ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ


Աշխատանքում ու­սում­նա­սիր­ված է հայ­կա­կան Վե­րածնն­դի գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը Գր. Նա­րե­կա­ցու (951-1003 թթ.) ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գում: Հիմք ըն­դու­նե­լով «ես»-ի ինք­նա­կա­յաց­ման ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յու­նը` շեշ­տադր­ված է ինք­նա­կա­ռա­վար­ման գե­րա­կա­յութ­յու­նը: Հե­ղի­նակ­ի կար­ծի­քով Նա­րե­կա­ցու ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գը հիմն­ված է նեոպ­լա­տո­նա­կան «Ճա­նա­չի՛ր­ ինքդ քեզ», «Պահ­պա­նի՛ր ­հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­նե­րը» և «Եր­ջա­նիկ է նա, ով երևույթ­նե­րի միջև ե­ղած կապն է հաս­կա­նում» սկզբունք­նե­րի վրա: Փորձ է ար­վել զու­գա­մի­տել Գ. Նա­րե­կա­ցու և Նո­բել­յան մրցա­նա­կի դափ­նե­կիր (1973թ.) Կ. Լո­րեն­ցի նեոպ­լա­տո­նա­կա­նութ­յան ըմբռ­նում­նե­րը, և դրանք մեկ­նա­բա­նել նո­րո­վի:

Գրի­գոր Նա­րե­կա­ցին (951-1003 թթ.)` որ­պես հայ­կա­կան Վե­րածնն­դի գա­ղա­փա­րա­խոս, ապ­րել և ստեղ­ծա­գոր­ծել է Բագ­րա­տուն­յաց և Արծ­րուն­յաց թա­գա­վո­րութ­յուն­նե­րի տի­րա­պե­տութ­յան մի այն­պի­սի ժա­մա­նա­կա­շրջա­նում, երբ հա­յե­րի դեմ Բյու­զան­դա­կան կայս­րութ­յան դա­վե­րը զու­գակց­վում էին ա­րա­բա-բյու­զան­դա­կան հո­վա­նա­վո­րութ­յու­նը վա­յե­լող ա­ղան­դա­վո­րա­կան շար­ժում­նե­րով: Այս­պի­սի սո­ցիալ-քա­ղա­քա­կան, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան և մշա­կու­թա­յին տրոհ­վա­ծութ­յան պայ­ման­նե­րում Նարե­կա­ցին իր ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գի հիմ­քում դրեց ինքն­ակա­ռա­վար­ման գե­րա­կա­յութ­յու­նը` փոր­ձե­լով հա­մա­կարգ­ված պա­տաս­խա­նել հետևյալ հար­ցե­րին. արդ­յո՞ք ­միջմ­շա­կու­թա­յին տա­րա­ծութ­յուն­նե­րում գտնվող մար­դիկ ի­րենց պաշ­տա­մուն­քով, հա­վա­տով և ապ­րած ընդ­հա­նուր կյան­քով կա­րո­ղա­նում են ինք­նա­հաս­տատ­վել, ինք­նադրսևոր­վել և ինք­նաի­րաց­վել, թե՞ նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը, ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, գոր­ծո­ղութ­յուն­ներ է կա­տա­րում՝ չհաս­կա­նա­լով մար­դու գե­րա­գույն էութ­յու­նը՝ ա­րա­րել, ստեղ­ծել, ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յան մի­ջո­ցով ապ­րել Բարձր­յա­լի շնոր­հած կյան­քը:

Գր. Նա­րե­կա­ցին` ժա­մա­նա­կի փայ­լուն կրթութ­յուն ստա­ցած փի­լի­սո­փան, քա­ղա­քա­գե­տը, ան­տիկ և քրիս­տոն­յա բնագ­րե­րի զու­գա­միտ­ման օգ­նութ­յամբ ու­սում­նա­սի­րում է Մար­դուն՝ մի նոր աս­տի­ճա­նի բարձ­րաց­նե­լով նեոպ­լա­տո­նա­կա­նութ­յու­նը: Վեր­ջի­նիս ա­մե­նա­ճա­նաչ­ված ներ­կա­յա­ցու­ցիչ Պլո­տի­նիո­սի մո­տե­ցում­նե­րը առ­կա են Նա­րե­կա­ցու ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գում: Ինչ­պես հա­վաս­տում է պատ­մա­բան Ա. Ստե­փան­յա­նը, □Մարդ էա­կը, հա­մա­ձայն Պլո­տի­նիո­սի, հա­մադ­րա­կան բարդ կա­ռույց է՝ բաղ­կա­ցած եր­կու ներ­հակ բա­ղադ­րիչ­նե­րից: Դրան­ցից մե­կը՝ հո­գե­ղե­նա­ցած մար­մի­նը կամ մարմ­նա­ցած հո­գին, արդ­յունք է հո­գու ցան­կա­կան հատ­վա­ծի և նյու­թի մեր­ձեց­ման: Այն ապ­րում է ա­ռօ­րեա­կան (կամ հա­սա­րակ) կյան­քով՝ տրված մարմ­նա­կան հա­ճույք­նե­րին ու տա­ռա­պանք­նե­րին: Մյուս բա­ղադ­րի­չը նույ­նա­կան է հո­գու բա­նա­կան հատ­վա­ծին, □… ո­րը վեր է մարմ­նից և ո­րին պատ­կա­նում են վե­րըն­թաց շար­ժու­մը, գե­ղե­ցիկն ու աստ­վա­ծա­յի­նը□ [II, 3, 9, 20-25]: Նա մեր հո­գեմ­տա­վոր բա­րե­կե­ցութ­յան աղբ­յուրն է, ո­րի շնոր­հիվ □մենք ինք­ներս ենք□:

Մարդ­կա­յին կյան­քի գե­րա­գույն ի­մաստն ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման ճի­գով աստ­վա­ծա­կերպ դառ­նալն է [I, 1, 3, 10]: Ըստ ո­րում, այդ գոր­ծըն­թա­ցը կա­յա­նում է մար­դու բա­րո­յա­կան ա­ռա­քի­նութ­յուն­նե­րի ձ­ևա­վոր­ման ճա­նա­պար­հով, «…որ­պես­զի ա­մեն ոք են­թարկ­վի իր [մեջ առ­կա] կա­ռա­վա­րող սկզբին, ինչ­պես զին­վո­րը հրա­մա­նա­տա­րին» [III, 3, 13, 25]: Ան­տա­րա­կույս, «կա­ռա­վա­րող սկիզ­բը» բա­նա­կան հատ­վածն է, ո­րին պետք է են­թարկ­վի մարմ­նա­կա­նը: Այլ խոս­քով` Պլո­տի­նիո­սը մարդ էա­կին դի­տար­կում է իբրև են­թար­կե­լու և են­թարկ­վե­լու հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ամ­բող­ջութ­յուն□ [1, էջ XXXVI-XXXVII]: Զու­գա­մի­տե­լով Մար­դու, ըն­տա­նի­քի, պո­լի­սի, հա­նու­րի գո­յա­կար­գի հիմ­քը կազ­մող ար­ժեք­նե­րը` Նա­րե­կա­ցին մշա­կում է Մար­դու մա­սին իր հա­յե­ցա­կար­գը՝ ցան­կա­նա­լով ինք­նա­կա­ռա­վար­ման գե­րա­կա­յութ­յան մի­ջո­ցով միա­վո­րել անց­յալ-ներ­կա-ա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան մեջ հա­յի ես-ե­րի ճա­նա­չո­ղութ­յան եզ­րե­րը:

Ճա­նա­չո­ղութ­յունն իր բազ­մա­չափ բնույ­թով ամ­բող­ջա­նում է ան­տիկ և քրիս­տո­նեա­կան բնագ­րե­րով, ո­րոնք էլ Գր. Նա­րե­կա­ցու ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գին հա­մա­տիե­զե­րա­կան մտայ­նութ­յուն են նե­րար­կում: Այս հեն­քի վրա էլ գրո­ղը ու­սում­նա­սի­րում է մար­դուն` ներ­կա­յաց­նե­լով ինչ­պես Աստ­վա­ծա­յին լույ­սի, բա­րութ­յան, ա­րար­ման, հա­վա­տի, սի­րո, հույ­սի, այն­պես էլ սա­տա­նա­յա­կան խա­վա­րի, չա­րութ­յան, ա­վեր­չութ­յան, ան­հա­վա­տու­թյան, ա­տե­լութ­յան, հիաս­թա­փութ­յան և մերժ­ման տի­րույթ­նե­րում:

 Նա­րե­կա­ցին բարդ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յան մեջ ապ­րող հայ մտա­վո­րա­կան է, ո­րը, քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նով պայ­մա­նա­վոր­ված, փոր­ձում է պա­տաս­խան գտնել թե ինչ­պե՞ս ­հա­րա­բեր­վել Բարձր­յա­լի և մարդ ա­րա­րա­ծի հետ՝ փո­խա­կերպ­վե­լով ժա­մա­նա­կի բա­նա­կա­նութ­յան պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան: Այս գոր­ծըն­թա­ցում մար­դը՝ որ­պես ինք­նա­հաս­տատ­ված «ես», պետք է կարևո­րի իր ներ­կա­յութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը սե­րունդ­նե­րի առջև՝ նրանց թող­նե­լով հա­վա­տը, հույ­սը, սե­րը՝ որ­պես ճա­նա­չո­ղութ­յան իս­կութ­յան դի­տարկ­ման մի­ջոց: Նա­րե­կա­ցին իր ճա­նա­չո­ղութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը խարս­խում է` ա) Ճա­նա­չի՛ր­ ինքդ քեզ, բ) Պահ­պա­նի՛ր ­հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­նե­րը, գ) Եր­ջա­նիկ է նա, ով երևույթ­նե­րի միջև ե­ղած կապն է հաս­կա­նում սկզբունք­նե­րի վրա: Այս ե­ռա­չափ ճա­նա­չո­ղա­կան հա­յե­ցա­կար­գը գրո­ղին հնա­րա­վո­րութ­յուն է տվել հա­րա­հոս ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ քննել հա­վա­քա­կան Մար­դու ինք­նա­կա­ռա­վար­ման կեր­պա­րա­յին «ես»-ե­րի դրս­ևո­րում­նե­րը: Տա­րաբ­նույթ ժա­մա­նակ­նե­րի և տա­րա­ծա­կան հար­թութ­յուն­նե­րի միջև էլ ըն­թա­նում է Մար­դու «ես»-ի ճա­նա­չո­ղութ­յան պա­րու­րաձև զար­գա­ցու­մը: Այս պա­րա­գա­յում էլ «ես»-ե­րի ինք­նադրսևո­րու­մը հա­մադր­վում է Աստ­ծո հետ երկ­խո­սու­թյան և բա­նա­վե­ճի մի­ջո­ցով` ճշտե­լով մար­դու տեղն ու դե­րը Աստ­ծո կող­մից ա­րար­ված բնութ­յան մեջ, քա­նի որ յու­րա­քանչ­յուրն իր գո­յա­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով է ներ­դաշ­նակ­վում հա­մա­տիե­զե­րա­կա­նին:

Նա­րե­կա­ցին Մատ­յա­նում իր ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գը կա­ռու­ցել է՝ ամ­բա­րե­լով ան­տիկ շրջա­նից ինք­նա­կա­ռա­վար­ման մա­սին մշակ­ված սկզբունք­նե­րը: Հեն­վե­լով դրանց վրա էլ` Նա­րե­կա­ցին ճա­նա­չո­ղութ­յու­նը դի­տար­կում է որ­պես բազ­մա­կի երևույթ` այն ամ­բող­ջաց­նե­լով բազ­մա­չափ սի­րո փի­լի­սո­փա­յութ­յամբ, այ­սինքն՝ սե­րը նրա Մատ­յա­նում քննարկ­վում և զու­գա­միտ­վում է և՛ Ա­րար­չի, և՛ մարդ­կանց, և՛ ի­րա­կա­նութ­յան ու բնութ­յան նկատ­մամբ: Բազ­մա­չափ սի­րո այս զու­գա­մի­տում­ներն էլ հիմք են տա­լիս Նա­րե­կա­ցուն հա­մա­րել կեն­սա­սի­րութ­յան և հա­մա­կե­ցութ­յան փի­լի­սո­փա. որ­պես այդ­պի­սին` նա մի նոր աս­տի­ճա­նի բարձ­րաց­րեց ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գը` հնա­րա­վո­րութ­յուն տա­լով ինք­նա­կա­ռա­վար­վել հա­վա­տով, հույ­սով և սի­րով:

Նա­րե­կա­ցու այս մո­տե­ցու­մը հայ Մար­դուն դա­րե­րի հո­լո­վույ­թում օգ­նել և օգ­նում է ճա­նա­չե­լու կյան­քը՝ որ­պես հոգ­նա­կի երևույթ, նրան՝ բնութ­յան մաս­նի­կին, ստի­պե­լով իր գոր­ծու­նեութ­յամբ պա­տաս­խա­նա­տու լի­նել Արար­չի, մարդ­կութ­յան և բնութ­յան առջև: Ա­րար­չի երկր­պա­գութ­յու­նը մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում հա­վա­տի օգ­նութ­յամբ ճա­նա­չել ինքն ի­րեն, բնութ­յու­նը և ա­մեն­քին: Գր. Նա­րե­կա­ցին այդ գոր­ծո­ղութ­յուննե­րի հիմ­քում դնում է կեն­սա­սի­րութ­յու­նը, հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և հա­մա­կե­ցութ­յու­նը` հա­նուն բնութ­յան, բա­նա­կա­նութ­յան և հո­գու է­կո­լո­գիա­յի փոխ­պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան[1]: Այս փոխ­պայ­մա­նա­վորվա­ծութ­յան հիմ­քի վրա էլ դի­տար­կե­լով գոր­ծու­նեութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը` Նա­րե­կա­ցին մարդ էա­կին սե­փա­կան պա­հանջ­մունք­նե­րի բա­վա­րար­ման գոր­ծում զսպվա­ծու­թյան է կո­չում, ո­րի արդ­յուն­քում էլ ինք­նա­կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րը յու­րաց­րած մար­դը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում ասկե­տա­կա­նութ­յան շնոր­հիվ սե­փա­կան անվ­տան­գութ­յան հա­մա­կարգ մշա­կել: Այս ա­մենն էլ հիմք է տա­լիս եզ­րա­կաց­նե­լու, որ նա­րեկ­յան ասկետիզ­մը[2] [2, ст. 67-68] հա­գե­ցած է ի­րա­կա­նութ­յան հան­դեպ իր քննա­կան վե­րա­բեր­մուն­քով և մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում ճա­նա­չո­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը դարձ­նել բա­նա­կան: Ի­րա­կա­նութ­յան հան­դեպ նման մո­տե­ցումն էլ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս վեր կանգ­նել այն ան­ներ­դաշ­նակ և ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան կե­ցութ­յու­նից, ո­րի մեջ հայտն­վում է մար­դը նյու­թի ու մտքի ան­հա­մա­տե­ղութ­յան պատ­ճա­ռով:

Մար­դը պետք է ըն­դու­նի հոգևո­րը՝ միտ­քը, գա­ղա­փա­րը՝ նման­վե­լով ա­րա­րիչ Աստ­ծուն, քա­նի որ նյու­թա­կան աշ­խար­հը փո­փո­խա­կան է, սա­կայն ի­մաս­տա­զուրկ չէ, և, այ­նու­հան­դերձ, չի կա­րե­լի գե­րի լի­նել ինչ­քին: Ըն­դու­նե­լով աշ­խար­հը հա­րա­բե­րա­կան ամ­բող­ջութ­յան մեջ` Նա­րե­կա­ցու աս­կե­տիզ­մը ներ­կա­յա­նում է եր­կու հիմ­քով՝ նյու­թա­կան և ո­գե­ղեն, ո­րոնց օգ­նութ­յամբ գրո­ղը փոր­ձում է երկ­վութ­յան հաշ­տեց­ման եզ­րե­րը տես­նել Աստ­ծու ա­րա­րած ա­մե­նա­կա­տար­յալ էա­կի՝ մար­դու հո­գում: Այս ա­մենն էլ պայ­մա­նա­վո­րում է նրա բա­նա­կան մո­տե­ցում­նե­րը ճա­նա­չո­ղութ­յան հա­րա­հոս փո­փո­խութ­յուն­նե­րի նկատ­մամբ.

Կորն­չիմք, եւ ոչ հիա­նամք,

Թա­ղե­ցեալ լի­նիմք, եւ ոչ խո­նար­հիմք,

Տա­րագ­րիմք, եւ ոչ տագ­նա­պիմք,

Եղ­ծա­նիմք, եւ ոչ զղջա­նամք,

Մա­շիմք, եւ ոչ մտա­ռեմք,

Պա­կա­սիմք, եւ ոչ պատ­րաս­տիմք,

Գնամք, եւ ոչ զգու­շա­նամք,

Գե­րիմք, եւ ոչ եւս զգամք [3, էջ 446-447 (ԾԵ-Գ)]:

Լի­նե­լով ժա­մա­նա­կի սո­ցիալ-քա­ղա­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կրողն ու ար­տա­հայ­տի­չը՝ Նա­րե­կա­ցին ինք­նա­կա­ռա­վար­ման գե­րա­կա­յութ­յունն ու­սում­նա­սի­րում է` պայ­մա­նա­վոր­ված իր նման­նե­րի հան­դեպ ու­նե­ցած վե­րա­բեր­մուն­քով: Ժա­մա­նա­կա­կից մար­դու կեր­պա­րի, նրա որ­պի­սու­թյան և լի­նե­լութ­յան բազ­մա­կող­մա­նի բա­ցա­հայ­տումն ուղղ­ված էր իշ­խող դա­սի կող­մից ի­րա­կա­նաց­վող կա­ռա­վար­ման բա­րո­յա­կա­նութ­յան դեմ, քա­նի որ նրանք, խե­ղաթ­յու­րե­լով ի­րա­կա­նութ­յու­նը և խա­ղար­կե­լով մար­դու գի­տակ­ցութ­յու­նը, գե­րիշ­խում են՝ ոչ միայն ի­րենց կամ­քը պար­տադ­րե­լով, այլև ո­գե­ղե­նա­կա­նութ­յունն ան­տե­սե­լով. «ա­մեն կող­մից աղ­քա­տութ­յան հնոցն է մրրկում»: Մար­դու մա­սին Նա­րե­կա­ցու դի­տար­կում­ներն այն­քան բազ­մա­չափ են, որ նա, «հո­գե­կոր­ծան կայս­րե­րի» և «զրկող զո­րա­կան­նե­րի» կեր­պար­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը հա­մա­տեղ, փոր­ձում է Քրիս­տո­սի՝ «ան­թե­րի մարդ­կութ­յամբ, ա­նա­պա­կան աստ­վա­ծութ­յամբ» կեր­պա­րի մի­ջո­ցով ու­շադ­րութ­յուն հրա­վի­րել ինք­նա­կա­ռա­վար­ման եր­կա­կի բնույ­թի վրա՝ պայ­մա­նա­վոր­ված նյու­թա­կան և հոգևոր ա­կունք­նե­րով: Այդ եր­կու­սի մեջ միայն մեկ պա­րա­գա­յում կա­րող է ընդ­հան­րութ­յուն լի­նել. ե­թե մար­դը ցու­ցա­բե­րի անս­պառ սեր Աստ­ծո, բնու­թյան և իր նման­նե­րի նկատ­մամբ՝ ղե­կա­վա­րե­լով իր կեն­դա­նա­կան սկիզ­բը և դրա­նից բխող հետևանք­նե­րը: ԾԶ-Բ բա­նում Նա­րե­կա­ցին, ինք­նա­կա­ռա­վար­ման եր­կա­կի բնույ­թով պայ­մա­նա­վոր­ված, հա­մա­կարգ­ված ձ­ևով ներ­կա­յաց­նում է մարդ­կա­յին բազ­մա­դի­մութ­յու­նը՝ ան­կախ նրա սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճա­կից և նյու­թի հան­դեպ գայ­թակ­ղութ­յուն­նե­րից: Մարդ-Աստ­ված-հա­սա­րա­կութ­յուն-բնութ­յուն աս­տի­ճա­նա­կար­գում մար­դու կար­գա-վի­ճա­կին անդ­րա­դառ­նա­լով՝ Գր. Նա­րե­կա­ցին հատ­կա­պես ա­ռանձ­նաց­նում է իշ­խող­նե­րի, կա­ռա­վա­րիչ­նե­րի «ման­րախնդ­րութ­յու­նը, գծու­ծութ­յու­նը», և այս­տեղ առ­կա է նրա հա­րա­զա­տութ­յու­նը Մ. Խո­րե­նա­ցու «Ողբ»-ին:

Քննութ­յան են­թար­կե­լով ժա­մա­նա­կի սո­ցիա­լա­կան աս­տի­ճա­նա­կար­գը՝ Նա­րե­կա­ցին Աստ­ծու կա­մոք «թա­գա­վոր և իշ­խան» կար­գա­վի­ճա­կում ծնված մարդ­կանց քննա­դա­տում է նման դե­րա­կա­տար­ման պատ­ճա­ռով. «ո­րոնք մեռց­նե­լու, քան թե կյանք տա­լու հնար­ներ են միշտ մտա­ծում մի­այն» [3, էջ 446-447 (ԾԱ-Ա)]: Այ­նու­հան­դերձ, հե­ղի­նա­կը Մար­դուն չի պատ­կե­րաց­նում ա­ռանց հայ­րախ­նամ իշ­խա­նութ­յան, ո­րը, ճիշտ է, Նրա մե­նաշ­նորհն է, սա­կայն Աստ­ծու թույլտ­վութ­յամբ նաև երկ­րա­յին իշ­խա­նութ­յու­նը ի­րա­կա­նաց­նո­ղի ա­ռա­քե­լութ­յուն: Հրա­պուր­ված ի­րենց իշ­խա­նութ­յամբ՝ նրանք, ներ­կա­յա­նա­լով Տի­րոջ ա­նու­նից, ի­րենց գո­ռո­զութ­յամբ, նյու­թա­պաշ­տութ­յամբ, ան­հան­դուր­ժող կեց­ված­քով խախ­տում են Աստ­ծո հաս­տա­տած կարգ ու կա­նո­նը՝ խա­թա­րե­լով Մար­դու հա­վա­տը Աստ­ծու հայ­րիշ­խա­նութ­յան նկատ­մամբ:

Թոնդ­րակ­յան շարժ­ման ծնունդ □ամ­բա­րիշտ խառ­նա­կութ­յուն­նե­րի□ [4, էջ 361-362] ա­կա­նա­տես Նա­րե­կա­ցին գի­տակ­ցում է, որ ցան­կա­ցած հե­ղա­փո­խութ­յուն չի բա­րե­լա­վե­լու ժո­ղովր­դի ծանր վի­ճա­կը: Այս մտայ­նութ­յամբ էլ նա կա­մուրջ է ստեղ­ծում հե­թա­նոս անց­յա­լի և քրիս­տոն­յա ներ­կա­յի միջև՝ կարևո­րե­լով ապ­րող­նե­րի հա­մար չա­րին չընդ­դի­մա­նա­լու հակ­վա­ծութ­յու­նը. հան­դուր­ժող լի­նել ոչ թե «ես»-ը նվաս­տաց­նե­լով, այլ չա­րին չընդ­դի­մա­նա­լով, որ­պես­զի չա­րը, տա­րա­ծութ­յուն չգրա­վե­լով, կորց­նի իր «ես»-ը. «Մի՛ կալ հա­կա­ռակ չա­րին» (Մատթ. Ե. 39-40):

Յու­րա­քանչ­յուր ոք չէ, որ կա­րո­ղա­նում է իր մեջ դաս­տիա­րա­կել չա­րի հան­դեպ բա­նա­կան վե­րա­բեր­մունք՝ նրան հա­կադր­վե­լով կամ ըն­դու­նե­լով: Մար­դը, խա­թա­րե­լով «ես»-ի բնա­կա­նոն գոր­ծըն­թա­ցը, չա­րին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս կլա­նե­լու իր «ես»-ը, իսկ չա­րը, ներ­կա­յա­նա­լով կեղծ բա­րե­պաշ­տի դի­մա­կով, նե­րա­ռում է տար­բեր «ես»-ե­րի «դրա­կան» զգա­յա­կան կող­մը և ա­ռա­վել զգու­շա­վոր խա­ղար­կում նրա՝ ար­դա­րութ­յան հա­մար պայ­քա­րի դրս­ևո­րում­նե­րը:

Ա­պա­կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յու­նը, չա­րութ­յու­նը, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը, զավ­թե­լով մար­դու «ես»-ը, նրան հնա­րա­վո­րութ­յուն չեն տա­լիս կարևո­րել Աստ­ծո հետ հա­ղոր­դակց­վե­լու խոր­հուր­դը: Հաղ­թա­նակ տա­նե­լով՝ չա­րին թվում է, որ ին­քը ոչ թե հաղ­թել է ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, այլ հաղ­թել է Աստ­ծուն, մինչ­դեռ դա­տե­լու և պատ­ժե­լու ի­րա­վա­սութ­յուն­նե­րը ոչ թե մար­դուն, այլ Բարձր­յա­լին են տրված: Պա­րու­րաձև զար­գա­ցում են­թադ­րող մարդ-Աստ­ված հա­ղոր­դակ­ցա­կան հա­մա­կար­գը, աս­տի­ճա­նա­բար հարս­տաց­նե­լով մար­դու ճա­նա­չո­ղութ­յու­նը, բյու­րե­ղաց­նում է նաև մարդ-բնութ­յուն հա­ղոր­դակ­ցա­կան կա­ռու­ցա­կար­գը: Այս դեպ­քում էլ մար­դը, իր չար­դա­րաց­ված պա­հանջ­մունք­նե­րով բնութ­յու­նը չա­պա­կա­նե­լու հա­մար այն պետք է հա­մա­րի հա­մընդ­հա­նուր մարդ­կա­յին կա­ցա­րան՝ որ­պես մար­դու կե­ցութ­յան միակ ի­րա­կան ա­պաս­տան: Նման են­թա­տեքս­տով էլ պետք է մեկ­նել Նա­րե­կա­ցու ԻԶ բա­նի «Ի նոյն գիր բե­րեալ զա­ւար­մունս տանցն» տո­ղի «տուն» բա­ռը: Աշ­խար­հը մար­դկանց տունն է, և մարդն իր հոր տա­նը պետք է ի­րեն ա­պա­հով և անվ­տանգ զգա:

Մինչ­դեռ մար­դը, գե­րի զգաց­մունք­նե­րին, միշտ չէ, որ կա­րո­ղա­նում է զսպել իր չա­րութ­յու­նը, նա­խան­ձը, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը այլևայլ «ես»-ե­րի նկատ­մամբ: Նա հա­ճախ գայ­թա­կղվում է իր ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յամբ, վե­րաց­նե­լու հա­մար իր կող­մից չըն­դուն­ված տե­սա­կին: Հետևա­բար, տե­սակն ի­րա­վունք չու­նի տե­սա­կին ոչն­չաց­նե­լու, ո­րով­հետև նման դեպ­քում կամ մարդն է աղ­քա­տա­նում՝ կորց­նե­լով իր «ես»-ը, կամ էլ «ես»-ը կորց­րած մար­դը կորց­նում է Աստ­ծու հետ հա­ղոր­դակց­վե­լու կա­ռու­ցա­կար­գը: Նեո­պլա­տո­նա­կա­նութ­յան հիմ­քի վրա դա­րե­րի հո­լո­վույ­թում հա­մա­կարգ­ված ինք­նա­կա­ռա­վար­ման այս դրս­ևո­րում­նե­րը շփման եզ­րեր ու­նեն Նո­բել­յան մրցա­նա­կի դափ­նե­կիր Կոն­րադ Լո­րեն­ցի «Քա­ղա­քակրթ­ված մարդ­կութ­յան ութ մա­հասփ­յուռ մեղ­քե­րը» [5] աշ­խա­տութ­յա­նը: Որ­պես ֆի­զիո­լոգ, բժիշկ, քա­ղա­քա­կան հո­գե­բան` Կ. Լո­րեն­ցը բնա­գի­տա­կան հա­յե­ցա­կե­տից քննա­դա­տում է նյու­թա­պաշտ հա­սա­րա­կութ­յու­նը և բա­ցա­հայ­տում ութ մա­հասփ­յուռ մեղ­քեր, ո­րոնք հա­կա­ցուց­ված են մար­դու գո­յատևման և աշ­խար­հի ներ­դաշ­նակ կա­ռա­վար­ման հա­մար: Դրան­ցից կարևոր­ներն են` մարդ­կանց գեր­կու­տա­կում­նե­րը` պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազմ­նե­րով, հե­ղա­փո­խութ­յուն­նե­րով և քա­ղա­քա­շի­նութ­յամբ, ճա­նա­չո­ղութ­յան միա­կող­մա­նիութ­յու­նը` թե­լադր­ված ի­րա­վի­ճա­կով, կեն­սա­կան տա­րածքնե­րում «ես»-ե­րի ինք­նա­կա­ռա­վար­ման բա­ցա­կա­յութ­յու­նը, կյան­քի հա­մընդ­հա­նուր մրցակ­ցութ­յան պայ­ման­նե­րում միմ­յանց հան­դեպ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը, հրա­ժա­րու­մը ա­վան­դույթ­նե­րից, ինք­նաքն­նա­դա­տութ­յան բա­ցա­կա­յութ­յու­նը և այլն:

Փաս­տո­րեն նեոպ­լա­տո­նա­կա­նութ­յունն ըն­կած է ինչ­պես Կ. Լո­րեն­ցի, այն­պես էլ Նա­րե­կա­ցու ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գում. ապ­րե­լով տար­բեր ժա­մա­նակ­նե­րում` նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը յու­րո­վի բա­ցա­հայ­տել է ինք­նա­կա­ռա­վար­ման գե­րա­կա­յութ­յու­նը , ո­րի օգ­նութ­յամբ Մար­դը ըն­դու­նում է Ա­րար­չին` նվա­զեց­նե­լով իր ե­սա­կենտ­րո­նութ­յու­նը: Սա­կայն բո­լոր մար­դիկ չէ, որ կա­րո­ղա­նում են խոս­տո­վա­նել ի­րենց մեղ­քե­րը` ան­վե­րա­պա­հո­րեն ըն­դու­նե­լով Աստ­ծո մե­ծութ­յու­նը: Այս նկա­տա­ռում­նե­րով էլ Գ. Նա­րե­կա­ցին ըմ­բոս­տա­նում է Բարձր­յա­լի դեմ. մի՞թե չգի­տեիր, որ այդ­քան թույլ ու ան­կամ էակ ես ստեղ­ծել, ինչ­պե՞ս ­քո Որ­դուն նրանց վստա­հե­ցիր: Քրիս­տո­սի խա­չե­լութ­յու­նը միայն մարդ­կանց ա­պա­ցու­ցեց, որ Մար­դը թե­րի է, ան­կա­տար, ըն­չա­քաղց, հաշ­վեն­կատ, դի­մա­կա­վոր, չար ու շո­ղո­քորթ: Տե­րը մար­դուն տա­նում է փոր­ձութ­յան՝ իր միա­ծին Որ­դուն ու­ղար­կե­լով մարդ­կութ­յա­նը փրկե­լու, միա­ժա­մա­նակ ա­պա­ցու­ցե­լով, որ հա­րատև ժա­մա­նա­կի ու տա­րա­ծութ­յան մեջ նա իր ան­կա­տա­րութ­յամբ և ա­պա­կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յամբ չհանդգ­նի աստ­վա­ծա­յին ա­րար­չութ­յան դեմ ոտնձ­գութ­յուն կա­տա­րել: Լի­նե­լով հա­րուստ, հա­ջո­ղակ, գի­տե­լիք­նե­րի տեր՝ Մարդն ինք­նա­հաս­տատ­վում է որ­պես «ես», և ե­թե ջա­տա­գովն է հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան, բա­րութ­յան, մար­դա­սի­րութ­յան, ա­պա միայն այս պա­րա­գա­յում է նա դի­մա­կա­յում Աստ­ված դառ­նա­լու գայ­թակ­ղութ­յա­նը: Բարձր­յա­լը մար­դուն ա­րա­րել է՝ նրան պար­գ­ևե­լով ապ­րե­լու ի­րա­վունք, ո­րի խոր­հուր­դը քննե­լով՝ գրողն ի հայտ է բե­րում ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ սո­ցիա­լա­կան լո­ղա­ցող միա­վո­րի իր ե­ռա­չափ (ցան­կա­կան, բա­նա­կան, ցաս­նա­կան) պատ­կե­րա­ցում­նե­րը: Այս տի­րույ­թում էլ հե­ղի­նա­կը մի դեպ­քում ժա­մա­նա­կը դի­տար­կում է մար­դու ման­կութ­յան, հա­սու­նութ­յան, ծե­րութ­յան գո­յա­բա­նա­կան պա­րույ­րում, այլ դեպ­քում՝ մարդ-բնութ­յուն-տիե­զերք հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ըն­կալ­ման, մեկ­նութ­յան և ճա­նաչ­ման տա­րա­ծա­կան ծի­րում: Հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ հա­մա­կար­գա­ստեղծ այս ճա­նա­չո­ղութ­յան մի­ջո­ցով էլ տիե­զերքն իր մեջ ամ­բա­րած մար­դը՝ տիե­զեր­քի քա­ղա­քա­ցին, ճա­նա­չո­ղութ­յան եր­կա­կի եռա­չա­փութ­յան մեջ ի­րեն ի­րա­վունք չի վե­րա­պա­հում, տար­վե­լով նյու­թա­կա­նութ­յամբ, ան­տե­սել գո­յի և չգո­յի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի սահմանը:

Մար­դը՝ մե­ղա­վոր, ան­կա­տար և նյու­թա­պաշտ այդ էա­կը, ապ­րե­լով Աստ­ծո ստեղ­ծած «բնութ­յուն» կոչ­վող կա­ցա­րա­նում, պետք է ի­մաստ­նա­նա Աստ­ված-բնութ­յուն-Մարդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Հե­տ­ևա­բար՝ նա­րեկ­յան ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գի Մարդն իր ինք­նա­կա­ռա­վար­ման բազ­մա­չա­փութ­յամբ և՛ Ի­կա­րոսն է, և՛ Դե­դա­լո­սը [6, էջ 101]:

Գր. Նա­րե­կա­ցին Ժա­մա­նա­կի ու տա­րա­ծութ­յան մեջ մար­դուն դի­տար­կում է և՛ բա­նա­կան, և՛ ցան­կա­կան, և՛ ցաս­նա­կան ե­ռա­միաս­նութ­յամբ՝ չտա­լով միան­շա­նակ պա­տաս­խան, թե որ վի­ճակն է ա­ռա­վել մեր­ձեց­նում Աստ­ծուն: Հան­ճա­րեղ մտա­ծո­ղի կար­ծի­քով աշ­խար­հը պետք է ներ­դաշ­նակ լի­նի, քա­նի որ ա­րա­րիչ Աստ­ված բո­լո­րին ստեղ­ծել է սի­րով, նրանց տե­սա­կը կարևո­րել, և նրան­ցից յու­րա­քանչ­յուրն ա­րար­վել է ո­րո­շա­կի առա­քե­լութ­յամբ: Հենց այս հան­գա­մանքն էլ ա­պա­հո­վում է տե­սակ­նե­րի հոգ­նա­կա­նու­թյու­նը՝ շեշ­տե­լով նրանց պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը աշ­խար­հի ներ­դաշ­նակ գո­յութ­յան հան­դեպ:

Այս հա­մա­տեքս­տում էլ, ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գի քննութ­յունն ա­ռա­վել ընդգր­կուն դարձ­նե­լու նպա­տա­կով, գրողն իր բազ­մա­հա­րուստ լեզ­վա­կան մի­ջոց­ներով շրջանառության է դրել «ինք­նա» դե­րան­վամբ կազմ­ված բա­ռեր՝ ա­ռա­վել ակ­նա­ռու դարձ­նե­լով «ես»-ի զար­գաց­ման ժա­մա­նա­կա­յին պա­րույ­րը՝ անց­յալ-ներ­կա-ա­պա­գա շղթա­յում այն ներ­կա­յաց­նե­լով որ­պես մար­դու տե­սա­կի կե­ցութ­յան կամ գո­յա­բա­նութ­յան հիմ­նա­խնդիր: Գր. Նա­րե­կա­ցին կարևո­րել է մար­դու «ես»-ի ինք­նա­մաքր­ման ու­նա­կութ­յուն­նե­րը, քա­նի որ, գրո­ղի կար­ծի­քով, մար­դը միայն այդ պա­րա­գա­յում կա­րող է արժևո­րել, գնա­հա­տել Ա­րար­չին՝ նրա հետ ոչ միայն հա­ղոր­դակց­վե­լով, այլև երկ­խո­սե­լով` ինքն, ինք­նա­բա­նա­կան, ինք­նա­բե­րա­կան, ինք­նա­բուն, ինք­նա­գործ, ինք­նագ­րաւ, ինք­նա­թոյն, ինք­նա­ծին, ինք­նա­կալ, ինք­նա­կա­լու­թիւն, ինք­նա­կամ, ինք­նա­կիր, ինք­նա­կըշ­տամ­բե­լի, ինք­նա­հա­րո­ւած, ինք­նա­մա­տոյց, ինք­նա­մարտ, ինք­նա­նա­խատ, ինք­նա­պար­սաւ, ինք­նա­սաստ, ինք­նա­սի­րու­թիւն, ինք­նաս­տեղ­ծութ­իւն, ինք­նավ­կայ, ինք­նա­գոյ, ինք­նար­շաւ, ինք­նա­ւոր, ինք­նին, ինք­նիշ­խան, ինք­նիշ­խա­նու­թիւն, ինք­նու­թիւն, ինք­նօ­րէն [7, էջ 593-598]: «Ինքն» դե­րան­վան օգ­նութ­յամբ աշ­խարհն ըն­կա­լե­լով հա­րա­բե­րա­կան միաս­նութ­յան և բազ­մա­չա­փու­թյան մեջ՝ մեր կար­ծի­քով, Գր. Նա­րե­կա­ցին կա­ր­ևո­րել է մար­դու (դի­ցուք՝ հա­յի) փո­խա­կերպ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, ո­րոն­ցից չօգտ­վե­լու դեպ­քում տա­րա­ծութ­յան մեջ բա­ցա­հայտ­վում է տե­սակ­նե­րի ան­ներ­դաշ­նակ ըն­կալ­ման հա­կա­սութ­յու­նը: Հետևա­բար, ա­ռաջ­նորդ­վե­լով հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան կար­գա­խո­սով՝ Գր. Նա­րե­կա­ցին մար­դուն կոչ է ա­նում ճա­նա­չել իր նման­նե­րին և հան­դուր­ժող լի­նել նրանց՝ ինչ­պես չի­մա­ցութ­յան, այն­պես էլ ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հան­դեպ: Ե­լա­կետ ըն­դու­նե­լով նշված տի­րույթ­նե­րում գո­յը և չգո­յը՝ նա յու­րո­վի է ըն­կա­լում ա­րա­րու­մը. Նա­րե­կա­ցու՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի մար­դու ար­ժե­հա­մա­կար­գի կերտ­ման փի­լի­սո­փա­յա­կան, մար­դա­սի­րա­կան առանց­քը նե­րա­ռում է և՛ սո­ցիա­լա­կան, և՛ ազ­գա­յին տա­րա­ծա­կան բազ­մա­չա­փութ­յու­նը: Տա­րա­ծա­կան այդ հար­թութ­յուն­նե­րում կա­տա­րած բազ­մաբ­նույթ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի օգ­նութ­յամբ Գր. Նա­րե­կա­ցին մարդ-մարդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ու­րույն կա­ռու­ցա­կարգ է մշա­կում՝ ինք­նա­մաքրվել ինչ­պես երկ­խո­սութ­յան, այն­պես էլ բա­նա­վե­ճի մի­ջո­ցով: Գր. Նա­րե­կա­ցու հա­մոզ­մամբ, ախ­տից ա­զատ­վե­լու միայն մեկ ճա­նա­պարհ կա. մար­դը երկ­խո­սութ­յան մի­ջո­ցով պետք է հա­մոզ­վի, որ նյու­թը հո­գուն բա­վա­րա­րել չի կա­րող, և գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­տա­րե­լիս տա­րա­ծութ­յու­նը և ժա­մա­նա­կը լցնի ինք­նա­հա­մա­գոր­ծակ­ցութ­յան, ինք­նաի­րաց­ման գոր­ծոն­նե­րով: Այս ճա­նա­պար­հով էլ Գր. Նա­րե­կա­ցին բժշկել և բժշկում է նրա հո­գին, մաք­րում ախ­տե­րից՝ նկա­տի առ­նե­լով չորս տար­րե­րից կազմ­ված մար­դու էութ­յու­նը: Լի­նե­լով ան­տիկ փի­լի­սո­փա­յութ­յան չորս տար­րերի մա­սին տե­սութ­յան հետևոր­դը՝ Նա­րե­կա­ցին ԻԶ բա­նում «Բազ­մա­հա­տո­ւած էու­թիւն բնու­թեանս, ներ­հակք մի­մեանց ի պա­տե­րազ­մի» տո­ղով նկա­տի է ու­նե­ցել մարդ­կա­յին էութ­յու­նը՝ կազմ­ված չորս սկզբնա­կան տար­րե­րից՝ հուր, օդ (երկ­նա­յին), ջուր, հող (երկ­րա­յին): Այս հան­գա­մանքն էլ Տի­րոջ հետ պա­րու­րա­յին հա­ղոր­դակց­ման օգ­նութ­յամբ «ես»-ը նո­րո­գե­լու և շրջա­պա­տը երկ­խո­սութ­յան և բա­նա­վե­ճի մի­ջո­ցով նո­րո­վի ըն­կա­լե­լու հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մար­դուն: Գր. Նա­րե­կա­ցու ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կարգն իր պա­րու­րա­յին հա­ղոր­դակց­մամբ տա­րա­ծա­կան բազ­մա­չա­փութ­յան մեջ հա­մադ­րում է ես, նա, մենք դե­րա­կա­տար­նե­րին: Եվ միայն այս դեպ­քում է, որ «ես»-ը, ինք­նա­մաքր­ման, ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման ըն­թացք ապ­րե­լով, պա­րու­րաձև զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցում ա­ռա­քի­նութ­յան և բա­րու­թյան ար­ժեք­նե­րով է ա­ռաջ­նորդ­վում, ո­րոնք էլ օգ­նում են մարդ­կու­թյա­նը՝ կարևո­րե­լու տե­սա­կա­յին բազ­մա­զա­նութ­յու­նը ի­րա­կա­նութ­յան մեջ ներ­դաշ­նակ ապ­րե­լու հա­մար:

Մար­դու ինք­նա­մաքր­ման, ինք­նա­կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցում գե­րա­կա դեր հատ­կաց­նե­լով հա­վա­տին՝ Նա­րե­կա­ցին մար­դու մա­սին իր տե­սութ­յունն ամ­բող­ջաց­նում է Քրիս­տո­սի կեր­պա­րով: Քա­նի որ Քրիս­տո­սը բա­նա­կա­նութ­յան է­կո­լո­գիա­յի ա­րա­րողն է, ուս­տի Գր. Նա­րե­կա­ցին, նրա նմա­նութ­յամբ, Մար­դուն օժ­տում է «մտքով, ի­մաս­տու­թյամբ», «ի­մա­նա­լի հո­գու շնոր­հով» և ո­գե­ղե­նա­կա­նութ­յան օգ­նութ­յամբ փոր­ձում բա­ցա­հայ­տել ինչ­պես ճշմար­տութ­յու­նը, այն­պես էլ իս­կութ­յու­նը: Այս տեքս­տի կեն­սա­պար­բե­րաշր­ջա­նի ծի­րը «ես»-ի՝ ներ­քին և ար­տա­քին հո­րի­զոն­նե­րով տե­ղա­վոր­վում է ինչ­պես վեր­ջա­վո­րի , այն­պես էլ ան­վեր­ջի տի­րույթ­նե­րում և իր տիե­զե­րա­կան ճա­նա­չո­ղութ­յամբ հա­գեց­ված է հա­վա­տով, հույ­սով ու սի­րով, ուր ներ­քին և ար­տա­քին «ես»-ի ինք­նա­կա­տա­րե­լա­գոր­ծումը ոչ սկիզբ ու­նի, ոչ` վերջ: Նա­րեկ­յան ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գը բա­ցա­հայ­տում է ինք­նա­կա­ռա­վար­ման ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յու­նը` ակն­կա­լե­լով ինչ­պես երկ­խո­սութ­յան, այն­պես էլ բա­նա­վե­ճի վար­քա­գիծ ու­նե­ցող դե­րա­կա­տար «ես»-ե­րի: Նրանք, ինք­նադրսևոր­վե­լով «հան­գույց-ցանց» տա­րա­ծա­կան հար­թութ­յուն­նե­րում, ըն­դար­ձա­կում են նա­րեկ­յան ճա­նա­չո­ղութ­յան պա­րույ­րի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը և՛ աս­տի­ճա­նա­կար­գա­յին, և՛ ցան­ցա­յին ինք­նա­կա­ռա­վար­ման տի­րույթ­նե­րում: Փաս­տո­րեն «Ես» կազ­մող ցան­ցե­րը ո՛չ ս­կիզբ ու­նեն ո՛չ ­վերջ. հա­րա­փո­փոխ են, հան­գույց­նե­րը ամ­րագ­րում են ժա­մա­նա­կը,իսկ կար­գը աս­տի­ճա­նա­յին է: Այս ա­մենն իր ազ­դե­ցութ­յունն է թող­նում «ես» կազ­մող ներ­քին և ար­տա­քին մար­դու ինք­նա­կա­ռա­վար­ման ըն­կա­լում­նե­րի վրա, որն էլ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս այդ տի­րույթ­նե­րում հա­կա­մար­տութ­յու­նը դի­տար­կել որ­պես գե­րա­կա նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող, այլ «ես»-ե­րից կազմ­ված և «մենք»-ի ներ­սում սկիզբ առ­նող երևույթ: Նման «մենք»-ը չպետք է հաս­կաց­վի իբրև միա­ժա­մա­նակ գոր­ծող, հան­գուց­ված ինչ-որ գոյ. այն ցանց է, ո­րը, տար­բեր կող­մե­րից տա­րած­վե­լով, շաղ­կա­պում է ան­հա­տա­կան և հան­րա­յին կյան­քի բազ­մա­չա­փութ­յուն­նե­րի տրա­մա­բա­նա­կան միաս­նութ­յու­նը: Այս չա­փում­նե­րում ո­րո­շի­չը ինք­նա­կա­ռա­վար­ման և ինք­նաի­րաց­ման մղում­ներն են, ո­րոնք ձ­ևա­վո­րում են ան­հա­տին: Նման պա­րա­գա­յում էլ նա­րեկ­յան ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գում գե­րա­կա է մար­դու` որ­պես հան­րա­յին ցան­ցի կա­ռուց­ված­քա­յին տար­րի գոր­ծո­ղութ­յան բա­րո­յա­կան մղում­նե­րը (ա­րիս­տո­տել­յան պո­լի­տեա): Այս ա­մե­նով պայ­մա­նա­վոր­ված էլ Գր. Նա­րե­կա­ցին մար­դու գե­րա­կա դե­րա­կա­տա­րութ­յու­նը հնա­րա­վոր է հա­մա­րում, ե­թե նա իր ա­րարք­նե­րում կամ­քը զու­գա­մի­տում է պա­տաս­խա­նատ­վութ­յա­նը՝ «եր­բեմն ջրվե­ժե­լով, եր­բեմն լեռն ի վեր մագլ­ցե­լով□, □ան­դուն­դը գա­հա­վի­ժե­լով ճյու­ղա­վոր­ված գե­տա­բա­զուկ­նե­րով»:

Ըստ էութ­յան Գր. Նա­րե­կա­ցու ճա­նա­չո­ղութ­յան հա­յե­ցա­կար­գը իր բազ­մա­չա­փութ­յամբ նե­րա­ռում է մի դեպ­քում «ես»-ի հա­կա­մար­տութ­յու­նը վեր­ջա­վոր ժա­մա­նա­կի, մյու­սում՝ հա­նու­րի հա­կա­մար­տութ­յու­նը՝ լի­նե­լու, հա­րատևե­լու ան­վեր­ջա­վոր ժա­մա­նա­կի մեջ: Ա­ռա­ջի­նում առ­կա է հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնվող ան­հատ­նե­րի գոր­ծու­նեութ­յան փոխլ­րաց­վա­ծութ­յու­նը, իսկ երկ­րոր­դում կարևոր­վում է հա­մա­կե­ցութ­յան մի­ջո­ցով ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յան հաս­նե­լու և երևույթ­նե­րի միջև ե­ղած կա­պը տես­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Փոխլ­րաց­նե­լով միմ­յանց` նրանք մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս ապ­րել աշ­խար­հի հետ ներ­դաշ­նակ:

ԳՐԱ­ԿԱ­ՆՈՒԹ­ՅՈՒՆ

  1. Պլո­տի­նիոս, Էն­նեադ­ներ, գիրք 5 (Հա­ղագս Բա­նա­կա­նի), հին հուն. թարգմ., ու­սում­նա­սի­րութ­յուն և մեկ­նութ­յուն­ներ՝ Ա. Ստե­փան­յա­նի, Ե., 1999:
  2. Энциклопедиче­ский словарь русского библиографического института Гранат, под. ред. проф. Гамбарова Ю. С. и др., т. IV, М.
  3. Գրի­գոր Նա­րե­կա­ցի, Մա­տեան ող­բեր­գու­թեան, աշ­խա­տա­սի­րութ­յամբ՝ Խա­չա­տրյան Պ. Մ. և Ղա­զին­յան Ա., Ե., 1985:
  4. Մով­սես Խո­րե­նա­ցի, Հա­յոց պատ­մութ­յուն, Ե., 1981:
  5. Конрад Лоренц, “Оборотная сторона зеркала (Восемь смертных грехов цивилизованного человечества)”, Москва, изд-во “Республика”, 1998 г.
  6. Դի­ցա­բա­նա­կան բա­ռա­րան, Ե., 1985:
  7. Գրի­գոր Նա­րե­կա­ցի, Մա­տեան ող­բեր­գու­թեան (Հայ­կա­կան հա­մա­բար­բառ, Պո­ւե­նոս Այ­րես):

 

 

 

 

 

 

Реклама
Categories: Uncategorized | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: