ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ


Հոդ­վա­ծում հա­մե­մա­տութ­յան մեջ ու­սում­նա­սիր­ված է Եվ­րո­պա­յում (1648թ. Վեստ­ֆալ­յան պայ­մա­նագ­րից հե­տո) և հետ­խորհրդ­ա­յին նոր ան­կա­խա­ցած տա­րա­ծութ­յուն­նե­րում ազ­գա­յին-պե­տութ­յան ար­դիա­կա­նաց­ման օ­րի­նա­չա­փութ­յուն­ները և­ ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Ե­թե Եվ­րո­պա­յում ազ­գա­յին-պե­տութ­յուն­նե­րը ձևա­վոր­վե­ցին որ­պես պե­տու­թյու­նա­կենտ­րոն և հիեր­ար­խիկ ինս­տի­տուտ, ա­պա ար­դի գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թաց­նե­րում նրա արդ­յու­նա­վե­տու­թյու­նը­ պայ­մա­նա­վոր­ված է «վա­զող» ար­դիա­կա­նաց­մամբ և­ ա­րա­գաց­ված ա­պա­կենտ­րո­նաց­մամբ: Արդ­յուն­քում «արդ­յու­նա­վետ պե­տութ­յան» փո­խա­րեն ա­ռա­ջա­ցել են «չկա­յաց­ած պե­տութ­յուն­ներ»: Գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թացն արդ­յու­նա­վետ է, երբ տե­ղի է ու­նե­նում ինք­նիշ­խան ազ­գա­յին-պե­տու­թյան ար­դի­ա­կա­նա­ցում` հա­նուն հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ սե­փա­կան «Ես»-ի ինք­նութ­յան ա­դիա­կա­նաց­ման պահ­պան­ման և մր­ցու­նակ մաս­նակ­ցութ­յան` ի հա­կա­դրու­թյուն մրցակ­ցող քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան միա­վո­րում­նե­րի ա­ճող ճնշմա­ն:

Հիմ­նա­բա­ռեր. ազ­գա­յին-պե­տութ­յուն, ին­քնիշ­խա­նութ­յուն, գլո­բալ կա­ռա­վա­րում, կայս­րութ­յուն, նոր ինս­տի­տու­ցիո­նա­լիզմ, ար­դյու­նա­վետ պե­տութ­յուն, սո­ցիալ-քա­ղա­քա­կան ցան­ցեր, ա­պա­կեն­տրո­նա­ցում:

Վեր­ջին տա­րի­նե­րին ակն­հայտ է դար­ձել, որ ար­դի գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թաց­նե­րում ընդլայն­վել է նոր ձևա­վո­րված ինս­տի­տու­ցիո­նալ կազ­մա­վոր­ում­նե­րի գոր­ծու­նեութ­յան ո­լոր­տը, ին­չն իր հեր­թին ան­խու­սա­փե­լիո­րեն հան­գեց­րել է ոչ միայն պե­տա­կան ինք­նիշ­խա­նու­թյան տրոհ­ման, այլև ազգ-պե­տութ­յան ինս­տի­տու­տի «մահ­վան»: Ն­ման մո­տե­ցու­մը նո­րա­զա­տա­կան­նե­րը հիմ­նա­վո­րում են հետև­յալ կա­ռու­ցա­կար­գե­րի գոր­ծառ­ման հի­ման վրա.

  1. գլո­բալ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան («քոչ­վոր­նե­րի նոր­ հա­սա­րա­կութ­յուն» Ժ. Ա­տալ­լի [1, էջ 12]) վրա հեն­ված հա­մաշ­խար­հա­յին հա­ղոր­դակ­ցա­կան ցան­ցի ձևա­վո­րում,
  2. մի­ջազ­գա­յին շու­կա­յի ակ­տիվ գոր­ծառ­ման վրա հեն­ված ազ­գա­յին տնտե­սութ­յան ին­տեգր­ման գոր­ծըն­թա­ցի պե­տա­կան կար­գա­վոր­ման ան­կում,
  3. անդ­րազ­գա­յին կա­ռույց­նե­րի աճ, ո­րոնք ու­նեն ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րութ­յուն­ներ, քան ազգ-պե­տութ­յուն­նե­րը,
  4. գո­յա­բա­նա­կան հիմ­նախն­դիր­նե­րի գե­րա­կա­յու­թյուն, ո­րը են­թա­դրում է իշ­խա­նութ­յան անդ­րազ­գա­յին կենտ­րոն­նե­րի զար­գա­ցում և հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րում:

Նշ­ված հատ­կա­նիշ­նե­րի հի­ման ար­դի ֆու­տու­րո­լոգ­ները եզ­րա­կաց­րել են, որ «Ինք­նա­բավ պե­տութ­յա­նը փո­խա­րի­նում է անդ­րազ­գա­յին ֆիր­մա­նե­րի կող­մից ստեղծ­ված և տա­րած­քա­յին սահ­մա­նա­փա­կու­թյու­նից ա­զատ ցան­ցը, որն ա­ռանց սահ­ման­նե­րի բաց հա­մա­կարգ է» [2]: Փաս­տո­րեն փլուզ­ված վեստ­ֆալ­յան աշ­խար­հի փո­խա­րեն հաս­տատ­վել է մինչ այժմ մարդ­կու­թյանն ան­հայտ սկզբուն­քո­րեն նոր կա­ռա­վար­ման մո­դել: Հա­մա­կար­գե­լով ու­սում­նա­սիր­ված գի­տա­կան գրա­կա­նութ­յու­նը` կա­րող ենք եզ­րա­կաց­նել, որ քա­ղա­քա­կան գի­տութ­յան մեջ միաս­նա­կան կար­ծիք ազգ-պե­տութ­յան «մահ­վան» մա­սին բա­ցա­կա­յում է: Ընդ­հա­կա­ռա­կը, հետ­խոր­հր­դա­յին և մեր­ձա­վո­րար­ևել­յան քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րով պայ­մա­նա­վոր­ված` ար­դեն մե­ծա­ցել են «ճկուն», «փո­փո­խվող», «ար­դիա­կա­նա­ցող», «զար­գա­ցող» ազ­գա­յին պե­տու­թյուն­նե­րի արդ­յու­նա­վետ գոր­ծառման հիմ­նախնդ­րի քննար­կում­նե­րը, ո­րոնց նպա­տակն է մե­ծաց­նել պե­տութ­յան և քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան գոր­ծա­ռույթ­նե­րի ար­դիա­կա­նու­թյան կա­ռու­ցա­կար­գե­րը: Այս տե­սա­կի­րա­ռա­կան մար­տահ­րա­վեր­նե­րին հա­մա­հունչ անհ­րա­ժեշտ է նո­րո­վի ու­սում­նա­սի­րել ազգ-պե­տութ­յան ծա­գում­նա­բա­նա­կան ֆե­նո­մե­նը: Մինչ նրա «մահ­վան» մա­սին մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նե­լը անհ­րա­ժեշտ է բա­ցա­հայ­տել պատ­մա­կան, ծա­գում­նա­բա­նա­կան և գոր­ծառ­նա­կան կա­պե­րի այն ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը, ո­րոնք առ­կա են այ­սօր պե­տութ­յան և նոր ձևա­վո­րած ինս­տի­տու­ցիո­նալ կազ­մա­վո­րում­նե­րի գոր­ծու­նեութ­յան մեջ: Արդ­յուն­քում միայն պե­տու­թյու­նը պա­տաս­խա­նա­տու չի կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տութ­յան հա­մար, քա­նի որ նոր ինս­տի­տու­ցիո­նալ կազ­մա­վո­րում­ներն այ­սօր ներ­խու­ժել են այն ո­լորտ­նե­րը, ո­րոնք ի­րենց հեր­թին ա­վան­դա­բար հա­մար­վում են պե­տա­կան իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­ման մե­նաշ­նոր­հը [3, էջ 26]:

 Նոր կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը ձեռք են բե­րում այդ իշ­խա­նու­թյան «ա­ռան­ձին հատ­կա­նիշ­նե­րը» և սկ­սում են այն ի­րա­կա­նաց­նել ար­դեն պե­տու­թյու­նից ան­կախ` ձևա­վո­րե­լով ինչ­պես լո­յա­լութ­յան և կո­լեկ­տիվ նույ­նա­կա­նու­թյան նոր տի­պեր, այն­պես էլ ա­պա­հո­վե­լով սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը և­ ե­րաշ­խա­վո­րե­լով պայ­մա­նագ­րե­րի ի­րա­կա­նա­ցու­մը: Փոր­ձենք պար­զել, թե իշ­խա­նութ­յան տա­րա­ծա­կան կազ­մա­կեր­պ­ման ինչ ձևեր են լրաց­նում պե­տութ­յա­նը: Գ­լո­բալ կա­ռա­վար­ման (Global governance) կա­յաց­ման և զար­գաց­ման վե­րա­բեր­յալ մո­տե­ցում­ներն ար­տա­ցո­լում են հիմ­նախնդ­րի լոկ ի­րա­վի­ճա­կա­յին ըն­կա­լու­մը` նկա­րա­գրե­լով բարդ ի­րա­կա­նութ­յան տար­րե­րից մե­կը: Հա­մա­ձայն «գլո­բալ կա­ռա­վար­ման» հա­յե­ցա­կար­գի՝ պե­տութ­յուն­ներն ի­րենց ի­րա­վա­սութ­յուն­նե­րի զգա­լի մա­սը կա­մա­վոր փո­խան­ցե­լու են հա­մա­պա­տաս­խան մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին [4, էջ 5-6]: Սա­կայն ի­րա­կա­նում գլո­բալ կա­ռա­վար­ման կա­յա­ցումն ար­դեն իսկ ինք­նիշ­խան պե­տութ­յան ար­դիա­կա­նաց­ման ձևե­րից մեկն է` հա­նուն հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ սե­փա­կան դե­րի պահ­պան­ման` ի հա­կա­դրու­թյուն մրցակ­ցող քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան միա­վո­րում­նե­րի ա­ճող ճնշմա­ն:

Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­վան­դա­կան գոր­ծող դե­րա­կա­տար­նե­րին զու­գա­հեռ (ինչ­պի­սիք ճա­նաչ­ված և չ­ճա­նաչ­ված պե­տու­թյուն­ներն են) հե­տա­զո­տող­ներն ա­ռան­ձնաց­նում են ին­տեգ­րա­ցիոն խմբա­վո­րում­նե­րը, ոչ պե­տա­կան և­ ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ոչ առևտ­րա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը, անդ­րազ­գա­յին կոր­պո­րա­ցիա­նե­րը, սո­ցիա­լա­կան և կ­րո­նա­կան շար­ժում­նե­րը, ինչ­պես նաև ա­հա­բեկ­չա­կան ցան­ցե­րը: Ընդ ո­րում, կար­ծիք կա, որ հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում գոր­ծող դե­րա­կա­տար­նե­րի թվի զգա­լի ա­ճի հիմ­նա­կան պատ­ճա­ռը տնտե­սա­կան գլո­բա­լա­ցումն է, ո­րը հան­գեց­րել է տա­րած­քնե­րի ինք­նա­կազ­մակերպ­ման և քա­ղա­քա­կան-տնտե­սա­կան իշ­խա­նու­թյան էա­կան կեր­պա­փո­խման» [5, էջ 3-4]: Գ­լո­բա­լա­ցումը կա­րող է սահ­ման­վել որ­պես տար­բեր ինս­տի­տու­ցիո­նալ կազ­մա­վո­րում­նե­րում ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րի փո­խա­դարձ կախ­վա­ծութ­յան մե­ծա­ցում և նոր աշ­խար­հի կա­ռու­ցում ա­վե­լի շուտ ցան­ցա­յին, այլ ոչ թե աս­տի­ճա­նա­կար­գա­յին սկզբուն­քով: Տվ­յալ դեպ­քում մեզ հա­մար կար­ևոր է ընդգ­ծել, որ ցան­ցը սահ­մա­նում է հո­րի­զո­նա­կան, այլ ոչ թե ուղ­ղա­հա­յաց հա­րա­բե­րու­թյուն­ներ: Հո­րի­զո­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը են­թադ­րում են փոխ­գոր­ծակ­ցութ­յան այն­պի­սի վի­ճակ, ո­րը կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րին հնա­րա­վորւթ­յուն է տա­լիս առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին հա­մա­հունչ ար­դիա­կա­նաց­նե­լու իր «Ես»-ի ինք­նութ­յու­նը: Տվ­յալ գործ­ըն­թա­ցում ա­ռանց­քա­յին գոր­ծո­նը տեխ­նո­լո­գիա­կան հե­ղա­փո­խու­թյունն է, ո­րի արդ­յուն­քում աշ­խար­հը տե­ղե­կատ­վա­կան բազ­մա­շերտ հոս­քե­րի նոր հեր­թա­կան շրջա­պտույտ ապ­րեց. հա­ղոր­դակ­ցութ­յան նոր մի­ջոց­նե­րը վե­րա­փո­խե­ցին հա­րա­բե­րութ­յուն­ներն ինչ­պես պե­տութ­յան և հա­սա­րա­կու­թյան, այն­պես էլ տնտե­սա­կան դե­րա­կա­տար­նե­րի միջև: Այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կա­ռուց­վում են ցան­ցա­յին սկզբուն­քով, ո­րը բարձ­րաց­նում է դրա գոր­ծու­նեութ­յան հետ­ևանք­նե­րի ա­նո­րո­շութ­յան աս­տի­ճա­նը դրա կազ­մի մեջ չմտնող սուբ­յեկտ­նե­րի հա­մար: Ցան­ցի կա­ռուց­վածքն ա­ռանձ­նա­նում է ճկու­նութ­յան և հար­մար­վո­ղա­կա­նութ­յան բարձր մա­կար­դա­կով, հենց այդ պատ­ճա­ռով էլ շատ հա­ճախ այն կա­րող է լի­նել ինք­նա­վար և ս­տեղծ­վել կոնկ­րետ խնդրի լուծ­ման նպա­տա­կով` դա­դա­րեց­նե­լով իր գոր­ծու­նեութ­յու­նը տվյալ նպա­տա­կին հաս­նե­լուց հե­տո: Այս գոր­ծո­նը խոչ­ըն­դո­տում է պե­տութ­յան կող­մից ցան­ցա­յին աշ­խա­տան­քի ակ­տիվ կար­գա­վոր­ման գործ­ըն­թա­ցին: Համ­ընդ­հա­նուր վե­րահս­կո­ղութ­յան ի­րա­կա­նա­ցումն այ­սօր կամ անհ­նա­րին է, կամ պա­հան­ջում է այն­պի­սի հսկա­յա­կան բյու­րոկ­րա­տա­կան ա­պա­րա­տի գո­յութ­յուն, ո­րի պահ­պան­ման ար­ժե­քը թերևս ա­վե­լի բարձր է, քան դրա օգ­տա­գոր­ծու­մից ստաց­վող ե­կա­մուտ­նե­րը:

Ար­դի գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թա­ցում ազգ-պե­տութ­յան կեր­պա­փոխ­ման շրջա­նակ­նե­րում ինս­տի­տու­ցիո­նալ կա­ռուց­ված­քի ձևե­րից մե­կը­ մյու­սով լրիվ կամ մաս­նա­կի փո­խա­րի­նե­լու էութ­յու­նը և հե­ռան­կար­ներն ըմբռ­նե­լու հա­մար նպա­տա­կա­հար­մար ենք հա­մա­րում վեր­լու­ծել ան­ցած դա­րաշր­ջա­նի զար­գաց­ման մի­տում­նե­րը, հաս­կա­նալ, թե ինս­տի­տու­ցիո­նալ կա­ռուց­ված­քի նոր ձևե­րից ո­րոնք են ա­ռա­վել կեն­սու­նակ ե­ղել: Ն­ման վեր­լու­ծութ­յան հի­ման վրա ա­ռա­ջար­կում ենք մե­թո­դա­բան­ու­թյան ո­րոշ ուր­վագ­ծեր ար­դի գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թա­ցի և պե­տա­կան ինք­նիշ­խա­նու­թյան տրոհ­ման պատ­ճառ­նե­րի ու­սում­նա­սիր­ման հա­մար:

Այս նկա­տա­ռում­նե­րով անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում վե­րա­դառ­նալ եվ­րո­պա­կան պատ­մութ­յան այն ժա­մա­նա­կաշր­ջա­նին, երբ ինք­նիշ­խան պե­տու­թյունն իր ինս­տի­տու­ցիո­նա­լաց­ված կա­ռուց­ված­քով դառ­նում է կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վետ ձևի գե­րա­կա խա­ղա­ցող: Ինք­նիշ­խան պե­տու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին հա­մա­կար­գի կա­յա­ցու­մը հա­մար­վում է 1648 թվա­կա­նը, երբ Վեստ­ֆալ­յան հաշ­տութ­յան պայ­մա­նագ­րե­րի ստո­րագր­մամբ ա­վար­տ­վեց Ե­րես­նամ­յա պա­տե­րա­զմը: Վեստ­ֆա­լից իր ի­րա­վա­կան ամ­րա­գրու­մը գտավ ո­րո­շա­կի բնու­թագ­րե­րով օժտ­ված ինք­նիշ­խան պե­տու­թյու­նը, ո­րոնք վեր­ջի­նիս թույլ էին տա­լիս հաղ­թել ինս­տի­տու­ցիո­նալ այ­լընտ­րան­քա­յին միա­վո­րում­նե­րի մրցակ­ցու­թյու­նը: Այդ ա­ռու­մով ա­ռան­ձնաց­վում են պե­տա­կան իշ­խա­նութ­յան հետև­յալ բնո­րոշ գծե­րը`

  1. ո­րո­շա­կի տա­րա­ծութ­յան հստակ սահ­ման­ներ և­ եր­կա­րատև գո­յատ­ևում ժա­մա­նա­կի մեջ,
  2. հա­մե­մա­տա­բար կա­յուն քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի գո­յութ­յուն և­ արդ­յու­նա­վետ գոր­ծունեություն,
  3. լե­գի­տի­մա­ցում բնակ­չութ­յան կող­մից, որն ար­տա­հայտ­վում է գե­րա­գույն իշ­խա­նութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան բուն գա­ղա­փա­րի ըն­դուն­մամբ,
  4. գե­րա­գույն իշ­խա­նութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան բուն գա­ղա­փա­րի ըն­դուն­ման նկատ­մամբ լո­յա­լութ­յան պահ­պա­նում [2, էջ 12-16]:

Նշ­ված հատ­կա­նիշ­նե­րին Մ. Խար­դթին և Ա. Նեգ­րին ա­վե­լա­ց­րել են եր­կա­րատև հա­մա­տեղ կե­ցութ­յան արդ­յուն­քում ձեռք բեր­ված ինք­նու­թյուն` ո­րո­շա­կի հա­մե­մա­տա­բար ան­փո­փոխ և լե­գի­տի­մաց­ված տա­րած­քի սահ­ման­նե­րում[4, 18]: Այս հա­մա­տեքս­տում նրանք կարծում են, որ ազգ- պե­տու­թյա­նը հա­ջող­վեց իր մեջ հա­մա­տե­ղել քա­ղաք-պե­տութ­յան և կայս­րութ­յան դրա­կան բնու­թագ­րե­րը: Կայս­րութ­յուն­ներն օժտ­ված լի­նե­լով ռազ­մա­կան հզո­րութ­յամբ՝ ոչ արդ­յու­նա­վետ ին­տեգր­ված կա­ռույց­ներ են և­ ի զո­րու չեն բնակ­չութ­յան մեծ մա­սին մաս­նա­կից դարձ­նել ընդ­հա­նուր ինք­նութ­յան կերտ­ման քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցնե­րին: Այս հան­գա­մանքն իր հեր­թին հան­գեց­նում էր մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի ոչ ար­դյու­նա­վետ օգ­տա­գործ­մա­նը և գե­րա­գույն իշ­խա­նու­թյան նկատ­մամբ լո­յա­լութ­յան նվա­զեց­մա­նը` կայս­րու­թյան բնա­կիչ­նե­րի մեծ մա­սի կող­մից սոց­իա­լա­կան միա­վո­րու­մը չէր դիտ­վում որ­պես բարձ­րա­գույն ար­ժեք: Քա­ղաք-պե­տութ­յու­նն արդ­յու­նա­վետ օգ­տա­գոր­ծեց մարդ­կա­յին կա­պի­տա­լը և ս­տեղ­ծեց կա­ռա­վար­ման այն­պի­սի հա­մա­կարգ, ո­րի դեպ­քում գործ­նա­կա­նում բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րը մաս­նակ­ցում էին քա­ղա­քա­կան կյան­քին, ին­չը բարձ­րաց­նում էր նրանց քա­ղա­քա­կան լո­յա­լու­թյան մա­կար­դա­կը: Սա­կայն քա­ղաք-պե­տութ­յու­նը չկա­րո­ղա­ցավ լու­ծել ար­դեն գո­յութ­յուն ու­նե­ցող կա­ռուց­ված­քի մեջ նոր տա­րածք­նե­րի և դ­րանց բնակ­չութ­յան ներ­գրավ­ման հիմ­նախն­դի­րը: Միայն ազգ-պե­տու­թյա­նը հա­ջող­վեց միա­վո­րել կայս­րութ­յան և քա­ղաք-պե­տու­թյուն­նե­րի ու­ժեղ կող­մե­րը [2, էջ 10-11]:

Փաս­տո­րեն, ազգ պե­տութ­յան ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի սկիզ­բը XII-XIII-րդ դա­րե­րում Եվ­րո­պա­յում հա­րա­բե­րա­կան կա­յու­նութ­յան ժա­մա­նա­կաշր­ջանն է, երբ ա­վարտ­վեց գաղ­թե­րի, ար­շա­վանք­նե­րի և ն­վա­ճում­նե­րի եր­կա­րատև դա­րաշր­ջա­նը և հա­մե­մա­տա­կան անվ­տան­գու­թյուն ա­պա­հով­եց [6, էջ 16-17]: Անվ­տան­գութ­յան և­ ար­դա­րա­դա­տութ­յան ա­պա­հո­վու­մը դար­ձավ ինք­նիշ­խան պե­տու­թյան նոր ձևա­վոր­վող կա­ռա­վա­րող է­լի­տա­նե­րի ա­ռաջ­նա­հերթ խնդի­րը, ո­րի պայ­ման­նե­րում միայն հնա­րա­վոր ե­ղավ ստա­նալ բնակ­չու­թյան ա­ջակ­ցութ­յու­նը: Սա­կայն ինք­նի­շխա­նու­թյունը և գե­րիշ­խա­նութ­յունը որ­պես պե­տու­թյան կա­յաց­ման հիմ­նա­կան ար­ժե­ք ըն­կա­լե­լու հա­մար հա­մադր­վեց ռազ­մա­կան մրցու­նա­կութ­յան հետ, ո­րն ար­տա­ցոլ­վեց պե­տութ­յան ներ­քին կա­ռուց­ված­քի վրա՝ պա­հա­ն­ջե­լով զանգ­վա­ծա­յին ֆիս­կալ ա­պա­րա­տի և մշ­տա­կան գոր­ծող ազ­գա­յին բա­նա­կի ստեղ­ծում: Այս հա­մա­տեքս­տում «­Կոն­սո­լի­դաց­ված պե­տութ­յան» ձևա­վոր­մանն ու կա­յաց­մա­նը նվիր­ված իր աշ­խա­տանք­նե­րում Չ. Տիլ­լին պնդում է, որ միջ­պե­տա­կան և ներ­պե­տա­կան փոխ­գոր­ծակ­ցութ­յան հիմ­նա­կան օբ­յեկ­տը վե­րա­հս­կո­ղու­թյունն է տա­րած­քի և դ­րա բնակ­չութ­յան նկատ­մամբ, հենց այդ պատ­ճա­ռով էլ պե­տութ­յուն­ներն ա­ռա­ջա­ցան որ­պես ռազ­մա­կան ո­լոր­տում մրցակ­ցութ­յան արդ­յունք, երբ ռազ­մա­կան ա­ռա­վե­լութ­յու­նը թույլ էր տա­լիս ընդ­լայ­նել այդ վե­րահս­կո­ղութ­յան սահ­ման­նե­րը [6, էջ 4]: Վե­րահս­կո­ղութ­յան ընդ­լայն­ման գոր­ծիք­ներ էին տա­րա­տե­սակ ռե­սուրս­նե­րը, ո­րոնց հա­րա­բե­րա­կան առ­կա­յու­թյու­նով պայ­մա­նա­վոր­վում էր տի­րա­կալ­նե­րի կող­մից կի­րառ­վող ռազ­մա­վա­րու­թյու­նը: Տիլ­լին թվար­կում է ռազ­մա­վա­րութ­յուն­նե­րի մի քա­նի տար­բե­րակ`

  1. բռնութ­յան վրա հիմն­ված ռազ­մա­վա­րութ­յուն (coercion-intensive), ո­րի ժա­մա­նակ տի­րա­կալ­նե­րը պա­տե­րազ­մի հա­մար անհ­րա­ժեշտ ռե­սուրս­նե­րը գան­ձում էին սե­փա­կան կամ գրավ­ված տա­րածք­նե­րի գյու­ղա­կան բնակ­չութ­յու­նից, ինչն ու­ղեկց­վում էր զանգ­վա­ծա­յին վար­չա­կան և ֆիս­կալ ա­պա­րատ­նե­րի ստեղ­ծու­մով;
  2. կա­պի­տա­լի վրա հիմն­վող ռազ­մա­վա­րութ­յուն (capital-intensive), ո­րի ժա­մա­նակ ռազ­մա­կան ու­ժի ժա­մա­նա­կա­վոր օգ­տա­գործ­ման կամ ձեռք­բեր­ման հա­մար (օրինակ՝ վարձ­կան­նե­րի) նրանք հա­մա­ձայ­նու­թյուն էին կնքում վաղ կա­պի­տա­լիստ­նե­րի հետ (առևտ­րա­կան­նե­րի և բան­կիր­նե­րի), ո­րոնց շա­հե­րը ան­կաս­կած հաշ­վի էին առն­վում: Միա­ժա­մա­նակ, հսկա­յա­կան պե­տա­կան կա­ռույց­ներ ստեղ­ծե­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն այլևս չկար:
  3. ռազ­մա­վա­րութ­յուն, ո­րի հիմ­քում ըն­կած էր բռնութ­յան և կա­պի­տա­լի միա­ժա­մա­նակ­յա օգ­տա­գոր­ծու­մը (capitalized coercion), ո­րի ժա­մա­նակ տի­րա­կալ­նե­րը ռե­սուրս­ներ էին ստա­նում թե ա­ռա­ջին և թե երկ­րորդ սո­ցիա­լա­կան խմբե­րից, սա­կայն դրա վրա ա­վե­լի մեծ ջան­քեր էին գոր­ծադ­րում, քան ա­ռա­ջին եր­կու դեպ­քե­րում: Տի­րա­կա­լի կող­մից օգ­տա­գործ­վող ռազ­մա­վա­րութ­յու­նով էր պայ­մա­նա­վոր­ված պե­տութ­յան այս կամ այն տի­պի զար­գա­ցու­մը` ա­ռա­ջին դեպ­քում ձևա­վոր­վում էին կայս­րու­թյուն­ներ, ո­րոնք գո­յատ­ևում էին տուր­քեր հա­վա­քե­լու հաշ­վին, երկ­րորդ դեպ­քում ա­ռա­ջա­նում էին դրվա­գա­յին ինք­նիշ­խա­նութ­յան ձևեր, եր­րորդ դեպ­քում` ազգ-պե­տութ­յուն:

Այս դիր­քո­րո­շու­մը հա­մընկ­նում է Տ. Էրտ­մա­նի կար­ծի­քի հետ. «­Ներ­կա­յումս ժա­մա­նա­կա­կից պե­տութ­յան ձևա­վոր­ման գործ­ըն­թացն ու­սում­նա­սի­րող­նե­րի շար­քում գո­յութ­յուն ու­նի ընդ­հա­նուր կոն­սե­սուս այն հար­ցով, որ պա­տե­րազ­մը, եր­բեմն այլ գոր­ծոն­նե­րի հա­մա­դր­մամբ, այն գլխա­վոր պատ­ճառն էր, որ ստի­պեց տի­րա­կալ­նե­րին ա­դա­պտաց­նել քա­ղա­քա­կան հա­մա­կար­գե­րը, ինչ­պես նաև ընդ­լայ­նել և ռա­ցի­ո­նա­լաց­նել պե­տա­կան ա­պա­րա­տը` ռազ­մա­կան ո­լոր­տում մրցակ­ցու­թյան ա­պա­հով­ման նպա­տա­կով» [7, էջ 4]: Այս­պի­սով, հենց այս գոր­ծոնն էլ ա­ռանց­քա­յին ազ­դե­ցութ­յուն ու­նե­ցավ վաղ Մո­դեռ­նի դա­րաշր­ջա­նի Եվ­րո­պա­յում քա­ղա­քա­կան հա­մա­կար­գե­րի ինս­տի­տու­ցիո­նալ կա­ռուց­ված­քի ար­դիա­կա­նաց­ման վրա: Այ­սինքն՝ սո­ցիա­լա­կան ցան­կա­ցած տե­սակ (ե­կե­ղե­ցի, քա­ղաք-պե­տութ­յուն, քա­ղաք­նե­րի լի­գա, կո­մու­նա­նե­րի միու­թյան ինս­տի­տուտ­ներ, միանձ­նու­հի­նե­րի և­ աս­պե­տա­կան միա­բա­նու­թյուն­ներ, առևտ­րա­յին խո­շոր ըն­կե­րու­թյուն­ներ) պահ­պա­նե­ցին հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յուն միայն մեկ պայ­մա­նով՝ նախ՝ հրա­ժար­վե­ցին ի­րենց բա­ցար­ձակ գե­րա­կա­յութ­յան հա­վակ­նութ­յուն­նե­րից, ա­պա ճա­նաչ­ե­ցին Վեստ­ֆալ­յան հա­մա­կար­գի սկզբունք­նե­րը: Սա­կայն դրանց ի­րա­վունք էր վե­րա­պահ­վել մաս­նակ­ցե­լու մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում` օ­րի­նակ Շ­վեյ­ցար­իա­յի Հա­մա­դաշ­նութ­յան ան­կա­խու­թյու­նը Հ­ռո­մի սուրբ կայս­րութ­յու­նից վերջ­նա­կա­նա­պես ամ­րագր­վեց հենց 1648թ., իսկ Վա­տի­կա­նը, որն օժտ­ված էր հզոր կազ­մա­կեր­պ­չա­կան ցան­ցով, միշտ էլ ակ­տիվ խա­ղա­ցող է ե­ղել եվ­րո­պա­կան թա­տե­րա­բե­մում: Ուս­տի X-XII դա­րե­րից սկսած՝ տնտե­սա­կան զար­գա­ցումն ա­նուղ­ղա­կիո­րեն առնչ­վեց նաև սո­ցիա­լա­կան կազ­մա­կեր­պ­ման այլ ձևե­րի հետ: Այս­պես՝ Խա­չակ­րաց ար­շա­վանք­նե­րի սկիզ­բը պետք է դի­տար­կել ոչ թե սրբա­զան հո­ղերն ան­հա­վատ­նե­րից ա­զա­տա­գրե­լու հա­մար մղվող գա­ղա­փա­րա­կան քա­րոզ­չա­կան պա­տե­րազ­մնե­րի տե­սա­նկյու­նից, այլ որ­պես զուտ քա­ղա­քա­կան-առևտ­րա­յին ձեռ­նարկ, ո­րը ոչ միայն հսկա­յա­կան շա­հա­բա­ժին­ներ բե­րեց հզո­րա­ցող պա­պա­կան պե­տու­թյա­նը, այլև Եվ­րո­պա­յի մար­գի­նալ աշ­խա­տու­ժին ուղ­ղոր­դեց դե­պի սրբա­զան գոր­ծու­նեու­թյան: Ուս­տի Խա­չակ­րաց ար­շա­վանք­նե­րը եվ­րո­պա­կան տնտե­սա­կան էքս­պան­սիա­յի ան­քակ­տե­լի մասն են: Ջե­նո­վա­յի և Վե­նե­տի­կի հան­րա­պե­տու­թյուն­նե­րի տնտե­սա­կան պատ­մու­թյան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը վկա­յում են, որ հենց Խա­չա­կիր­նե­րի պե­տութ­յուն­նե­րի հիմն­ման ար­դյուն­քում էլ սերտ կա­պեր հաս­տատ­վե­ցին Մեր­ձա­վոր Արևել­քի երկր­նե­րի հետ, և խար­խլվեց Բ­յու­զան­դիա­յի գե­րիշ­խա­նութ­յու­նը Սև­ծով­յան նե­ղուց­նե­րով անց­նող առևտ­րա­յին ու­ղի­նե­րի նկատ­մամբ
[10, էջ 131–146]:

Այ­նու­հետև, XIV դա­րից կա­սեց­ված ժան­տախ­տի հա­մա­ճա­րա­կի և Հյու­սի­սա­յին ու Հա­րա­վա­յին Եվ­րո­պա­յի միջև կա­պե­րի ակ­տի­վա­ցու­մից հե­տո Ֆ­լո­րեն­ցիա­յում խո­շոր ըն­տա­նե­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի ձևա­վո­րու­մը նոր թափ հա­ղոր­դեց Եվ­րո­պա­յի տնտե­սա­կան վե­րել­քին: Ըն­տա­նե­կան ըն­կե­րութ­յուն­նե­րը, հա­մա­կար­գե­լով բան­կա­յին գոր­ծը, սպա­սար­կում էին Պա­պին և Եվ­րո­պա­յի թա­գա­վո­րա­կան պա­լատ­նե­րը: Ֆ­լո­րեն­ցիա­յի խո­շոր առևտ­րա­յին տնե­րը գոր­ծում էին Եվ­րո­պա­յում և դի­վեր­սի­ֆի­կաց­նում էին ի­րենց բիզ­նե­սը` դրա­նով իսկ հիմք դնե­լով եվ­րո­պա­կան ազ­գա­յին բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րի, ո­րոնք ձևա­վոր­վե­ցին Նոր աշ­խար­հի հետ առև­տուր սկսե­լու հա­մար: Ի­րենց հեր­թին այս ըն­կե­րութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պա­կան մո­դե­լը հիմք հան­դի­սա­ցավ ար­դի անդ­րազ­գա­յին կոր­պո­րա­ցիա­նե­րի հա­մար: Մե­դի­չի ըն­տա­նի­քը, նախ­քան իշ­խա­նութ­յան կգար Ֆլո­րեն­ցիա­յում, իր հա­ճա­խորդ­նե­րից մի ամ­բողջ կու­սակ­ցութ­յուն ստեղ­ծեց` վերջինիս աջակցություն ցուցաբերելով լայ­նա­մասշ­տաբ բան­կա­յին ցան­ցի շրջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վող ֆի­նան­սա­կան գոր­ծա­ռույթ­նե­րից ստաց­վող ե­կա­մուտ­նե­րի հաշ­վին [8, էջ 20-21]: Այս­պի­սով, X-XV դա­րե­րում բո­լոր այ­լընտ­րան­քա­յին կազ­մա­վո­րում­նե­րը տար­բեր չա­փե­րով օժտ­ված էին ի­րենց ան­դամ­նե­րի կող­մից ո­րո­շա­կի լո­յա­լութ­յամբ և­ անհ­րա­ժեշտ տա­րած­քա­յին ինք­նա­կազ­մա­կեր­պմամբ: Բա­ցի այդ, ի­րա­կա­նում նրանց էր պատ­կա­նում քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յան ո­րո­շա­կի բա­ժին` սե­փա­կան «հա­ճա­խորդհպա­տակ­նե­րի» նկատ­մամբ:

Եվ­րո­պա­կան տի­պի ազգ-պե­տա­կան հա­մա­կար­գի հե­տա­գա զար­գաց­ման հա­մար վճռա­կան դար­ձավ XV դա­րի վեր­ջից մինչև XVII դա­րի սկիզբն ըն­կած ժա­մա­նա­կա­շրջա­նը: Վեստ­ֆա­լից հե­տո ազգ-պե­տու­թյու­նը դա­ր­ձավ քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան ինք­նո­րոշ­ված միա­վոր, քա­նի որ իր վրա վերց­րեց ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ վա­րե­լու և­ անվ­տան­գու­թյուն ա­պա­հո­վե­լու գե­րա­կա դե­րը: Փաս­տո­րեն, ել­նե­լով մի­ջազ­գա­յին թա­տե­րա­բե­մում գրա­ված իր մե­նա­շնոր­հա­յին ի­րա­վուն­քից, այն կա­րո­ղա­ցավ ոչ միայն վե­րահս­կել X դա­րից պե­տու­թյան հետ մրցակ­ցող և ն­րան հա­վա­սար մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում մաս­նակ­ցող տար­բեր ինս­տի­տու­ցիո­նալ ձևա­վոր­ում­նե­րին, այլև ստի­պեց նրանց ինք­նա­կազ­մա­կերպ­վել իր շա­հ­ե­րի տի­րույթ­նե­րում կամ ընդ­հան­րա­պես վե­րա­նալ Եվ­րո­պա­յի քար­տե­զից: Արդ­յուն­քում աշ­խար­հը դար­ձավ պե­տու­թյու­նա­կենտ­րոն և հիե­րար­խիկ:

 Ար­դի գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թաց­նե­րում մարդ­կութ­յու­նը վկա է հա­կա­ռակ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի` պե­տա­կան կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տու­թյու­նը­ պայ­մա­նա­վոր­ված է ա­պա­կենտ­րո­նաց­ման մա­կար­դա­կով, գնա­լով ա­վե­լի շատ դե­րա­կա­տար­ներ են ազ­դում քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման և­ ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման վրա: Սա­կայն նորա­նկա­խա­ցած պե­տութ­յուն­նե­րի գոր­ծու­նեութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յունն ուղ­ղա­կի կախ­վա­ծութ­յան մեջ է կեր­պա­փոխ­ման ժա­մա­նակ ա­ռա­ջա­ցած քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րից, ո­րոնց պա­րա­գա­յում ժո­ղովր­դա­վա­րա­կան բա­րե­փո­խում­նե­րը շա­րու­նա­կա­կան բնույթ չու­նեն: Արդ­յուն­քում «չ­կա­յա­ցած պե­տու­թյուն» ան­վան­ված այդ միա­վոր­նե­րում տե­ղի է ու­նե­նում ոչ թե պե­տութ­յան ինս­տի­տու­ցիո­նա­լաց­ված իշ­խա­նութ­յան պատ­վի­րա­կում, այլ նոր դե­րա­կա­տար­նե­րի կող­մից դրանց «ինք­նութ­յան սե­փա­կա­նա­շնորհ­ման» գոր­ծըն­թաց: Ն­կա­տենք, որ հա­ճախ նման կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ի­րենց վրա են վերց­նում պե­տութ­յան հա­մար ա­վան­դա­կան խնդիր­նե­րի լու­ծու­մը: Ակն­հայտ է, օ­րի­նակ, որ Հ­յու­սի­ս-ատ­լանտ­յան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պութ­յունն ա­պա­հո­վում է ԵՄ այն երկր­նե­րի ան­վտան­գու­թյու­նը, ո­րոնք պատ­րաստ չեն (կամ մի­գու­ցե անհ­րա­ժեշտ չեն հա­մա­րում) զգա­լի ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ տրա­մա­դրե­լու բյու­ջեի այդ հոդ­վա­ծին: Ու­շագ­րավ են նաև ՄԱԿ-ի անվ­տան­գութ­յան խորհր­դի ո­րո­շ­ում­նե­րը, ո­րոնք, վեր­ջին ժա­մա­նակ­ներս (Ի­րա­քի, Աֆ­ղանս­տա­նի և Սի­րիա­յի ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ժա­մա­նակ) փոր­ձե­ցին ի­րենց վրա վերց­նել մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում պե­տա­կան իշ­խա­նութ­յան գոր­ծա­դիր և­ օ­րենս­դիր ճյու­ղե­րի գոր­ծա­ռույթ­նե­րը՝ ա­պա­ցու­ցե­լով ի­րենց երկ­դի­մու­թյու­նը: Ար­դի անդ­րազ­գա­յին ըն­կե­րութ­յուն­նե­րը (ԱԱՀ) տնօ­րի­նում են վիթ­խա­րի ռե­սուրս­ներ, ո­րոնք մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցում են ա­ռան­ձին ինք­նիշ­խան պե­տութ­յուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Ու­նե­նա­լով ըն­դար­ձակ ցանց և միա­վո­րե­լով մարդ­կանց կազ­մա­կեր­պա­կան ա­ռու­մով, այլ ոչ թե ազ­գա­յին պատ­կա­նե­լութ­յամբ, աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լով տասն­յակ հա­զա­րա­վոր մարդ­կանց` նրանք հա­մա­պա­տաս­խան քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով ճնշում են գոր­ծա­դրում ազ­գա­յին կա­ռա­վա­րութ­յուն­նե­րի վրա: Այն­պի­սի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ինչ­պի­սիք են Առևտ­րի հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը, Հա­մաշ­խար­հա­յին բան­կը, Ար­ժույ­թի հա­մաշ­խար­հա­յին հիմ­նա­դրա­մը, խրա­խու­սում են ԱԱՀ-նե­րի ամ­րապն­դու­մը` ու­նի­ֆի­կաց­նե­լով օ­րի­նա­կան դա­շտը նրանց գոր­ծու­նեութ­յան հա­մար և հա­մա­հար­թեց­նե­լով տար­բե­ր­ու­թյուն­նե­րը ազ­գա­յին օ­րենսդ­րու­թյուն­նե­րում:

Այ­նու­հան­դերձ, խո­սել պե­տու­թյան ինս­տի­տու­տի «վախ­ճա­նի» «վե­րաց­ման» կամ «փո­շիաց­ման» մա­սին ան­նպա­տա­կա­հար­մար է, խոս­քը ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի ի­րա­վա­սու­թյան ա­վան­դա­կան ո­լորտ­նե­րում ա­վե­լի շուտ կազ­մա­կերպ­ման նոր ձևե­րի զար­գաց­ման մա­սին է: Ն­ման պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի ա­ռանց­քա­յին բնու­թագ­րի­չը մեծ ա­նո­րո­շութ­յունն է, ա­պա­գա­յի նկատ­մամբ անվս­տա­հութ­յու­նը և դ­րա ա­նո­րո­շութ­յու­նը` զար­գաց­ման այ­լընտր­անք­նե­րի լայն ընտ­րութ­յան առ­կա­յու­թյան ա­ռու­մով: Միա­ժա­մա­նակ փաս­տենք, որ գլո­բա­լաց­ման գործ­ըն­թաց­ում ի­րենց բնույ­թով տար­բեր դե­րա­կա­տար­նե­րի առ­կա­յութ­յու­նը չի ե­րաշ­խա­վո­րում, որ մրցակ­ցա­յին պայ­քա­րի արդ­յուն­քում կմնա միայն մեկ գե­րա­կա­յող դե­րա­կա­տար: Ակն­հայտ է, որ ինս­տի­տու­ցիո­նալ կա­ռուց­ված­քա­յին ներ­կա­յումս գո­յութ­յուն ու­նե­ցող տա­րա­բնույթ ձևե­րը, ի­րենց կար­գա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան, կա­տա­րում և կա­տա­րե­լու են պե­տութ­յան գոր­ծա­ռույթ­նե­րը փոխլ­րաց­նող գոր­ծա­ռույթ­ներ:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Аттали Ж., На пороге нового тысячелетия. М., 1993.
  2. Кафлен Ш., Есть ли будущее у национального государства? // dialogs. org.ua/crossroad_full. php?m.
  3. Кревельд, Мартин ван. Расцвет и упадок государства, пер. с англ. под ред. Ю. Кузнецова и А. Макеева, М.: ИРИСЭН, 2006.
  4. Хардт М., Негри А. Империя. М. 2004.
  5. Гидденс Э., Ускользяющий мир: как глобализация меняет нашу жизнь, М.: “Весь мир”, 2004; Бауман 3. Глобализация. Последствия для человека и общества ,Пер. с англ. М.: Изд. «Весь Мир», 2004..
  6. Cities and the Rise of States in Europe, A.D. 1000 to 1800. Ed. by Tilly C. and Blockmans W. P. Boulder.
  7. Ertman T.. Birth of the Leviathan. Building States and Regimes in Medieval and Early Modern Europe. 1999 Cambridge.
  8. Hale J. R. Florence and the Medici: the Pattern of Control. 2001(1977).
  9. Хабермас Ю., Европейское национальное государство: Его достижения и предели. О прошлом и будущем суверенитета и гражданства/Андерсон Б., Бауер О., Хрох М. и др.; Пер. с англ. и нем., М.: Праксис, 2002, сс. 364-380.
  10. Tilly Ch. States and Nationalism in Europe 1492-1992 // Theory and Society. 1994. Vol. 23. № 1.
  11. Хобсбаум Э. Нации и национализм после 1780 года.

 http://aleksandr-kommari.narod.ru/hobsbaum_nacii.html (03.30 2014).


МАРИАМ МАРГАРЯН

Академия государственного управления РА, Заведующий кафедрой политического управления и политического анализа,
доктор политический наук, профессор

 

ОСОБЕННОСТИ МОДЕРНИЗАЦИИ НАЦИОНАЛЬНОГО ГОСУДАРСТВА В ПРОЦЕССЕ ГЛОБАЛИЗАЦИИ

В статье в сравнении рассмотрены закономерности и особенности мо­дер­низации национального государства в Европе (после Вестфальс­кого договора 1648г.) и образованных после распада СССР новых независимых республиках. Если исторически в Европе нацио­нальные государства сформировались в качестве государст­воцент­рич­ных и иерархичных инститов, то в современных процессах глоба­ли­зации его эффективность обусловлена уровнем децентрализации. В результате сформировались “несостоявшиеся государства”. Автор при­держивается мнения, что преодоление политических кризисов пред­полагает модернизацию национального государства с целью раз­вития собственного “Я” и обеспечения конкурентоспособности, в про­ти­вовес растущему давлению со стороны соперничащих политических и экономических единиц.

Ключевые слова: национальное государство, суверенитет, гло­баль­ное управление, империя, новый институционализм, социально-политические сети, децентрализация.

MARIAM MARGARYAN

Public Administration Academy of the RA,

Head of the Chair of Political Administration and Political Analysis,

 Doctor, Professor in Political science

SPECIFICS OF MODENIZATION OF THE NATIONAL STATE IN PROCESS OF GLOBALIZATION

In the article in comparison are researched regularities and specifics of modernization of the national state in Europe (after Westphalia treaty of 1648) and newly formed independent post-soviet republics. If historically national states in Europe were formed as state-centered and hierarchic institutions, but their effectiviness in modern globalization processes is determined by the level of decentralization. As a result failed states were formed. The author thinks that overcoming of politcal crisises assume modernization of national state to preserve its own role and competitiveness as a response to rising pressure from rivalry political and economic units.

Keywords: national state, sovereignty, global governance, empire, new institutionalism, sociopolitical networks, decentralization.

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: