ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ


 

 

                                                                        Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին

 

Քաղաքական արդիականացման գործընթացը դերակատարների գործունեության նպատակադրված կամ իրավիճակային փոփոխություններով պայմանավորված ապահովում է քաղաքական համակարգի ժողովրդավարական ինստիտուտների որակական զարգացումը: Սակայն ժողովրդավարացման ալիքների [1, с. 68-75] շրջանակներում բոլոր պետությունները՝ Սոմալիից մինչև Շվեյցարիա, արդիականացել են այն տարբերությամբ, որ ժամանակի և տարածության մեջ տեղի ունեցող փոփոխությունների որակական բնույթն ու արդյունքները նրանց քաղաքական համակարգի համար եղել են խիստ տարբեր [2, с. 94-95]։ Հենց այդ նկատառումներով էլ փաստեք որ քաղաքական արդիականացման գործընթացը ունի սոցիո և էթնոմշակութային արժեքային կողմնորոշիչներ: Սկսած 1950-60թթ.-ից` ապագաղութայնացմամբ պայմանավորված քաղաքական արդիականացման տեսությունը, բազմակողմանի ուսումնասիրվել է որպես համալիր ամբողջություն, քանի որ «սառը պատերազմի» պայմաններում հրատապ լուծում էր պահանջում «երրորդ աշխարհի» երկրների քաղաքական կողմնորոշման հիմնախնդիրը։ Արդեն 1950-ական թթ. քաղաքական զարգացման և արդիականացման տեսաբանները, ելակետ ընդունելով Կ.Մարքսի, Ա.Թոքֆիլի, Մ. Վեբերի, Վ. Պարետոյի և Թ. Պարսոնսի կողմից մշակված սկզբունքները, հասարակությունները պայմանականորեն բաժանեցին ավանդականի և արդիականի: Այս ենթատեքստում թելադրված քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներով՝ քաղաքական փոփոխության, կայունության, անվտանգության և լեգիտիմության փոխպայմանավորվածությունների բազմաչափությունը ենթադրում է հասարակության բնականոն արդիականացում։

Արդիականացման գաղափարախոս Շ. Էյզենշտադը դեպի արդիական հասարակության անցում է համարում փոփոխության այնպիսի գծային գործընթացներ, որոնք իրենց հեղափոխականացնող բնույթով հաստատվել են դեռ 17-19-րդ դարերում Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, այնուհետև՝ 19-20-րդ դարերում տարածվել հարավամերիկյան, ասիական, աֆրիկյան մայրցամաքներում [3, с. 13-14]։ Հենց այդ համալիր փոփոխությունների ամբողջություններն էլ դրդեցին «արդիականացում» եզրույթը նորովի ուսումնասիրել` արժևորելով 1950-ական թթ.-ից նոր անկախացած երկրներում տեղի ունեցող զարգացման բազմաչափ գործընթացնները: Այս համատեքստում Հնդկաստանի` «անգլիացումը», Հնդկաչինի` «գալլիացումը» դիտարկվեց արդիականացմամբ պայմանավորված փոփոխությունների տարբեր ձևաչափեր, որոնց տիրույթներում ձևավորվեց «արևմտականացում (westernization)» եզրույթը [4, c. 202-203]:

Արդիականացման գործընթացում բազմաչափ փոփոխությունները մարմնավորող ավանդականիարդիականի երկճյուղումները (դիխոտոմիա) դիտարկելու համար առավել ուշագրավ է Թ. Պարսոնսի առաջարկած «տիպային փոփոխականներ»-ի հայեցակարգային սխեման` արդիականացման դերակատարի (ակտոր) կողմից իրավիճակի հստակեցման համար կատարվող իր հինգ դիխոտոմիկ ընտրությունների հետևյալ շարքով. աֆեկտիվությունաֆեկտիվ չեզոքություն, կոլեկտիվիզմինդիվիդուալիզմ, պարտիկուլյարիզմունիվերսալիզմ, որակարտադրողականություն, դիֆֆուզայնություն-յուրահատկություն: Փաստորեն, այս փոփոխականները «… հիմնականում մշակութային արժեքային կողմնորոշման նմուշներ են, սակայն ներառվում են ինչպես անձի, այնպես էլ սոցիալական համակարգերի մեջ» [5, с. 97]: Վերոնշյալ մոտեցման հետևողական կիրառումը արդեն 1950-ական թթ. մեծապես նպաստեց եվրոպական գաղութատիրական կայսրությունների փլուզմանը ու անկախ պետությունների առաջացմանը Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Այս երկրներին բազմաչափ փոփոխության կառավարման համար առաջարկվեց ազատականության միջոցով ավանդականից արդիականություն արագացված անցման խիստ գծային գաղափարայնացված մի ծրագիր, որտեղ ԱՄՆ-ն ու Արևմտյան Եվրոպան ներկայանում էին արդիականությանը բնորոշ հատկանիշների վրա կայուն նորարարացող երկրներ [6, с. 112]: Այսպիսով, կայացման վաղ շրջանում արդիականացման տեսությունը ոչ այնքան ակնկալվող բազմաչափ փոփոխությունների կանխատեսման ու մեկնաբանության այսպես կոչված «մաքուր» գիտական տեսություն էր, որքան Արևմուտքի գաղափարախոսական նկրտումները բացահայտ ներկայացնող ռազմավարական նախագիծ: Ավելին, հետահայաց վերլուծությունը թույլ է տալիս արդիականացումը դիտարկել որպես «սառը պատերազմի» ժամանակ` ԱՄՆ-ի կողմից լայնորեն կիրառվող քաղաքական համակարգը ապակայունացնող խաղային գործողությունների կառուցվածքայինգործառնական ամբողջություն: Այս նկատառումներով Շ.Էյզենշտադտը հիմնավորեց արդիականացման տեսության կիրառման սկզբնական շրջանում ժամանակակից հասարակությունների որակական բնութագրիչների ուսումնասիրության համար մեթոդաբանական հիմք հանդիսացող երկճյուղումների հետևյալ շարքը.

1.Ազատությունն ընդդեմ ավտորիտարության: Ազատության սահմանների ընդլայնումը անխուսափելիորեն ծնում էր սոցիալական և քաղաքական կարգի պահպանման հիմնախնդիր:

2.Կայունությունն ու ժառանգորդությունը` ընդդեմ հեղափոխական փոփոխությունների: Փոփոխությունների անհրաժեշտությունը թելադրում էր պետականաշինության մշակույթում (culture of state building) ինստիտուցիոնալ կայունությունը և մշակութային ժառանգորդությունը համատեղելու հիմնախնդիրը:

3.Ժամանակակից սոցիալական ռացիոնալությունը` ընդդեմ մշակութային կողմնորոշումների կամ արժեքների, որոնք մարմնավորված էին ավանդույթների, կրոնական կամ միստիկական փորձի մեջ [3, с. 339-340]: Այս ամենից էլ ածանցվում է արդիականացումը որպես սոցիալ-հոգեբանական, քաղաքական և քաղաքակրթական գործընթաց դիտարկելու անհրաժեշտությունը, քանի որ զարգացմանը կաշկանդող «հնացած» երևույթներին կարելի հաղթել, եթե օրինաչափորեն գործառվում են վերափոխման դերակատարները` երկրի կառավարող վերնախավը, միջին խավի մրցունակ կրթություն ստացած ու նորարարության ջատագով հատվածը, ինչպես նաև առանձին ռազմավար մտածողության անհատներ:

Փաստորեն «արդիականացում» հասկացությունն իր մեջ ներառում է նաև ավանդական տիպի պետությունից դեպի արդիական պետություն կերպափոխության գործընթացը [7]: Քաղաքական արդիականացման համար գլխավոր նախադրյալներն են իր խորհրդանիշերով ու արժեքներով ճկուն քաղաքական համակարգի ձևավորումը, արդյունավետ վարչական մեքենայի ստեղծումը և քաղաքական գործընթացի կանխատեսելի ընթացքը: Պատմականորեն արդիականացումը վերագրվում է քաղաքական կառուցվածքի և մշակույթի փոփոխությունների ամբողջությանը, որը, որպես հասարակության համընդհանուր կերպարանափոխություն, իր մեջ ընդգրկում է աշխարհականացման (սեկուլյարիզացման), ինդուստրացման, սոցիալական շարժունակության, կենսամակարդակի աճի, գրագիտության, կրթության և ԶԼՄ-ների տարածման, ազգային համախմբվածության, բնակչության քաղաքական մասնակցության ընդլայնման երևույթները: Այսպիսով, քաղա­քա­կան արդիականացման առաջին փուլում տեղի  ունեցավ.

  • արևմտյան օրինակով զարգացող երկրների ժողովրդավարացում (ներկայա–ցուցչական մարմինների ստեղծում, իշխանության տարանջատում, ընտրական ինստի–տուտի ներմուծում),
  • արժեքային համակարգերի փոփոխություն (անհատական արժեքների զար–գացում) և իշխանության լեգիտիմացման հնարավորություն:

Ընդհանուր առմամաբ, արդիականացումը ներկայացնելով որպես զարգացման առանձնահատուկ ուղղություն, տվյալ ժամանակի տեսաբանները (Գ․Ալմոնդ, Դ․Պաուել, Լ․Պայ, Ս․Հանթինգթոն և այլք) համոզված էին, որ հասարակու­թյան զարգացումը պայմանավորված էր կապիտալիզմի, տնտեսության և տեխնո­լո­գիայի զարգացմամբ՝ կենսամակարդակի բարձրացման և սոցիալական խնդիրների լուծման նպատակով: Ըստ նրանց՝ հետամնաց երկրները հնարավորություն ունեցան հասնելու զարգացած ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին եթե պահպանեն արդիականացման արժեշահային համակարգը։ Սկսված ապագաղութացման գործընթաց, ըստ որի՝ ազգերը կարող էին ինքնուրույն ազատագրվել, իսկ անկախության պայմաններում, արևմտյան օրինակի հիման վրա` ինքնաարդիականանալ:

Արդիականացման տեսության  առաջին փուլի հիմնական հատկանիշը մեխանիկական «վեստերնիզացիան» էր։ Նմանօրինակ արդիականացման գործառումը   աֆրոասիական և լատինաամերիկյան երկրներ ցույց տվեց, որ իրականում ավանդական, սոցիալական կառույցների և մտածելակերպերի բախումները հանգեցնում են իշխանական հարաբերությունների կոռումպացման, բյուրոկրատիայի կամայականու­թյան, բնակչության աղքատության աճի,  հետևաբար՝ օտարման և մարգինալացման։ Ստացված արդյունքների հիման վրա 1970-80-ական թվականներին քաղաքական արդիականացման տեսաբանները եզրակացրեցին, որ արդիականացման գործընթացները պայմանավորված են սոցիալ-մշակութային գործոններով (մարդաբանական տեսակ, ազգային ինքնության, համընդհանուր նորմերի ընդունման աստիճան, քաղաքական զարգացման նպատակ)։ Փաստորեն արդիականացումը կարող էր իրականացվել միայն սոցիալական շերտերի արժեքային կողմնորոշումների փոփոխության և հասարակության քաղաքական մշակույթի անընդհատ զարգացման պայմաններում։ Մինչդեռ նշված նպատակների համար իրականացված փոփոխությունները որպես վեկտորային` անընդհատ վերընթաց ու անշրջելի ազատական գործընթաց դիտարկման հետևանքով դուրս մղեցին արդիականացման քաղաքակրթական ասպեկտի և սոցիալական գնի հարցը: Արդեն 1970-ական թվականների կեսերից  բացահայտվեց արդիականացման վեկտորային մոդելի թերությունները: Արդյունքում արդիականացման հիմնադրույթները կոշտ քննադատության ենթարկվեցին` հատկապես ավանդույթարդիություն երկճյուղման համատեքստում [8, էջ 7]:

Այս առումով Է. Գիդդենսը իր կառուցվածքայնության տեսության շրջանակներում համադրեց կառուցվածքաբանական ու գործառնական մոտեցումները. «…սոցիալական հարկադրանքի պայմանները, որոնցում անհատները «ընտրություն չունեն», չեն կարող հավասարեցվել գործողության վերացմանը որպես այդպիսին» [9, с. 281-318]: Քանի որ չկան ցանկացած գործողություն «մերժող» կամ լիովին բացառող կառուցվածքներ, հետևաբար կառուցվածքային փոփոխությունների տեմպերը տարբեր քաղաքակրթություններում տարբեր են: Այս համատեքստում էլ «ավանդականիցարդիականի» երկճյուղման ուսումնասիրություններն իրականացվեցին անցման միջանկյալ փուլերով` ճկունություն հաղորդելով փոփոխությունների գործընթացին: «Արդիական հասարակության» անցման հայեցակարգը ձևավորվեց զարգացման, ենթազարգացման, կախվածության տեսությունների հիման վրա, որոնցից յուրաքանչյուրը քաղաքական համակարգի արդիականացման համատեքստում ժողովրդավարացման տարբեր ձևաչափեր մշակեց: Սերտորեն կապված լինելով միմյանց` այս տեսությունները պատմականորեն իրենցից ներկայացնում են միևնույն գործընթացի անբաժանելի մասերը, քանի որ այդ երևույթները գոյություն ունեն միաժամանակ՝ համագործակցելով իրար հետ և փոխլրացնելով մեկը մյուսին։ Ըստ Դ. Ռաստոուի` վերոնշյալ գործընթացում գերակա է ազատական էլիտայի դերը, որը, հանուն ժողովրդավարացման, ստեղծում է ժամանակակից ինստիտուտներ [10, p. 30-31. 34]։ Լրացնելով Դ.Ռաստոուի առաջադրած դրույթը՝ Դ.Ապտերը այդ գործընթացում կարևորեց ռեսուրսները մոբիլիզացինելու հասարակության ընդունակությունը, որոնց արդյունքում հաստատվում են պլյուրալիստական արժեքներ։ Եթե մոբիլիզացիան անձնավորված է հատկապես խարիզմատիկ լիդերի և զանգվածային կուսակցության գերիշխանությամբ (ԽՍՀՄ-ը` Ի.Ստալինի, Չինաստանը՝ Մաո Ցզե Դունի, Եգիպտոսը՝ Ա. Նասերի օրոք), ապա պլյուրալիզմը կանխում է կենտրոնական իշխանության համակենտրոնացումը՝ բարձրացնելով ներկայացուցչական ժողովրդավարության դերը։ Արդիականացումը դիտարկելով քաղաքական զարգացման հետ զուգահեռ՝ Դ.Ապտերը շեշտում է փոփոխությունների վերաբերյալ առկա և՛ «համատեքստային», և՛ «ինստիտուցիոնալ» մոտեցումների համադրման անհրաժեշտությունը` անկախ արդիականացող տարածաշրջանների էթնիկական պատկանելիությունից: Ելակետ ընդունելով այս մոտեցումները` դեռևս 1950-ական թվականներին Ս.Լիփսեթն (1922-2005) առաջարկեց համատեքստային փոփոխության իր տեսությունը, ըստ որի` ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը կախված է տնտեսական զարգացման մակարդակից [11, p. 30-31. 34], իսկ Դ. Ապտերը կարևորեց սոցիալտնտեսական այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են` ազգային համախառն արդյունքը, մրցունակ կրթությունը, քաղաքական կայունությունը, լեգիտիմությունը, ազգային անվտանգությունը և այլն [12, с. 363]։ Այստեղ որոշիչը քաղաքական իշխանության ինստիտուցիոնալացման մշակույթն է, որը ենթադրում է քաղաքացիների կողմից պետական քաղաքականության իմացություն և այն վերահսկելու ընդունակություն, քաղաքական կյանքի մասնակցության ակտիվություն, մարդու իրավունքների ու պարտականությունների՝ որպես բացարձակ արժեքի ընդունում։

Ելակետ ունենալով ինստիտուցիոնալ մոտեցումը` Ս.Հանթինգթոնը մշակեց հայեցակարգ, ըստ որի՝ արդիականացումը որոշվում է մի կողմից՝ քաղաքացիական մրցակցային մասնակցության, իսկ մյուս կողմից՝ ինստիտուցիոնալացման աստիճանով։ Եթե քաղաքական մասնակցությունն աճում է, ապա անհրաժեշտ է մշակել ծրագրեր՝ այդ մասնակցությունը ինստիտուցիոնալացնելու նպատակով [2, с. 29]։

Համադրելով «համատեքստային» և «ինստիտուցիոնալ» մոտեցումները՝ քաղաքական արդիականացումը դիտարկվեց որպես տարաբնույթ շարունակական բարեփոխումների, հեղափոխությունների, պետական հեղաշրջման, ընտրությունների և սահմանադրական փոփոխությունների քաղաքական զարգացման բազմաչափ գործընթաց։ Եթե շարունակական բարեփոխումը ենթադրում է բնականոն արդիականացում` քաղաքական ժամանակի մեջ, ապա հեղափոխությունը հաստատված կարգի տապալումն է` «պատմության շարժիչ ուժը (Կ.Մարքս)»: Քաղաքական փոփոխությունը որպես հեղափոխություն դիտարկող Շ.Էյզենշտադի կարծիքով արդիականացման այդ տեսակին բնորոշ է երեք առանձնահատկություն՝ բռնություն, նորամուծություն և համընդհանուր վերափոխումներ. «Հեղափոխությունը բոլոր հասարակական շարժումներից ամենալարված, բռնի և գիտակցված գործընթացն է։ Այստեղ առանձնահատուկ նշանակություն են ստանում ուտոպիստական կամ ազատագրական գաղափարները՝ հիմնված հավասարության, առաջընթացի, ազատության միֆերի և այն համոզմունքի վրա, որ հեղափոխությունը ստեղծում է նոր ու ամենալավ հասարակական կարգը» [3, с. 226]։ Հանրագումարելով սոցիալական հեղափոխությունների` հատկապես անգլիական (1640), ֆրանսիական (1789), ռուսական (1917), չինական (1949) փորձը՝ Ս. Հանթինգթոնը միակողմանի է համարում Շ. Էյզենշտադի մոտեցումը, քանի որ ինչպես հեղափոխությունը, այնպես էլ պետական հեղաշրջումը՝ որպես երկրի միջազգային վարկանիշի անկման, տնտեսական հետամնացության, լեգիտիմության թուլացման կամ վերացման, բանակի և կառավարության միջև ծագած անհամաձայնության արդյունք, ճիշտ է, փոխում է կառավարող վերնախավը, սակայն էական ազդեցություն չի ունենում էթնոսների քաղաքական կյանքի ժողովրդավարացման գործընթացի վրա [2, с. 269-278]: Իսկապես, ինչպես վկայում է քաղաքական զարգացման լատինաամերիկյան և աֆրիկյան փորձը՝ զինվորականների կողմից կատարած պետական հեղաշրջումներին նախորդել է երկարատև պայքար` քաղաքական կայունություն հաստատել սահմանադրական կարգի վերականգնման միջոցով, քանի որ երկրները ընկղմվել են քաղաքական զարգացման ճգնաժամերի (բաշխման, շարժունակության, մասնակցության, նույնականացման, լեգիտիմացման) մեջ: Այնուհանդերձ, պետական հեղաշրջումը կարող է հանդիսանալ ժողովրդավարական վարչակարգի ստեղծման նախադրյալ։ Այսպես, 1974թ. Պորտուգալիայում «մեխակների հեղափոխության» արդյունքում երկիրը բռնեց ժողովրդավարացման ուղի` բռնապետ Ա.Սալազարի (1889-1970) վարչակարգը տապալվեց, և մեկնարկվեց ժողովրդավարացման «երրորդ ալիքը» [13, с. 476]։ Վերջինիս տեսաբանները, հստակեցնելով քաղաքական արդիականացման իրավաքաղաքական կառուցակարգերը, կարևորեցին հանրաքվեի միջոցով իրականացվող սահմանադրական փոփոխությունները: Այս նկատառումներից ելնելով էլ քննադատվեց և վերաիմաստավոր­վեց 1970-80-ականներին Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում «ժամանակակից հասարակություն» կառուցելու նպատակով ծավալված, սակայն ակնկալված ժողովրդա­վարությունը չհաստատած փոփոխությունների քաղաքականության ռազմավարությունը: Նախ` կասկածի տակ դրվեց գծային (միայն ազատականացում) փոփոխությունների նպատակահարմարությունը, ապա` «արևմտականացման» ձևաչափը, քանի որ քաղաքակրթական տարբեր չափումներ ունեցող երկրներում (Թուրքիա, Եգիպտոս, Հնդկաստան) ավանդական և արդիական ինստիտուների համադրումը տարբեր արդյունքների են հանգեցնում: Այս ամենն էլ հիմք ընդունելով` քաղաքական արդիականացումը սահմանվեց որպես զարգացման գործընթաց, որը ընդունակ է իրականացնել ինստիտուցիոնալ նորարարություններ՝ մոբիլիզացնելով ռեսուրսները և սոցիալականացնելով քաղաքացիներին։

Տարբերակելով Կ.Մարքսի հեղափոխական և Մ.Վեբերի էվոլյուցիոն զարգացման մոտեցումները ինստիտուցիոնալ նորարարությունների վերաբերյալ` Դ.Ռաստոուն որպես նորարարություն շեշտելով համակարգի բնականոն հարմարվողականությունը իր «ժողովրդավարության ծագման» մոդելում` տարբերակեց այն երկրները, որտեղ քաղաքական արդիականացման գործոնները գտնվում են «ներսում» և կախված չեն «դրսի» միջամտությունից [10, с. 12-14]։ Ընդհանուր առմամբ քաղաքական համակարգի ժողովրդավարացումը ենթադրում է գոյություն ունեցող հասարակական հիմնական ուժերի միջև երկու փոխկապակցված նախապայման՝ ազգային միաբանության և քաղաքական հակամարտության որոշակի մակարդակ: Համեմատելով Շվեյցարիայի՝ 1890թ. մինչև 1920թ. և Թուրքիայի՝ 1940թ. մինչև 1960թ. անցման փորձը` Դ.Ռաստոուն առանձնացրեց անցման հաջողությունը պայմանավորող հետևյալ հիմնական փուլերը` նախապատրաստում, որոշումների լեգալ ընդունում ու լեգիտիմ իրականացում և ամրապնդում: Այսպիսով` Դ.Ռաստոուն սոցիալական հակասությունների հաղթահարման և պատմական փոխհամաձայնության միջոցով ցանկանում է հասնել ազգային միաբանության, համաձայնության (պակտի) և համախմբման` ամրագրելով խաղի նոր կանոններ և ձևավորելով նոր ինստիտուտներ:

Ակնհայտ է, որ քաղաքական արդիականացումը մի կողմից ներառում է քաղաքական շուկայի առաջարկի և պահանջարկի փոփոխականները` պայմանավորված քաղաքական իշխանության իրականացման մշակույթով, իսկ մյուս կողմից՝ ինստիտուցիոնալ ներքին կառուցվածքային բարեփոխումներ կամ որակական կերպափոխումներ՝ թելադրված քաղաքական համակարգի ժողովրդավարացման տրամաբանությամբ։ Վերոբերյալը ելակետ հանդիսացավ, որ 1980-1990-ական թվականներին ստեղծվեցին քաղաքական փոփոխություններ ենթադրող ժողովրդավարացման մի շարք մոդելներ, որոնք կապված են այնպիսի անունների հետ, ինչպիսիք են` Ա. Պշևորսկին, Ֆ. Շմիտտերը, Գ. Օ’Դոննելը, Խ. Լինցը, Ս. Հանթինգթոնը և ուրիշներ։ Ա. Պշևորսկին ուշադրությունը կենտրոնացնում է շուկայի և ժողովրդավարության անցման հայեցակարգում սոցիալական ուժերի փոխհարաբերակցությանը՝ առանձնացնելով արդիականացման «ազատականացում» և «ժողովրդավարացում» փուլերը [14, стр. 95-107]։ Միևնույն դիրքերից անցումագետ Գ. Օ’Դոննելը, մեծ ուշադրություն է դարձնում քաղաքական փոփոխությունների ինստիտուցիոնալ հիմքերին` ժողովրդավարական արժեքների յուրացման առումով կարևորելով անձի սոցիալականացման հիմնախնդիրները [15]։ Վերջինիս առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերել նաև անցումագետներ Տ. Լ. Կարլը և Ֆ. Շմիտտերը, որոնք քաղաքական զարգացման գործընթացում հաստատված ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործունեության դիրքերից սկզբունքային են համարում քաղաքական փոփոխությունների երեք մակարդակ` ազատականացում, քաղաքացիական հասարակության ձևավորում և այս ենթատեքստում էլ՝ նախօրոք անհայտ արդյունքներով արդար ընտրությունների անցկացում: Ելնելով այդ մոտեցումից՝ նրանք, մշակելով անցման չորս տեսակներ (պակտային, պարտադրված, հեղափոխական, բարեփոխումային), հանգեցին այն համոզմանը, որ քաղաքական զարգացման գործընթացում հնարավոր է նաև ժողովրդավարական արժեքների հաստատման այլընտրանքային ուղի, որտեղ «հաղթողները» ստիպված են իրականացնել «բարեփոխումներ վերևից», որպեսզի «պարտվողները» զանգվածներին չուղղորդեն՝ «բարեփոխումներ ներքևից» գործընթացների։ Այս համատեքստում «անցումհամախմբում» հարացույցի շրջանակներում քաղաքական արդիականացումը ուսումնասիրվում է արտածին (Ս. Հանթինգթոն) և ներծին (Խ. Լինց) գործոնների հիման վրա։ Ս. Հանթինգթոնն իր «երրորդ ալիքի» համատեքստում քննարկել է արտածին գործոնների ազդեցությամբ քաղաքական փոփոխություն ենթադրող երեք ուղիներ` կերպափոխում, վերախմբավորում և փոխարինում. զանգվածների ճնշման ներքո ընդդիմությունն ընդունակ է փոխել կառավարությունը [1, с. 134]։ Խ.Լինցը և Ա. Ստեպանը «ժողովրդավարության համախմբում» հասկացության վերաբերյալ միաժամանակ առանձնացնում են երեք չափումներ` վարքագծային, կողմնորոշումնային, սահմանադրական [16, с. 12-13]։ Եթե այս չափումները զուգամիտված չեն գործում, ապա փոփոխությունները կարող են լինել ոչ ժողովրդավարական, իսկ վարչակարգը` կեղծ կամ խառնածին ժողովրդավարական, որտեղ որոշ ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական ինստիտուտներ համագործակցում են միմիյանց հետ։

Փաստորեն քաղաքական արդիականացումը` որպես համալիր ամբողջություն, ենթադրում է նոր ձևավորված քաղաքական համակարգի հարահոս ադապտացիա` շարունակական ժողովրդավարական բարեփոխումների տրամաբանությամբ։ Ուստի քաղաքական զարգացումը ենթադրում է ժողովրդավարական արժեքների բնականոն արդիականացում ոչ միայն համաձայն արևմտյան ձևաչափի, այլև սոցիոմշակութային և էթնոմշակութային արժեքների զուգամիտում: Այս նկատառումներով հայ քաղաքագետ Հ. Ս. Քոթանջյանը, արդիականացման նկատմամբ ցուցաբերելով քաղաքակրթական մոտեցում, նշում է, որ արդիականացումը կարևոր նշանակություն ունի էթնոազգային երևույթների զարգացման գործում, քանզի այն արմատապես փոխում է ազգի կամ էթնիկական խմբի գործառնության պայմանները [17]։ Ելակետային այս մոտեցման օգնությամբ ամբողջացնեք քաղաքական արդիականացման վերաբերյալ գոյություն ունեցող հետևյալ հայեցակարգային առանձնահատկությունները. 1) նախկին կրոնական կամ ցեղային հայրենասիրության և համերաշխության փոխարեն ժողովրդավարական քաղաքական համակարգի ձևավորում, 2) քաղաքական նոր արժեքների հիմնավորում, արդիականացող էլիտայի և նորաստեղծ պետության իշխանության լեգիտիմություն, 3) իշխանության ապակենտրոնացում, 4) քաղաքական ենթակառուցվածքների զարգացում, որոնք կազմակերպվում են ելնելով քաղաքական արդի պահանջներից, 5) քաղաքական գործընթացի փոխկապակցված կազմակերպում, 6) կառավարական իշխանության բաժանումը և արդյունավետ օգտագործումը տնտեսական աճի, տնտեսական ռեսուրսների մոբիլիզացման, բարիքների և արժեքների բաժանումը համապատասխան զանգվածային պահանջներին և սպասելիքներին։ Այս ամբողջ գործընթացը սովորաբար անցում է վեց փուլով. 1) ազգային ինքնության իմաստավորում և կազմակերպչական մարմնավորում, 2) ազգային անկախության համար պայքար, 3) «հետ»-անկախական շրջանում դերերի և դիրքերի վերաբաժանում ու վերադասավորում, 4) «խնամակալ» վարչակարգի հաստատում, 5) ավտորիտար իշխանության համակարգի թուլացում, 6) ընդդիմության հաղթանակ լեգիտիմ ճանապարհով։

Արդիականացման` որպես ժողովրդավարական համալիր բարեփոխումների ամբողջության հիմքում ընկած է գլոբալ քաղաքական կառավարման ընդհանուր մոդելի հիմնավորման գաղափարը: Փաստորեն քաղաքական զարգացումը մարտահրավեր է, որին յուրաքանչյուր հասարակություն պատասխանում է իր արժեշահային համակարգի և քաղաքական գիտակցությանը համապատասխան ընտրությունների և ինստիտուտների կայացման միջոցով: Այս նկատառումներով էլ զարգացած և զարգացող երկրների բազմաչափ փոփոխությունների համեմատական ուսումնասիրություններին զուգընթաց` արդիականացման տեսությունը վերանայվեց նոր մարտահրավերներին համահունչ:

Մի կողմից այն պայմանավորված էր արդի դարաշրջանում գծային զարգացման անարդյունավետությամբ, մյուս կողմից` անվտանգության քաղաքականության արժեքաբանության դրույթների վերանայման անհրաժեշտությամբ, մեկ այլ կողմից՝ ցանցային կառավարման սկզբունքների ներդրմամբ: Ինչպես նշեցինք վերևում, արդիականացման տեսությունը՝ իր խաղային տրամաբանությամբ, չի բացառում, որ որպես համալիր ամբողջություն այն իր մեջ ներառում է արժեքների մի քանի համակարգ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է հիմնախնդրի լուծման և գիտական հիմնավորման սեփական տրամաբանությամբ: Հենց այս նկատի ունենալով` նպատակահարմար է քաղաքական արդիականացումը դիտարկել որպես.

  • Տնտեսական առաջընթացի նախապայման, որի համաձայն՝ քաղաքական և սոցիալական իրավիճակները որոշիչ դեր են խաղում ինքնակառավարվող շուկայական տնտեսության կայացման համար:
  • Հետարդյունաբերական հասարակություններին բնորոշ քաղաքականություն, համաձայն որի՝ ստեղծվում է ժողովրդավարական համախմբվածություն ենթադրող քաղաքական կյանքի կազմակերպման համընդհանուր մի մոդել: Վերջինս, իր հիմքում ունենալով բազմաչափ փոփոխություններ, ռացիոնալացնում է դերակատարների վարքաբանությունը և ապակենտրոնացնում կառավարումը:
  • Փոփոխությունների գործընթաց, որը հիմնավորում է զարգացած երկրների՝ որպես «ընդօրինակման աղբյուրներ» հանդես գալու հանգամանքը, քանի որ վերջիններս իրենց «բարեփուխումներ վերևից» խաղի կանոններով ի ցույց են դնում քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման ուղիները:
  • Ազգ-պետության ցանցային գործունեություն, համաձայն որի՝ քաղաքական կյանքի կազմակերպման այս ձևը, ինչպես նաև քաղաքական գործառույթների իրականացումը, փոխպայմանավորված են ազգային ինքնորոշման և ինքնիշխանության սկզբունքների վրա արդիականացող արժեքների առկայությամբ:
  • Վարչական և իրավական համակարգերի կատարելագործում, որը սերտորեն կապված լինելով ազգ-պետության բնականոն արդիականցման գործընթացների հետ` հարստանում է քաղաքական ժամանակի և տարածության պահանջներին համապատասխան:
  • Զանգվածային շարժունակություն և մասնակցություն, որը պայմանավորված է քաղաքացիների վարքաբանության և դերակատարումների մեջ առկա այլընտրանքային հնարավորությունների օգտագործման հետ:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որպես գոյություն ունեցող իրավիճակի արտահայտություն՝ այդ ժամանակ արդիականացման տեսության օգնությամբ լայն կիրառություն ստացավ բազմաչափ փոփոխությունների իրականացման այլընտրանքային ուսումնասիրությունների տարբերակը: Այս մոտեցման կողմնակիցներից Գ. Ալմոնդի, Դ. Ապտերի Ս. Հանթինգթոնի, Լ. Պայի, Է. Շիլզի, Թ. Պարսոնսի և մի շարք այլ մասնագետների կողմից զարգացման գործընթացների վերաբերյալ կատարված համեմատական ուսումնասիրություններում գերակա էր այն կարծիքը, որ «անկախացում-արդիականացում-ժողովրդավարացում» եռամիասնությունը համարվում է անկախությունը ինքնորոշվածության վերաճելու լեգիտիմ ռազմավարության միակ կայուն միջոցը [18, էջ 6-11]:

Այս համատեքստում բազմաչափ փոփոխությունների իրականացման գործընթացների վերլուծության ժամանակ անհրաժեշտ է քաղաքական շուկայի արդիականացում, որի օգնությամբ տեղի է ունենում քաղաքական դերակատարների` ընտրողների, թեկնածուների, կուսակցությունների (կառավարող և ընդդիմադիր) փոխհարաբերությունների կերպափոխում:

Եթե «նոր ժողովրդավարների» առաջին սերունդը բազմաչափ փոփոխություններ էր առաջարկում միայն ազատականացման սկզբունքով, ապա մարքեթինգային հետազոտությունների օգնությամբ բացահայտված քաղաքական ծառայությունների պահանջը փոխեց առաջարկի որակը` «անցում-համախմբում» հարացույցի գործառման շրջանակներում: Վերջինս ենթադրում է քաղաքական ապրանքի որակի այնպիսի փոփոխականներ, որոնք, բացի ազատականացումից, պայմանավորված են պատմական ավանդույթներով, սոցիալ-քաղաքական խորհրդանիշերով, ներքին և արտաքին ուժերի այլընտրանքային հաշվեկշռով, ինչպես նաև դերակատարների վարքագծում ժողովրդավարական արժեքների բնականոն ներդրման գիտակցումով [19, էջ 160-161]: Այս մոտեցումն էլ հենց հնարավորություն է տալիս քաղաքական արդիականացումը որպես համալիր ամբողջություն դիտարկելիս, կարևորել առաջարկի և պահանջարկի փոփոխականները քաղաքական շուկայում: Այսպիսով, իբրև համալիր ամբողջություն` քաղաքական արդիականացման տեսության էվուլյուցիան անհրաժեշտ է ուսումնասիրել համախմբագիտության և շուկայագիտության այն մոդելների հիմքի վրա, որոնք ձևավորվել են ժամանակակից արևմտյան քաղաքական ինստիտուտների կայացման փորձի հիմքի վրա: Այլապես, ինչպես վկայում են Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական արդիականացման օրինաչափությունների ուսումնասիրությունները, այնտեղ, որտեղ չիրականացան բազմաչափ փոփոխություններ, հաստատվեցին ավտորիտար վարչակարգեր, իսկ «պրետորիանական հեղաշրջումները» [2, էջ 201-268] դարձան քաղաքական իշխանության մարգինալ փոխանցման աղբյուր: Պրետորիանական հեղաշրջումների կանխման նկատառումներով վերարժևորեցին «բազմաչափ փոփոխություն» և «քաղաքական արդիականացում» հասկացությունների փոխհարաբերությունները՝ ցանկանալով պարզել ինստիտուցիոնալ ճգնաժամի պատճառները [20, с. 198-199]: Քաղաքական փոփոխությունն իր մեջ պարունակում է դինամիկ և ստատիկ հատկանիշներ, ըստ այդմ էլ` քաղաքական արդիականացման գործընթացների վերլուծության ժամանակ բացահայտվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտների գործառույթների հիմնախնդիրները: Այդ առումով Ջ. Մանկը և Ջ. Վեռկույլեն ներկայացնում են քաղաքական փոփոխությունը արմատականություն-մակերեսայնություն երկչափության տեսքով [21, p. 5-34. 43]: Եթե արմատականության սկզբունքով իրականացվող քաղաքական փոփոխությունների ժամանակ առավելագույն ռացիոնալությամբ արդիականանում են համակարգի բոլոր բաղադրիչներն ու կապերը, ապա մակերեսայնության սկզբունքով իրականացվող փոփոխությունները նույնացվում են, այսպես ասած` նախկինում գոյություն չունեցած կապերի ստեղծման կամ «արարման» հետ: Այս տիրույթներում քաղաքական շուկայի հաղորդակցությունների մակարդակում հեղափոխական, այսինքն՝ արմատական փոփոխությունները, շփոթում են մակերեսային, այն է՝ ամեն ինչ սկզբից սկսելուն ուղղված փոփոխությունների հետ և հակառակը: Փաստորեն քաղաքական շուկայի արդիականացման գործընթացում արմատական և մակերեսային կարող են լինել այն փոփոխությունները, որոնք կոչված են ոչ թե ամեն ինչ սկզբից սկսելուն, այլ քաղաքական համակարգը նորովի, ժամանակի պահանջներին համապատասխան վերարտադրելուն: Քաղաքական արդիականացման համար արդյունավետություն ապահովող այս սկզբունքի իրականացումը ենթադրում է.

¨ վարչական ապարատի արդյունավետության բարձրացում,

¨ կառավարման ապարատի իրավունքներն ու պարտականությունները կարգավորող կանոնների և ընթացակարգի մանրամասն մշակված համակարգ,

¨ ինքնակառավարման ինստիտուտների գործունեության ապահովում՝ տարածաշրջանների, սոցիալական հանրույթների և կոլեկտիվների մակարդակով:

Հետևաբար՝ քաղաքական արդիականացման մարտահրավերներին պատասխանելու համար անհրաժեշտ է ինքնակազմակեպել, ինքնահաստատել ու ինքնաիրացնել հայ «Ես»-ը, քանի որ միայն այսպես է հնարավոր գլոբալ քաղաքակրթության մեջ պահպանել հայերիս ուրույն տեղը, դերը և տեսակը. լինել ամբողջի մասը՝ ազգային ինքնությամբ։ Փաստորեն, քաղաքական արդիականացումը ՀՀ-ում իշխանության դերակատարների փոխազդեցությունների ընդարձակ խճանկար է, որը ենթադրում է մշակութային-արժեքային համակարգի, ավանդույթների, կրոնադավանական միջավայրի, ազգի մտահայեցողության, պատմական զարգացման առանձնահատկությունների, հանրային շահերի համադրում: Ակնհայտ է, որ այս պայմաններում գերիշխում է մշակութագաղափարական շարժառիթը. կառավարող ընտրանու և կոնտրէլիտայի կողմնակիցների ինտեգրումը տեղի է ունենում ոչ թե բնականոն արդիականացման, այլ զգացմունքային և խորհրդանշական հիմքով (լիդերների իմիջի, խորհրդանիշերի և այլնի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի): ՀՀ քաղաքական արդիականացման պայմաններում մենք կրկին բախվում ենք «վազող արդիականացման» հայկական հավերժական խնդրին, որն ուղեկցվում է «զուգահեռ» արխաիզացիայով:

Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են.

  • տարբեր, հաճախ չիմաստավորված սպասումների ձևափոխում և որոշակի ծրագրի, քաղաքական կուրսի համակարգում,
  • բնակչության այն շերտերի մոտ, որոնք ձգտում են դեպի «միջին խավ», քաղաքական գործողության շարժառիթ ձևավորելու ունակ քաղաքական գաղափարների առկայություն,
  • համատեղ քաղաքական գործողությունների համակարգում և կարգավորում,
  • տնտեսական, կազմակերպչական և այլ պաշարների բավականաչափ առկայություն,
  • ռացիոնալ քաղաքական լիդերների հեղինակություն, ինչպես նաև խարիզմատիկ լիդերների առկայություն:

Վերոշարադրյալը թույլ է տալիս եզրակացնել, որ քաղաքական արդիականացումը ՀՀ-ում պատերնալիստական մշակույթով պայմանավորված բախվել է բազմաթիվ խոչընդոտների հետ ոչ միայն քաղաքական մասնակցության մակարդակի աճի, այլև սոցիալ-պատմական տեքստի համակարգային զարգացման անհրաժեշտության հետ: Վերջինիս բացակայության պատճառով առանձին մարգինալ խմբերի ինքնարտահայտումը ՀՀ-ում տեղի է ունեցել այսպես կոչված մարգինալ արդիականացման ձգտող «էլիտային խմբերի» տեսքով: Արդյուքում իրական բազմակարծության փոխարեն ՀՀ-ում արագ տեմպերով ձևավորվել և ձևավորվում են էլիտային մեկուսախմբերը` մանիպուլացնելով «Հասարակական շահը համընդհանուրի բարիքն է» քաղաքակրթող կարգախոսը:

Մեր կարծիքով` քաղաքական արդիականացման հեռանկարները որոշվում են վարչակարգի հնարավորություններով՝ լուծելու հետևյալ խնդիրները, որոնք ունեն ինչպես ընդհանուր, այնպես էլ` յուրահատուկ հայկական բնույթ.

  • տնտեսական պաշարների գերակշիռ մասը հանել քաղաքական վերահսկողությունից, ինչը լեգիտիմություն կապահովի իրականացվող քաղաքական գերիշխանությանը,
  • ստեղծել բաց սոցիալական կառուցվածք՝ մարդկանց ինքնահաստատման, ինքնադրսևորման, ինքնաիրացման ճանապարհով,
  • իշխանության համար պայքարում ձևավորել տարբեր ուժերի փոխադարձ անվտանգություն, բաց քաղաքական մրցակցություն ապահովող քաղաքական ինստիտուտներ և մշակույթ,
  • կայացնել տեղական ինքնակառավարման արդյունավետ համակարգ: Հայաստանի առջև պատմական խնդիր է ծառացել՝ հղկել քաղաքական արդիականացման «քառանկյուն անիվի» եզրագծերը և անցում կատարել բնականոն զարգացման: Ակնհայտորեն այս զարգացման մոդելը չի լինի ամբողջությամբ ո՛չ արևմտյան՝ ազատական, ո՛չ էլ արևելյան՝ կորպորատիվ-պատերնալիստական: Այն լինելով հայկական՝ սինթետին հնարավորություն կտա բնականոն արդիականացնել ազգային ինքնությունը:

Հիմնաբառեր` քաղաքական արդիականացում, ազգ-պետություն, քաղաքատնտեսություն, «երրորդ ալիք», անցում-համախմբում, ցանցային գործունեություն, անձի սոցիալիզացիա, հայկական արդիականացում, ազգային ինքնություն:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

  1. Хантингтон С. Третья волна. Демократизация в конце XX века / Пер. с англ.- М.: РОССПЭН, 2003.
  2. Хантингтон С. Политический порядок в меняющихся обществах. М.: Прогресс, 2004.
  3. Эйзенштадт Ш. Революция и преобразование обществ. Сравнительное изучение цивилизаций / Пер. с англ. А. В. Гордона под ред. Б. С. Ерасова. — М., Аспект Пресс, 1999.
  4. Иноземцев В. Демократия и модернизация: к дискусии о вызовах ХХI века/ Центр исследований постиндустриального общества. -М.: Изд. «Европа», 2010.
  5. Парсонс Т. О социальных системах. Под ред. В. Ф. Чесноковой и С. А. Белановского.- М.: Академический Проект, 2002.
  6. Модернизация и политика в XXI веке/ отв. ред. Ю. С. Оганисьян; Ин-т социологии РАН.- М.: (РОССПЭН), 2011.
  7. Kaarbo Juliet, Ray Lee James, Global politics.10th edition. US, Wadsworth, Cengage Learning, 2010.
  8. Մարգարյան Մ., Քաղաքական արդիականացման և զարգացման հիմնահարցեր, Եր; «Քաղաքացիական ծառայություն», 2004:
  9. Гидденс Э., Новые правила социологического метода // Теореитическая социлогия: Антология [В 2 ч.] / Моск. высш. шк. соц. и эконом. Наук, Ин-т социологии РАН, Центр фундам. социлиологии; Под ред. С. П. Баньковской; [Пер с англ., фр.. нем., ит. С. П. Баньковской]. Ч. 2. М: Книжный дом «Университет», 2002.
  10. Растоу Д.А. Переходы к демократии: попытка динамической модели. ПОЛИС. 1996, N 5.
  11. Lipset S. M. Political man: the Social Bases of Politics.- Baltimore, 1981.
  12. Аптер Д. И. Сравнительная политология: вчера и сегодня // Политическая наука: новые направления, М., 1999.
  13. Хейвуд Э., Политология: Учебник для студентов вузов /Пер. с англ. под. ред. Г. Г. Водолазов, В. Ю. Бельского.-М.: ЮНИТИ-ДАНА, 2005.
  14. Пшеворский А. Демократия и рынок. Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке. Пер. с англ. /Под ред. Бажанова. В.- М., РОССПЭН, 2000.
  15. О’Доннел Г. Делегативная демократия, http://www.gumer.info/bibliotek_Buks/Polit/Article/donn_del.php (01.03.2012).
  16. Линц Х., Степан А. ‘‘Государственность’’, национализм и демократизация // ПОЛИС. 1997. N 5.
  17. Քոթանջյան Հ. Ս. Հակամարտության էթնոքաղաքագիտություն: Հայաստանի ռազմական քաղաքականության և ազգային անվտանգության հիմունքները / Հ. Ս. Քոթանջյան, Եր., ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտու- թյունների ինստիտուտ, 2010:
  18. Модернизация и политика в XXI веке/ отв. ред. Ю. С. Оганисьян; Ин-т социологии РАН.-М.: (РОССПЭН), 2011.
  19. Нежданов Д., Русакова О. ‘‘Политический рынок’’ как системообразующая метафора современного политического дискурса. ПОЛИС 4 (124), 2011.
  20. Вейнгаст Б. Политические институты с позиций концепции рационального выбора// Политическая наука: новые направления/ Под ред. Р. Гудина и Х.-Д. Клингеманна. Науч. Ред. Рус. Издания проф. Е.Б. Шестопал.- М., Вече, 1999.
  21. Munck G., Verkuilen J. Conceptualizaing and measurement democracy. Evaluating alternative indices// Comparative political studies.-Beverly hills, 2002.-Vol.35, N1

 

 

 

 

 

ЭВОЛЮЦИЯ СИСТЕМЫ ЦЕННОСТЕЙ ПОЛИТИЧЕСКОЙ МОДЕРНИЗАЦИИ

 

АННОТАЦИЯ

В статье рассматривается ценностная многомерность политической модернизации. В этом контексте дается обоснование как институциональных реформ, так и политэкономических трансформаций политической системы РА, которые сопоставляют процессы политического изменения, обеспечения стабильности, безопасности и легитимности.

Решающей здесь является культура институционализации политической власти, которая совместила “контекстуальные” и “институциональные” подходы.

Политическая модернизация была определена как предусловие экономического прогресса, основанная на политике, характерной для постиндустриальных стран, процессе изменений, сетевой деятельности государств-наций, усовершенствовании административных и правовых систем, мобильности масс и участии.

Фактически, перед Арменией встала историческая проблема – отточить края “четырехугольного колеса” политической модернизации и перейти к естественному развитию. Очевидно, что эта модель развития не будет ни полностью западной – либеральной, ни восточной – корпоративно-патриархальной. Это позволит естественным образом модернизировать национальную идентичность, создавая синтетическую модель модернизации.

Ключевые слова։ политическая модернизация, нация-государство, политэкономия, “третья волна”, транзит-консолидация, сетевая деятельность, социализация личности, армянская модернизация, национальная идентичность.

 

 

EVOLUTION OF THE SYSTEM OF VALUES OF POLITICAL MODERNIZATION

 

ABSTRACT

The article observes the multidimensional value of political modernization. In this context the author specifies institutional reforms as well as political and economic transformations in the RA based on the comparison of the processes of political change, stability, security and legitimacy.

The difining aspect here is the culture of institutionalization of political authority, which put together “contextual” and “institutional” approaches.

Based on the abovementioned the author defines political modernization as a precondition for economic growth, which is based on the following main characteristics, post-industrial societies-specific policy, process of change, network activitiy of the nation-state, improvement of administrative and legal systems, mass mobility and participation.

In fact, there is historical problem in Armenia to restructure the edges of the «square wheel» of political modernization and move to natural development. Obviously this model for development will be neither totally Western-liberal, nor Eastern-corporate paternalistic. This will allow modernizing national identity in a natural way and creating synthetic model of modernization.

Key words: political modernization, nation-state, political economy, “third wave”, transition-consolidation, network activity, socialization of person, Armenian modernization, national identity.

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: