ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ


Հիմ­նա­վոր­վում է այն մո­տե­ցու­մը, որ եվ­րո­պա­կան և­ ա­մե­րիկ­յան հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի ար­դիա­կա­նա­ցումն ան­ցել է պատ­մա­կան զար­գաց­ման տար­բեր ու­ղի­ներ, սա­կայն վե­բեր­յան ու վիլ­սոն­յան մո­տե­ցում­նե­րն եր­կու­սի հա­մար էլ ընդ­հա­նուր են: Հե­ղի­նա­կը հա­մոզ­ված է, որ զար­գա­ցող երկր­ները, որ­պես­զի հաղ­թա­հա­րեն քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մերն և կա­րո­ղա­նան պա­տաս­խա­նել առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին, պետք է հա­մադ­րեն «governance» և «management» եզ­րույթ­նե­րի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գե­րը: Ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թացն են­թադ­րում է ոչ թե հան­րա­յին կա­ռա­վար­ման ա­վան­դա­կան մո­դե­լի մե­խա­նի­կա­կան բա­րե­փո­խում, այլ կա­ռա­վա­րող ընտրանի-գործարար ընտրանի-ար­հես­տակ­ցա­կան միութ­յան (տրի­պար­տիզմ) ղե­կա­վար­նե­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նպա­տա­կա­մետ ար­դիա­կա­նա­ցում՝ հա­մա­ձայն նոր հան­րա­յին կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի: Հե­ղի­նա­կը, նկա­տի ու­նե­նա­լով պատ­րան­քա­յին կամ գու­նա­վոր («բա­րե­փո­խում­ներ ներք­ևից») հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի փոր­ձի անար­դ­յու­նա­վե­տութ­յու­նը, ա­ռա­ջար­կում է ար­դիա­կա­նա­ցում ի­րա­կա­նաց­նել «բա­րե­փո­խում­ներ վեր­ևից» սցե­նա­րի մի­ջո­ցով: Այդ պա­րա­գա­յում կա­ռա­վա­րող ընտրանին կամք է ցու­ցա­բե­րում և պա­հո­վում հան­րա­յին կա­ռա­վար­ման բո­լոր դե­րա­կա­տար­նե­րի ինս­տի­տու­ցիո­նալ գոր­ծու­նա­կու­թյու­նը՝ գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի մի­ջո­ցով:

Հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, որ­պես բազ­մա­մա­չափ երևույթ, ընդգր­կում է պե­տա­կան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը, դրանց արդ­յու­նա­վետ աշ­խա­տան­քի հա­մար պա­տա­սա­խա­նա­տու պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րին, մաս­նա­վոր հատ­վա­ծը և քա­ղա­քա­ցիա­կան հաս­րա­կութ­յու­նը: Պե­տութ­յուն-քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յուն-մաս­նա­վոր հատ­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն էլ դրված է հան­րա­յին կա­ռա­վար­ման հիմ­քում, որ­տեղ յու­րա­քանչ­յուր դե­րա­կա­տար իր ազ­դե­ցութ­յունն ու­նի հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման (այ­սու­հետև՝ ՀԿՀԱ) գոր­ծըն­թաց­նե­րի վրա: Հան­րա­յին կառ­վար­ման դե­րա­կա­տար­ներ են՝ պե­տա­կան կա­ռա­վար­ման տար­բեր մա­կար­դակ­նե­րի ինս­տի­տուտ­նե­րը, քա­ղա­քա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րը, խո­շոր գոր­ծա­րա­րութ­յու­նը (բիզ­նես), ԶԼՄ-նե­րը, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը և շար­ժում­նեը, կա­ռա­վա­րող ընտրանին, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը, քա­ղա­քա­ցա­կան հա­սա­րա­կութ­յու­նը, ան­հատ­նե­րը և­ այլն:

Հան­րա­յին կա­ռա­վար­ման գե­րա­կա դե­րա­կա­տար է պե­տութ­յու­նը, ո­րը մշա­կում է հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը և­ ա­պա­հո­վում հա­մա­կար­գի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցու­մը: Պե­տութ­յու­նը, որ­պես հա­մազ­գա­յին ինս­տի­տուտ ներ­կա­յաց­նում է հան­րութ­յան շա­հե­րը, միա­ժա­մա­նակ ե­րաշ­խա­վո­րում է մաս­նա­վոր շա­հե­րի պաշտ­պա­նութ­յան ի­րա­վունքն [1, p 3-6]: Այլ հան­րա­յին ինս­տի­տու­տե­րը, այդ թվում նաև քա­ղա­քա­ցիա­կան ինս­տի­տուտ­նե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­նում են մաս­նա­վոր, խմբա­յին, կոր­պո­րա­տիվ շա­հեր, միև­նույն է չեն կա­րող ի­րենց վրա վերց­նել հան­րա­յին իշ­խա­նութ­յան գոր­ծա­ռույ­թը: Այս հա­մա­տեքս­տում պե­տութ­յան էութ­յու­նը տա­րաբ­նույթ կառուցակարգերի մշա­կումն է՝ մաս­նա­վոր շա­հե­րը հա­մընդ­հա­նուր շա­հին հա­մադ­րե­լու հա­մար: Հա­կա­ռակ դեպ­քում հա­սա­րա­կութ­յու­նը կորց­նում է վստա­հութ­յու­նը պե­տութ­յան հան­դեպ: Սա­կայն, պե­տութ­յու­նը զերծ չէ մաս­նա­վոր շա­հե­րի ո­րո­շա­կի ազ­դե­ցութ­յու­նից: Այն պե­տութ­յուն­նե­րում որ­տեղ մաս­նա­վոր շա­հե­րը գե­րա­զան­ցում են հան­րա­յի­նին ժո­ղովր­դա­վա­րութ­յան ո­րակն ցածր է:

Հա­նա­րա­յին կա­ռա­վար­ման ա­ռանց­քա­յին դեր­կա­տա­րը հան­րա­յին հատ­վածն է: Քն­նարկ­վող հար­ցի վե­րա­բեր­յալ գի­տա­կան գրա­կա­նութ­յան մեջ գո­յութ­յուն ու­նեն հան­րա­յին հատ­վա­ծի մեկ­նա­բան­ման տար­բեր տե­սա­կետ­ներ, սա­կայն ա­ռա­վել հատ­կան­շա­կան է գեր­մա­նա­ցի սո­ցիո­լոգ Յո. Հա­բեր­մա­սի բնո­րո­շու­մը, ըստ ո­րի. «­Հան­րա­յին հատ­վա­ծը սո­ցիա­լա­կան կյան­քի այն ո­լորտն է, որ­տեղ ձևա­վոր­վում է հան­րա­յին կար­ծի­քը: Այն հեն­վում է պատ­մա­կան ժա­ռան­գութ­յան, ներ­կա­յի պա­հանջ­նե­րի և­ ապա­գա­յի հրա­մա­յա­կան­նե­րի վրա» [2, p.231]: Այ­սինքն այն սո­ցիալ-քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի բա­ցա­հայտ­ման և լուծ­ման, հա­սա­րա­կութ­յան զար­գաց­ման, ան­ձի սո­ցիա­լա­կա­նաց­ման և մր­ցակ­ցա­յին մաս­նակ­ցութ­յան ա­պա­հով­ման հար­թակ է:

ՀԿՀԱ գոր­ծըն­թա­ցը պայ­մա­նա­վոր­ված է բա­րե­փո­խում­նե­րի տար­բեր ծրագ­րե­րից, ի­րա­կա­նաց­ման ձևե­րից և­ ու­նի տար­բեր բնու­թա­գրիչ­ներ: Վեր­ջին­ներս, հա­մա­կարգ­ված ու­սում­նա­սի­րե­լու նպա­տա­կով, կար­ևո­րենք հետև­յալ ընդ­հա­նուր օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րը.

  • կա­տա­րո­ղա­կա­նի, արդ­յուն­վե­տութ­յան և­ ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան բա­րե­լավ­ման ու­ղի­նե­րի մշա­կում,
  • պե­տութ­յան կող­մից քա­ղա­քա­ցիա­կենտ­րոն ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ի­րա­կա­նա­ցում,
  • շա­հագր­գիռ կող­մե­րի շա­հե­րի նպա­տա­կա­մետ հա­մակց­ման մի­ջո­ցով նրանց սպա­սում­նե­րի բա­վա­րա­րում,
  • քա­ղա­քա­ցի­նե­րի հետ ա­վե­լի պա­տաս­խա­նա­տու փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­ռու­ցում:

Պե­տա­կա­նա­շի­նութ­յան մշա­կույ­թի զար­գաց­ման մա­կար­դա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ պե­տութ­յու­նը ՀԿՀԱ ի­րա­կա­նաց­նում է տար­բեր մե­թոդ­նե­րով, հզո­րաց­նում է նրա հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը և դարձ­նում այն ա­ռա­վել արդ­յու­նա­վետ, ձեռ­նա­հաս և հաշ­վե­տու: Պե­տութ­յու­նը հա­սա­րա­կա­կան կա­րի­քի նպա­տա­կա­մետ բա­վա­րար­մամբ կրճա­տում է այն անջր­պե­տը, ո­րը ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­մամբ պայ­մա­նա­վոր­ված ա­ռա­ջա­նում է պե­տութ­յան և հա­սա­րա­կութ­յան միջև՝ միև­նույն ժա­մա­նակ կան­խար­գե­լե­լով դրա խո­րաց­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Ն­մա­նօ­րի­նակ քայ­լե­րի մի­ջո­ցով պե­տութ­յու­նը ձեռք է բե­րում հան­րա­յին վստա­հութ­յուն և ն­պաս­տում պե­տութ­յուն-քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յուն-մաս­նա­վոր հատ­ված երկ­խո­սութ­յան զար­գաց­մա­նը:

Այս ա­մե­նին հաս­նե­լու նպա­տա­կով ան­ցու­մա­յին պե­տութ­յու­նը, որ­պես­զի դուրս բե­րի հա­սա­րա­կութ­յու­նը քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րից, պար­տա­վոր է ի­րա­կա­նաց­նել հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի շա­րու­նա­կա­կան ար­դիա­կա­նա­ցում՝ կան­խե­լով ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ներ­քին ար­տա­քին ներ­դաշ­նակ և­ ան­ներ­դաշ­նակ սպառ­նա­լիք­նե­րը:

Ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­մամբ պայ­մա­նա­վոր­ված՝ ՀԿՀԱ ա­ռան­ձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար, անհ­րա­ժեշտ է անդ­րա­դառ­նալ ա­վան­դա­կան հա­ն­րա­յին կա­ռա­վար­ման էութ­յա­նը: Այդ կա­ռա­վար­ման հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տուն «հրա­ման-կա­տա­րում» քա­ղա­քա­կա­նութ­յուն ի­րա­կա­նաց­նող պե­տութ­յունն է: Այս մո­դե­լի բնու­թա­գրիչ­նե­րից է զգա­յա­կա­նո­րեն անձ­նա­վոր­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ հիմ­նված կոնկ­րետ ան­ձի (թա­գա­վոր, զո­րա­վար, նա­խա­րար կամ կու­սակ­ցու­թյուն), այլ ոչ թե պե­տութ­յան նկատ­մամբ ու­նե­ցած հա­վա­տար­մութ­յան և ն­վի­ր­վա­ծու­թյան վրա: Այս­պի­սով, ա­վան­դա­կան հան­րա­յին կա­ռա­վար­մա­նը բնո­րոշ է այն­պի­սի կա­ռա­վա­րում, ո­րը գտնվում է քա­ղա­քա­կան լի­դե­րու­թյան ղե­կա­վար­ման ներ­քո՝ հիմն­ված մշտա­պես հա­մալր­ված, բնա­կան և­ ա­նա­նուն բյու­րոկ­րա­տիա­յի խիստ հիե­րար­խիա­յի վրա, ո­րը չի մաս­նակ­ցում հան­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մշակ­ման բուն գոր­ծըն­թա­ցին, այլ միայն կա­ռա­վա­րում է այդ գոր­ծըն­թա­ցը [3, p. 17 ]: Ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կան­նե­րով պայ­մա­նա­վոր­ված մո­դե­լն ա­զա­տա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյան ար­ժե­հա­մա­կար­գի օգ­նու­թյամբ ռա­ցի­ո­նա­լաց­վեց՝ հան­րա­գու­մա­րե­լով բուր­ժո­ւա­կան, բուր­ժո­ւա­դե­մո­կրա­տա­կան և բան­վո­րա­գյու­ղա­ցիա­կան հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը, խռովություննե­րը, պե­տա­կան հե­ղաշր­ջում­նե­րը: Այս մո­դե­լի տե­սա­կան հիմ­քե­րն ԱՄՆ-ում դրել են Վ. Վիլ­սո­նը և Ֆ. Թեյ­լո­րը, Միա­ցիալ Թա­գա­վո­րութ­յու­նում՝ Նոր­կոտ-Տ­րա­վել­յան զե­կույ­ցը, իսկ Գեր­մա­նիա­յում՝ Մ.­Վե­բե­րը: Այս տե­սա­բան­նե­րի մո­տե­ցում­նե­րն այ­սօր էլ ըն­դու­նե­լի են, քա­նի որ XIX դա­րից մինչ այ­սօր ա­պա­ցու­ցել են ի­րենց արդ­յու­նա­վե­տութ­յու­նը. «նրանց մշա­կած կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի հիմ­նա­կան հատ­կա­նի­շն այն էր, որ մաս­նա­գիտ­աց­ված բյու­րո­կրա­տիան ի­րա­կա­նաց­նում է հան­րա­յին կա­ռա­վար­ման գոր­ծա­ռույթ­նե­րը՝ ա­ռա­ձնցվե­լով այն քա­ղա­քա­կան կառուցակարգե­րից, ինչ­պես նաև՝ մաս­նա­վոր հատ­վա­ծից» [4, p. 123]:

Այս ա­մե­նին հա­ջոր­դեց պե­տութ­յան և քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան վրա հիմն­ված հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ձևա­վո­րու­մը: Եվ­րո­պա­կան և­ ա­մե­րիկ­յան հա­ն­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գերն ան­ցել են պատ­մա­կան զար­գաց­ման տար­բեր ու­ղի­ներ, սա­կայն վե­բեր­յան մո­տե­ցում­նե­րն եր­կու­սի հա­մար էլ ընդ­հա­նուր են դար­ձել՝ մշա­կե­լով հիե­րար­խիկ կա­ռա­վար­վող կա­ռու­ցա­կար­գը: Քն­նարկ­վող մո­դե­լին նոր և կար­ևոր ծա­վալ հա­ղոր­դեց Վուդ­րո Վիլ­սո­նը, ով ներ­կա­յաց­րեց քա­ղա­քա­կա­նու­թյուն-հա­նրա­յին կա­ռա­վա­րում դի­խո­տո­միան: Վ. Վիլ­սո­նը հան­րա­յին կա­ռա­վա­րումն ան­վա­նում էր «հան­րա­յին ի­րա­վուն­քի ման­րակր­կիտ և համա­կարգ­ված ի­րա­կա­նա­ցում»: Նա պնդում էր, որ պետք է հստակ տա­րան­ջա­տում լի­նի քա­ղա­քա­կա­նութ­յան և վար­չա­րա­րութ­յան միջև, քա­նի որ հան­րա­յին կառ­վա­րու­մը դուրս է մնում քա­ղա­քա­կա­նութ­յան գոր­ծու­նեութ­յան ո­լոր­տից, իսկ վար­չա­րա­րութ­յան խնդիր­նե­րը քա­ղա­քա­կան խնդիր­ներ չեն [5, p. 74]:

Հան­րա­յին կա­ռա­վար­ման պատ­մա­կան զար­գաց­ման հա­ջորդ շրջա­նը սկսվեց Ֆ. Թեյ­լո­րի «­Գի­տա­կան կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րը և մե­թոդ­նե­րը» հայտ­նի աշ­խա­տութ­յու­նից (1911): Թեյ­լո­րի կար­ծի­քով աշ­խա­տե­լու միակ լա­վա­գույն տար­բե­րակն աշ­խա­տան­քի ստան­դար­տա­ցումն է, իսկ այն են­թադ­րում է վե­րահս­կո­ղութ­յուն, ո­րի մի­ջո­ցով հնա­րա­վոր կլի­նի ա­պա­հո­վել չա­փա­նիշ­նե­րի պահ­պա­նու­մը [3, p. 27]: Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո այս մո­տե­ցում­նե­րը լրաց­վե­ցին՝ քա­ղա­քա­կան և հան­րա­յին հա­մա­կար­գե­րի բարեշրջման բար­դաց­ման առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին հա­մա­հունչ: Շու­տով ՀԿՀԱ գոր­ծըն­թաց­նե­րում սկսե­ցին տար­բե­րակ­վել «governance» և «management» հաս­կա­ցու­թյուն­նե­րը: Այս­պես «Governance» հաս­կա­ցութ­յու­նը նա­խա­պես մշակ­ված պա­տաս­խա­նատ­վութ­յան և փոր­ձի քա­ղա­քա­կա­կա­նութ­յան և­ ըն­թա­ցա­կար­գե­րի այն­պի­սի ամ­բող­ջութ­յուն է, ո­րն օգ­տա­գործ­վում է ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղութ­յուն­նե­րի ա­պա­հով­ման, դրված նպա­տակ­նե­րին հաս­նե­լու, ու­նե­ցած պա­շար­նե­րը հաշ­վետ­վո­ղա­կան օգ­տա­գործ­ման և ռիս­կե­րը կա­ռա­վա­րե­լի դարձ­նե­լու ու­ղի­նե­րի մշակ­ման հա­մար [6]: «Management» հաս­կա­ցութ­յու­նը ցան­կա­ցած կազ­մա­կեր­պութ­յան տար­բեր պաշար­նե­րի (մարդ­կա­յին, ֆի­նան­սա­կան, ֆի­զի­կա­կան և տե­ղե­կատ­վա­կան) պլա­նա­վոր­ման, կար­գա­վոր­ման, ուղ­ղորդ­ման, վե­րահս­կո­ղու­թյան գոր­ծըն­թաց է՝ կազ­մա­կեր­պութ­յան առջև դրված նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար [6]: Ե­թե «Governance» հաս­կա­ցութ­յու­նը նե­րա­ռում է ճիշտ մշա­կած գոր­ծո­ղութ­յուն­նե­րի նպա­տա­կա­մետ կա­տա­րում, ա­պա «management» ՝ ճիշտ մշա­կած գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ճիշտ կա­տա­րում է: Պայ­մա­նա­վոր­ված հան­րա­յին կա­ռա­վար­ման ար­ժե­քա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նից նպա­տա­կա­հար­մար է եր­կու մո­տե­ցում­ներն էլ հա­մակց­ված օգ­տա­գոր­ծել: Սա­կայն զար­գա­ցող երկր­նե­րը, որ­պես­զի ձեր­բա­զատ­վեն քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րից և կա­րո­ղա­նան պա­տաս­խա­նել առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին գե­րա­պատ­վութ­յու­նը տա­լիս են «Governance» հաս­կա­ցութ­յա­նը, քա­նի որ այն նե­րա­ռում է ՀԿՀԱ նոր մո­տե­ցում­նե­րը: Աս­վա­ծը կա­րող ենք փաս­տել ել­նե­լով այն ի­րո­ղութ­յու­նից որ դեռևս XX դա­րի 50-60 ա­կան­ներից գա­ղու­թա­յին լծից ա­զա­տագր­ված նո­րան­կա­խա­ցած երկր­նե­րը, չու­նե­նա­լով հան­րա­յին կա­ռա­վար­ման ար­դիա­կա­նաց­ման փորձ, «արևմ­տա­կա­նաց­վե­ցին» և մինչ այժմ դրանց միջև առ­կա տար­բե­րու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­ման մի­ջո­ցով փոր­ձում են դուրս գալ քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րից: Ն­մա­նա­տիպ ի­րա­վի­ճակ է նաև հետ­խորհր­դա­յին երկր­նե­րում, ո­րոնց քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցը նույն­պես որ­դեգ­րեց նույն հիմ­նախն­դիր­նե­րը, քա­նի որ ան­տես­վել է քա­ղա­քակր­թա­կան ա­ռան­ձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Արդ­յուն­քում եր­կու դեպ­քում էլ հրա­պուր­ված մե­խա­նի­կա­կան արևմ­տա­կա­նաց­մամբ չկար­ևոր­վեց նշված հաս­կա­ցու­թյուն­նե­րի բազ­մա­կող­մա­նի հա­մե­մատ­ման մի­ջո­ցով ՀԿՀԱ գործ­ըն­թա­ցում հա­մակ­ցել ազ­գա­յին և հա­մա­մարդ­կա­յին ար­ժե­հա­մա­կար­գը: 1970-1980-ա­կան թվա­կան­նե­րին ձևա­վոր­վեց ՀԿՀԱ նոր մո­տե­ցում՝ նոր հա­նա­րա­յին կա­ռա­վար­ման (ՆՀԿ) շրջա­նակ­նե­րում: Այն հեն­վում է տնտե­սութ­յան, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, ինս­տիս­տու­նե­րի և ծ­րագ­րե­րի արդ­յու­նա­վետ և ձեռ­նա­հաս գոր­ծու­նա­կու­թյան, ինչ­պես նաև բարձ­րո­րակ ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման վրա: Փաս­տո­րեն ՀԿՀԱ գոր­ծըն­թա­ցը ոչ թե ա­վան­դա­կան հա­նա­րա­յին կա­ռա­վար­ման մո­դե­լի մե­խա­նի­կա­կան բա­րե­փո­խումն է, այլ հա­նա­րա­յին հատ­վա­ծի և հա­սա­րա­կութ­յուն-պե­տութ­յուն փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նպա­տա­կա­մետ կեր­պա­փո­խու­մը՝ հա­մա­ձայն ար­տա­քին և ներ­քին մար­տահ­րա­վեր­նե­րի : ՆՀԿ հիմ­քում­ դրվեց մաս­նակ­ցութ­յան, ա­պա­կենտ­րո­նաց­ման և ներ­կա­յա­ցու­ց­չա­կան բյու­րոկ­րա­տիա­յի գոր­ծու­նա­կութ­յան, նվիր­վա­ծութ­յան, պատ­րաս­տա­կա­մութ­յան և նո­րա­րա­րա­կան/նա­խա­ձեռ­նո­ղա­կան վե­րա­բեր­մուն­քի, ինչ­պես նաև «նոր հու­մա­նիզ­մի սկզբունք­նե­րը»: Խ­րա­խուս­վեց մաս­նակ­ցու­թյան բո­լոր տար­բե­րակ­նե­րը, քա­նի որ դրա օգ­նութ­յամբ քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յու­նն ակ­տի­վաց­նում էր քա­ղա­քա­ցի­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը կա­ռա­վա­րութ­յան գոր­ծե­րին, իսկ կազ­մա­կերպ­չա­կան մաս­նակ­ցու­թյու­նը փո­փո­խութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու և­ իշ­խա­նու­թյու­նը կազ­մա­կեր­պութ­յան ներ­սում ընդ­լայ­նե­լու մի­ջոց էր: Ուս­տի ՆՀԿ սկզբունք­նե­րի արդ­յու­նա­վետ ներդր­ման նպա­տա­կով զար­գա­ցած երկր­նե­րում պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­վում են «բա­րե­փո­խում­ներ վեր­ևից»:Այ­սինքն կա­ռա­վա­րող պո­լիար­խիկ ընտ­րա­նին շա­րու­նա­կա­կան բա­րե­փո­խում­ներ է ի­րա­կա­նաց­նում՝ հաշ­վա­ռե­լով սո­ցիա­լա­կան շու­կա­յի պա­հան­ջար­կը և­ ա­ռա­ջար­կը: Մինչ­դեռ զար­գա­ցող երկր­նե­րում տե­ղի է ու­նե­նում «բա­րե­փո­խում­ներ ներք­ևից»: Այս պա­րա­գա­յում քա­ղա­քա­կան ընտ­րա­նին ճիշտ չար­ձա­գան­քե­լով ակն­կալ­վող փո­փո­խութ­յուն­նե­րին մար­գի­նա­լաց­նում է զանգ­ված­նե­րին դրդե­լով նրանց պատ­րան­քա­յին հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի:

Հա­մա­կար­գե­լով աֆ­րիկ­յան, լա­տի­նաա­մե­րիկ­յան և հետ­խորհր­դա­յին երկր­նե­րի ար­դիա­կա­նաց­ման փոր­ձը՝ ժո­ղովր­դա­վա­րաց­ման «եր­րորդ ա­լի­քի» տե­սա­բան­ներն այդ երկր­նե­րում ՆՀԿ սկզբունք­նե­րի հաս­տատ­ման հա­մար կար­ևո­րե­ցին ա­պա­կետ­րո­նա­ցու­մը­՝ար­մա­տա­պես վե­րա­նա­յե­լով բյու­րոկ­րատ-կլիենտ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Նե­րա­ռե­լով մի շարք ո­լորտ­ներ (քա­ղա­քա­կան, վար­չա­րա­րա­կան, ֆի­նան­սա­կան, շու­կա­յա­կան և­ այլն ա­պա­կենտ­րո­նա­ցումն են­թադ­րում է քա­ղա­քաց­ի­նե­րի մաս­նակ­ցութ­յու­նը ՀԿՀԱ վե­րահսկ­ման գոր­ծըն­թա­ցին: Զար­գա­ցած և զար­գա­ցող երկր­նե­րի ա­պա­կենտ­րո­նաց­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի և­ օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի շրջա­նակ­նե­րում ու­շագ­րավ հե­տա­զո­տու­թյուն­ներ է անց­կաց­րել Տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան և զար­գաց­ման կազ­մա­կեր­պութ­յու­նը ((ՏՀԶԿ) Organization for Economic Cooperation and Development (OECD)): Այն ու­սում­նա­սի­րե­լով նոր վար­չա­րա­րութ­յան խա­ղի նոր կա­նոն­նե­րի կրող դե­րա­կա­տար­նե­րի՝ բյու­րոկ­րատ-կլիենտ փոխ­կապ­վա­ծու­թյու­նը կար­ևոր­վեց զար­գա­ցած և զար­գա­ցող երկրն­ե­րում­ դրանց տար­բե­րութ­յուն­նե­րը: Ե­թե զար­գա­ցած երկր­նե­րում պայ­մա­նա­վոր­ված ժո­ղովր­դա­վա­րութ­յան ո­րա­կով, դրանք ա­պա­կենտ­րո­նաց­ված են, ա­պա զար­գա­ցող երկր­նե­րում այն ձևա­կան բնույթ ու­նի, որն էլ դան­դա­ղեց­նում է այդ երկր­նե­րում ՀԿՀԱ մի­ջո­ցով քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թա­ցը: Փաստ­վեց նաև, որ հան­րա­յին կա­ռա­վար­ման ա­վա­նա­դա­կան տե­սութ­յուն­նե­րը մնում են կի­րա­ռու­թյան մեջ և պայ­մա­նա­վոր­ված երկ­րի քա­ղա­քա­կան և գործարար վերանախավերի ու ար­հես­տակ­ցա­կան միութ­յուն­նե­րի զար­գաց­ման աս­տի­ճա­նից ու­նեն ո­րո­շա­կի հա­ջո­ղութ­յուն­ներ: Ինչ­պես Գայ Պե­տերսն է նշում. «նրանք կռվել են մի քա­նի պա­տե­րազ­մում, ձևա­վո­րել և տա­րա­ծել են մի շարք հան­րա­յին ծրագ­րեր, հա­նա­յին հատ­վա­ծի հա­մար ի­րա­կա­նաց­րել են լայ­նա­ծա­վալ տնտե­սա­կան կա­ռա­վա­րում և կա­տա­րել են այլ կար­ևոր ու հատ­կան­շա­կան քայ­լեր» [7, p. 13]:

Անց­յալ դա­րի 90-ա­կան­նե­րին ՀԿՀԱ գոր­ծըն­թա­ցը նոր ո­րակ ձեռք բե­րեց, երբ տար­բեր մո­տե­ցում­նե­րը զու­գորդ­վե­ցին «­Լավ կա­ռա­վար­ման» սկզբունք­նե­րի ներդր­ման հա­մար [10, էջ 80-91]: Որ­պես հաշ­վե­տու, թա­փան­ցիկ, պա­տաս­խա­նա­տու, ձեռ­նա­հաս և­ արդ­յու­նա­վետ, ա­նա­չառ և­ ընդգր­կուն, օ­րենք­նե­րին հետ­ևող, մաս­նակ­ցա­յին, փոխ­հա­մա­ձայ­նու­թյամբ ուղ­ղոր­դ­վող, ինչ­պես նաև ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման ռազ­մա­վա­րա­կան մո­տե­ցման սկզբունք­նե­րի միաս­նութ­յուն, լավ կա­ռա­վա­րումն են­թադ­րում է լի­դեր­նե­րի և հա­սա­րա­կութ­յան կող­մից եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կար­նե­րի մշա­կում: Այդ նկա­տա­ռում­նե­րով Հա­մաշ­խար­հա­յին բան­կը հա­մե­մա­տու­թյան մեջ ընդ­հան­րաց­րեց հետև­յալ ա­ռան­ձնա­հա­տ­կութ­յուն­նե­րը՝ քա­ղա­քա­կան ռե­ժի­մի տե­սա­կը, տնտե­սա­կան և սո­ցիա­լա­կան պա­շար­նե­րի հան­րա­յին կա­ռա­վա­րու­մը, կա­ռա­վա­րութ­յան կա­րո­ղու­թյու­նը քա­ղա­քա­կա­նու­թյան մշակ­ման և­ ի­րա­կա­նաց­ման գոր­ծում [9]:

Հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի զար­գաց­ման և­ ար­դիա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին կա­տա­րած կար­ևո­րա­գույն քայ­լե­րից էր Տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան և զար­գաց­ման կազ­մա­կեր­պու­թյան (ՏՀԶԿ- Organization for Economic Cooperation and Development (OECD)) կող­մից 2005 թվա­կա­նին հրա­տա­րակ­ված «Ար­դիա­կա­նաց­նե­լով կա­ռա­վա­րութ­յու­նը» վեր­նագ­րով ակ­նար­կը, ո­րը միտ­ված էր ՏՀԶԿ ան­դամ երկր­նե­րում սկսել ար­դիա­կա­նաց­ման ծրա­գրե­րի ի­րա­կա­նա­ցում՝ ընդ­գծ­ե­լով այն լայ­նա­ծա­վալ նպա­տակ­նե­րը, ո­րոնց մի­ջո­ցով ա­պա­հով­վե­լու էր հան­րա­յին հատ­վա­ծի պա­տաս­խա­նա­տվու­թյու­նը, թա­փան­ցի­կու­թյու­նը և­ արդ­յու­նա­վե­տու­թյու­նը, ինչ­պես նաև ի­րա­կա­նաց­վե­լու էր «լավ կա­ռա­վար­ման» սկզբունք­նե­րի ներդ­րու­մը [10, էջ 81-82 ]: Այս նկա­տա­ռում­նե­րով ՀԿՀԱ գոր­ծըն­թա­ցում կար­ևոր­վեց և՛ արդ­յուն­քի կա­ռա­վա­րու­մը, և՛ ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման կա­տա­րո­ղա­կա­նի գնա­հա­տումը: Արդ­յուն­քի կա­ռա­վա­րու­մը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս լի­դեր­նե­րին և­ ընտրանու տար­բեր խմբե­րին օգ­տա­գոր­ծել ստաց­ված արդ­յունք­նե­րը հան­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան, զար­գաց­ման ծրագ­րե­րի մշակ­ման և կա­ռա­վար­ման գոր­ծըն­թա­ցում: Պե­տու­թյան կա­յաց­վա­ծութ­յան մա­կար­դա­կով է պայ­մա­նա­վոր­ված այն, որ ստա­ցած արդ­յուն­քե­րի մա­սին ողջ տե­ղե­կա­տվու­թյու­նը ոչ միայն հա­սա­նե­լի է բո­լոր շա­հա­գրգիռ կող­մե­րին, այլև «գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի» մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­վում է վեր­լու­ծութ­յուն՝ հե­տա­մուտ լի­նե­լով արդ­յունք­նե­րի նպա­տա­կա­մետ կա­ռա­վար­մա­նը: ՀԿՀԱ գոր­ծըն­թացն են­թադ­րում է ա­պակ­են­տ­րո­նա­ցում, ըն­թա­ցա­կար­գե­րի պար­զե­ցում, տե­ղե­կատ­վութ­յան տրա­մա­դր­ման թա­փան­ցի­կութ­յան ա­պա­հո­վում՝ ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րին և ս­պա­սում­նե­րին հա­մա­հունչ: Այդ գոր­ծըն­թա­ցը նե­րա­ռում է նաև այն­պի­սի կա­ռու­ցա­կար­գեր, ո­րոնք ա­պա­հո­վում են հան­րա­յին հատ­վա­ծի թա­փան­ցի­կու­թյու­նը, հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյու­նը և պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: ՀԿՀԱ գոր­ծըն­թա­ցը, միա­ժա­մա­նակ, քա­ղա­քա­կան կա­յու­նութ­յան և զար­գա­ց­ման ա­ռանց­քա­յին գոր­ծոն­նե­րից մեկն է: Ուս­տի ար­դիա­կա­նա­ցումն առ­կա խնդիր­նե­րին նո­րա­րա­րա­կան լու­ծում­ներ ա­պա­հո­վե­լով միա­ժա­մա­նակ պար­տա­վոր է կան­խա­տե­սել գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը:

ՀԿՀԱ գոր­ծըն­թա­ցը հեն­վում է այն հան­գա­ման­քի վրա, որ պե­տութ­յու­նը և՛ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի գե­րա­կա ինս­տի­տուտն է, և՛ սո­ցիա­լա­կան պայ­քար­նե­րի այն­պի­սի տա­րա­ծութ­յուն, ո­րոնք ըն­թա­նում են ռաս­սա­յա­կան, էթ­նի­կա­կան, սե­ռա­յին, աշ­խար­հագ­րա­կան դիր­քի, ինչ­պես նաև է­թի­կա­կան, բա­րո­յա­կան, կրո­նա­կան և սե­ռա­կան նա­խընտ­րութ­յան վրա: Այս տար­բե­րութ­յուն­նե­րը ծնում են հա­մա­պա­տաս­խան սո­ցիա­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ, և պե­տութ­յու­նը ստիպ­ված է լի­նում մի­ջամ­տել կամ որ­պես օ­րենք­ներ ըն­դու­նող, սո­ցիա­լա­կան փո­խա­նա­կում­նե­րը կար­գա­վո­րող և­ օ­րեն­քը կա­տա­րող, կամ որ­պես կար­գա­պա­հութ­յան պա­հա­պան` օժտ­ված հար­կադ­րան­քի ի­րա­վա­սութ­յամբ: Ուս­տի պե­տու­թյու­նը պա­տաս­խաա­տու է իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար ոչ միայն հան­րա­յին պա­շար­նե­րի կա­ռա­վար­ման տե­սանկ­յու­նից, այլև հնա­րա­յին ծա­ռա­յու­թյան ո­րա­կի ա­պա­հո­վան ա­ռու­մով: Ինչ­պես նշում է Գ. Ալ­մոն­դը. «քա­ղա­քա­կան հա­մա­կար­գն այն­պի­սի ինս­տի­տուտ­նե­րի միա­գու­մարն է, ինչ­պի­սիք են՝ խորհր­դա­րա­նը, բյու­րոկ­րա­տիան և դա­տա­րան­նե­րը, ո­րոնք ձևա­վո­րում և կ­յան­քի են կո­չում հա­սա­րա­կութ­յան կամ դրա­նում առ­կա խմբե­րի կո­լեկ­տիվ նպա­տակ­նե­րը» [13, с. 37]: Ե­լա­կե­տա­յին այս մո­տե­ցու­մը հիմք է տա­լիս եզ­րա­կաց­նե­լու, որ ՀԿՀԱ նա­խա­ձեռ­նու­թյու­նը պետք է լի­նի բազ­մա­վեկ­տոր՝ ա­պա­հով­ված կա­յա­ցած օ­րենս­դիր և գոր­ծա­դիր ինս­տի­տու­ցիո­նալ հա­մա­կար­գե­րով: Ն­րան­ցից յու­րա­քանչ­յուրն ակ­տիվ ներ­գրավ­վե­լով բա­րե­փո­խում­նե­րի արդ­յու­նա­վե­տու­թյան ա­պա­հո­վան գործ­ըն­թա­ցին, պա­տաս­խա­նում են առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին: Ուս­տի ՀԿՀԱ ժա­մա­նակ ան­հ­րա­ժեշտ են գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յո­ւնա­վետ հա­մա­դրում՝ շա­հե­րի բազ­մա­վե­կտոր հա­մակց­ման մի­ջո­ցով:

ՀԿՀԱ գոր­ծըն­թա­ցի բնա­կա­նո­նութ­յունն ա­պա­հով­վում է միայն հա­սա­րա­կութ­յան կող­մից պե­տութ­յան հան­դեպ վստա­հութ­յան մի­ջո­ցով: Լի­նե­լով բազ­մա­կող­մա­նի և բա­վա­կան բարդ հաս­կա­ցութ­յուն՝ այն իր մեջ պա­րու­նա­կում է ընդ­հա­նուր և հա­մա­կար­գա­յին գոր­ծոն­ներ, ինչ­պես օ­րի­նակ՝ քա­ղա­քա­կան-վար­չա­կան հա­մա­կար­գի լե­գի­տի­մու­թյու­նը, պետ­ու­թյան կող­մից մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րին վե­րա­բե­րող դի­նա­միկ փոխ­ներ­գոր­ծութ­յու­նը: Հա­սա­ր­ա­կութ­յու­նն իր վստա­հութ­յու­նը պե­տու­թյան հան­դեպ կոր­ց­նում է նրա կող­մից մա­տուց­վող ծա­ռա­յութ­յուն­նե­րի ցածր որա­կի պատ­ճա­ռով: Թե­րութ­յուն­նե­րը վե­րա­բե­րում են մա­տուց­վող ծա­ռա­յութ­յուն­նե­րի գնե­րին, տե­ղե­կատ­վու­թյան տրա­մադր­ման մի­ջոց­նե­րին, հա­սա­նե­լութ­յա­նը, անվ­տան­գու­թյան խնդիր­նե­րին և­ այլն:

Այդ պա­րա­գա­յում պե­տութ­յունն օգ­տա­գոր­ծում է այն­պի­սի գոր­ծի­քա­մի­ջոց­ներ, ո­րոն­ցով ա­պա­հով­վում է հա­սա­րա­կութ­յան հետ արդ­յու­նա­վետ երկ­խ­ո­սու­թյան զար­գա­ցու­մը՝ հան­րա­յին խնդիր­նե­րի լուծ­ման և հա­սա­րա­կու­թյան բա­րե­կե­ցութ­յան ա­պա­հով­ման նպա­տա­կով: Քա­ղա­քա­ցի­նե­րի վստա­հութ­յու­նը վաս­տա­կե­լու հա­մար պե­տութ­յու­նն ի­րա­կա­նաց­նում է հա­տուկ աշ­խա­տանք­ներ՝ բա­ցատ­րե­լով թե պե­տությու­նն ինչ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով է օժ­տում հա­սա­րա­կութ­յա­նը: Պե­տութ­յու­նը, ձեռք բե­րե­լով հան­րութ­յան վստա­հութ­յու­նը, բարձ­րաց­նում է իր լե­գի­տի­մու­թյան և հա­մախմբ­ման (կոն­սո­լի­դաց­ման) մա­կար­դա­կը: Այս ա­մե­նին հաս­նե­լու հա­մար պե­տութ­յա­նն ան­հրա­ժեշտ են բարձր ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող, արհեստա­վարժ պե­տա­կան պաշ­տոն­յաներ, ո­րոնք կկա­րո­ղա­նան արդ­յու­նա­վետ երկխ­սութ­յուն ծա­վա­լել հան­րա­յին հատ­վա­ծի հետ, ինչն էլ կա­պա­հո­վի և՛ հան­րա­յին կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տութ­յու­նը, և՛ կշա­հադր­դի պա­տաս­խա­նատ­վութ­յան բար­ձրաց­մա­նը: Արդ­յուն­քում հա­սա­րա­կութ­յու­նը որ­պես գոր­ծըն­կեր ե­ռա­չափ ժա­մա­նա­կի մեջ կմաս­նակ­ցի ՀԿՀԱ բազ­մա­վեկ­տոր գոր­ծըն­թա­ցին:

Այս նկա­տա­ռում­նե­րով պե­տութ­յու­նը հան­դես կգա այն­պի­սի ծրա­գե­րի մշակ­մամբ և­ ի­րա­կա­նաց­մամբ, ո­րոնք կա­պա­հո­վեն արդ­յու­նա­վետ, ձեռ­նա­հաս և թա­փան­ցիկ նոր հան­րա­յին կա­ռա­վա­րում: Այս մո­դե­լը դի­տար­կում է հան­րա­յին կա­ռա­վա­րու­մը՝ որ­պես մարդ­կա­յին փո­խազ­դե­ցութ­յուն­նե­րի բազ­մա­մա­կար­դակ և դի­նա­միկ զար­գա­ցող հա­մա­կար­գի: Այս հա­մա­տեքս­տում կա­տար­ված կար­ևո­րա­գույն քայ­լե­րից է մեկ պա­տու­հա­նի սկզբուն­քի ներ­դրու­մը, ո­րն են­թադ­րում է բա­նի­մաց ու մրցու­նակ կադ­րե­րի ներ­գրավ­վա­ծութ­յուն: Միա­ժա­մա­նակ ՀԿՀԱ կախ­ված է հասա­րա­կութ­յան պա­տաս­խա­նա­տվու­թյու­նից և նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն­ից: Հա­սա­րա­կու­թյան շա­հե­րը բնա­կա­նա­բար տար­բեր են և ՀԿՀԱ խնդիրն է որ­պես վազ­մա­վեկ­տոր գոր­ծըն­թաց բա­վա­րա­րել բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րին՝ պե­տութ­յուն-քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյուն-մաս­նա­վոր հատ­ված ե­ռա­միաս­նու­թյան շրջա­նակ­նե­րում:

Հան­րա­գու­մա­րենք՝ ՀԿՀԱ են­թադ­րում է ոչ թե ա­վան­դա­կան հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի մե­խա­նի­կա­կան բա­րե­փո­խում, այլ ա­պա­հո­վում է բո­լոր դե­րա­կա­տար­նե­րի ինս­տի­տու­ցիո­նալ գոր­ծու­նա­կու­թյուն գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի մի­ջո­ցով: Որ­պես ՀԿՀԱ գոր­ծիք՝ նրա օգ­նութ­յամբ օբեկ­տի­վո­րեն վեր­լու­ծե­լով և կան­խա­տե­սե­լով առ­կա մար­տա­հրա­վեր­ները՝ փոխ­կապ­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն է ա­պա­հով­վում պե­տութ­յուն- քա­ղա­քա­ցիա­կան հաս­րա­կութ­յուն-մաս­նա­վոր հատ­վա­ծի միջև:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Public Administration and Democratic Governance: Governments Serving Citizens, 7th Global Forum on Reinventing Government Building Trust in Government, Vienna, Austria,
  2. Habermas J., The Structural Transformation of The Public Sphere, Cambridg: Mit Press,
  3. Hughes, Owen E., Public Management and Administration: An Introduction, 3rd ed., Palgrave Macmillan, 2003.
  4. Hoos, J., G.Jenei and L. Vass., Public Administration and Public Management: Approaches and Reforms, In: Public Policy in Central and Eastern Europe: Theories, Methods, Practices, (eds.) M. Potucek, L.T. Leloup, G. Jenei, L. Varadi, NISPAcee, 2003.
  5. Wilson, “The Study of Administration,” Political Science Quarterly (June 1887), reprinted in Frederic C. Mosher, Basic Literature of American Public Administration, 1787-1950, NY: Holmes and Meier 1981.
  6. Thomas G. Weiss, “Governance, Good Governance and Global Governance: Conceptual and Actual Challenges,” Third World Quarterly 21, no. 5, 2000.
  7. Peter, B.Guy, The Future of Governing, 2nd ed., the University Press of Kansas, 2001, p. 13.
  8. OECD, Modernising Government: the Way forward. Paris, 2005.
  9. World Bank, Governance: The World Bank’s Experience (Washington D.C.: The World Bank,1994).
  10. Մարգարյան Մ., «Լավ կառավարման» սկզբունքների ներդրումը՝ որպես Հայաս­տա­նի Հանրապետությունում խաղաղության մշակույթի հաս­տատ­ման գործընթաց, «Հայկական բանակ», ՀՀ ՊՆ Դ.­ Կա­նա­յանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռազմագիտական հանդես,2013, 1-2 ( 75-76 ):
  11. UNDP, 1997. “Good governance – and sustainable human development”,United Nations Development Programme: Policy Document. Available from: [http://magnet.undp.org/policy/chapter1.htm].
  12. UNDP, 2003. «“Promoting effective governance to meet the challenges” [online]. United Nations Development Programme: Public Administration and Civil Service Management Reform. Available from: [http://www.undp.org/governance/public.htm].
  13. Алмонд Г., Пауэлл Дж., Стром К., Далтон Р., Сравнительная политология сегодня: Мировой обзор: Уч. пос./Сокр. Пер. С Англ. А.С. Богдановского, Л.А. Галкиной; Под. Ред. М.В. Ильина, А.Ю. Мельвиля.-М.: Аспект Пресс, 2002 :

 

 

МАРИАМ МАРГАРЯН

Заведующий кафедрой политического управления и политического анализа Академии государственного управления РА,
доктор политический наук, профессор

 

 

МОДЕРНИЗАЦИЯ СИСТЕМЫ ПУБЛИЧНОГО УПРАВЛЕНИЯ КАК МНОГОВЕКТОРНЫЙ ПРОЦЕСС

 

Обосновывается подход, согласно которому модернизация европейской и американской общественных систем прошла различные пути исторического развития, однако подходы М.Вебера и В.Вильсона приемлемы для обоих. Автор уверяет, что развивающиеся страны для преодоления кризиса политического развития и противостояния сущест­вующим вызовам должны сопоставлять системные ценности понятий “governance” и “management”. Процесс модернизации подра­зу­мевает не механическое реформирование традиционной системы пуб­лич­ного управления, а целенаправленную модернизацию взаимоот­но­ше­ний руководителей правящей элиты-бизнес элиты- профсою­зов (трипартизм) по принципам нового публичного управления.

Принимая во внимание неэффективность опыта иллюзорных или цветных революций (“реформ снизу”), автор предлагает провести модернизацию по сценарию “реформ сверху”. В этом случае правящая элита проявляет волю и обеспечивает институциональную дееспособ­ность всех акторов общественного управления через научно-аналити­ческую парадигму.

Ключевые слова: публичное управление, новое публичное управление, модернизация, публичное управление, новое публичное управ­ление, модернизация, многовекторный процесс, реформы свер­ху, реформы снизу, администрирование, правящая элита, гражданское общество, хорошое управление, консолидация, децентрализация, научно-аналитическая парадигма.

MARIAM MARGARYAN

Doctor, Professor in Political science,

Head of the chair of political management

and political analysis of the

Public Administration Academy of the RA

MODERNIZATION OF THE PUBLIC ADMINISTRATION SYSTEM AS A MULTIDIMENSIONAL PROCESS

The article states the approach, according to which public administration systems of Europe and America have gone through different historical developments, but both have general characteristics of M. Weber’s and W. Wilson’s approaches. The author believes that developing countries need to combine value systems of ‘governance’ and ‘management’ to overcome political crisis and respond to existing challenges. The process of modernization entails the collaboration of the targeted upgrading, and modernization of the ruling elite, business elite — the trade union (tripartizm) leaders according to new public management principles rather than the mechanical reforms of traditional model of public administration. The author is refers to the inefficient practices of illusionary or colorful («Reforms from the bottom») revolutions offering to implement modernization through «reforms from above» scenario. In this case, the ruling elite display the will and provide the institutional efficiency of all public administration actors, through the scientific-analysis paradigm.

Keywords: Public Administration, New Public Management, modernization, multidimensional process, reforms from the top, bottom reform, administration, ruling elite, civil society, good governance, consolidation, decentralization, scientific-analysis paradigm.

 

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: