ՄԱՐԴՈՒ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ԸՍՏ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ»


Յու­րա­քանչ­յուր պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջան մշա­կում է սե­փա­կան գո­յա­բա­նութ­յա­նը բնո­րոշ ար­ժե­քա­յին հա­մա­կարգ, հա­մա­ձայն ո­րի կեր­պա­փոխ­վում է մարդ­կանց աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յու­նը և հա­մա­կե­ցութ­յու­նը: Այս ա­ռու­մով ա­ռանձ­նա­հա­տուկ է Գրի­գոր Նա­րե­կա­ցու «Մատ­յան ող­բեր­գութ­յան» ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը, ո­րը նոր էջ է մար­դու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի պատ­մութ­յան մեջ: ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում այն մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս հա­վա­սար­ժեք պա­տաս­խա­նե­լու առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին` միա­ժա­մա­նակ ըն­դար­ձա­կե­լով ինչ­պես միջմ­շա­կու­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի տի­րույթ­նե­րը, այն­պես էլ ար­դիա­կա­նաց­նե­լու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը:

Հիմք ըն­դու­նե­լով նա­րե­կա­ցիա­գի­տա­կան նվա­ճում­նե­րը` [1] սույն աշ­խա­տան­քով ցան­կա­նում ենք լրաց­նել այն` ա­ռանձ­նա­հա­տուկ ուշա­դ­րու­թ­յուն դարձ­նե­լով մար­դու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի բազ­մա­չա­փութ­յան խնդրին, քա­նի որ Գր. Նա­րե­կա­ցին հա­մա­կար­գա­յին ա­ռու­մով անդ­րա­դար­ձել է մար­դու «Ես»-ի ինք­նաձևա­վոր­ման, ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յան, ինք­նա­զար­գաց­ման և  ինքնակա­ռա­վարման  հիմ­նախն­դիր­նե­րին` բա­ցա­հայ­տե­լով սո­ցիա­լա­կան կեն­սա­գոր­ծու­նեութ­յան տա­րա­ծա­կան հիմ­քե­րի ար­ժե­քա­յին կողմ­նո­րո­շիչ­նե­րը: Նման մո­տեց­ման հա­մար հիմք ենք ըն­դու­նել Հովհ. Թու­ման­յա­նին. մեծ լո­ռե­ցին «Մատ­յա­նը» ներ­կա­յաց­նում է սե­փա­կան արժևոր­մամբ. «Այս­տեղ ար­դեն հա­յի լե­զուն չէ, որ խո­սում է, բե­րա­նը չէ, որ պատ­մում է, կրակ­ված սիրտն է, որ այր­վում է եր­կի­րը բռնած, տանջ­ված հո­գին է, որ մռնչում է մինչև եր­կինք» [2]:

 Հի­րա­վի, Մատ­յա­նի բո­վան­դա­կութ­յու­նը մար­դու ծնունդն է, կյանք, մա­հը` իր պա­րու­րաձև գո­յա­բա­նութ­յամբ նման բնութ­յա­նը` տապ, երաշտ, հե­ղեղ… Բնա­պաշտ Գր. Նա­րե­կա­ցու մոտ գո­յա­բա­նութ­յան այդ պա­րույ­րն ան­կում­նե­րի, հաղ­թա­նակ­նե­րի, դա­վա­ճա­նութ­յուն­նե­րի, հիաս­թա­փութ­յուն­նե­րի, հարս­տութ­յան և աղ­քա­տութ­յան հա­րա­հոս մեկ շղթա է, ուր աստ­վա­ծա­հա­ճութ­յու­նը` սե­րը, հույսն ու հա­վա­տը, դառ­նում են գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի հեն­քը: Այս պատ­ճա­ռով էլ, թերևս, Գր. Նա­րե­կա­ցու Մատ­յա­նը մար­դու գո­յա­բա­նութ­յան միաս­նութ­յունն ու հա­կադ­րութ­յու­նը ներ­դաշ­նա­կող ար­ժե­քա­յին հա­մա­կարգ է` մար­դա­սի­րութ­յան, բա­րո­յա­կա­նութ­յան, հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան, հա­մա­գոր­ծակ­ցութ­յան և ոգեղենականության սկզբունք­նե­րով: Վեր­ջին­ներս էլ ե­լա­կետ ըն­դու­նե­լով` Գր. Նա­րե­կա­ցու գո­յա­բա­նութ­յան հիմ­քում գերակա են հետևյալ գա­ղա­փար­նե­րը.

ա) Քրիս­տո­նեութ­յու­նը ի դեմ Քրիս­տո­սի կեր­պա­րի, լու­սա­վո­րում է ցան­կա­ցած մար­դու` նրան փրկե­լով բազ­մա­չափ աշ­խար­հը միայն նյու­թա­կան հար­թութ­յան վրա ըն­կա­լե­լու մոլորությունից ` «ոչ միայն հա­ցիւ»:

բ) Հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­նե­րը  սե­փա­կան «Ես»-ի ճա­նա­չո­ղութ­յան ժա­մա­նա­կա­տա­րա­ծա­կան պա­րույ­րը, երևույթ­նե­րի միջև ե­ղած կա­պը նա­րեկ­յան գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս մար­դուն ինք­նա­հաս­տատ­վել և ինք­նաի­րաց­վել որ­պես տե­սակ` այլ «Ես»-ե­րի և բնութ­յան հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու մի­ջո­ցով: Այս պատ­ճա­ռով էլ, չբա­ցար­ձա­կա­նաց­նե­լով մար­դու նյու­թա­պաշտ հա­կում­նե­րը, Գր. Նա­րե­կա­ցին նրա ո­գե­ղեն էութ­յան բա­ցա­հայ­տու­մն առն­չվում է երկ­խո­սութ­յա­նը և հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը: Այս մոտեցումնե­րի տի­րույթ­նե­րում Գր. Նա­րե­կա­ցին զար­գաց­նում է տե­ղե­կատ­վա­-հաղորդակցական  տեքստ, որն իր հին և նոր կ­տա­կա­րա­նա­յին հեն­քով պա­րու­րում է երևույթ­նե­րը փո­խա­դարձ կա­պի մեջ տես­նե­լու հան­գա­ման­քը` կարևո­րե­լով մար­դու ներ­քին և ար­տա­քին աշ­խարհ­նե­րի հա­րա­բե­րա­կան ամ­բող­ջութ­յու­նը, փաս­տում տար­բեր ժա­մա­նակ­նե­րում և տա­րա­ծա­չա­փութ­յուն­նե­րում ձ­ևա­վոր­ված տե­ղա­կատ­վա­կան կո­դի մի­ջո­ցով քաո­սից խու­սա­փե­լու հան­գա­ման­քը: Այս նպա­տա­կով էլ հե­ղի­նա­կի մոտ, ի­րա­վի­ճա­կով թե­լադր­ված, մարդն իր ներ­քին և ար­տա­քին աշ­խար­հով տրոհ­վում է` սեր առ Աստ­ված, բնութ­յուն, մարդ: Մար­դու սերն էլ կյան­քի կա­ռու­ցո­ղա­կան և ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան ու­ժե­րի հան­դեպ նրան օգ­նում են կա­յա­նա­լու որ­պես մարդ` իր մեջ ամ­բա­րե­լով բա­րու և չա­րի սկիզ­բը: Ամ­բա­րե­լով հին  և  նոր  կ­տա­կա­րա­նա­յին ար­ժեք­նե­րը` Գր. Նա­րե­կա­ցին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս իր ժա­մա­նա­կի մար­դուն բա­ցա­հայ­տել իր տե­սա­կի զար­գա­ցու­մն անց­յալներ­կաա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան մեջ:

 Այս հան­գա­ման­քը ճիշտ է նկա­տել և ար­ձա­նագ­րել նաև հույն գրողը. «Նրա ող­բեր­գա­կան խորհր­դա­ծութ­յուն­նե­րը նման են բազ­մա­դեմ մե­նա­խո­սութ­յան, ողջ աշ­խար­հի ա­պաշ­խա­րան­քի» [3]: «Մատ­յա­նում» Գր. Նա­րե­կա­ցին մար­դուն ներ­կա­յաց­նում և մեկ­նա­բա­նում է մի քա­նի մա­կար­դակ­նե­րով.

ա) մար­դը Աստ­ծո կող­մից ա­րար­ված էակ է, և նրա հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը պետք է բա­վա­րա­րեն Աստ­ծո պատ­գամ­նե­րը պահ­պա­նե­լու, կա­տա­րե­լու հա­մար,

 բ) սե­րը դե­պի Բարձր­յա­լի ստեղ­ծածը անս­կիզբ և ան­վերջ է, ժա­մա­նա­կով և տա­րա­ծութ­յամբ են բա­ցա­հայտ­վում այն փոր­ձութ­յուն­նե­րը, ո­րոնց են­թարկ­վում է մար­դը Ա­րար­չի կող­մից:

Տի­րոջ հան­դեպ ու­նե­ցած ան­վե­րա­պահ սերն ու հա­վա­տը հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս մար­դուն ըն­դար­ձա­կե­լու իր գո­յա­բա­նա­կան տա­րա­ծութ­յու­նը` հա­նուն աստ­վա­ծա­յին ա­րար­ման և կեն­սա­սի­րութ­յան: Որ­պես կեն­սա­սեր փի­լի­սո­փա` նա սի­րում է կյան­քը և իր օ­րի­նա­կով մար­դուն ա­պա­ցու­ցում, որ Նա­րե­կա վան­քում մե­կու­սա­ցած, բայց և պայ­ծա­ռա­տես, ժա­մա­նա­կի փայ­լուն կրթութ­յուն ստա­ցած ան­ձը, հաղ­թա­հա­րե­լով նյու­թա­կա­նի գե­րա­կա­յութ­յու­նը, ա­րար­չա­սի­րութ­յամբ և ոգեղեկանությամբ  է ապ­րում: Դա էլ նրան օժ­տում է բազ­մա­չափ կեն­սա­սի­րութ­յամբ, որն էլ, դառ­նա­լով նրա գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի հիմ­քը, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս հա­վա­տա­լով երկր­պա­գել Տի­րո­ջը` նախ` բնութ­յու­նը և տիե­զեր­քը ստեղ­ծե­լու, ա­պա` այս ա­մե­նի նկատ­մամբ գի­տակ­ցա­կան վե­րա­բեր­մուն­քը միայն մար­դուն շնոր­հե­լու հա­մար: Նման ե­լա­կե­տա­յին մո­տեց­մամբ էլ հե­ղի­նա­կը, բնութ­յան չորս տար­րե­րի ուս­մուն­քը հիմք ըն­դու­նե­լով, մար­դուն ուղ­ղոր­դում է դե­պի հոգևոր աշ­խարհ` ձգտե­լով հնա­րա­վո­րինս նրան ձեր­բա­զա­տել սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րից` ի­րա­տես դարձ­նե­լով նյու­թա­կա­նի հան­դեպ նրա կախ­վա­ծութ­յու­նը: Մար­դը պետք է ըն­դու­նի հոգևո­րը` միտ­քը, գա­ղա­փա­րը` փոր­ձե­լով նման­վել ա­րա­րիչ Աստ­ծուն, քա­նի որ չի կա­րե­լի գե­րի լի­նել ինչ­քին: Ըն­դու­նե­լով աշ­խար­հի ներ­դաշ­նա­կութ­յու­նը` Գր. Նա­րե­կա­ցին գո­յա­բա­նութ­յան իր ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը ներ­կա­յաց­նում է երկ­վութ­յան սկզբուն­քով ` նյու­թա­կան և ո­գե­ղեն, և ո­րո­նում է երկ­վութ­յան հաշ­տեց­ման եզ­րեր Աստ­ծու կող­մից ա­րար­ված ա­մե­նա­կա­տար­յալ էա­կի` մար­դու նե­րաշ­խար­հում: Դա էլ պայ­մա­նա­վո­րում է նրա գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի ի­րա­տե­սութ­յան սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան բնույ­թը: Այս մի­ջո­ցով էլ հե­ղի­նա­կը մար­դու կե­սա­գոր­ծու­նեութ­յան կազ­մա­կերպ­ման, հա­վա­տի, սի­րո, հույ­սի գո­յա­կարգ է մշա­կել` նրան կողմ­նո­րո­շե­լով դեպի հա­մա­կե­ցութ­յուն և ինք­նա­ճա­նա­չում:

 Գր. Նա­րե­կա­ցու ստեղ­ծած այս գո­յա­կար­գի հեն­քում մար­դու բա­րո­յա­կան ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման սկզբունքն է: Որ­պես այդ­պի­սին` նա հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս մար­դուն գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի շրջա­նակ­նե­րը ըն­դար­ձա­կել` «կյան­քը խաղ է» սկզբուն­քով:

 Հնդեվ­րո­պա­կան մշա­կու­թա­յին տեքս­տե­րի գի­տակ Է. Բեն­վե­նիս­տը, կյան­քը որ­պես խաղ դի­տար­կե­լով, հան­գել է այն հա­մոզ­մա­նը, որ խաղ է նաև Աստ­ծու հան­դեպ հե­ղի­նա­կութ­յուն և վստա­հութ­յուն նե­րա­ռող հա­վա­տը : Վեր­ջի­նիս օգ­նութ­յամբ էլ մար­դը հա­վա­տո հան­գա­նակ է ձ­ևա­վո­րում` Աստ­ծո, նրա Որ­դու և Սուրբ Հո­գու հան­դեպ` ակն­կա­լե­լով օգ­նութ­յուն ստա­նալ իր բա­րե­պաշ­տութ­յան դի­մաց.«Ես քեզ հա­վա­տում եմ և զոհ մա­տու­ցում, իսկ դո՞ւ….» [4]:

 Փաս­տե­լով իր հա­վա­տը` նա Տի­րո­ջից սպա­սե­լիք ու­նի. հա­վա­տա­լով Աստ­ծուն` մար­դը ո­րո­շա­կի վե­րա­բեր­մունք և օգ­նութ­յուն է ակն­կա­լում, քա­նի որ հա­վա­տա­լը չի նշա­նա­կում կու­րո­րեն են­թարկ­վել և սպա­սել. այն են­թադ­րում է գոր­ծու­նեութ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ամ­բող­ջութ­յուն` հե­տա­գա­յում անվ­տանգ գո­յատևե­լու և զար­գա­նա­լու ակն­կա­լի­քով: Վե­րո­բեր­յա­լը նկա­տի ու­նե­նա­լով` կար­ծում ենք, որ նեոպ­լա­տո­նիստ Գր. Նա­րե­կա­ցին իր ժա­մա­նա­կին, ի մի բե­րե­լով հատ­կա­պես հու­նա-հ­ռո­մեա­կան սո­ցիալ-քա­ղա­քա­կան միտ­քը, ար­դեն հան­գել է նման եզ­րա­կա­ցութ­յան: Գրո­ղի գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի ու­սում­նա­սի­րութ­յու­նից ակն­հայտ է դառ­նում, որ բնութ­յուն-Աստ­ված-մարդ ներ­դաշ­նակ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի գոր­ծըն­թա­ցում էա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի հա­վա­տի մի­ջո­ցով կյանքն իբրև խաղ ըն­կա­լե­լու ու­նա­կութ­յու­նը. անհ­նար ո­չինչ գո­յութ­յուն չու­նի հա­վա­տաց­յա­լի հա­մար` հա­վա­տա­ցի և ստա­ցա, հա­վա­տա­ցի և ու­նե­ցա, հա­վա­տա­ցի և հաղ­թե­ցի:

 Հա­վա­տի մի­ջո­ցով է մար­դը ինք­նա­հաս­տատ­վում և ինք­նաի­րաց­վում որ­պես մտա­ծող և մար­դա­սեր ԳՈՅ: Կյան­քի բա­նա­կան խա­ղը ճիշտ հաս­կա­նա­լով էլ մարդն իր հա­վա­տով կա­րո­ղա­նում է վե­հաց­նել ի­րեն [8, ԾԷ-Դ]: Հա­վա­տի շեն­քը կա­ռու­ցե­լիս Գր. Նա­րե­կա­ցին նրա հիմ­քում դնում է սի­րո և հույ­սի փի­լի­սո­փա­յութ­յու­նը: Նա բարձ­րաց­նում և վե­հաց­նում է մար­դուն` հա­մոզ­ված, որ նյու­թը չի ա­ռաջ­նա­յի­նը, և «Ես»-ը ինք­նա­հաս­տատ­վում է միայն այն դեպ­քում, երբ խո­րա­պես կարևո­րում է իր հա­վա­տի ի­րա­տես, բա­նա­կան սկիզ­բը.

Եվ կամ ի՞նչ­ օ­գուտ կտա սաղ­մոսն ինձ, ե­թե չըմբռ­նեմ ի­մաս­տը նրա (ԿԲ­-Ա):

«Ըմբռ­նել սաղ­մո­սի ի­մաս­տը» նշա­նա­կում է հա­վա­տալ Քրիս­տո­սի ուս­մուն­քին, նրա ի­մա­ցութ­յա­նը, ո­րի մի­ջո­ցով էլ մար­դը ինքն իր հա­մար բա­ցա­հայ­տում է և՛ իր, և՛ կյան­քի խա­ղի էութ­յու­նը: Այս ա­ռու­մով էլ Գր. Նա­րե­կա­ցին մշա­կում է տիե­զեր­քի գե­րա­գույն էա­կի` մար­դու` որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­ցու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը: Ու­սում­նա­սի­րե­լով մար­դու գո­յա­բա­նութ­յու­նը` Գր. Նա­րե­կա­ցին, ան­տիկ մտա­ծող­նե­րի օ­րի­նա­կով (Պլա­տոն, Ա­րիս­տո­տել, Պլո­տին, Պյու­թա­գո­րաս և այլք/ Աստ­ծո հա­մա­մարդ­կա­յին բնույ­թին ներ­դաշ­նակ քննում է մար­դու կոս­մո­պո­լիտ[1] էութ­յու­նը:

 Այս ա­մենն էլ ե­լա­կետ ըն­դու­նե­լով` կա­րող ենք ա­սել, որ Գր. Նա­րե­կա­ցին դի­տարկ­ում և քննութ­յան է առ­նում մար­դու հիմ­նախն­դի­րը ոչ միայն իբրև տիե­զե­րաս­տեղծ, այլև դրան միահ­յուս­ված, մար­դա­սի­րութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված տիե­զե­րա­պահ­պան­ման ե­լա­կե­տով:

 Մեր հա­մոզ­մամբ XXI դ. անդ­րա­դառ­նալ «Մատ­յան ող­բեր­գութ­յանը»` նշա­նա­կում է նոր մո­տե­ցում­նե­րի հեն­քի վրա ներ­կա­յաց­նել բա­նաս­տեղծ, փի­լի­սո­փա, բնա­գետ, մար­դա­բան Նա­րե­կա­ցու ի­մա­ցութ­յան բազ­մա­շեր­տութ­յու­նը` Աստ­վածբնութ­յունմարդ բազ­մա­չափ դե­րե­րի խաչ­մե­րուկ­նե­րում: Ե­լա­կետ ըն­դու­նե­լով Աստ­վա­ծա­շուն­չը` Նա­րե­կա­ցին Մատ­յա­նում ստեղ­ծել է հայ մար­դու հա­մար նոր Ա­վե­տա­րան` Նոր Աստ­վա­ծա­շունչ` ՆԱ­ՐԵԿ` Աստ­ծո ի­մա­ցութ­յան և փաս­տարկ­ման նոր ո­րա­կի մեկ­նութ­յուն­ներ: Ա­վե­տա­րա­նա­կան կեր­պար­նե­րի գե­րա­զանց ի­մա­ցութ­յու­նը նրան հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում ճա­նա­պարհ բա­ցե­լու իր Հայ Տե­սա­կի հա­մար` որ­պես ա­րար­չաս­տեղծ էա­կի: Ազ­գա­յին մշա­կույ­թի հեն­քի վրա ի հայտ ե­կող վե­րար­ժե­քա­վո­րում­ներն էլ «…հայ հոգևոր մշա­կույ­թը վե­րա­ծում են եվ­րո­պա­կան Վե­րած­նուն­դը նա­խա­պատ­րաս­տող, գո­յաց­նող ընդ­հա­նուր մշա­կու­թա­յին զար­թոն­քի ան­բա­ժան մա­սը», – գրում է Գևորգ Խռլոպ­յա­նը [5]: Հա­մա­ձայն­ե­լով հե­ղի­նա­կի հետ` նշենք, որ Վե­րածնն­դի դա­րաշր­ջա­նից սկսած` հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­ցիութ­յան գա­ղա­փարն ար­դեն ուղղ­ված էր ավատատիրական մաս­նատ­վա­ծութ­յան դեմ (Դան­թե, Կամ­պա­նել­լա), իսկ մար­դա­սի­րութ­յու­նն ար­դեն իսկ գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի հիմ­քում էր ( Պետ­րար­կա, Ռաբ­լե, Ռո­տեր­դամ­ցի):

 Մար­դա­սի­րութ­յու­նը հա­մա­րե­լով գո­յա­բա­նա­կան ա­ռու­մով միակ մնա­յուն ար­ժեք` Գր. Նա­րե­կա­ցին ներ­կա­յաց­նում է մար­դու հա­վա­քա­կան «Ես»-ի կերտ­ման ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Հիմք ըն­դու­նե­լով նեոպ­լա­տո­նա­կա­նութ­յան ճա­նա­չո­ղա­կան աշ­խար­հա­հա­մա­կար­գը` Գր. Նա­րե­կա­ցին ստեղ­ծել է մար­դու գո­յա­բա­նութ­յան տե­սութ­յուն, ո­րի հիմ­նա­կան եզ­րույ­թը մար­դու կող­մից այ­լընտ­րան­քա­յին ինք­նադրսևո­րումն է` մարդԱստ­ված, մարդմարդ, մարդբնութ­յուն ե­ռա­միաս­նութ­յան մեջ:

 Որ­պես հա­յոց Աստ­վա­ծա­շունչ` «Նա­րե­կը» հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս մեկ­նա­բա­նել մար­դու էութ­յունն ու բնույ­թը ինչ­պես սո­ցիալ-տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան տե­սանկ­յուն­նե­րով, այն­պես էլ սե­փա­կան «Ես»-ի հետ ու­նե­ցած երկ­խո­սութ­յան ծի­րում: Հա­յոց Աստ­վա­ծաշն­չի մի­ջո­ցով հայ մար­դը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում երկ­խո­սութ­յուն վա­րել իր նմա­նի և Աստ­ծո հետ` բա­ցա­հայ­տե­լով սե­փա­կան կե­ցութ­յան անվ­տանգ գո­յատևման և հա­րատևման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Գր. Նա­րե­կա­ցու մար­դա­սի­րութ­յու­նը, հետևա­բար, հեն­վում է աշ­խար­հի բազ­մա­կիութ­յան (plureal) և այ­լընտ­րան­քա­յին ի­րա­կա­նութ­յան վրա:

 Տրոհ­ված քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում գտնվե­լու փաս­տը հայ մար­դուն զրկել է սե­փա­կան պե­տութ­յու­նից` միաց­յալ հայ­րե­նի­քից, սե­փա­կան «Ես»-ի հետ հաշտ ու խա­ղաղ ապ­րե­լու ի­րա­վուն­քից: Եր­կատ­ված հայ­րե­նիք, քոչ­վոր ցե­ղե­րի անս­պա­սե­լի հար­ձա­կում­ներ, հոգևոր և աշ­խար­հիկ ֆեո­դալ­նե­րի կող­մից սահ­ման­ված ծանր հար­կեր. այս ա­մե­նը աղ­ճա­տել է հայ մար­դու «Ես»-ը: Այդ «Ես -ի հետ ` հայ «Ես -ին հնա­րա­վո­րինս միաս­նա­կան պա­հե­լու նկա­տա­ռում­նե­րով էլ Գր. Նա­րե­կա­ցին ա­ռա­ջադ­րում է մար­դու հիմ­նախն­դի­րը` միա­ժա­մա­նակ վստահ, որ մարդն ի զո­րու է դի­մա­կա­յե­լու բո­լոր դժվա­րութ­յուն­նե­րին սի­րե­լով, հա­վա­տա­լով և հու­սա­լով, ո­րով­հետև դրանք կօգ­նեն նրան ոչ միայն ամ­րա­կուռ ո­գի ձեռք բե­րե­լուն, այլև բնա­կա­նոն ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լուն` սո­ցիալ-քա­ղա­քա­կան բարդ և ի­րա­րա­մերժ կա­ցութ­յան մեջ պահ­պա­նե­լով հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­նե­րը:

Գր. Նա­րե­կա­ցին Մատ­յա­նում իր աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յան ման­րա­կեր­տը կա­ռու­ցա­կար­գել է` պայ­մա­նա­վոր­ված իր ժա­մա­նա­կի հայ մար­դու կեն­սա­կեր­պով և ի­րա­կա­նութ­յամբ : Հենց այս հան­գա­ման­քով է բա­ցատր­վում, որ միջ­նա­դա­րում այդ­քան շատ ըն­դօ­րի­նա­կել են Գր. Նա­րե­կա­ցուն, քա­նի որ ան­խու­սա­փե­լի պա­հանջ էր զգաց­վում նրա ա­ռա­ջադ­րած գա­ղա­փար­նե­րի, նրա կող­մից մշակ­ված գո­յա­բա­նա­կան գոր­ծոն­նե­րի հիմ­քի վրա ի­րա­կա­նաց­նե­լու հայ տե­սա­կի գո­յութ­յան անվ­տան­գ կե­ցութ­յու­նը:

Նա­րեկ­յան գո­յա­բա­նութ­յան նպա­տա­կը հայ մար­դուն այն­պի­սի աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յուն նե­րար­կելն է, ո­րի օգ­նութ­յամբ նա, յու­րաց­նե­լով նորկ­տա­կա­րա­նա­յին կեր­պար­նե­րի ի­մաս­տութ­յուն­նե­րը, հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա ըն­դար­ձա­կել իր ճա­նա­չո­ղութ­յու­նը` հա­նուն ի­րա­կա­նութ­յան այ­լընտ­րան­քա­յին մեկ­նութ­յուն­նե­րի: Փաս­տո­րեն հան­ձին Գր. Նա­րե­կա­ցու Մատ­յա­նի, ինչ­պես հա­յը, այն­պես էլ մարդ­կութ­յունն ու­նի Նոր Աստ­վա­ծա­շունչ, ո­րը թույլ է տա­լիս նրան, ան­կախ ազ­գութ­յու­նից և դա­վա­նան­քից, գո­յա­բա­նա­կան նոր ար­ժե­քա­յին տի­րույթ­նե­րում հաս­տատ­վել տա­րա­ծա­կան բո­լոր հար­թութ­յուն­նե­րում : Դա է պատ­ճա­ռը, որ դեռևս 1965թ. «Գրի­գոր Նա­րե­կա­ցի» հոդ­վա­ծում Պ.Սևա­կը միջ­նա­դար­յան գրո­ղին հա­մա­րել է մեր ա­ռա­ջին մար­դա­գիրն ու մե­ծա­գույն մար­դեր­գուն, ո­րը «…մե­ծա­տա­ռով է գրում ոչ միայն Մար­դը, այլև ՈՄՆ-ը …որ մարդ­կա­յին ա­րա­րած­նե­րից յու­րա­քանչ­յուրն է: …Նա եր­գիչն է
Ո­ԳՈՒ, և այդ բնա­գա­վա­ռում չու­նի զույգ ու մրցա­կից» [6]:

 Գր. Նա­րե­կա­ցու ապ­րած ժա­մա­նա­կը հայ ի­րա­կա­նութ­յան մեջ յու­րա­հա­տուկ էր. Բագ­րա­տու­նի­նե­րի և Արծ­րու­նի­նե­րի նո­րաս­տեղծ թա­գա­վո­րութ­յուն­նե­րը ան­հան­դուր­ժող էին միմ­յանց նկատ­մամբ (Սմբատ Առա­ջին Բագ­րա­տու­նի թա­գա­վո­րի գլխա­տու­մը 914թ.): Հա­յոց եր­կու թա­գա­վո­րա­կան տնե­րի ան­հան­դուր­ժող վե­րա­բեր­մուն­քը, ունևոր­նե­րի և աղ­քատ­նե­րի միջև ե­ղած անջր­պե­տը, ի­րենց «Ես -ը նյու­թա­կա­նով ինք­նա­հաս­տա­տած մարդ­կանց դարձ­րել էր ձ­ևա­պաշտ և ար­ժեզր­կել Աստ­ծու ստեղ­ծա­ծին: Ա­հա մար­դու գո­յա­բա­նութ­յան այս­պի­սի դրս­ևոր­ման դեմ լի­նե­լով` Գր. Նա­րե­կա­ցին մե­ղադ­րում է Աստ­ծուն:

Այս հա­մա­տեքս­տում իր ժա­մա­նա­կա­կից մար­դու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի բազ­մա­կող­մա­նի բա­ցա­հայ­տու­մն ուղղ­ված է իշ­խող դա­սի կող­մից ի­րա­կա­նաց­վող «հայ­րիշ­խա­նութ­յան» դեմ, քա­նի որ «ա­մեն կող­մից աղ­քա­տութ­յան հնոցն է մրրկում»:

Գր. Նա­րե­կա­ցու դի­տար­կում­նե­րը մար­դու գո­յա­բա­նութ­յան մա­սին այն­քան բազ­մա­չափ են, որ նա, «հո­գե­կոր­ծան կայս­րե­րի» և «զրկող զո­րա­կան­նե­րի» կեր­պար­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը հա­մա­տեղ, փոր­ձում է Քրիս­տո­սի` «ան­թե­րի մարդ­կութ­յամբ, ան­պա­կաս աստ­վա­ծութ­յամբ» կեր­պա­րի զո­րութ­յամբ մաք­րել մար­դուն Աստ­ծո, բնութ­յան և իր նման­նե­րի նկատ­մամբ սի­րո մի­ջո­ցով:

 Ըստ գրո­ղի` թա­գա­վոր­նե­րը և իշ­խան­նե­րը «…մեռց­նե­լու, քան թե կյանք տա­լու հնար­ներ են միշտ մտա­ծում միայն»: Նման պի­տակ­նե­րով հան­դերձ` հե­ղի­նա­կը, քննե­լով մար­դուն, նրան չի պատ­կե­րաց­նում առանց Աստ­ծո հայ­րախ­նամ իշ­խա­նութ­յան:

Տի­րոջ հան­դեպ Գր. Նա­րե­կա­ցու սե­րը կույր չէ. նա վստահ է, որ Ա­րա­րիչ-մարդ հա­ղոր­դակ­ցութ­յան մեջ մար­դուն փոր­ձութ­յան տա­նող և փոր­ձութ­յու­նից մաքր­ված, նո­րա­ցած դուրս գա­լու պա­րա­գան է, որ ամ­րապն­դում, ա­նե­րեր ու ան­վա­րան, հա­վերժ ու ան­կոտ­րում է դարձ­նում իր սե­րը Բարձր­յա­լի նկատ­մամբ: Եվ պա­տա­հա­կան չէ, որ ռուս գրո­ղը, Գր. Նա­րե­կա­ցուն բնո­րո­շում է որ­պես «խո­րա­պես մարդ­կա­յին», և «քրիս­տոն­յա մար­դա­սի­րութ­յան ար­տա­հայ­տութ­յուն» [7]: Լի­նե­լով նա­րեկ­յան դպրո­ցի վա­նա­կան ա­րիս­տոկ­րա­տիա­յի` Խ­.Անձևա­ցու, Ան. Նա­րե­կա­ցու գա­ղա­փա­րա­կի­րը և նոր ո­րա­կի բարձ­րաց­նե­լով նեոպ­լա­տո­նա­կա­նութ­յու­նը` գրո­ղը «Մատ­յան ող­բեր­գութ­յան» մեջ մար­դու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին նոր` մար­դա­սի­րա­կան հա­մա­կարգ է մշա­կել: Գր. Նա­րե­կա­ցին, ճիշտ է, Աստ­ծո հետ հա­ղոր­դակց­ման ու­ղի­նե­րի ի­մա­ցութ­յու­նը հա­մա­րել է մար­դու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի հիմ­քը, սա­կայն որ­պես երկ­րա­յին ա­րա­րած` աշ­խար­հը մե­ռած չէր նրա հա­մար: Այս ե­լա­կե­տով էլ հաս­կա­նա­լի են դառ­նում նրա ինք­նա­ձաղկ­ման ա­ղա­ղակ­ներն առ Աստ­ված [8, Թ- Ա]:

 Մեծ մար­դա­բա­նը` Գր.­Նա­րե­կա­ցին, փոր­ձում է զու­գա­մի­տել «Ես»- ի նյու­թա­կան, ո­գե­ղեն և զգա­յա­կան եզ­րե­րը, քա­նի որ ա­ռանց դրանց միա­ձուլ­ման անհ­նար է մար­դու վե­րա­բեր­մուն­քը ճշտել գո­յա­բա­նա­կան ար­ժեք­նե­րի բազ­մա­չա­փութ­յան հան­դեպ:

 Բարձր­յա­լի հետ հա­րա­բեր­վե­լիս Նա­րե­կա­ցին Տի­րո­ջը իր մա­սին պա­րու­րաձև տե­ղե­կատ­վութ­յուն է հա­ղոր­դում, ո­րի ըն­թաց­քում էլ ին­քը, տե­ղե­կատ­վութ­յան վե­րար­տադր­ման գոր­ծըն­թա­ցի հետ միա­ժա­մա­նակ, վե­րար­ժե­քա­վո­րում է իր իսկ կյան­քը` ըն­դար­ձա­կե­լով ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Լի­նե­լով մար­դա­սի­րա­կան գո­յա­կար­գի հիմ­նա­դիր` Գր. Նա­րե­կա­ցին մար­դուն ի­րա­կա­նութ­յու­նը ի­րա­տես ըն­կա­լե­լու կոչ է ա­նում: Այս խորհր­դա­ծութ­յուն­նե­րը Գր. Նա­րե­կա­ցին ամ­բող­ջաց­նում է ԺԱ բա­նի Ա-Բ ­մա­սե­րում, ուր Քրիս­տո­սի նկատ­մամբ տա­ծած հա­վա­տը բազ­մաբ­նույթ ըն­կալ­մամբ է ներ­կա­յա­նում [8, ԺԱ-Բ]:

Ա­սա­ծը հաս­տա­տե­լու նպա­տա­կով փաս­տենք Գր. Նա­րե­կա­ցու «Բա­նը` (Լո­գոս)» (Ի խո­րոց սրտի խօսք ընդ Աստ­ծոյ),ո­րը հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան և միա­ժա­մա­նակ ներ­դաշ­նա­կութ­յան մեջ գտնվող ճա­նա­չո­ղութ­յան, ի­մա­ցութ­յան, գո­յա­բա­նութ­յան բարդ գոր­ծըն­թա­ցը է և իր մեջ դրս­ևո­րում է ժա­մա­նա­կի ու տա­րա­ծութ­յան մեջ փո­փոխ­վող ար­ժեք­նե­րի բազ­մա­շերտ մա­կար­դակ­ներ: Ա­մեն ան­գամ «բա­նը» որ­պես ի­մա­ցութ­յան եզր գոր­ծա­ծե­լով` հե­ղի­նա­կը հա­րա­հոս և շա­րու­նա­կա­կան իր ճա­նա­չո­ղութ­յան կերպն է ներ­կա­յաց­նում: Իսկ ճա­նա­չո­ղութ­յան գե­րա­գույն մա­կար­դա­կը Քրիս­տոսն է:

Հին և Նոր կտա­կա­րան­նե­րի յու­րա­քանչ­յուր կեր­պար դի­տե­լով իբրև մարդ­կա­յին դա­րա­վոր կեն­սա­փոր­ձի արդ­յունք` Գր. Նա­րե­կա­ցին Բարձր­յա­լի ա­րար­չութ­յան բազ­մա­չափ հա­մա­կար­գի գա­գա­թը հա­մա­րում է Քրիս­տո­սին, նրա չար­չա­րան­քի ու հա­րութ­յան փաս­տը. չէ՞ որ յու­րա­քանչ­յուր մեռ­նո­ղի և ծնված մար­դու հետ Աստ­ված վե­րած­նունդն է ապ­րում` մի կող­մից իր, մյուս կող­մից մար­դու հա­մար ըն­դար­ձա­կե­լով ճա­նա­չո­ղութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Հի­սուս Քրիս­տո­սի կեր­պա­րի մի­ջո­ցով են եր­կինքն ու եր­կի­րը հա­ղոր­դակց­վում մարդ­կանց հետ, և ե­թե Հայր Աստ­ված մար­դուն մեղ­քե­րից ա­զա­տե­լու հա­մար իր Որ­դուն չզո­հա­բե­րեր,այդ դեպ­քում իր ա­րար­չութ­յան մեջ կմնար ան­հաս­կա­նա­լի: Որ­դու ա­րար­քի մի­ջո­ցով իր ստեղ­ծած էա­կին նա հաս­կաց­րեց, որ ին­քը չի մո­ռա­ցել, որ ան­կա­տար, մեղ­սու­նակ էակ է ստեղ­ծել և ու­ղար­կում է Որ­դուն, քա­նի որ պա­տաս­խա­նատ­վութ­յուն է զգում իր ստեղ­ծած­նե­րի հան­դեպ: Ինքն այդ ա­պա­ցու­ցեց` ու­ղար­կե­լով Որ­դուն, ո­րով­հետև իր կեր­տած խեղճ, մեղկ, մեղ­սու­նակ էա­կին մաք­րել էր ու­զում, իսկ նրանց հաշ­տա­րար միջ­նոր­դը Հի­սուս Քրիս­տոսն էր:

Գր. Նա­րե­կա­ցու «Մատ­յանն» իր մեջ միա­ժա­մա­նակ Հին և Նոր կտա­կա­րան­նե­րի մի­ֆա­կան ար­ժեք­ներ է ծրա­րում: Այդ կեր­պար­նե­րի ամ­բող­ջա­կան հա­մա­կարգ­ված դի­տարկ­մամբ Գր. Նա­րե­կա­ցին ա­ռանձ­նաց­նում է Քրիս­տո­սին, և անդ­րա­դառ­նա­լով աստ­վա­ծաշնչ­յան կեր­պար­նե­րի էութ­յա­նը շեշ­տում է նրանց մար­դա­կենտ­րոն սկիզ­բը.

Գր. Նա­րե­կա­ցու գրքում (Ժ-Բ մինչև ԺԴ­-Ա) ա­նընդ­մեջ ներ­կա են կտա­կա­րա­նից կա­տար­ված մեջ­բե­րում­նե­րը («Քո հա­վա­տը միայն քեզ փրկեց» իս­կա­պես, ե­թե մա­նա­նե­խի մի փոք­րիկ, անն­շան սերմ­նա­հա­տի­կի չափ հա­վատն… (Ժ-Բ), Ու­սած Պո­ղո­սից, Դա­վի­թից խրատ­ված, «Հա­վա­տո՞ւմ­ եք, որ Ես կա­րող եմ ձեր աչ­քե­րը բա­նալ», …կա­նայք … Հա­վա­տով ըն­կան ոտ­քերն ա­րար­չի, Ան­հա­պաղ տե­սան Աստ­ծո փառ­քի հան­դեսն ա­նա­պա­տում` Ի­րենց սի­րե­լի եղ­բոր հա­րութ­յան, Ե­նո­քը, ա­պա Ա­հա­րո­նը, Հե­տո Դա­վի­թը, Պետ­րոսն ու փոքր Ե­ղիա­զա­րը, Պո­ղոսն ընտ­րա­գույն, Որ մի ժա­մա­նակ պա­րագ­լուխն էր ա­նի­րավ­նե­րի, Այլ չար­չա­րա­լի մարմ­նով զո­րա­պես Հաղ­թե­լով մահ­վան` վե­րա­ցավ եր­կինք (ԺԱ-Բ), իսկ գա­գաթ­նա­կե­տը բան ԺԴ-Բ-ն­ է: Մատ­յա­նում Հին և Նոր կտա­կա­րան­նե­րի կեր­պար­նե­րի շուրջ նա­րե­կա­ցիա­կան խորհր­դա­ծութ­յուն­նե­րի հիմ­քում հե­ղի­նա­կի` կար­գա­խո­սի ար­ժեք ու­նե­ցող հետևյալ եզ­րա­հան­գումն էր. Ես եմ հա­վա­տաց­յա­լը, ես` Գրի­գոր Նա­րե­կա­ցիս, և ոչ թե Պո­ղո­սը կամ Պետ­րո­սը:

Հրեա­նե­րը փոր­ձել են Աստ­ծո ա­րար­չաս­կիզբ կեր­պա­րը և ա­րար­չութ­յան գոր­ծըն­թա­ցը դի­տար­կել մար­դուն անհ­րա­ժեշտ կե­ցութ­յան մի­ջա­վայ­րում. ե­թե Աստ­ված ես` բո­լոր ազ­գե­րի գե­րա­գույ­նը, ա­պա որ­քա­նո՞վ­ է նպա­տա­կա­հար­մար սահ­մա­նա­փա­կել իմ` մար­դուս, ճա­նա­չո­ղութ­յու­նը կեր­պար­նե­րի դե­րով: Եվ ա­հա Նա­րե­կա վան­քում կրո­նա­կան դաս­տիա­րա­կութ­յուն ստա­ցած Գրի­գոր Նա­րե­կա­ցուն մտա­հո­գում էր հետևյալ հար­ցը. ինչ­պե՞ս ­պահ­պա­նել հայ մար­դու կեր­պը, որ­պես­զի նա չեն­թարկ­վի Աստ­վա­ծաշն­չից հե­տո ստեղծ­ված մի­ֆա­կան կեր­պար­նե­րի ազ­դե­ցութ­յա­նը: Նա­րե­կա­ցին պա­հան­ջում էր հա­վա­տալ Աստ­ծուն և ոչ նրա միջ­նորդ­նե­րին, ո­րոնք մե­ծա­րում ու վե­հաց­նում էին նրան:

Գր. Նա­րե­կա­ցին «Մատ­յա­նում» տար­բե­րա­կում է պարգևը և ո­ղոր­մութ­յու­նը: Աստ­ծուն և ա­րար­չութ­յա­նը հա­վա­տա­ցո­ղը Տի­րոջ ո­ղոր­մա­ծութ­յանն է ար­ժա­նա­նում, իսկ պարգև ստա­նում են ծա­ռա­յութ­յան հա­մար: Գր. Նա­րե­կա­ցին Ա­րար­չից ո­ղոր­մութ­յուն է ա­ղեր­սում իր ազ­գի և իր հա­մար` Տի­րո­ջից խնդրե­լով այն ճա­նա­չո­ղութ­յան կեր­պը, այն փրկութ­յան ու­ղին, ո­րոնք կուղ­ղոր­դեն դե­պի գո­յատևման հե­ռա­վոր հանգր­վան: Ե­նո­քը, Դա­վի­թը, պոռ­նիկ կի­նը, սո­վո­րա­կան մար­դիկ են, և ին­չո՞ւ ­պի­տի իմ ազ­գը նրանց հա­վա­տա: ԺԳ­-Ա բա­նում Գր. Նա­րե­կա­ցին պատ­կե­րում է կա­տար­յալ գո­յի եռ­յակ տա­րան­ջատ-միաս­նութ­յու­նը` Հայր Աստ­ված, Հի­սուս Քրիս­տոս Որ­դի և Սուրբ Հո­գի` ե­ռա­փառք միաս­նութ­յու­նը: Ե­ռա­միաս­նութ­յամբ է պայ­մա­նա­վոր­վում ա­րար­չութ­յու­նը, և միայն նրանց հա­վա­տա­ցո­ղին է տրվում մեծ ճա­նա­չո­ղութ­յուն: Եվ ա­հա այս Բան-ում Գր. Նա­րե­կա­ցու ա­ղերսն է առ Սուրբ Եր­րոր­դութ­յու­նը. յու­րա­քանչ­յուր հա­վա­տաց­յա­լի դու ես պարգևում ճա­նա­չո­ղութ­յան շնորհ. ինձ ևս ­տո’ւր, ես էլ եմ քեզ հա­վա­տում: Միայն Ա­րա­րիչ Աստ­ծո հան­դեպ տա­ծած հա­վատն է փրկում մար­դուն: Աստ­ծո ո­ղոր­մութ­յու­նը և վե­հութ­յունն էլ թույլ են տա­լիս ի­րենց միա­նալ` մարդ­կա­յին մտքի թռիչ­քով եր­կիր բե­րե­լով Ա­րա­րիչ Աստ­ծո և նրա Որ­դու վե­հութ­յու­նը, իսկ Որ­դու հան­դեպ հա­վա­տը փրկութ­յան դուռ է թշվառ մարդ­կանց, Արևմուտ­քի և Արևել­քի խաչ­մե­րու­կում դա­ժան պա­տե­րազմ­նե­րից ժա­մա­նա­կա­վոր դա­դա­րում ապ­րող իր ժո­ղովր­դի հա­մար:

Ան­վե­րա­պահ հա­վա­տով Աստ­ծո ա­րար­չութ­յա­նը և կա­տա­րե­լութ­յա­նը, Նա­րե­կա­ցին ցան­կա­նում է ին­քը ևս ­լի­նել Տի­րոջ ա­րար­չութ­յան քա­րոզ­չի դե­րում [8, ՀԱ- Ա]:

Տեր Աստ­ծուց իր հա­վա­քա­կան «Ես»-ի` իր ՏԵ­ՍԱ­ԿԻ հա­մար է Գր. Նա­րե­կա­ցին ո­ղոր­մութ­յուն խնդրում, քա­նի որ նա Ա­րա­րիչ է, չա­րի դեմ պայ­քա­րի պատ­վար: Գրո­ղը հա­յի տե­սա­կի խնդիրն է ար­ծար­ծում. չէ՞ որ Աստ­ված խոս­տա­ցել է, որ ով ի­րեն հա­վա­տա, կար­ժա­նա­նա ո­ղոր­մա­ծութ­յան: Եվ ա­հա «Մատ­յա­նում» Գր. Նա­րե­կա­ցին մի քա­նի հար­թութ­յան վրա վրձնում է հա­վա­քա­կան «Ես», որն ըստ էութ­յան իր բազ­մա­չափ «Ես»-ն­ է: Նա­րե­կա­ցին, վստահ Տի­րոջ ո­ղոր­մա­ծութ­յան բա­րե­գոր­ծութ­յա­նը, ԺԷ բա­նում հարկ է հա­մա­րում բազ­մա­չափ մա­կար­դա­կով հի­շեց­նել Աստ­ծուն մարդ ա­րա­րա­ծի ան­կա­տա­րութ­յան մա­սին և ո­ղոր­մա­ծութ­յուն հայ­ցել` խնդրե­լով, որ նա ըմբռ­նու­մով մո­տե­նա իր ստեղ­ծա­ծին, և նրա տխեղծ վի­ճա­կը ա­ռա­վել չխո­րաց­նե­լու ա­ղեր­սին միա­ձույլ` ջա­նում է երկ­խո­սութ­յուն ծա­վա­լել Ա­րար­չի և մահ­կա­նա­ցո­ւի միջև, Տի­րոջ գու­թը շար­ժել` նրա ո­ղոր­մա­ծութ­յանն ար­ժա­նա­նա­լու` մերժ­ված կամ միան­շա­նակ ըն­կալ­ված լի­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով:

 «Մի՛ ընդ­հար­կա­նիր»` ա­սել կու­զի մի՛ մեր­ժիր, հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռի՛ր, որ մարդն իր մեղ­քե­րից սրբա­գործ­վի և մաքր­վի` ըն­դու­նե­լով Աստ­ծո գե­րա­կա­յութ­յու­նը հա­մայն երկ­րի վրա և երկն­քի առջև, որն էլ եր­կուս­տեք փրկութ­յուն է ակն­կա­լում` եր­կի­րը չա­րից և մար­դուն չա­րիք գոր­ծե­լուց ա­զա­տե­լու ցան­կութ­յուն: Գր. Նա­րե­կա­ցու ճա­նա­չո­ղա­կան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը խարսխ­ված է հետևյալ կար­գա­խոս­նե­րի վրա` ա) Ճա­նա­չի՛ր­ ինքդ քեզ, բ) Պահ­պա­նի՛ր ­հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­նե­րը, գ) Եր­ջա­նիկ է նա, ով երևույթ­նե­րի միջև ե­ղած կապն է տես­նում: Այս եռա­չափ ճա­նա­չո­ղա­կան հա­մա­կար­գը գրո­ղին հնա­րա­վո­րութ­յուն է տվել հա­րա­հոս ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ քննել մար­դու ինք­նա­հաս­տատ­ման ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը, իսկ հա­վա­քա­կան Մար­դու կեր­պա­րա­յին դրս­ևոր­ման կի­զա­կե­տում նա վրձնում է իր «Ես»-ը: Այս հան­գա­մանքն էլ նրան հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում, իր «Ես»—ի ճա­նա­չո­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը պա­րու­րաձև զար­գաց­նե­լով հան­դերձ, ա­պա­հո­վել նաև հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­ներ տա­րաբ­նույթ «Ես»-ե­րի հա­մար: Այն են­թադ­րում է «Ես»-ի երկ­խո­սութ­յու­նը Աստ­ծո, այլ դեպ­քում նրա տեղն ու դերն է ճշտվում Աստ­ծո կող­մից ա­րար­ված բնութ­յան մեջ, այլ պա­րա­գա­յում նա փոր­ձում է կապ տես­նել մար­դու «Ես»—ի, Աստ­ծո «Ես»—ի և բնութ­յան «Ես»-ի միջև, քա­նի որ յու­րա­քանչ­յու­րը մի ու­րույն աշ­խարհ է իր գո­յա­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով: Հենց այս աշ­խարհ­նե­րի միաս­նութ­յան խնդիրն է զբա­ղեց­նում Գր. Նա­րե­կա­ցուն. ըն­դու­նե­լով, որ ճա­նա­չո­ղութ­յու­նը բազ­մա­մա­կար­դակ երևույթ է, նա միա­ժա­մա­նակ հաս­կա­նում է, որ այդ­տեղ բազ­մա­մա­կար­դակ դրս­ևոր­վող □ես□-ե­րը ինք­նու­րույն չեն կա­րող գո­յութ­յուն ու­նե­նալ, քա­նի որ միմ­յանց հետ սեր­տո­րեն փոխ­պայ­մա­նա­վոր­ված լի­նե­լով` հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ են:

Աշ­խարհն ըն­կա­լե­լով հա­րա­բե­րա­կան միաս­նութ­յան մեջ` Գր. Նա­րե­կա­ցին հատ­կա­պես կարևո­րում է հայ մար­դու ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման գոր­ծըն­թա­ցի ցան­կութ­յունն ու հնա­րա­վո­րութ­յու­նը: Իսկ ե­թե ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման նման ար­ժե­հա­մա­կար­գը շրջա­պա­տի կող­մից չկարևոր­վի, ա­պա ակն­հայտ կդառ­նա տե­սակ­նե­րի ան­ներ­դաշ­նակ ըն­կալ­ման հա­կա­սութ­յու­նը: Գր. Նա­րե­կա­ցին, ա­ռաջ­նորդ­վե­լով հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան կար­գա­խո­սով, մար­դուն կոչ է ա­նում ճա­նա­չել իր նման­նե­րին և նե­րո­ղա­միտ վե­րա­բեր­վել նրանց չի­մա­ցութ­յան հան­դեպ: Սա է Գր. Նա­րե­կա­ցու` աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի մար­դու ար­ժե­հա­մա­կար­գի կերտ­ման փի­լի­սո­փա­յա­կան, մար­դա­սի­րա­կան ա­ռանց­քը, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս մար­դուն և՛ սո­ցիա­լա­կան, և՛ ազ­գա­յին հիմ­նախն­դիր­նե­րից վեր դի­տար­կել:

Խու­սա­փե­լով ի­րա­կա­նութ­յան մեջ գո­յութ­յուն ու­նե­ցող ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րից (օ­րի­նակ` թոնդ­րակ­յան­նե­րի հե­ղա­փո­խութ­յու­նից)` Գր. Նա­րե­կա­ցին աշ­խար­հը ներ­դաշ­նակ է դի­տար­կում, քա­նի որ ա­րա­րիչ Աստ­ված բո­լո­րին ստեղ­ծել է սի­րով և նրանց տե­սա­կը կարևո­րե­լով: Աշ­խար­հը հա­մա­մասն տես­նե­լու նրա ցան­կութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված էր այն քա­ղա­քա­կան, սո­ցիալ-տնտե­սա­կան կա­ցութ­յամբ, ո­րի ա­կա­նա­տեսն էր Գր. Նա­րե­կա­ցին: Ներ­դաշ­նակ աշ­խար­հի ստեղծ­ման նպա­տա­կով էլ մար­դը պետք է կարևո­րի ոչ միայն սերն առ Աստ­ված, այլև իր նման­նե­րի և բնութ­յան նկատ­մամբ: Եվ այս ա­մե­նը հիմք ըն­դու­նե­լով էլ կա­րե­լի է պնդել, որ Գր. Նա­րե­կա­ցու բո­ղո­քը ոչ թե Աստ­ծու կամ ընդ­հան­րա­պես մար­դու դեմ է, այլ այն մարդ­կանց, ո­րոնք հնա­րա­վո­րութ­յուն չեն տա­լիս մար­դուն Աստ­ծո կող­մից ի­րեն պարգևած ժա­մա­նա­կի ու տա­րա­ծութ­յան մեջ, որ կյանք է կոչ­վում, հաշտ ու խա­ղաղ ապ­րել:

Հին և նոր հա­զա­րամ­յակ­նե­րի հան­դիպ­ման խաչ­մե­րու­կում նոր հա­զա­րամ­յա­կի սկիզբն իր հետ բե­րում է նոր ար­ժե­քա­յին հա­մա­կարգ` հաղ­թա­նակ­նե­րով ու պար­տութ­յուն­նե­րով, հե­րոս­նե­րով ու հա­կա­հե­րոս­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, և ակն­կա­լիք­ներ, ո­րոն­ցով մար­դը թ­ևա­կո­խում է նոր ժա­մա­նակ­ներ: Այդ այ­լա­փո­խութ­յուն­ներն էլ հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս մար­դու տե­սա­կին հա­մա­կե­ցութ­յան նոր­մե­րի հա­մա­կար­գա­յին մշակ­ման գոր­ծըն­թա­ցում մար­դա­սի­րութ­յունն ըն­դու­նել որ­պես բարձ­րա­գույն ար­ժեք: Մար­դու «Ես»-ի տե­սա­կի հան­դեպ նման մո­տե­ցում­ներ ու­ներ նաև XX դա­րի մեծ ստեղ­ծա­գոր­ծո­ղը` Պ. Սևա­կը, որի նկա­րագ­րած մար­դը բա­նա­կան և զգա­յա­կան էր միա­ժա­մա­նակ, կա­րո­ղա­նում էր սի­րել ու ա­տել, ար­հա­մար­հել և, ա­մե­նա­կարևո­րը, իր նման­նե­րի հան­դեպ հան­դուր­ժո­ղա­կան վե­րա­բեր­մունք էր պա­հան­ջում: Պ.Սևա­կը, ու­ղե­նիշ ու­նե­նա­լով X դ. Նա­րե­կա­ցու` մար­դու հա­մար ու­ղե­ցույց հան­դի­սա­ցող գոր­ծոն­նե­րը, փոր­ձում էր խորհր­դա­յին ի­րա­վա­կար­գում ձ­ևա­վոր­ված վա­խի ու սար­սա­փի մթնո­լոր­տում ապ­րող մար­դուն ոչ թե բարձ­րա­գոչ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նել, այլ մեկ­նա­բա­նել, թե ո՞վ­ է ին­քը, ի՞նչ­ է սի­րում և մեր­ժում, այ­սինքն` մարդ­կա­յին բա­րո­յա­կան ար­ժե­քա­յին այն բարձր հա­մա­կար­գը, որ կա­յուն և հաս­տա­տուն է բո­լոր դա­րե­րի, ժա­մա­նակ­նե­րի հա­մար: Ս­ևակ­յան ըմ­բոս­տութ­յունն ուղղ­ված էր մարդ­կա­յին այն հա­կաար­ժեք­նե­րի դեմ, ո­րոնք խո­չըն­դո­տում են խոր­հր­դա­յին մար­դու մեջ բա­րո­յա­կան բարձր ար­ժեք­նե­րի ձ­ևա­վոր­մանը: Այս հեն­քով էլ նրա «Մար­դը ա­փի մեջ» ժո­ղո­վա­ծուն (այդ թվում բա­ռա­խա­ղե­րը` սի­րում եմ… ա­տում եմ…) խոր ա­ղերս­ներ ու­նեն Գր. Նարեկա­ցուն:

 Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բարդ տա­րած­քում ապ­րող Գր. Նա­րե­կա­ցին, անդ­րա­դառ­նա­լով մար­դու տե­սա­կի քննութ­յանն ընդ­հան­րա­պես, նպա­տա­կադր­վել է նաև զար­գաց­նել մշա­կու­թա­յին այն­պի­սի տեքստ, ո­րը հայ մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն կտա չա­րին դի­մա­կա­յել,մյուս դեպ­քում` խու­սա­փել Հին և Նոր կտա­կա­րան­նե­րում հրեա­կան կեն­սա­փոր­ձով ճշգրտված չա­րից: Նա միա­ժա­մա­նակ մատ­նան­շել է հայ մար­դու կե­ցութ­յան ճա­նա­չո­ղութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված, հա­մա­կե­ցութ­յուն հնա­րա­վո­րութ­յուն­ներն իր մեջ ամ­փո­փող, իր ժո­ղովր­դի գո­յութ­յան առ­հա­վատչ­յան ա­պա­հո­վող ճա­նա­պար­հը: Նա­րե­կա­ցին զգույշ է ար­տա­հայտ­վում եբ­րա­յա­կան կտա­կա­րա­նի, եբ­րա­յե­ցի­նե­րի մա­սին: Չմո­ռա­նանք, որ դա ծանր ժա­մա­նա­կաշր­ջան էր, և Նա­րե­կա վան­քում ապ­րող, այդ վան­քի ըն­տա­նի­քի լու­սա­պայ­ծառ ժա­ռան­գորդ Ա­նա­նիա Նա­րե­կա­ցին «Գիր խոս­տո­վա­նու­թեան» էր գրում` ընդ­դեմ թոնդ­րակ­յան շարժ­ման: Քննա­դա­տե­լով մար­դուն սահ­մա­նա­փակ մտայ­նութ­յան հա­մար` Գր. Նա­րե­կա­ցին միա­ժա­մա­նակ նրա ու­շադ­րութ­յու­նը հրա­վի­րում է աշ­խար­հի բազ­մա­զա­նութ­յան և այն այդ­պի­սին տես­նե­լու Աստ­ծո կող­մից տրված հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վրա, քա­նի որ մարդն ին­քը պետք է կա­րո­ղա­նա դա ա­նել` խոս­տո­վա­նե­լով իր թու­լութ­յուն­նե­րը, ա­րատ­ներն ու մեղ­քե­րը` կա­րո­ղա­նա­լու հա­մար ճա­նա­չել Աստ­ծո կող­մից ա­րար­ված բազ­մա­չափ աշ­խար­հը: Քննե­լով անց­յա­լը, ներ­կան և ա­պա­գան` մար­դը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում ա­պա­գա­յում ճշգրիտ կողմ­նո­րոշ­վե­լու: Եվ Նա­րե­կա­ցու հա­մար էլ իր խոս­քը մի­ջոց է` մար­դու ու­շադ­րութ­յու­նը հրա­վի­րե­լու Աստ­ծո ա­րա­րած բազ­մա­չա­փութ­յան վրա` բազ­մա­շերտ ու բազ­մա­տա­րած: Բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղե­րի մի­ջո­ցով Գր. Նա­րե­կա­ցին նա­խան­շում է այն ճա­նա­պարհ­նե­րը, ո­րոնց օգ­նութ­յամբ մար­դը կա­րող է վեր բարձ­րա­նալ նյու­թա­կան աշ­խար­հի` սիրտ մա­շող ի­րո­ղութ­յուն­նե­րից: Բա­ցա­հայ­տե­լով մարդ ա­րա­րա­ծի էութ­յու­նը` գրո­ղը միա­ժա­մա­նակ գտնում է, որ մար­դը նյու­թա­կան և հոգևոր աշ­խարհ­նե­րի ըն­կալ­ման, դրանց մեկ­նութ­յան, ամ­բար­ման սա­փորն է: Գրո­ղը չի ցան­կա­նում տես­նել միայն նյու­թով արժևոր­ված աշ­խար­հը, քա­նի որ նյու­թի նկատ­մամբ ու­նե­ցած պաշ­տա­մուն­քը` ըն­չա­քաղ­ցութ­յու­նը, նրան դարձ­նում է ոչ միայն նյու­թին, ինչ­քին գե­րի, այլև հնա­րա­վո­րութ­յուն չի տա­լիս, որ Աստ­ծո կող­մից ի­րեն պարգևած ժա­մա­նակն ու տա­րա­ծութ­յունն անց­նի ա­րա­րե­լով` հա­մա­ձայն ոչ թե «ու­նե­նալ, որ լի­նել, այլ լի­նել, որ ու­նե­նալ» (Է.Ֆրոմ) կար­գա­խո­սի. չէ՞ որ նյու­թով ախ­տա­հար­ված հո­գե­բա­նութ­յան տեր մար­դու հո­գին ան­հա­ղորդ է ո­գե­ղե­նութ­յա­նը:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Մ. Աբեղյան, Երկեր, հ. Գ, Եր. 1968, Պ. Խաչատրյան, Գրիգոր Նարեկացին և հայ միջնադարը, Ս. Էջմիածին, 1996, Հ. Թամրազյան, Գրիգոր Նարեկացին և նոր պլատոնականությունը, Ե., 2006, և այլք:
  2. Հ. Թումանյան, Երկ. ժող., հ .4, Երևան, 1951 թ., էջ 275:
  3. М.Александропулос, Армяне. Путешествие в их страну и историю, М., 1990, с. 140.
  4. Бенвенист Э., ‏Словарь индоевропейских социальных терминов,М. ‎1995.
  5. Խռլոպյան Գ. — Գրիգոր Նարեկացու իմաստասիրական հայացքները, Գարուն, 1982, N 6, էջ 27:
  6. Պ.Սևակ, Երկ. ժող., 6 հատ., հ. V, Եր., 1974, էջ 251:
  7. Àâåðèíöåâ Ñ., Ðîñêîøü óçîðà è ãëóáèíû ñåðäöà: ïîýçèÿ Ãðèãîðà Íàðåêàöè, Ëèòåðàòóðíàÿ Àðìåíèÿ, 1986, ¹ 1, ñ. 53.
  8. Գրիգոր Նարեկացի Մատյան ողբերգության / Աշխատասի­րությամբ Պ. Մ. Խաչատրյանի և Ա. Ա. Ղազինյանի, պատ. խմբ. Լ. Ս. Խաչիկյան, Պ.Ս. Շարաբխանյան, Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1985. – 1123 էջ

[1] Կոսմոպոլիտիզմ — հայրենիքի գաղափարի ընդարձակում, որն առաջա­ցել է Պելեպոնյան պատերազմից հետո հունական քաղաք-պետությունների քա­ղաքական կյանքի անկման հետևանքով: Դեռևս Սոկրատեսն էր իրեն աշխարհա­քաղաքացի համարում, և այդ եզրն էլ ինքն է ստեղծել. «Եթե ճիշտն այն է, ինչ հավաստիացնում են փիլիսոփաները աստծո և մարդկանց ազգակցության մասին, նման դեպքում այն հարցին, թե որն է քո հայրենիքը, պետք է պատասխանել Սոկրատեսի բառերով. «Ես աթենացի կամ կորնթացի չեմ, այլ` աշխարհաքա­ղաքացի» տես՛ Ներսիսյանց Վ. Ա., Սոկրատես, թարգմ. ռուս. հրատ., Եր., Հայաստան, 1989, էջ 85-90:

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | 3 комментария

Навигация по записям

3 thoughts on “ՄԱՐԴՈՒ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ԸՍՏ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ»

  1. Уведомление: Մարդու գոյաբանության արժեքային համակարգը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» - ArmScoop

  2. Уведомление: Մարդու գոյաբանության արժեքային համակարգը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» - ArmScoop

  3. Շատ հետաքրքիր էր, ապրեք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: