ՌԱՑԻՈՆԱԼԻ ԵՎ ԻՌԱՑԻՈՆԱԼԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ


Տե­ղե­կատ­վա­կան ներկա դա­րաշր­ջանն ըն­դար­ձա­կել է ճա­նա­չո­ղութ­յան սահ­ման­նե­րը` շեշ­տադ­րե­լով սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յու­նը որ­պես  հան­րա­յին անվ­տան­գութ­յան գե­րա­կա ար­ժեք: Այս հա­մա­տեքս­տում հոդվածում քննարկ­ված է հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման քա­ղա­քակր­թա­կան, սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան և ինս­տի­տու­ցիո­նալ ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում, պայ­մա­նա­վոր­ված ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րի առ­կա­յութ­յամբ, ի­ռա­ցիո­նա­լը որո­շիչ է դարձել, քա­նի որ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս կան­խա­տե­սել ՀՔՎԳ­-ի հիմ­նախնդ­րի այ­լընտ­րան­քա­յին լուծ­ման ու­ղի­նե­րը: Այս նկա­տա­ռում­նե­րով կարևոր­ված է ռա­ցիո­նալն ու ի­ռա­ցիո­նա­լը հա­սա­րա­կա­կան ընտ­րութ­յան գոր­ծըն­թա­ցում, ո­րի հիմ­քի վրա էլ ի­րա­կա­նաց­վում է հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ար­դիա­կա­նա­ցու­մը: Ա­ռա­ջարկ­վում է հան­րա­յին անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վել արդ­յուն­քի, ժա­մա­նա­կի, ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման օգ­նութ­յամբ:

Հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան վեր­լու­ծութ­յան գոր­ծըն­թա­ցը (այ­սու­հետ` ՀՔՎԳ) բազ­մա­շերտ, հա­մա­լիր ամ­բող­ջութ­յուն է և ի­րա­կա­նաց­վում է հա­սա­րա­կա­կան գի­տութ­յուն­նե­րի հա­մա­կար­գա­յին հե­տա­զո­տութ­յան մի­ջո­ցով:

ՀՔՎԳ ­հա­մա­կար­գա­յին հե­տա­զո­տութ­յու­նը ո­րա­կա­պես փո­խում է հան­րա­յին կա­ռա­վար­ման ու­սում­նա­սի­րութ­յան ե­ղա­նակ­ներն ու բնույ­թը, ար­դիա­կա­նաց­նում ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը և ստեղ­ծում հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հա­մար ժա­մա­նա­կա­կից մար­տահ­րա­վեր­նե­րին պա­տաս­խա­նե­լու նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ: Այս ի­մաս­տով ո­րո­շիչ է անձ­նա­կան ու հան­րա­յին շա­հե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­մը ՀՔՎԳ­-ում, ո­րը են­թադ­րում է հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնվող ռա­ցիո­նալ և ի­ռա­ցիո­նալ  գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խա­ղա­յին տրա­մա­բա­նութ­յան բա­ցա­հայ­տում` անց­յալ–ներ­կա–ա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան մեջ: Հան­րա­յին անվ­տան­գութ­յան  ա­պա­հով­ման նկա­տա­ռում­նե­րով անհ­րա­ժեշ­տութ­յուն է ա­ռա­ջա­ցել ՀՔՎԳ­-ում հա­մա­կար­գա­յին քննարկ­ման են­թար­կել երևույթ­նե­րի իմա­ցութ­յան–ա­նի­մա­ցութ­յան, ճա­նա­չե­լիութ­յան–ան­ճա­նա­չե­լիութ­յան, ներ­դաշ­նակ–ան­ներ­դաշ­նակ տե­ղե­կաց­վա­ծութ­յան, ան­ձա­նա­կան–հան­րա­յին շա­հե­րի սահ­ման­նե­րի ու­սում­նա­սի­րու­մը` ռա­ցիո­նա­լի և ի­ռա­ցիո­նա­լի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում:

Ռա­ցիո­նա­լը երևույ­թի տրա­մա­բա­նո­րեն հիմ­նա­վոր­ված և հա­մա­կարգ­ված ի­մա­ցութ­յունն է, ո­րը բա­ցա­հայ­տում է ՀՔՎԳ­-ում հան­րա­յին փո­փո­խութ­յուն­նե­րի բազ­մա­չա­փութ­յան միջև առ­կա կա­պե­րը: Լի­նե­լով ի­մա­ցութ­յան և ճա­նա­չո­ղութ­յան աս­տի­ճա­նի զու­գա­միտ­ման գոր­ծոն` ռա­ցիո­նա­լը բա­ցա­հայ­տում է քա­ղա­քա­կա­նութ­յան դե­րա­կա­տար­նե­րի շա­հա­յին հա­մա­կար­գը, իսկ ի­ռա­ցիո­նա­լը գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հու­զա­կա­նութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված զգա­յա­կանն է: Ռա­ցիո­նա­լի և ի­ռա­ցիո­նա­լի նմա­նօ­րի­նակ մեկ­նա­բա­նութ­յու­նը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս վեր­ջին­նե­րիս դի­տար­կել որ­պես հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնվող, սա­կայն միմ­յանց լրաց­նող  հա­մա­կար­գա­յին ամ­բող­ջութ­յուն: Աս­վա­ծը փաս­տենք հան­րա­յին կա­ռա­վար­ման և քա­ղա­քա­կա­նութ­յան վեր­լու­ծու­թյան ան­տիկ տեքս­տե­րը ու­սում­նա­սի­րող Ա. Լոսևի մո­տեց­մամբ. «…նույն ձևով, ինչ­պես որ մենք հա­մադ­րում ենք ա­զա­տութ­յունն ու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, էութ­յունն ու երևույ­թը, ներ­քինն ու ար­տա­քի­նը, բո­վան­դա­կութ­յունն ու ձ­ևը, ի­դեա­լա­կանն ու նյու­թա­կա­նը, այդ նույն ձ­ևով Պլա­տո­նը սո­վո­րեց­նում է հա­մադ­րել ռա­ցիո­նալն ու ի­ռա­ցիո­նա­լը» [1, с. 635]: Փաս­տո­րեն կա­ռա­վար­ման գոր­ծըն­թա­ցի հիմ­նա­կան դե­րա­կա­տա­րը մարդն է, որն իր շա­հե­րի դեմ ուղղ­ված ար­տա­քին և ներ­քին սպառ­նա­լիք­նե­րին պա­տաս­խա­նում է ի­մա­ցութ­յու­նը կեր­պա­փո­խե­լու մի­ջո­ցով՝ իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, հա­րա­բե­րութ­յուն­նե­րը դարձ­նե­լով միա­ժա­մա­նակ և՛ ռա­ցիո­նալ, և՛ ի­ռա­ցիո­նալ:

Ի­մա­ցութ­յու­նը սուբ­յեկ­տիվ երևույթ է և որ­պես այդ­պի­սին այն դի­տար­կե­լով Է. Կան­տը (1724–1804) գրել է. «Աշ­խար­հը թեև ես ըն­կա­լում եմ այն­պի­սին, ինչ­պի­սին կա ինք­նին, բայց ճա­նա­չում եմ այն­պես, թե ինչ­պի­սին է ներ­կա­յա­նում այն ինձ» [2, с. 181]: Երևույ­թի և ինք­նին ի­րի սահ­մա­նա­կե­տում Է. Կան­տը կա­ռա­վա­րու­մը մեկ­նա­բա­նում է աշ­խար­հի ճա­նա­չե­լիութ­յան մա­կար­դա­կով` շեշ­տադ­րե­լով դրա սուբ­յեկ­տիվ բնույ­թը:

Փաս­տո­րեն ցան­կա­ցած վեր­լու­ծութ­յուն չի հաղ­թա­հա­րում ճա­նա­չո­ղութ­յան բա­ցար­ձակ սահ­մա­նը, այդ իսկ պատ­ճա­ռով, նպա­տա­կադր­ման ար­ժե­քա­բա­նութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված, այն ի­րա­վի­ճա­կա­յին է, ռազ­մա­վա­րա­կան, ինչ­պես նաև թաք­նա­հա­րույց, աս­տի­ճա­նա­կար­գա­յին, ցան­ցա­յին, պատ­վի­րակ­ված և այլն:

Մ. Հայ­դե­գե­րի կար­ծի­քով, քա­նի որ ճա­նա­չո­ղութ­յու­նը սուբ­յեկ­տիվ է, ուս­տի պատ­մութ­յան հե­տա­զո­տութ­յու­նը դառ­նում է անհ­նա­րին, որով­հետև մեկ­նա­բա­նո­ղի կար­ծի­քի կան­խա­կա­լութ­յու­նն անհ­րա­ժեշ­տա­բար դրս­ևոր­վում է յու­րա­քանչ­յուր մեկ­նա­բա­նութ­յան պա­րա­գա­յում [3, с. 219]: Սա նշա­նա­կում է, որ գի­տութ­յան բա­ցա­հայ­տած օ­րեն­քը ոչ թե ի­րա­կա­նութ­յան օ­րի­նա­չա­փութ­յան ա­ռար­կա­յա­կան ճա­նա­չո­ղութ­յան արդ­յունք է, այլ սուբ­յեկ­տիվ մտա­ծո­ղութ­յան մի­ջո­ցով այդ նույն ի­րա­կա­նութ­յան վե­րա­կեր­տում՝ պայ­մա­նա­վոր­ված գի­տե­լի­քի, իշ­խա­նութ­յան և տնօ­րին­վող տե­ղե­կատ­վութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գով:

Տե­ղե­կատ­վա­կան հա­սա­րա­կութ­յան գա­ղա­փա­րա­խոս Է.Թոֆ­լե­րն այն կար­ծի­քին է, որ հատ­կա­պես տե­ղե­կատ­վա­կան հե­ղա­փո­խութ­յան արդ­յուն­քում մար­դու մտքի ոչ մի հաս­կա­ցութ­յան (միաս­նա­կա­նութ­յուն, բազ­մա­զա­նութ­յուն, մե­խա­նի­կա­կան պատ­ճա­ռա­կա­նութ­յուն, տրա­մա­բա­նա­կան նպա­տա­կա­հար­մա­րութ­յուն և այլն) օգ­նութ­յամբ այլևս հնարա­վոր չէ ճշգրտո­րեն վեր­լու­ծել ի­րա­կան երևույթ­նե­րի ըն­թաց­քը
[4, էջ 35-36]: Դա հատ­կա­պես տե­սա­նե­լի է պատ­մութ­յան ըմբռն­ման բարդ ու հա­կա­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րի գնա­հատ­ման ա­ռու­մով, երբ պատ­մա­կան փաս­տե­րը ՀՔՎԳ­-ում դառ­նում են ա­պա­գա­յի այ­լա­բա­նա­կան ներ­կա­յաց­ման նյութ, իսկ պատ­մութ­յան նկա­րագ­րու­մը վեր է ած­վում ա­ռաս­պել­նե­րի ու հե­րոս-հա­կա­հե­րո­սութ­յուն կեր­պար­նե­րի հո­րին­ման ա­ռանձ­նա­հա­տուկ տա­րա­տե­սա­կի: Նմա­նօ­րի­նակ մո­տե­ցու­մը հիմն­ված է Ֆ.­Նից­շեի այն կար­ծի­քի վրա, որ «մար­դը չի կա­րող ապ­րել ա­ռանց տրա­մա­բա­նա­կան պատ­րանք­ներ թույլ տա­լու», քա­նի որ «հրա­ժար­վել սխալ դա­տո­ղութ­յուն­նե­րից, նշա­նա­կում է հրա­ժար­վել կյան­քից» [5, с. 310-311]: Այս­պի­սով թե՛ քա­ղա­քա­կա­նութ­յան և թե՛ մշա­կույ­թում տե­սիլք­նե­րի, պատ­րանք­նե­րի  մի­ջո­ցով ըն­դար­ձակ­վում են քա­ղա­քա­կան վեր­լու­ծութ­յան ի­մա­ցա­բա­նա­կան հիմ­քե­րը, ո­րոնց վրա էլ հիմն­վում է հա­սա­րա­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցը և հան­րա­յին անվ­տան­գութ­յան ապա­հով­ման գոր­ծըն­թա­ցը:

Նմա­նօ­րի­նակ մո­տեց­ման հետ հա­մա­ձայն լի­նե­լով Գ. Մար­կու­զեն ա­ռա­ջըն­թա­ցի չա­փա­նի­շը հա­մա­րում է քա­ղա­քա­կրթու­թյան մա­կար­դա­կը, ո­րի ծա­գու­մը  ի­րա­կա­նութ­յան ըն­կալ­ման սկզբուն­քի տրա­մա­բա­նութ­յունն է, այ­սինքն՝ ինչ­պի­սի աշ­խա­տան­քի մի­ջոց­նե­րով  են  պա­հանջ­մունք­նե­րը  բա­վա­րար­վում կա­մա­վոր, թե՞ բռնի, ինչ­պի­սի՞ն­ են աշ­խա­տան­քի գոր­ծիք­նե­րը, ինչ­պե՞ս­ է կազ­մա­կերպ­վում աշ­խա­տան­քա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Բռնութ­յան  պա­րա­գա­յում   «մար­մի­նը և հո­գին վեր են ած­վում օ­տար­ված աշ­խա­տան­քի գոր­ծիք­նե­րի» [6, с. 47], և սո­ցիա­լա­կան կյան­քը կեր­պա­փո­խե­լով մար­դու՝ «բա­վա­րար­վա­ծութ­յան» միտ­ված են­թա­գի­տակ­ցա­կան հատ­կա­նիշ­ներ «…ագ­րե­սիվ բնազդ­նե­րի է­ներ­գիան սնում է չընդ­հատ­վող փո­փո­խու­թյու­նը, բնութ­յան տի­րա­պե­տումն ու շա­հա­գոր­ծու­մը՝ հօ­գուտ մարդ­կութ­յան: Փո­փո­խե­լով, կոր­ծա­նե­լով, ոչն­չաց­նե­լով, փո­շիաց­նե­լով ա­ռար­կա­ներն ու կեն­դա­նի­նե­րին (պա­բե­րա­բար նաև մարդ­կանց)՝ մարդն ընդ­լայ­նում է իր իշ­խա­նութ­յունն աշ­խար­հում և շարժ­վում քա­ղա­քակր­թութ­յան աս­տի­ճան­նե­րով՝ հաս­նե­լու ա­վե­լի մեծ հարս­տու­թյան … Բռնութ­յու­նը և դժբախ­տութ­յու­նը պետք է գո­յութ­յուն ու­նե­նան, ե­թե գո­յութ­յուն ու­նի քա­ղա­քակր­թութ­յու­նը» [6, с. 51, 213]: Ա­սել կու­զի՝ քա­ղա­քակր­թու­թյու­նը որ­պես մարդ­կա­յին կե­ցութ­յան ար­ժեք­նե­րը հա­մա­կար­գող ամ­բող­ջութ­յուն` են­թադ­րում է ռա­ցիո­նա­լի և  ի­ռա­ցիո­նա­լի փոխ­հա­րա­բե­րութ­յուն, սա­կայն, ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, նրան­ցից մե­կը կա­րող է գե­րա­կա­յել :

Նման մո­տեց­մամբ էլ Ա.Թոյն­բին մեկ­նա­բա­նում է. «Տեխ­նի­կա­յի պատ­մութ­յու­նը մինչ այժմ մեզ հա­մար չբա­ցա­հայ­տե­լով հա­սա­րա­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցի ոչ մի օ­րենք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, բա­ցա­հայ­տում է այն սկզբուն­քը, ո­րով պայ­մա­նա­վոր­ված է տեխ­նի­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցը: Այդ սկզբուն­քը կա­րե­լի է սահ­մա­նել որ­պես ա­ռաջ ըն­թա­ցող պար­զեց­ման օ­րենք» [7, с. 234]: Այս­պի­սով «ո՛չ ­տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցը, ո՛չ բ­նութ­յան տի­րա­պե­տու­մը, ո՛չ բ­նութ­յան ու մար­դու ռա­ցիո­նա­լա­ցու­մը չեն կա­րո­ղա­ցել և չեն կա­րող վե­րաց­նել աշ­խա­տան­քի օ­տար­վա­ծութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, մե­խա­նի­կա­կան՝ բա­վա­կա­նութ­յուն չպատ­ճա­ռող աշ­խա­տան­քի անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, ին­չն ան­հա­տին չի խոս­տա­նում ոչ մի ինք­նա­կա­յա­ցում» [6, с. 193]: Ըստ էութ­յան, տե­ղե­կատ­վա­կան դա­րաշր­ջա­նով պայ­մա­նա­վոր­ված, տեխ­նի­կա­յի և տեխ­նո­լո­գիա­յի կա­տա­րե­լա­գոր­ծու­մը որ­պես զար­գաց­ման չա­փա­նիշ ՀՔՎԳ­-ում տա­րա­բնույթ հիմ­նախն­դիր­նե­րի բա­ցա­հայտ­ման, ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման հա­մար ոչ թե գծա­յին, այլ ցան­ցա­յին բնույթ ու­նի, ո­րի արդ­յուն­քում չի լուծ­վում հար­կադ­րան­քից ա­զատ քա­ղա­քա­ցու ձ­ևա­վոր­ման և բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման հիմ­նախն­դի­րը:

Այս են­թա­տեքս­տում էլ էկ­զիս­տեն­ցիա­լիստ­նե­րը մար­դու ա­զա­տու­թյու­նը  ըն­կա­լում են  ար­տա­քին աշ­խար­հից նրա մե­կու­սաց­վա­ծութ­յամբ, ո­րի  եզ­րե­րը վեր­ջա­վո­րի ու ան­վեր­ջի, ժա­մա­նա­կա­վո­րի և հա­վեր­ժի հա­մադ­րութ­յունն են. «Քա­նի դեռ չի հաղ­թա­հար­վել ժա­մա­նա­կի իշ­խա­նու­թյու­նը կյան­քի նկատ­մամբ, ա­զա­տութ­յունն անհ­նա­րին է…» [6, с. 108]:

Ռա­ցիո­նա­լը և ի­ռա­ցիո­նա­լը  ի­րենց ծա­գում­նա­բա­նութ­յամբ հիմ­նա­կա­նում  արևմտյան հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան մտքի զար­գաց­ման արդ­յունք են և  գրա­վա­կան  են ՀՔՎԳ­-ում  փո­փո­խութ­յուն­նե­րի, ա­ռա­ջըն­թա­ցի, անվ­տան­գութ­յան, հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան, բազ­մա­կար­ծութ­յան և զար­գաց­ման ա­պա­հով­ման:

Այս­պի­սով, ռա­ցիո­նա­լի և ի­ռա­ցիո­նա­լի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը  բազ­մա­չափ են,իսկ սահ­ման­նե­րը` հա­րա­բե­րա­կան: Նման ի­րո­ղութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է ի­մա­ցութ­յան սահ­ման­նե­րի փո­փո­խա­կա­նութ­յամբ և  ճա­նա­չո­ղութ­յան չա­փա­նիշ­նե­րի մե­ծաց­մամբ, ո­րի պա­րա­գա­յում էլ քա­ղա­քակր­թա­կան և ար­ժե­քա­բա­նա­կան ա­ռու­մով փոխ­վում է ՀՔՎԳ­-ի  բո­վան­դա­կութ­յու­նը:

Այդ ա­ռու­մով քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի պատ­մութ­յունն ընդ­հան­րա­պես ռա­ցիո­նա­լի և ի­ռա­ցիո­նա­լի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի արդ­յունք է, ո­րը նե­րա­ռում է նո­րա­րա­րութ­յուն, նպա­տա­յին խզում­ներ, օ­տար­վա­ծութ­յուն, մե­նա­խո­սութ­յուն­ներ և երկ­խո­սութ­յուն­ներ: Փաս­տո­րեն ՀՔՎԳ­-ի հիմ­քում ըն­կած է քա­ղա­քակր­թութ­յան ա­ռա­ջըն­թա­ցի պատ­մա­կա­նութ­յունն ա­պա­հո­վող  կազ­մա­կերպ­ված բռնութ­յու­նը և բնազդ­նե­րի հար­կադ­րա­կան կար­գա­վո­րու­մը,  ո­րոնք էլ,  անհ­րա­ժեշ­տա­բար, ի­րա­կա­նաց­նում են  պե­տա­կան հա­մա­պա­տաս­խան  ինս­տի­տուտ­ներն ու ծա­ռա­յութ­յուն­նե­րը:  Նման պա­րա­գա­յում  ՀՔՎԳ­–ի կա­ռա­վար­ման հա­մար անհ­րա­ժեշտ կեն­սա­կան մի շարք պա­հանջ­մունք­ներ (ա­զա­տու­թյուն, հա­վա­սա­րութ­յուն, ար­դա­րութ­յուն և այլն) աշ­խար­հըն­կալ­ման հա­մա­կար­գում  ի­ռա­ցիո­նալ մղվա­ծութ­յան արդ­յունք են, իսկ հար­կադ­րան­քով պայ­մա­նա­վոր­ված քա­ղա­քակր­թա­կան նոր­մե­րն ան­հա­տի ինք­նա­պաշտ­պա­նութ­յան, ինք­նա­կա­ռա­վար­ման, ինք­նաի­րաց­ման նկա­տա­ռում­նե­րով սո­ցիա­լա­կան վար­քի մեջ մա­կա­ծում են ինչ­պես ե­րես­պաշ­տութ­յուն, կեղ­ծիք, իշ­խա­նա­տեն­չութ­յուն, ա­տե­լու­թյուն, այն­պես էլ բա­րո­յա­կա­նու­թյուն, մար­դա­սի­րութ­յուն և այլն: Պատ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի այդ­պի­սի ըն­կա­լու­մը ՀՔՎԳ­-ում նպաս­տում է հաս­կա­նա­լու ռացիո­նալ  քա­ղա­քակր­թութ­յան ջա­տա­գով  ազ­գե­րի որ­պես  ինկ­վի­զի­ցիա­յի, ֆա­շիզ­մի, բոլ­շ­ևիզ­մի, տո­տա­լի­տա­րիզ­մի և առ­հա­սա­րակ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ծնվող ցան­կա­ցած իզմ-ի կրող և ա­րա­րող լի­նե­լու  հան­գա­ման­քը:

Պատ­մութ­յան հո­լո­վույ­թում տար­բեր քա­ղա­քակր­թա­կան հա­մա­կար­գե­րում ձ­ևա­վոր­ված և զար­գա­ցած հա­սա­րա­կութ­յուն­նե­րի հա­մար ՀՔՎԳ­-ի  տրա­մա­բա­նու­թյու­նը նույ­նա­կերպ չէ, քա­նի որ սո­ցիա­լա­կան, տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան և մշա­կու­թա­յին են­թա­հա­մա­կար­գե­րը գոր­ծառն­վում են տվյալ հա­սա­րա­կութ­յան քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված:

Շատ հա­ճախ բա­վա­րար տե­ղե­կատ­վութ­յան բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով գրե­թե հնա­րա­վոր չէ պար­զա­բա­նել որևէ երկ­րի՝ ի­ռա­ցիո­նալ ո­լոր­տը ներ­կա­յաց­նող մար­դա­բա­նա­կան և էթ­նո­հո­գե­բա­նա­կան գոր­ծոն­­նե­րով պայ­մա­նա­վոր­ված պատ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի բուն տրա­մա­բա­նութ­յու­նը: Փաս­տո­րեն, ՀՔՎԳ­-ում հա­մա­կարգ­ված ներ­կա­յաց­նել ազ­գա­յին և հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րը սուբ­յեկ­տիվ երևույթ է, և, այդ ա­ռու­մով, իս­կութ­յան բա­ցա­հայտ­ման նկատ­մամբ կամք ցու­ցա­բե­րե­լու վե­րա­բեր­յալ ստեղծ­ված տե­սութ­յուն­նե­րն ամ­բող­ջութ­յամբ չեն հաղ­թա­հա­րում ի­ռա­ցիո­նա­լի բա­ցա­հայ­տու­մը: «Մի դա­րաշր­ջա­նի ար­վես­տը իր էութ­յամբ ան­հաս­կա­նա­լի է մի այլ դա­րաշր­ջա­նի մարդ­կանց հա­մար: Պետք է ու­նե­նալ բրահ­մա­նա­կան ո­գի՝ հաս­կա­նա­լու հա­մար հին հնդկա­կան ար­վես­տը, — ա­սում է Շպենգ­լե­րը: … Շպենգ­լե­րը հայ­տա­րա­րում է, թե ա­րա­բա­կան փի­լի­սո­փա­նե­րը կա­րող էին միևնույն ձ­ևով ա­ռար­կել Կան­տին, և մենք հնա­րա­վո­րութ­յուն չէինք ու­նե­նա ա­սե­լու, թե որ կողմն է ճիշտ… ո՛չ ­գա­ղա­փար­ներն են մնա­ցել և ո՛չ­ էլ մեզ հու­զող ար­վեստն ու գե­ղեց­կու­թյու­նը, մնա­ցել են լոկ սիմ­վոլ­նե­րը… Դրանք սիմ­վոլ­ներ են և ոչ հաս­կա­ցու­թուն­ներ. այս­տեղ է աշ­խար­հի պատ­կե­րի այն ծան­րութ­յան կենտ­րո­նը, որ ես պատ­մութ­յուն ան­վա­նե­ցի՝ ի հա­կադ­րութ­յուն բնութ­յան… Ի­րա­կա­նութ­յու­նը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ ո­գու սիմ­վոլ­նե­րի մարմ­նա­ցում» [8, с. 51, 213]:

Հետևա­պես, ՀՔՎԳ­-ում պատ­մութ­յան գե­րագ­նա­հա­տու­մը, և դրա վե­րա­ծու­մը հա­մա­կարգ­ված ճա­նա­չո­ղութ­յան, խո­ցե­լի է: Ուս­տի այն տե­սա­կե­տը, թե պատ­մութ­յու­նը հո­րին­վում, ստեղծ­վում ու ներ­կա­յաց­վում է կա­ռա­վա­րող­նե­րի շա­հե­րը պաշտ­պա­նող աշ­խար­հըն­կալ­մամբ իր կնիքն է դնում նաև ժա­մա­նա­կա­կից ՀՔՎԳ­-ի վրա, ե­թե չի պաշտ­պան­վում հան­րա­յին շա­հե­րը և չի մշակ­վում առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին պա­տաս­խա­նե­լու քա­ղա­քա­կա­նութ­յուն՝ հա­նուն հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման:

  1. Սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յու­նը որ­պես հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման գե­րա­կա ար­ժեք

Հան­րա­յին կա­ռա­վար­ման մեջ հիմ­նախն­դի­րը սահ­ման­վում է, նախ և ա­ռաջ, ըստ սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յան և կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տութ­յան զու­գա­միտ­ման: ՀՔՎԳ­-ի գերխն­դիրն է, միա­ժա­մա­նակ, սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յան ա­պա­հո­վու­մը, ինչ­պես նաև հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և հա­կա­սութ­յուն­նե­րի բա­ցա­հայտ­ման անհ­րա­ժեշ­տութ­յան գի­տակ­ցու­մը՝ որ­պես հան­րա­յին անվ­տան­գութ­յան գե­րա­կա ար­ժեք:

Սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յան հիմ­նա­րար չա­փա­նիշ­ներ են հա­մար­վում ան­հա­տի ա­զա­տութ­յու­նը, ըն­դուն­ված օ­րենք­ներն ու դրանց կի­րառ­ման գոր­ծա­կից­նե­րը, սե­փա­կա­նութ­յան և ե­կա­մուտ­նե­րի բաշխ­վա­ծու­թյու­նը, հա­սա­րա­կութ­յան հոգևոր զար­գա­ցա­ծութ­յու­նը, տվյալ հա­սա­րա­կութ­յան ազ­գա­յին ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րի մշակ­վա­ծութ­յան մա­կար­դա­կը, ո­րոն­ցից յու­րա­քանչ­յու­րը իր էու­թյամբ պայ­մա­նա­վո­րում է քա­ղա­քա­կա­նութ­յան սուբ­յեկտ­նե­րի գո­յա­բա­նութ­յան ի­ռա­ցիո­նա­լը:

Նման մո­տեց­մամբ էլ Լ. Փա­լը կարևո­րե­լով ա­զա­տութ­յան և բա­րե­կե­ցութ­յան ըն­կալ­ման սուբ­յեկ­տի­վութ­յու­նը գրում է, որ պա­հանջ­մունք­նե­րի բա­վա­րար­ման սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րութ­յու­նը հան­գեց­նում է բռնութ­յան՝ իբրև ի­րա­կա­նութ­յուն, իսկ հա­սա­րա­կութ­յու­նը շեր­տա­վոր­վում է ըստ տնտե­սա­կան գոր­ծու­նեութ­յան մրցակ­ցող տե­սակ­նե­րի [9, էջ 27-29]: Այս տրա­մա­բա­նու­թյամբ՝ քա­ղա­քա­կա­նութ­յան վեր­լու­ծու­թյան հիմ­նախնդ­րի ո­րոշ­ման քա­ղա­քակր­թա­կան հիմ­քում ըն­կած է ե­ղել բռնութ­յան կամ իշ­խե­լու սկզբուն­քը, մինչ­դեռ հան­րա­յին կա­ռա­վա­րու­մը են­թադ­րում է հիմ­նա­րար կեն­սա­կան պա­հանջ­մունք­նե­րի բա­վա­րա­րում և՛ հար­կադ­րան­քի, և՛ հա­մոզ­ման, և՛ մաս­նակ­ցութ­յան, և՛ նոր հու­մա­նիզ­մի գոր­ծառն­վող նոր­մե­րի օգ­նութ­յամբ:

Ա­ռա­ջարկ­վող մո­դե­լում ե­լա­կե­տա­յին է ՀՔՎԳ­-ում Ի.Կան­տի մո­տե­ցում­նե­րը, ո­րի բնո­րոշ­մամբ քա­ղա­քա­ցի­նե­րի ա­զա­տութ­յու­նը և բա­րե­կե­ցութ­յու­նը գի­տակց­ված անհ­րա­ժեշ­տութ­յունն է, այ­սինքն սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յու­նը որ­պես ան­հա­տի ա­զատ կամ­քի դրս­ևոր­ման արդ­յուն­քի հիմն­ված է նրա «կա­տե­գո­րիկ իմ­պե­րա­տիվ» բա­րո­յա­կա­նութ­յան վրա: «Ար­տա­քուստ վար­վիր այն­պես, որ քո վար­քի ա­զատ դրս­ևո­րու­մը հա­մա­տե­ղե­լի լի­նի հա­մընդ­հա­նուր օ­րեն­քին հա­մա­պա­տաս­խա­նող՝ յու­րա­քանչ­յու­րի ա­զա­տութ­յան հետ» [10, с. 240]: Այս մո­տեց­մամբ պատ­մութ­յան ըն­թաց­քը ո­րոշ­վում է ի­ռա­ցիո­նալ տրա­մա­բա­նութ­յամբ: Այս­պես, օ­րի­նակ՝ պա­տե­րազմ­նե­րը, հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը, ա­հա­բեկ­չութ­յու­նը և նմա­նա­տիպ երևույթ­նե­րը ի­րենց ծա­գում­նա­բա­նութ­յամբ ի­ռա­ցիո­նալ են, քա­նի որ մար­դու ա­զա­տութ­յու­նը հան­րա­յին տա­րա­ծութ­յու­նում պայ­մա­նա­վոր­ված է սո­ցիա­լա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րով:

Սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յու­նը միայն նյու­թա­կան ար­ժեք­նե­րի տնօ­րի­նում, օգ­տա­գոր­ծում և տի­րա­պե­տում չի են­թադ­րում, այն նաև սե­փա­կա­նութ­յան ու ե­կամ­տի բաշխ­վա­ծութ­յան սկզբունք­նե­րի հան­րա­գու­մար է, որն էլ ա­զա­տութ­յան և սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յան ի­ռա­ցիո­նա­լիզ­մի հա­մադ­րու­մը դարձ­նում է անհ­րա­ժեշ­տութ­յուն: Քա­նի դեռ այդ սկզբունք­նե­րի գոր­ծառն­ման հիմ­քում ըն­կած չէ ար­դա­րու­թյու­նը, սե­փա­կա­նութ­յու­նը դի­տարկ­վե­լու է որ­պես բռնութ­յան կամ իշ­խե­լու մի­ջոց:

Սե­փա­կա­նութ­յան բաշխ­վա­ծութ­յան հիմ­նախն­դի­րը հան­րա­յին կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տութ­յան ա­պա­հով­ման չա­փո­րո­շիչ­նե­րից է, քա­նի որ քա­ղա­քա­կան զար­գա­ցու­մը շա­րու­նա­կա­բար ար­դիա­կա­նաց­նում է սե­փա­կա­նութ­յան բաշխ­վա­ծութ­յան և սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յան պա­հան­ջի փոխ­հա­րա­բե­րութ­յան սահ­ման­նե­րը: Այս հիմ­նախն­դի­րը չի լուծ­վում միայն գծա­յին վեր­լու­ծութ­յան գե­րա­կա­յութ­յամբ, ուս­տի այն նե­րա­ռում է հա­սա­րա­կա­կան բարդ գոր­ծըն­թաց­նե­րի ներ­քին մի­տում­նե­րը, սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան, մշա­կու­թա­յին, ազ­գա­յին ա­վան­դա­կան ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յու­նը:

Սե­փա­կա­նութ­յան խնդի­րը դա­սա­կար­գա­յին դիր­քե­րից փոր­ձեց լու­ծել Կ. Մարք­սը, սա­կայն ԽՍՀՄ­-ի փլուզ­ման փոր­ձը ցույց տվեց, որ նման մո­տե­ցու­մն ար­դա­րաց­ված չէ, քա­նի որ սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յու­նը են­թադ­րում է հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, մարդ­կա­յին բնա­կան նա­խա­դրյալ­նե­րի զար­գաց­ման նոր վե­րա­դա­սա­վո­րում­ներ, ինչն էլ դառ­նում է հա­սա­րա­կութ­յան ար­դիա­կա­նաց­ման և զար­գաց­ման հիմ­նա­րար խթա­նիչ­նե­րից մե­կը: Այ­սինքն՝ ան­հա­տի սո­ցիա­լա­կան վար­քը դրս­ևոր­վում է կեն­սա­կան անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րի, սե­փա­կա­նութ­յան և ե­կա­մուտ­նե­րի բաշխ­վա­ծութ­յան հա­մա­պա­տաս­խան աս­տի­ճան­նե­րի, ո­րո­շա­կի օ­րեն­քի գե­րա­կա­յութ­յան, ազ­գա­յին հոգևոր ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի պահ­պան­ման ու կա­տա­րե­լա­գործ­ման պայ­ման­նե­րի հյուս­ված­քում: Այս հա­մա­տեքս­տում հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան վեր­լու­ծա­բան Ս­.Օ­ֆեն ո­րո­շիչ է հա­մա­րում Գ. Լե­բո­նի հետևյալ մո­տե­ցու­մը. «մարդ­կանց ու ազ­գե­րի հա­վա­սա­րու­թյան գա­ղա­փա­րը բա­նաս­տեղծ­ներն ու լու­սա­վո­րիչ փի­լի­սո­փա­ներն են հռչա­կել ու պարգևել աշ­խար­հին՝ ծայ­րա­հեղ տգի­տութ­յուն հան­դես բե­րե­լով մար­դու նախ­նա­կան պատ­մութ­յան, նրա հոգևոր կերտ­ված­քի բազ­մա­զա­նութ­յան ժա­ռան­գա­կա­նութ­յան օ­րենք­նե­րի ի­մա­ցութ­յան հար­ցում» [11, p. 81-82]: Ըստ էութ­յան, մարդ­կանց պայ­քա­րը հա­նուն «հա­վա­սա­րութ­յան», ի­ռա­ցիո­նալ կեն­սա­կեր­պի դա­սա­կան օ­րի­նակ է: Գ. Լե­բո­նը կար­ծում է, որ դա­րաշր­ջա­նին այդ­քան հա­րա­զատ և զանգ­ված­նե­րին շո­ղո­քոր­թող ու նրանց քիմ­քին այդ­քան հրա­պու­րիչ հա­վա­սա­րութ­յան գա­ղա­փա­րը չու­շա­ցավ իր պտուղ­նե­րը տալ. այն տե­սա­կա­նաց­վեց, և արդ­յուն­քում ստեղծ­վե­ցին սո­ցիա­լիզ­մի տե­սութ­յու­նը և է­գա­լի­տա­րիզ­մը՝ հա­վա­սա­րա­պաշ­տութ­յու­նը: Այ­սինքն՝ ռա­ցիո­նա­լը փո­փո­խա­կան է և միայն ի­րե­նով չի պայ­մա­նա­վոր­ված ՀՔՎԳ­-ում հան­րա­յին հե­տաքրք­րութ­յուն ներ­կա­յաց­նող հիմ­նախնդ­րի ո­րո­շու­մը, ո­րի ի­րա­կա­նաց­ման հիմ­քում դրված է հան­րա­յին անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վող բա­րո­յա­կան հրա­մա­յա­կան­ներ:

 

  1. Ռա­ցիո­նա­լը և ի­ռա­ցիո­նա­լը հա­սա­րա­կա­կան ընտ­րութ­յան գործըն­թա­ցում

ՀՔՎԳ­-ը միտ­ված է ա­պա­գա­յի գնա­հատ­մա­նը, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է տվյալ հա­սա­րա­կութ­յան պատ­մա­կան և հոգևոր-մշա­կու­թա­յին զար­գաց­ման ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով: Հա­սա­րա­կա­կան ընտ­րու­թյան արդ­յուն­քում ձ­ևա­վոր­ված քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի նպա­տակն է զու­գա­մի­տել անձ­նա­կան, խմբա­յին և հա­սա­րա­կա­կան շա­հե­րը՝ ա­պա­հո­վե­լով հա­մախմբ­վա­ծութ­յան մթնո­լորտ և ազ­գա­յին անվ­տան­գութ­յուն: Ջ. Գոռթ­նիի կար­ծի­քով՝ «Հա­սա­րա­կա­կան ընտ­րու­թյան տե­սութ­յու­նը ցույց է տա­լիս, որ քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան հիմ­քում ըն­կած են եր­կու ընդ­հա­նուր ու­ժեր՝ շու­կա­յի թե­րութ­յուն­նե­րի վե­րա­ցու­մը և ռեն­տա­յի ձգտու­մը, ո­րը հա­սա­րա­կութ­յան հաշ­վին մաս­նա­վոր շա­հե­րի հե­տապն­դումն է» [12, էջ 888]: Ա­վե­լաց­նենք, որ պայ­մա­նա­վոր­ված հան­րա­յին կա­ռա­վար­ման ար­դիա­կա­նաց­ման և հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով, այ­սօր հա­սա­րա­կա­կան ընտ­րութ­յու­նն արդ­յունք է մի շարք պա­րա­դոքս­նե­րի, ո­րոնք ան­հատ-հա­սա­րա­կութ­յուն-պե­տութ­յուն ռա­ցիո­նալ և ի­ռա­ցիո­նալ շա­հե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետևանք են:

Այդ հա­մա­տեքս­տում ի­ռա­ցիո­նա­լը դրս­ևոր­վում է անձ­նա­կան և հա­սա­րա­կա­կան շա­հե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յան հա­կա­սա­կա­նութ­յամբ, քա­նի որ դրան­ցում միա­խառն­ված են մար­դա­բա­նա­կան, ծա­գում­նա­բա­նա­կան, էթ­նո­հո­գե­բա­նա­կան գոր­ծոն­նե­րի հա­կա­սա­կան փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րը, ո­րոնք դրս­ևոր­վում են ըն­դուն­ված բա­րո­յա­կան ու ի­րա­վա­կան կա­նոն­նե­րով: Վեր­ջին­ներս հա­մար­յա չեն գոր­ծում ամ­բո­խի հո­գե­բա­նու­թյու­նում, որն ա­ռաջ­նորդ­վում է զգաց­մունք­նե­րով, կրքե­րով, են­թա­գի­տակ­ցութ­յամբ, բնազ­դա­յին ագ­րե­սիվ մղում­նե­րով: Արդ­յուն­քում, ըստ Գ. Լե­բո­նի՝ «Ամ­բո­խը շատ հեշ­տութ­յամբ հայտն­վում է պատ­րանք­նե­րի իշ­խա­նութ­յան ներ­քո, …մար­դն ամ­բո­խի մեջ կորց­նում է իր ան­հա­տա­կա­նութ­յու­նը, են­թարկ­վում նրա պար­զու­նակ ազ­դակ­նե­րին (իմպուլս­նե­րին), գոր­ծում գրգռված (ա­ֆեկ­տիվ), սկսում է հա­վա­տալ հրաշ­քի, և ա­ռաջ­նոր­դին են­թարկ­վե­լու կա­րիք է գգում» [11, p. 82-83]: ՀՔՎԳ­¬ում հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման նկա­տա­ռում­նե­րով խրա­խուս­վում է քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան գոր­ծառն­ման ինչ­պես քա­ղա­քակր­թա­կան, այն­պես էլ ինս­տի­տու­ցիո­նալ ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը, ո­րը նվա­զեց­նում է ամ­բո­խա­յին հո­գե­բա­նութ­յու­նը: Այս հա­մա­տեքս­տում ցան­կա­ցած քա­ղա­քակր­թութ­յուն, պայ­մա­նա­վոր­ված տե­ղե­կատ­վա­կան հա­սա­րա­կութ­յու­նում ցան­ցա­յին կա­ռա­վար­ման հաս­տատ­մամբ, նոր­մա­վո­րում է ան­հա­տի էութ­յու­նը, գա­ղա­փար­նե­րի զու­գոր­դում­նե­րի ու­նա­կութ­յու­նը: Դրա­նով իսկ քա­ղա­քա­ցի­նե­րը կա­ռա­վա­րում են ի­րենց բնազդ­ներն ու­նե­ցած գի­տե­լի­քի շնոր­հիվ՝ հաս­տա­տե­լով բարձ­րո­րակ իշ­խա­նութ­յուն և մրցակ­ցութ­յուն:

Սա­կայն, ե­թե իշ­խա­նութ­յունն «ընտր­վում է» փո­ղոց­նե­րում, ա­պա է­լի­տա են հա­վա­քագր­վում «ա­նար­ժան­նե­րը»: Ըստ U. Թոյն­բիի՝ քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րը հե­տըն­թաց են ապ­րում, երբ «ստեղ­ծա­գործ փոք­րա­մաս­նութ­յու­նը գտնվում է ռեգ­րե­սի վտան­գի դեմ հան­դի­ման, իսկ տա­րած­քը, որ կեր­պա­փոխ­ված է ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­րար­չա­գոր­ծու­թյամբ, հայտն­վում է նոր ու­ժե­րի և նոր իշ­խա­նա­կան ա­պա­րա­տի ձեռ­քում» և «…ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ստեղ­ծա­գործ փոք­րա­մաս­նութ­յու­նը կորց­նում է ա­ռաջ­նորդ լի­նե­լու ու­նա­կութ­յունն ու ի­րա­վուն­քը» [7, с. 259, 337] և նա մե­կու­սաց­վում է: Ակն­հայտ է, որ ՀՔՎԳ­-ում անհ­րա­ժեշտ է մշա­կել այն­պի­սի մե­խա­նիզմ­ներ, ո­րոնց պա­րա­գա­յում, իշ­խա­նութ­յու­նը կձ­ևա­վո­րեն ար­ժա­նի­նե­րը, իսկ ստեղ­ծա­գործ փոք­րա­մաս­նութ­յու­նը (դի­ցուք ռազ­մա­վա­րա­կան է­լի­տան) չի մե­կու­սաց­վի և չի պատ­վի­րակ­վի: Ռազ­մա­վա­րա­կան հիմ­նախն­դիր է հետևյալ հար­ցի լու­ծու­մը՝ ինչ­պե՞ս­ ա­պա­հո­վել հան­րա­յին անվ­տան­գութ­յուն, որ­պես­զի ա­զա­տու­թյան և հար­կադ­րան­քի փոխ­հա­րա­բե­րութ­յան (ին­չը ռա­ցիո­նա­լի և ի­ռա­ցիո­նա­լի ո­րո­շա­կի հա­մադ­րույթն է) հիմ­քի վրա ձ­ևա­վոր­վի հա­սա­րա­կա­կան հա­մա­ձայ­նու­թյան մթնո­լորտ: Դրան հա­կադր­վում է այն ի­րո­ղութ­յու­նը, որ «Քա­ղա­քակր­թու­թյան ա­ռա­ջըն­թա­ցի հետ կյան­քի (մարդ­կա­յին և կեն­դա­նա­կան) կոր­ծա­նու­մը, Ֆրեյ­դի կար­ծի­քով, ու­նի իր բնազ­դա­յին ար­մատ­նե­րը, ո­րոնք հա­վեր­ժաց­նում են ա­պա­կա­յու­նութ­յան հան­գա­ման­քը»: Ե­թե քա­ղա­քակր­թու­թյան ըն­թաց­քի ան­բա­ժա­նե­լի ու­ղե­կի­ցը բռնութ­յունն է, ինչն ու­նի են­թա­գի­տակ­ցա­կան ար­մատ­ներ, և «նրա մահ­վան սե­փա­կան ճա­նա­պարհն է», իսկ «ա­ռա­ջըն­թացն ի­րա­կա­նաց­վում է շղթա­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման ճա­նա­պար­հով» [6, с. 81, 83-84], ա­պա ՀՔՎԳ­¬ի ռա­ցիո­նա­լա­ցու­մը (նոր­մա­վո­րու­մը) չի կա­րող ան­տե­սել ի­ռա­ցիո­նա­լը, քա­նի որ դրանց փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րով է պայ­մա­նա­վոր­ված հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հո­վու­մը:

Աս­վա­ծը փաս­տենք Ք­.Է­ռոո­ւի օ­րեն­քի օգ­նութ­յամբ, ըստ ո­րի գո­յու­թյուն չու­նի կո­լեկ­տիվ ընտ­րութ­յան որևէ կա­նոն, ո­րը միա­ժա­մա­նակ բա­վա­րա­րի հետևյալ պա­հանջ­նե­րը՝ միա­ձայ­նութ­յան, ին­չը բխում է պա­րե­տո-օպ­տի­մա­լի սկզբուն­քից (ան­հատ­նե­րի ան­կա­խութ­յան պայ­մա­նը), դիկ­տա­տու­րա­յի բա­ցա­կա­յու­թյան (որևէ ան­հատ չի կա­րող իր նա­խա­պատ­վութ­յու­նը պար­տադ­րել հա­սա­րա­կութ­յա­նը), փո­խան­ցե­լիութ­յան (հա­սա­րա­կա­կան բա­րի­քի գոր­ծա­ռույ­թը են­թադ­րում է բո­լոր այ­լընտ­րանք­նե­րի ո­րո­շա­կի խմբա­վո­րում՝ ըստ ա­ռաջ­նա­հեր­թութ­յան), ան­սահ­մա­նա­փակ ընդգր­կու­մի (հա­մա­պար­փակ և ու­նի­վեր­սալ): Այ­սինքն՝ կո­լեկ­տիվ ընտ­րութ­յու­նը պետք է ի­րա­գոր­ծե­լի լի­նի մաս­նա­կից­նե­րի ցան­կա­ցած նա­խա­պատ­վութ­յուն­նե­րի հա­մադր­ման հա­մար, ան­կա­խութ­յան պայ­մա­նը՝ մյուս այ­լընտ­րանք­նե­րից [13, p. 9-10]: Փաս­տո­րեն, Ք. Է­ռոուն հիմ­նա­վո­րում է, որ հա­սա­րա­կութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի հա­կա­սա­կա­նութ­յու­նը հա­սա­րա­կա­կան գոր­ծըն­թաց­նե­րը հան­գեց­նում է կա­յու­նութ­յուն, ան­կա­յու­նութ­յուն և ա­նո­րո­շութ­յուն ծնող ի­րո­ղութ­յուն­նե­րի, ո­րոնք ա­ռա­վել խո­րա­նում են տե­ղե­կատ­վա­կան ան­ներ­դաշ­նա­կութ­յան պատ­ճա­ռով: Հետևա­բար, հա­սա­րա­կա­կան ընտ­րութ­յան արդ­յուն­քում ստեղծ­վում է մի ի­րա­վի­ճակ, ո­րը ռա­ցիո­նա­լի և ի­ռա­ցիո­նա­լի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­ներ է են­թադ­րում: Այդ ի­ռա­ցիո­նա­լութ­յան նա­խադր­յալ­նե­րը խոր­քա­յին են, ո­րոնք մեկ­նա­բան­վում են հա­սա­րա­կա­կան կե­ցութ­յան բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի չմշակ­վա­ծութ­յամբ ու ան­կա­տա­րութ­յամբ, ին­չի հետևան­քով հա­սա­րա­կութ­յու­նը չի կա­րո­ղա­նում պա­տաս­խա­նել ի­րեն նետ­ված մար­տահ­րա­վեր­նե­րին և վե­րած­վում է «սև խո­ռո­չի»: Ռա­ցիո­նա­լութ­յու­նը պատ­մա­կան հո­լո­վույ­թում ձ­ևա­վոր­ված ինս­տի­տու­ցիո­նա­լաց­ված նոր­մե­րի այն հա­մա­կարգն է, ո­րը հա­սա­րա­կութ­յա­նը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­նալ՝ ժա­մա­նա­կին պա­տաս­խա­նե­լով մար­տահ­րա­վեր­նե­րին և կան­խել հան­րա­յին անվ­տան­գութ­յա­նը ուղղ­ված ներ­քին և ար­տա­քին սպառ­նա­լիք­նե­րը

Հա­սա­րա­կա­կան ընտ­րութ­յու­նը, ըստ էութ­յան, կրե­լով սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան, մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի ազ­դե­ցութ­յու­նը, միա­ժա­մա­նակ, պետք է քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի արդ­յու­նա­վետ գոր­ծառն­ման օգ­նութ­յամբ ի­րա­կա­նաց­նի ՀՔՎ ­գոր­ծըն­թաց՝ կարևո­րե­լով հան­րա­յին հա­մա­կե­ցութ­յու­նը, ազ­գա­յին անվ­տան­գութ­յու­նը, քա­ղա­քա­ցիա­կան հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը և նոր հու­մա­նիզ­մի սկզբունք­նե­րի ներդ­րու­մը նոր հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կարգ:

 

 

 

¶ð²Î²ÜàôÂÚàôÜ

  1. Лосев А., История античной эстетики: Софисты. М., «Наука», 1969.
  2. Кант И., Соч., т. 3, М., «Мысль», 1965, с. 181.
  3. Хайдегер М., Преодоление метафизики // М. Хейдегер Бытие и время / Пер. с нем. В.В. Бибихина, М., Республика, 1993.
  4. Թոֆլեր Էլվին, Գիտելիքն ու իշխանությունը տեղեկատվական հասարակության մեջ: Եր., Զանգակ-97, 2006:
  5. Ницше Ф., Так говорил Заратустра, Сборник / ООО, 2001.
  6. Маркузе Г., Эрос и цивилизация, М., ACT, 2002.
  7. Тойнби А., Постижение истории, М., «Прогресс», 1991, c. 234.
  8. Фуко М., Воля к истине / Пер. с фр. С. Табачниковой под ред. Пузырея. М.: Магистериум; Касталь, 1996.
  9. Փալ Լեսլի, Քաղաքականության վերլուծության շուրջ. հանրային կառավարման հիմնախնդիրներն անհանգիստ ժամանակներում, 2005, Եր. «Պետական ծառայություն»:
  10. Кант И., Соч., т. 4, ч II, М, «Мысль», 1965.
  11. Offe C. Introduction: The puzzling scope of rationality // Archives Europeenes de Sociologie. 1991, Vol. 32.
  12. Գոռթնի Ջ., Տնտեսագիտություն. մասնավոր և հասարակական ընտրություն, Եր., «Տնտեսագետ» հրատ., 1999:
  13. David Kinley, Civilising Globalisation. Human Rights and the Global Economy, New York, 2009.

МарИам Маргарян

Карен Галоян

СООТНОШЕНИЕ РАЦИОНАЛЬНОГО И ИРАЦИОНАЛЬНОГО
В ПРОЦЕССЕ АНАЛИЗА ПУБЛИЧНОЙ ПОЛИТИКИ

В статье рассматривается соотношение рацоионального и ирацио­нального в процессе анализа публичной политики (ПАПП). Информационная эпоха расширила границы гносиологии, таким образом подчеркивая социальное справедливость как главное цен­ность публичной безопасности. В этом контексте рассматриваются цивилизационные, социально-психологические и институциональ­ные особенности обеспечения публичной безопасности. В системе публичной управлении обусловленно деструктивностю информа­ционных потоков ирациональное стало решающим, так как дает возможность прогнозировать альтернативные пути решения проб­лем. С этой точки зрения соотношение рационального и ирацио­наль­ного рассматривается в процессе общественного выбора, на основе которого осушествляется модернизация обеспечения пуб­лич­ной безопасности. Придлагается обеспечить публичное безо­пас­ность с помощю управления результата, времени и будущего.

Mariam Magaryan

Karen Galoyan

 

CO-RELATION OF THE RATIONAL AND IRRATIONAL IN THE PROCESS OF ANALYZING PUBLIC POLICY

The article discusses the co-relation of the rational and irrational in the process of analyzing public policy (PAPP). The informational century has extended the borders of gnosiology and has accentuated social justice as a core value of public security. In this context civilizational, socio-psychological and institutional uniqueness of public security is observed. Due to destructive informational streams the irrational has become crucial in the system of public administration, since it provides the opportunity to predict other solutions in solving PAPP problems. In this aspect importance is given to the rational and irrational in the process of social selection on the basis of which public security is being modernized.  It is suggested to provide public security through the governance of result, time and future.

Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: