Daily Archives: 14 марта, 2016

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ


Քաղաքական լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումն արդիական է կերպափոխման գործընթացում գտնվող հասարակություններում, որոնք «առաջին սերնդի» ժողովրդավարների կատարած գծային ազատական բարեփոխումների արդյունքում հայտնվել են քաղաքական զարգացման ճգնաժամերի (բաշխման, մասնակցության, շարժունակության, նույնականացման, լեգիտիմության) մեջ: Ավելին, օգտվելով ժողովրդավարության որակի բնույթից՝ ժողովրդահաճ ուժերը, հեղափոխականացնելով ընտրազանգվածի քաղաքական ցածր գիտակցությունը, խաթարում են լեգիտիմությունը` ազգային անվտանգության ապահովման համար ստեղծելով ներքին և արտաքին համաչափ-անհամաչափ նոր սպառնալիքներ: Հետխորհրդային նորանկախ երկրներում տեղի ունեցած «գունավոր կամ պատրանքային» հեղափոխությունների քաղաքակրթական, ինստիտուցիոնալ, սոցիալ-հոգեբանական և աշխարհաքաղաքական հիմքերի տարամիտվածությունը վերանայեց «առաջին սերնդի» ժողովրդավարների իշխանության լեգիտիմացման գծայնության արդյունավետությունը: Ուսումնասիրվող թեմայի տիրույթներում ուշագրավ են նաև արաբական երկրների քաղաքական զարգացումները, որտեղ պատրանքային ժողովրդավարության դերակատարները ներծին ու արտածին նոր ազդակների օգնությամբ մերժեցին իշխանության ներկայացուցիչների լիազորությունների լեգիտիմությունը: Ժողովրդավարական լեգիտիմության նկատմամբ գիտական հետաքրքրությունը մեծացել է նաև գլոբալ կերպափոխումներով պայմանավորված, քանի որ «կենտրոնծայրամաս» շահերի ներդաշնակման համար անհրաժեշտ է կանխել մեգապոլիսներում գործառող տարաբնույթ մարգինալների թատերականացված քաղաքական գործունեությունը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել անցում- կերպափոխում-լեգիտիմություն-համախմբում-անվտանգություն փոխհարաբերությունների բազմաչափության համադրականության հիմնախնդիրները` անցումից համախմբում հարացույցի ենթատեքստում բացահայտելով ազգային անվտանգության ապահովման և ժողովրդավարության որակի միջև եղած կապը: Ամբոխավարության, մարգինալության կանխման, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների բացահայտման նկատառումներով ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման հիմնախնդրի ուսումնասիրումն իրականացված է քաղաքական գիտության նոր գիտաճյուղի՝ համախմբագիտության (կոնսոլիդոլոգիայի) եզրույթների միջոցով: Читать далее

Categories: Uncategorized | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.