ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


Լեոնիդ  Ազգալդյանի հիշատակին

Հոդվածում ուսումնասիրված է քաղաքական մշակույթը` որ­պես ընդ­հանուր մշա­կույ­թի բաղկացուցիչ և գա­ղա­փա­րա­կան-աշ­խար­հա­յաց­քա­յին ֆենոմեն: Այդ համատեքստում քա­ղա­քա­կան մշա­կույ­թը դի­տարկ­ված է որպես քա­ղա­քա­կան հա­մա­կար­գում դե­րա­կա­տար­նե­րի վար­քա­գի­ծը սահ­մա­նող պա­տկե­րա­ցում­նե­րի, զգա­ցում­նե­րի, մո­տե­ցում­նե­րի այն­պի­սի ամ­բող­ջու­թ­յուն, որն ի­մաս­տա­վո­րում և կա­նո­նա­կար­գում է քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցը: Դա էլ հա­մախմ­բում է հա­սա­րա­կու­թյա­նը իր անց­յա­լով, ներ­կա­յով և­ ա­պա­գա­յով: Այս շրջանակում քա­ղա­քա­կան մշա­կույ­թը դի­տար­կված է նաև որ­պես մար­դա­սի­րա­կան գի­տակ­ցութ­յան ամ­բող­ջութ­յուն՝ կարևորելով ազա­տա­կան և­ ա­վան­դա­կան մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի փոխ­ներ­դաշ­նակ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը:

Մո­տե­ցումը հիմնավորված է նկատի ունենալով, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ՀՀ-ի քա­ղա­քա­կան մշա­կույթի ժողովրդավարացման գերակա հիմնա­խնդիր է անհատի քաղաքական սո­ցիա­լա­կա­նացումը:

ՀՀ-ում խորհրդարանական կառա­վար­ման արդյու­նա­­վետու­թյան ապահովման դիտան­կյու­նից անհրաժեշտ է նվազեց­նել PR և GR տեխ­­­նո­­լոգիանների մանիպուլյացիա­ները: Դա հոդվածի հեղինակի համոզմամբ կնպաստի խորհրդարանական մշա­կույթի զար­գաց­մանը: Այս պարա­գայում ՀՀ-ում խորհրդարանական   կա­ռա­վարման արդյունա­վետու­թյան ապա­հովման նպատակով քա­ղա­քա­կան մշա­կույ­թի Ժո­ղովր­դա­վա­րա­ցման գերակա հիմնախնդիրն է ընտրանի-ընտրա­զան­գ­ված  քաղաքական դիսկուրսը, որի հետևանքով կնվազի քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի մար­գի­նալության ռիսկայնությունը:

Հիմնաբառեր. Քաղաքական մշակույթ, հումանիզմ, անձի սոցիալականացում, խորհրդարանական կառավարում, քաղաքական ընտրանի, խորհրդարանական մշակույթ, PR և GR տեխ­նո­լոգիաններ, քաղաքական դիսկուրս:

Քա­ղա­քա­կա­նութ­յու­նն ար­վեստ է, և­ որ­պես այդ­պի­սին՝ այն են­թադ­րում է տար­բեր մա­կար­դակ­նե­րում գոր­ծող քա­ղա­քա­կա­նութ­յան դե­րա­կա­տար­նե­րի միջև առ­կա հա­րա­բե­րութ­յուն, վե­րա­բեր­մունք, գոր­ծո­ղութ­յուն, կեր­պա­փոխ­վե­լու և­ ար­դիա­կա­նա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն։ Հետևաբար, քաղաքա­կան մշակույթը դիրքորոշումների, համոզմունքների և զգաց­մունք­ների համադրություն է, որը քաղաքական գործ­ըն­թացին հաղորդելով որոշակի արժեքաբանություն՝ ներկա­յաց­նում է վարքագծի ու քաղաքական համակարգի ղեկա­վար­ման հիմնարար սկզբունքներ և կանոններ:Այս ա­մենն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ ո­րո­շա­կի գի­տե­լիք­ներ, փո­խանց­ված ա­վան­դույթ­ներ և­ ըն­դուն­ված վար­քի չա­փա­նիշ­նե­րը կա­նո­նա­կար­գող գոր­ծե­լա­կերպ, այլ կերպ ա­սած՝ քա­ղա­քա­կան մշա­կույթ։ Դեռևս 18-րդ դարում գերմանացի փիլի­սո­փա Յոհան Հերդերն, առաջին անգամ օգտագոր­ծե­լով «Քաղաքական մշակույթ» եզրույթը, գրել է. «…Հին հույն իմաստունների մեծամասնությունը զբաղեցնում էր հան­րա­յին պաշտոններ` որպես ժողովրդական առաջ­նորդ­ներ, թա­գա­վորների խորհրդականներ, զորահրա­մա­նատարներ, քանի որ նման նշանավոր մարդկանցից, արիստո­կրատ­ներ­ից կարող էր միայն սկիզբ առնել քաղաքական մշա­կույթը և գործուն կերպով ազդել ստորին խավի մարդկանց վրա» [1, էջ 368 ] :

20-րդ դա­րի 50-60-ա­կաններին ա­մե­րի­կա­ցի քա­ղա­քա­գետ­ներ Գ. Ալ­մոն­դը և Ս. Վեր­բան, համեմատության մեջ ու­սում­­նա­սիրելով քա­ղա­քա­կա­նութ­յան դե­րա­կա­տար­նե­րի վար­քա­բա­նութ­յունը գրեցին. «Երբ մենք խոսում ենք հասա­րա­կու­թյան քաղաքական մշակույթի մասին, մենք նկատի ենք ունենում քաղաքական համակարգը, որն արտացոլված է նրա անդամների գիտելիքներում, զգացմունքներում և գնա­հատականներում» [2, Էջ 66-67]: Ելակետ ընդունելով այս մոտեցումը՝ հնարավորություն ենք ստանում փաստարկելու քաղաքական ընտրանու իրականացրած իշխանության մշա­կույթը՝ համա­դրե­լով իրավական և ոգեղենական մշա­կու­­թային այն նմուշ­­ները, որոնք ներառում են քաղա­քա­կան դերերը և նրանց փոխհարաբերությունները:

 Վստահորեն կարող ենք պնդել, որ քա­ղա­քա­կան մշա­կույ­թը, որ­պես ընդ­հան­րա­կան մշա­կույ­թի բաղադրիչ և գա­ղա­փա­րա­կան-աշ­խար­հա­յաց­քա­յին ֆենոմեն, ներառում է ան­ձի սո­ցիա­լա­կա­նա­ցումը և ար­ժեք­նե­րի ար­դիա­կա­նա­ցումը այն բազմամակարդակ տարածությունում, որ­տեղ գործու­նեութ­յուն է ծա­վա­լում քաղաքական ընտրանին: Քա­ղա­քա­կան մշա­կույ­թը տվյալ երկ­րի հա­սա­րա­կա­կան կյան­քում մարդ­կանց վար­քի կեր­պի այն ամ­բող­ջութ­յունն է, ո­րը, մարմ­նա­վո­րե­լով ի­րենց ար­ժե­քա­յին պատ­կե­րա­ցում­նե­րը քա­ղա­քա­կա­նութ­յան նպա­տակ­նե­րի մա­սին, պահ­պա­նում և մ­շա­կում է ամ­րագր­ված նոր­մե­րն ու ա­վան­դույթ­նե­րը պե­տութ­յան և հա­սա­րա­կութ­յան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Ակնհայտ է, որ քա­ղա­քա­կան մշա­կույ­թն անհրաժեշտ է դի­տարկ­ել որպես քա­ղա­քա­կան հա­մա­կար­գում դե­րա­կա­տար­նե­րի վար­քա­գի­ծը սահ­մա­նող պա­տկե­րա­ցում­նե­րի, զգա­ցում­նե­րի, մո­տե­ցում­նե­րի այն­պի­սի ամ­բող­ջութ­յուն, որն ի­մաս­տա­վո­րում և կա­նո­նա­կար­գում է քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցը: Որպես այդպիսին՝ այն ոչ միայն քա­ղա­քա­կա­նութ­յան սուբ­յեկ­տիվ բո­վան­դա­կութ­յան ար­տա­հայ­տութ­յունն է, այլև, վե­րած­վե­լով հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցութ­յան ձևի, իր ար­տա­հայ­տութ­յունն է ստա­նում մտա­հա­յե­ցո­ղութ­յու­նում և վար­քա­բա­նութ­յու­նում: Հենվելով ընդհանուր մշակույթի ո­գե­ղեն կա­ռու­ցա­կարգի վրա՝ այն հան­րա­գու­մա­րում է այնպիսի ար­ժե­քա­յին կողմ­նո­րո­շում­ներ, ո­րոնք կարող են մարգինալացնել, շահադրդել և սո­ցիա­­լա­կանացնել քա­ղա­քա­ցու վար­քը: Որ­պես ան­ձի քա­ղա­քա­կան կյան­քի բաղ­կա­ցու­ցիչ` քա­ղա­քա­կան ար­ժեք­նե­րի յու­րա­ցու­մը միա­ժա­մա­նակ պար­տա­դիր կրում է հա­սա­րա­կա­կան պա­հանջ­մունք­նե­րի առանձ­նա­հա­տուկ ազ­դե­ցութ­յու­նը: Նախև­ա­ռաջ դա տե­ղի է ու­նե­նում քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի նոր­մե­րի ըն­կալ­ման հիմ­քի վրա՝ նե­րա­ռե­լով ոչ միայն ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րը, այլև ընդգր­կե­լով անց­յա­լի փոր­ձը, ինչպես նաև կառուցելով ապագայի տեսլականը: Այս ամենն ժա­ռան­գոր­դութ­յուն ա­պա­հո­վե­լով անց­յա­լի և­ ա­պա­գա­յի միջև, հա­մախմ­բում է հա­սա­րա­կու­թյա­նը որ­պես ամ­բող­ջա­կան կեն­դա­նի օր­գա­նիզմ` իր անց­յա­լով, ներ­կա­յով և­ ա­պա­գա­յով: Որ­պես բարդ, բազ­մա­շերտ հաս­կա­ցութ­յուն՝ այն ամ­­փո­փում է քա­ղա­քա­կան սո­վո­րույթ­նե­րում ամ­րագր­ված անց­յա­լը և ներ­կան՝ ար­տա­ցոլ­ված քա­ղա­քա­կան ի­րա­կա­նու­թյանը իր հենց մաս­նակ­ցութ­յու­նը բե­րող մարդ­կանց վար­քա­բա­նութ­յան մեջ, և հ­նա­րա­վո­րի, ցան­կա­լիի և­ ար­ժա­նա­վո­րի հետ ներ­դաշ­նակ ա­պա­գան։ Քա­ղա­քա­կան մշա­կույ­թի այս են­թա­շեր­տե­րը լրաց­նելով մե­կը մյու­սին էքստ­րո­պո­լա­ցիա­յի են են­թար­կում ա­պա­գա­յի չա­փում­նե­րը, քանի որ ա­ռանց դրա հնարավոր չէ պատասխանել քաղաքական զար­գացման մարտահրավերներին։ Այս ե­ռա­չա­­փութ­յան օգ­նութ­յամբ քա­ղա­քա­կան մշա­կույ­թը քաղաքա­կա­նության դե­րա­կատարներին տալիս է անվտան­գութ­յան զգա­ցողու­թյուն և հ­նա­րա­վո­րութ­յուն է ըն­ձեռ­ում հա­կազ­դելու քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ան­կան­խա­տե­սե­լիութ­յանը: Այս ա­ռու­մով ա­մե­րի­կա­ցի քա­ղա­քա­գետ Ռ. Ինգլ­հար­թը նշել է, որ «նույ­նիսկ բռնա­պե­տա­կան վար­չա­կար­գե­րում կողմ­նո­րո­շում­նե­րի մա­կար­­դա­կով անց­յա­լի յու­րա­ցու­մը կա­րող է կա­տար­վել միայն մտա­ծո­ղութ­յան ինչ-որ ձևե­րի և­ անց­յա­լում ապ­րող սե­րունդ­նե­րի վար­քի ա­զատ զարգացման հիմ­քի վրա: Բռ­նա­պե­տու­թ­յու­նն ըն­դու­նակ է վե­րահս­կելու միայն վար­քը, բայց ոչ միտ­քը, և դ­րա հա­մար մշա­կույ­թը վե­րահսկ­ման ոչ մի կա­ռու­ցա­կարգ չու­նի, բա­ցի մար­դու գի­տակ­ցութ­յան սահ­մա­նա­փա­կում­նե­րից» [3, էջ 10-11]: Հենց դա էլ քա­ղա­քա­կան մշա­կույ­թը դարձնում է ինք­նա­զար­գաց­ման, ինք­նաի­րաց­ման և­ ինք­նադրս­ևոր­ման հզոր գոր­ծոն: Որ­պես այդ­պի­սին` այն ի­րա­կան ազ­դե­ցութ­յուն է գոր­ծում քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցի, պե­տա­կան իշ­խա­նութ­յան ո­լոր­տում փո­փո­խութ­յուն­նե­րի դի­նա­մի­կա­յի վրա` դրսևոր­վե­լով քաղաքակրթական չափում­ներում, ինչպես նաև կրո­նա­կան, էթ­նո և­ սոցիո են­թամ­շա­կույթ­նե­րում: Այդ ի­մաս­տո­վ, որ­պես յու­րա­քանչ­յուր երկ­րի ընդ­­հա­նուր (ազ­գա­յին) մշա­կույ­թի օր­գա­նա­կան մաս` քա­ղա­քա­կան մշա­կույ­թը սահ­մա­նա­կար­գում է հա­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը` հիմ­նա­վո­րե­լով քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի բո­լոր դե­րա­կա­տար­նե­րի բնա­կա­նոն արդիականացումը: Քա­ղա­քա­կան մշա­կույ­թի ժողովրդա­վա­րացման վրա ազ­դում են կրո­նը, էթ­նոազ­գա­յին մտա­հա­յե­ցո­ղութ­յու­նը, գի­տու­թյան և տեխ­նի­կա­յի ձեռքբեր­ումների մա­կար­դակ­ը և­ այլն: Այլ կերպ ա­սած՝ մշա­կույ­թն ամ­բող­ջութ­յամբ սո­ցիա­լա­կան տեքստ է, ո­րի ներ­սում քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հա­մա­կար­գու­մը մար­դու հա­մա­ր ստեղծում է ինքնորոշվելու հնարա­վորություն: Այս­պի­սով, քա­ղա­քա­կա­նութ­յու­նը հա­սա­րա­կութ­յան մշա­կու­թա­յին լեզ­վի կե­ցութ­յան մի­ջոց է, նրա իմաս­տա­յին կա­ռուց­վածք­նե­րի, ազ­գա­յին ինքնության, ա­վան­դույթ­նե­րի ար­տա­հայ­տութ­յուն: Հա­մա­կար­գե­լով ժո­ղովր­դի «գե­նե­տի­կա­կան ծրա­գի­րը», նրա ո­գին ա­ռաս­պել­նե­րում և խորհր­դա­նի­շնե­րում` մշա­կույ­թը, նպաս­տե­լով հա­սա­րա­կութ­յան միաս­նութ­յա­նը, ա­պա­հո­վե­լով ընտրանու, լիդերների և ընտրա­զան­գ­ված­նե­րի միջև հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ժառան­գա­կա­նու­թյունը, երկ­խո­սութ­յուն է են­թադ­րում: Քա­ղա­քա­կան մշա­կույ­թը որպես տվյալ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի դերա­կա­տար­նե­րի արժեքային կողմ­նո­րո­շիչ­նե­րի սուբ­յեկ­տիվ ո­լորտ, ի­մաս­տա­վո­րում է քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան հիմ­քե­րը՝ հան­րա­գու­մա­րելով.

ա) քա­ղա­քա­կան փաս­տե­րի ի­մա­ցութ­յան, հավաքա­գր­ման, վեր­լու­ծութ­յան և կան­խա­տես­ման արժեքաբա­նությունը,

բ) քա­ղա­քա­կան գործընթացների ի­րա­տես գ­նա­հա­տումը՝ բացահայտելով քա­ղա­քա­կան տա­րա­ծութ­յան և ժա­մա­նա­կի մեջ «Ես»-ի ա­դապ­տա­ցիա­յի իսկությունը,

գ) ո­րո­շա­կիաց­ված քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շումը, ո­րն են­թադ­րում է ռա­ցիո­նա­լի և­ ի­ռա­ցիո­նա­լի, ինչպես նաև ավան­դա­կան և արդիական արժեքների փոխ­ներ­դաշ­նա­կում: Հետևա­­բար քա­ղա­քա­կան մշա­կույ­թը, փոխակերպելով քա­ղա­քա­կանության տե­ղե­կատ­վութ­յան դաշ­տը դրսևորվում է.

  • որ­պես գլո­բալ քա­ղա­քակր­թութ­յան ընդ­հա­նուր հա­մա­կար­գի կա­ռուց­ված­քա­յին բա­ղադ­րա­մաս,
  • որ­պես քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան ի­մա­ցութ­յուն և­ այն ի­րա­կա­նաց­նե­լու ըն­դու­նա­կութ­յուն,
  • որ­պես քա­ղա­քա­կան կյան­քին մաս­նակ­ցութ­յան ակ­տի­վութ­յան աս­տի­ճա­նի բնու­թագ­րում,
  • որ­պես մար­դու ի­րա­վունք­նե­րի ու պար­տա­կա­նութ­յուն­նե­րի ըմբռն­ման և գի­տե­լիք­նե­րի օգ­տա­գործ­ման աս­տի­ճա­նի սահ­մա­նում,
  • որ­պես քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման և ժո­ղովր­դա­վա­րաց­ման պայ­ման [2,էջ 94,110,119]։

Կար­ծում ենք, որ­ քա­ղա­քա­կան մշա­կույ­թը կա­րե­լի է դի­տար­կել նաև որ­պես մար­դա­սի­րա­կան գի­տակ­ցութ­յան ար­ժե­քա­յին ամ­բող­ջութ­յուն: Այս մոտեցումը հիմնավորում ենք՝ նկատի ունենալով այն, որ այ­սօր կյան­քի ո­րա­կի և մա­կար­դա­կի ա­ռու­մով զար­գա­ցած և զար­գա­ցո­ղ երկր­նե­րի միջև հսկա­յա­կան տար­բե­րութ­յուն կա։ Այժմ ար­դեն ցան­ցա­յին կա­ռա­վար­ման ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի արդ­յունք «ոս­կե մի­լիար­դի» դեմ հան­դի­ման աշ­խար­հի տար­բեր մա­սե­րում կանգ­նած է մարդ­կու­թյան աղ­քատ, օտարված և մարգինալ մասն։ Դա ստի­պում է խմբիշխանական վարք ունեցող հետխորհրդային տարածք­ների նոր անկախա­ցած երկրների կա­ռա­վա­րող ընտրանի­ներին ժողովրդա­վա­րացնել քաղա­քական մշակույթի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը: Այլապես այդ երկրները կարող են դուրս չգալ քաղաքական զարգացման ճգնաժամերից՝ դառնալով «չհաջող­ված պետ­ություններ»:

Ըստ Գ. Ալ­մոն­դի` քա­ղա­քա­կան մշա­կույ­թն ընդգր­կում է քա­ղա­քա­ցի­նե­րի կո­ղ­մնո­րո­շում­նե­րի ե­րեք մա­կար­դա­կով հան­դես ե­կող վե­րա­բեր­մունք` քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի, քա­ղա­քա­կան կուր­սի, քա­ղա­քա­կան կուր­սի արդ­յունք­նե­րի նկատ­մամբ [2, էջ 221]։ Այս համատեքստւմ ան­հրա­ժեշտ է կար­ևո­րել, որ արևմտ­յան և­ ար­ևել­յան տի­պի մշա­կույթ­նե­րը տարբեր կերպ են լուծում այս խնդիրները: Արևմտ­յան մշա­կույթը քա­ղա­քա­կա­նութ­յուն բերեց ա­զատ մաս­նակ­ցութ­յան (laissez – faire) փի­լի­սո­փա­յութ­յու­նը, ո­րի հա­մար ի­րա­վուն­քի գերա­կա­յու­թյունը ձևա­վո­րում է կա­ռա­վար­ման ոճը, ե­րաշ­խա­վո­րում ան­ձի ինք­նո­րո­շու­մը, ազատ շու­կա­յի զար­գա­ցու­մը, պե­տութ­յան չե­զո­քութ­յու­նը քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան նկատ­մամբ:

Ար­ևել­յան մշակույթը հենվում է համայնքային մար­դու և­ իշ­խա­նու­թ­յան միջև միջ­նոր­դի`  ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՈՒ­ՍՈՒՑ­ՉԻ անհ­րա­ժեշ­տութ­յան, ինչպես նաև քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յունը որպես աստ­վա­ծա­յին պարգև ընկալելու վրա: Ակն­հայտ է արևմտ­յան և­ ար­ևե­լյան քա­ղա­քա­կան մշա­կույթ­նե­րի քաղաքակրթական հա­կադ­րութ­յու­նը: Սակայն անհրաժեշտ է չանտեսել, որ արև­մուտ­քի և­ ար­ևել­քի խիստ արդ­յու­նա­վետ այնպիսի փոխ­ներ­գոր­ծութ­յուն, ինչպիսին է՝ Ճա­պո­նիան, որ­տեղ հետ­պա­տե­րազմ­յան օ­կու­պա­ցիա­յի հետ­ևանք­նե­րը վե­րաց­նե­լու նկա­տա­ռում­նե­րով կա­ռա­վա­րող ընտրանին, աշ­խար­հի ա­ռա­ջա­տար արդ­յու­նա­բե­րա­կան տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջընթացն օգ­տա­գոր­ծե­լով, ճա­պո­նա­կան ա­վան­դա­կան մշա­կույ­թը կեր­պա­փո­խեց ա­զա­տա­կան-ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի հիմ­քի վրա: Ձևա­վոր­ված սինկ­րետ (հուն. Synkretismos – միա­ցում) մշա­կույթում ճա­պո­նա­կան կա­ռա­վա­րող ընտրանին քա­ղա­քա­ցի­նե­րի ակտիվ ու գիտակցված մաս­նակ­ցութ­յունն ա­պա­հո­վե­լու և արդ­յու­նա­վետ կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով արևմտ­յան մշա­կույթ­նե­րի հիմ­քի վրա ստեղծ­ված տեխ­նո­լո­գիա­նե­րը զու­գակ­ցեց ազգային ավանդականի հետ:

 Վերոգրյալի տիրույթներում հարց է առաջանում. իսկ ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան անցու­մից հա­մախմ­բում պայ­ման­նե­րում պարբերաբար ինստիտուցիո­նալ դիզայնի մեջ կեր­պա­փոխ­վող ՀՀ-ի քա­ղա­քա­կան մշա­կույթի արժեքաբանությունը։ Սահմանադրական բա­րե­փո­խում­նե­րի փոր­ձը ՀՀ-ում հա­վաս­տում է, որ ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման ո­րո­շա­կի փու­լում քա­ղա­քա­կան լե­գի­տի­մութ­յան մշա­կու­թա­յին հիմք կա­րող է լինել իշ­խա­նութ­յան ինս­տի­տու­ցիո­նա­լաց­ված դի­մա­կա­յութ­յու­նը և բ­նակ­չութ­յան օ­տար­վա­ծութ­յու­նը։ Սա­կայն սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոխվել է կառավարման ձևը, քա­ղա­քա­կան մշա­կույ­թի նման բնու­թա­գիրն ան­բա­վա­րար է։ Զար­գաց­ման բո­լոր փու­լե­րում քա­ղա­քա­կան մշա­կույ­թը կա­տա­րում է իր կար­ևո­րա­գույն գոր­ծա­ռույթ­նե­րից մե­կը՝ ան­ձի քա­ղա­քա­կան սո­ցիա­լա­կա­նա­ցումը։ Մար­դու մուտ­քը քա­ղա­քա­կա­նութ­յուն, նրա նա­խա­պատ­րաս­տու­մը և նե­րա­ռու­մը իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում իրա­կա­նաց­վում է իշ­խող մշա­կու­թա­յին կողմ­նո­րո­շիչ­նե­րի և նոր­մե­րի, քա­ղա­քա­կան վար­քա­բա­նութ­յան նմուշ­նե­րի և­ ար­ժեք­նե­րի յու­րաց­ման գոր­ծըն­թա­ցում։

Իր հեր­թին` ՀՀ քա­ղա­քա­կան կյանք նոր սե­րունդ­ների մուտ­քը ա­պա­հո­վում է քա­ղա­քա­կան սո­ցիա­լա­կա­նա­ցու­մը՝ կարևորելով հա­սա­րա­կութ­յան քա­ղա­քա­կան զար­գաց­ման ժա­­­ռան­գա­կա­նութ­յու­նը: Դա երկխոսության բազմամա­կար­դակ հնարավորություն է ստեղծում պե­տութ­յան ինստի­տուտի և քա­ղա­քա­ցու միջև, որն էլ, քա­ղա­քա­կան կա­յու­նութ­յուն ե­րաշ­խա­վո­րե­լով, հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս կա­ռա­վա­րող ընտրանուն հան­դես գալու որ­պես ժողովրդավարական  քա­ղա­քա­կան մշա­կույ­թի կրող և արարող: Այդ ա­ռու­մով ՀՀ-ում խորհրդարանական կառավարման գործընթացում ա­ռանձ­նա­հա­տուկ հե­տաքրք­րութ­յուն է ներ­կա­յաց­նում անձի սո­ցիա­լա­կա­նաց­ման բազ­մա­չափությունը: Ե­թե այս կա­ռու­ցա­կար­գը հա­ջո­ղութ­յամբ է գոր­ծում, ա­պա ան­հա­տը ձեռք է բե­րում ոչ միայն անհ­րա­ժեշտ կրթա­կան և մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծութ­յուն, այլև շահադրդող նպա­տակ­ներ, ա­սո­ցիա­տիվ կա­պեր և­ ար­ժեք­ներ, ո­րոնք նույ­նա­կա­նութ­յու­ն են ա­պա­հո­վում  այս կամ այն սո­ցիա­լա­կան խմբի հետ։ Ազա­­տա­կան ար­ժեք­նե­րի հաս­տատ­ման հիմ­քի վրա ըն­թա­ցող սո­ցիա­լա­կա­նաց­ման բազ­մա­չափ գոր­ծըն­թա­ցի տրա­մա­բա­նու­թյու­նը ՀՀ­­ում խախտ­ված է, ա­վե­լի ճիշտ՝ այն կա­տար­վում է թե­րա­ցում­նե­րով և հատվածայնորեն: Դա պատ­ճառ է դառ­նում, որ ան­ձը քա­ղա­քա­կա­նութ­յուն մտնի ոչ միայն տրոհ­ված և­ ի­րա­րա­մերժ փոխ­բա­ցա­ռող ար­ժե­քա­յին հա­մա­կար­գով, այլև օ­տար­ված, մարգինալացված քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յու­նից, քա­նի որ ան­տես­ված է ազա­տա­կան և­ ա­վան­դա­կան մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի փոխ­ներ­դաշ­նակ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը:

Ն­ման պա­րա­գա­յում խորհրդարանական կառավարման գոր­ծըն­թա­ցում գտնվող ՀՀ-ում առ­կա է եր­կու հիմ­նախն­դիր.

  1. սո­ցիա­լա­կան ան­կա­յու­նութ­յան և սո­ցիա­լա­կա­նաց­ման փու­լե­րի միջև ան­հա­մա­ձայ­նութ­յու­նը սահ­մա­նա­փա­կում է քաղաքացիության, քաղաքացիական դիրքորոշման և քաղաքացիական մշակույթի զարգացման հե­ռան­կա­րը, ո­րի հետ­ևան­քով ան­հատն ա­նընդ­հատ­ մշակութային և գաղափարական դե­գե­րում­նե­րի մեջ է,
  2. օտարվածու­թյան, մարգինալության, հիաս­թափու­թյան զգա­ցու­մը թու­լա­նում է, ե­թե պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի, շահա­դր­դող նպա­տակ­նե­րի և­ ա­սո­ցիա­տիվ կապերի  զար­­գա­ցման հիմքում դրվում է ժողովրդավարության որակի բար­ձրաց­ման խնդիրը։ Որ­պես այդ դժվա­րութ­յուն­նե­րի հետ­ևանք՝ ՀՀ-ի քա­­ղա­­քա­կան մշա­կույ­թում շարունակում է որոշակի տեղ գրա­վել արժեքային ա­նո­րո­շութ­յունը (կամ բևեռվածու­թյունը)։ Դրան զու­գա­հեռ խորհրդարանա­կան կառավարման հաստատման գործընթացն ուղեկ­ց­վում է սո­ցիա­լա­կան երկխոսության անարդյունավետությամբ, տրոհ­­ված ար­ժե­քա­յին հա­մա­կար­գով, որն էլ չի նպաս­տում քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան ֆունկցիոնալ զար­գաց­մա­նը։ ՀՀ-ում քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան ինստի­տու­ցիո­նալ, բայց ոչ ֆունկիոնալ զար­գա­ցածության պատ­ճա­ռով քաղա­քա­կանության դերակատարների վար­քա­բա­նութ­յու­նում այ­սօր սկսել են վճռո­րոշ դեր խա­ղալ և՛ նա­ցիո­նա­լիզմը, և՛ կոս­մո­պո­լի­տիզմ: Այս գործոնների միջոցով ՀՀ-ում կա­ռա­վա­րող դասի առանձին խմբե­ր օգ­տա­գոր­ծում են մար­գի­նալ շեր­տե­րի ան­լիար­ժե­քութ­յան բար­դույ­թը և ն­րանց ներգ­րա­վում ի­րենց կու­սակ­ցութ­յուն­նե­րի ու շար­ժում­նե­րի գործունեության տիրույթում։Դա տեղի է ունենում բնակ­չութ­յան հիմ­նա­կան զանգ­վա­ծի և քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման միջև սո­ցիա­լա­կան ներ­կա­յա­ցուց­չութ­յան (ընտ­րա­կան հա­մա­կարգ և ճնշ­ման խմբեր) հա­մա­կար­գի գործունեու­թյան ցածր ար­դյու­նա­վե­տության պատճառով: Օգտ­վե­լով դրանից՝ հատկա­պես նորաստեղծ կուսակցական գոր­ծիչ­նե­րն ի­րա­կա­նաց­նում են տեղեկատվահա­ղոր­դակ­ցա­կան մանիպուլյա­տիվ գոր­ծա­ռույթ­ներ՝ շահարկելով սո­ցիա­լա­կան ու ազ­գային ինքնության արդիականացման հրա­մա­­յական­ները: ՀՀ սո­ցիա­լա­կան հի­շո­ղութ­յու­նն ար­տա­ցո­լում է հայ­կա­կան քաղաքակրթության արժեքային համա­կարգի հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յու­նը և հա­մար­վում է քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնաժամերի հաղթահարման ա­ռա­վել էա­կան բա­ղադ­րիչ­ներից մե­կը: Այն դրսևոր­վում է մշա­կու­թա­յին նոր­մե­րի մի­ջո­ցով, ո­րոնք հա­սա­րա­կութ­յան կող­մից ոչ միշտ են ան­մի­ջա­կա­նո­րեն գի­տակց­վում: Դա­րե­րով ձևա­վոր­ված նոր­մե­րն ու­ ար­ժեք­նե­րը՝ ամ­րագր­ված լեզ­վում, գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան մեջ, սո­վո­րույթ­նե­րում, իրենց դրոշմն են դրել սո­ցիա­լա­կան կա­պե­րի կա­ռուց­ված­քի և մար­դու ձևա­վո­րման  աս­տի­ճա­նի, ինչպես նաև ընտրանու իրականացրած իշխանության արժեքա­բա­նու­թյան վրա:

    ՄԱՍՍՍՍՍՍ    222222222

  Պատմության հոլովույթում ձևավորված փորձը վկայում է, որ պառլամենտական կառավարման արդյու­նա­­վե­տության ապահովման համար, առաջին հերթին,  անհրաժեշտ է ՀՀ-ում  ժողովրդավարացնել քաղաքացիների վրա ազ­դե­լու PR և GR տեխ­նո­լոգիաների մշակման արժեհամա­կարգը՝ նվազեցնելով մանիպուլյացիան: Քաղա­քա­կան աջակցություն ստանալու համար կա­ռա­վա­րող վեր­նա­խավը պետք է  ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին ա­պա­ցու­ցի ան­հա­տա­կան սո­ցիա­լա­կան շար­ժու­նա­կութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ի­րա­կան լի­նե­լը, ստեղ­ծի հա­ղոր­դակց­ման արդ­յու­նա­վետ ու­ղի­ներ և­ գործ­նա­կա­նո­րեն ցույց տա իշ­խա­նութ­յան նկատ­մամբ սե­փա­կան հա­վակ­նութ­յուն­նե­րի հիմ­նա­վոր­վա­ծութ­յու­նը: Հե­տևա­բար ՀՀ-ում սահմա­նա­դրական փոփոխու­թյու­նից հետո անհրաժեշտու­թյուն է առաջացել զարգացնելու խորհր­դա­րա­նական մշա­կույթը՝ իրա­կանացնելով կյանքի որակի և մակարդակի բարձրաց­ման պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող օրենսդրա­կան փոփո­խու­թյուններ: Միայն այդպես կարելի է կանխել կու­տակ­ված բա­րիք­նե­րի բաշ­խու­մից և քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի ի­րա­կան հետ­ևանք­նե­րի խզումից ծա­գող ան­բա­վա­րար­վա­ծութ­յան ա­ճը, որն ուղեկց­վում է օտարմամբ, աղքատությամբ, արտագաղթով և ժողո­վր­­դագրական ճգնաժամով: Այս համատեքստում հան­րա­գու­մա­րե­լով ՀՀ-ում քաղաքական փոփոխությունների արդյունք­ները՝ ընդգ­ծենք, որ խորհրդարանական կառավա­րումը առա­վել քան հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս քաղա­քա­կան ընտրանուն կառա­վա­րում իրականացնելու «անցում-համախմբում» հարա­ցույցի համաձայն: Այն կերպա­փո­խումների արդյունա­վե­տու­թյան ապահովման նկատա­ռում­ներով ենթադրում է.

1) ժողովրդավարական ճանապարհով քաղաքակա­նապես մրցունակ կառավարող ընտրանու բաց հավաքագրում,

 2) ընտրանու հետ բնակչության լայն զանգվածների քաղաքական համագործակցություն և մասնակցություն քա­ղա­քա­կան որոշումների ընդունմանը:

Փաստորեն, «ան­ցում-համախմբում» հարացույցի շրջանակներում ՀՀ քաղա­քա­կան համակարգի ժողովրդավարացման գրավա­կան է մրցունակ և նորարարական գիտելիքներով օժտված ընտրանու բաց հավաքագրման ապահովման գործընթացը: Այս սցե­նարն ի վիճակի չէ համակարգված բա­ցա­տրելու հայ քաղա­քա­կան իրականության մեջ ընթացող գործընթացների լեգի­տիմությունը, եթե քաղաքական ընդդի­մու­թյանը շարու­նակի հանդես գալ որպես հեղափո­խական շարժում: Դրանով էլ կարելի է բացատրել ՀՀ բարեփոխումների թույլ դինամիկան և ընդունվող քաղա­քական որոշումների կատարման ցածր արդյունա­վետու­թյունը: Այս գործ­ըն­թացի արդյու­նա­վե­տու­թյունը պետք է   հագեց­ված լինի մարդասիրությամբ, որ հնարա­վորու­թյուն կտա՝

 ա) ներդաշնակել քաղաքական գործընթացները և հասա­րակական ակնկալիքները՝ վերլուծելով տարածա­շր­ջանային և գլոբալ մակար­դա­կում տեղի ունե­ցող քաղաքական զարգացման նպատակները,

 բ) համակարգել քաղաքական գոր­ծու­նեության առաջնահերթությունները և ժողովրդա­վարա­կան բարեփո­խում­ներին ուղղված նախագծերի մշակումը` խուսափելով իրավիճա­կային և անձնավորված լուծումներից,

գ) նվազեցնել հասարակական հարաբերություն­ների մարգինալացումը՝ ապահովելով խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողություն քաղաքական ընտրա­նու գործունեության վրա:

դ) զարգացնել խորհրդարանական մշակույթը՝ նպաստելով քաղաքացիական հասարակության զարգաց­մանը: Որպես սոցիալ-քաղաքական ֆենոմեն՝ խորհրդարա­նական մշակույթը ներառում է ոչ միայն քաղաքացիական հա­սա­րակության ինստիտուցիո­նալ- գործառութային զար­գաց­ման հեռան­կար­ները, այլև պատգա­մավորների գիտակ­ցու­թյան մակարդակը և մտածողության առանձնա­հատ­կու­թյուն­ները։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ անցու­մից համա­խմբ­­ման այս փուլում խորհրդարանում ընտր­ված­ների գերա­կշիռ մասը սոցիալապես ապա­հով մարդիկ են,  դոմինանտ է դառնում սոցիալ-տնտեսական ու վարչական ուժի կենտրոնացումը։ Արդյուն­քում՝ ընտրող­ների հոգսերը իսկության մեջ ներկայացնող իրական ներ­­­­­կայացուցիչների պակասը կարող է հանգեցնել նրան, որ ընդունվեն ոչ արդյունավետ գործող (իռացիոնալ) օրենքներ, որոնք չեն արտահայտում երկրի կամ բնակչու­թյան հիմնական հատվածի օրինական շահերը, չեն ուժեղացնում հասարակության «իմունային համակարգը»։ Ըստ Գ․Մ. Ռոբերտի արժեքների հիերարխիկ կառուցվածքը խոր­հր­դարանական մշակույթի հիմնական բաղադրիչ է, և հան­րային քաղաքականություն իրականացնելիս անհրա­ժեշտ է տարբեր տեսակի հանդիպումների ժամանակ խուսափել իրավական հիմք չունեցող անհատական ձևակերպում­ներից և հայտարարություններից [4, էջ 151]։

Խորհրդարանական ժողովրդավարությունը կատար­յալ է, եթե մեծամասնության կամքը ոչ միայն չի ճնշում փո­քրա­մասնության ձայնը, այլև ստեղծում է պայման­ներ, որ կոլե­գիալության, ընտրողների հետ մշտական կապի ապա­հով­­ման շնորհիվ զարգանա մասնակցային ժողո­վր­դա­­իշխա­նու­թյունը։ Նկատի պետք է ունենալ, որ կառավարման պառ­լա­մենտական ձևը հե­տա­մուտ է քա­ղա­քա­կան դիս­կուր­սի մի­ջո­ցով քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի «վեր­ևից» ար­դիա­կա­նաց­մա­նը: Ու­նե­նա­լով վե­րահս­կո­ղա­կան, իշ­խա­նութ­յան լե­գի­տի­մաց­ման և վե­րար­տադ­րութ­յան, կողմ­նո­րոշ­ման և սո­ցիա­լա­կան հա­մախմբ­ման հատ­կա­նիշ­ներ՝ դիս­կուրսն ա­պա­հո­վում է ինչ­պես սո­ցիա­լա­կան խմբե­րի, այն­պես էլ հա­սա­րա­կութ­յան ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմ­բում։ Յու­րա­քանչ­յուր դիս­կուր­սի կար­ևո­րա­գույն տար­րը դրա մաս­նա­կից­նե­րի շրջա­նակն է, քա­նի որ հենց վեր­ջին­ներս են սահ­մա­նում գա­ղա­փար­ներ, ար­ժեք­ներ, նոր­մեր՝ տի­րա­պե­տե­լով քա­ղա­քա­կան են­թա­տե­քս­տե­­րին, ձևե­րին, մի­ջոց­նե­րին և դիս­կուր­սի գոր­ծա­ռույթ­նե­րին։ Ըստ էութ­յան, քա­ղա­քա­կան դիս­կուր­սը սո­ցիալ-պատ­մա­կան հոլովույթում իմաստավորված ­տեքստերի ամբող­ջ­ու­թյուն է [ 5, էջ 7-8 ]։Որպես այդպիսին՝ նրանք ձևա­վո­րում են քա­ղա­քա­կա­նութ­յան հան­դեպ վե­րա­բեր­մունք, ըն­կա­լում, մեկ­նա­բա­նութ­յուն և­ ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի ար­դիա­կա­նա­ցում՝ ըստ մար­տահ­րա­վեր­նե­րի: Միաժամանակ քա­ղա­քա­կան դիս­կուր­սը՝ որ­պես կա­ռա­վա­րող ընտրանու ու լի­դե­րի կեր­պա­փոխ­ման գոր­ծըն­թա­ցում ծա­գած հար­ցե­րի քննարկ­ման մշա­կույ­թի առ­կա­յութ­յան արդ­յունք, ուղղ­ված է սո­ցիա­լա­կան երկ­խո­սութ­յան և հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մշա­կույ­թի զար­գաց­մա­նը։ Այս դի­տանկ­յու­նից քա­ղա­քա­կան դիս­կուր­սը ոչ միայն քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի կա­ռուց­ված­քա­յին և հա­ղոր­դակ­ցա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի վեր­լու­ծութ­յունն է, այլև հստակ ուղ­ղորդ­ված հա­ղոր­դակ­ցութ­յան յու­րա­հա­տուկ ձև, քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի տե­սա­կետ­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յուն, քննար­կում և հաս­տա­տում։

Ըստ էության՝ լեզվի համակարգը թույլ է տա­լիս յու­րա­քանչ­յուր տի­րույ­թում ստեղ­ծել սկզբուն­քո­րեն ան­վերջ թվով ի­մաստ­ներ, ո­րոնք շրջա­նա­ռութ­յան մեջ են ո­րո­շա­կի պատ­մա­­­­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Այս գոր­ծըն­թա­ցում առան­ձ­­նա­­հա­տուկ դեր ու­նեն ավանդական և էլեկտրոնային ԶԼՄ-նե­րը: Որ­պես հան­րա­յին կար­ծի­քի ձևա­վոր­ման գլխա­վոր գործիք՝ մի կող­մից դրանք դիս­կուր­սի մաս­նա­կից­նե­րի կող­մից ձևա­վոր­ված տար­բեր մտքե­րի, ար­ժեք­նե­րի ա­ռա­վել արդ­յու­նա­վետ փո­խանց­ման մի­ջոց են, իսկ մյուս կող­մից, ու­նե­նա­լով մեծ ազ­դե­ցութ­յուն փո­խանց­վող տե­ղե­կույի վրա և ծա­ռա­յե­լով այս կամ այն խմբի շա­հե­րին, կա­րող են հան­դի­սա­նալ այս­պես կոչ­ված «թարգ­մա­նիչ­ներ»՝ ստեղ­ծե­լով և՛ կոնֆ­լիկ­տա­յին, և՛ կոն­սեն­սու­սա­յին ի­րա­վի­ճակ։ Ուս­տի քա­ղա­քա­կան դիս­կուր­սը են­թադ­րում է տա­րաբ­նույթ լեզվա­մտա­ծողական ճկու­նութ­յուն, հա­մա­կարգ­ված գի­տե­լիք­ներ աշ­խար­հի, նպա­տա­կադր­ման, կար­ծիք­նե­րի, դիր­քո­րո­շում­նե­րի, գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րի, իշ­խա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում առ­կա տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին: Փաս­տո­րեն, ինչ­պես կոնֆ­լիկտ, այն­պես էլ կոն­սեն­սուս են­թադ­րող քա­ղա­քա­կան դիս­կուր­սը որոշակի պատ­մա­կան ի­րա­վի­ճա­կի, մշա­կույ­թի և որոշակի պայ­ման­նե­րում ձևա­վոր­ված և զար­գա­ցող տեքս­տի բազ­մա­կող­մա­նի վեր­լու­ծութ­յան գոր­ծըն­թա­ցի հետ­ևանք է: Անհ­րա­ժեշտ է համադրել քա­ղա­քա­կան դիս­կուր­սի ինս­տի­տու­ցիո­նալ (տար­բեր քա­ղա­քա­կան ու­ժե­րի մրցակ­ցա­յին շա­հերը նե­րա­ռող իշ­խա­նա­կան կա­ռուց­վածք­նե­րի ստեղ­ծում), ըն­թա­ցա­կար­գա­յին (քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րը պահ­պա­նում են սահ­մա­նադ­րութ­յամբ ամ­րագր­ված խա­ղի կա­նոն­նե­րը), ար­ժե­քա­յին (ժո­ղովր­դա­վա­րա­կան հիմ­նա­րար ար­ժեք­նե­րի վե­րա­բեր­յալ հա­մա­ձայ­նու­թյան կնքում) բա­ղա­դրիչ­նե­րը: Խորհրդա­րա­նական կառավարման պայման­ներում ՀՀ-ում ժողովրդա­վարության որակի բարձրացման նկատառումներով հնարա­վոր է նե­գա­տիվ և պո­զի­տիվ դիս­կուր­սը: Առա­ջի­նը հա­սա­րա­կա­կան հա­մախմ­բում է ա­պա­հո­վում «ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան» փո­փո­խու­թյուն­նե­րի փու­լում՝ կապ­ված նախ­կին ավ­տո­ր­ի­տար հա­մա­կար­գի փլուզ­ման հետ: Այս­տեղ խոս­քա­յին ակ­տը կա­րող է ա­վարտ­վել հա­ջո­ղութ­յամբ, եթե ի­րա­կա­նացվում է նա­խանշ­ված պայ­մա­նա­կան ըն­թա­ցա­կար­գին հա­մա­պա­տաս­խան, եթե խոս­քա­յին ակ­տին մաս­նակ­ից ան­ձն ար­տա­հայտ­վում է ան­կեղծ, համոզիչ, իսկ յու­րա­քանչ­յուր անձ, մաս­նակ­ցե­լով խոս­քա­յին ակ­տին, կարևորում է դիս­կուր­սի էու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան ին­տե­լեկտո­ւալ գոր­ծո­ղու­թյուն­ների ամրա­գրումը խոսքի և գործի իսկության միջոցով: Այս դի­տանկ­յու­նից էլ ՀՀ-ում խորհրդարանական կառավարման պայման­ներում հե­տա­գա քա­ղա­քա­կան կեր­պա­փո­խու­թյուն­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յան ա­պա­հով­ման հա­մար «պո­զի­տիվ դիս­կուր­սի» ան­հե­տաձ­գե­լի պա­հան­ջ­մունք է ա­ռա­ջա­ցել: Այս հա­մա­տեքստում փո­խա­կեր­պում­նե­րի ի­րա­կա­նաց­ման անհ­րա­ժեշտ պայ­ման­ են դառ­նում բա­րե­փո­խում­նե­րի վերջ­նա­կան նպա­տակ­նե­րի ընդ­հա­նուր ըն­կա­լու­մը և «հա­սա­րա­կա­կան կա­ռուց­ված­քի ցան­կա­լի ձևե­րի» վե­րա­բեր­յալ ընդ­հա­նուր հա­մա­ձայ­նութ­յու­նը հան­րա­յին շա­հի գե­րա­կա­յութ­յան հիմ­քի վրա: Միևնույն ժամանակ, կա­ռա­վա­րող ընտրանին, լի­նե­լով քա­ղա­քա­կան մշա­կույ­թի կրող և­ ա­րա­րող, դիս­կուր­սի միջոցով պարտա­վոր է ռա­ցիո­նա­լաց­նելու ազ­գա­յին, պե­տա­կան շա­հե­րի շուրջ ձևա­վոր­ված օ­րա­կա­րգը: Այս համատեքստում ար­դիա­կա­նաց­վում է իշ­խանութ­յան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թի ար­ժե­քա­բա­նութ­յու­նը: Ըստ էութ­յան, այն ու­նի ո­րո­շա­կի սո­ցիալ-պատ­մա­կան են­թա­տեքստ, ո­րտեղ ձևա­վոր­վում են երևույթ­նե­րի մեկ­նա­բա­նու­մն ու ըն­կա­լու­մը: Այ­սինքն՝ քա­ղա­քա­կան դիս­կուրսը պատ­մա­կա­նո­րեն ձևա­վոր­ված և քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նով ար­դիա­կա­նաց­ած տեքս­տե­րի ամ­բող­ջութ­յուն է: Որպես այդպիսին՝ այն գտնվում է լի­դեր­նե­րի և­ ընտրանինե­րի իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թի հիմ­քում: Ե­թե քա­ղա­քա­կան դիս­կուր­սը չի ար­դիա­կա­նա­նում՝ պայ­մա­նա­վոր­ված ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նով, ա­պա քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի լուծ­ման գոր­ծըն­թա­ցը եր­կա­րաձգ­վում է: Ուս­տի ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցու­մից հա­մախմ­բում գործըն­թա­ցում կա­ռա­վա­րող ընտրանին՝ որ­պես ար­դիա­կա­նաց­ման գլխա­վոր դե­րա­կա­տար, նպա­տա­կադր­ված գնում է դիս­կուր­սի՝ հա­նուն սո­ցիա­լա­կան երկ­խո­սութ­յան, սե­րունդ­նե­րի հա­մե­րաշ­խութ­յան, իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թի հու­մա­նի­զաց­ման: Այս դի­տանկ­յու­նից կա­ռա­վա­րող ընտրանի պետք է բաց հա­վա­քագր­վեն այն ան­հատ­նե­րն, որոնք ունակ են ըստ հրամայա­կանի փոփոխելու իշխանության իրականացման իրենց մշակույթը։ Հենց նրանք են պա­տաս­խա­նա­տու դիս­կուր­սի ի­րա­կա­նաց­ման և արդ­յուն­քի հա­մար, քա­նի որ նրանք, որպես քա­ղա­քա­կան մշա­կույ­թի արդիականացման պատասխանա­տուներ, շահագրգռված են զարգացնելու քաղաքացիական մշակույթը է [ 6, էջ 7-8 ]։ Ուս­տի պա­տա­հա­կան չէ, որ դիս­կուր­սը դի­տարկ­վում է որ­պես քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի միջև հա­ղոր­դակ­ցա­կան փոխ­գոր­ծակ­ցութ­յուն՝ սե­փա­կան դիր­քե­րն ամ­րապնդ­ելու և­ հանրային շահը համախմբելու հա­մար: Փաս­տո­րեն, քա­ղա­քա­կան դիս­կուր­սն ու­նի վե­րահս­կո­ղա­կան, իշ­խա­նութ­յան լե­գի­տի­մաց­ման և վեր­ար­տադր­ման, կողմ­նո­րոշ­ման, ինչ­պես նաև ժողովրդավարա­կան հա­մախմբ­ման նպատակ: Այս հա­մա­տեքս­տում գի­տե­լի­քի ար­տադ­րութ­յան, կազ­մա­կերպ­ման և նո­րա­րարաց­ման օգ­նութ­յամբ լեզ­վամ­տա­ծո­ղութ­յու­նը ստեղ­ծում է սկզբուն­քո­րեն ան­վերջ թվով ի­մաստ­ներ՝ նպա­տակամետ շրջա­նա­ռե­լով ո­րո­շա­կի պատ­մա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը:

Փաստորեն, քաղաքական դիսկուրսը սե­ման­տի­կա­կան տե­սանկ­յու­նից ներառում է նշան­նե­րի հա­մա­կար­գեր, ո­րոնք ամփոփում են տա­րա­տե­սակ տեքս­տեր, լե­զու­ներ, խորհր­դա­նիշ­ներ: Սե­ման­տի­կա­յի ու­սում­նա­սի­րութ­յան հա­մար կար­ևոր է անցումից համախմբում գործընթացում բա­ցա­հայ­տել քաղաքական դիս­կուրս ձևա­վո­րող այն­պի­սի հա­յե­ցա­կար­գե­րի բա­զան, ինչ­պի­սիք են ընտ­րութ­յու­նը, մասնակցությունը, իշ­խա­նութ­յու­նը, աջակցութ­յու­նը, սո­ցիա­լա­կան երկխոսութ­յու­նը, պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը, հարս­տութ­յան լեգիտի­մու­թյունը։ Ընդ­հա­նուր նշա­նա­կութ­յան այն­պի­սի թե­մա­նե­ր, ինչ­պի­սիք են ազ­գա­յին գա­ղա­փա­րը, ազ­գա­յին շա­հը, ժողո­վր­դա­վարու­թյան հետ­ընթացի կանխումը և­ այլն, հիմք են քա­ղա­քա­կան դիս­կուր­սի բո­վան­դա­կութ­յան հա­մար [7]։  Նկատի պետք է ունե­նալ, որ կա­ռավարման խորհրդարանային ձևի պայ­ման­նե­րում խոր­հր­­դարանական է­լի­տան, լի­նե­լով քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման գլխա­վոր դե­րա­կա­տար, նպատա­կա­դրված դիս­կուր­սով և՛ հա­սա­րա­կա­կան կար­ծիք է ձևա­վո­րում, և՛ անձի քաղաքական սոցիալականացում իրականացնում: Այդ գործընթացոմ առանձնահատուկ դեր ունեն PR և GR տեխնոլոգիաները։

 Հանրագումարենք. քա­ղա­քա­կան մշա­կույթն իր անցյալ-ներկա- ապագա  բազ­մա­չա­փութ­յամբ ո­րո­շա­կի համընդհանուր և­ ազգային ար­ժե­քա­յին հա­մա­կար­գե­րի փոխազդեցու­թյունների ամբողջություն է: Այդ ա­ռու­մով ՀՀ-ի  «անցումից համախմբում» գոր­ծը­նթացի  հիմքում անհրա­ժեշտ է դնել ժողովրդավարության որակի ա­պա­հովման արժեքաբանու­թյունը, նոր հումանիզմը, ինչպես նաև կյանքի որակի  և մակարդակի բարձրացման հրա­մա­յա­կանները: Դա հնարա­վորու­թյուն կտա ՀՀ-ում խորհրդարանական կառա­վար­­ման պայման­նե­րում բարձրացնելու ժողովր­դա­վա­րական ինստի­տուտների գործունեության  որակը՝ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը զերծ կպա­հելով տա­րաբ­նույթ մար­գի­նալ ցնցում­նե­րից:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

 

  1. Гердер И., Идеи к философии истории человечества, пере­вод и примечания А. Михайлова, М.:Наука,1977, 703 с.
  2. Алмонд Г., Пауэлл Дж., Стром К., Далтон Р. Сравнительная политология сегодня. Мировой обзор.- пер. с англ. А.С.Богдановского, Л.А.Галкиной; Под ред. М.В.Ильина, А.Ю.Мельвиля. М: Аспект Пресс, 2002, 537 с.
  3. Инглхар Р., Постмодерн: меняющиеся ценности и изменяющиеся общества, Полис.1997. №4. с. 6-
  4. Robert H.M. Robert’s Rules of order. New York: Liberty publishing house, 1992, 151p.
  5. Делёз Ж. Логика смысла /Пер. с фр. Я. Свирского, М.: Академический Проект, 2011, 472 с.
  6. Алмонд Габриэль, Верба Сидней Гражданская культура: политические установки и демократия в пяти странах.- пер. с англ. Е. Генделя, М.: Мысль, 2014. 500 с.:
  7. Larry Diamond, Democracy in Decline: How Washington Can Reverse the Tide, July/August 2016, Issue: U.S. Foreign Policy, https://www.foreignaffairs.com/articles/world/2016-06-13/democracy-decline

 

MARIAM MARGARYAN

Head of the Chair of Political Management and Political

Analysis of the Public Administration Academy of the RA,

Doctor of Sciences (Political Science), Professor

 

The issue of democratization of political culture of the Republic of Armenia in the process of parliamentary form of governance

 

The article analyses political culture as a part of general culture, as well as an ideological and worldview phenomen. In this contex political culture is discussed as such integrity of perceptions, emotions, mentality and approaches, which determine behavior of actors in political system, as well as characterize and systemize the political process. This consolidates society in its past, present and future. From this point of view political culture is observed also as integrity of humanistic consciousness, which is based on the necessity of harmonization of traditional and liberal cultural values.

This approach is proved taking into account the fact that in the process of parliamentary form of governance a priority of democratization of political culture in the RA is political socialization of individual.

At the same time based on the necessity to provide efficiency of parliamentary form of governance in the RA, it is necessary to reduce the level of manipulations of PR and GR technologies. The author is convinced that this will foster the development of political culture. In this context aiming to provide efficiency of parliamentary form of governance in the RA, a priority for democratization of political culture is the elites-electorate political discourse. This will reduce risk of margiznalization of political system.

Keywords: Political culture, humanism, socialization of individual, parliamentary form of governance, political elite, parliamentary culture, PR and GR technologies, political discourse.

МАРИАМ МАРГАРЯН

Заведующая кафедрой политического

управления и политического анализа Академии

государственного управления РА,

доктор политических наук, профессор

Проблема демократизации политической культуры Республики Армения в условиях парламентского управления

В статье рассмотрена политическая культуры как часть общей культуры, а также идеологический и мировоззренческий феномен. В этом контексте политическая культура рассмотрена в качестве такой целостности представлений, эмоций, менталитета и подходов, определяющих поведение акторов в политической системе, которая характеризует и систематизирует политический процесс. Это консолидирует общество в его прошлом, настоящем и будущем. С этой точки зрения политическая культура рассмотрена также как целостность гуманистического сознания, основанная на необходимости гармонизации традиционных и либеральных культурных ценностей.

Данный подход обоснован с учетом того, что в условиях парламентского управления, приоритетной задачей демократизации политической культуры РА является политическая социализация личности.

Вместе с этим, с точки зрения обеспечния эффективности парламентской формы правления в РА, необходимо снизить уровень манипуляций PR и GR технологий. Автор убежден, что это поспособствует развитию парламентской культуры. В этом контексте, с целью обеспечения эффективности парламентской формы правления в РА, приоритетной задачей демократизации политической культуры является политический дискурс элита-электорат, в результате чего снизится риск маргинализации политической системы.

Ключевые слова: Политическая культура, гуманизм, социализация личности, парламентская форма правления, политическая элита, парламентская культура, PR и GR технологии, политический дискурс.

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: