­ղե­կատ­վութ­յան ծա­վա­լի ա­ճի, ինչ­պես նաև հա­մա­ցան­ցի շնոր­հիվ այդ տե­ղե­կատ­վութ­յան ան­ներ­դաշ­նակ ու ա­րագ տա­րած­ման, այլև գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի սկզբունք­նե­րի կի­րառ­մամբ՝ ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի մշակ­ման հետ: Այս­տեղ գլխա­վո­րը մրցու­նակ մաս­նակ­ցութ­յունն է և սե­փա­կան ռազ­մա­վա­րա­կան ա­պա­գա­յի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման կան­խա­տե­սու­մը [10]:

Այդ դի­տանկ­յու­նից ակն­հայտ է, որ սո­ցիալ-քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի հաղ­թա­հա­րու­մը հնա­րա­վոր չէ ի­րա­կա­նաց­նել և կա­ռա­վա­րել միայն ու­ժա­յին մե­թոդ­նե­րով: Ակն­հայտ է, որ ցան­կա­ցած հա­սա­րա­կութ­յու­նում, բա­րե­փո­խում­նե­րին, հե­ղաշր­ջում­նե­րին, հե­ղա­փո­խութ­յուն­նե­րին զու­գա­հեռ, տե­ղի են ու­նե­նում նաև այս­պես կոչ­ված խորհր­դա­նիշ­նե­րի հե­ղա­փո­խութ­յուն­ներ: Ընդ ո­րում, ար­մա­տա­պես վե­րա­նայ­վում է «խորհր­դան­շա­կան կա­պի­տա­լը», ո­րը կու­տակ­վել է քա­ղա­քա­կան զար­գաց­ման նա­խորդ փու­լի ըն­թաց­քում:

Հայ­կա­կան «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յան» հա­ջո­ղութ­յան և­ արդ­յու­նա­վետ փո­փո­խութ­յուն­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ է հայ հա­սա­րա­կութ­յան գի­տակ­ցութ­յան «վե­րատ­րանս­ֆոր­մա­ցիա», ինչն էլ իր հեր­թին պա­հան­ջում է խորհր­դան­շա­կան աշ­խար­հի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցում: Ե­թե քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յու­նը ցան­կա­նում է լի­նել լե­գի­տիմ ու խա­րիզ­մա­տիկ և հ­րա­ժար­վում է ա­նո­րո­շութ­յուն­ներ մա­կա­ծե­լուց, ա­պա ի սկզբա­նե պետք է գծագ­րի իր կող­մից կա­ռուց­վող աշ­խար­հի ա­զա­տութ­յան և հու­մա­նիզ­մի սիմ­վոլ­նե­րը (­Մի­շել Ֆու­կո):

Խորհր­դան­շա­կան հե­ղա­փո­խութ­յուն­նե­րն ա­ռա­վել նշա­նա­կա­լի են, քա­նի որ կոչ­ված են կտրուկ փո­խե­լու մեր և­ աշ­խար­հի մա­սին ու­նե­ցած մեր պատ­կե­րա­ցու­մը՝ մշա­կե­լով անվ­տանգ Ներ­կա­յի և Ա­պա­գա­յի տես­լա­կանն ու ի­րա­կա­նաց­ման մե­խա­նիզմ­նե­րը:

Այդ հա­մա­տեքս­տում «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» պայ­ման­նե­րում ար­մա­տա­պես ար­դիա­կա­նաց­վում է պատ­մա­կա­նո­րեն կու­տակ­ված «խորհր­դան­շա­կան կա­պի­տա­լը»՝ հու­մա­նի­զաց­նե­լով արդ­յուն­քի կա­ռա­վար­ման փի­լի­սո­փա­յութ­յու­նը: Կար­ծում ենք, որ հայ հա­սա­րա­կութ­յան խորհր­դան­շա­կան հիե­րար­խիա­յի ար­ժե­քա­յին փո­փո­խութ­յու­նը մո­տա­վո­րա­պես պետք է ըն­թա­նա այս­պի­սի մո­դե­լով.

Ան­կա­ռա­վա­րե­լի թվա­ցող խորհր­դան­շա­կան գոր­ծըն­թաց­ներն ի­րա­կա­նում հստա­կո­րեն ուղղ­ված են ո­րո­շա­կի նպա­տա­կի՝ հաղ­թա­հա­րել խնդիր­նե­րը «փա­փուկ ու­ժի» մի­ջո­ցով: «­Փա­փուկ ու­ժը» են­թադ­րում է հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցութ­յան այ­լընտ­րան­քա­յին ար­դիա­կա­նա­ցում՝ տե­ղե­կա­տվու­թյան, գի­տե­լի­քի և մ­շա­կույ­թի օգ­նութ­յամբ:

Փոխ­վում է «թշնա­մի-բա­րե­կամ» և «հե­րոս-հա­կա­հե­րոս» կողմ­նո­րո­շիչ­նե­րի հա­մա­կար­գը՝ պայ­մա­նա­վոր­ված նոր աշ­խար­հա­տե­սութ­յամբ, աշ­խար­հըն­կալ­մամբ, ինչ­պես նաև նոր հիմ­նա­վոր­ված և չ­հիմ­նա­վոր­ված ամ­բի­ցիա­նե­րով:

Կեր­պա­փոխ­վում է ծի­սա­յին տա­րա­ծութ­յու­նը` PR և GR կա­պե­րի վե­րա­նայ­ման արդյունքում կեր­պա­փոխ­վում և վե­րարժ­ևոր­վում է իշ­խա­նութ­յուն–­հա­սա­րա­կութ­յուն կա­պը: Նոր ծի­սա­կա­նութ­յան հա­ջո­ղութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է նոր սիմ­վոլ­նե­րի մի­ջո­ցով արդ­յուն­քի կա­ռա­վար­ման նոր մա­կար­դա­կի և­ իշ­խա­նութ­յան խա­րիզ­մա­յի եր­կա­րա­կե­ցութ­յան ա­պա­հով­մամբ:

Հին տեքս­տե­րը կորց­նում են ի­րենց ար­դիա­կա­նութ­յու­նը, ար­տադր­վում են գա­ղա­փա­րա­խո­սա­կան նոր տեքս­տեր, ո­րոնք կոչ­ված են հիմ­նա­վո­րե­լու ազ­գա­յին անվ­տան­գութ­յան նոր ըն­կա­լում­նե­րը՝ ա­պա­հո­վե­լով անց­յալ-ներ­կա-ա­պա­գա կա­պը, ինչ­պես նաև հա­սա­րա­կութ­յան և­ իշ­խա­նութ­յան ռա­ցիո­նալ և­ ի­ռա­ցիո­նալ է­ներ­գիան:

Քա­ղա­քա­կան բեմ են բարձ­րա­նում ազ­գա­յին մրցու­նա­կութ­յան բարձ­րաց­ման և հայ­կա­կան քա­ղա­քակր­թութ­յան բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման նոր հեր­մե­նալ տեքստ մշա­կող­նե­րը` լրագ­րող­ներ, գրող­ներ, գիտ­նա­կան­ներ, ինչ­պես նաև վիր­տո­ւալ աշ­խար­հի դե­րա­կա­տար­ներ (բլո­գեր­ներ, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի օգ­տա­տե­րեր):

Շա­րու­նա­կա­կան քա­ղա­քա­ցիա­կան կրթութ­յուն և քա­ղա­քա­ցիա­կան մշա­կույ­թի զար­գա­ցում, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն կտա զար­գաց­նե­լու քա­ղա­քա­ցիա­վա­րութ­յան (civiliarchic) ինս­տի­տու­տը՝ մո­դե­լա­վո­րե­լով ա­զատ ժա­մա­նա­կի տնօ­րին­ման ար­ժե­քա­բա­նութ­յու­նը:

«­Փոր­ձի և ս­խա­լի» կա­ռա­վար­ման հա­րա­ցույ­ցի մեր­ժում և «գի­տա­վեր­լու­ծա­կան» կա­ռա­վար­ման հա­րա­ցույ­ցի օգ­նութ­յամբ իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թի հու­մա­նի­զա­ցում, գեր­շա­հույ­թի և փոխ­հա­մա­ձայ­նեց­ված խմբիշ­խա­նութ­յան մեր­ժում, տրի­պար­տիզ­մի հաս­տա­տում, ինչ­պես նաև ե­րի­տա­սար­դութ­յան քա­ղա­քա­կան սո­ցիա­լա­կա­նա­ցում:

Հան­րա­գու­մա­րենք. ՀՀ-ում քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մի հաղ­թա­հար­ման հա­մար անհ­րա­ժեշտ է բարձ­րաց­նել ժո­ղովր­դա­վա­րութ­յան ո­րա­կը և հ­րա­ժար­վել մար­գի­նա­լութ­յու­նից: Այդ նպա­տա­կով քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի բո­լոր ինս­տի­տուտ­նե­րը, ՀՀ «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յան» հա­ջո­ղութ­յունն ա­պա­հո­վե­լու նկա­տա­ռում­նե­րով, պետք է ի­րա­կա­նաց­նեն սո­ցիա­լա­կան երկ­խո­սութ­յան, սե­րունդ­նե­րի հա­մե­րաշ­խութ­յան, ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­յու­նութ­յան, սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յուն` ա­պա­հո­վե­լով բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցում:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Голдстоун Дж., К теории революции четвертого поколения, Логос. № 5, 2006.с. 58-103, Голдстоун Дж., Революции. Очень краткое введение. М.: Изд-во Института Гайдара. 2015, 192 c., Козер Л. А., Функции социального конфликта. М.: Идея-пресс, 2000, 208 c.
  2. Тойнби А. Дж.,Постижение истории: Сборник, Пер. с англ. Е. Д. Жаркова, М., Рольф, 2001, 640 с.
  3. Ленин В. И., Крах II Интернационала. ПСС. Т. 26. с. 218–219.
  4. Хантингтон С., Политический порядок в меняющихся обществах, пер. с англ. В. Р. Рокитянского. М., Прогресс-Традиция,2004, с. 54.
  5. Хантингтон С., Столкновение цивилизаций. Пер. с англ. Т. Велимеев. М. АСТ, 2007, c.
  6. Cheterian V., From reform and transition to «Coloured revolutions», Journal of commu­nist studies and transition politics. L., 2009.-Vol. 25, N 2-3.-p. 136.
  7. Шарп Джин, Теория ненасильственной борьбы» . http://mioritix.tripod.com/civica/sharp1(24.03.2019).
  8. Най Дж. С., Гибкая власть. Как добиться успеха в мировой политике. М.: ФСПИ Тренды, 2006. С. 176–177, 180.
  9. Joseph Nye on Smart Power. Harvard Kennedy School Insight Interview. July 3, 2008. Author: Doug Gave. https://www.belfercenter.org/publication/joseph-nye-smart power?fbclid=IwAR2FjkwAaz4sTIukdd2et9AAbuoZOk3aaUYoFJNkEh1aN633YDBKmKfz-MA
  10. Մարգարյան Մ. Մ., «Փափուկ ուժի» (soft power) տեխնոլոգիայի կիրառման անհրաժեշտության մասին https://mmmargaryan.wordpress.com/2016/08/27/փափուկ-ուժի-soft-power-տեխնոլոգիայի-կիրառմ/

Мариам Маргарян

Заведующая кафедрой политического управления

и публичной политики Академии государственного управления РА,

доктор политических наук, профессор

РЕВОЛЮЦИЯ И ПРОЦЕСС ПРЕОДОЛЕНИЯ КРИЗИСОВ ПОЛИТИЧЕСКОГО РАЗВИТИЯ

В статье, на основе классовой В.И. Ленин и цивилизационных С. Хантингтон подходов теории революций изучено преодоление кризисов политических процессов. По мнению автора, современные революции следует рассматривать/изучать в контексте концепции линии разломов С. Хантингтона. В статье сделан анализ между цветными и бархатными революциями, которые происходят на линиях разломов. По мнению автора, цветные революции дискредитируют, и следовательно, свергают не режим, институт и систему, а действующую политическую элиту. Основная цель — изменение лидерства внутри режима.

В результате бархатных революций недемократические режимы подрываются и приходит новый этап демократического транзита.

Ключевые слова: революция, линии цивилизационных разломов, цветная революция, бархатная революция, кризис политических процессов, демократический транзит.

Mariam Margaryan

Head of Chair of Political Governance and

Public Policy at Public Administration

Academy of the Republic of Armenia,

Doctor of Political Science, Professor

REVOLUTION AND THE PROCESS OF OVERCOMING
POLITICAL DEVELOPMENT CRISES

Based on class (V. Lenin) and civilizational (S. Huntington) approaches of the theory of revolutions, the overcoming of crises of political processes is studied in the article. According to the author, modern revolutions should be studied in the context of S. Huntington’s fault line concept. The article analyzes color revolutions and velvet revolutions that occur on fault lines. According to the author, color revolutions discredit and therefore overthrow not the regime, institution and system, but the current political elite. The main goal is to change leadership within the regime. As a result of velvet revolutions, non-democratic regimes are undermined and a new stage of democratic transit comes.

Keywords: revolution, cizilizational fault lines, ցolor revolution, velvet revolution, political process crisis, democratic transit.

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: