«ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» (SOFT POWER) ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Աշխարհում հայտնի «Մտքի ֆաբրիկանները (կամ ուղեղային կենտրոնները)»  ակտիվորեն մշակում են այսպես կոչված ժողովրդական բարեփոխումների սցենարներ, որոնք  հայտնի են «գունավոր հեղափոխություններ (ԳՀ)» անվանումով: Դրանք այսօր քննադատվում են և՛  անարդյունավետության, և՛ բազմամակարդակ   անորոշության հաստատման համար:    «ԳՀ» շուրջ ծավալված քաղաքական բանավեճում Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի ԶԼՄ-երի և հանրային քաղաքականության կենտրոնի պրոֆեսոր Ժոզեֆ Ս. Նայն շրջանատեց «փափուկ ուժի», «ճկուն իշխանության հզորություն» եզրույթները՝ հի­մ­­­նա­վորելով այսպես կոչված «փափուկ ուժի» (soft power) տեսության տեխնոլոգիան: Ուշագրավ է այն փաստը որ Ժոզեֆ Ս. Նայի այս տեսությունը և՛ ակադեմիական, և՛ գործնական քաղա­քա­­կանության արդյունք է: Ժոզեֆ Ս. Նայը Բ. Քլինտոնի վարչա­կազ­մում աշխա­տել է Պենտագոնի ղեկավարի` միջազգային անվտանգության գծով օգնա­կա­նի պաշտոնում, 1993-1994թթ. գլխավորել է ԱՄՆ հետախուզության ազգային խորհուրդը:  Ժ. Նայը եղել է Եռակողմ հանձնաժողովի գործադիր կոմիտեի անդամ, պարբերաբար մասնակ­ցել է Միջազգային հարաբերությունների կոմիտեի նիստերին: Նա եղել է տնօրեն Արևելք-Արևմուտք անվտանգության ուսումնասիրությունների ինստի­տու­տում և Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտու­տում: Օբամայի օրոք  ներգրավվել է երկու նոր հետազոտական նախագծե­րում` «Հանուն նոր ամերիկյան անվտանգության»  և «ԱՄՆ ազգային անվտան­գու­թյան բարեփոխումներ»: Դոկտոր Նայի տեսական դրույթները ունեն հստակ գիտավերլուծական ու կիրառական նշանակություն, և ուղղված են Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի,  հեգեմոնիայի ընդլայնմանը: Իմիջայլոց, նման անցումները գիտությունից քաղաքականություն, քաղաքա­կա­նու­­թյունից հետախուզություն և հետախուզությունից գիտություն, Արևմուտքում լայնորեն տարածված պրակտիկա է, որի բացառիկ նպատակը այս կամ այն էլիտար խմ­բե­րի շահերի առավելագույնս լայնորեն առաջ տանելն է: Այս համատեքստում  Նայի  «SOFT POWER»–ը վճռական դեր խաղաց սառը պատերազմում և որոշակիորեն  դրսևորվում է 21-րդ դարում, քանի որ իշխանության (կամ՝ ազդեցության) այս տեսակը անմիջակա­նորեն կապված է տեղեկատվական հեղափոխության հետ, տեղեկատվության բուն ծավալի աճի, ինչպես նաև Համացանցի շնորհիվ այդ տեղեկատվության տարածման լայնամասշտաբության և արագության հետ:  Հանդես  գալով ռազմական ուժի կիրառումից հե­ռա­նա­լու օգտին Ժոզեֆ Նայը առաջարկում է հարկադրել ներքին փոփոխությունների առաջ­խա­­ղա­­ցումը՝ նորմերի և արժեքների մանիպուլյացիաների ճանապարհով: Նայը գտնում է, որ Արևմուտքի ներքին նվաճումների և միջազգային ձեռբերումների ցուցադրումը հաղորդակցության բազմաթիվ ալիքների միջոցով ամենայն հավանականությամբ, շա­հա­վետ կլինի ԱՄՆ-ի և Եվրոպայի համար: «Գրավչությունը» կարող է վերաբերվել քա­ղա­քական արժեքներին (ժողովրդավարու­թյուն, ազատու­թյուն, արդարություն), մշակու­թային արտեֆակտերին (փոփ-երաժշտու­թյուն, արվեստ)  և սպառման առարկաներին  (Մակ Դոնալդս, բջջային հեռա­խոս­ներ): Հիմնական ռազմավարությունը քաղաքացիների նորմերի և արժեքների մանիպուլյացիաների ճանապարհով ներքին փոփոխությունների առաջմղումն էր: «Մեր ուժի կիրառումից օգուտ են քաղելու ավելի շուտ այն երկրները, որոնք ամենաշատն են մոտեցել ազատականության, բացախոսության և ինքնավարու­թյան գլոբալ նորմերին, որոնց առավել հասանելի են հաղորդակցման բազմաթիվ ուղիները և որոնց նկատմամբ վստահության մակարդակը մեծանում է դրանց ներքին և միջազային նվաճումների հաշվին»: Այն չափումներով ԱՄՆ և Եվրոպայի իշխանու­թյունները խիստ զգալի առավելություններ ունեն: Այն տեսակետի վրա հիմնված արտաքին քաղաքականությունը իր մեջ ներառում է քաղաքացիական հասարակության միավորումներին աջակցման օգտագործումը ավտորիտար պետություններում խաղաղ և օրինական միջոցներով վարչակարգի փոխարինում իրականացնելու նպատակով: Այս դիրքորոշմանը հետևողականորեն հարում էին ԱՄՆ բոլոր վարչակազմերը: 2005 թ. Ջորջ Բուշը իր երդմնակալության զեկույցում հստակորեն հասկացնել տվեց, որ «ժողովրդավարական շարժումների և ինստիտուտների ծիլերի որոնումը և աջակցումն ամեն մի ազգության մեջ` ահա թե ինչում է ԱՄՆ քաղաքականության էությունը»:   Ինսուրգենտները` բողոքի կրիչները, շեշտը դնում էին ազատության, մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքի, շուկայական մեխանիզմների և պետական կարգավորմանը հակադրվելու վրա:  SOFT POWER–ի գլխավոր իմաստը քաղաքական  իշխանությունն մատչելի ու թափանցիկ դարձնելն  է: Այդպիսի իշխանությունը հիմնված է  հերոսացման ձգտող «ակտիվիստների» վրա: Միաժմանակ SOFT POWER –ը «տեղեկատվության և կերպարների իշխանությունն է», որը, միաժամանակ, բավականին հեշտ կառավարվող է: Դրանում գլխավորը ոչ նյութականությունն է, տեղեկատվայնությունը և դյուրաշարժությունը (Най Дж.С. Гибкая власть. Как добиться успеха в мировой политике. М.: ФСПИ Тренды, 2006. С. 176–177, 180): Տեղի է ունենում գիտակցության «վերակոդավորում», ինչն էլ, իր հերթին, պահանջում է ոչ միայն տեղեկատվական, այլև խորհրդանշական աշխարհի փոփոխություն: Ընդ որում, հենց խորհրդանշական աշխարհն է առավել նշանակալի, քանի որ դեպի այդ աշխարհն է հիմնականում կողմնորոշվում հասարակության սոցիալական հիշողությունը, որը թույլ է տալիս նրան դիմակայել ինչպես արտաքինից եկող քայքայմանը, այնպես էլ ինքնաարդիականացմանը: Այդ գործընթացը ընթանում է այսպիսի սխեմայով.

  1. Տեղի է ունենում ծիսային գոտու փոխարինում` հասարակությունը վերացնում է իր նախկին աստվածների պաշտպանությունը` սկսվում է քննադատությունը, որը տեղ է ազատում նոր աստվածների համար:
  2. Նոր ծիսականությունը մարմնավորվում է խորհրդանիշների ճշգրիտ ընտրության մեջ` տեղի է ունենում քաղաքների, փողոցների անվանումների, ինչպես նաև հուշարձանների փոխարինում:
  3. նախորդ փուլերի արդյունքում տեղի է ունենում ագրեսիայի գոտու փոխարինում` հասարակությունը փոխում է հիերարխիան «թշնամի-բարեկամ» համակարգում :
  4. Հին տեքստերը կորցնում են իրենց արդիականությունը, արտադրվում է մեծ քանակի գաղափարախոսական տեքստեր, որոնք կոչված են հիմնավորելու քաղաքական դեկորացիաների փոփոխությունը:
  5. քաղաքական բեմ են բարձրանում վերբալ պլանի մասնագետներ` լրագրողներ, գրողներ, գիտնականներ ( ավելացնենք նաև բլոգերներին, մարգինալ ակտիվիստներին):

Անկառավարելի թվացող խորհրդանշական գործընթացները իրականում հստակորեն ուղղված են որոշակի նպատակի…»: Արդի քաղա­քական տեխնոլոգները գերազանց օգտագործում են խորհրդանիշների նշանակությունը: Այս համատեքստում  խորհրդանիշների համակար­գերը ՝ ներգործում են նախ ենթագիտակցության վրա, մարդկային  պարզ ընդհանրացված հույզերի վրա (օր.՝ նախանձ, կատաղություն, զզվանք, վայելք, վախ), որոնք ճնշում կամ գրգռում են կամային գործո­ղու­թյունները: ապա  արդիականացնում են սոցիալական փորձը (անձ­նա­կան, ցեղային, էթնիկ, կրոնական, ազգային, էլիտար)  և դրանով իսկ  մղում են ինքնանույնականացման, ընտրության և գործունեության: Միաժամանակ ստեղծում են «Օտար-յուրային» դիխոտոմիայի  շրջանակներում իրականացվող  հասարակական գիտակցության մանիպուլյացիայի այնպիսի  մակարդակ որը տարբերակում է զինակիցներին և բացահայտում է հակառակորդներին՝համախմբելով ընկերակցությանը կոնկրետ տարածությունում և ժամանակի մեջ:

Փաստորեն «SOFT POWER» –ը  ենթադրում է աշխատանք գիտակցության հետ տեղեկատվության, գիտելիքների և մշակույթի միջոցով: Ինչպես գրում է Ջ.Ս. Նայը, դա կոնկրետ արտահայտվում է «այն իդեալները և արժեքները, որ Ամերիկան «արտահանում է» կես միլիոնից ավելի օտարերկրյա ուսանողների ուղեղները, որոնք ամեն տարի սովորում են ամերիկյան համալսարաններում, իսկ հետո վերադառնում են իրենց հայրենի երկրները, կամ  ասիացի ձեռնարկատերերի գիտակցության մեջ, որոնք տուն են վերադառնում Սիլիկոնե հովտում աշխատելուց կամ վերապատրաստվելուց հետո, ուղղված են այն բանին, որպեսզի «հասնեն» մինչև իշխանական վերնախավերը»:

Այսպիսով, «SOFT POWER»-ը  միայն կրթության ճանապարհով «թույլ է տալիս որոշակի աշխարհայացք ձևավորել օտարերկրյա հյուրերի մոտ, որով արտահայտվում են բուն ընդունող երկրի արժեքային կողմնորոշիչները  և որը թույլ են տալիս կեցության երկրի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ակնկալել նրանց կողմից ապագայում: «SOFT POWER»-ը  ի վիճակի է օգտագործել  մշակութային, տեղեկատվական, հետախուզական, ցանցային, հոգեբանական և այլ տեխնոլոգիաների ամբողջ սպեկտրը:

Այս ամբողջը միասին վերցրած թույլ է տալիս համաձայնվել Ջ.Ս.Նայի գրքում բերված` գերմանացի հրատարակիչ Յ.Յոֆֆեի կարծիքի հետ. «Ամերիկայի մեղմ իշխանությունը նույնիսկ ավելի նշանակալի է, քան նրա ռազմական կամ տնտեսական հզորությունը: Ամերիկյան մշակույթը, միևնույնն է, բարձր մակարդակի  է այն, թե ցածր, ամենուր թափանցում է մի այնպիսի ինտենսիվությամբ, որը դիտվում էր միայն Հռոմի կայսրության ժամանակներում, սակայն նոր բնորոշ առանձնահատկությամբ: Հռոմի կամ Խորհրդային Միության ազդեցությունը մշակույթի ոլորտում, ասես կանգ էր առնում նրանց ռազմական սահմանների մակարդակում, սակայն ամերիկյան ճկուն համակարգը իշխում է մի կայսրության վրա, որտեղ արևը երբեք մայր չի մտնում»:

2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ վիթխարի ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացրեցին և ստեղծեցին մոտ 350 (!) նոր տարբեր ծրագրեր կրթության, մշակույթի և տեղեկատվության ոլորտում` զարգացող երկրներում ժողովրդավարության առաջ մղման և դեպի ԱՄՆ արժեքներն և քաղաքականությունը կողմնորոշված քաղաքացի­ների շերտ ստեղծելու համար:  Բոլոր ծրագրերը միավորվեցին մասշտա­բա­յին նախա­գծում, որն ստացավ «Մերձավոր Արևելքում գործընկերության աջակցու­թյան նախա­ձեռնու­թյուն», և որը ղեկավարվում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից (Middle East Initiative Partnership // URL: http://www.medregion.mepi.state.gov/aboutmepi.html):  2002թ. Պետդեպարտամենտը հստակ նախանշեց այս նախագծի նպատակը` ժողովրդավարական վերափոխումներ իրականացնել տարածաշրջանի այնպիսի երկր­ներում, ինչպիսիք են Ալժիր, Բահրեյն, Եգիպտոս, Օման, Կատար, Սաուդյան Արաբիա, Թունիս, ՄԱԷ, Պաղեստինյան տարածքներ, Իրան, Իրաք և Լիբիա: Այդ վերա­փո­խումները իրականացվում էին այնպիսի նախագծերի օգնությամբ, որոնք ուղղված են.

  • քաղաքական կարգերի փոփոխմանը կուսակցություններ ստեղծելու, այլընտրանքային քաղաքական գործիչներ պատրաստելու,  կանանց էմանսիպացիայի և լոյալ և ժողովրդավարական տրամադրվածությամբ երիտասարդութուն ձևավորելու ճանապարհով,
  • տնտեսական կլիմայի փոփոխություն «արևմտյան կրթություն» ստացած գործարարների և իրավաբանների շերտի ստեղծման, ինչպես նաև երկրների օրենսդրության փոփոխման ճանապարհով,
  • կրթական համակարգի բարեփոխում` կանանց համար կրթության հասա­նե­­լիու­թյունը ընդլայնելու, ուսումնական պլանները վերանայելու և դպրոցներն ու հա­մա­լսարանները ամերիկյան դասագրքերով ապահովելու  ճանապարհով:

 Այս նախագծերի իրականացման գործում փորձարկվեց սկզբունքային մի նորարարություն: «Հանրային դիվանագիտության» գոյության 60 տարիների ընթացքում ԱՄՆ փոխեցին ազատական ժողովրդավարության սկզբունքների տարածմանն ուղղված ուսուցողական ծրագրերի թիրախային լսարանը: Այժմ գործող վերնախավի, զինվորականների և այլախոհ մտավորականների փոխարեն ԱՄՆ կառավարությունը սկսեց սովորեցնել մինչև 25 տարեկան երիտասարդությանը և կանանց: Բացի այդ, Պետդեպարտամենտը արդիականացրեց իր ազդեցության առաջ մղման մարտավարու­թյունը: Քաղաքական վարչակարգերին և բանակին աջակցելու փոխարեն Վաշինգտոնը սկսեց ստեղծել այլընտրանքային կուսակցություններ, ոչ առևտրային կազմակերպու­թյուն­ներ, բարեփոխել կրթության համակարգը: Արդյունքում 10 տարվա «հանրային դիվանագիտության» ընթացքում տեղի ունեցավ. Նախ, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ սեփական հայրենիքում քաղաքական ուսուցում ստացած արաբ բնակչության թվի զգալի աճ: Եթե 2000թ. վերջին հազարավոր քաղաքացիներ էին ընդգրկվում փոխա­նակ­ման կամ ուսուցողական ծրագրերում, ապա արդեն 2004-2009թթ.` հարյուր հազարա­վոր: Օրինակ, միայն Եգիպտոսից 1998թ. ժողովրդավարության զարգացման ծրագրերով ԱՄՆ ուսման են հրավիրել մոտ 3300 մարդ, 2007թ.` արդեն 47 300 մարդ,  2008թ.` 148700 (!) մարդ: Երկրորդ, ԱՄՆ հաջողվեց մշակել հասարակության ոչ շատ ապա­հովված շերտերը ներկայացնող և կրթություն ստանալու հնարավորությունից զրկ­ված  երիտա­սար­դությանը: Երիտասարդության այդ խմբերը, այսպես կոչված underserved youth կամ ռիսկի խմբի երիտասարդությունը, ահաբեկչական խմբա­վորումներիր անդամներ դառնալու մեծ շանսեր ուներ: Հատուկ դպրոցներում ուսում­նա­սիրելով ժողովրդա­վա­ր­ու­թյան և քաղաքացիական հասարակության հիմունքներ, ուսումնա­սի­րե­լով քաղա­քական տեխնոլոգիաներ և բողոքի շարժման հիմունքները, նրանք դարձան «ժողո­վր­դավարական վերափոխումների» առաջատար ջոկատը և միայն սպասում էին X ժամին:

Միաժամանակ ստեղծվեց մի ամբողջ շարք ռադիոկայաններ և հեռուստաալիքներ («Սավա», «Ֆարդա», «Ազատ Իրաք», «Ամերիկայի ձայնը քրդե­րե­նով», «Պարսկական նորությունների ցանցը» և այլն): Իսկ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում հերարձակվող   ամենամասշտա­բային «Ալխուրան» հեռուստաալիքը երիտասար­դու­թյան ուշադրությունը կարողացավ կենտրոնացնել այնպիսի հաղոր­դումների վրա, ինչպիսիք են «Ժողովրդավարության ժամ», «Կանանց կարծիքը» և այլն:  Հատուկ ուշադրություն նվիրվեց բլոգեր-ակտիվիստների պատրաստմանը: Բացի այդ, հեղափոխությունների սցենարների մշակման և ընդդիմադիր կորիզի նախապատրաստման գործում անմիջական մասնակցություն էին ցուցաբերում New America Foundation-ը, որի համահիմնադիրը Global Voices էր և Google-ի գործ­ընկերը, Հարվարդի համալսարանին կից Քենեդիի անվան Պետական կառավարման դպրոցի ԶԼՄ-երի և հանրային քաղաքականության կենտրոնը, Հարվարդի Իրավունքի դպրոցին կից Բերկմանի «Համացանցը և հասարակությունը» կենտրոնը, Օքսֆորդի Համացանցի ինստիտուտը, Կոլումբիայի և Յելի համալսարանների իրավունքի դպրոցները և այլն (URL: http://www.movements.org/pages/995):

Փաստորեն մենք ժամանակակից ենք նոր սերնդի «Սառը պատերազմ» վարելու  տեխնոլոգիաների արմատական արդիականացման: Հայաստանի Հանրապետությունում կոշտ «ԳՀ» քաոսային էֆեկտից խուսափելու համար  մենք՝ ՀԱՅԵՐՍ  պետք է օգտագործենք  «SOFT POWER» տեխնոլոգիաները ( ՌԴ-ն էլ դրանից չի կարող խուսափել): «SOFT POWER»- ի էության հստակ իմացությամբ, զարգացնել սեփական Ես-ը «SOFT POWER»- ի մեխանիզմների օգտագործման միջոցավ՝ ուղղված նախևառաջ դեպի «ներս»:

Դա թույլ կտա ՀԱՅԵՐԻՍ սեփական իսկության մեջ անզիջելի հավատով բնականոն  արդիականացնել ազգային շահերը և ոչ թե կոշմնորոշվել  դեպի «ուժի բևեռներ»՝ այլ ինքնորոշվել: Այս կերպ ՀԱՅԵՐՍ խուսափելով «ուժի բևեռներ» նպատակադրված մանիպուլյացիաներից կկարողանանք բարձրացնել իշխանության իրականացման մշակույթը, հզորացնել ՀԱՅՈՑ  պետականությունը  և կերպել ռազմավարական անվտանգ  ապագան:

 

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: