ՄԵՐԻՏՈԿՐԱՏԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ


 Հոդ­վա­ծում հիմ­նա­վոր­ված է մո­տե­ցում, որ ար­դի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ցան­ցա­յին օգ­տա­գոր­ծու­մը նոր մար­տահ­րա­վեր­ներ է նե­տել և պա­հանջ­ներ է ա­ռա­ջադ­րել մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նուն: Շեշ­տադր­ված է մո­տե­ցում, որ մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նին պա­տաս­խա­նա­տու է գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի կի­րա­ռմամբ բարձ­րաց­նել հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ո­րա­կը՝ նպաս­տե­լով ի­րեն վստահ­ված իշ­խա­նութ­յան օրինականացմանը (լե­գի­տի­մաց­մա­նը), ժո­ղովր­դա­վա­րութ­յան ինս­տի­տու­ցիո­նա­լաց­մա­նը և շա­րու­նա­կա­կան բա­րե­փո­խում­նե­րին: Այս հա­մա­տեքս­տում կար­ևոր­ված է մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը: Մի կող­մից ար­ժեք­նե­րը որ­պես յու­րա­հա­տուկ կա­պող օ­ղակ հա­մախմ­բում են ընտ­րա­նուն և հա­սա­րա­կութ­յա­նը, մյուս կող­մից բնա­կա­նոն տրանս­ֆոր­մաց­նում նրանց քա­ղա­քա­կան ինք­նութ­յու­նը: Փաս­տարկ­ված է մո­տե­ցում, որ հետ­խորհր­դա­յին երկր­նե­րում մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու որ­պես քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­ի դե­րա­կա­տար­ման ու­սում­նա­սի­րութ­յունն անհ­րա­ժեշտ է ի­րա­կա­նաց­նել պո­լիար­խիա­յի հիմ­քի վրա՝ կար­ևո­րե­լով իշ­խա­նութ­յան ապ­ա­կենտ­րո­նա­ցու­մը՝ փոխ­հա­մա­ձայ­նեց­ված խմբիշ­խա­նութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը կան­խե­լու և ներ­կա­յա­ցուց­չա­կան ժո­ղովր­դա­վա­րութ­յան դե­րը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով:

 Բա­նա­լի բա­ռեր. քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նա­ցում, ընտ­րա­նի, մե­րի­տոկ­րա­տիա, տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան ցան­ցեր, քա­ղա­քա­կան ինք­նութ­յուն, տրանս­ֆոր­մա­ցիա, ժո­ղովր­դա­վա­րութ­յան ինս­տի­տու­ցիո­նա­լա­ցում:

 Մե­րի­տոկ­րա­տա­կան (լատ. meritus՝ ար­ժա­նա­վոր, և հուն. κράτος՝ իշ­խա­նութ­յուն) ընտ­րա­նու կա­յաց­ման սկզբունք­նե­րը մշա­կել է Վ. Պա­րե­տոն՝ հեն­վե­լով հա­վա­քագր­ված ընտ­րա­նու (է­լի­տա) գոր­ծու­նեութ­յան ժա­մա­նակ նրա ստա­ցած վար­կա­նի­շի ար­ժե­քա­յին ցու­ցա­նիշ­նե­րի վրա [1, cc. 137-145]։ Մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ըստ Գ. Մոս­կա­յի, քա­ղա­քա­կան ա­ռու­մով ակ­տիվ, բա­նի­մաց և մր­ցու­նակ մար­դիկ են, ո­րոնց կողմ­նո­րոշ­վա­ծութ­յու­նը դե­պի իշ­խա­նութ­յուն դարձ­նում է նրանց կազ­մա­կերպ­ված և ն­պա­տա­կաս­լաց [2, cc. 187-195]։ Խո­սե Օր­տե­գա ի Գա­սե­տի հա­մոզ­մամբ, մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու կազ­մում հա­վա­քագր­վում են «Ես» ու­նե­ցող, ա­ռանձ­նա­հա­տուկ ըն­դու­նա­կութ­յուն­նե­րով, անձն­վեր, ճկուն, ազ­գա­յին մտա­ծո­ղութ­յուն ու­նե­ցող ա­րիս­տոկ­րատ մար­դիկ, ո­րոնք կա­րող են կա­ռա­վա­րել (նաև դի­մա­կա­յել) զանգ­ված­նե­րին [3, cc. 36-39]։

Մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու որ­պի­սութ­յան և լի­նե­լիութ­յան հիմ­նախն­դիր­նե­րը հիմ­նա­վո­րել է Ջ. Հելբ­րեյ­տը, ով շեշ­տադ­րեց հե­տին­դուստ­րիալ հա­սա­րա­կութ­յան ար­ժե­քա­բա­նութ­յու­նը՝ կար­ևո­րե­լով «տեխ­նոկ­րատ» ընտ­րա­նի­նե­րին, քա­նի որ «նրանք գոր­ծու­նեութ­յան տար­բեր ո­լորտ­նե­րում ու­նակ են բարձր մաս­նա­գի­տա­կան մա­կար­դա­կով ի­րենց գի­տե­լիք­նե­րը վե­րա­ծել գե­րա­կա­յութ­յան՝ տի­րա­պե­տե­լով ա­ռաջ­նա­կարգ կազ­մա­կերպ­չա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րի» [4, сc. 56-58]: Այս հա­մա­տեքս­տում հե­տին­դուստ­րիալ հա­սա­րա­կութ­յան տե­սութ­յան հիմ­նա­դիր Դ. Բե­լն ընտ­րա­նին բնու­թագ­րեց «որ­պես մաս­նա­գի­տա­կան տեխ­նոկ­րատ­նե­րի և «հզոր գիտ­նա­կան­նե­րի» սո­ցիա­լա­կան խումբ, ո­րին բնո­րոշ են՝ կրթութ­յան, մաս­նա­գի­տա­կան բարձր ո­րա­կա­վո­րում ստա­նա­լու, ստեղ­ծա­րա­րութ­յան և սո­վո­րե­լու մեծ ցան­կութ­յու­նը: Կր­թութ­յու­նը իշ­խա­նութ­յան հաս­նե­լու կար­ևոր մի­ջոց­նե­րից մեկն է: Իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ան­դամ­ներ են դառ­նում ին­տե­լեկ­տո­ւալ­ներ, ով­քեր տի­րա­պե­տում են մշա­կու­թա­յին կա­պի­տա­լին և քա­ղա­քա­կան դիս­կուր­սի մշա­կույ­թին» [5, сc. 19- 26]:

Մե­րի­տոկ­րա­տիան իր ծնուն­դով, խել­քով ու տա­ղան­դով, ինչ­պես նաև նպա­տա­կաս­լա­ցութ­յամբ՝ «մարմ­նա­վո­րե­լով հա­սա­րա­կութ­յան ակն­կա­լիք­նե­րի և սպա­սում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը նրանք ի­րենց վրա նվի­րա­կան պար­տա­կա­նութ­յուն են վերց­նում՝ կա­ռա­վա­րե­լիս հեն­վել մար­դա­սի­րութ­յան և բա­րո­յա­կա­նութ­յան սկզբունք­նե­րի վրա:Այդ ի­մաս­տով մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նին «հրա­ման-կա­տա­րում» գոր­ծըն­թաց­նե­րում հան­դես է գա­լիս և՛ որ­պես հրա­մա­յող, և՛ կա­տա­րող պայ­մա­նա­վոր­ված նրա­նով թե ինչ ծա­ռա­յութ­յան հա­մար է հայտն­վել կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում» [6, էջեր 236-237]: Որ­պես իշ­խա­նութ­յան հա­տուկ ձև «մե­րի­տոկ­րա­տիա» եզ­րույ­թը նո­րո­վի շրջա­նա­ռութ­յան մեջ է դրվել անգ­լիա­ցի սո­ցիո­լոգ Միտ­չել Յան­գի կող­մից՝ ի հա­կադ­րութ­յուն ա­րիս­տոկ­րատ­նե­րի և դե­մոկ­րատ­նե­րի իշ­խա­նութ­յան: Իր հա­կաու­տո­պիա­յում Մ. Յան­գը եր­գի­ծա­բա­նի լեզ­վով նկա­րա­գրում է մտա­վո­րա­կա­նութ­յու­նից կազմ­ված, նա­խա­ձեռ­նե­լու ու­նա­կութ­յուն ունե­ցող «նոր օ­լի­գար­խիա­յի» իշ­խա­նութ­յան գա­լը, ո­րը կտրված է հա­սա­րա­կութ­յու­նից [7, pp. 21-28]: XX դա­րի 70-80-ա­կան թվա­կան­նե­րին
ԱՄՆ-ում Մ. Պ­լատ­նե­րը, Դ. Բել­լը, Զ. Բ­ժե­զինս­կին մե­րի­տոկ­րա­տիա­յի վե­րա­բեր­յալ ձևա­կեր­պե­ցին քա­ղա­քա­կան տե­սութ­յուն, ո­րն­ ուղղ­ված է հա­վա­սա­րա­րա­կան (է­գա­լի­տար) գա­ղա­փար­նե­րի դեմ և կոչ­ված է ար­դա­րաց­նե­լու «նոր­ ին­տե­լեկ­տո­ւալ ընտ­րա­նու» տնտե­սա­կան և քա­ղա­քա­կան գե­րա­զան­ցութ­յու­նն այ­լոց վրա [8, p. 29]:

Հենց այս դի­տանկ­յու­նից էլ ընտրանու տե­սութ­յան շրջա­նակ­նե­րում առա­վել հստա­կեց­վեց մե­րի­տոկ­րա­տիա­յի տե­սութ­յու­նը [9, pp. 29-68]: Հեն­վե­լով Վ.­ Պա­րե­տո­յի, Մ. Յան­գի և Դ. Բե­լլի մշա­կած մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու բնու­թա­գրիչ­նե­րի վրա` Կ.­ Ման­հեյ­մն ընտ­րա­նին սահ­մա­նե­ց­ որ­պես «սե­փա­կան նվա­ճում­նե­րի վրա հիմն­ված աս­տի­ճա­նա­կարգ­ված, բայց հա­րա­բե­րա­կա­նո­րեն ան­կախ և փո­փոխ­վող մե­ծութ­յուն»` ի տար­բե­րութ­յուն «դա­սա­կար­գի», ո­րին պատ­կա­նե­լութ­յու­նը ո­րոշ­վում է ծագ­մամբ [10, сc. 70-71] : Այլ խոս­քով, մար­դը կա­րող է ընտ­րա­նուն միա­նալ բա­ցա­ռա­պես սե­փա­կան ջան­քե­րի շնոր­հիվ, օ­րի­նակ` կա­ռա­վար­ման ո­լոր­տում իր ըն­դու­նա­կութ­յուն­նե­րը բա­ցա­հայ­տե­լով, հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ար­դիա­կա­նաց­ման ու­ղի­ներ մշա­կե­լով և­ այլն: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ծնուն­դով պայ­մա­նա­վոր­ված ար­տո­նութ­յուն­նե­րը պահ­պան­վում են նաև ժա­մա­նա­կա­կից ժո­ղովր­դա­վա­րութ­յան պայ­ման­նե­րում, երբ միա­ժա­մա­նակ գոր­ծում են ծագ­ման, սե­փա­կա­նութ­յան և սե­փա­կան հա­ջո­ղութ­յան գոր­ծոն­նե­րը: Այս տե­սա­կե­տը կի­սում էր նաև Մոս­կան, ո­րը պնդում էր, թե «բո­լոր կա­ռա­վա­րող դա­սա­կար­գե­րը պետք է դառ­նան ժա­ռան­գոր­դող` ե­թե ոչ օ­րեն­քով, ա­պա փաս­տա­ցի» [11, c. 187–198]: Աս­վա­ծի հա­մա­տեքս­տում Ռ. Դա­լը, ա­ռանձ­նաց­նե­լով հինգ հատ­կա­նիշ­՝ ի­դեա­լա­կան սկզբունք­ներ, միա­ժա­մա­նակ նշում է, որ չկա և չի ե­ղել ի­դեա­լա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վա­րում. ուղ­ղա­կի ժո­ղովր­դա­վա­րութ­յան «ի­դեա­լա­կան» սկզբունք­ները հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս տես­նե­լու ժո­ղովր­դա­վա­րութ­յան հնա­րա­վո­րութ­յան սահ­ման­նե­րը և դ­րանք հա­մե­մա­տե­լու ի­րա­կան ժո­ղովր­դա­վա­րութ­յան հետ: Այդ հատ­կա­նիշ­ներն են.

  1. Արդ­յու­նա­վետ մաս­նակ­ցութ­յուն. այս գոր­ծըն­թա­ցն­ են­թադ­րում է, որ քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է ու­նե­նան հա­մա­պա­տաս­խան և հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­ներ` ի­րենց կար­ծի­քը և վե­րա­բեր­մուն­քն­ ար­տա­հայ­տե­լու ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րի նկատ­մամբ:
  2. Ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման ըն­թաց­քում քվեար­կութ­յան հա­վա­սա­րութ­յան սկզբուն­քի պահ­պա­նում. ե­րաշ­խա­վո­րում է ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման մաս­նա­կից­նե­րի հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյան ա­պա­հո­վում` ի­րենց կար­ծի­քը ձևա­վո­րե­լու հա­մար:
  3. Լու­սա­վոր­ված (քա­ղա­քա­կիրթ) գի­տակ­ցութ­յուն, այ­սինքն` քա­ղա­քա­ցի­նե­րի գի­տա­կ­ցութ­յան բարձր մա­կար­դա­կի առ­կա­յու­թյուն, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն կտա նրանց հաս­կա­նա­լու և գի­տակ­ցե­լու ի­րենց շա­հե­րին հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րի ըն­դու­նու­մը:
  4. Վե­րահս­կո­ղութ­յան հաս­տա­տում «օ­րա­կար­գի» նկատ­մամբ. դե­մո­սը պետք է հաս­կա­նա, թե օ­րա­կարգ մտնե­լու հա­մար հա­սա­րա­կութ­յա­նը զբա­ղեց­նող ինչ հիմ­նախն­դիր­ներ են ա­ռա­վել կար­ևոր, և կա­րո­ղա­նա վե­րահս­կել օ­րա­կար­գի ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քը:
  5. Քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցում քա­ղա­քա­ցի­նե­րի ընդգրկ­վա­ծութ­յան ա­պա­հո­վում: Այս հինգ սկզբունք­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը կա­պա­հո­վի ի­դեա­լա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վա­րում, ին­չը ի­րա­կա­նութ­յան մեջ գրե­թե չի հան­դի­պում [12, c. 89-95]: Միայն այս պա­րա­գա­յում է պո­լիար­խիան ն­պաս­տում ժո­ղովր­դա­վա­րութ­յան ար­ժեք­նե­րի և­ ի­դեալ­նե­րի ըն­դար­ձակ­մա­նը՝ հնա­րա­վո­րութ­յուն տա­լով մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նուն ապա­հո­վել քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցու­մը:

Այս­պի­սով՝ պո­լիար­խիան քա­ղա­քա­կան հա­մա­կարգ է, որ­տեղ կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նող ընտր­յալ փոք­րա­մաս­նութ­յու­նը վե­րահսկ­վում է մե­ծա­մաս­նութ­յան կող­մից։ Միայն այդ ճա­նա­պար­հով են քա­ղա­քա­ցի­նե­րը զերծ մնում ընտ­րա­նու ան­պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից և կա­մա­յա­կա­նութ­յու­նից։ Իր հեր­թին, մաս­նա­գի­տա­կան բարձր մա­կար­դակ ու­նե­ցող մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նին, խու­սա­փե­լով խմբիշ­խան շա­հե­րի հետ նույ­նա­նա­լուց, կա­րո­ղա­նում է հմտո­րեն ներ­դաշ­նա­կել հա­սա­րա­կութ­յան մեջ առ­կա տա­րաբ­նույթ ար­ժե­շա­հա­յին հա­մա­կար­գը։ Հա­մա­ձայն­վե­լով Ռ.­ Դա­լի հետ՝ նշենք, որ քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րում, բացի ար­հես­տա­վար­ժութ­յու­նից, նոր կա­ռա­վա­րող ընտ­րա­նին պետք է ինք­նութ­յուն ու­նե­նա։ Քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­մամբ թե­լադր­ված օբ­յեկ­տիվ վե­րա­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նե­լիս նա պետք է կար­ևո­րի «իր ճա­նա­պար­հի» էութ­յու­նը և հ­նա­րա­վո­րինս խու­սա­փի ի­րա­կա­նութ­յան մար­գի­նալ արժ­ևո­րու­մից։

Հան­րա­գու­մա­րե­լով ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման հետ­խորհր­դա­յին փոր­ձը Հա­մաշ­խար­հա­յին բան­կի 1997 թվա­կա­նի հա­մաշ­խար­հա­յին զար­գաց­ման մա­սին զե­կույ­ցում նշվում է, որ մե­րի­տոկ­րա­տա­կան մո­տե­ցու­մը նպա­սա­տում է բարձր ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող կադ­րե­րի ներ­հոս­քին պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգ՝ բարձ­րաց­նե­լով պե­տա­կան կա­ռա­վար­ման ո­րակն ու հե­ղի­նա­կութ­յու­նը և զ­գա­լի կեր­պով ազ­դում է պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում աշ­խա­տե­լու հե­տաքրք­րութ­յան վրա [13, p.92]: Այս ա­մե­նի հետ մեկ­տեղ նշվում է, որ երբ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում աշ­խա­տան­քա­յին ա­ռաջ­խա­ղա­ցու­մը հիմն­վում է անձ­նա­կան կա­պե­րի վրա կամ քա­ղա­քա­կա­նաց­ված է, պե­տա­կան ծա­ռա­յող­ներն ա­վե­լի շատ մտա­հոգ­վում են ինչ­պես գո­հաց­նել ի­րենց ղե­կա­վար­նե­րին կամ ազ­դե­ցիկ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին, իսկ հե­ղի­նա­կութ­յան բարձ­րաց­ման հա­մար աշ­խա­տան­քի ըն­դուն­ման բո­լոր կոշտ մե­թոդ­նե­րի և ս­տան­դարտ­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը ձա­խող­վում է:

Այս հա­մա­տեքս­տում ու­շագ­րավ է Չի­նաս­տա­նի օ­րի­նա­կը [14, pp. 124-160], [15]: Այս­պես, Սուն դի­նաս­տիա­յի ժա­մա­նակ լայ­նո­րեն կի­րառ­վում է կեցզյույ [16, pp. 45-47] կոչ­վող քննութ­յուն­նե­րի ե­ռաս­տի­ճան հա­մա­կար­գը, ո­րի օգ­նութ­յամբ ղե­կա­վար պաշ­տո­նի հա­մար ընտր­վում էին այն­պի­սի հա­վակ­նորդ­ներ, ով­քեր ա­ռա­վել լավ էին հաս­կա­նում ար­վես­տից, կոն­ֆու­ցիա­կա­նութ­յու­նից և վար­չա­կան խնդիր­նե­րից [17, p. 121]։ Բա­րե­փո­խում­ների չի­նա­կան մո­դե­լի ա­ռա­վե­լութ­յու­նն ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցում կա­ռա­վա­րող ընտ­րա­նու պա­տաս­խա­նատ­վութ­յան դե­րի բարձ­րա­ցումն է: Հենց այդ պա­տաս­խա­նատ­վութ­յան գի­տակ­ցումն էր, որ ստի­պում էր նրանց ո­րո­շում­ներ ըն­դու­նել և­ ի­րա­կա­նաց­նել՝ հեն­վե­լով հան­րա­յին շա­հի վրա: Այս մո­տե­ցումն էլ հե­տա­գա­յում կի­րա­ռեց Դեն Ս­յաո Պի­նը, որն էլ հնա­րա­վո­րութ­յուն տվեց խու­սա­փե­լու ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում­նե­րին հա­տուկ սո­ցիա­լա­կան բևե­ռա­ցու­մից: Դառ­նա­լով ՉԺՀ-ի նոր ղե­կա­վա­րը՝ Դեն Սյաո Պինը մշա­կեց «­Չորս ար­դիա­կա­նա­ցում» ծրա­գի­րը, ըստ ո­րի՝ գի­տա­տեխ­նի­կա­կան նվա­ճում­նե­րի հի­ման վրա պետք է ար­դիա­կա­նաց­վեին արդ­յու­նա­բե­րութ­յու­նը, գյու­ղատն­տե­սութ­յու­նը, գի­տութ­յու­նը և ռազ­մա­կան ո­լոր­տը (1964 թվա­կա­նից Չի­նաս­տա­նը դար­ձել էր աշ­խար­հի 4-րդ մի­ջու­կա­յին զենք ու­նե­ցող եր­կի­րը): Դեն Ս­յաո Պի­նի ծրագ­րի մի­ջո­ցով Չի­նաս­տա­նը կարճ ժա­մա­նա­կում զար­գա­ցավ. թույ­լատր­վեց մաս­նա­վոր կա­պի­տա­լի ա­զատ շու­կա­յա­կան գոր­ծու­նեութ­յու­նը, զար­գա­ցավ ներ­քին և­ ար­տա­քին առև­տու­րը։ Դեն Ս­յաո Պի­նը ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման և­ ի­րա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցում հաշ­վի էր առ­նում հան­րա­յին շա­հը: Տն­տե­սա­գետ­նե­րը Դեն Ս­յաո Պի­նի ի­րա­կա­նաց­րած բա­րե­փո­խում­ներն ան­վա­նում են տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­պա­կենտ­րո­նաց­ված ավ­տո­րի­տա­րիզմ (ՏԱԱ): ՏԱԱ հա­մա­կար­գը մրցակ­ցութ­յուն ստեղ­ծեց ծայ­րա­մա­սե­րի միջև, քա­նի որ այն վե­րա­բե­րում էր միայն տնտե­սութ­յա­նը, իսկ կադ­րե­րը խիստ վե­րահսկ­վում էին քա­ղա­քա­կան կենտ­րո­նի կող­մից [18, c.484]:

Իսկ Սին­գա­պու­րի ա­ռա­ջին վար­չա­պետ Լի Կո­ւան Յուն պնդում էր. եթե ցան­կա­նում եք, որ Սին­գա­պու­րը լի­նի հա­ջո­ղակ պե­տութ­յուն, անհ­րա­ժեշտ է ստեղ­ծել մի այն­պի­սի հա­մա­կարգ, ո­րը թույլ կտա բո­լոր լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րին և­ ա­մե­նաար­ժա­նի­նե­րին աշ­խա­տանք ստա­նալ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում, ո­րը ու­նի այդ­պի­սի մաս­նա­գետ­նե­րի կա­րի­քը [19, c 71]: Մե­րի­տոկ­րա­տիան ա­ռա­ջին ան­գամ Սին­գա­պու­րի խորհր­դա­րա­նում օգ­տա­գործ­վել է 1971 թվա­կա­նին, խորհր­դա­րա­նի ան­դա­մը, ով բարձ­րաց­րեց այս հար­ցը, նշում էր. Ե­կեք աշ­խա­տենք Սին­գա­պու­րի հա­սա­րա­կութ­յան հա­մար, որ­տեղ մի կող­մից մար­դիկ պարգ­ևատր­վում են և­ ա­ռաջ գնում ար­ժա­նիք­նե­րի հի­ման վրա, իսկ մյուս կող­մից՝ բա­վա­րար հնա­րա­վո­րութ­յուն­ներ են ըն­ձեռն­վում նրանց, ով­քեր դրա կա­րի­քը ու­նեն: Ե­կեք ստեղ­ծենք ոչ միայն այն­պի­սի հա­սա­րա­կութ­յուն, ո­րը հիմն­ված է մե­րի­տոկ­րա­տիա­յի սկզբունք­նե­րի վրա, այլև՝ թող այն լի­նի մե­րի­տոկ­րա­տիա գու­մա­րած հա­սա­րա­կութ­յուն [20, c. 100-106]:

Մե­րի­տոկ­րա­տիան են­թադ­րում է ա­ռա­վել կա­րո­ղու­նակ­նե­րի կող­մից հնա­րա­վոր ա­ռա­վե­լա­գույն արդ­յուն­քի ա­պա­հո­վում և հա­մա­պա­տաս­խա­նա­բար հա­սա­րա­կութ­յան կեն­սա­գոր­ծու­նեութ­յան բո­լոր մա­կար­դակ­նե­րում սո­ցիա­լա­կան բա­րե­կե­ցութ­յան բարձ­րա­ցում՝ հնա­րա­վո­րութ­յուն տա­լով հա­սա­րա­կութ­յան տար­բեր շեր­տե­րի ա­ռա­վել կա­րո­ղու­նակ մարդ­կանց զար­գա­նա­լու և­ ի­րենց ա­վան­դը ներդ­նե­լու հա­սա­րա­կութ­յան զար­գաց­ման հա­մար: Մե­րի­տոկ­րա­տիան կա­րող է դառ­նալ հզոր գոր­ծիք սո­ցիա­լա­կան ճկու­նութ­յան հա­մար՝ ծա­ռա­յե­լով խթան մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու հա­մար օգ­տա­գոր­ծել բո­լոր ջան­քերն ու ռե­սուրս­նե­րը հաս­նե­լու հա­մար առա­վե­լա­գույն արդ­յուն­քի՝ բա­ցա­հայ­տե­լով իր ամ­բողջ պո­տեն­ցիա­լը:

Ներ­կա գլո­բալ ան­հա­վա­սար մրցակ­ցա­յին պայ­ման­նե­րի առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում անհ­րա­ժեշտ է ստեղ­ծել հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­ներ պե­տա­կան կա­ռա­վա­րա­ման հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման հա­մար: Ան­հա­վա­սա­րութ­յու­նն ա­րա­մատ­վոր­ված և ժա­ռան­գա­բար փո­խանց­վող երևույթ է [21, с. 237]: Ո­րակ­յալ կրթութ­յու­նը, ա­ռող­ջա­պա­հութ­յան հա­սա­նե­լիութ­յու­նը, զար­գա­ցած հան­րա­յին տրանս­պոր­տա­յին հա­մա­կար­գը կա­րող են նպաս­տել հա­սա­րա­կութ­յան հա­մար հա­վա­սար հա­նա­րա­վո­րութ­յուն­նե­րի ստեղծ­մա­նը, ո­րը թույլ կտա զար­գա­նալ և­ ա­ռաջ­խա­ղա­ցում ապ­րել:

Այ­սօր, երբ ան­հա­վա­սա­րութ­յան մա­կար­դակն ան­հա­մե­մա­տե­լի ա­ճել է, կար­ևոր է թույլ չտալ որ­պես­զի մե­րի­տոկր­տա­կան հա­մա­կա­րա­գի սկզբունք­նե­րի գոր­ծառ­ման արդ­յուն­քում իշ­խա­նութ­յան գան այն­պի­սի կա­ռա­վա­րող­ներ, ով­քեր ի սկզբա­նե չու­նեին որ­ևէ ա­ռա­վե­լութ­յուն և հ­նա­րա­վո­րութ­յուն ա­ռաջ­խա­ղաց­ման հա­մար:

Սին­գա­պու­րի օ­րի­նա­կով բնո­րո­շե­լով մե­րի­տոկ­րա­տիան՝ Դո­նալդ Լոուն ընդգ­ծում է մե­րի­տոկ­րա­տիա­յի ի­րա­կա­նաց­ման կար­ևո­րութ­յու­նը պրակ­տի­կա­յում. … գո­յութ­յուն ու­նեն մե­րի­տոկ­րա­տիա­յի տար­բեր տե­սակ­ներ, ո­րոնց մի մա­սը կա­ռու­ցո­ղա­կան են, իսկ մյուս­նե­րը՝ հնա­րա­վոր է կոր­ծա­նա­րար: Քն­նար­կում­նե­րը պի­տի լի­նեն ոչ թե մե­րի­տոկ­րա­տիան ըն­դու­նե­լու կամ չըն­դու­նե­լու շուրջ, այլ՝ թե մե­րի­տոկ­րա­տիա­յի որ տե­սակն է անհ­րա­ժեշտ տվյալ հա­սա­րա­կութ­յա­նը [22, p. 49]:

Մե­րի­տոկ­րա­տիան ար­ժա­նիք­նե­րի հա­մար պարգ­ևատր­ման հա­մա­կարգ է, իսկ մե­րի­տոկ­րա­տիա­յի գնա­հատ­ման հա­մար կար­ևոր նշա­նա­կութ­յուն ու­նի ար­ժա­նիք­նե­րի սահ­մա­նու­մը: Ըստ Ո­ւիլ Մակ­Կոր­տի՝ ար­ժա­նիք­նե­րի սահ­մա­նու­մը են­թադ­րում է հետև­յա­լը.

ա աշ­խա­տա­տե­ղեր, բո­լոր մա­կար­դակ­նե­րում. Ան­հա­տա­կան ո­րակ­նե­րի և­ ար­ժա­նիք­նե­րի դի­տար­կում ինչ­պես ա­ռաջ­խա­ղաց­ման, այն­պես էլ՝ սկզբնա­կան նշա­նակ­ման ժա­մա­նակ,

բ ա­մե­նա­լավ թեկ­նա­ծու. Ցան­կա­լի մա­կար­դա­կով աշ­խա­տան­քը կա­տա­րել կա­րո­ղա­ցող թեկ­նա­ծու­նե­րի մեջ ակ­նա­ռու կեր­պով տար­բեր­վող իր անձ­նա­յին և մաս­նա­գի­տա­կան հատ­կա­նիշ­նե­րով,

գ բաց բո­լո­րի հա­մար. Միայն ներ­քին կադ­րա­յին բա­զա­յից կամ անձ­նա­յին ցու­ցակ­նե­րից չպի­տի կա­տա­րել նշա­նա­կում­նե­րը,

դ պար­բե­րա­կան, թա­փան­ցիկ և բո­ղո­քար­կե­լի. Ող­ջուն­վում է ո­րո­շում­նե­րի ող­ջա­միտ քննա­դա­տութ­յու­նը և բո­ղո­քար­կու­մը՝ դի­տար­կե­լով այն որ­պես հե­տա­դարձ կա­պի ա­պա­հո­վում, ո­րը օգ­նում է կա­յաց­նել ա­ռա­վել արդ­յու­նա­վետ ո­րո­շում­ներ [23, pp. 1-13]:

Այս­պի­սով, միայն ար­ժա­նիք­նե­րի վրա հիմն­ված, մե­րի­տոկ­րա­տա­կան սկզբունք­նե­րով ա­ռաջ­նորդ­վող կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում է ընտ­րա­նին կեր­պա­փոխ­վում և թար­մա­նում մրցակ­ցա­յին ընտ­րութ­յան մի­ջո­ցով, որի հիմ­քում ըն­կած է բո­լո­րի կող­մից ըն­դու­նե­լի կա­նո­նաար­գեր և­ ո­րոնք կա­րող են բո­ղո­քարկ­վել, ե­թե բա­ցա­հայտ­վում են խախտ­ման դեպ­քեր: Ընդ­հան­րաց­նե­լով անց­նան շրջա­նի քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման փոր­ձը՝ ակն­հայտ է, որ «…սոսկ հրա­ման-կա­տա­րում գոր­ծըն­թա­ցում հայտնված, թե­կուզ ա­մե­նաին­տե­լի­գենտ խմբին չի կա­րե­լի մե­րի­տոկ­րա­տա­կան ընտրանի ան­վա­նել։ Մե­րի­տոկ­րա­տա­կան է կա­ռա­վա­րողների այն խումբը, ո­րը, ներ­դաշ­նակելով հա­նրային, ազգային և խմբային շա­հե­րը, ա­րա­րիչ (բիո­ֆիլ) կա­ռա­վա­րում է ի­րա­կա­նաց­նում։ Այ­սօր կա­ռա­վա­րող մե­րի­տոկ­րա­տա­կան ընտրանուց պա­հանջ­վում է քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման ո­րո­շա­կի ար­ժե­քա­յին կողմ­նո­րո­շում­ներ և նոր մարդասիրական սկզբունք­ների իրականացում։ Ս­տա­նա­լով կա­ռա­վար­ման ի­րա­վունք՝ նա չպետք է բացարձակացնի այն. անհ­րա­ժեշտ է արդիականացնել և՛ հանրային, և՛ քա­ղա­քա­կան դաշ­տը (ինչպես նաև՝­ իր ան­ձը)» [6, էջ 237]։ Հետ­ևա­բար հա­վա­քագր­վե­լով քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգում՝ բաց ճա­նա­պար­հով ա­ռա­վել ար­հես­տա­վարժ և տա­ղան­դա­վոր ան­հատ­ներն այն ժո­ղովր­դա­կա­նաց­նե­լու ի­րա­կան ուղիներ են մշա­կում։ Պե­տա­կան իշ­խա­նութ­յան ժո­ղովր­դա­կա­նաց­ման գլխա­վոր ե­րաշ­խի­քը կա­ռա­վա­րող վերնախավի հե­ղի­նա­կութ­յու­նը, մրցունակութ­յունն ու հա­մոզ­մունք­ներն են, ո­րոնք էլ հա­սա­րա­կութ­յու­նում ար­ժե­քա­յին ընդ­հա­ն­րութ­յուն են ստեղ­ծում։ Ար­ժե­քա­յին կողմ­նո­րո­շիչ­նե­րի ընդ­հան­րութ­յու­նը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս քաղաքական համակարգի արդիականացում ի­րա­կա­նաց­նել ա­ռանց հա­սա­րա­կութ­յան բևե­ռաց­ման և բա­խում­նա­յին ցնցում­նե­րի։ Ժո­ղովր­դա­վա­րութ­յան հաս­տատ­ման հա­մար վճռա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի գոր­ծու­նեութ­յան մեկ­նար­կա­յին պայ­ման­նե­րի հա­վա­սա­րութ­յու­նը։ Հա­վա­սար մեկ­նար­կա­յին պայ­ման­նե­րում լե­գի­տիմ հաղ­թա­նա­կ տարած ընտրանու գոր­ծու­նեութ­յու­նն անհրաժեշտաբար կտար­բե­րա­կի տար­բեր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րով օժտ­ված կա­ռա­վա­րիչ­նե­րին։

Ա­մո­փե­լով՝ նշենք, որ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման ներ­կա գոր­ծըն­թա­ցի վրա ազ­դում են այն­պի­սի գոր­ծոն­ներ, ո­րոնք նպաս­տում են հա­սա­րա­կութ­յան քա­ղա­քա­կան մշա­կույ­թի և քա­ղա­քա­կան գի­տակ­ցութ­յան ժո­ղովր­դա­վա­րաց­մաը, բազմակարծության (պլու­րա­լիս­տա­կան) գա­ղա­փա­րա­խո­սութ­յան կի­րառ­մա­նը և­ այլն: Հետ­ևա­բար մե­րի­տոկ­րա­տա­կան ընտ­րա­նու կող­մից հստակ ար­ժե­հա­մա­կար­գի ձևա­վո­րումն ու դրան հա­վա­տա­րիմ մնալն ար­դիա­կա­նաց­ման բնա­կա­նո­նութ­յունն ա­պա­հո­վող անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րից է:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Парето В., О применении социологических теорий // Социологические исследования (Социс). 1995. №10. С. 137 – 145
  2. Моска, Г., Правящий класс [Текст] / Г. Моска // Социологические исследования. — 1994. — № 10. — c.187-195
  3. Ортега-и-Гассет X., Восстание масс. — М., Изд: АСТ, 2008, 200 c.
  4. Гэлбрейт Дж., Новое индустриальное общество. Пер. с англ. / Дж. Гэлбрейт. — М.: Изд: АСТ, СПб.: Terra Fantastica, 2004 — М., 2004, 602 c
  5. Белл Д., Грядущее постиндустриальное общество. Опыт социального прогнозирования / Перевод с английского. Изд. 2-ое, испр. и доп. — М.: Academia, 2004. CLXX, 788 c.
  6. Մարգարյան Մ.Մ., Քաղաքական լիդերություն տեսություն և պրակտիկա,- Երևան, ՀՀ ՊԿԱ, 312 էջ
  7. Young, M., The Rise of the Meritocracy 1870-2033: An essay on education and society. London: Thames and Hudson, 1958, 160 p.
  8. Oxford dictionary; https://en.oxforddictionaries.com/definition/meri. tocracy
  9. Bell D., On meritocracy and equality// National Affairs, NUMBER 29 — FALL 1972, p.p. 29-68; Bell D. On Meritocracy and Eguality; The New Egualitarianism. Questions and Challenges. New-York — 79 Nondon, 1979
  10. Манхейм К., Диагноз нашего времени / Пер. с нем. и англ.; Отв.ред. и сост. Я.М.Бергер и др. М.: Юрист, 1994. 700 с.
  11. Моска Г., Правящий класс. Церкви, партии, секты/ Пер. с англ. и примеч. Т.Н. Самсоновой/ Социологические исследования. – 1994. № 10. c. 187–198
  12. Даль Р., Демократия и ее критики / Пер. с англ. Под ред. М. В. Ильина.- М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2003, 576 с.
  13. World Bank. 1997. World Development Report 1997: The State in a Changing World. New York: Oxford University Press. 92
  14. David L. Hall and Roger T. Ames, Confucian Democracy, 2003, pp. 124-160, http://www3.nccu.edu.tw/~kangchan/readings/Hall_ DL&Ames_RT(2003).pdf
  15. Маслов А.А., Конфуций. Суждения и беседы,; худож.-оформ. А. Семенова. Изд. 2-е. Ростов н/Д: Феникс, 2006. 304 с
  16. Elman, Benjamin A. , Cultural History of Civil Examinations in Late Imperial China, 2000, 797 p.
  17. James E. McClellan III, Harold Dorn, Science and Technology in World History. Second Edition. Johns Hopkins university press, 2006. 478 p.
  18. Панцов А., Дэн Сяопин М., Молодая гвардия (ЖЗЛ). 2013, 558с.
  19. Куа Дж., Государственное управление в сингапурском стиле. Лондон, 2010. N2,С. 136-145.
  20. Макс Эверест-Филлипс, Меритократия И Совершенст­во­вание Государственной Службы, Международный Журнал Реформы И Практики Государственной Службы. № 1, Окт. 2015, c. 100-106, https://astanahubjournal.org/index.php/ijcsrp/article/download/9/46
  21. Томас Пикетти, Капитал в XXI веке. – М., Ад Маргинем Пресс, 2015. 592 c.
  22. Low, Donald, “Good Meritocracy, Bad Meritocracy.” In Hard Choices: Challenging the Singapore Consensus, Donald Low and Sudhir Thomas Vadaketh, Singapore: NUS Press. 2014. pp. 48-58.
  23. McCourt, Willy, “The Merit System and Integrity in the Public Service.” Development Economics and Public Policy Working Paper Series. N 20: Institute for Development Policy and Management, University of Manchester 2007, pp 1-13. http://www.seed.manchester.ac.uk/medialibrary/ IDPM/working_papers/depp/depp_wp20.pdf

МЕРИТОКРАТИЧЕСКАЯ ЭЛИТА КАК АКТОР ПОЛИТИЧЕСКОЙ МОДЕРНИЗАЦИИ

МАРИАМ МАРГАРЯН, ЛИЛИТ ЧИЧОЯН

Академия государственного управления Республики Армения

В статье обосновывается подход, согласно которому, в ходе современных процессов модернизации сетевое применение новых информационно-коммуникационных технологий бросило новые вызовы и выдвинуло новые требования меритократическим элитам. Акценти­руется подход, согласно которому меритократическая элита ответст­вен­на за поднятие качества публичной политики посредством применения научно-аналитической парадигмы, способствуя легитими­зации доверенной ей власти, институционализации демократии и реализации последовательных реформ. В этом контексте, придается важное значение ценностной системе меритократической элиты. Обосновывается подход, согласно которому в постсоветских странах изучение меритократической элиты как актора процесса политической модернизации необходимо осуществлять на основе полиархии, подчеркивая важность децентрализации власти, с целью предотвра­щения согласованной деятельности власти групп, а также повышения роли представительской демократии.

Ключевые слова: политическая модернизация, элита, меритокра­тия, информационно-коммуникационные сети, политическая идентич­ность, трансформация, демократическая институционализация.

 

MERITOCRATIC ELITE AS AN ACTOR OF POLITICAL MODERNIZATION

MARIAM MARGARYAN, LILITH CHICHOYAN

Public Administration Academy of the Republic of Armenia

 

The article develops an approach according to which during the current process of modernization the network application of new information-communication technologies raised new challenges and brought up new demands to meritocratic elites. It accentuates that meritocratic elite is responsible for improving the quality of public policy through the application of scientific-analytical paradigm, which fosters the legitimization of its power, the institutionalization of democracy, and implementation of ongoing reforms. In this context, the article emphasizes the value system of the meritocratic elite. The article justifies that the study of the meritocratic elite as an actor of political modernization should be based on polyarchy, underlying the importance of decentralization of power to prevent coordinated action form groups of power, as well as to increase the role of the representative democracy.

Keywords: political modernization, elite, meritocracy, information-communication networks, political identity, transformation, institutionalization of democracy.

Ներկայացվել է խմբագրություն 23.09.2019

Երաշխավորվել է տպագրության 28.10.2019

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: