ԱԶԳԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ


Պատ­մա­կա­նո­րեն «ազգ» հաս­կա­ցութ­յու­նը (հուն. nascor – ծն­վել) օգ­տա­գործ­վում էր դեռևս Հին Հ­ռո­մում հպա­տակ ժո­ղո­վուրդ­նե­րին բնո­րո­շե­լու հա­մար: Միև­նույն ժա­մա­նակ այն օգ­տա­գործ­վում էր հու­նա­կան ծա­գում ու­նե­ցող «էթ­նոս» հաս­կա­ցութ­յան հետ միա­սին, ո­րը նշա­նա­կում է ցեղ (մարդ­կանց հան­րույթ)` միա­վոր­ված բա­րե­կա­մա­կան կա­պե­րով, ար­յամբ, ընդ­հան­րութ­յուն­նե­րով, լեզ­վով և տա­րած­քով:«Ազգ» հաս­կա­ցութ­յու­նը օգ­տա­գործվ­ում է նաև ար­տա­գաղ­թի, տա­րածք­նե­րի բռնա­զավթ­ման կամ հո­ղե­րի միա­վոր­ման մի­ջո­ցով տե­ղի ու­նե­ցած մի քա­նի էթ­նոս­նե­րի միա­ձուլ­ման արդ­յուն­քի բնո­րոշ­ման հա­մար: Ֆ­րան­սիա­կան ա­կա­դե­միան 1694 թ.­ ազ­գը բնո­րո­շեց որ­պես «միև­նույն պե­տութ­յան, միև­նույն երկ­րի բո­լոր բնա­կիչ­նե­րի միաս­նութ­յուն, ո­վքեր ապ­րում են միա­տե­սակ օ­րենք­նե­րով և ­օգ­տա­գոր­ծում են միև­նույն լե­զուն» [1]: Հա­մա­ձայն աբ­բա Սի­յե­նի` ազ­գը «….Միաս­նա­կան խումբ է, ո­րն ապ­րում է ընդ­հա­նուր օ­րեն­քով, և ներ­կա­յա­նում է միև­նույն օրենսդ­րութ­յամբ և ­այլ ընդ­հան­րութ­յամբ» [1]:

Նշ­ված ձևա­կեր­պում­նե­րով Էռ­նեստ Ռե­նա­նը (1882) ընդ­գծեց ազ­գի սուբ­յեկ­տիվ բնույ­թը. «Ազ­գը հո­գի է, հոգ­ևոր սկզբունք: Որ­պես ա­ռան­ձին եր­ևույթ ազ­գը հա­մար­վում է հե­ռա­վոր անց­յա­լի վերջ­նա­կան կետ` կազմ­ված տան­ջանք­նե­րից, զո­հե­րից և ինք­նա­մեր­ժու­մից: Ընդ­հա­նուր հռչա­կն անց­յա­լում է, ընդ­հա­նուր կամ­քը` ներ­կա­յում` ուղղ­ված մեծ բա­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը և ցան­կութ­յա­նն ա­նել այդ­պի­սի բա­ներ. այս ա­մե­նը ժո­ղո­վուրդ հա­մար­վե­լու էա­կան հիմ­քե­րն են» [2]:

Տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում «ազգ» հաս­կա­ցութ­յու­նն ըն­կալ­վում է և՛ էթ­նի­կա­կան հան­րույթ, և՛ պե­տութ­յան բնակ­չութ­յու­ն, և՛նույ­նա­կա­նա­նում է հենց պե­տութ­յան հետ: Այս­պի­սի մո­տե­ցու­մը հան­գեց­րեց նրան, որ ար­դի գի­տա­կան մո­տե­ցում­նե­րում ազ­գը դի­տարկ­վե­լով որ­պես քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման դե­րա­կա­տար հա­մար­վում է պե­տա­կա­նա­շի­նութ­յան մշա­կույ­թի ձևա­վոր­ման և կա­յաց­ման պա­տաս­խա­նա­տու: Վե­րո­շա­րադր­յա­լից ակն­հայտ է, որ պե­տա­կա­նա­շի­նութ­յան մշա­կույ­թն անվտան­գութ­յան, հա­սա­րա­կա­կան դա­շին­քի, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան, մար­դու ի­րա­վունք­նե­րի և ­ա­զա­տու­թյուն­նե­րի, ժո­ղո­վրդա­վա­րութ­յան, իշ­խա­նութ­յան տա­րա­բա­ժան­ման սկզբունք­նե­րի վրա կա­ռա­վար­վող ազգ պե­տութ­յուն­նե­րի գոր­ծառ­ման արդ­յունքէ:Ազգպ ե­տութ­յուն հիմ­նա­կան բնու­թա­գիր­չն ընդ­հա­նուր մշա­կույթ, լեզ­վի, էթ­նի­կա­կա­նու­թյան և պատ­մա­կան կարծր հի­շո­ղութ­յուն ունե­ցող մեկ ազ­գի ինք­նիշ­խա­նու­թյան բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թացն է: Պատ­մու­թյան հո­լո­վույ­թում այն ու­նե­ցել է մեծ ազ­դե­ցութ­յուն` հան­դի­սա­նա­լով քա­ղա­քա­կան լե­գի­տի­մութ­յան և կա­յու­նութ­յան ա­պա­հով­ման ե­րաշ­խիք: Որ­պես քա­ղա­ք­ա­կան կազ­մա­կեր­պութ­յուն` ազգ պե­տու­թյունն ա­պա­հո­վում է ին­քնիշ­խա­ն­ու­թյուն թե՛ աշ­խար­հագ­րա­կան սահ­ման­նե­րի ներ­քո և թե՛ այլ ին­քիշ­խան պե­տութ­յուն­նե­րի հետ հա­րա­բեր­վե­լիս` նպաս­տե­լով կա­ռա­վա­րող ընտ­րա­նու բաց հա­վա­քագր­մա­նը:

Մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նութ­յունում ըն­դուն­ված է, որ ազ­գի ըն­կա­լու­մը ձևա­վոր­վել է XVII դա­րի վեր­ջին` կապ­ված ֆ­րան­սիա­կան Մեծ հե­ղա­փո­խութ­յան ժա­մա­նակ քա­ղա­քա­կան հնչե­ղութ­յուն ստա­ցած պե­տա­կան ինք­նիշ­խա­նութ­յան պա­հանջ­նե­րի և ս­կիզբ ա­ռած ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցութ­յան ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի հետ: Ֆ­րան­սիա­ցիհե­ղա­փո­խա­կան­նե­րը հան­դեսէինգա­լիսոր­պես հայ­րե­նա­սեր­ներ, և­ այդ ժա­մա­նակ­նե­րից «հայ­րե­նիք» բա­ռը (հուն. patria) դար­ձավ ազ­գի խորհր­դա­նիշ` կապ­վե­լով այն պե­տա­կա­նութ­յան և քա­ղա­քա­ցիա­կան ինքն­ու­թյան հետ: Վաղ բուր­ժո­ւա­կան դա­րաշր­ջա­նում ա­ռա­ջա­ցած ընդ­հան­րութ­յան զգա­ցո­ղու­թյան այս ա­ռանձ­նա­հա­տուկ ար­տա­հայ­տու­մը հե­տա­գա­յում հարս­տա­ցավ նոր խորհրդանիշնե­րով` պայ­մա­նա­վոր­ված ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի ձևա­վոր­մամբ, ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի և ստր­կա­տի­րա­կան, ա­վա­տա­տի­րա­կան հա­մա­կար­գե­րի փլուզ­մամբ, տար­բեր մայր­ցա­մաք­նե­րում էթ­նոս­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման հետ կապ­ված սահ­ման­նե­րի վե­րա­կա­ռուց­մամբ:

Քա­ղա­քա­կան մտքում առ­կա է ազ­գի տե­սա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ների բազ­մա­զա­նութ­յուն պայ­մա­նա­վոր­ված է քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի առանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով: Ուս­տի չմեր­ժե­լով նրան­ցից և­ ոչ մե­կը, կար­ևո­րենք ար­դի պայ­ման­նե­րում ըն­դուն­ված եր­կու հիմ­նա­կան տե­սա­կան մո­տե­ցում­նե­րի ա­նա­ռար­կե­լի գե­րիշ­խա­նութ­յան մա­սին` կա­ռուց­ված­քա­յին և պ­րի­մոր­դիա­լիս­տա­կան:

Կա­ռուց­ված­քա­յին ուղ­ղութ­յան կողմ­նա­կից­նե­րն ազ­գը դի­տար­կում են որ­պես այս կամ այն սուբ­յեկ­տի նպա­տա­կաուղղ­ված գի­տակց­ված գոր­ծո­ղութ­յան արդ­յունք: Այս տե­սանկ­յու­նից ազ­գը մեկ­նա­բան­վում է կա՛մ որ­պես «եր­ևա­կա­յա­կան հան­րույթ» (Կ. Ան­դեր­սոն) [3], կա՛մ որ­պես ազ­գա­յին հա­մե­րաշ­խութ­յան պատ­կեր­ներ ստեղ­ծող իմացական ընտրանու գոր­ծու­նեութ­յան արդ­յունք (Կ. Կաս­յա­նո­վա) [4], կա՛մ որ­պես իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից հա­մա­պե­տա­կան հա­մե­րաշ­խութ­յան ար­մա­տա­վոր­ման հետ­ևանք (Վ. Ռո­զեն­բաում) [5]: Այս մո­տեց­ման ա­ռա­վել հայտ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Է. Գել­նե­րը գտնում է, որ ազ­գը ծնող, ար­տա­դրող հիմ­նա­կան սուբ­յեկտ է պե­տութ­յու­նը: Որ­պես քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի գե­րա­կա ինս­տի­տուտ միայն նրա կող­մի «միմ­յանց հան­դեպ ո­րո­շա­կի ընդ­հա­նուր ի­րա­վունք­նե­րի և պար­տա­կա­նութ­յուն­նե­րի» կոշտ ըն­դուն­մամբ «մար­կանց խմբե­րը վե­րած­վում են ազ­գի» [6]: Այդ պատ­ճա­ռով էլ հենց պե­տա­կան կա­ռույց­նե­րի` ազ­գա­յին շար­ժում­ներ ձևա­վո­րե­լու գի­տակց­ված գոր­ծո­ղութ­յուն­ներն էլ զար­գաց­նում են ազ­գին: Ն­րա հա­մա­խոհ Է. Հոբս­բաու­մն ազ­գի ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում նույն­պես կենտ­րո­նա­կան տեղ է հատ­կաց­նում պե­տա­կան ընտ­րա­նու կող­մից ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րի էթ­նի­կա­կան զգաց­մունք­նե­րի մո­բի­լի­զաց­ման կա­ռու­ցա­կար­գե­րին և­ էթ­նի­կա­կան ինք­նութ­յան տե­ղա­փոխ­մա­նը դե­պի պե­տութ­յան մա­կար­դակ [7]: Այս­պի­սով, այս դեպ­քում եր­ևա­կա­յա­կան ազ­գի պաշտ­պա­նու­թյանն ուղղ­ված քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յու­նը ճա­նաչ­վում է ազ­գի` որ­պես ո­րո­շա­կի հան­րույթ հո­րի­նե­լու գլխա­վոր գոր­ծոն: Ըն­դուն­վում է, որ այս խմբի ձևա­վոր­ման վրա պե­տութ­յու­նն ա­վե­լի շատ է ազ­դում, քան կենսաբանա­կան կամ որ­ևէ այլ նա­խախ­նա­մութ­յուն: Բայց միև­նույն ժա­մա­կան հաս­տատ­վում է և­ այն, որ պե­տութ­յան այս­պի­սի կա­ռու­ցո­ղա­կան գոր­ծու­նեութ­յու­նը պետք է զու­գակց­վի քա­ղա­քա­ցի­նե­րի ընդ­հա­նուր բա­րի կամ­քի, ինչ­պես նաև մի շարք անհ­րա­ժեշտ նա­խադր­յալ­նե­րի հետ, մաս­նա­վո­րա­պես, մշա­կու­թա­յին հա­մած­նութ­յան (հա­մախմբ­վա­ծութ­յան) ո­րո­շա­կի մա­կար­դա­կի և հա­սա­րա­կութ­յան կրթվա­ծութ­յան: Ըստ էութ­յան` պատ­մա­կա­նո­րեն ազ­գա­յին հան­րույ­թի տվյալ ըն­կա­լու­մը, ո­րն են­թադ­րում է պե­տու­թյան տա­րած­քում բնակ­վող մարդ­կանց միա­վո­րում, հիմն­վում է ազ­գի ձևա­վոր­ման այս­պես կոչ­ված ֆրան­սիա­կան (արևմտ­յան) ձևաչափի վրա: XVIII-XIX դարերում Ֆ­րան­սիա­յում ստեղծ­ված քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան օ­րի­նա­կը պատ­մա­կա­նո­րեն կան­խո­րո­շեց ազ­գի ա­ռա­ջին ըն­կա­լու­մը` որ­պես հա­մա­քա­ղա­քա­ցիութ­յան ո­րո­շա­կի ձև, ո­րն իր մեջ է նե­րա­ռում ո­րո­շա­կի տա­րած­քում ապ­րող մարդ­կանց` ան­կախ նրանց օգ­տա­գոր­ծած լեզ­վից, մաշ­կի գույ­նից և կ­րո­նա­կան հա­մոզ­մունք­նե­րից: Ազ­գի այս­պի­սի ա­զա­տա­կան ըն­կա­լու­մը կողմ­նո­րոշ­ված է քա­ղա­քա­ցի­նե­րի ո­րո­շա­կի գա­ղա­փա­րա­կան ընդ­հան­րութ­յամբ և քա­ղա­քա­կան ընտ­րու­թյամբ, ո­րոնք պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի հետ մեկ­տեղ հան­դես էին գա­լիս որ­պես խմբա­յին հա­մե­րաշ­խութ­յան և հա­սա­րա­կութ­յան ին­տեգ­րման խրա­խուս­ման կառու­ցա­կարգեր: Միա­ժա­մա­նակ ազ­գա­յին շա­հե­րի հիմ­քում գլխա­վո­րա­պես դրվե­ցին նյու­թա­կան հե­տա­քր­քր­ու­թյուն­ներ, ո­րոնք պա­հան­ջում էին հստակ և ռա­ցիո­նալ գնա­հա­տա­կան: Ազ­գի այս­պի­սի ըն­կալ­մամբ սահ­ման­վեց հետև­յալ բա­նաձ­ևը «մեկ ժո­ղո­վուրդ – մեկ տա­րածք – մեկ պե­տութ­յուն», ո­րը XIX դարում Եվ­րո­պա­յում ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի ա­ռա­ջաց­ման հա­մար դար­ձավ ա­ռաջ­նա­յին կողմ­նո­րո­շիչ: Ազ­գի ձևա­վոր­ման գա­ղա­փա­րի և փոր­ձի մեկ այլ մո­տե­ցու­մը` գեր­մա­նա­կա­նը, բխում էր նրա` որ­պես օր­գա­նա­կան հան­րույ­թի, մարդ­կանց հա­մար ընդ­հա­նուր մշա­կույ­թի սերտ միա­բա­նութ­յան ճա­նա­չու­մից: Ազ­գա­կերտ­ման այս­պի­սի ըն­կալ­ման և ձ­ևի պայ­ման­նե­րում ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կութ­յուն ձեռք բե­րե­ցին էթ­նո­գե­նե­տի­կա­կան գոր­ծոն­նե­րը և հատ­կա­պես լե­զուն, ա­վան­դույթ­նե­րը և սո­վո­րույթ­նե­րը` ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նաց­նե­լով մարդ­կանց ծագ­ման ընդ­հան­րութ­յան, բնակ­չութ­յան տվյալ խմբի ար­յու­նակ­ցա­կան կա­պի և հոգ­ևոր հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան գոր­ծոն­նե­րի վրա; Իր հեր­թին դա ան­շե­ղո­րեն խթա­նեց բարդ ռա­ցիո­նա­լա­կա­նաց­վող շա­հե­րի ա­ռա­ջաց­մա­նը, մարդ­կանց մոտ ակ­տի­վաց­րեց ի­ռա­ցիո­նալ հույզեր և զ­գաց­ում­ներ, ո­րոն­ցում լսվում էր «ար­յան ձայ­նը», «նախ­նի­նե­րի կան­չը», «հո­ղի շուն­չը»և­ այլն: Այս պատ­մա­կան և հոգ­ևոր փոր­ձի հիմ­քի վրա աս­տի­ճա­նա­բար առա­ջա­ցավ պրի­մոր­դիա­լիս­տա­կան մո­տե­ցու­մը, հա­մա­ձայն ո­րի` ազ­գը մարդ­կանց օբ­յեկ­տի­վո­րեն ձևա­վոր­ված հան­րույթն է, ո­րը տի­րա­պե­տում է բա­վա­կա­նա­չափ ո­րո­շա­կիաց­ված ար­ժե­շա­հա­յին հա­մա­կար­գի և­ ո­րի գո­յութ­յու­նը կախ­ված չէ որ­ևէ մե­կի գի­տակց­ված ու ան­գի­տակց­ված գոր­ծո­ղութ­յուն­նե­րից: Այս ի­մաս­տով ազ­գն սկսեց հիմ­նա­կա­նում ըն­կալ­վել նրա բնույ­թը և­ էութ­յու­նը բա­ցա­հայ­տող այս կամ այն հատ­կա­նիշ­նե­րի ամ­բող­ջութ­յան մի­ջո­ցով: Այս տե­սանկ­յու­նից ա­ռա­վել հատ­կան­շա­կան է հայտ­նի գեր­մա­նա­ցի Օ. Բաո­ւե­րի կող­մից ազ­գի մեկ­նա­բա­նութ­յու­նը: Ըստ նրա` ազ­գը խումբ է, ո­րին բնո­րոշ է «տա­րած­քի, ծագ­ման, լեզ­վի, բար­քե­րի և­ ա­վան­դույթ­նե­րի, ապ­րում­նե­րի և պատ­մա­կան անց­յա­լի, օ­րենք­նե­րի ու կ­րո­նի ընդ­հան­րութ­յու­նը»: «Ազ­գը,- գրում էր նա,- մարդ­կանց ամ­բող­ջութ­յունն է, ո­րոնք ճա­կա­տագ­րի ընդ­հան­րութ­յան հո­ղի վրա կապ­ված են բնա­վո­րութ­յան ընդ­հան­րութ­յամբ» [8]:

Հե­տա­գա­յում պրի­մոր­դիա­լիս­տա­կան մո­տեց­ման շրջա­նակ­նե­րում ձևա­վոր­վե­ցին տա­րաբ­նույթ հա­յե­ցա­կար­գեր, ո­րոն­ցում ոչ միայն ա­ռա­ջարկ­վում էր ազ­գա­յին խմբե­րին բնորոշ հատ­կու­թյուն­նե­րի իր ամ­բող­ջութ­յու­նը, այլև ա­ռա­ջադր­վե­ցին ա­ռա­վել յու­րօ­րի­նակ գա­ղա­փար­ներ: Այս­պես, սո­ցիո­կենսաբանա­կան մեկ­նու­թյուն­նե­րը (Վ. Ռեյն­պոլդս, Վ. Ֆալ­գեր, Յա. Վին), ինչ­պես նաև ռա­սիս­տա­կան գա­ղա­փար­ներ ծնող Ժ. Գո­բի­նոն, Խ. Մեյ­ներ­սան և­ ու­րիշ­ներ շեշ­տադ­րու­մը կա­տա­րում էին մարդ­կանց ռա­սիս­տա­կան պատ­կա­նե­լիութ­յան, նրանց ար­յու­նակ­ցա­կան մեր­ձա­վո­րութ­յան վրա, պնդում էին ազ­գի ա­ռա­ջաց­ման բնա­կան-գե­նե­տի­կա­կան բնույ­թը: Այս տե­սանկ­յու­նից, օ­րի­նակ` մարդ­կանց կող­մից ծնուն­դով ժա­ռան­գա­կան ճա­նաչ­ված այս կամ այն հա­յացք­նե­րը ու կարծ­րա­տի­պե­րն ըն­կալ­վում էին որ­պես ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ան­փո­փոխ և­ այլ ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դեպ կամ կոմպ­լի­մեն­տար կամ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք պահ­պա­նող:

Ռուս Լ. Գու­մի­լո­վն ա­ռա­ջար­կեց էթ­նի­կա­կան (ազ­գա­յին) շար­ժում­նե­րը (հան­րույթ­նե­րը) դի­տար­կել նրան­ցում առ­կա շար­ժում­նե­րի եր­կու ձևե­րի տե­սանկ­յու­նից: Ն­րան­ցից մե­կը` կենսաբանա­կա­նը, իր մեջ ներ­ա­ռում էր աշ­խար­հագ­րա­կան լանդ­շաֆ­տի, մշա­կու­թա­յին գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յու­նը, հար­ևան­նե­րի հետ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը և­ այլն, մյու­սը` սո­ցիա­լա­կա­նը, են­թադ­րում էր այս­պես կոչ­ված «պաս­սիո­նա­ռութ­յան» զար­գաց­ման ո­րո­շա­կի աղբ­յու­րի առ­կա­յութ­յուն, ո­րը կենտ­րո­նա­ցնում էր մարդ­կա­յին է­ներ­գիա­յի լար­վա­ծութ­յու­նը և­ ար­տա­հայ­տ­վում էր որոշակի մարդ­կանց գոր­ծո­ղութ­յուն­նե­րում, ո­րոնք թե­լա­դրում էին­ տվյալ հան­րույ­թի զար­գաց­ման ե­ղա­նա­կը և­ ուղ­ղութ­յու­նը [9]:

Ազ­գի ձևա­վոր­ման և գոր­ծառ­ման ա­ռու­մով հա­տուկ մո­տե­ցում ու­նի մարք­սիզ­մը, ո­րն ազ­գը մեկ­նա­բա­նում էր որ­պես դա­սա­կար­գե­րի նկատ­մամբ երկ­րոր­դա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող յու­րա­հա­տուկ հան­րույթ, իսկ ազ­գա­յին հար­ցը ներ­կա­յաց­նում էր որ­պես կա­պի­տա­լիզ­մի շրջա­նում դա­սա­յին պայ­քա­րի բաղ­կա­ցու­ցիչ մաս: Ու­ղիղ հա­կա­ռակ գա­ղա­փար­ներ են ա­ռա­ջար­կում մշա­կու­թա­բա­նա­կան մո­տեց­ման կողմ­նա­կից­նե­րը (Մ. Վե­բեր, Ջ. Բ­րենդ), ո­րոնք ազ­գը դի­տար­կում էին որ­պես միև­նույն մշա­կույ­թին պատ­կա­նող մարդ­կանց գաղտ­նի հան­րույթ: Այս մո­տեց­ման ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆ. Բար­տը կար­ծում է, որ էթ­նի­կա­կա­նութ­յու­նը (տվյալ պա­րա­գա­յում որ­պես ազ­գի դրսևո­ր­ու­մ­նե­րից մե­կը) ի­րե­նից ներ­կա­յաց­նում է մշա­կու­թա­յին տար­բե­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­վա­ծութ­յան ձև, ո­րոնք հա­մար­վում են յու­րա­հա­տուկ «ընդգ­ծիչ­ներ»` տար­բե­րա­կե­լով նրա (էթ­նի­կա­կա­նութ­յուն) սկզբուն­քա­յին գծե­րը [10]: Վեր­ջին­ներս, ըստ նրա, ձևա­վոր­վել են ա­վա­նդույթ­նե­րի, պատ­մա­կան, տնտե­սա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո: Այս հատ­կութ­յուն­նե­րի ամ­բող­ջութ­յան գի­տա­կցու­մն ար­տա­հայ­տվում է մարդ­կանց կող­մից ի­րենց ազ­գա­յին ինք­նու­թյան ըն­կալ­ման մեջ, այ­սինքն` այդ խմբա­յին միա­վոր­մա­նն իր ան­հա­տա­կան պատ­կա­նե­լիութ­յան ճա­նաչ­ման մեջ: Չա­փա­զանց ու­շագ­րավ է Կ.Դոյ­չի մո­տե­ցու­մը, հա­մա­ձայն ո­րի ազ­գըսո­ցիա­լա­կանզար­գաց­մանևպ­րո­գրե­սիվհա­ղոր­դակ­ցութ­յանարդ­յունք է [11]:

Այս­պի­սի ըն­կալ­ման պայ­ման­նե­րում ազ­գի հա­մախմ­բու­մը տե­ղի է ու­նե­ցել մարդ­կանց կող­մից խմբա­յին ար­ժեք­նե­րի` որ­պես նրանց աշ­խար­հի ճա­նա­չու­մը հա­մա­կար­գայ­նաց­նող ա­ռա­ջա­տար կողմ­նո­րո­շիչ­նե­րի, գի­տակց­ման և տի­րա­պետ­ման շրջա­նակ­նե­րում: Լեզ­վի գե­րա­կա­յութ­յան` որ­պես մշա­կու­թա­յին կյան­քին մարդ­կանց հա­ղոր­դա­կից դարձ­նե­լու կար­ևո­րա­գույն կրող և պայ­ման, ինչ­պես նաև մարդ­կանց կող­մից բնա­կան ճա­նա­պար­հով յու­րաց­վող կյան­քի հա­մար անհ­րա­ժեշտ ար­ժեք­նե­րի ա­ռաջ­նայ­նութ­յան ճա­նա­չու­մը ներ­դաշ­նակ­վեց տա­րած­քի գե­րիշ­խող ազ­դե­ցութ­յան բա­ցառ­ման հետ, ո­րի վրա ապ­րում էին այդ ար­ժեք­նե­րի կրող­նե­րը` մշա­կու­թա­յին մո­տի­վա­ցիա­նե­րի, ա­վան­դույթ­նե­րի, մարդ­կանց կեն­սա­կան կարծ­րա­տի­պե­րի հի­ման վրա: Այս ի­մաս­տով են­թադր­վում էր, որ նույ­նիսկ ար­ժեք­նե­րի միև­նույն հա­մա­կար­գը յու­րաց­րած և դ­րա­նով ղե­կա­վար­վող տար­բեր էթ­նոս­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ կա­րող են դի­տարկ­վել որ­պես մեկ ազ­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:

Կա­ռուց­ված­քա­յին և պ­րի­մոր­դիա­լիս­տա­կան մո­տե­ցում­նե­րի տե­սա­կան տար­բե­րութ­յուն­նե­րը ձևա­վոր­վել են քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցում: Ա­ռա­ջին` այս­պես կոչ­ված, եվ­րո­պա­կան ազ­գե­րը, ո­րոնք ա­ռա­ջա­ցել են կա­պի­տա­լիս­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ձևա­վոր­ման դա­րաշր­ջա­նում, նշա­նա­կա­լի չա­փով հիմն­վում էին ին­տեգ­րման բնա­կան կառուցակարգե­րի վրա, ո­րոնք գոր­ծում էին ոչ միայն մշա­կու­թա­յին, այլև տնտե­սա­կան գոր­ծոն­նե­րի հի­ման վրա: Ա­ռա­վել ուշ շրջա­նում, երբ ար­դեն ձևա­վոր­վել էր ազ­գի կա­ռուց­ման ո­րո­շա­կի փորձ, երբ այս կամ այն պե­տութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում ցու­ցադր­վե­ցին նրանց գոր­ծառ­ման օ­րի­նակ­նե­րը, հա­սա­րա­կութ­յան ին­տեգ­րման այդ­պի­սի կա­ռու­ցա­կարգերն սկսե­ցին օգ­տա­գործ­վել նաև այն երկր­նե­րում, ո­րոնք նոր-նոր էին սկսում լու­ծել ի­րենց ամ­բող­ջա­կա­նութ­յան ամ­րապնդ­ման հար­ցե­րը, հար­թել տա­րա­ծ­քա­յին վե­ճե­րը և­ այլն: Այս տե­սանկ­յու­նից ազ­գի կեր­տու­մն սկսեց դի­տարկ­վել որ­պես ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան ծրագ­րե­րի ի­րա­կանացում, ո­րը նա­խա­ձեռն­ված է կա­ռա­վա­րող կամ քա­ղա­քա­կան ընտ­րանու այլ շրջա­նակ­նե­րի կող­մից` կողմ­նո­րոշ­ված նմա­նա­տիպ հան­րույթ­նե­րի գի­տակ­ց­ված կա­ռուց­մա­նը: Ընդ ո­րում` այս­պի­սի գոր­ծըն­թաց­ներ տե­ղի էին ու­նե­նում ոչ միայն XIX դարում այլև XX դարի վեր­ջե­րին: Օ­րի­նակ` ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո նոր պե­տութ­յուն­նե­րի ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը, Բե­լո­վեժ­յան դաշ­նա­գրի կնքու­մից հե­տո (­Ռու­սա­ս­տա­նի, Բե­լա­ռու­սի և Ուկ­րա­ինա­յի մաս­նակ­ցու­թյամբ ԱՊՀ ձևա­վոր­ե­լու վե­րա­բեր­յալ պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման վայր), նրանց կող­մից պե­տա­կան ինք­նիշ­խա­նութ­յուն նվա­ճե­լուց հե­տո ուղ­եկց­վեց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րի, ինստ­ի­տուտ­նե­րի և նոր­մե­րի ար­հես­տա­կան ստեղծ­ման գոր­ծըն­թաց­նե­րով: Ազ­գի ձևա­վոր­ման այս­պի­սի տի­պը հա­մար­վում է փոր­ձի ըն­թաց­քում ձևա­վոր­ված գի­տե­լի­քի (aposteriori) հի­ման վրա ժո­ղո­վուրդ­նե­րի միա­ձուլ­ման անհ­րա­ժեշտ պայ­ման:

Այս­պի­սով ոչ միայն ազ­գի ներ­քին միա­ձուլ­վա­ծութ­յան օբ­յեկ­տիվ գոր­ծոն­նե­րի պար­զա­բան­ման վրա հիմն­ված պրի­մոր­դիա­լիզ­մը, այլև կա­ռուց­ված­քա­յի­նն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է ազ­գի ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նա­բան­ման լիար­ժեք ի­րա­տե­սա­կան բա­նաձև` հատ­կա­պես ար­դի գլո­բալ զար­գա­ցում­նե­րում: Ազ­գի կա­ռուց­ված­քա­յին և պ­րի­մոր­դիա­լիս­տա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի գործ­նա­կան քա­ղա­քա­կան մեկ­նա­բա­նու­թյու­նն առա­ջին հեր­թին ար­տա­հայտ­վում է այն բա­նում, որ նրանց կող­մից ա­ռա­ջարկ­ված գա­ղա­փար­նե­րն ա­ռա­ջաց­նում են տա­րաբ­նույթ հաս­կա­ցու­թե­նա­կան (ինստիտուցիոնալ) շրջա­նակ­ներ ազ­գա­յին խմբե­րի կող­մից պե­տա­կան իշ­խա­նութ­յանն ուղղ­ված պա­հանջ­նե­րի ձևա­կերպ­ման հա­մար, ա­ռանձ­նաց­նում են ազ­գի ձևա­վոր­ման և զար­գաց­ման կար­ևո­րա­գույն կառուցակարգեր մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծում: Այս­պիսի կա­ռուց­ված­քա­յին մո­տե­ցում­նե­րը հիմ­նա­կան շեշ­տը դնում են պե­տութ­յան, կու­սակ­ցու­թյուն­նե­րի, շար­ժում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի և ն­րանց տի­րա­պե­տած ռե­սուրս­նե­րի վրա: Օբ­յեկ­տի­վիս­տա­կան գա­ղա­փար­նե­րի շրջա­նա­կ­նե­րում շեշ­տադր­վում են այլ նպա­տակ­ներ և նա­խա­սի­րու­թյուն­ներ: Օ­րի­նակ` հո­գե­բա­նա­կան «ար­յան գե­րա­զան­ցու­թյան» գա­ղա­փա­րի վրա հիմն­ված սո­ցիո­կենսաբանա­կան մո­տե­ցում­նե­րն ան­խու­սա­փե­լիո­րեն կան­խո­րո­շում են քա­ղա­քա­կան պա­հանջ­նե­րի էթ­նո­հե­գե­մո­նիկ հա­մա­կար­գը, ո­րոնք ար­տա­հայ­տում են մեկ ազ­գի գե­րա­զա­ն­ց­ու­թյու­նը մյու­սի նկատ­մամբ, հա­մա­պա­տաս­խան տա­րած­քում նրանց ներ­կա­յա­ցուց­իչ­նե­րի բա­ցար­ձակ գե­րիշ­խա­նութ­յան ցան­կութ­յու­նը, այս կամ այն խմբի կյան­քի ո­ճի հաս­տատ­ման ձգտու­մը մեկ այլ խմբի հաշ­վին:

Միա­ժա­մա­նակ` կողմ­նո­րո­շու­մը բա­ցա­ռա­պես մշա­կու­թա­քա­ղա­քա­կրթա­կան ար­ժեք­նե­րի վրա, ար­դի զար­գա­ցում­նե­րում հա­ճախ հան­գեց­նում է կոս­մո­պո­լիտ­իզ­մի սահ­մա­նա­նե­րի ըն­դար­ձակ­մա­նը կամ ընդ­հան­րա­պես կոս­մո­պո­լի­տիզ­մի գե­րա­կա­յութ­յուն: Տար­բեր տե­սա­կան և գա­ղա­փա­րա­խո­սա­կան մո­տե­ցում­նե­րի քա­ղա­քա­կան նշա­նա­կութ­յու­նն ա­ռա­վել լիար­ժեք ար­տա­հայտ­վում է նա­ցիո­նա­լիզ­մի այս կամ այն ձևե­րում կամ տե­սակ­նե­րում: Ինչ­պես նշում էր դեռևս Շ. Մոն­տես­քիոն` «ազ­գի ոգին, սե­րը Հայ­րե­նի­քի հան­դեպ հա­մար­վում են «օր­գա­նա­կան» հա­սա­րա­կութ­յան գո­յութ­յան միակ հիմ­քը:

Պայ­մա­նա­վոր­ված քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կան­նե­րով` նա­ցիո­նա­լիզ­մը նե­րա­ռում է նաև պե­տու­թյան գոր­ծու­նեութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յան, նրա­նում այս կամ այն ազ­գութ­յան կամ էթ­նի­կա­կան խմբե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի մշա­կու­թա­յին և սո­ցիա­լա­կան պաշտ­պան­վա­ծութ­յան մա­կար­դա­կի ո­րա­կա­կան բար­ձրաց­մանն ուղղ­ված բա­րե­փո­խում­նե­րի իրա­կա­նաց­ման քա­ղա­քա­կ­ա­նու­թյուն: Այս գոր­ծըն­թա­ցում ա­ռանձ­նա­հա­տուկ է ազ­գա­յին ընտրանի­նե­րի դե­րը: Հենց նրանք են ստեղծում ազ­գա­յին հան­րույթ­նե­րն ին­տեգ­րող ար­ժեք­նե­րը, լու­սա­բա­նում պատ­մա­կան ա­վան­դույթ­նե­րի և սո­վո­րույթ­նե­րի ժա­մա­նա­կա­կից նշա­նա­կութ­յու­նը, ձևա­վո­րում ազ­գա­յին շա­հե­րը, ո­րոնք ըն­կած են այդ քա­ղա­քա­կան ու­ժե­րի յուրաքանչյուր օրվա գոր­ծու­նեութ­յան հիմ­քում: Ազ­գա­յին շա­հի ա­պա­հո­վու­մը պե­տա­կան իշ­խա­նութ­յան կող­մից ի­րա­կա­նաց­վող ռազ­մա­վա­րա­կան քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յուն է՝ կողմ­նո­րոշ­ված ազ­գա­պահ­պան­ման և­ ազ­գա­յին մրցու­նա­կութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան ա­պա­հով­մա­նը: Ազ­գա­յին շա­հը հա­մար­վում է մարդ­կանց կող­մից ազ­գա­յին և մ­շա­կու­թա­յին ինք­նութ­յան ձեռքբեր­ման հիմ­նա­րար պայ­ման­նե­րից մե­կը, բա­ցի դրա­նից, այն խտաց­ված ձևով ար­տա­հայ­տում է դրանց հաս­նե­լու այն նպա­տակ­նե­րը և մի­ջոց­նե­րը, ո­րոնք ազ­գայ­նա­կան շար­ժում­նե­րին տա­լիս են այս կամ այն քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճա­կը՝ ինչ­պես պե­տութ­յան ներ­սում, այն­պես էլ մի­ջազ­գա­յին ոլորտում: Վեր­ջա­պես, որ­պես ազ­գա­յին պե­տութ­յան գոր­ծու­նեութ­յան հիմք, ազ­գա­յին շա­հը հան­դես է գա­լիս նաև որ­պես երկ­րի ներ­քին և­ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ո­րո­շա­կիութ­յան ցու­ցա­նիշ: Այ­դո­ւա­մե­նայ­նիվ, չնա­յած ազ­գա­յին շա­հի այս­չափ մեծ նշա­նա­կութ­յա­նը, գի­տութ­յան մեջ դեռևս հա­մա­ձայ­նութ­յուն գո­յութ­յուն չու­նի ոչ միայն նրա մեկ­նա­բան­ման, այլև նրա գո­յութ­յան ճա­նաչ­ման հար­ցում [12]: Ազ­գա­յին շա­հե­րի տվյալ մեկ­նա­բա­նութ­յու­նն ա­ռա­ջին հեր­թին ծրագ­րում է ո­րո­շա­կի ազ­գե­րի (պե­տութ­յուն­նե­րի) ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի քա­ղա­քա­կան վար­քագ­ծի հուզական-զգա­յա­կան մո­տի­վա­ցիա­նե­րը, նրանց քա­ղա­քա­կան ծրագ­րե­րում և կար­գա­խոս­նե­րում ո­րո­շա­կի ար­տա­ժա­մա­նակ­յա գնա­հա­տա­կան­նե­րի, մո­տե­ցում­նե­րի, կարծ­րա­տի­պե­րի ամ­րագ­րու­մը: Ազ­գա­յին շա­հե­րի և հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ո­րոնք ար­տա­հայ­տում են, օ­րի­նակ՝ քա­ղա­քա­կա­նու­թյան «սկզբուն­քայ­նութ­յու­նը», նրա՝ «ի­դեալ­նե­րին և սկզ­բունքնե­րին պատ­կա­նե­լիութ­յու­նը», այս­պի­սի ըն­կալ­ման ո­րո­շա­կի պո­զի­տի­վութ­յան պայ­ման­նե­րում հա­մընդ­հա­նուր նպա­տակ­նե­րի նմա­նա­տիպ ձևե­րը, ինչ­պես ցույց է տա­լիս գործ­նա­կան փոր­ձը, միայն խո­րաց­նում է տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը մրցա­կից­ների հետ՝տ­րո­հե­լով քա­ղա­քա­կան ի­րադ­րութ­յան ըն­կա­լու­մը: Բա­ցի դրա­նից այդ­պի­սի վի­ճա­կը պե­տութ­յա­նը՝ որ­պես քա­ղա­քա­կան ինս­տի­տու­տի, ի սկզ­բա­նե դնում է պարտ­ված դրութ­յան մեջ մրցա­կից­նե­րի հետ պայ­քա­րում, ո­րոնք կա­րող են ա­ռա­վել ճկուն վե­րա­բեր­վել ի­րադ­րութ­յան գնա­հատ­մա­նը, մա­նևրել, ճշգրտել ի­րենց նպա­տակ­նե­րը և­ այլն: Ուս­տի ազ­գա­յին շա­հն են­թադ­րում է պրագ­մա­տիկ վե­րա­բեր­մունք քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման նկատ­մամբ, ո­րի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­վող հա­մա­պա­տաս­խան սուբ­յեկ­տիվ շա­հե­րը գնա­հատ­վում են հա­մընդ­հա­նուր բա­րի­քի և շա­հի շրջա­նակ­նե­րում: Այս­պի­սի մո­տեց­ման պայ­ման­նե­րում ազ­գա­յին շա­հե­րի բո­լոր բո­վան­դա­կա­յին չա­փո­րո­շիչ­նե­րն ար­դիա­կա­նա­նում են և՛ իրա­վի­ճա­յին, և՛ ռազ­մա­վա­րա­կան ար­ժե­քայ­նութ­յան տի­րույթ­նե­րում: Այդ պատ­ճա­ռով ազ­գա­յին շա­հե­րի այս կերպ ըն­կա­լող ընտրանի­նե­րի մոտ անընդ­հատ փոխ­վում են և «հնա­րա­վոր» դաշ­նա­կից­նե­րը, և­ ազ­գի (ազ­գա­յին պե­տութ­յան) «պո­տեն­ցիալ» հա­կա­ռա­կորդ­նե­րը, և ներ­քին ու ար­տա­քին ի­րադ­րութ­յուն­նե­րի դրա­կան և բա­ցա­սա­կան գնա­հա­տա­կան­նե­րը: Այդո­ւա­մե­նայ­նիվ այս ա­մե­նով հան­դերձ` պահ­պան­վում են եր­կու հան­րային նպա­տակ­ներ. քա­ղա­քա­ցի­նե­րի բար­գա­վա­ճու­մը և պե­տու­թյան հզո­րութ­յան ամ­րապն­դու­մը: Ս­րա հետ մեկ­տեղ ազ­գա­յին շա­հե­րի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցու­մը լու­ծում է անվ­տանգ ա­պա­գա­յի և­ ազ­գա­յին մրցու­նա­կութ­յան ա­պա­հով­ման խնդիր­նե­րը:

 

Ամփոփում. Քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նա­ցու­մը բարդ և բազ­մա­չափ գոր­ծըն­թաց է: Այն ու­նի բազ­մա­թիվ դե­րա­կա­տար­ներ: Հոդ­վա­ծում որ­պես քա­ղա­քա­կան ար­դի­ա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցում յու­րա­հա­տուկ դե­րա­կա­տար դի­տար­կվում է ազ­գը: Ար­դի քա­ղա­քա­կան զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցն իր վրա կրում է ցան­ցա­յին և­ աս­տի­ճա­նա­կար­գա­յին կա­ռա­վար­ման փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խա­ղա­յին զար­գաց­ման տրա­մա­բա­նութ­յու­նը: Այդ նկա­տա­ռում­նե­րով ազ­գի ձևա­վո­րումն ու կա­յա­ցու­մն են­թադ­րոմ է էթ­նոազ­գա­յին «Ես»-ի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցում: Ուս­տի կա­ռա­վա­րող ընտրանին  (էլիտան) որ­պես քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման դե­րա­կա­տար պետք է պատ­րաստ լի­նի մշա­կել ռազ­մա­վա­րութ­յուն իրա­կա­նաց­նե­լու շա­րու­նա­կա­կան բա­րե­փո­խում­ներ: Դա ազ­գին հնա­րա­վո­րութ­յուն կտա հա­վա­սա­րար­ժեք պա­տաս­խա­նել մար­տահ­րա­վեր­նե­րին  nation-building-ի մի­ջո­ցով, ո­րի արդ­յուն­քում կա­ռա­վա­րող ընտրանին հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա ցան­ցա­յին կա­ռա­վար­ման պայ­ման­նե­րում ազ­գա­յին շա­հն ար­դիա­կա­նաց­նել:

Օգտագործած գրականություն.

  1. Попов О., Еврейский этнос, иудаизм и этническая конкуренция http://pravaya.ru/faith/13/4317?print=1
  2. Pierre Manent, What Is a Nation? THE INTERCOLLEGIATE REVIEW—Fall 2007, 23-24
  3. Anderson K., “Accountability” as “Legitimacy”: Global Governance, Global Civil Society and the United Nations/Washington College of Law, Research Paper N 28, 2011, pp. 841–890
  4. Касьянова К., О русском национальном характере. — М.: Институт национальной модели экономики, 1994, c. 27
  5. Rosenbaum W.A., Political Culture: Basic Concepts in Political Science , New York, 1975. p. 170
  6. Гелнер Э., Нация и национализм. М.: Прогресс, 1991, с. 35
  7. Hobbsbawm E. J., Nations and Nationalism Since 1780, Cambridge: CUP, 1992, p.p.14-45
  8. Бауэра О., Национальный вопрос и социал-демократия, изд. “Серп”, 1909 г., c. 139
  9. Гумилев Л. Н., Этногенез и биосфера Земли, изд. АСТ, Астрель, 2005, с. 16-52
  10. Barth F., (ed.)Etnic Groups and Boundaries. The Social Organisation Of Culture Differences. Bergen/Lon¬don, 1969, p. 12-38
  11. Deutsch K., National integration some concepts and research approaches, Jerusalem Journal of International Relations, 1977, 26-29
  12. Мнацаканян М. О., Национализм и глобализм. Национальная жизнь в современном мире, М.: Анкил, 2008, с 27

 

 

НАЦИЯ КАК АКТОР ПРОЦЕССА ПОЛИТИЧЕСКОЙ МОДЕРНИЗАЦИИ

Политическая модернизация является сложным и многогранным процессом, предполагающим наличие множества акторов. В статье в качестве специфического актора процесса политической модернизации рассматривается нация. Современный процесс политической модернизации несет в себе игровую логику взаимоотношений сетевого и иерархического управления. С этой точки зрения формирование и становление нации предполагает эволюционную модернизацию этнонационального «Я». Следовательно политическая элита как актор политической модернизации должна разработать стратегию и проводить в жизнь продолжительные реформы. Это позволит нации адекватно реагировать на возникающие вызовы посредством nation-building. в результате чего правящая элита получит возможность модернизировать национальные интересы в условиях сетевого управления. Ключевые слова: политическая модернизация, нация, суверинитет, правящая элита, примондиализм, nation-building, культура государствостроения, политические действия, национальный интерес, сетевое управление.

 

NATION AS AN ACTOR OF POLITICAL MODERNIZATION PROCESS

Political modernization is a difficult and polyhedral process suggesting the presence of many actors. In the article the nation is observed as a specific actor of political modernization process. Modern process of political modernization bears the game logic of interaction between network and hierarchic governance. From this point of view forming and development of the nation assume evolutionary modernization of ethnonational identity. Hence political elite as an actor of political modernization must develop strategy and bring into life sustainable reforms. This will alllow the nation to react adequately at rising challengies through nation-building. As a result political elite will get an opportunity to modernize the national interest in the process of network administration.

Key words: Political modernization, nation, sovereignty, ruling elite, primondializm, nation-building, political actions, national interest, network governance.

Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.