ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ (ԸՍՏ Ս. ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ «Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ)


ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամերիկացի քաղաքագետ Ս. Հան­թինգթոնը ձևավորեց մոտեցում, ըստ որի գլոբալացման գործընթացները մար­տա­­հրավեր են նետել ԱՄՆ-ի ազգային ինքնությանը: Հոդվա­ծա­գրի կար­ծի­քով, Ս. Հան­թինգթոնի այդ մոտեցման օգնու­թյամբ ցան­ցավորվում է «ամե­րի­­կյան ոգու» պահ­պանման համար ռազմա­վա­րական նշանակու­թյուն ունեցող սոցիա­լական, տնտեսական, քաղա­քա­կան տարածու­թյունը՝ ստեղծե­լով թշնա­մու և հերոսի նոր կերպարներ: Ելակետ ընդունելով Ս. Հանթինգթոնի մոտե­ցում­ները՝ սփյուռքի վերաբերյալ հոդվածի հեղինակը առաջարկում է ազգային ինքնությունն ուսում­նասիրել անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ: Որպես ցան­ցային գործունեության առան­ձ­նա­հա­տուկ ձև՝  նմանօրի­­նակ մոտեցումը «Սփյուռք-պատ­մա­կան հայրենիք», «Սփյուռք-ընդունող հասարակություն», «Սփյուռք-միջազ­գային (միջկառա­վարա­կան) կազմա­կեր­պու­­թյուն­ներ» տիրույթում հնարավորու­թյուն է տալիս ընդարձակելու ազգային ինքնության արդիա­կա­նաց­ման սոցիալա­կան տարածությունը: Այս ցան­ցայ­նու­թյունը տարածական տարբեր հար­թու­թյուններում ինքնորոշված «Ես»-ին հնարա­վորու­թյուն է տալիս ազ­գա­յին ինքնության ար­դի­ա­կանացմանև ցանցային հաղորդակցության միջոցով ձևավորել գլո­բալ քաղաքացիական օրակարգ, դառնալ գլոբալ քաղաքացիական հա­սա­րակության դերակատար: Առաջարկ­ված մոտեցումը, հեղինակի համոզ­մամբ, ուշագրավ է, քանի որ հնարա­վո­րու­թյուն կտա ԱՄՆ-ի հայ­կա­կան Սփյուռքին ոչ միայն պայքարել պատմական արդարու­թյան վերա­կանգնման համար, այլև հետամուտ լինելով տրավմա­տիկ հիշո­ղու­­թյան վերարժևորմանը և ապագայի աշխարհում հա­յու­թյան արժա­նա­պատիվ կեցության ապահովմանը, հզորանալ և անդա­մագր­վել «Հայկական աշխարհ» նախագծի կերտման տես­լա­կանին:

Հիմնաբառեր. պետություն, պետականաշինության մշակույթ, գլոբալացման գործընթաց, ինտեգրում, քաղաքակրթական արժեքներ, ազգային ինքնություն, քաղաքական արդիականացում,ցանցային կառավարում, ինքնորոշում, մարգինալություն, սփյուռք:

Արդի կերպափոխվող աշխարհում ազգային ինքնությանպահ­պան­մանմարտահրա­վերներըբազմատեսակեն` ցանցային գլոբա­լա­ցում, տեխնոգենաղետներ, բնականռեսուրս­ներիսպառ­մանգիտակ­ցում, տեղեկատվական պատերազմներ, ճգնաժա­միտարաբնույթալիք­ներ, այդթվումնաևոգեղենականու­թյանճգնաժամևայլն: Այս համա­տեք­­ստում առկամարտա­հրա­վերներիննպատա­կամետպատաս­խա­նելունպատակովանհրաժեշտէուսումնա­սիրելբազմա­­էթնիկությանքա­ղա­քա­կ­րթա­կանարժեքայնու­թյանտարամիտ­վա­ծու­­թյունը, որոնցիցկարև­­որներնեն.

  • գլոբալաշխարհումավանդականևարդիականարժեշահայինհա­մա­­կարգիառանձնա­հատ­­կությունների,ազգային և անդրազգայիննույ­նա­­­կա­նաց­­մանձգտում­ների, ինչպեսնաևսոցիալականևքաղաքականցան­ցերինտեգրվածտարաբ­նույթ«Ես»-երիինքնորոշմանմակար­դակ­նե­րիմիջևառկաաններ­դաշ­նակդրսևորումները,
  • քաղաքակրթություններիբախում-երկխոսությունհատույթնե­րում ինչ­պես քա­ղա­­քա­կանարդիականացման, այնպես էլ մարգի­նալության, պո­պուլի­զմի և օլի­գա­ր­խիայիփոխհա­րա­բերու­թյուններիհիմ­նախն­դիր­նե­րը, որոնք դրսևորվում ենպետա­­կանաշինության մշակույթի շրջա­նակ­­ներում: Վերջինս ստեղծում է մաս­նա­­գի­տաց­ված անձնակազ­մ, որը տա­րած­քային միավորի նկատմամբ վերահսկո­ղու­թյուն է իրա­կա­նաց­նում՝ ապահո­վե­լով լոյալություն և կայունություն: Դրանց օգնությամբ էլ մշտա­կան ինստի­տուտ­ն­երի առկա­յու­թյամբ օժտ­ված կենտրոնացված և ինքնա­վար կառույցների միջոցով պետու­թյուն է կա­ռուցվում, որը տվյալ բնակ­չության նկատմամբ ունի գերիշխանու­թյուն և պատաս­խա­նա­տու է ան­վտան­գության ապահովման համար[ 1 ]: Այս ամենն էլ նոր աշխար­հա­­­­քա­­ղա­քական կարգի կազմակերպման առաջա­տար սկզբունք է, որի քա­ոսա­յին դրսևորումն ուղեկցվում է ազգային ինքնության ճգնաժամով: Այս ամենն էլ նկա­տի ունենալով՝ փորձել ենք, համաձայն Ս. Հան­թինգ­թո­նի «Ո՞վ ենք մենք. ազգային ինքնության մար­տա­հրա­վերները» աշ­խա­­տության,ներկայացնել բազմաէթնիկ տարածաշրջանների քաղա­քա­­կան զարգացման այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առ­նելով՝Հայաստանի Հանրապետությունը և հայկա­կան Սփյուռքը, իր մրցակցային մաս­նակ­ցու­թյան դժվարին հիմնախնդիրը լու­ծե­լով, կապա­հովի ցանցային կառու­ցա­կար­գերով գործառնող հայրենիք-սփյուռք փոխ­հա­րա­բերությունների կա­յուն զարգացումը ինչպես տեղական, այնպես էլ տարա­ծա­­շր­ջա­նային և գլոբալ մակարդակ­ներում: Այս պարագայում ժամանակի մարտա­հրա­­վեր­ներին դիմակայելու համար անհրաժեշտ է մշակել շարու­նա­կա­կան բարեփո­խում­ների ռազմավարություն, որը ՀՀ կառավարող էլիտային հնարավորություն կտա հանդես գալու որպես էթնիկ ինքնության բնա­կա­­նոն արդիականցման և՛ պրովայդեր, և՛ մոդե­րա­տոր:

 Անդրադարձ կատարելով ամերիկյան ինքնությանը՝ Ս. Հան­թին­գթոնը հստակեց­նում է երկու մոտեցում: Առաջինի համա­ձայն ԱՄՆ-ը«ներ­գաղ­թյալների պետու­թյուն» է, իսկ ըստ երկրոր­դի՝ ամերիկյան ազ­գային ինքնությունն ան­վանվում է «ամե­րի­կյան հավատամք(կրեդո)»: Հաճախ այս երկու ինքնությունները համա­դր­վում են: Համաձայն Հյու­նար Մյուրդալի՝ «ամերիկյան կրեդոն», որը միավորում է տարատեսակ ներ­գաղ­թյալ ազ­գությունների, ցեմենտ է, որը սոսնձում է այդ մեծ և այլ ազ­գերի հետ չհամեմատվող ազգի կառուց­վածքը: Համաձայն Սթելի Հոֆ­ֆմանի՝ ամերիկյան ինքնու­թյունը, որպես «նյու­­թա­կան գործոն», այն է` ներգաղթից ծնված էթնիկական բազմա­զա­նու­­թյան և «գա­ղա­­փա­րա­կան գործոն», լիբերալ-դեմոկրա­տա­կան կրեդոյի յուրահատուկ ար­տա­դրանք է: Ե՛վ 19-րդ դարում, երբ Ամերիկան համարյա միակ դեմո­կրատիան էր աշխար­հում, և՛ 20-րդ դարում, երբ Ամերիկան դար­ձավ «ազատ աշխարհի առաջնորդ՝ ամերի­կ­յան կրեդոյի սկզբունքները մնում էին ամերիկյան ինքնության հիմք [2,с. 528]: Ամերիկյան հավատամքի սկզբունք­ներն են` ազատությունը, հավասարու­թյունը, դեմո­կրա­տիան, քաղաքա­ցիա­կան իրավունք­ները, խտրականության բա­ցա­կա­յու­­թյունը և օրենքի գերակայությունը: Դրանք իրենց էությամբ հա­սարա­կու­թյան կառուցվածքի հիմնարար տարերն են և, ունենալով խոր հուզական բովանդակություն, ներառում են մշակույթով և ազգությամբ հագե­ցած արյան ու հողի պատկանելության զգացում: Ինչպես գրում էր Էռ­նեստ Ռենանը, «Ազգը երկար փնտրտուքների, բազմաթիվ զոհերի և համառ ջանքերի արդյունք (գագաթնակետ) է» [2, էջ 529]: Ըստ Ս. Հան­թին­գթոնի՝ Է. Ռենանի այս մոտեցումն ան­վիճելի ճշմարտություն է պարունակում, քանի որոգինգոյություն ունի սրբերի, աստվածների և հրեշների մեջ: Յուրաքանչյուր ազգի մեջ, ինչպես, օրինակ, ամերիկացիների, կա­րող է գոյություն ունենալ կրեդո, բայց ազգի ոգին կրեդո չէ: Դա ինչ-որ ուրիշ բան է, և այն որոշվում է ընդհանուր պատմությամբ, ավան­դույթ­ներով, մշակույթով, ընդհանուր հերոս­ներով և չարագործներով, հաղ­թանակ­ներով ու պարտություն­ներով՝ ամփոփված հիշողության միստիկ ակ­որդներում [2, էջ529]:

Արդեն 18-րդ դարում առաջացավգաղափարական կողմնորոշման անհրաժեշտու­թյուն` եվրոպա­ցի հայրենակիցներից անկախությունը արդարացնելու համար: Եթե 17-ից 18-րդ դա­րե­րում ամերիկյան ինքնության բաղադրիչներն էին` սպիտակ մաշկը, բրիտանական ծա­գու­մը, բողոքականությունը, ապա 20-րդ դարի վերջում այն ավելի ընդլայն­վեց` նե­րա­ռե­լով անգլիացի­ներին, գերմանացիներին, իռլանդացի­ներին և սկանդինավցինե­րին: Երկրորդ համաշխար­հա­յին պատերազմի սկզբին էթնիկական նույնա­կանացումը դա­դա­րեց ամերիկյան ինքնության կարևորա­գույն բաղադրատարր լինել: Ըստ Ս. Հանթինգթոնի՝ արդեն 1970-ական թթ.-ից ամերիկյան ինքնությունը հաս­տատ­­վեց­ մշակույթի միջո­ցով, որի հիմնական բաղադրիչ­ների՝ անգլերենի, օրենքի գերա­­կա­յության վերաբեր­յալ անգլիա­կան պատկերացում­ների, կառավարող­ների պա­տաս­­խա­­նա­տվության, անհա­տի իրա­վունք­­­ների միջոցով մարդիկ կարող են երկրի վրա դրախտ ստեղծել: Այս մշակույթի ընձեռած տնտեսա­կան հնարա­վորու­թյունները դարձան այն գործոնները, որոնք ԱՄՆ-ը գրավիչ դարձրեց ներգաղ­թող­ների համար: Ս.Հանթինգթոնը մեր­ժում է Ամերիկան «ներգաղթյալ­ների երկիր» է մոտե­­ցու­մըտար­բե­րա­կե­լով «ներգաղ­թյալ» և «վերաբնակիչներ» հասկացու­թյուն­ները: Վերջին­ները ԱՄՆ-ի հիմ­նա­դիր­նե­րն են, իսկ «ներգաղթյալ» հասկացու­թյունը 1980-ականներից օգտագործվեց նորեկ­ներին վեր­ա­բ­նակիչ­ներից տարբերակելու համար:

Քաղաքական գիտության դասական մոտեցման համաձայն՝ ազգային ինքնու­թյան արժեհամակարգի հիմքը պատմամշակու­թային և առաս­պելա­դիցական նշանա­կու­թյուն­ ունեցող սրբազան տարածքն է՝ իր բնական և ինստիտուցիոնալ ժամանակով: Սակայն ԱՄՆ-ում տարածքային ինքնության երևույթը շատ թույլ է արտա­հայտ­ված, քանի որ, ի սկզբանե լինելով շարժունակ, ամերիկացի­ները կապված չեն եղել որոշակի տա­րածք­­­ների հետ: Ամերիկացիների՝տարածքի հանդեպ ունեցած վերաբերմունքը հիմ­նա­վորում է վերջիններիս նույ­նա­կանացումը քաղաքական գաղափարների և ինստի­տուտ­ների հետ: Ամերիկացի­ների ուշադրու­թյունը կենտրո­նաց­ված է դեպի քաղաքա­կանու­թյուն, այլ ոչ թե աշխարհագրություն, քանի որ ռացիոնալ և խաղային բնույթի քաղա­քա­կանու­թյամբ կարելի է ունենալ ցանկացած տարածությունը:

 Երկրորդ համաշխար­հային պատե­րազ­մից հետո ԱՄՆ-ը դարձավ բազմազգ պետու­թյուն, իր բազմազգ ինքնու­թյամբ: Չնայած բնակչության էթնիկական կազ­մում անգլո-ամերիկյան գերա­զանցու­­թյան մայրա­­մուտին՝ ԱՄՆ նախնիների անգլո-բողոքա­կան մշակույթը՝ WASP-ը (White Anglo-Saxon Protestant — ԱՄՆ-ի «սպի­տակ ոսկոր» և «կապույտ արյուն» անգլոսաքսոնա­կան ծագմամբ և բողոքական հավատքով կառավարող էլիտա), շուրջ երեք հարյուրամյակ եղել և շարունակում է մնալ ամերիկյան ինք­նու­թյան գերակա բաղադրիչ: Հե­տա­դարձ հայացք նետելով ԱՄՆ-ի քաղաքական զարգաց­մանը՝ տեսնում ենք, որ արդեն 18-րդ դարում գաղութաբնակ անգլոսաքսերը ձևա­վո­րե­ցին ազգա­յին ին­ք­նու­թյուն, որը քաղաքացիական պատերազ­մից հետո դրվեց ազգա­յին անվտան­գու­թյան հիմքում: Քաղաքացիա­կան պատե­րազ­մը նպաս­տեց ազ­գա­յին ինքնու­թյան արժեշահային համա­կար­գի կա­յաց­­մանը, ինչը վառ արտահայ­տ­­վեց երկու համաշ­խարհային պատերազմ­ների և «Սառը պա­տե­րազմի» ժամանակ:

            Ինչպես 19-րդ, այնպես էլ 20-րդ դարում ինտելեկտուալ, քաղաքական, նույնիսկ տն­­տե­սական էլիտաները ազգայինի պահպանման ջատագով էին: Սակայն համաշ­խար­­հային թատերա­բեմում անդրազգային կազմակերպու­թյուն­ների առաջացումը, ինչպես նաև անդրազ­գային դաշինքների առկայությունը հանգեցրեց «կոսմոպոլիտ ինքնու­­թյան» ձևավորման: Ըստ Ս. Հանթինգ­թոնի՝ ամերիկյան ինքնության ճգնաժամը պայ­մա­նա­վոր­ված է մի շարք մարտահրավերներով:

Առաջին՝ ԽՍՀՄ-ի փլուզումը վերացրեց ԱՄՆ-ի ազգային անվտան­գու­թյանը սպառնացող գերակա վտանգը: Մինչդեռ պատ­մական փորձը ցույց է տալիս, որ «արտա­քին թշնամու» բացա­կա­յու­թյունը կործա­նա­րար հետևանք է ունենում հասարակության միասնության համար` նպաստելով սոցիումում խմորում­ների առաջացմանը: Համաձայն Ս. Հան­թինգ­թոնի՝ ահաբեկչական հարձա­կումները, հակամարտությունները «չարի առան­ցքի»­ երկրների հետ նպաստում են ազգային ինքնագիտակցության բարձրացմանը:

            Երկրորդ՝ բազմամշակութային և բազմազան տրոհված գաղափարախոսու­թյուն­­ները խաթարեցին «ամերիկյան հավա­տի» հիմնա­քարա­­յին նշանակություն ունե­ցող հզոր բաղադրիչները՝ թուլացնելով «ամերիկյան կրեդոն»:

            Երրորդ՝ ներգաղթի երրորդ ալիքի հետևանքով ԱՄՆ-ում հաստատվեցին բազմա­միլիոն լատինաամերիկացիներ և Ասիայի բնակիչներ: Այս ալիքն իր բնույթով տար­բեր­վում էր նախորդ երկու ալիքներից, քանի որ վերջիններիս կազմում եվրոպացիներ էին: Նոր ներ­գաղթածների ավանդույթները և արժեքային համակարգը էակա­նորեն տար­բեր­վում էին ավելի վաղ ներգաղթալների ավանդույթներից: Ի տարբերություն նախորդ երկու ալիքների՝ երրորդ ալիքը չուներ սահմանափակումներ: Ուստի նոր ներգաղ­թյալ­­ների ձուլումը և ազգային կապերի խզումը մնում է խնդրահարույց:

            Չորրորդ՝ԱՄՆ-ի պատմության մեջ չի եղել ներգաղթի այնպիսի ալիք, որի ներկայա­ցու­ցիչ­ները հաղորդակցվեին այլ լեզվով՝ անգլե­րե­նից բացի: Նորեկ­ների աշխար­հա­գրա­կան տեղայնացումը, ներգաղթի ծավալների կրճատ­ման անհնա­ր­ին­ու­թյունը, ամերի­կ­յան էլիտաների աջակցությունը մուլտիկուլ­տու­րաների սկզբունք­ներ­ին երկլեզու կրթու­թյունը հանգեցրին այսօրվա ձևափոխ­վող ԱՄՆ-ի իրականու­թյանը:

            Սպառելով իր «մշակութային հիմքերը»՝ ԱՄՆ-ը վերածվել է բազմամշա­կու­թային պետության: Ըստ Ս.Հանթինգթոնի՝ ամերիկյան ինքնության ապագայի չորս հա­վա­նա­կան տարբերակ կա` գաղափարական, երկակի, ազգայ­նական կամ մշա­կու­­­թա­յին: Այս շրջանակում ամերիկացիները այնուհանդերձ պահ­պանել են «ամե­ր­ի­­կյան հավատի» սկզբունքները`փորձելով միավորել մարդկանց գաղա­փա­րական և քաղաքական հիմքի վրա, որպեսզի զարկ տան ազգային ինքնության վերածն­մանը: «Լատինական» ներգաղթի հետևանքը կարող է լինել երկրի մասնա­տումը «երկակի մշակույթ» ունեցող եր­կրի (անգլիա­կան և իսպանական): Երկրում տարբեր անջատողա­կան ուժերի գործու­նե­ու­­­թյունը մարտահրավեր է նետում «հիմնա­քա­րային մշա­կույթին» և «ամերի­կյան կրեդոյին», կարող է զարկ տալ մոռացված տարբեր էթնիկական ինքնու­թյունների և արմա­տական ազգայնական շարժումների:Վերո­շա­րա­­դրյալը թույլ է տալիս եզրա­կաց­նել, որ ԱՄՆ-ի ինքնությունը մտել է զարգացման ճգնաժամային նոր փուլ և կարիք ունի Հանճարեղ արթնացման: Արդի պայմաններում անհատն իրեն լիարժեք է զգում միայն այն դեպքում, երբ գիտակցում է իր ազգային ինքնությունը՝ կարևորելով միջա­վայրը, արժեքները, ավանդույթ­ները, վարքի կանոնները: Այս ամենը վերաբերում է նաև ԱՄՆ-ին, չնայած այսօր անհնար է պատ­կերացնել համաշխար­հային քաղա­քական զար­գա­ցում­­ները՝ առանց ԱՄՆ-ի գերտե­րու­­­նական նկր­տում­ների: Սակայն սեպտեմբերի 11-ի դեպքերնապացուցեցին, որ ԱՄՆ-ը խոցելի է: Հենց այս ենթատեք­ս­տում խոցելիությունը նոր բովանդակություն հաղորդեց ԱՄՆ-ի ազգային ինքնությանը: Ամերի­կա­ցի­­ների մեծա­մաս­նու­թյան համար պարզ էր, որ կարելի է հաղթել միայն հավատով, այն հավատով,որի հիման վրա ի սկզբանե ձևավորվեց ամերիկյան ինքնու­թյան հիմքը՝ամերիկյան կրեդոն: Սեպտեմբերի 11-ից հետո անցկաց­ված սոցիոլոգիական հարցում­ները ցույց տվեցին, որ ամերի­կա­ցի­ները ազգիբարոյական քայ­քայումը կասեցնելու նպատակով կրոնը նույնականացնում են անհա­տա­կան էթիկայի և անհատական վարքի հետ՝ դիտելով այն որպես հակաթույն:

Եթե 20-րդ դարի կեսերին մարդկանց մեծա­մաս­նու­թյունը գտնում էր, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականու­թյամբ, ապա դարի վերջում ավելացավ այն մարդկանց թիվը, ովքեր գտնում էին, որ եկեղեցին պետք է հրա­պա­րա­կայ­նորեն արտա­հայտի իր դիրքորոշումըքաղաքական և սոցիալական խնդիրների վերաբերյալ: Ամերիկյան հասարակության մեջ կրոնի դերի բարձրացումը այն դարձրեց ամերիկյան քաղաքականության առանցքային տարր: Արդեն Ռ. Ռեյգանի և Ջորջ Բուշի նախա­գահու­թյան տարի­­նե­րին պետությունն ավելի ուշադիր դարձավ եկեղեցու նկատմամբ: Սակայն դեմոկրատներն ավելի քիչ են գնահատում կրոնի դերը, քան հան­րա­պետականները: Այսպես, Ջոն Քենեդին հավատում էր այն նախագահին, ում վերա­բեր­մունքը կրոնի հանդեպ մնում է իր անձնական գործը: Սակայն Ջիմմի Կարտերից հետո կրոնական թեմաներ շոշափելու տաբուն սկսեց մեղմանալ: 2000 թվականին տեղի ունեցած ընտրություններիբոլոր թեկնածու­ները նախընտրական ար­շա­վի ժամա­նակ դիմումէիննաև Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Երբ Ջորջ Բուշին հար­ցրեցին, թե ով է իր համար քա­ղա­քական փիլիսոփայի օրինակը, նա պատասխա­նեց.Քրիստոսը: Նա ստիպեց ինձ աշխարհին նայել այլ կերպ… Երբ Քրիստոսին տրվում ես սրտով, երբ ընդունում ես Քրիստոս–Փրկչին, կյանքը դառնում է այլ: Եվ ոչ միայն կյանքը, այլև ամբողջ աշխարհը: Հենց այս կերպ եղավ ինձ հետ[2, էջ 552]:Այսպիսի միտումներ առկա են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում. կրոնական վերածնունդը բնորոշ է Արևելյան Ասիային, Կենտրո­նա­կան Ասիային և Կովկասին, նաև Լատինական Ամերիկային, Մեր­ձա­վոր Արևելքին, Աֆրիկային, Չինաստանին և Հարավարևելյան Ասիային: Կրոնի՝ որպես ազգային ինքնության բնու­թա­գրիչիաճը նշանակում է կրոնական կոնֆլիկ­տ­ների թվի աճ աշխար­հի տարբեր տարա­ծա­շրջաններում[ 3,էջ 6-7]: Ամերի­կացիների և իսլամի միջև պայքարը բազմաթիվ առումներով նման է սառը պատերազմի: Բայց կան մի շարք տարբերու­թյուններ իսլամի ծայրահեղականների և կոմու­նիստ­ների միջև: Կոմունիս­տա­­կան շար­ժում­ները վայելում էին մեկ ընդհա­նուր մեծ պետության աջակցու­թյունը, իսլամիստ­ներին աջակցում են մեծ թվով իրար հետ մրցակցող պետություններ, կրո­նական կազմա­կեր­պություններ և առանձին անհատներ:­Կոմունիս­տները մոբիլի­զաց­նում էին զանգվածներին արևմտյան հասարա­կու­թյունների գլոբալ կերպա­փոխման համար կոմունիստականի, իսկ իսլամիստները նպա­տակ չունեն փոխելու ԱՄՆ-ին կամ Եվրոպային, այլ փորձում են հնարա­վորինս վնասել դրանց: Նրանք ոչ թե գնում են գործարաններ և բանվորներին բողոքի ակցիաներիկոչ անում, այլ գործում են գաղտնի ձևով՝ մշակելով ահաբեկչական ակտերի ծրագրեր:

Նոր պայմաններում Ամերիկան իր տեղն աշխարհի նոր համակարգում հաս­տա­­տելու համար պետք է արդյունավետ օգտա­գոր­ծի իր հնարավորությունները. «Բացվել աշխարհի համար,այսինքն՝ բացել իրենց երկիրը ուրիշ ազգերի և ուրիշ մշա­կույթի համար և,պահպանելով իրենց մրցունակ մշակութային յուրօրինա­կու­թյունը, այն «առաջարկել» մյուսներին» [2, էջ 552]: Նախ մոտեցումը կոսմոպոլիտ է, ուստի ԱՄՆ-ի առաքելու­թյունը՝ վերափոխել աշխարհը, ընկալ­վում է առավել կայսերական գնահատումներում: Այս տարբերակում ԱՄՆ դիտվում է կայսերական մետրոպոլիա[4, 437-438 էջ] և կկորցնի իր ազգային ինքնությունը, եթե չշարունակի հզորանալ իր արժեհամակար­գի միջոցով[5]: Կոսմոպոլի­տիզմի և կայսերա­կա­ն­ու­­թյանը այլըն­տրանք է ազգային ինքնությունը, որի առա­քելու­թյունը ԱՄՆ-ի այն որակ­ների պահ­պանու­­մն է, որ տարբերա­կում են նրան այլ ազգե­րից և գերտերություններից:

 Համաձայն Ս. Հանթինգթոնի՝այս երևույթն ավելի խորացավ ԽՍՀՄ փլուզումից հետո. նախ՝ որոշակի ճգնաժամային խնդիրներ առաջացան ամերիկյան նույնականացման համար. հոգեբանորեն կյանքը որոշակիորեն իմաստազրկվել էր, քանի որ թշնամու բացակայու­թյունն անսպասելի իրողություն էր ամերիկացիների համար: Ս. Հան­թինգթոնը, կարևորելով այս հանգամանքը, անդրադարձել է Ալեք­սան­դր­իայի կայսեր՝ Կոնստանդինոս Կավաֆիսին, որը նկարա­գրում է ժողովրդի խուճապահար վիճակը, որըհետևանք է բարբարոսների, այսինքն՝ թշնամիների անհետացման: Չնայած թշնամու առկայությունը կարող է հանգեցնել պատերազմի, սակայն այս պարա­գայում դա կարող ենք դիտարկվել որպես դրական երևույթ, քանի որ հենց պատերազմի մոբլիզացնող ուժն է, որ ժողովրդին վերածում է ազգի: Այսպիսի ընկալումներում էլ զարգացել է Ամերիկյան ազգաշինության և պետականաշինու­թյան մշակույթի գործընթացը: Հեղափոխությունն այնտեղ նպաստել է ամերիկյան ժողովրդի ձևավոր­մանը, իսկ քաղաքացիական պատերազմը`ազգի:Երկրորդ համաշխար­հա­յին պա­տե­­րազմի հետևանքով տեղի ունեցավ ազգի և պետու­թյան միաձուլման գործընթացը, իսկ «սառը պատերազմի» ավարտն իր հետ բերեց անորոշություն: Արտաքին վտանգի բա­ցա­կայությունն իր բացասա­կան ազդեցությունն է թողնում ազգի միասնության վրա, որը կարող է էթնիկական և խմբային հակասություն­ների պատճառ դառնալ` նպաստելով սոցիալական հավասարության հաստատման գործընթացում բարդույթների առաջաց­մանը. «Ազգերին հարկավոր են թշնամիներ, և յուրաքանչյուր հեռացված թշնամուն փոխարինում են նորերը»:

1990-ական թթ. ամերիկյան քաղաքագետները զբաղված էին նոր թշնամի փնտրելու գործով: Նրանք սկզբում կանգ առան Ռուսաստանի տարբերակի վրա, սակայն այն իր չլուծված հիմնախնդիրներով չէր կարող ուժեղ մրցակից լինել: Իսկ ինչ վերա­բերում է Սլոբադան Միլոշևիչին, Սադամ Հուսեյնին, ապա նրանք չէին կարող դառնալ Ստալին, Բրեժնև, Հիտլեր: ԱյստեղԱՄՆ-ըգերա­գնա­հատելովսեփական ուժերը որոշեց պայքար ծավալելահա­­­բեկչու­թյան, թմրա­մո­լու­թյան, ժողո­վուրդների իրավունքների ոտնա­հարման դեմ՝ դասակարգելով «վատ գործերին» մաս­նակից պետություններին: Խոսքն ԱՄՆ-ի թշնամիների մասին է, որոնք, ըստ Ս. Հանթինգթոնի, դասակարգվեցին ըստ հետևյալ չափանիշների՝ահաբեկչական կազմակերպու­թյուններ («Համաս», «Հեզբոլա», «Իսլա­մական ջիհադ., «Ալ-կայիդա»), ահա­բեկչությանը օժան­դակող (Իրան,Աֆղանս­տան),կոմունիստա­կան գաղափա­րա­­խոսու­­թյան կրող­(Չի­նաստան,Կուբա), Իսլամ տա­րա­ծող (Իրան, Իրաք, Աֆղանս­տան, Սուդան, Լիվիա), «Հանցագործ» (մտավա­խու­թյան տեղիք տվող երկրներ), «Չարիքի առանցք» (ժամա­նա­կա­կից թշնամիներ` Իրաք, Իրան, Հյուսիսային Կորեա, Սիրիա ) երկրներ:

Անդրազգային կորպորացիա­ների զարգացման գործընթացին զուգահեռ՝ մեծացավ ամերիկյան ընտրանու դերը: Իրենց բնույթով լինե­լով երկու տեսակ` տնտեսա­կան և բարոյամշակութային, որի ջատագովը հենց «մտա­վո­րա­կանու­թյունն» է, անդրազ­գային կորպորացիաներն իրենց շահերն առան­ձնաց­նում են պետա­կան շահե­րից՝ կարևորելով գլոբալ շուկան, որն էլ ձևավորում է գլոբալ ընտրանին: Ընդ որում,երբ «General Motors»-ի ղեկավարը 2000թ. իր ելույթում ձևակերպեց մոտեցում, թե ինչ որ շահեկան է այս ընկերության համար, նույնն էլ շահեկան է ամբողջ ԱՄՆ-ի համար,ազգայինիև բիզնեսի շահերըզուգամիտելու այս մոտեցումը քննա­դատու­թյան ենթարկեցին, քանի որելույթի հեղինակըառաջինը հիշատակել էր ոչ թե պետությունը, այլ կազմակերպությունը, այսինքն՝ անտեսվել էր պատմության հոլովույթում մշակված պետականաշինության մշակույթի արժեհամակարգը:

Փաստորեն ազգային ինքնու­թյունն սկսել է նույնականանալ անձնական ինքնու­թյան հետ, քանի որ «Ամերիկան Երկրագնդի վրա լավագույն երկիրն է»:

Ամերիկացիները բազմաթիվ ազգերի և աշխարհի համար ընդու­նելի են դարձել իրենց յուրօրինակ ազատականության շնորհիվ:Դա գրավեցնրանց, ովքեր ԱՄՆ տեղա­փոխ­վելով ձևավորեցինմիլիոնանոց սփյուռք­ներ ևաստիճանաբարբար­­ձր­աց­րին իրենցազդեցությունը: Այս համատեքստում Ս. Հանթինգթոնը ուշա­գրավ մոտեցումներ է մշակել սփյուռքի վերաբերյալ: Ըստ նրա՝ սփյուռքը անդրազգային էթնիկական և մշակու­թային հանրույթ է, որտեղ առկա է միայն անդրազգային նույնա­կա­նացում: Որպես սփյուռքի դասա­կան օրինակ դիտարկելով հրեաներին՝ Ս. Հաթնինգ­թոնըբարձր է գնա­հա­տում նրանց ազգաս­տեղծ և պետականաստեղծ բնութագրիչները: Հրեականությունը նպաս­տել և նպաս­տում է իր ազգային պետության տնտեսական, քաղա­քական, սոցիալական կյանքի զարգաց­մանը: Այն միջամտում է ազգային պետության արտաքին քաղաքականությանը՝ ներկայացնելով վերջի­նիս շահերը այն երկրում, որտեղ գործում են: Հենց դա է պատճառը, որ ազգային կառա­վարությունները սփյուռքը համարում են ազգային հանրույթի կարևորագույն մաս: Վերլուծելով Ս. Հանթինգթոնի մոտե­ցումները՝ եկանք այն եզրա­հանգման, որ Ամերիկայում գտնվող այլ ազգերի ներ­կա­յա­ցուցիչները, որոնք սփյուռքի անդամներ են, հիմնականում երկու կարևոր նպա­տակ­ներ են հետապնդում. նախ՝ հնարավորինս ներկայացնում են իրենց պատմական հայրենիքի շահերը, ապա՝ «հյուրընկալած» երկրի պետական շահերը, որը սեփական պահանջ­մունք­ների բավարարման և ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու ձգտման նկատառում­ներով կարող է ավելի բարձր մակարդակի վրա գտնվել:

             Ս. Հանթինգթոնը տարբերակված քննարկումէ ԱՄՆ-ում բավական մեծաքա­նակ մեքսիկական սփյուռքը, որը ռեալ սպառնալիք է ԱՄՆինքնության համար, քանի որ փոխում է երկրի մշակութային և դեմոգրաֆիական պատկերը:1998 թ. Մեքսիկայումօրենք ընդունվեց, համաձայն որի՝ մարդը, լինելով Մեքսիկայի քաղաքացի, ցանկալի է որ ձեռք բերի նաև ԱՄՆ-ի քաղաքացիություն:

Սփյուռքի գործունեության առանձնահատկություններից է նաև այն, որ մտավոր խավի ներկայացուցիչները կարող են հեռանալ իրենց երկրներից և օգտագործել իրենց գիտելիքներն այլ երկրի զարգացման համար:Սակայն սփյուռքի գործառույթներից կարևորագույնն այնէ, որ վերջինս, համագործակցելով ազ­գա­յին կառա­վարության հետ, կարող է տվյալ եր­կրում պաշտպանել իր ազգակիցների շահերը: Ընդ որում, Սփյուռքի գործունեության վրա շատ հաճախ մեծ ազդեցություն են թողնում նաև ազգային պետությունները, դրա վառ օրինակը հայկական սփյուռքն է, որն առաջնորդվում է նախ և առաջ իր ազգային շահերով: Բացի այդ, սփյուռքը մեկ այլ կարևոր նշանակություն ևս ունի՝ ազդել ընտրությունների ընթացքի վրա:

Վերոշարադրյալից ակնհայտ է դառնում, որ 21-րդ դարում ԱՄՆ ազգային ինքնության սահման­ների փոփոխությունը կապված է մի շարք հանգա­մանք­ների հետ՝ դեմոգրաֆիական իրավիճակից մինչև տնտեսական և միգրացիոն քա­ղա­քա­կանություն, բազմամշակութայնությունից մինչև ազգայնականու­թյուն: Այսպիսի շեշտադրումներով է առանձնանում Ս. Հանթինգթոնի՝ ամերիկյան ինքնության կերպափոխման և ԱՄՆ ներքին քաղաքականության մասին գնահատականների ամբողջությունը: Հանդիսա­նալով միգրանտների երկիր՝ ԱՄՆ-ը շուրջ երեք հարյուր տարի իր ինքնությունը կառուցել է բազմաէթնիկ սկզբունքով՝ հիմնված անգլոսաքսոնական, բողո­քական մշակույթի և անգլալեզու Ամերիկայի գաղափարի վրա: Վերջին տասնա­մյակ­­ների ժողովրդագրական փոփոխությունների, ի թիվս մի շարք այլ գործոնների, ամերիկյան ինքնությունը նոր մարտահրավերի է պատասխանում և նոր մարտահրավերներ նետում: Ս.Հանթինգ­թոնիեզրահանգումները շոշափում են ինքնությանն առնչվող հարցերի այն լայն շրջանակը, ինչը թույլ է տալիս և՛ հետևություններ անել ամերիկյան ինքնության կերպափոխման և դրանում առաջնային դեր կատարած պատճառա­հետևանքային կապի մասին, կանխատեսել ինքնության հետ կապված խնդիրնե­րի հնարա­վոր զարգացումները: Հնարավոր է, որ դրանք կփոխեն Ամերիկայի դեմքը ժողովրդա­գրա­կան, քաղա­քա­կան, տնտեսական, մշակութային, միգուցե նաև լեզվական տեսա­նկյունից:

Այժմ անդրա­դառ­նանք Ս. Հանթինգթոնի վերլուծության այն կարևորագույն դրույթներին, որոնց ըմբռն­ման ճանապարհին ի հայտ են գալիս ինքնության մարտա­հրա­­վերներին պատրաստ լինելու և պատշաճ ու համակարգ­ված պետական քաղաքա­կա­նու­թյուն մշակելու անհրաժեշտության հիմնավորումները ոչ ամերիկյան միջա­վայրում: Այսպես, ամերիկյան ինքնու­թյան՝որպես անընդհատ փոփո­խությունների և կերպափոխումների ենթար­կ­վող այդ ճկուն համակարգի զարգացման ներկա փուլի միտումներում Հանթինգթոնն առանձնացնում է այն առանցքային կետերը, որոնց վերաբերյալ ուսումնասիրությունները բացահայտում են ամերիկյան ինքնության հետ կապված հրատապ հարցերի ողջ ներկապնակը. «….ինքնության էթնիկ և ռասսայական աղբյուրների կարևորության նվազում և/կամ վերացում, երկլեզու և երկու մշակույթ ունեցող Ամերիկա (անգլախոս, անգլոսաքսոնական և իսպանախոս, լատինա­ամերի­կյան մշակույթների բնական հակամարտության, գաղափարական, լեզվական առճա­կատ­ումից առաջացած կամ ապագայում հնարավոր անհամատեղելիու­թյամբ պայմանավորված ինքության ճգնաժամ) [6, էջ300]: Փաստորեն, ժամանակի ընթացքում էթնիկ ինքության կոր­ս­տի, կրոնական համայնքների և խառնամուսնու­թյուն­ների հաճախա­կ­իացման և դրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխու­թյան պատճառով ամերիկացիները հասան այն հանգրվանին, որտեղ ոչ միայն խնդրա­հարույց է դառնում ամերիկյան ազգային ինքնության «կրեդոյի» նկարա­գրու­թյունը, այլև «սպիտակ Ամերիկան մի քանի տասնյակ էթնիկ խմբերից բաղկացած, բազմաէթնիկ հասարակությունից վերածվում է տասնյակ միլիոնավոր բազմաէթնիկ անհատներից բաղկացած, էթնիկականությունից զուրկ հասարակության» [ 6, էջ 303]: Էթնիկ խմբերը, ամերիկյան պետու­թյան երեքհարյուրամյա պատմության ընթացքում հանդիսանալով ազգային ինքնության բաղկա­ցու­ցիչ մաս, իրենց տեղը զիջում են մի նոր՝ընդհանուր ինքնու­թյան, որը թեպետ ամե­րի­­կացի լինելու բանաձև է, սակայն չունի հստակ սահմաններ.սա վտանգում է՝ ավան­դա­կան ամերիկյան հասարակության անգլոսաքսոնական, բողոքական մշա­կույթը իր հերթին մշակութային-լեզվական հարթությունում առաջ բերելովնոր ձևափո­խում­ներ, որոնց վերջնական հանգրվանը կամ ամերիկյան ինքնության երկակի բնույթն է, կամ դրա անորոշ ընկալումը: Բնական է, որ նման պայմաններում ի հայտ են գալիս ինքնու­թյան դասական ընկալումները քաղաքա­կան պայքարի վերածող խմբեր: Ի տարբերու­թյուն մարգինալ գործունեու­թյուն ծավալող, սակայն իրենցից որոշակի վտանգ ներկա­յաց­նող ծայրահեղական, ռասիստական խմբավորումների՝«ավանդա­կան­ները (նեյթիվիստ­ները)» պայքարում են իշխող մշակույթի և ինքնության (իրեն վերագտնել և ինք­նա­վերականգնվել) համար: Հենվելով միգրացիան կանգնեց­նե­լու ամերիկյան հասա­րա­­կության տրամա­դրու­թյուն­ների վրա՝ նրանք իրականում քաղաքական դաշտ են տեղափոխում միգրա­ցիոն գրեթե չվերահսկվող հոսքերի արդյունքում առաջացած ժողովրդական իրողու­թյուններից բխող խնդիրները, փորձում ինքնապաշտպանական մեխանիզմներին կարևորություն հաղորդել: Անհրաժեշտ է հաշվի առնել և՛ «նեյթիվիստների» պայքարը անգլախոսության և անգլոսաքսոնական մշակույթի համար, և՛ժողովրդագրական ճնշում­ները, իսպանախոսների լեզ­վա­կան-մշակութային հավասար իրավունքների ձգտումը և քաղաքացիական հասա­րա­կության արձագանքը:

Ինքնության փոփոխու­թյուն­ների կամ մարտահրավեր­ների ամերի­կյան տարբերակում հետաքրքիր է նաև քա­ղա­քական էլիտայի արձագանքը: Ավան­դաբար անգլերենի դերը կարևորվել է ամե­նա­բարձր մակարդակով. այդպիսին էր Թեոդոր Ռուզվելտի՝ անգլերենի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, երբ նա պնդում էր, որ Ամերիկան պիտի ունենա մեկ դրոշ և մեկ լեզու՝հիմնադիր հայրերի լեզուն [6, էջ 328]: Մինչդեռ 2000-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը լիա­հույս էր, որ ինքն ամերիկյան վերջին նախագահն է լինելու, ով չգիտի իսպաներեն: Ակն­հայտ է, որ ամերիկյան քաղաքական էլիտան նոր մոտեցում ունի լեզվի և ինքնության հետ կապված հարցերում: Ամերիկյան հան­րու­թյան դիրքորոշումը ոչ միշտ է համընկնում ամե­րի­կյան էլիտայի դիքորոշմանը, ինչպես աշխարհում ԱՄՆ-ի ունե­ցած տեղի ու դերի, այնպես էլ միգրացիայի հարցում: Դրա հետևանքով Հանթինգթոնը խոսում է Ամերիկայի՝ ոչ ներկայացուցչական (unrepresentative) ժողովր­դա­վա­րու­թյուն լինելու մասին: Առաջի­կա­յում իսպանախոս բնակչության տեսակարար կշիռը մեծանալու է, ինչը էական ազդե­ցու­թյուն կունենա ինչպես ազգային ինքնության ապահովման հան­րա­յին բանավեճում, այնպես էլ քաղաքականության մեջ: Ուստի ԱՄՆ-ում կամ կվերարժևորվեն ազգի ընկալումները, կամ կգտնվեն մեխանիզմներ՝ անփոփոխ թողնելու անգլոսաքսոնական մշակույթն ու անգլերենի դերը՝ ինտեգրելով իսպանախոս բնակչությանը:

Հանրագումարենք. ուսումնասիրության շրջանակներում կարևորում ենք ազգային ինքնու­թյունը` որպես քաղաքակրթական և հոգեբանական երևույթ, ինչպես նաև ազգա­յին «Ես»-ի տրանսֆորմացման հինախնդիրները քաղաքական արդիականաց­ման համա­տեքստում՝ լուսաբանելով միջ­էթնիկա­կան բախումները, պատմական հիշողու­թյան տրոհվածու­թյունը և մեխանիկա­կան արևմտականացման ու մարգինալու­թյան հաղթա­հարման գործ­ընթացները։ Պետականաշինության մշակույթի արդիականաց­ման առանձնա­հատկությունների բացահայտման նկատառումներով անհրաժեշտու­թյուն է առաջացել վերարժևորելու ազգային նույնա­կա­­նացման արդի դրսևորումների ուսում­նասիր­ման տեղեկատվահաղորդակցա­կան հարա­­ցույցը: Ուստի անրաժեշտ ենք համարում ուսումնասիրել ազգային ինքնու­­թյան արդիա­կա­նաց­ման որպիսու­թյունը և նրա տրանսֆորմացիան՝ որպես տեղեկատվահաղորդակցա­կան գործ­ընթաց, ինչպես նաև սոցիալական և քաղաքական ցանցերը՝ որպես բազմաէթնիկ տարա­ծաշրջաններում պետականաշինության մշակույթի արդիա­կա­նացման գրավական: Պետականաշինու­թյան մշակույթի արդիա­­կա­նացման գործընթացի հիմքում դնելով բնության և բանականության էկոլոգիան [7]՝ հնա­րավորություն ենք ստանում հիմնավորելու «ոսկե միլիարդի» պա­տաս­խա­նատվու­թյունը և կանխելու ազգային «ծայրամասերի», «հա­մաշ­­­խար­­հային սև գյու­ղի» և «համաշխարհային սպիտակ քաղաքի» միջև նախանշ­վող զարգաց­ման իրա­րա­մերժ ուղի­ները: Այս նկատառումներով անհրա­ժեշտ է օգտագործել ազգերի և պետություն­ների խաղաղ կենսա­գոր­ծու­նեություն և բնականոն արդի­ա­կանացում ապահովող դինամիկ հա­վա­­սա­րա­կշռու­թյան, փոխշա­հա­­վետ համագոր­ծակ­ցության և փոխօգնու­թյան իրական լինե­լիու­թյան ձևաչափերը[8]:

Գլոբալ կառավար­ման համակարգ ձևավորելու նկատա­ռում­նե­րով քաղաքական արդիականացման համա­տեքս­տում ավան­դա­կանից դեպի մոդեռն դարա­շրջան անցում կատարող հասա­րակական կառավարումը կազմա­կեր­պ­վում էր աստի­ճանա­կարգային սկզբունքի միջոցով, իսկ պոստմոդեռն դարաշրջանում առաջնային տեղ է զբաղեցնում տեղեկա­տվահաղորդակ­ցա­կան հա­րացույցը՝ ցան­ցա­յին կառավարման միջոցով: Այսպիսով, բազ­մա­էթնիկ տարա­ծա­շր­­ջան­ների կառավար­ման արդյունա­վե­տու­թյան բար­ձրա­ցումը թե՛ տեսական, թե՛ կիրա­­ռա­կան առումներով հրատապ է դարձրել մի կողմից՝ սոցիալ-քաղաքական ցան­ցերը որպես ազգային ինքնու­թյան պահպանման, մյուս կող­մից` պետականաշինու­թյան մշա­կույ­թի արդիակա­նաց­ման գրավա­կանի դիտար­կումը: Ուսումնասիրելով Ս. Հանթինգ­թոնին և ելնելով այն իրողությունից, որ նա համա­կար­գ­ված ներկայացրել է ազգային ինքնության արդիականացման հրամայականները, կատարենք հետևյալ ընդհանրացումները:

  1. Գլոբալացման գործընթացում սոցիո և էթնո մշակութային և քաղաքական փոփոխության բազմա­չա­փ փոխհա­­րաբերություններն ազդում են ազգային ինքնության «Ես»-ի մրցու­նակության վրա: Բազմա­էթնիկ տարածաշրջանների քաղաքական արդիակա­նաց­ման առանձնա­­հատ­­կությունները դիտարկելով ազգային ինքնության ապահովման տեսան­կյու­նից՝ առանց­քային է ոչ միայն ռացիոնալի և իռացիոնալի ներդաշնակեցման անհրա­ժեշտու­­թյունը, այլև ռացիոնալ ընտրության մոտեցումը:
  2. Գլոբալացման և գլոլոկալացման բազմամակարդակ հատվածայնությունն ու անորոշու­թյունը մարգինալացնում են ազգա­յին ինքնությունը: Որպեսզի ազգա­յին ինքնության ապա­­հովումն ընթա­նա և՛ «ամերիկյան կրեդոյի», և՛ «հրեական աշխարհի», և՛ «հայ­կա­կան աշխարհի» միջև ծավալված բազմամա­կարդակ երկխո­սու­թյան տրա­մա­բանու­թյամբ, կառավարող էլիտան պետք է հանդես գա մի կողմից որպես ազգա­յին ինքնության ցանցավորման արժեքային պրովայդեր, մյուս կողմից՝ պետա­կանա­շինության մշակույթի կայացման և արդիականացման ադմինիստրա­տոր:
  3. Պետականաշինության մշակույթի արդիակա­նաց­ման ցան­ցային, կետային, կախյալ մոդել­ների կիրառումը հնա­րավորու­թյուն է ստեղծում զարգացած կենտրոններին, հիմն­վելով ազատա­կան արժեք­ների ունիվերսալության և խաղային բնույթի վրա, զար­գա­ցող «ծայրամասերին» մատուցել քաղաքական արդիա­կա­­նաց­ման սեփա­կան տարբերակը: Այս պարա­գայում, օգտա­գոր­ծելով մշա­կու­թանոր­մա­տիվային և կառուց­ված­քայինինստի­տու­ցիո­­նալ նմանու­թյուն­ները, քաղաքական արդիականաց­ման տարա­­բնույթ մոդելների օգնությամբ փորձ է արվում համա­հար­թեց­նելո ւէթնոմշա­կու­­թային այնպիսի երևույթ­ներ, որոնք միջազ­գային հարա­բե­րություն­ների դաշտ են արտա­հանում չազատակա­նաց­ված՝ անորոշություններ, հատվածայնու­թյուն­ներ և քաոսայ­նու­թյուն պա­րու­նակող «ավանդա­կան» արժեքներ: Ուստի, որպեսզի զարգացած կեն­տրոն­­ների և զարգացողծ այրա­մասերի միջև աններ­դաշ­նակությամբ և հակասա­կա­նու­թյամբ օժտված էթնոազ­գային կապերը վերածվեն ռեալ գործող բազմամակարդակ ցանցերի, անհրա­ժեշտ է բար­ձրաց­նել ազգային ինքնության էվոլյուցիայի հիմքի վրա արդիա­կա­նացող պետական կառա­վարման արդյունա­վե­տու­թյունը:
  4. Բազմաէթնիկ տարածաշրջանների քաղաքական արդիա­կա­նացման ժա­մա­նա­կատա­րած­­քային­ բազմաչափության և աններ­դաշ­նակ փոփոխությունների պայմաններում էթնիկ «Ես»-ը «հյուր­ընկալված» հայրենիքում առկա մարտահրավերներին պա­տաս­­խա­նելու համար փորձում է բարձրացնել իր մրցունակու­թյունը և՛ ազգային ինքնության պահպանման, և՛ կորստի, ձուլման միջոցով: Այդ իմաստով ԱՄՆ-ի հայկական սփյուռքը հետա­մուտ է տրավմատիկ հիշո­ղու­թյան վերարժևորման միջոցով պատմական արդա­րու­թյան վերականգնման և ապագա աշխարհում հա­յու­թյան արժանապատիվ կեցության ապահովման ու հզոր ՀՀ և ԼՂՀ կերտման տես­լա­կանին: Ուստի պատմա­կանության հետմիասին ազգակերտման և պետականաշինության մշակույթը` որպես և՛ իրա­կան, և՛ վիրտուալ հայկականության մրցու­նակությունն ապա­հո­վելու բաղկա­ցուցիչ, դար­ձել է հայի տեսակի արժեշահային համակարգի բնականոն արդիա­կան­աց­ման գերա­­կա­յու­թյուն՝ «Հայկական աշխարհի» կայացման շրջանակներում:
  5. Գլոբալացման պայմաններում «Ես»-ը, իրեն նետված տարաբնույթ մարտահրավերներին պատասխանելու համար, ռազմա­վա­րա­կան նախագծերի հարահոս ծրագրավորման գործընթաց­ների մեջ է: Այս համատեքստում բազմաէթնիկ տարածաշրջան­ներում քաղաքա­կան արդիականա­ցումը ենթա­դրում է ավան­դա­կան և արդիական արժեք­ների զուգամիտում, որը թույլ է տալիս իրակա­նացնել ապա­կեն­տրո­­նացված կառավարում, ապա­հո­վել բազմադերային քա­ղաքական դաշտ, ապահովել մրցակցային մասնակցություն:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Nation-Building, Identity and Citizenship Education: Cross Cultural Perspectives, Eds. J.Zayda, H.Daun, L.J.Saha, 2009, http://books.google.am/books?id=WXLtU14ggwQC&pg=PA20&dq=hantington+about+state+culture+building
  2. Хантингтон С., Кто мы? Вызовы американской национальной идентичности, М.: АСТ, 2008, с. 528
  3. Хантингтон С., Столкновение цивилизаций, М.: Изд. АСТ, 2003.
  4. Хардт М., Негри А., Империя, М.: Праксис, 2004,
  5. Maximilano Korstanje HUNTINGTON AND THE LIIBERAL THOUGHT PROBLEMS OF ANGLO—DEMOCRACY TO UNDERSTAND POLITICS, Nómadas. Revista Crítica de Ciencias Sociales y Jurídicas | 37 (2013.1), http://dx.doi.org/10.5209/rev_NOMA.2013.v37.n1.42560
  1. Samuel P. Huntington.Who are We ? America’s Great Debate.2004.
  2. Бейтсон Г. Экология разума. Избранные статьи по антропологии, психиатрии и эпистемологии / Пер. с англ. М.: Смысл. 2000
  3. Кеннеди П., Вступая в двадцать первый век, Пер.с англ./М.:Издательство Весь мир, 1997

 

МАРИАМ МАРГАРЯН

Зав. кафедрой политического управления и анализа

 Академии государственного управления РА,

доктор политических наук, профессор

 

 

ИМПЕРАТИВЫ МОДЕРНИЗАЦИИ НАЦИОНАЛЬНОЙ ИДЕНТИЧНОСТИ (НА ОСНОВЕ РАБОТЫ С.ХАНТИНГТОНА «КТО МЫ: ВЫЗОВЫ АМЕРИКАНСКОЙ НАЦИОНАЛЬНОЙ ИДЕНТИЧНОСТИ»)

 

После распада СССР процесс глобализации бросил вызов национальной идентичности США. Автор на основании анализа подходов С.Хантингтона, согласно которым национальная идентичность США находится под угрозой, приходит к выводу, что представленные выводы носят игровой характер. Данный подход позволяет США посредством превращения в сеть социальное, экономическое и политическое про­странство, создавая образ нового врага, что и имеет стратегическое значение для модернизации “американского духа”. Основываясь на под­ходах С.Хантингтона относительно Диаспоры, автор статьи предлагает изучать ее в триединстве прошлое-настоящее-будущее как особая форма сетевой деятельности: “Диаспора-историческая родина”, “Диаспора-при­нимающее общество”, “Диаспора-международные (межправи­­тель­ствен­­­ные) организации”. Данная сетевая форма сохранения национальной идентичности позволяет самоопределившемуся в разных пространствен­ных плоскостях “Я” осуществить многовекторную модернизацию. Это дает возможность сформировать глобальную политическую повестку посредством сетевой коммуникации и трансформироваться в актора глобального гражданского общества. Предложенный подход, по убеждению автора, примечателен тем, что позволит армянской диаспоре США бороться не только за восстановление исторической справедливости (международное признание Геноцида армян), но также быть после­до­ва­тельным в переоценке травматической памяти и обеспечении достойной жизни армянства в мире будущего путем увеличения собственной мощи и формируя подходы к созданию проекта “Армянский мир”.

Ключевые слова: государство, культура государственного строительства, глобализация, интеграция, цивилизационные ценности, национальная идентичность, политическая модернизация, сетевое управление, самоопределение, маргинальность, диаспора.

 

 

MARIAM MARGARYAN

Doctor of Sciences (Political Science) Professor,

Head of the Chair of Political Management and Political

Analysis of the Public Administration Academy of the RA

 

THE IMPERATIVES OF MODERNIZATION OF NATIONAL IDENTITY (BASED ON THE S.HUNTINGTON` S MONOGRAPY “WHO ARE WE? THE CHALLENGES TO AMERICA`S NATIONAL IDENTITY”)

After the collapse of the USSR process of globalization challenged the national identity of the USA. The author analyzed S.Huntington`s approaches according to which the national identity of the USA is threatened and concluded that the represented results had game specificity. This approach allows the US to create the imagine of the new enemy by transforming social, economic and political space, which have strategic importance for “American spirit”, into network. Based on S.Huntington`s approaches concerning Diaspora, the author suggests to research the latter in triune of past-present-future as a specific form of network activity: “Diaspora-historical homeland”, “Diaspora-accepting society”, Diaspora-international (intergovernmental) organizations”. This network form of preserving the national identity allows the self-determined in different areas identity to implement multivector modernization. This provides the opportunity to form global political agenda through network communication and transform it into an actor of global civil society. The author is convinced that this approach will allow Armenian Diaspora in the USA to struggle not only for restoration of historical justice (international recognition of Armenian Genocide), but also to be consistent in reassessment of traumatic memory and provision of prosperous life of Armenians in the world of future through the raise of own power and formation approaches to create the project “The Armenian world”.

Keywords: state, state-building culture, globalization, integration, civilizational value, national identity, political modernization, network governance, self-determination, marginalism, diaspora.

Реклама
Categories: Uncategorized | 2 комментария

Навигация по записям

2 thoughts on “ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ (ԸՍՏ Ս. ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ «Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ)

  1. Уведомление: ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ (ԸՍՏ Ս. ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ «Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ) | Արս

  2. Уведомление: ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ (ԸՍՏ Ս. ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ «Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ) | Արս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: