ԱԶԳԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԻ ՈԳԻՆ


Հարգելի բարեկամներ. այս հրապարակախոսական հոդվածները իմ կողմից  գրվել են  20 և ավելի տարիներ առաջ…  Ներկա իրավիճակից  ելնելով  կարելի է ասել որ նրանք  արդիական են նաև այսօր….

 

Արդի քաղաքականության որոշակի աստիճանի հասած ազգերն ու հասարակական համակարգերը չեն կարող գոյատևել չունենալով իրենց բյուրոկրատիան ու իրենց մտավորակա­նությունը: Ծագելով վաղ քաղաքակրթության դարաշրջանում, որ­պես պատմական անհրաժեշտություններ, հասարակական այս երկու ուժերը վերջնական ձևավորումն ստացել են նոր ու նորագույն ժամանակներում, ինչպես ազգի ու պետությունների գոյության ու հարատևման գլխավոր գործոններ: Սակայն ակնհայտ է նաև, որ բյուրոկրատիան ծագել և գոյատևել է գաղութացված երկրներում էլ, որպես մայր երկրի բյուրոկրատիայի մաս: Մինչդեռ մտավորա­կանության ծագման ու գործառնության համար պետությունն անհ­րաժեշտ, բայց ոչ գլխավոր պայման է: Նրա ծագման ու գործառնության համար անհրաժեշտ է ժողովրդի կամ ազգի հոգևոր ինչ-ինչ պահանջմունքը, սրա բավարարումը: Ակնհայտ է նաև մեկ այլ բան՝ մտավորականության և բյուրոկրատիայի փոխպատճառական կապն ու փոխազդեցությունը:

Երկար ժամանակ խորհրդային հասարակագիտությունը չէր հե­տազոտում սոցիալիստական բազմազգ պետության բյուրոկրա­տիան, նշելով բյուրոկրատիայի զուտ բուրժուական պետություններին անհրաժեշտ լինելը: Եվ «բյուրոկրատիա» հասկացությունը նույ­նացնում էր բյուրոկրատիզմի հետ: Միայն վերջերս, հանրապե­տությունների անկախությունից հետո, սկսեց հետազոտվել բյուրոկրատիայի հասարակական դերն ու նշանակությունը, տպագրվել են առաջին ուսումնասիրությունները: Ինչ վերաբերում է մտավորա­կանությանը, այն բավարար չափով ուսումնասիրվել է, բայց, իհար­կե, որպես սոցիալիստական հասարակության կառուցման մտավոր ուժ և շատ հազվադեպ, որպես ազգային գոյության պայման:

Ղարաբաղյան շարժումը և շարժման մեջ հայ մտավորակա­նության ղեկավար դերը, այնուհետև իշխանության «զավթումը» հասարակական քաղաքական հայտնի իրադարձությունների շղթայի փոխկապակցված օղակներն են: Այս օղակներից յուրաքանչյուրի առանձին-առանձին հետազոտումը սոցիոլոգիական և քաղաքագի­տական կարևորագույն խնդիրներ են, քանի որ մենք ականատես ենք բյուրոկրատիայի և մտավորականության սերտաճման, ճիշտ կլիներ ասել՝ մտավորականության որոշ մասի տրանսֆորմացիա­յին՝ բյուրոկրատիային: Այս տրանսֆորմացումն անպայման հե­տևանք է հայ ազգային-ազատագրական շարժման և դրա մեջ մտա­վորականության հեգեմոն դերի: Հարկ է նշել, որ մեր դարի 50-60-ական թվականների ազգային ազատագրական շարժումներում, որոնք հանգեցրին համաշխարհային գաղութային համակարգի փլուզ­մանը, նույնպես ղեկավար դերը պատկանում էր ազգային մտավո­րականությանը, որի մի մասը դարձյալ տեր կանգնեց նորաստեղծ իշխանությանը, դառնալով ազգային նորաստեղծ բյուրոկրատիայի հիմքը: Բայց նույնացնել երբեք չի կարելի, որովհետև թեկուզև ԽՍՀՄ բյուրոկրատիայի անքակտելի մասը հանդիսացող, այնուհանդերձ ազգային նկարագրով բյուրոկրատիա հանրապետությունները, այդ թվում նաև մենք, ունեինք շնորհիվ այն պետականության, որը կար:

Ինչպես հայտնի է, բյուրոկրատիան մարմնավորում է ազգի իշխանությունը, իսկ մտավորականությունը նրա Ոգին է: Ասվածից հետևում է, որ իշխանությունը իր ձեռքը վերցրած մտավորակա­նությունը որոշակի իմաստով դադարում է լինել Ոգին, վերածվելով Իշխանության: Իսկ, ինչպես հայտնի է, իշխանությունը իրենից ներ­կայացնում է այս կամ այն հասարակական ուժերի կամքը՝ գործադրման պաի մեջ՝ օրենսդիր, գործադիր և դատական ոլորտներում։

Երկար ժամանակ խորհրդային հասարակագիտությունը հիմնավորում էր այն դրույթը, թե խորհրդային իշխանությունը ծագելով որպես բանվորագյուղացիական ուժերի կամքի իրականացում, վերածվել է համաժողովրդական պետության, որն արտահայտում է որն արտահայտում է հասարակական բոլոր շերտերի ու խավերի շահերը։ Քաղաքական կեղծիքն այս թեզի մեջ ակնհայտ է, որովհետև կեղծ ժողովրդավարության պայմաններում, ավտորիտար համա­կարգի դեպքում իշխանությունը վերածվում է հենց իշխանավորների նպատակներին ծառայելու գործիքի: Հետևաբար նման իրավիճակում բյուրոկրատիան դրսևորում է ոչ թե ազգի իշխանությունը, այլ հաստատում է բուն բյուրոկրատիայի անհրաժեշտությունը, այ­սինքն նա իր գործառնության ժամանակ արտահայտում է իր «ինք- նա» իշխանությունը, որը մնացած կապակցություններում հանդես է գալիս որպես պարտադրված և օտարացված ուժ: Այստեղից էլ այն հակասությունների գամման, որ ծագում են «ինքնա» իշխանության և հասարակության միջև: «Պերեստրոյկան» և ԽՍՀՄ-ում ծագած ազ­գային ազատագրական շարժումները թվում է թե կոչված էին այս հակասությունները լուծելու: Մինչդեռ, որոշակի իմաստով, վերած­վեցին հակադրությունների:

Ինչո՞ւ:

Մտավորականությունը ներկայացնելով ազգի Ոգին, միաժամա­նակ իր մեջ կրում է նաև ազգի Իշխանությունը, որովհետև հենց ազգի մտավորականությունն է կրթում և դաստիարակում ազգի Իշ­խանությանը, ասել է թե՝ բյուրոկրատիային: Այսինքն՝ Իշխանությու­նը շնորհիվ մտավորականության ստանում է ազգային Ոգի: Եվ հա­կառակը՝ Իշխանությունը որոշակի իմաստով գործելով որպես մտա­վորականության կամքի դրսևորում, նպաստում է, որ մտավորակա­նությունը իշխանավորվի, ձեռք բերի այն, ինչը կոչվում է պետակա­նություն և պետական մտածողություն: Ասվածից կարելի է կատա­րել հետևյալ հետևությունը՝ բյուրոկրատիան և մտավորականությու­նը գործառնելով որպես հասարակության տարբեր ենթահամակար­գեր փոխպատճառաբանելիս փոխհարստացնում են մեկմեկու, որով ծառայում են հասարակության համընդհանուր առաջադիմությանը: Բայց այսպես լինում է, երբ հասարակությունը առողջ է: Իսկ մեր հասարակությունն այսօր հիվանդ է, հիվանդությունն ընդգրկել է բոլոր ոլորտներն անխտիր: Եվ ամենից առաջ հիվանդ են ազգի Իշխանությունը և ազգի Ոգին:

Իշխանության հիվանդությունը դրսևորում է նրա օտարվածությամբ, կաթվածահարվածությամբ, «ինքնա» իշխանությամբ: Ազ­գի Ոգին ախտահարված է հասարակական իր անօգտակարության գիտակցությամբ, հոռետեսությամբ: Ընդ որում պետություն-հասարակություն փոխհարաբերությունում բյուրոկրատիան անտեսում է իրենից դուրս գտնվող գիտելիքները, փորձը, սկզբունքները և գա­ղափարները: Բայց սա վնաս է հասցնում ոչ միայն հասարակությա­նը, այլև ամենագլխավորին՝ ազգային բյուրոկրատիայի ձևավոր­մանը, նրա հասունացմանը: Դեռ չձևավորված՝ նա տառապում է կաշառակերությամբ, թայֆաբազությամբ և մաֆիականությամբ։ Ստեղծված այս կացության մեջ մտավորականությունը երկփեղկ­վել է, մի մասը հանուն իր նեղ շահերի, իր ես-ի բավարարման ան­ցել է բյուրոկրատիայի կողմը, որպես անդամ կամ լակեյ, իսկ մյուս մասը՝ ընդդիմության հոծ շարքերում է՝ փորձելով ապացուցել իր օգտակարությունը, այսինքն՝ պայքարի միջոցով հաղթահարել իրեն պատած ախտերը: Եվ փաստորեն ստացվել է, որ ազգի Ոգին հակադրվել է ազգի Իշխանությանը: Եվ սա անփողզիջում պայքար է: Երկուսն էլ պայքարում են գոյատևման համար, մեկը՝ իր իշխա­նության պահպանման համար, մյուսը՝ հանուն Ազգի:

Ազգի գոյապահպանումը պահանջում է ազգի իշխանությունը մաքրել ներկա բյուրոկրատիայից՝ իշխանությունը կրողներից: Այսինքն՝ մենք պետք է վերադառնանք այն քաղաքական ճգնաժա­մային վիճակին, ինչ կար մինչև 1990 թ. ընտրությունները, երբ մի խումբ մտավորականներ առաջնորդեցին խանդավառ (հասկացիր մոլորված) ժողովրդին նոր բյուրոկրատիա կազմելու համար, ասել է թե ազգի Իշխանությունը դառնալու համար: Բայց այն պայքարը և այս պայքարը խիստ տարբեր են: Մտավորականությունը այն պայ­քարը մղում էր հանուն ազգի Իշխանության հաստատման, այս պայ­քարը՝ ազգի գոյության ապահովմամբ՝ ազգի Ոգու կեցության հա­մար: Ներկա բյուրոկրատային գործառնության դեպքում ազգի ապագան երևում է մշուշոտ և անհեռանկար:

Մտավորականության այն մասը, որը հասավ իշխանության, ավելի վատը դարձավ (անգործունյա), քան իր նախորդները, և կարճ ժամանակ անց հակադրվեց իրեն ծնած սոցիալական ուժին: Սա ոմանց թվաց խիստ անսպասելի: Մինչդեռ այս կերպարանափոխման մեջ կա օրինաչափություն, այն է, որ ցանկացած իշխանություն օտարվածություն է: Մենք նկատի չունենք խորթությունը և հակադ­րումը, այլ այն, որ իշխանությունը ինքը պետությունն է: Իսկ պե­տությունը ծառայում է որոշակի հասարակական ուժերի, նրանց գոր­ծիքն է: Մեր դեպքում պարադոքսն այն է, որ նոր բյուրոկրատիան իշխանության գլուխ անցավ իր սեփական գաղափարները ներկա­յացնելով որպես ազգի գաղափարներ, ազգի իդեալներ և ազն­վության ու շիտակության աղավնափետուր թևերով ճախրելով բազ­մամարդ հրապարակներում: Եվ կառավարման գիտելիքների, կազ­մակերպման փորձի, կուտակված բյուրոկրատական դրական ավանդների հոռի ժխտմամբ նոր բյուրոկրատիան հեշտությամբ վե­րածվեց հակաբյուրոկրատիայի, այսինքն՝ հակաիշխանության և հակապետության: Ուստի բնական է, որ այն ամենը, ինչ կոչվում է ընդդիմություն, նոր բյուրոկրատիան պետք է ժխտի: Հակառակ դեպ­քում նա պետք է ինքնաբացատրվի և ինքնալուծարվի: Նման դեպք բյուրոկրատիայի պատմության մեջ չի եղել: Նրան կամ տապալում էն (օրինական կամ ոչ օրինական ճանապարհներով), կամ բարձ­րացնում աստվածացնում: Պատմության մեջ ամենից հաճախ հենց բյուրոկրատիան է ստիպում իրեն աստվածացնել: Իշխանություն­ները գործում են հանուն պետության, իսկ սա արդեն ամբողջակւսլություն է, լավագույն դեպքում անհատապաշտություն, այսինքն՝ այն ճահիճը, որից դուրս ենք եկել:

Մեր պետականությունը կկայանա այն դեպքում միայն, երբ ազ­գի Իշխանությունը հոգևորվի ազգի Ոգիով, իսկ Ազգի ոգին մարմ­նավորվի ազգի Իշխանությամբ:

«ԱՎԱՆԳԱՐԴ» 1993, N 16

2 ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ (ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ)

Քաղաքականությունը մարդկային գործունեության հատուկ ոլորտ է, իսկ մտավորականությունը քաղաքակրթության որոշակի փուլերում հայտնված և հասարակայնորեն ամրակայված սոցիալա­կան շերտ է՝ գաղափարների ու մտքերի կրող-վերարտադրող, ար­ժեքների ստեղծողն ու համակարգողը:

Հասարակությունը որպես համակարգ ամրակայվում և գործառ­նում է որոշակի համաձայնության հիմքի վրա: Բայց ոչ թե այն հա­մաձայնության, որը քարոզում էին ֆրանսիական լուսավորիչները, այլ ըստ իմանենտ հատկանիշի, առանց որի ոչ մի հանրություն չի կարող գոյատևել: Այս դեպքում տարաձայնությունը գտնվում է համաձայնության ընդարքում, որպես տվյալ հատկանիշի հակադ­րություն: Քաղաքականությունն էլ այս համաձայնություն-տարաձայնություն (հակադրություն) գործառումն է, որն ունի երկու ելակետ փոխդաշնություն և բախում: Քաղաքականությունը ժամանակակից մարդու համար պահանջմունքային է, և անկախ այն բանից, թե մարդը ինչ չափով է մասնակցում քաղաքականությանը, քաղաքա­կանությունն ինքը մշտապես ընդգրկում է նրան իր ոլորտը:

«Մտավորականություն» հասկացությունը կարելի է վերցնել ամենալայն և ամենաորոշակի իմաստներով: Մտավորականությունը ողջ կրթված հասարակությունն է, նրա մեջ ընդգրկված են բոլորը, ովքեր ուղղակի կամ անուղղակի, ակտիվ կամ կրավորական կեր­պով մասնակցում են երկրի մտավոր և քաղաքական կյանքին: Թյուրիմացությունից խուսափելու համար նկատենք, որ այդ երկու «կրթված» և «մասնակցում են երկրի մտավոր և քաղաքական կյան­քին» հասկացությունները կարող են լինել միանգամայն տարբեր հարաբերակցությունների մեջ: Առանց հայտնի կրթական մինիմու­մի անհնարին է մասնակցել երկրի թե՛ մտավոր, թե՛ քաղաքական կյանքին, բայց այստեղից չի հետևում, թե որքան կրթված է մարդը, այնքան մեծ է նրա դերը դրանց մեջ: Վերջին հանգամանքի համար պետք են բազում ներքին ու արտաքին պայմաններ:

Երկրի քաղաքական կյանքին մասնակցելու համար մարդը պետք է ունենա մի շարք բարենպաստ պայմաններ, մտային նախաձեռնություն, տաղանդ, փաստական հնարավորություն, միջավայր, գնահատում և այլ արժեքներ: Բայց այս դեպքում գլխավորը մտավորականության քա­ղաքականության կրողի հատկանիշների այն դրսևորումն է, որը են­թարկվում է որոշակի շփման, դիցուք ակտիվ և կրավորական:

«Կրավորական» բաոը (ինչպես և «ակտիվը») մենք գործածում ենք իր պայմանական նշանակությամբ, որովհետև չկա բացարձակ կրա­վորականություն (և հակառակը), քանզի քաղաքական կյանքն ինքն է իր մեջ ներառում մարդուն՝ մտավորականին, և շատ հաճախ կարգա­վորում նրա գործառնումը վերոհիշյալ չափերով՝ պասիվ կամ ակտիվ։ Այս պարագայում մեծ նշանակություն ունի մտավորականի մտային և ֆիզիկական էներգիայի պաշարը: Հասկանալի է, որ այդ երկու էներ­գիաները Աստծո կողմից միասնաբար շնորհ ստացան, մարդը առավելագույնս կարող է մասնակցել այդ երկրի քաղաքական կյանքին, քան դրանցից զրկվածը կամ թույլը: Բայց վերոասվածը բացարձակապես չի նշանակում, որ յուրաքանչյուր մտավորական քաղաքական գործիչ է, կամ էլ զբաղվում է քաղաքականությամբ, դա նշանակում է, որ մտավորական մարդն իր և ընձեռված հնարավորությունների շրջանակնե­րում, մասնակցում է երկրի քաղաքական կյանքին՝ դառնալով քաղա­քականության սուբյեկտ, ինչպես իր անհատական դրսևորումներով, այնպես էլ իր սոցիալական շերտի հետ:

Մտավորականության հասարակական-քաղաքական գիտակ­ցությունը նրա գիտակցության մասն է, որը ձևավորում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթ գործոնների ազդեցության տակ: Չնայած հայ մտավորականությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ հասարակական շերտ է, այնուհանդերձ, նրա քաղաքա­կան գիտակցությանը հատուկ են արժեքային բարդություններ և կնքված է հակասականությամբ: Այս պարագան պատճառաբան­ված է նրա խորհրդային սոցիալիստական անցյալով և կապիտալիզացվող ներկայով: Բանն այն է, որ այս պատմական փուլում, երբ ամեն օր ու ժամ խորտակվում են սոցիալիզմի հենասյուները, մտա­վորականության ճնշող մասը դուրս է մնացել այն խաղից, որը ժա­մանակի ընթացքում նրան, որպես դեր, տվել էր պարտոկրատիան, նա հարմարվել էր (իհարկե, չենք մոռանում գուլագները) դրան և ընդհանուր «ներկայացման» մեջ չէր զգում իր, այսպես կոչված՝ էպիզոդիկ դերը: Ընդհակառակը, նա համոզված էր, որ իրեն է վերա­պահված լուսավոր ապագայի կերտման եթե ոչ գլխավոր, ապա առաջատար դերը: Այսօր նա հայտնվել է հասարակական կյանքի արյերգարդում: Այս պարագան ծնել է հենց նրա հասարակական-քաղաքական գիտակցության հակասությունը՝ դրոշմված բոլոր մաս­նագիտական խմբերի վրա: Մասնագիտությունը դրսևորում և ինքնահաստատվում է աշխատանքով, սրա նկատմամբ առկա սոցիա­լական պատվերի չափանիշով:

Այն կարևոր պարագան, որ աշխատանքն ունի մտավորականի համար, մեծացնում է նրա հետաքրքրությունը իր մասնագիտական դրսևորման ազատ և անարգել բնույթը: Գիտնականներին ու ինժերներին հուզում է գիտության և տեխնիկայի, ուսուցիչներին ու բժիշկներին լուսավորության ու առողջապահության կազմակերպումը, մշակույթի և արվեստի աշխատողներին՝ հասարակության հոգևոր կյանքի հիմնախնդիրները: Մտավոր աշխատանքի մարդիկ ցանկանում են մասնակցել իրենց մասնագիտությանը վերաբերող ապագայի կանխորոշմանը, կամենում են, որ իրենց աշխատանքը ծառայի հանրապետություն-պետությանը, այլ ոչ թե մենաշնորված առանձին խմբերին: Հայաստանի ուսուցիչների նախկինում կազ­մակերպված գործադուլն ուղղված էր ոչ միայն սեփական կենսամակարդակի բարելավմանը, այլև՝ լուսավորության համակարգում վերափոխումների մեջ իրենց մասնակցության ապահովմանը: Նկատելի է նաև մի այլ բան. որպես քաղաքականության սուբյեկտ մտավորականությունը ներքուստ պատրաստվում է մտնել կոնֆլիկտի մեջ հաստատվող կապիտալիզմի հետ, որը խստիվ սկսել է իդեոլոգիազացնել նրա քաղաքական գիտակցությունը: Մտավորակա­նությանը ամբողջությամբ հատուկ է սրված և զգայուն հե­տաքրքրությունը առ դեմոկրատիան, հավասարությունը, հասարակական ազատությունը և սոցիալական արդարությունը: Հանուն դեմոկրատիայի, պայքարը, որ մեր հասարակությունը մղեց ոչ վաղ անցյալում, հսկայական էր մտավորականության մասնակցությունը: Եվ պատահական չէր, որ աոավել ակտիվ տարրը մտավորականության այն շերտերից էր, որին «երես չէր տվել» պարտոկրատիան: Եվ բնական էր նաև այն, որ մտա­վորականության լայն շերտերը պաշտպանելով սպասվող վերափոխումները, պետք է վերջնական արդյունքում հիսաթափ­վեին և հուսահատվեին, ընկնելով ներկա կրավորականության մեջ, օտարվեին իրականությունից…

Անշուշտ, որոշակի կատեգորիայի մտավորականության քա­ղաքական գիտակցությունը նրա հասարակական կեցության պարզունակ ածանցյալը չէ: Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ունեն այս կամ այն կատեգորիայի մտավորականության խմբերը հասարակական այլ շերտերի նկատմամբ և ինչպիսին է քաղաքական զանազան ուժերի՝ նրանց վրա ունեցած ազդեցությունը: Մտավորականության քա­ղաքական գիտակցության ձևավորման գործընթացը սոցիալիզմից կապիտալիզմի անցման շրջանում ծայրահեղորեն բարդ է: Դեռ նոր է սկսվում մտավորականության տեղի որոշակիացման գործընթացը՝ սպասվող հասարակարգում, որը նույնպես գտնվում է երկունքի և լինելության մեջ: Հսկայական է այն տարբերությունը, որ առկա է զանազան մասնագիտական խմբերում:

Այդ տարբերությունն ավելի է ընդգծվում հասարակության նոր դիֆերենցիացիայի պայմաններում: «Մեռնող» սոցիալիզ­մի և «հաստատվող» կապիտալիզմի միջև ծավալված անողոք պայքարում հակադիր ուժերը ձգտում են իրենց կողմը գրավել մտավորականությանը: Այս պայքարը հանդիպում է մտավո­րականության խուլ դիմադրությանը, մտավորականությունն ինքն է պատրաստվում դառնալ քաղաքական ուժ, և այս գործընթացը նախնական փուլում է, ճիշտ այնպես, ինչպես մյուս հասարակական երևույթները և ուժերը:

Մտավորականության նոր գաղափարաբանության մշակու­մը նրա նոր դերի արդյունքն է և համապատասխանում է դրան, բայց և հիմա խիստ դժվար է այդ գաղափարաբանության ուր­վագծերի կռահումը, քանի գտնվում է դեռ իր սաղմնային վի­ճակում: Հատուկ է մի բան, որ մտավորականության կողմից իր մենաշնորհների կորուստը նրա քաղաքական ակտիվությու­նը կարող է ուղղել երկու հիմնական ուղղություններով.

  1. հանդես գալ հաստատվող հասարակական համակարգի առավել անընդունելի դրսևորումների դեմ,
  2. մտնել սեփական կորպորատիվ հետաքրքրությունների սուր պայքարի մեջ:

Այս երկու միտումները զգացվում են նրա ներկա քաղաքա­կան կրավորականության ընթացքում, որը խախտվում է, երբ իշխանություններն անցկացնում են որևէ հակամտավորական վերափոխում, ասենք՝ լուսավորության, բժշկության, մշակույ­թի ոլորտում: Վերոշարադրանքը մեզ հիմք է տալիս անելու երկու եզրակացություն.

  1. սոցիալիստականից բուրժուակսւն մտավորականության անցման ճանապարհին մտավորականությունը կդրսևորվի որ­պես ակտիվ քաղաքական սուբյեկտ,
  2. որպես ակտիվ քաղաքական սուբյեկտ նա հասարակա­կան ուժերի մեջ կձգտի գտնել դաշնակիցների, որոնց սոցիա­լական կարգավիճակը կնպաստի մտավորականության հասա­րակական դերի բարձրացմանը: Որո՞նք են այդ ուժերը, ներ­կա պահին ընթացող հասարակական շերտավորման բուռն ընթացքում մեծագույն համարձակություն կլինի մատնացույց անե­լը: Բայց դեմոկրատական արժեքների համար մղած մտավո­րականության համաշխարհային պայքարի փորձը ցուցանում է առավել մարգինալացված (սահմանային) արժեքներ կրող սո­ցիալական շերտերը, հատկապես անցումային շրջաններին յու­րահատուկ: Մտավորականությունը ասելու է իր խոսքը: Բայց մինչ այս, նա դեռ պետք է մշակի իր գազափարաբանությունը: Իսկ սա երկարատև ժամանակի արդյունք կարող է լինել: Զի բացառում նաև կոնֆորմիզմը: Սա արդեն այլ թեմա է:    «ԼՐԱԳԻՐ», 1995,  N 167
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԸ (ՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ)

 

  1. ԽՍՀՄ քայքայման ու կործանման անհրաժեշտության մասին գրվել և խոսվել է շատ: Առանձնացվել են բազում դրդապատճառ­ներ: Դրանց մեջ գլխավորների թվում է ազգային հարցը:

Վերջին տասնամյակի ընթացքում, հատկապես, երբ կայսրությու­նը բռնկվեց մահաջղաձգությամբ, մենք ապրեցինք «բանտված» ժողովուրդների ազգային և ազգայնական զգացմունքների չափազանց աշխուժացման նշանի տակ: Այս նշանը կանխատեսում էր հզոր կայսրության կործանումը և նրա փլատակների վրա նորանկախ պե­տությունների առաջացումը: Քաղաքակիրթ ուղիով առանձնացավ ԽՍՀՄ արևմտյան «բերդը»՝ մերձբալթյան երկրները, որոնք պատ­մական կարճ ժամանակում կարողացել էին ստեղծել եվրոպական բնույթի պետություններ և կորցնել այն Մոլոտով-Ռիբենտրոպ պակ­տի գործառնությամբ: Հատկանշական է, որ միջազգային հան­րությունը երբեք չէր համակերպվել Մերձբալթիկայի ԽՍՀՄ անեք­սիայի հետ:

Մերձբալթիկան առանձնացավ առանց հիվանդագին երևույթ­ների: Չունեցավ իր համար մեծ կորուստներ:

Հայտնի իրադարձությունից հետո, երբ այլևս անհնարին էր պահ­պանել ԽՍՀՄ-ը, անկախություն ձեռք բերեցին բոլոր հանրապե­տությունները:

Թվում է, թե ազգային հարցը լուծվեց: Մասնավորապես՝ Անդր­կովկասում: Պարզվեց, որ ԽՍՀՄ մոդելով կառուցված Վրաստանում և Ադրբեջանում ազգային հարցի լուծումը կարող է իրակա­նացվել միայն զենքի ուժռվ: Եվ անկախ այն բանից, թե հիմա որո­տում են թնդանոթները, թե ոչ, հարցի լուծումը զենքով՝ մնում է օրա­կարգում. Նշանակում է, որ օրակարգում է դեռ ազգային հարցը:

  1. Հայաստանն ապրում է պետական շինարարության սկզբի անկրկնեւլի щшհ, փոխվում է իշխանության մեխանիզմը՝ վարից վեր, փոխվում է ողջ համակարգը: Մեր սույն հոդվածի խնդիրներից դուրս է փոփոխման ընթացքի քննումը, այն բավականին լայն արծարծվել է ընդդիմության և պաշտոնական մամուլում:

Մեզանում այն թեթև մտայնությունն է ստեղծվել, որ միազգ պետություններում ազգային հարցը լուծվում է ինքնին, ազգային շահագործման կամ ավելի ճիտշ՝ մեկ ազգի կողմից մյուս ազգի վրա բռնացման բացակայությունը հաստատելուն պես: Սա առերևույթ է ճշմարիտ: Բանն այն է, որ երբ կայանում է ազգային հարցի քաղա­քական լուծումը, ազգը ձեռք է բերում իր անկախ պետականությու­նը, առաջ է մղվում ազգային հարցի սոցիալ-տնտեսական և հոգևոր-բարոյական խնդիրնեոի հանգույցի քանդման անհրաժեշտությունը:

Սոցիալ-տնտեսական հարցերի հասարակության տնտեսական հիմքը պայմանավորող խնդիրներն են, բարձրացված էվոլյուցիոն կամ էլ հեղափոխական միջոցներով լուծելու աստիճանի: Միազգ պետություններում այդ, պատկերավոր ասած, նոր հասարակարգի ծնունդը տեղի է ունենում նորմալ պայմաններում, մեծ կամ փոքր դանդաղկոտությունը, որն ընթանում է նորի հաստատման ժամա­նակ, պայմանավորված է տվյալ պետության քաղաքական և սո­ցիալական կառուցվածքով, նաև հասարակական ուժեբի տեղաբաշխմամբ, որոնց հավասարակշռմամբ էլ կայանում է վերափոխ­ման պրոցեսը: Այդ ուժերը, առաջին, ենթակա են համեմատաբար հարմար քաղաքական հաշվարկի, երկրորդ, տիրապետում են կամ էլ ենթակա են որոշակի քաղաքական ճկվածության, երրորդ՝ ուժերը, որոնք մղում են պայքար, համախմբվելով իրենց հետաքրքրություննե­րի շուրջը, ավելի շատ պայքարում են քանակի համար, քան ըստ էության:

Միազգ պետության մեջ ազգային շարժումը սովորաբար, եթե այն չի ուղղվում դեպի դուրս, ամփոփվում է կուլտուր֊պատ­մական շրջանակներում, կրում է համաժողովրդական բնույթ, դուրս է դասակարգայինից, շերտավորումից և գրեթե եբբեք չի կրում քաղաքական և սոցիալական բովանդակություն, չի դառ­նում քաղաքական վեճի և համաձայնության առարկա: Միազգ պետության մեջ ազգային շարժումն ուղղվելով ժողովրդական կյանքի ներսը, հագենում է արժութաշահային գունեղությամբ: Բայց դա միայն այնքան ժամանակ, քանի դեռ ազգայինը չի վերածվել ազգայնամոլականի, քանի դեռ շարժման ուղղությունը նեսից չի ուղղվել դուրս:

Միազգ պետության մեջ ազգային շարժման և ազգային հարցի ածանցյալ խնդիրների լուծման մեջ հսկայական է մտավորակա­նության դերը:

  1. Հայաստանի Հանրապետության մտավորականությունը ներ­կա պահին և նույնիսկ մոտակա 2-3 տասնամյակների ընթացքում լինելու է պատմագենետիկ ծագումով խորհրդային: Նրա սոցիալա­կան ծագման կաոուցվածքում իշխելու է մտավորական, բանվորա­կան և գյուղացիական ծագումը: Մոտակա տասնամյակում շատ աննշան է լինելու բուրժուական սերում ունեցող մտավորակա­նության թիվը, այն բանի գործաոնությամբ, որ տվյալ դասա­կարգը գտնվում է լինելիության ընթացքում, որն իր հերթին կրե­լու է կապիտալի, նախակուտակման և վաղ զարգացման դարաշր­ջանի կնիքը, որդիները կգնան հիմնականում հայրերի բացած ճանապարհով, հաստատելու, կրկնապատկելու, բազմապատկելու ժառանգությունը: Եթե ինչ-որ չափով ձեոք բերեն ուսում, ապա դա էլ հանուն գործի: Անշուշտ ճշգրիտ կանխատեսման համար կարիք կա սոցիոլոգիական հետազոտումների, բայց և ակնհայտ է, որ այն, ինչը տիպական է եղել դրսաշխարհի երկրներում, մեծ կամ փոքր աննշան տարբերությամբ կարող է դրսևորվել նաև մեզանում: Նա համաշխարհային պատմական օրինաչափություն­ների թվին է պատկանում: Ակնհայտ է մեկ այլ բան. հայ ներկա մտավորականությունը հետագայում նույնպես կհամալրվի հիմնականում մտավորականությունից, բանվորությունից և գյուղացիությունից. պատճառն այն է, որ ապագայում սոցիալական ծագմամբ անապահով երիտասարդները կձգտեն բուհական կրթությամբ փոխել իրենց հասարակական վիճակը՝ ընդգրկվե­լով պետական չինովնիկության մեջ: Ազգային հարցը լուծած պե­տության մեջ նման հեռանկարը ոչ միայն գայթակղիչ է, այլև միան­գամից ռեալ: Բայց թվում է, թե ռեալ: Կան խանգարիչ բազում հանգամանքներ: Բայց սա առանձին խոսակցության նյութ է: Ոչ հեռա­վոր տասնամյակներում ստեղծվելու է պարադոքսալ վիճակ՝ ազ­գային հարցի լուծմամբ ազգային մտքի ինքնաբուխ և անխոչընդոտ զարգացման պահը մտնելու հակասության մեջ ազգային կուլտուր-պատմական հարստության պահպանման և փոխանցման հետ, երևույթ, հանուն որի էլ կայացել էր ազգային հարցի լուծումը: Ներկա պահին՝ առերևույթ լուծումը:
  2. Հայաստանի ներկա մտավորականությունը, որը ծագել և դաստիարակվել է խորհրդային, ասել է թե ինտերնացիոնալիստական գաղափարաբանության ներքո, իր բնույթով ազգայի՞ն է: Այս հար­ցին կարող են բացասական պատասխան տալ միայն արատավոր բանականությամբ մարդիկ և սոցիալական խմբերը: Հայաստանի մտավորականությունը նույնքան ազգային Է, որքան ֆրանսիակա­նը, ճապոնականը և այլն, որոնք ծագել և զարգացել են կապիտա­լիզմի զարգացման արդի փուլում: Այսպիսի պնդման համար կռվան է ծառայում այն փաստարկը, որ ժամանակակից ազգերը ժողովուրդներից վերածվել են դրան, շնորհիվ իրենցից ծնած մտավորա­կանության: Այն ուժի շնորհիվ, որն իր հզոր ինտելեկտուալ կարո­ղությամբ և դասային ինքնուրույնությամբ ներառել է իր մեջ հա­մազգային հանճարի առանձնահատուկ գծերը, որոնք ծավալվում են որպես համազգային ստեղծագործական պրոցես՝ ինժեներ-կոնստրուկտորի գծագրական սեղանից մինչև բժշկի նշտարը, քնքուշ պոետական տողերից մինչև կոշտուկոպիտ հրապարակա­խոսությունը և այլն, և այլն: Մտավորականությունը հանդիսանում է ոչ միայն բոլոր ոչ նյութական արժեքների արարողը, այլև պահա­պանը և բաժանարարը, առանց մտավորականության անհնարին է մեր քաղաքակիրթ զարգացումը: Մտավորականությունը հանդի­սանում է ազգի ինքնագիտակցության զինվորն ու հրամանատարը: Նրա կուլտուրական զարգացման աստիճանով է չափվում ժողովր­դի կուլտուրական զարգացման աստիճանը: Մտավորականությու­նը կրելով ազգային հոգեբանությունը և այն վերարտադրելով մասնագիտական իր միջոցներով (գիտություն, գրականություն, արվեստ և այլն), փոփոխում է ազգային հոգեբանությունը դեպի այն դրակա­նը, առանց որի անհնարին է առաջընթացը: Մեր ժողովրդի ճակա­տագրի բանալին գտնվում է մեր մտավորականության ձեռքերում: Հայաստանի մտավորականությունը փայլուն կերպով է իրականաց­րել իր վրա դրված խնդիրները՝ ստեղծելով համամարդկային ար­ժեքներ՝ իրեն վերապահված բոլոր ոլորտներում, այս իմաստով նրա ծառայությունը ազգային հերոսության նախօրինակ է: Թեկուզև գա­ղափարական ֆիլտրացիայի ենթարկվելով, մեր մտավորակա­նությունն իր ժողովրդին է հասցրել համաշխարհային բարձրարժեք գիտական ու գեղարվեստական, մշակութային մտքի բազմահազարամյա կուտակումը, բարձրացնելով իր ժողովրդի հոգևոր ու կամա­յին մակարդակը ընդհուպ ազգային հարցի լուծման աստիճանի:
  3. Ազգային նարցի թվացյալ լուծումը, որը ներկա պահին ըն­թացքի մեջ է մեզանում, հատուկ պանանջներ է դրել մտավորակա­նության առաջ:

Այս պահանջները կարելի է բաժանել մի քանի խմբերի:

Առաջին՝ ազգի քաղաքական կայացման պահը, որն արտահայտ­վում է ժողովրդի կողմից ազգային հարցի լուծմամբ՝ սեփական պե­տականության ձեռքբերման և դրա պահպանման գիտակցման անհրաժեշտությանը սերմանելով:

Երկրորդ՝ անկախության պայմաններում գործառնող ազգի հո­գեբանության մեջ եղած ավտորիտար ռեժիմի ծնած ստրկամտության հաղթահարմամբ:

Երրորդ՝ ազատության պայմաններում ժողովրդի միջից յուրա­քանչյուրին հասցնելով արդի քաղաքակիրթ աշխարհի դեմոկրա­տական նվաճումները, դեմոկրատական կուլտուրային կայուն ար­ժեքները, հաշվարկով, որ դրանք կլինեն այն հենքը, որի վրա կլուծվեն ազգային հարցի սոցիալ-քաղաքական խնդիրները, մասնավո­րապես, անհատի քաղաքական ակտիվության բարձրացման և քա­ղաքական իներտության վերացման պահերը, հանգամանքներ, որոնք վճռական նշանակություն ունեն պետության համար:

Չորրորդ՝ ազգային հարցի լուծման վճռորոշ նշանակությունը շա­ղախված է Արցախի հիմնահարցով, որը մի դեպքում կարող է թռիչ­քաձև փոխել ազգի կենսամտածողությունը, մի այլ դեպքում՝ վերա­դարձնել մեզ արդեն հաղթահարված ստրկամտության խնդիրը՝ չընկնելով ազգամոլ ծայրահեղության մեջ՝ ապահովել ժողովրդի հոգե­բանության հաղթանակի ոգու կենսունակությունը:

Հինգերորդ՝ սկսած պետական գործընթացներն իրենց զիգզագությամբ և հակւսմերժությամբ մտավորականությանը դրել են երկփեղկ վիճակում, որի հետևանքով արժեզրկվում է այն, ինչ ձեռք է բերվել բազմադարյա զարգացմամբ, կորչում է ժողովրդի հավատը առ իր մտավորականը. ասվածից հետևում է, որ մտավորակա­նության խնդիրն այս դեպքում սասանված վարքի վերականգնումն է, որը կարող է կատարել միայն սեփական իներտության հաղթահարմամբ, հարմարվողականության հաղթահարմամբ, որը տեղ է գտել մտավորականության էլիտւսր խմբերում:

Վեցերորդ՝ «մասնասեփակւսնացման» պրոցեսն առ երևույթ ընդգրկելով ողջ ժողովրդին, նրա մի մասին՝ մտավորականությանը թողել է «բորտից» դուրս, այս պարագան հղի է այն վտանգով, որ նյութական արժեքներից օտարացված սոցիալական շերտը հեշտո­րեն կարող է դիմաքայքայվել, չդիմանալով նոր ուժերի կողմից նյու­թական արժեքների հրեշավոր չափերի յուրացումից ծնված դժգոհություն-փախուստի գայթակղանքին: Ակնհայտ է, որ նման պարա­գայում մտավորականությունը պետք է ինքն իրեն համախմբի դառ­նալու համար սոցիալական ուժ «ինքն իր համար», որը երբեք էլ չի բացառում նրա առաքելության կատարումը համազգային մասշտա­բով:

Յոթերորդ՝ը ազգային հարցի վերջնական լուծմամբ, որոշ հան­գամանքների պատճառով այն կարող է գոյատևել դեռ երկար ժա­մանակ, մտավորականության պատմական առաքելության մեջ կհայտնվի շրջադարձային պահ, երբ ազատագրման հարցը կվերա­փոխվի ազգի հավիտենության ապահովման հարցի, երբ ազգային հարցի փոխարեն իրապես առաջ կմղվի ազգի կուլտուր-պատմական արժեքների պահպանման և վերարտադրության և փոխանց­ման խնդրակույտը. իրապես հսկայական է լինելու մտավորակա­նության դերը, բայց այս պահին արդեն պետք է ենթադրել, որ խորհր­դային մտավորականություն, որպես այդպիսին այլևս պատմական ասպարեզում չի լինի, կյանքի օրենքներին ենթակա:

Իսկ այն ամենը, ինչ նա կատարել է, կատարում է ու կկատարի, արժանի է խորը ակնածանքի: Հատկապես ազգային հարցի լուծ­ման ոլորտներում նրա ներբերածի և կրած ու կրվելիք տառապանք­ների համար:

«ԱՎԱՆԳԱՐԴ», 1995,   N 16

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: