ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ


Ժո­ղովր­դա­վա­րաց­ման «եր­րորդ ա­լի­քի» շրջա­նակ­նե­րում անհ­րա­ժեշ­տութ­յուն ա­ռա­ջա­ցավ ոչ թե աս­տի­ճա­նա­կարգ­ված, այլ ցան­ցա­յին կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րում հե­տար­դիա­կան ար­ժեք­նե­րի ներդր­ման նկա­տա­ռում­նե­րով հա­մադ­րել ինչպես հե­րո­սա­կա­նը և սո­ցիա­լա­կա­նը, այնպես էլ ավանդականը և արդիականը: Ար­մա­տա­պես փո­խե­լով զար­գա­ցած և զար­գա­ցող երկր­նե­րի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գե­րը՝ հե­տար­դիա­կան ի­րա­կա­նութ­յունն ա­ռա­վել մեծ նշա­նա­կութ­յուն է տա­լիս քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան, էլիտայի և­ էլեկտորատի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ինս­տի­տու­ցիո­նալ ու­սում­նա­սիր­մա­նը [33, էջ 202-203]:

Քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ինս­տի­տու­ցիո­նալ մա­կար­դա­կը կազ­մա­կերպ­վում, կար­գա­վոր­վում և վե­րահսկ­վում է նոր­մա­տի­վա­յին մա­կար­դա­կի մի­ջո­ցով: Ըստ ա­մե­րի­կա­ցի հե­տա­զո­տող Մար­գա­րետ Հեր­մա­նի՝ քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յու­նը պայ­մա­նա­վո­րող ա­ռա­ջին գոր­ծոնը ավանդականի և արդիականի այն սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան ու ի­րա­վա­քա­ղա­քա­կան հա­մա­տեքստն է, ո­րտեղ գոր­ծառն­վում է լի­դե­րը: Հա­մա­տեքս­տի տար­րե­րից են, ըստ նրա, ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման կա­նոն­նե­րի ինս­տի­տու­ցիո­նա­լաց­ված առ­կա­յութ­յունն ու բնույթը [46]: Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յա­նը բնո­րոշ է ինչ­պես ի­րա­վա­կան, այն­պես էլ սո­ցիա­լա­կան նոր­մե­րի զու­գա­մի­տում, որն էլ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս լի­դե­րին կա­յա­նալու, ձևա­վոր­վելու և գոր­ծառն­վելու սո­վո­րույթ­նե­րի, ա­վան­դույթ­նե­րի, օ­րենք­նե­րի, հրա­ման­նե­րի, հրա­հանգ­նե­րի և­ այլ­ մի­ջո­ցներով: Վեր­ջին­ներս այն չա­փա­նիշ­ներն են, ո­րոնք ո­րո­շում են քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի և ն­րանց հետ­ևորդ­նե­րի վար­քի ստան­դար­տը՝ նրանց դե­րա­յին վար­քին ա­ռա­վե­լա­գույն արդ­յու­նա­վե­տութ­յուն ա­պա­հո­վե­լու հա­մար: Այդ նոր­մե­րը ձևա­կան (ֆոր­մալ) և­ ոչ ձևա­կան (ոչ ֆոր­մալ) ա­ռու­մով հան­դես են գա­լիս որ­պես քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի և­ այլ դե­րա­կա­տար­նե­րի փո­խազ­դե­ցութ­յուն­նե­րի հիմ­նա­կան մի­ջո­ց` ա­պա­հո­վե­լով նրանց կող­մից ի­րենց դե­րե­րի արդ­յու­նա­վետ ի­րա­կա­նա­ցում ի­րա­վա­կան տի­րույթ­նե­րում: Դեռևս Ա­րիս­տո­տե­լն է գրել, որ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը վարք է, իսկ ի­րա­վուն­քը՝ վար­քի կար­գա­վոր­ման նորմ. «Ի­րա­վուն­քը քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի հա­մար այն է, ինչ ող­նա­շա­րը՝ մարմ­նի» [47, էջ 205]: Ի­րա­վուն­քը կար­գա­վո­րում է հա­սա­րա­կութ­յան կո­լեկ­տիվ և­ ան­հա­տ ան­դամ­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը և­ նրանց հա­մար ո­րո­շում ի­րա­վի­ճա­կը: Այն բաղ­կա­ցած է միայն հաս­տատ­ված բա­ղադ­րիչ­նե­րից, ո­րոնք կազ­մում են մեկ միաս­նա­կան հա­մա­կարգ: Սահ­մա­նադ­րութ­յու­նը, օ­րենք­նե­րը, են­թաօ­րենսդ­րա­կան ակ­տե­րը, ինչ­պես նաև դրանց կի­րա­ռումն ու մեկ­նա­բա­նու­մը կազ­մում են քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի գոր­ծու­նեութ­յան պաշ­տո­նա­կան հեն­քը և հան­դի­սա­նում նրանց հաշ­վե­տու լի­նե­լու ու գոր­ծու­նեութ­յունը սահ­մա­նա­փակ­ող մի­ջոց­ներ:

 Այս­տե­ղից էլ՝ քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի նա­խընտ­րա­կան ար­շավ­նե­րը կազ­մա­կեր­պե­լու և­ ու­սում­նա­սի­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է հստակ պահպանել ընտ­րութ­յուն­նե­րի անց­կաց­ման սահմանադրա-իրավական նոր­մե­րն ու կա­նոն­նե­րը: Քա­ղա­քա­կան մար­կե­տին­գում ա­ռանձ­նա­նում են քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան արդիականացման հետև­յալ բա­ղադ­րիչ­ները`

  • ար­շա­վի նպա­տակ­նե­րի ո­րո­շում
  • շու­կա­յի հե­տա­զո­տութ­յուն
  • շու­կա­յի հատ­վա­ծա­վո­րում
  • դիր­քա­վո­րում
  • քա­ղա­քա­կան գործ­չի ի­մի­ջի ձևա­վո­րում
  • հա­ղոր­դակ­ցա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մա­լի­րի ի­րա­կա­նա­ցում:

Անդ­րա­դառ­նանք այդ բա­ղադ­րիչ­նե­րից յու­րա­քանչ­յու­րի բնու­թագր­մա­նը.

Ար­շա­վի նպա­տակ­նե­րի ո­րո­շում

Քա­ղա­քա­կան մար­կե­տին­գի օգ­նութ­յամբ քա­ղա­քա­կան գոր­ծի­չը, իր նպա­տակ­նե­րին հե­տա­մուտ, հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում ձևա­վո­րելու, ա­ռա­ջար­կելու և հա­մո­զելու ընտ­րա­զանգ­վա­ծին և՛ իր կեր­պա­րի, և՛ իր ներ­կա­յաց­րած ծրագ­րա­յին դրույթ­նե­րի հան­րա­յին անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Ինչ­քան տա­րաբ­նույթ է նպա­տակ­նե­րի սանդ­ղա­կը (վար­կա­նի­շի ամ­րապն­դում, կողմ­նա­կից­նե­րի թվի ընդ­լայ­նում, չկողմ­նո­րոշ­ված ընտ­րա­զանգ­վա­ծի «գրա­վում»), այն­քան մեծ է ընտ­ր­ար­շա­վում հաղ­թա­նա­կի հնա­րա­վո­րութ­յուն­ը: Ար­շա­վի նպա­տա­կադր­ման բարդ գոր­ծըն­թա­ցը ո­րո­շում է ին­քը` քա­ղա­քա­կան լի­դե­րը: Սա­կայն ըստ հե­տար­դիա­կան հա­սա­րա­կութ­յան տե­սա­բան Դ. Բե­լլի՝ մաս­նա­վոր քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րը գի­տա­կան հիմ­նա­վո­րում պետք է ու­նե­նան, ուս­տի քա­ղա­քա­կան մար­կե­տին­գի ո­լոր­տի մաս­նա­գե­տը (քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գը) պետք է կան­խա­տե­սի, թե որ­քա­նով են դրանք ի­րա­տեսական և գի­տա­կա­նո­րեն հիմ­նա­վոր­ված, և­ ինչ­պի­սի ներդ­րում­ներ են անհ­րա­ժեշտ նպա­տա­կադր­ման գոր­ծըն­թա­ցի ի­րա­կա­նաց­ման հա­մար [48, էջ 160]:

Շու­կա­յի հե­տա­զո­տութ­յուն

  1. Տե­ղե­կատ­վութ­յան հա­վա­քում, կողմ­նա­կից­նե­րի և հա­կա­ռա­կորդ­նե­րի սո­ցիա­լա­կան խմբա­յին բնու­թագ­րե­րի մո­դե­լա­վո­րում, նրանց մա­սին բազ­մաբ­նույթ տե­ղե­կութ­յուն­նե­րի հի­ման վրա ընտ­րութ­յուն­նե­րից ընտ­րութ­յուն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ձայ­նե­րի բաշխ­ման դի­նա­մի­կա­յի ու­սում­նա­սի­րում:
  2. Հիմ­նախն­դիր­նե­րի աստիճանակարգում, քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի ներ­կա­յաց­րած ծրագ­րե­րում այդ հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման ու­ղի­նե­րի արդ­յու­նա­վե­տու­թյան բա­ցա­հայ­տում: Այս գոր­ծըն­թա­ցում, ստեղ­ծե­լով «ու­ղե­ղա­յին կենտ­րոն», լի­դե­րը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում բարձր ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող փոր­ձա­գետ­նե­րի խմբի օգ­նութ­յամբ հա­մա­կող­մա­նի վեր­լու­ծելու և կան­խա­տե­սելու ի­րա­վի­ճա­կա­յին քա­ղա­քա­կան հիմ­նախն­դիր­նե­րը՝ գի­տա­կան հիմ­նա­վո­րում տա­լով դրանց:

Շու­կա­յի հատ­վա­ծա­վո­րում

Ընտ­րա­զանգ­վածն իր ար­ժե­շա­հա­յին հա­մա­կար­գով հատ­վա­ծա­վոր­ված է. դա  տե­ղի է ու­նե­նում հետև­յալ չա­փա­նիշ­նե­րով.

  • ժո­ղովր­դագ­րա­կան (ե­րի­տա­սարդ­ների, մե­ծա­հա­սակ­ների, կա­նանց, տ­ղա­մար­դկանց մասնակցության չափաբաժինը)
  • պրո­ֆե­սիո­նալ (զին­ծա­ռա­յող­ներ, ու­սու­ցիչ­ներ, ձեռ­նար­կա­տե­րեր և­ այլն)
  • տա­րած­քա­յին — բնա­կա­վայ­րա­յին (քա­ղա­քա­յին և գ­յու­ղա­կան բնա­կիչ­ներ, մեծ և փոքր քա­ղաք­նե­րի բնա­կիչ­ներ)
  • ե­կա­մուտ­նե­րի չափը (հա­րուստ­ներ, մի­ջին դաս, աղ­քատ­ներ)
  • քա­ղա­քա­կան գու­նապ­նա­կում զբա­ղեց­րած դիրք (ա­ջեր, կենտ­րո­նա­մետ­ներ, ձա­խեր) և այլն:

Որ­պես­զի քա­ղա­քա­կան լի­դե­րն ըն­դու­նե­լի լի­նի բո­լոր հատ­ված­նե­րում, պետք է ու­սում­նա­սի­րի հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնվող այդ հատ­ված­նե­րի սո­ցիա­լա­կան սպա­սե­լիք­նե­րը: Հատ­վա­ծա­վոր­ված շու­կա­յի ու­սում­նա­սի­րութ­յու­նը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս բա­ցա­հայ­տելու տար­բեր տա­րա­ծութ­յուն­նե­րում միև­նույն ապ­րան­քի (այ­սինքն` քա­ղա­քա­կան լի­դե­րի) նկատ­մամբ առ­կա ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի կառուցակարգերը: Դրանով է պայ­մա­նա­վոր­ված քա­ղա­քա­կան լի­դե­րին սա­տա­րող­նե­րին հետև­յալ խմբե­րում դասելը.

  • կա­յուն կողմ­նա­կից­ներ, ո­րոնք ա­ջակ­ցում են քա­ղա­քա­կան լի­դե­րին` մշտա­պես ստա­նա­լով նրա հո­վա­նա­վո­րութ­յու­նը,
  • ոչ կա­յուն կողմ­նա­կից­ներ, ո­րոնք հա­մակ­րում են քա­ղա­քա­կան լի­դե­րին, սա­կայն հիմ­նա­կա­նում ձեռն­պահ են մնում նրա հո­վա­նա­վո­րութ­յու­նից,
  • ան­տար­բեր քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք չու­նեն հստակ քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում­ և­ օ­տար­ված են քա­ղա­քա­կա­նութ­յու­նից ընդ­հան­րա­պես,
  • ոչ կա­յուն հա­կա­ռա­կորդ­ներ, ո­րոնք հա­մակ­րում են մեկ այլ քա­ղա­քա­կան լի­դե­րի, սա­կայն ձեռն­պահ են մնում ակ­տիվ գոր­ծո­ղութ­յուն­նե­րից,
  • կա­յուն հա­կա­ռա­կորդ­ներ, ո­րոնք ակ­տի­վո­րեն ա­ջակ­ցում են մեկ այլ քա­ղա­քա­կան լի­դե­րի և վճ­ռա­կա­նո­րեն պայ­քար են մղում բո­լո­րի դեմ,
  • մար­գի­նալ կողմ­նա­կից­ներ, ո­րոնց ա­ջակ­ցութ­յու­նը թու­լաց­նում է լի­դե­րի դիր­քե­րը կամ նույ­նիսկ վար­կա­բե­կում է նրան:

Քա­ղա­քա­կան մար­կե­տին­գում ցան­կա­լի արդ­յուն­քի հաս­նե­լու տե­սանկ­յու­նից կար­ևոր են այն խմբե­րը, ո­րոնց մասին քա­ղա­քա­կան տեխ­նո­լոգ Ժ. Սե­գե­լա­նը գրել է. «Ընտ­րութ­յուն­նե­րը խա­ղարկ­վում են չե­զոք գո­տում, ա­վե­լի մեծ թվով տա­տան­վող­նե­րի հա­մո­զե­լու ճա­նա­պար­հով, քան հա­ջող­վում է հա­կա­ռա­կոր­դին» [49, էջ 67]:

 

Շուկայի արդիականացում

Այն դար­ձել է հրա­մա­յա­կան, քա­նի որ անհ­րա­ժեշտ է պա­տաս­խա­նել հետև­յալ հար­ցին. քա­ղա­քա­կան շու­կա­յի ար­դիա­կա­նա­ցու­մը են­թադ­րում է միայն ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդ­րո՞ւմ, թե՞ հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման նպա­տա­կով քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան ար­մա­տա­կան կեր­պա­փո­խում: Ե­թե հետ­խորհրդային «նոր ժո­ղովր­դա­վար­նե­րի» ա­ռա­ջին սե­րուն­դը հե­ղա­փո­խա­կա­նաց­ված ընտ­րա­զանգ­վա­ծին ա­ռա­ջար­կում էր ան­ցում ա­զա­տա­կան–ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րին, ա­պա քա­ղա­քա­կան զար­գաց­ման այս փու­լում մար­կե­տին­գա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րի օգ­նութ­յամբ բա­ցա­հայտ­վող քա­ղա­քա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի պա­հան­ջար­կը ծնում է ա­ռա­ջարկ «ան­ցումհա­մախմ­բում» հա­րա­ցույ­ցի հաս­տատ­ման շրջա­նակ­նե­րում [50]: Այս գործընթացը են­թադ­րում է այն­պի­սի քա­ղա­քա­կան ապ­րան­քի առք ու վա­ճառք, ո­րը, բա­ցի գծա­յին ա­զա­տա­կա­նա­ցու­մից, կան­խում է քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րը՝ ել­նե­լով վեր­նա­խա­վի և­ ընտ­րա­զանգ­վա­ծի վար­քագ­ծում հան­րա­յին անվ­տան­գութ­յան սկզբունք­նե­րի բնա­կա­նոն ներդր­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նից: Ե­թադր­վում է, որ այս մո­տե­ցու­մը ժո­ղովր­դա­վա­րաց­նում է քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի վար­քա­գի­ծը՝ հիմք ըն­դու­նե­լով այն, որ թե՛ ընտ­րա­զանգ­վա­ծը և թե՛ նրա կող­մից ընտր­ված թեկ­նա­ծուն պա­տաս­խա­նատ­վութ­յուն են կրում ոչ միայն քա­ղա­քա­կան ներ­կա­յի (ի­րա­վի­ճա­կա­յին սպա­ռում), այլ նաև քա­ղա­քա­կան ա­պա­գա­յի (կու­տա­կա­յին/ռազմավարական սպա­ռում) նկատ­մամբ:

Քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի շար­ժա­ռիթ­նե­րի փո­փո­խութ­յան հետ­ևան­քով քա­ղա­քա­կան ակ­տի­վութ­յան տի­րա­պե­տող ձև­ է դառ­նում քա­ղա­քա­կան ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեութ­յու­նը. քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը կողմ­նո­րոշ­վում են դե­պի բիզ­նեսծ­րագ­րա­վո­րում: Ժա­մա­նա­կա­կից ընտ­րա­պայ­քա­րի մաս­նա­կից­նե­րին մար­կե­տինգն ա­ռա­ջար­կում է շու­կա­յի նվաճ­ման մշակ­ված ե­ղա­նակ­նե­րի ու մե­թոդ­նե­րի մի ամ­բողջ զի­նա­նոց, ո­րի կար­ևո­րա­գույն օ­ղակը ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րա­վոր­ման ըն­թա­ցա­կար­գն է` ընտ­րա­պայ­քա­րի լա­վա­գույն ռազ­մա­վա­րութ­յան և մար­տա­վա­րութ­յան մշա­կու­մը, ո­րը թույլ է տա­լիս թեկ­նա­ծո­ւին հաս­նե­լ իր ընտ­րա­կան նպա­տա­կին: Այս գոր­ծըն­թա­ցում ո­րո­շի­չը ռազ­մա­վա­րա­կան բիզ­նեսծ­րագ­րա­վո­րում փոխ­հա­րա­բե­րութ­յունն է, ո­րի մի­ջո­ցով հա­մա­կարգ­վում է ինչ­պես թեկ­նա­ծո­ւի տնօ­րին­ման ներքո ե­ղած պա­շար­նե­րի արդ­յու­նա­վետ օգ­տա­գոր­ծու­մը, այն­պես էլ ընտ­րող­նե­րի սպա­սում­նե­րը [51, էջ 155]:

Դիր­քա­վո­րում

Ար­շա­վի կազ­մա­կեր­պիչ­նե­րը, ու­սում­նա­սի­րե­լով սո­ցիա­լա­կան տա­րա­ծութ­յան մեջ գոր­ծառն­վող դե­րա­կա­տար­նե­րին, մշա­կում և ձ­ևա­վո­րում են այդ տա­րա­ծութ­յուն­նե­րը «գրա­վող» քա­ղա­քա­կան գործ­չի կեր­պա­րի բազ­մա­չա­փութ­յու­նը: Դիր­քա­վո­րում են­թադ­րող այս ըն­թա­ցա­կար­գի օգ­նութ­յամբ ռա­ցիո­նա­լաց­վում են քա­ղա­քա­կան լի­դե­րի ու­նե­ցած պա­շար­նե­րը (ժա­մա­նա­կա­յին, ֆի­նան­սա­կան, հաղորդակցական, մտա­վոր), ո­րոնք մար­կետին­գա­յին գոր­ծըն­թա­ցում միշտ սահ­մա­նա­փակ են: Հետ­ևա­բար ծախ­սե­րի և շա­հույ­թի լա­վա­գույն հա­րա­բե­րակ­ցութ­յան հաշ­վառ­մամբ ար­շա­վ կազ­մա­կեր­պե­լու մտադ­րութ­յան դեպքում ան­հրա­ժեշտ է ո­րո­շել շու­կա­յի հիմ­նա­կան հատ­ված­նե­րը և­ նրան­ցում գե­րա­կա­յութ­յուն ու­նե­նա­լու հա­մար արդիականացնել ջանքերը: Ու­շագ­րավ են Մեծ Բ­րի­տա­նիա­յի Լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցութ­յան խորհր­դա­տու Ֆ. Գոուլ­դի նկա­տա­ռում­նե­րը. «­Մենք սխալ ենք թույլ տա­լիս` փոր­ձե­լով դի­մել բո­լո­րին, սա­կայն դե­պի հա­ջո­ղութ­յուն տա­նող քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րութ­յան էութ­յու­նն է՝ կա­տար­ել ընտ­րութ­յուն, հա­ճախ դա­ժան, բայց և հաղթանակ խոստացող ընտ­րութ­յուն: Սակայն դա չի նշա­նա­կում, որ տե­սա­դաշ­տից լիո­վին կարելի է բա­ցա­ռել նրանց, ով­քեր չեն մտնում ձեր կող­մից ընտր­ված խմբի մեջ, պար­զա­պես դրա մեջ մտնողներին պետք է գե­րա­կա ու­շադ­րութ­յուն հատ­կաց­վի» [52]:

Դիր­քա­վո­րումն արդ­յու­նա­վետ դարձ­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է պար­զել, թե պո­տեն­ցիալ մրցա­կից­նե­րից ով կա­րող է կողմ­նո­րոշ­վել դե­պի շու­կա­յի միև­նույն հատ­ված­նե­րը և­ օբ­յեկ­տի­վո­րեն գնա­հա­տել սե­փա­կան հնա­րա­վո­րութ­յու­նը:

Իմի­ջի ձևա­վո­րում

Ինչ­պես տնտե­սութ­յան, այն­պես էլ քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ապ­րան­քի նկատ­մամբ պա­հան­ջար­կը ո­րոշ­վում է ոչ միայն նրա օբ­յեկ­տիվ բնու­թագ­րե­րով, այլև սուբ­յեկ­տիվ ըն­կալ­մամբ, այն հատ­կա­նիշ­նե­րի ամ­բող­ջութ­յամբ, ո­րոնք գրա­վում են գնոր­դին: Ի­մի­ջի ձևա­վո­րու­մը մար­կե­տին­գա­յին ռազ­մա­վա­րութ­յան առանցքն է, ո­րի ըն­թաց­քում մշակ­վում են քա­ղա­քա­կան գործ­չի կերպարի և վարկանիշի ձևավորման, զարգացման և արդիականացման կառուցակարգերը:

Հա­ղոր­դակ­ցա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մա­լիր ի­րա­կա­նա­ցումը շու­կա­յում ապ­րան­քի (մեր դեպ­քում` քա­ղա­քա­կան գործ­չի ի­մի­ջը) ա­ռաջ­խա­ղաց­մանն ուղղ­ված գոր­ծու­նեութ­յան, հա­րա­բե­րութ­յուն­նե­րի և խա­ղե­րի ամ­բող­ջութ­յունն է: Այս­տեղ ո­րո­շի­չը քա­ղա­քա­կան ար­շա­վի կար­գա­խոսն է: Այն իր գու­նեղ և հա­կիրճ ձևա­կերպ­մամբ հնա­րա­վո­րինս պետք է միա­վո­րի հատ­վա­ծա­վոր­ված սո­ցիա­լա­կան տա­րա­ծութ­յու­նը՝ ըն­դար­ձա­կե­լով լի­դե­րի կեր­պա­րի նկատ­մամբ ե­ղած հա­մա­խոհ­նե­րի, հե­տաքրք­րա­սեր­նե­րի, հան­դուր­ժող­նե­րի և ս­պա­սում­նե­րի մեջ գտնվող ընտ­րա­զանգ­վա­ծը: Այս­պես. քա­ղա­քա­կան ար­շա­վում հաղ­թած «Ա­պա­գան պատ­կա­նում է մեզ» կար­գա­խոսը մշա­կեց Ժ. Սե­գե­լա­նը Ա. Կ­վասնևս­կու հա­մար (­Լե­հաս­տան), ո­րը նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար պայ­քա­րում հաղ­թեց մարդլե­գեն­դին` Լեխ Վա­լեն­սա­յին [53]:

 Ամե­նաարդ­յու­նա­վետ հա­ղոր­դակ­ցա­կան խո­ղո­վակ­նե­րից են հե­ռուս­տա­տե­սութ­յու­նն և համացանցը, ո­րոնց մի­ջո­ցով ընտ­րա­զանգ­վա­ծը ծա­նո­թա­նում է քա­ղա­քա­կան գո­վազդ­նե­րի, տե­սա­հո­լո­վակ­նե­րի հետ, մաս­նակ­ցում տա­րաբ­նույթ online քա­ղա­քա­կան շոու­նե­րի և բա­նա­վե­ճե­րի: Հե­ռուս­տա­բա­նա­վե­ճա­յին տեխ­նո­լո­գիան ա­ռա­ջին ան­գամ «չկողմ­նո­րոշ­ված» ընտ­րո­ղին գրա­վե­լու հա­մար ի­րա­կա­նաց­վեց 1960թ. ԱՄՆ-ի Նա­խա­գա­հի պաշ­տո­նի եր­կու թեկ­նա­ծու­նե­րի`
Ջ. Քեն­ե­դու և Ռ. Նիք­սո­նի միջև: Հա­ղոր­դակ­ցութ­յան մի­ջոց­նե­րի հա­մա­լիր ի­րա­կա­նա­ցումն ամ­բող­ջա­կան չի լի­նի ա­ռանց քա­ղա­քա­ցի­նե­րի հետ լի­դե­րի ան­մի­ջա­կան հան­դի­պում­նե­րի, ինչ­պես նաև` տվյալ քա­ղա­քա­կան գործ­չի վստահ­ված ան­ձանց և­ ա­ջա­կից խմբե­րի հետ ան­մի­ջա­կան և պարբերական շփում­նե­րի: Քա­ղա­քա­կան ար­շավ­նե­րում կի­րառ­վում են հա­ղոր­դակ­ցութ­յան այն­պի­սի կար­ևոր մի­ջոց­ներ, ինչ­պի­սիք են պաս­տառ­նե­րը, գո­վազ­դա­յին վա­հա­նակ­նե­րը, թեր­թիկ­նե­րը, քա­ղա­քա­կան խորհր­դա­նի­շնե­րով հու­շան­վեր­նե­րը (գրիչ, նո­թա­տետր, օրա­ցույց, բաժան և այլն):

Հան­րա­գու­մա­րենք. քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցի կա­ռա­վա­րու­մը են­թադ­րում է խոս­քի և գոր­ծի ներ­դաշ­նա­կում, քա­նի որ տե­սութ­յան ու­ժը ի­րա­կա­նութ­յան իս­կութ­յունն է: Խոս­քի և գոր­ծի խզու­մը ան­ցան­կա­լի է լի­դե­րի լի­նե­լիութ­յան մե­խա­նիզ­մում, այն նվազեցնում է արդյունավետ կա­ռա­վար­ման ե­րաշ­խիք­նե­րը: Հար­ցն այն չէ, որ կա­ռա­վա­րու­մը կար­ևոր­վի մի շարք հրա­մա­յա­կան­նե­րի հար­թութ­յան վրա, այլ այն, որ հետ­ևո­ղա­կան, ճշմա­րիտ, սո­ցիա­լա­կան տե­սութ­յան ի­մա­ցութ­յամբ լի­դե­րի կեր­պա­րը պար­տադ­րում է ա­րա­րիչ հոգ­ևոր գոր­ծու­նեութ­յուն: Սո­ցիա­լա­կան տե­սութ­յան ի­մա­ցութ­յամբ է, որ լի­դերը հնա­րա­վո­րութ­յուն ու­նի հա­սա­րա­կութ­յու­նը դի­տար­կելու որ­պես կեն­դա­նի օր­գա­նիզմ՝ իր ի­րա­վի­ճա­կա­յին, տրա­մա­բա­նա­կան, հա­մադ­րա­կան, ռա­ցիո­նալ, են­թա­գի­տակ­ցա­կան, զգա­յա­կան դրսևո­րում­նե­րով:

Քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի կա­ռա­վար­ման լիա­զո­րութ­յուն­նե­րը սահ­ման­վում են Սահ­մա­նա­դրութ­յամբ: Ըստ Թ. Պար­սոն­սի՝ «…սահ­մա­նադ­րա­կան տարրն ուր­վագ­ծում է կա­ռա­վար­ման նոր­մա­տի­վա­յին շրջա­նակ­նե­րը…» [10, էջ 33]: Թեև սահ­մա­նադ­րութ­յամբ և­ օ­րենք­նե­րով նա­խա­տես­վում են կա­ռա­վա­րող լի­դեր­նե­րի կող­մից հար­կադ­րան­քի կի­րառ­ման մա­կար­դակ­նե­րը, սա­կայն այն են­թադ­րում է նաև հումանիզմի և բա­րո­յա­կա­նութ­յան սկզբունք­նե­րի պահ­պա­նում: Այս նկա­տա­ռում­նե­րով ֆորմալ և­ ոչ ֆորմալ նոր­մե­րի շրջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վող կա­ռա­վա­րու­մը հան­րա­յին, պե­տա­կան և քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ամ­բող­ջութ­յուն է, գործողություններ, ո­րոնք ազ­դում են քա­ղա­քա­ցի­նե­րի կյան­քի վրա [54, էջ 531]: Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի ի­րա­վա­կան հիմ­քե­րի ձևա­վո­րու­մը սեր­տո­րեն կապ­ված է մար­դու ի­րա­վունք­նե­րի և քա­ղա­քա­ցիութ­յան ինս­տի­տուտ­նե­րի զար­գաց­ման հետ: «­Մեկ քա­ղա­քա­ցի, մեկ ձայն» սկզբուն­քը, ա­պա­հո­վե­լով քա­ղա­քա­ցի­նե­րի մաս­նակ­ցութ­յու­նը լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի կա­յաց­մա­նը, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս նրանց ի­րենց մաս­նակ­ցութ­յամբ հե­տա­մուտ լի­նելու «հան­րա­յին շա­հը հա­մընդ­հա­նու­րի բա­րիքն է» սկզբուն­քի ի­րա­կանաց­մա­նը: Այն այ­սօր ար­դեն դի­տարկ­վում է որ­պես քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի կա­յաց­ման հա­ջո­ղութ­յան և բնականոն արդիականացման գրա­վա­կան:

 Հանրային շահի գերակայության վրա իրականացվող իշ­խա­նութ­յու­նը իր հա­մա­կար­գաս­տեղծ բնույթով քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յա­նը տա­լիս է ո­րո­շա­կի ամ­բող­ջա­կա­նութ­յուն՝ շեշտադրելով նրա­ ընտ­րո­վիութ­յու­նը, նոր­մա­տի­վութ­յու­նը, գոր­ծառ­նութ­յու­նը, հա­մա­կար­գայ­նութ­յու­նը, ռազ­մա­վա­րութ­յու­նը, ճկու­նութ­յու­նը և նո­րա­րա­րութ­յու­նը:

 Լի­դե­րութ­յան պար­տա­դիր պայ­մա­նը ազդեցություն ու­նե­նալն է ա­մե­նա­տար­բեր պաշ­տո­նա­կան և­ ոչ պաշ­տո­նա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րում, ինչ­պես նաև պե­տա­կան կա­ռա­վար­ման, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րում: Կար­ևո­րե­լով լի­դե­րութ­յան կա­յաց­ման սահ­մա­նադ­րա-ի­րա­վա­կան հիմ­քե­րը՝ Ժ. Բ­լոն­դե­լն ընդգ­ծում է, որ լի­դե­րութ­յունն այն­պի­սի իշ­խա­նութ­յուն է, որն ի­րա­կա­նաց­վում է «վեր­ևից ներքև»: Սա­կայն իշ­խա­նութ­յան ուղ­ղա­հա­յաց հա­րա­բե­րութ­յուն­նե­րին զու­գա­հեռ Ժ. Բ­լոն­դե­լը կար­ևո­րում է նրա հո­գե­բա­նա­կան ազ­դե­ցութ­յան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը. «­Լի­դե­րութ­յու­նը ո­րո­շա­կի ան­ձի մշտա­կան, գե­րա­կա հո­գե­բա­նա­կան ազ­դե­ցու­թյունն է ամ­բողջ հա­սա­րա­կութ­յան, կազ­մա­կեր­պութ­յան կամ խմբի վրա»: Այս­պի­սով, ըստ Բ­լոն­դե­լի՝ «քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յունն իշ­խա­նութ­յուն է, որն ի­րա­կա­նաց­վում է մեկ կամ մի քա­նի ան­հատ­նե­րի կող­մից՝ ազ­գի ան­դամ­նե­րին տա­րաբ­նույթ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մղե­լու նպա­տա­կով» [20, էջ 397-398]: Լի­դե­րութ­յու­նը խմբի, կազ­մա­կեր­պու­թյան, հա­սա­րա­կութ­յան գոր­ծու­նեութ­յան և­ իշ­խա­նա­կան հա­րաբե­րութ­յուն­նե­րի կազ­մա­կերպ­ման ինս­տի­տուտ է: Որ­պես այդ­պի­սին՝ այն են­թադ­րում է սահ­մա­նա­դրա-­ի­րա­վա­կան նոր­մե­րի հիմ­քի, ինչ­պես նաև հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­ննե­րի վրա գոր­ծառն­վող հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տա­տում: Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տը իշ­խա­նա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի, հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ձև և էութ­յուն է: Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տը՝ որ­պես ար­ժես­տեղծ­ման հա­մա­կարգ, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս լի­դե­րին կա­յա­նալու մի կող­մից անց­յալներ­կաա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան հաշ­վառ­մամբ, մյուս կող­մից՝ քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կով պայ­մա­նա­վոր­ված փո­փո­խութ­յուն­նե­րզար­գա­ցում­նե­րկեր­պա­փո­խութ­յուն­նե­ր տի­րույթ­նե­րում մար­տահ­րա­վեր­նե­րին պա­տաս­խա­նե­լու մի­ջո­ցով: Լի­դե­րութ­յու­նը հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման, բա­խում­նե­րը հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մշա­կույ­թի մի­ջո­ցով հաղ­թա­հա­րե­լու, հան­րա­յին և քա­ղա­քա­կան կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նե­լու ար­վեստ է: Հե­տար­դիա­կան հա­սա­րա­կութ­յան զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում հաս­տատ­վող ար­ժե­շա­հա­յին նոր հա­մա­կար­գը են­թադ­րում է լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի՝ որ­պես մարդ­կա­յին գոր­ծու­նեութ­յան կար­գա­վոր­ման և հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա կա­տա­րե­լա­գործ­ման դե­րի բարձ­րա­ցում: Ուս­տի քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցում անհ­րա­ժեշտ է առանձ­նաց­նել ինս­տի­տու­ցիո­նալ մո­տե­ցու­մը, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յու­նը և ն­րա բա­ղադ­րա­տար­րե­րը դի­տար­կելու հա­մա­կար­գա­յին ո­րա­կի կար­գա­վոր­վա­ծութ­յան, կազ­մա­կերպ­վա­ծութ­յան և­ ամ­բող­ջա­կա­նութ­յան մեջ:

Սկ­սած 1970-ա­կան թվականներից՝ պայմանավորված նոր հանրային կառավարման (նոր ինստիտուցիոնալիզմ) սկզբունքների ներդրմամբ, մե­ծա­ցավ հե­տաքրք­րու­թյու­նը լիդերության գոր­ծու­նեութ­յան ինս­տի­տու­ցիո­նալ հիմ­քե­րի հումանիզացման նկատ­մամբ: Այդ դիտանկյունից Թ. Պար­սոն­սը և
­Գ. Ալ­մոն­դը որ­պես քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի բա­ղադ­րա­տար­րեր ա­ռանձ­նաց­րե­ցին քա­ղա­քա­կան դե­րե­րը և­ այն նոր­մե­րը, ո­րոնք կար­գա­վոր­վում, վե­րահսկ­վում և արդիականանում են քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ինս­տի­տու­ցիո­նալ գոր­ծունեության մի­ջո­ցով: «­Քա­ղա­քա­կան գի­տութ­յան նոր ուղ­ղութ­յուն­ներ» հիմ­նա­րար աշ­խա­տութ­յու­նում հենց այս նկա­տա­ռում­նե­րով հիմ­նա­կան ու­շադ­րութ­յունը դարձ­վում է հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ընդ­հա­նուր շա­հե­րի պաշտ­պա­նութ­յանն ու սահ­մա­նա­զատ­մանն ուղղ­ված չորս հիմ­նա­կան ինս­տի­տուտ­նե­րի գործառույթներին՝

  1. օ­րենս­դիր իշ­խա­նութ­յան ինս­տի­տուտ­ներ.­ ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման նպա­տա­կով ընդ­հա­նուր շա­հե­րի կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն,
  2. գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յան ինս­տի­տուտ­ներ. ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րը կյան­քի կո­չե­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն,
  3. դա­տա­կան իշ­խա­նութ­յան (հար­կադր­ման) ինս­տի­տուտ­ներ. ընդ­հա­նուր կա­նոն­նե­րի օգ­տա­գործ­ման և մեկ­նա­բան­ման, ծա­գած վի­ճա­հա­րույց հար­ցե­րի կար­գա­վոր­ման, ինչ­պես նաև ըն­դուն­ված կա­նոն­նե­րը խախ­տող­նե­րին պատ­ժե­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն:
  4. հան­րա­յին իշ­խա­նութ­յան ինս­տի­տուտ­ներ. վե­րոնշ­յալ ինս­տի­տուտ­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վրա վե­րահս­կո­ղութ­յան սահ­մա­նում, շա­րու­նա­կա­կան բա­րե­փո­խում­նե­րի մի­ջո­ցով բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման և զար­գաց­ման քա­ղա­քա­կա­նութ­յան մշա­կում, ինչ­պես նաև հան­րա­յին շա­հե­րի գե­րա­կա­յութ­յան ապա­հո­վում:

Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ինս­տի­տու­տնե­րի միջև տե­ղի ու­նե­ցող փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հումանիզացնելու հա­մար ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­գետ­ներ Չ. Մեր­րիա­մը և Հ. Լաս­սո­ւել­ը քա­ղա­քա­կա­նութ­յան աշ­խար­հի ինստիտուցիոնալ գործունեությունը բաժանեցին ըստ տեղեկատվահաղոր­դակցական մակարդակների միջև առկա կապերի: Ե­լա­կետ ըն­դու­նե­լով այն փաս­տը, որ հա­մա­կար­գը տեղեկատվա-հաղորդակցական կապե­րի ամ­բող­ջութ­յուն է, դի­տար­կե­լով իշ­խա­նութ­յան բազ­մա­չա­փութ­յան ազ­դե­ցութ­յու­նը լիդեր-քա­ղա­քա­ցի­նե­ր հարաբերությունների կա­յաց­ման վրա՝ Չ. Մեր­րիա­մը ե­կավ այն եզ­րա­կա­ցութ­յան, որ համակարգի մասեր­ը միմյանց վրա և՛ կայուն, և՛ փոփոխական ազ­դե­ցութ­յուն ունեն: Դրանով էլ պայ­մա­նա­վոր­ված է նրա­նում առ­կա երևույթները բազմաչափ կա­պերի մեջ տեսնելու անհրաժեշտությունը. «Իշ­խա­նու­թյան գեր­դաս­տա­նը բա­րե­կա­մա­կան կա­պեր ու­նի բա­զում հա­մա­կար­գա­յին հաս­կա­ցու­թյուն­նե­րի հետ: Ակն­հայտ է, որ իշ­խա­նութ­յան գեր­դաս­տա­նը բազ­մա­զա­վակ է, հար­կա­վոր է ճիշտ հաս­կա­նալ պատ­մա­կա­նո­րեն ե­կող այն կա­պե­րը, ո­րոնք գու­ցե չեն եր­ևում, բայց պա­րու­րել են նրան: Քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յու­նը այդ հա­մա­կար­գա­յին գեր­դաս­տա­նում ա­ռաջ­նեկ հա­մար­վե­լու հա­մար ա­մեն­ևին էլ ոտնձ­գութ­յուն չի կա­րող ա­նել: Իշ­խա­նութ­յան քույ­րերն ու եղ­բայր­նե­րն այն­քան շատ են և­ ագ­րե­սիվ, որ նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը կա­րող է հան­դես գալ ընդ­դեմ թա­գակ­րի… Դ­րա վառ վկա­յութ­յու­նը այդ գեր­դաս­տա­նի մեջ ըն­թա­ցող և մեզ դա­րե­րից հա­սած այն խա­ղերն են, ո­րոնք կա­րե­լի է մեկ­նա­բա­նել որ­պես ող­բեր­գութ­յուն, կա­տա­կեր­գութ­յուն և ֆարս» [55, էջ 5-6]: Իշ­խա­նութ­յան՝ որ­պես ո­րո­շա­կի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ֆոր­մալ և­ ոչ ֆոր­մալ ինս­տի­տուտ­նե­րի հա­մա­կարգ­մամբ պայ­մա­նա­վոր­ված՝ եր­ևույ­թի ու­սում­նա­սի­րումը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ճիշտ կողմ­նո­րոշ­վելու նրա և քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յան միջև: Ու­սում­նա­սիր­վող նյու­թի շրջա­նակ­նե­րում ու­շադ­րութ­յան է ար­ժա­նի հատ­կա­պես քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի սահ­մա­նու­մը՝ որ­պես դե­րա­յինկար­գա­վի­ճա­կա­յին փո­խազ­դե­ցութ­յուն­նե­րի կազ­մա­կերպ­ման կա­յուն ե­ղա­նակ­ներ, որոնք ու­նեն ինք­նա­կար­գա­վոր­ման և ինքնաարդիականացման ներ­քին կա­ռուցակարգեր:

Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինստիտուտի բնականոն արդիականացում ապա­հո­վե­լու հա­մար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության վե­րա­հսկո­ղու­թ­յունը քաղաքական հա­մա­կար­գի բոլոր ինս­տի­տուտ­նե­րի վրա՝ նոր հանրային կառավարման (նոր ինստիտուցիոնալիզմ) արժեքաբանության դիրքերից: Նոր ինս­տի­տու­ցիո­նա­լիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Ջ. Մար­չի և Յ. Օլ­սե­նի կար­ծի­քով, քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինս­տի­տու­ցիո­նալ գոր­ծունեութ­յան մեջ կենտ­րո­նա­կան տեղ են գրա­վում ար­ժեք­նե­րը [56, էջ 221]: Հա­մա­ձայն այս մո­տեց­ման` քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յու­նում գե­րա­կա են ոչ թե պաշ­տո­նա­կան կա­ռուց­վածք­նե­րը և­ ըն­թա­ցա­կար­գե­րը, այլ ո­րո­շա­կի ար­ժեք­ներ, ո­րոնք քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յան վրա միայն ի­րենց բա­ցար­ձակ սիմ­վո­լիկ ար­տա­հայ­տութ­յամբ չեն գոր­ծում: Ար­ժեք­ները քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յան նկատ­մամբ ար­տա­հայ­տում են դրա­կան կամ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք, հան­րա­յին ի­րա­կա­նութ­յան գնա­հա­տում քա­ղա­քա­կան տեքս­տի մի­ջո­ցով, ին­չը են­թադ­րում է ո­րո­շա­կի դիր­քո­րո­շում: Քա­ղա­քա­կան ար­ժե­քը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում քա­ղա­քա­կան աշ­խար­հում գոր­ծառն­վող գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մո­դել է, ո­րը լիո­վին կախ­ված է ստեղ­ծո­ղի կամ­քից, սա­կայն տե­ղադր­ված է պատ­մա­կան դա­րաշր­ջա­նի և մ­շա­կույ­թի հա­մա­տեքս­տում: Ար­ժեք­նե­րը՝ որ­պես քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի կա­յաց­ման գե­րա­կա պայ­ման, նե­րա­ռում են պատ­մութ­յան հո­լո­վույ­թում ձևա­վոր­ված ո­րո­շա­կի նոր­մե­րի, խորհր­դա­նիշ­նե­րի և մի­ֆե­րի ար­դիա­կանաց­ման գոր­ծ­ըն­թաց:

Ար­ժե­քա­յին հա­յե­ցա­կար­գը մարմ­նա­վո­րում է քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կում ձևա­վոր­ված իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թը տի­րա­կա­լի խորհր­դանշա­կան կեր­պա­րում («­Պե­տութ­յու­նը ես եմ»), հե­րո­սի մա­սին ա­ռաս­պե­լում (ար­դար տի­րա­կալ, նաև վիշապին սպանող), ինչպես նաև ու­նի կար­գա­խո­սի տեսք («Ա­զա­տութ­յուն, հա­վա­սա­րութ­յուն, եղ­բայ­րութ­յուն»):

 Վե­րոնշ­յալ կար­գա­խո­սը վեր­ջին եր­կու հար­յուր տա­րում խորհր­դան­շում է լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը` հան­դի­սա­նա­լով հա­սա­րա­կութ­յան ար­ժե­քա­յին աս­տի­ճա­նա­կար­գութ­յան գա­գա­թը և մարմ­նա­վո­րե­լով ազատական ա­զա­տութ­յունն ու սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յու­նը: Այս տի­րույթ­նե­րում «­կո­լեկ­տիվ սուբ­յեկ­տի­վութ­յան» հի­ման վրա ար­դիա­կա­նա­նում է նաև ար­ժեք­նե­րի ա­վան­դա­կան հա­մա­կար­գը իր ան­հա­տա­կան, մի­ջանձ­նա­յին, խմբա­յին, ազ­գա­յին և հա­սա­րա­կա­կան դրսևո­րում­նե­րով: Այս համատեքստում Թ. Պար­սոն­սը ար­ժեք­նե­րի ար­դիա­կա­նա­ց­ման գործընթացն ու­սում­նա­սի­րելիս կարևորել է Մ. Վե­բե­րի հետևյալ եզրակացությունը բա­րո­յա­կա­նութ­յան և քա­ղա­քա­կա­նութ­յան ի­րա­կան հա­րա­բե­րակ­ցութ­յան մասին. «­Մենք պետք է ինք­ներս մեզ հա­մար պար­զենք, որ ա­մեն տե­սա­կի բա­րո­յա­պես կողմ­նո­րոշ­ված գոր­ծո­ղութ­յուն կա­րող է կողմ­նո­րոշ­ված լի­նել կամ դե­պի «հա­մոզ­մուն­քի բա­րո­յա­կա­նութ­յու­նը», կամ դե­պի «պա­տաս­խա­նատ­վութ­յան բա­րո­յա­կա­նութ­յու­նը» [21, էջ 696]: «…Հա­մոզ­մուն­քի բա­րո­յա­կա­նութ­յու­նը և պա­տաս­խա­նատ­վութ­յան բա­րո­յա­կա­նութ­յու­նը բա­ցար­ձակ հա­կադ­րութ­յուն­ներ չեն, այլ փոխլ­րա­ցում­ներ, ո­րոնք համադրվելով՝ կերտում են այն մար­դուն, որը կա­րող է ու­նե­նալ «հա­կում քա­ղա­քա­կա­նութ­յան նկատ­մամբ» [21, էջ 705]: Եվ այս­պես, Վե­բե­րը քա­ղա­քա­կան ար­ժեք­նե­րը դի­տար­կում է վար­քի սո­ցիո­լո­գիա­յի հետ հա­մադր­մամբ: Ար­ժեք­նե­րը մար­դու ո­րոշ­ման արդ­յունք են՝ ամ­րագր­ված ա­զատ ընտ­րութ­յան ի­րա­վուն­քով: Ընտ­րութ­յու­նը կա­տար­վում է ան­հա­տի դրդա­պատ­ճառ­նե­րի և­ ա­րարք­նե­րի հետ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի փո­խա­դարձ կա­պի մեջ: Ըստ Վե­բե­րի՝ ար­ժեք­նե­րի հա­մա­կար­գը ո­րոշ­վում է պատ­մա­կան բնույթ ու­նե­ցող քա­ղա­քա­կան կար­գի «իմաստ» հաս­կա­ցութ­յան մի­ջո­ցով: Պա­տաս­խա­նատ­վութ­յան բա­րո­յա­կա­նութ­յուն (գոր­ծի­քա­յին ար­ժեք­ներ) ու­նեն այն լի­դեր­ները, ո­րոնք կողմ­նո­րոշ­ված են դե­պի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը և հակ­ված են կան­խա­տե­սելու արդ­յուն­քը: Հա­մոզ­մունք­նե­րի բա­րո­յա­կա­նութ­յու­նը (ար­ժեք-նպա­տակ­ներ) հա­տուկ է «իս­կա­կան ար­դար կյան­քի» հե­րո­սա­կան լի­դե­րութ­յա­նը: Ինչ­պես տես­նում ենք, քա­ղա­քա­կան լի­դե­րի դիր­քո­րո­շու­մը երկ­փեղկ­ված է արժեքային եր­կու հակադիր բևեռների միջև, ո­րոնց անհ­րա­ժեշտ է հա­մա­տե­ղել իս­կա­կան քա­ղա­քա­կան լի­դե­րի բա­րո­յա­կան կեր­պա­րի ա­պա­հով­ման նկա­տա­ռում­նե­րով:

Ար­ժեք­նե­րի նոր­մա­տի­վութ­յու­նը կար­ևո­րել է նաև Թ. Պար­սոն­սը, ո­րը, ե­լա­կետ ըն­դու­նե­լով Վե­բե­րի տե­սա­կետ­նե­րը, խո­սում է մարդ­կա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ի­մաստ­նե­րի «բարձ­րա­գույն ի­րա­կա­նութ­յան» մա­սին: Ար­ժեք­նե­րը, Թ. Պար­սոն­սի կար­ծի­քով, վե­րա­բեր­ում են քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի` պահ­պան­ման և վե­րար­տադ­րութ­յան գոր­ծա­ռույ­թին և,­ որ­պես այդ­պի­սին, «սո­ցիա­լա­կան հա­մա­կար­գի ցան­կա­լի տի­պի մա­սին պատ­կե­րա­ցում­ներ են, ո­րոնք կար­գա­վո­րում են գոր­ծո­ղութ­յան սուբ­յեկտ­նե­րի կող­մից ո­րո­շա­կի պար­տա­վո­րութ­յուն­նե­րի ըն­դուն­ման գոր­ծըն­թաց­նե­րը» [10, էջ 18]: Մարդ­կա­յին գի­տակ­ցութ­յու­նը կազմ­ված է ան­հա­տա­կան գի­տակ­ցութ­յու­նից և կո­լեկ­տիվ պատ­կե­րա­ցում­նե­րից: Պար­սոն­սի կար­ծի­քով, այդ կո­լեկ­տիվ (ընդ­հա­նուր) պատ­կե­րա­ցում­ներն էլ հենց ըն­կած են հա­սա­րա­կութ­յան ար­ժե­քա­յին հիմ­քում և փո­փո­խութ­յան են են­թա­կա ինչ­պես հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի, այն­պես էլ բնաշրջ­ման մի­ջո­ցով: Կո­լեկ­տիվ պատ­կե­րա­ցում­նե­րը կազ­մում են սո­ցիա­լա­կան կազ­մա­կերպ­ման մշա­կու­թա­յին հիմ­քը, ուս­տի Պար­սոն­սը ար­ժեք­նե­րը դի­տար­կում է վե­բեր­յան ի­մաս­տով՝ որ­պես «կո­լեկ­տիվ պատ­կե­րա­ցում­ներ» [10, էջ 21]:

Սա­կայն ե­թե Պար­սոնսն ընդգ­ծում է ար­ժե­քա­յին նմուշ­նե­րի շուրջ հա­սա­րա­կութ­յան հա­մա­ձայ­նութ­յու­նը, ա­պա Մ. Վե­բե­րը շեշ­տադ­րում է սո­ցիալ-պատ­մա­կան հա­մա­տեքս­տում ըն­թա­ցող ար­ժեք­նե­րի միջև առ­կա պայ­քա­րը: Այդ պայ­քարն էլ նոր ար­ժեք­ներ է ծնում, ո­րոնք հա­ճախ ան­հա­տա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան (լի­դե­րութ­յան) արդ­յունք են: Ար­ժեք­նե­րը՝ որ­պես հան­րա­յին վե­րար­տա­դրութ­յան են­թա­հա­մա­կար­գի կա­ռուց­ված­քա­յին բա­ղադ­րիչ­ներ, Պար­սոն­սի հա­մար կո­լեկ­տի­վի նկատ­մամբ լո­յա­լութ­յուն են­թադ­րող պար­տա­վո­րութ­յուն­ներ են: Այս պար­տա­վո­րութ­յուն­նե­րի խախ­տու­մը Պար­սոն­սը հա­մա­րում է ոչ լե­գի­տիմ գոր­ծո­ղութ­յուն, իսկ պարտ­քի կա­տա­րումը, ընդ­հա­կա­ռա­կը, պատ­վի գործ է: Արդի հա­սա­րա­կութ­յուն­նե­րում Պար­սոն­սը տար­բե­րում է լի­դե­րութ­յու­նը և հե­ղի­նա­կութ­յու­նը, ազ­դե­ցութ­յու­նը և­ իշ­խա­նութ­յու­նը, հա­մոզ­ման մի­ջոց­նե­րը և պար­տադ­րող ո­րո­շում­նե­րը. «Ազ­դե­ցութ­յու­նը և­ ար­ժե­քա­յին հակ­վա­ծութ­յուն­նե­րը գոր­ծում են կա­մա­վո­րութ­յան սկզբուն­քով, հա­մո­զե­լու և պատ­վին ու խղճին դի­մե­լու մի­ջո­ցով» [10, էջ 21-22]: Սա­կայն, ըստ Պար­սոն­սի, ոչ մի սո­ցիա­լա­կան հա­մա­կարգ չի կա­րող գո­յատ­ևել, ե­թե նրա նոր­մա­տիվ հիմ­քե­րի մեծ մա­սը չկրի պար­տա­դիր բնույթ, և չ­գոր­ծի հար­կադ­րան­քի գոր­ծա­ռույ­թը: Իսկ քա­ղա­քա­կան լի­դե­րը այդ գոր­ծա­ռույ­թի շրջա­նակ­նե­րում ըն­դու­նում է ո­րո­շում­ներ, ո­րոնք պար­տա­դիր են հա­մա­պա­տաս­խան կո­լեկ­տիվ­նե­րի ան­դամ­նե­րի հա­մար [10, էջ 31]:

Լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տը ո­րո­շա­կի սո­ցիա­լա­կան հա­մա­կարգ է, իսկ ըստ Պար­սոն­սի՝ «­Սո­ցիա­լա­կան հա­մա­կար­գե­րի կա­ռուց­ված­քը կա­րե­լի է վեր­լու­ծել` կի­րա­ռե­լով ան­կախ փո­փո­խա­կան­նե­րի չորս տի­պ` ար­ժեք­ներ, նոր­մեր, կո­լեկ­տիվ­ներ և դե­րեր» [10, էջ 18]: Այս ան­կախ փո­փո­խա­կան­ներն էլ ա­պա­հո­վում են, որ քա­ղա­քա­կան լի­դե­րու­թյու­նը միշտ հան­դես գա որ­պես քա­ղա­քա­կա­նութ­յան սուբ­յեկտ­նե­րի միջև փո­խազ­դե­ցու­թյուն, որ­պես մարդ­կանց քա­ղա­քա­կան վար­քի և քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան վրա ազ­դե­ցութ­յուն, իսկ սա նշա­նա­կում է նաև մարդ­կանց գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ո­լոր­տի սահ­մա­նա­փա­կում և վե­րահս­կո­ղութ­յուն: Ուս­տի անհ­րա­ժեշտ է կար­ևո­րել քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան արդիա­կանացման ե­րեք հնա­րա­վոր սցե­նար­ներ.

 Ա­ռա­ջին դեպ­քում լի­դե­րութ­յու­նը ինք­նան­պա­տակ, ինք­նա­բավ ար­ժեք է, ո­րը վեր է դաս­վում բո­լոր մյուս ար­ժեք­նե­րից: Այդ­պի­սի լի­դեր­նե­րին բնո­րոշ է ցի­նիզ­մը, ուխ­տադր­ժութ­յու­նը, մի­ջոց­նե­րի հար­ցում խտրականութ­յուն չդնե­լը, դա­ժա­նութ­յու­նը [57, էջ 354, 355]:

 Երկ­րորդ դեպ­քում քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յունն ան­հա­տի հա­մար կա­րող է լի­նել նաև հա­կաար­ժեք: Այս պա­րա­գա­յում մարդն իր ջան­քե­րը կենտ­րո­նաց­նում է անձ­նա­կան հիմ­նախն­դիր­նե­րի վրա` դրանք հա­կադ­րե­լով սո­ցիալ-քա­ղա­քա­կան ո­լոր­տին, ո­րի կար­գա­վոր­ման կառուցակարգե­րից մեկն էլ քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յունն է:

 Եր­րորդ սցե­նա­րը են­թադ­րում է քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ըն­կա­լու­մը՝ որ­պես հան­րա­յին ար­ժեք­նե­րի հաս­տատ­ման և­ ար­դիա­կա­նաց­ման մի­ջոց: Լի­դե­րութ­յու­նը ձեռք է բե­րում գո­յա­բա­նա­կան բնույթ՝ հնա­րա­վո­րութ­յուն տա­լով հա­սա­րա­կութ­յա­նը կեր­պա­փոխ­վելու ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի շնոր­հիվ:

 Լի­դե­րի դե­րի և կար­գա­վի­ճա­կի կորս­տի հետ­ևան­քով կեն­սա­կան ար­ժեք­նե­րից զրկվե­լու եր­ևույթն ա­ռա­վել բնո­րոշ է ամ­բող­ջա­տի­րա­կան վար­չա­կար­գե­րին. «Ամ­բող­ջա­տի­րու­թյան բա­զում տա­րըմբռ­նո­ւմ­նե­րից մե­կն այն է, որ իշ­խա­նութ­յան կրո­ղը չու­նի ո­չինչ, ծայ­րա­հեղ դեպ­քում` ո­չինչ սե­փա­կան: Ճոխ բնա­կա­րա­նը, ավ­տո­մե­քե­նան, մթե­րա­բա­ժի­նը պատ­կա­նում են ոչ թե նրան, այլ իշ­խա­նութ­յա­նը, և զրկ­վե­լով իշ­խա­նութ­յու­նից՝ նա զրկվում է իր հա­մար նշա­նա­կա­լի ար­ժեք­նե­րից» [57, էջ 494-497]: Ամ­բող­ջա­տի­րա­կան վար­չա­կար­գում ար­ժե­քա­յին միա­չա­փութ­յու­նը ձևա­վո­րեց այն­պի­սի մո­տե­ցում, հա­մա­ձայն ո­րի՝ ցան­կա­ցած մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րութ­յուն­ վտան­գա­վոր է բարձր ղե­կա­վա­րու­թյան հա­մար: Հ­նա­րա­վոր է, որ այդ պատ­ճա­ռով էլ «…ստա­լին­յան շատ սատ­րապ­նե­րի կա­նայք, այդ թվում` Խորհր­դա­յին պե­տութ­յան գլխի կի­նը (նկատի ունի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Մ. Ի. Կալինին), գտնվում էին «հայ­րե­նի­քի թշնա­մի­նե­րի» հա­մար կազ­մա­կերպ­ված ճամ­բար­նե­րում» [57, էջ 494-495]:

 Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յու­նը՝ որ­պես կա­ռա­վար­ման ինս­տի­տուտ, իր ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յամբ, իր գծա­յին, ցան­ցա­յին և կե­տա­յին դրսևո­րում­նե­րով են­թադ­րում է ա­վան­դա­կան և­ ար­դիա­կան ար­ժեք­նե­րի զու­գա­մի­տում, ինչ­պես նաև բա­րո­յա­կան նոր­մե­րի հաշ­վա­ռում: Բա­րո­յա­կան նոր­մե­րի ան­տե­սու­մը քայ­քա­յում է քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յու­նը: Ս. Պ. Պե­րե­գու­դո­վը գրում է. «Ինչ­պես ցույց են տա­լիս շատ վեր­լու­ծա­բան­ներ, ան­ցած դա­րի վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րում Բ­րի­տա­նիա­յի քա­ղա­քա­կան է­լի­տա­յի վար­քի մեջ բա­րո­յա­կան ձևա­չա­փե­րի քայ­քայ­ման (ո­րը հատ­կա­պես ակն­հայ­տո­րեն է դրսևոր­վել պահ­պա­նո­ղա­կան­նե­րի իշ­խա­նութ­յան վեր­ջին տա­րի­նե­րին)…­ արդ­յուն­քում բրի­տա­նա­կան քա­ղա­քա­ցի­ներն սկսե­ցին ա­ճող ցի­նիզ­մով վե­րա­բեր­վել քա­ղա­քա­կա­նութ­յա­նը, կտրուկ նվա­զեց նրանց վստա­հութ­յունը իշ­խա­նութ­յան ինս­տի­տուտ­նե­րի նկատ­մամբ: Դրա­նից բա­ցի՝ ա­ռա­ջա­ցավ հան­րա­յին ո­լոր­տի` որ­պես այդ­պի­սի­նի խո­րը ճգնա­ժա­մի զգա­ցում, ո­րի էա­կան հետևանք­նե­րից մե­կը իշ­խա­նութ­յան կա­ռույց­նե­րի լե­գի­տի­մութ­յան նվա­զումն է» [58, էջ 63-88]:

Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յա­ն լե­գի­տի­մութ­յան մա­կար­դա­կը նպաս­տում է ազ­գա­յին-պե­տա­կան շա­հե­րի ար­դիա­կա­նաց­մա­նը: Այդ ի­մաստվ խիստ ու­շագ­րավ են Քե­մալ Ա­թա­թուր­քի և Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան օ­րի­նակ­նե­րը: «­Հա­նուն իշ­խա­նութ­յան» հա­մար մղվող պայ­քա­րի հիմ­քում նրանք հեն­վե­ցին է­թա­թիզ­մի վրա: Թուր­քիա­յի պատ­մութ­յան մեջ է­թա­թիզ­մը միշտ էլ ո­րո­շիչ դեր է խա­ղա­ցել, և մինչ այ­սօր էլ այդ սկզբունքն ա­ռաջ­նա­յին է։ Հենց այդ սկզբուն­քով է պայ­մա­նա­վոր­ված թուրք ազ­գի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի քա­ղա­քա­կան էութ­յու­նը։ Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան դի­տանկ­յու­նից քե­մա­լա­կան է­թա­թիզ­մը ու­շագ­րավ է այն ի­մաս­տով, որ իր հիմ­նադր­ման ա­ռա­ջին իսկ օ­րից հմուտ կեր­պով, որ­պես դաշ­նա­կից «ծա­ռա­յամ­տո­րեն» օգ­տա­գոր­ծե­լով հզոր և զար­գա­ցած երկր­նե­րի քա­ղա­քա­կան հա­կա­սութ­յուն­նե­րը, կա­րո­ղա­ցավ պաշտ­պա­նել ի­րենց ազ­գա­յին պե­տա­կան շա­հե­րը։ 1920-ա­կան­նե­րին, հա­րե­լով բոլշևիզ­մի «­Հա­մաշ­խար­հա­յին պրո­լե­տա­րա­կան հե­ղա­փո­խութ­յան» հաղ­թա­նա­կի ի­րա­կա­նութ­յու­նից զուրկ սկզբունք­նե­րին՝ քե­մա­լա­կան­նե­րը հմտո­րեն օգ­տա­գոր­ծե­ցին այն՝ օ­տա­րերկր­յա պե­տութ­յուն­նե­րից Թուր­քիա­յի տնտե­սա­կան քա­ղա­քա­կան կախ­վա­ծութ­յու­նը նվա­զեց­նե­լու հա­մար։ «Ա­մե­նա­մեծ քա­ղա­քա­կան ձեռք­բե­րումն ան­գամ կա­րող է մո­ռաց­վել, երբ այն չի պսակ­վում տնտե­սա­կան զար­գաց­մամբ»,- ա­սել է Ա­թա­թուր­քը (1922 թ.)։ Քե­մա­լա­կան­նե­րի օ­րոք է­թա­թիզ­մը դար­ձավ Թուր­քիա­յի տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան կար­ևո­րա­գույն սկզբունք­նե­րից մե­կը։ 1931 թվա­կա­նին ժո­ղովր­դա­հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան 3-րդ հա­մա­գու­մա­րում քե­մա­լիզ­մի հիմ­նա­կան սկզբունք­նե­րը (է­թա­թիզմ, հան­րա­պե­տա­կա­նութ­յուն, հե­ղա­փո­խութ­յուն, ազ­գայ­նութ­յուն, լաի­ցիզմ և ժո­ղովր­դայ­նութ­յուն), այս­պես կոչ­ված, վեց նե­տե­րը նե­րառ­վե­ցին կու­սակ­ցութ­յան ծրագ­րի, իսկ 1937 թվա­կա­նին՝ Սահ­մա­նադ­րութ­յան մեջ և դար­ձան Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան խորհր­դան­շա­ննե­րը։

Հան­րա­պե­տութ­յուն — հա­վա­տար­մութ­յուն կա­ռա­վար­ման հան­րա­պե­տա­կան ձևին, հե­ղա­փո­խութ­յուն— հա­վա­տար­մութ­յուն ան­կա­խութ­յան հա­մար պայ­քա­րի սկզբունք­նե­րին, ազ­գայ­նա­կա­նութ­յուն— հա­վա­տար­մութ­յուն թուրք ազ­գի մե­ծաց­ման հա­մար պայ­քա­րին, լաի­ցիզ­մ— կրո­նը պե­տութ­յու­նից ան­ջատ լի­նե­լու սկզբուն­քի պաշտ­պա­նութ­յու­ն, ժո­ղովր­դայ­նութ­յուն— դա­սա­կար­գե­րի և դա­սա­կար­գա­յին պայ­քա­րի ըն­դու­նում, ժո­ղովր­դա­վա­րութ­յան հիմ­քի վրա «ժո­ղովր­դա­կան սու­վե­րե­նի­տե­տի» ի­րա­գոր­ծում, և վեր­ջա­պես է­թա­թիզմ՝ պե­տա­կա­նա­պաշ­տութ­յուն և պետականաշինություն: Շատ բան է փոխ­վել և դեռ կփոխ­վի Թուր­քիա­յի կյան­քում, բայց, մեր կար­ծի­քով, Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի դիկ­տա­տու­րա­յի և­ իս­լա­մա­պաշ­տութ­յան վի­ճա­կում ևս թուր­քա­կան է­թա­թիզ­մը շա­րու­նա­կում է գե­րա­կա լի­նել: Թուր­քա­կան լի­դեր­նե­րը և հա­սա­րա­կութ­յու­նը ռա­ցիո­նալ են գնա­հա­տել քա­ղա­քա­կան իս­կութ­յու­նը՝ վար­չա­կար­գե­րը գա­լիս և գ­նում են, բայց պե­տութ­յու­նը մնում է քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի գե­րա­կա ար­ժեք և­ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման միակ ե­րաշ­խա­վոր:

Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան չափ­ման կար­ևոր մի­ջոց է պարտ­քի զգա­ցու­մը, ո­րի շնոր­հիվ ո­մանք են­թարկ­վում են, մյուս­նե­րը` ապս­տամ­բում, եր­րորդ­նե­րը` հրա­մա­յում: Պարտ­քի` որ­պես քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան չա­փա­նի­շի և ռա­ցիո­նալ խթա­նի նշա­նա­կութ­յու­նը նրա հնա­րա­վոր սահ­ման­նե­րը ցույց տա­լն է, այն, թե քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան սուբ­յեկտ­նե­րից յու­րա­քանչ­յու­րին ինչ է թույ­լատր­ված ի­րենց փո­խազ­դե­ցութ­յան գործըն­թա­ցում: Ե­թե այդ սահ­ման­նե­րը խախտ­վում են, ա­պա քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րը կորց­նում են խմբա­յին, հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեութ­յան կազ­մա­կերպ­ման և­ ին­տեգ­ր­ման գոր­ծըն­թա­ցում տե­ղի ու­նե­ցող ար­ժե­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի նկատ­մամբ ի­րենց պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը:

Քա­ղա­քա­կան լի­դեր­ներն ի­րենց գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար կրում են և՛ բա­րո­յա­կան, և՛ ի­րա­վա­բա­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յուն: Բա­րո­յա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բա­րեխղ­ճութ­յան, ազն­վութ­յան, մար­դա­սի­րութ­յան հան­րա­գու­մար է: Ի­րա­վա­բա­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը են­թադ­րում է պա­տիժ սահմանված սոցիալական նոր­մե­րի խախտ­ման հա­մար: Այ­սօր գոր­ծում են քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րին ի­րա­վա­բա­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թ­յան են­թար­կե­լու հա­տուկ կա­ռույց­ներ: Որ­պես օ­րի­նակ կա­րե­լի է նշել ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինը՝ Արդարադատության մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նը (International Court of Justice), որը հիմնադրվել է 1945 թվականի հունիսին ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և տեղակայված է Հաագայում՝ Խաղաղության պալատում: Իսկ Ֆ­րան­սիա­յում 1993թ. ստեղծ­վել է Հան­րա­պե­տութ­յան Դա­տա­րա­նը, ո­րը հա­տուկ նա­խա­տես­ված է քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի կա­տա­րած այն հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը քննելու հա­մար, ո­րոնք կա­տար­վել են նրանց պաշ­տո­նա­կան գոր­ծու­նեութ­յան ըն­թաց­քում: Դա­տա­րա­նի կազ­մի մեջ են մտնում Ազ­գա­յին ժո­ղո­վի վեց պատ­գա­մա­վոր­, վեց սե­նա­տոր­ և մա­գիստ­րա­տու­րա­յի վեց ներ­կա­յա­ցու­ցիչ­ [58]: Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի ար­ժե­քա­յին կողմ­նո­րո­շում­նե­րը նե­րա­ռում են վե­րա­հսկո­ղութ­յուն «ներք­ևից» և «վեր­ևից»:

Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ար­ժե­քա­յին չափ­ման բա­ղադ­րիչ է նաև վստա­հու­թյու­նը: Վս­տա­հութ­յու­նը չի են­թադ­րում կույր հա­վատ լի­դե­րի նկատ­մամբ և ս­տուգ­վում է քա­ղա­քա­կան պրակ­տի­կա­յով: Ներ­կա­յումս աշ­խար­հում նկատ­վում է քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի նկատ­մամբ վստա­հութ­յան նվազ­ման մի­տում: Օ­րի­նակ՝ Ֆ­րան­սիա­յում. «­Քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի գոր­ծու­նեութ­յունն ընտ­րող­նե­րի գի­տակ­ցութ­յան մեջ ձեռք է բե­րել ա­վե­լի բա­ցա­սա­կան ե­րանգ: Դ­րան նպաս­տել է քա­ղա­քա­կան ա­մո­թա­լի սկան­դալ­նե­րի սե­րիան: Ընտ­րո­վի պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հաս­ցեին հնչող մե­ղադ­րանք­նե­րը հա­սա­րա­կա­կան հիմ­նադ­րամ­նե­րից մի­ջոց­ներ յու­րաց­նե­լու մա­սին դար­ձել են քա­ղա­քա­կան կյան­քի սո­վո­րա­կան եր­ևույթ» [59, էջ 317]: Մինչ­դեռ ե­թե վստա­հութ­յուն կա քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի և ն­րանց հա­մա­խոհ­նե­րի նկատ­մամբ, նրանք ա­ռա­վել հակ­ված են հա­մա­տեղ պայ­քա­րե­լու քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար: Իսկ քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի միջև վստա­հու­թյան առ­կա­յութ­յան դեպ­քում նրանք դրսևո­րում են կոա­լի­ցիա­ներ կազ­մե­լու մեծ պատ­րաս­տա­կա­մութ­յուն: Քա­ղա­քա­կան լի­դե­րը որ­պես սուբյեկտ կազ­մա­կերպ­վում, կար­գա­վոր­վում և վե­րահսկ­վում է քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի կող­մից: Այ­սինքն՝ քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րի և ն­րանց հետ­ևորդ­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, խա­ղե­րը և­ իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման տեխ­նո­լո­գիա­նե­րը են­թարկ­վում են սահմա­նադ­րա-ի­րա­վա­կան վե­րահս­կո­ղութ­յան: Այդ ա­ռու­մով ռուս հե­տա­զո­տող Ա. Գ. Տու­լե­ևան քա­ղա­քա­կան լի­դե­րի և ն­րա հետ­ևորդ­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բա­ժա­նում է ե­րեք տի­պի` սուբ­յեկտօբ­յեկ­տա­յին, սուբ­յեկտսուբ­յեկ­տա­յին և­ օբ­յեկտսուբ­յեկ­տա­յին [60]: Այս հա­մա­կար­գում սուբ­յեկտօբ­յեկ­տա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րն ու­նեն դրսևոր­ման եր­կու ձև՝

  1. երբ հա­սա­րա­կութ­յու­նը բա­ժան­վում է լի­դեր­նե­րի, է­լի­տա­յի և­ էլեկ­տորատի,
  2. երբ հա­սա­րա­կութ­յու­նը բա­ժա­նվում է միայն լի­դեր­նե­րի և­ էլեկտորատի:

Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յու­նը դի­տարկ­վում է որ­պես մեկ կամ մի քա­նի ան­ձի մշտա­կան, գե­րա­կա ազ­դե­ցութ­յուն ամ­բողջ հա­սա­րա­կութ­յան (կազ­մա­կեր­պութ­յան, խմբի) վրա:

Հանրագումարենք: Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յու­նը՝ որպես ինստիտուցիոնալ եր­ևույթ, իշ­խա­նական հարաբերություններին օժտում է ո­րո­շա­կի հա­մա­կար­գաս­տեղծ բնույթով՝ բա­ցա­հայ­տելով նրա ար­ժե­քա­յին կողմ­նո­րո­շիչ­նե­րը: Կա­րևո­րե­լով լի­դե­րութ­յան բնականոն արդիականացման սահ­մա­նադ­րա-ի­րա­վա­կան հիմ­քե­րը՝ փաստենք, որ այն ենթադրում է արդիականացում և՛ վեր­ևից ներքև, և՛ ներքևից վերև:

Քա­ղա­քա­կան լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի բնականոն արդիականացման ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յու­նը նկա­տի ու­նե­նա­լով՝ ներ­կա­յաց­նենք քա­ղա­քա­կան լի­դե­րի հետև­յալ բնու­թա­գրիչ­նե­րը.

  • Լի­դե­րը կայացած անձ է, ո­րին էլեկտորատը լիազորում է որ­պես ի­րա­վա­սու ըն­դու­նել և իրականացնել այն ա­ռա­վել կար­ևոր ո­րո­շում­նե­րը, ո­րոնք արդիականացնում են խմբա­յին ու հանրային արժեշա­հային համակարգը:
  • Լի­դե­րը սո­ցիա­լա­կան ցան­կա­ցած խմբի հե­ղի­նա­կա­վոր ան­դամ է: Լինելով «հավասարների մեջ առաջինը» (Ա.Մենեգետի)՝ նրա անձ­նա­կան ազ­դե­ցութ­յու­նը թույլ է տա­լիս էա­կան դեր խա­ղալ սո­ցիա­լ-քաղաքական գոր­ծըն­թաց­նե­րի և­ ի­րա­վի­ճակ­նե­րի, կո­լեկ­տի­վների, խմբերի, հա­սա­րա­կութ­յան մեջ տեղի ունեցող փոփոխությունների կառավար­ման ժա­մա­նակ:
  • Լի­դե­րը խմբի ան­դամ է, ո­րը ճգնաժամային ի­րա­վի­ճակ­նե­րում ըն­դու­նակ է իր հեղինակությամբ գերակա ազ­դե­ցութ­յուն գոր­ծելու խմբի մյուս ան­դամ­նե­րի վար­քագ­ծի վրա:
  • Լի­դե­րը պե­տութ­յան, քա­ղա­քա­կան խմբի (խմբա­վո­րում­նե­րի, կոա­լի­ցիա­նե­րի) սո­ցիալ-քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պութ­յան կամ զանգ­վա­ծա­յին շարժ­ման գլուխն է, պաշ­տո­նա­կան կամ ոչ պաշ­տո­նա­կան ղե­կա­վարը (ա­ռաջ­նորդ):

Լի­դե­րը նա է, ով հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով հայտն­վում է հասարա­կության սո­ցիա­լա­կան բուր­գի «վեր­ևում՝ գա­գա­թին» և կա­րող է հրա­ման­ներ տալ ու ո­րո­շում­ներ ըն­դու­նել:

Գրականություն

  1. Инглхарт Р., Вельцель К. Модернизация, культурные изменения и демократия: Последовательность человеческого развития М.: Новое издательство, 2011, — 464 с.
  2. Adair John, leadership and Motivation: The fifty-fifty rule and the eight key principles of motivating others. Koganpage, 2011, 135 p.
  3. Profiling Political Leaders: Cross-Cultural Studies of Personality and Behavior// Eds. Ofer Feldman, Linda O. Valenty. Praeger. — 2001. — 320 p.
  4. Фрейд Зигмунд, Буллит Уильям. Томас Вудро Вильсон. 28-й президент США Психологическое исследование. — М.: Прогресс, 1992. — 288 с.
  5. Эрих Фромм, Здоровое общество, М.: АСТ, 2009, 544 с.
  6. Ֆրոմ Է., Սիրելու արվեստը, Անգլ. թարգ. Մ. Մ. Մարգարյան, Հ. Հ. Գրիգորյան, առաջաբանը՝ Մ. Մ. Մարգարյանի, Եր., «Մխիթար Գոշ», 1996, 115 էջ: https://www.academia.edu/17730405/The_Art_of_Loving_translation_
  7. Такер Р. Сталин: путь к власти. 1879 – 1929. История и личность. Пер. с англ./ Общ. ред. и послеслов В. С. Лельчука. М.: Прогресс, 1990. – 386 с.
  8. Мартин Гилберт, Черчилль. Биография. Пер. на русск. Бавин С. М.:  Изд.: ООО Изд. Группа Азбука-Аттикус, 2015. — 1056 с.
  9. К. Левин, Теория поля в социальных науках в Динамической психологии: Избранные труды// Под общ. ред. Д.А.Леонтьева и Е.Ю.Патяевой. — М.: Смысл, 2001. — 572 с.
  10. James David Barber, Presidential Character, The: Predicting Performance in the White House, Routledge; 4 ed., 2008, 544 p.
  11. Марк М., Пирсон К. -Герой и бунтарь. Создание бренда с помощью архетипов / Пер. с англ. под ред. В. Домнина, А. Сухенко — СПб.: Питер, 2005, 336 с.
  12. Дебре Р., Введение в медиологию / Пер. с франц. Б. М. Скуратова, М.: Праксис, 2010,- 368 с.
  13. Մարիամ Մարգարյան, Պետություն (ուսումնական ձեռնարկ), Եր., «Պետական ծառայություն», 2012, 65 Էջ:
  14. Херман М. Дж. Составные части лидерства // Политология вчера и сегодня. Вып. 2, М.: 1990, с.110- 119
  15. Дрюри Р., Политические институты с точки зрения права/ Политическая Наука. Новые Направления. Под. ред. Р. Гудина и Х. – Д. Клингемана. Науч. ред. русск. изд. проф. Е.Б. Шестопал. М.: Вече 1999. с. 205
  16. Белл Д., Грядущее постиндустриальное общество. Опыт социальново прогнозирования. – Перевод с английского М., Academia, 1999, 956 с.
  17. Сегела Ж. Национальные особенности охоты за голосами. Так делают президентов. М.: Вагриус, 1999. — 264 с.
  18. Մարիամ Մարգարյան, Քաղաքական շուկայի արդիականացումը՝ որպես Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության բաղկացուցիչ, «Հանրային կառավարում» գիտական հանդես, 2012, 1-2, էջ 170-178:
  19. Друкер Питер, Бизнес и инновации// Пер. с англ. К. С. Головинского. М.: Вильямс, 2009. — 423 с.
  20. Гоулд Ф. Стратегическое планирование избирательной кампании // `Полис` (`Политические исследования`) 1993-№4, с.с. 134—138.
  21. Лютомский, А.А. Лех Валенса: рождение лидера / А.А. Лютомский // Роль личности в истории: реальность и проблемы изучения: науч. сб. (по материалам 1-й Международной научно-практической Интернет-конференции) / ред. кол. В. Н. Сидорцов (отв. ред.) [и др.]. – Минск : БГУ, 2011. – С. 101–106, http://www.hist.bsu.by/images/stories/files/nauka/konf/rol/lutomskiy.pdf
  22. Нелсон Б. Дж. Социальная политика и управление: общие проблемы. Политическая Наука. Новые Направления. Под. ред. Р. Гудина и Х. – Д. Клингемана. Науч. ред. русск. изд. проф. Е.Б. Шестопал. М.: Вече 1999, с. 531
  23. Charles Edward Merriam, Political power. Collier Books, 1964 — 317 p.
  24. Б. Г. Питерс, Политические институты: вчера и сегодня// Политическая наука: Новые Направления. Под. ред. Р. Гудина и Х.-Д. Клингемана. Пер. на русский язык. М., 1999. – 221с.
  25. Шейнов В.П., Психология лидерства, влияния, власти/ В.П. Шейнов. – Минск: Харвест, 2008. – 656с.
  26. Перегудов С. П. Конституционная реформа и проблемы Британской государственности/ Политические институти на рубеже тысячелетий. Отв. ред. К.Г.Холодковский. Дубна: ООО «Феникс+», 2014, с.с. 63-88
  27. Преображенская А. А. Политические институты Франции на фоне перемен в общественно-политической жизни. / Политические институты на рубеже тысячелетий. – Дубна: ООО «Феникс+», 2001. – 317 с.
  28. Тулеев, А. Г., Политическое лидерство: сущность, содержание, функции. / А. Г. Тулеев . – 1999 // Вестник МГУ: Политические науки . – 05/1999 . – N5 . – с.65-71

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: