ՆԱՐԵԿՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ


XXI դար թևակոխած մարդ­կութ­յունն ա­կա­նա­տես է իրենց չա­փե­րով ահ­ռե­լի փո­փո­խութ­յուն­նե­րի, ո­րոնք ի­րենց տա­րա­ծա­կան հար­թութ­յուն­նե­րում մար­տահ­րա­վեր­ներ են նե­տել քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման և զա­գաց­ման գոր­ծըն­թա­ցում գտնվող ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նութ­յա­նը: Տա­րաբ­նույթ քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ ձ­ևա­վոր­ված էթ­նոմ­շա­կու­թա­յին, սո­ցիոմ­շա­կու­թա­յին, դա­վա­նա­բա­նա­կան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի բնա­կա­նոն ար­դիա­կա­նա­ցու­մը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ժո­ղո­վուրդ­նե­րին առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին պա­տաս­խա­նել նպա­տա­կա­մետ՝ անց­յալ-ներ­կա-ա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան մեջ բա­ցա­հայ­տե­լով ինք­նութ­յան ար­դիա­կա­նաց­ման հիմ­նախն­դիր­նե­րն անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հա­մա­տեքս­տում: Այս բարդ ու բազ­մա­շերտ գործըն­թաց­նե­րին բնո­րոշ է հա­կա­սա­կա­նութ­յուն, ո­րոն­ցից հատ­կան­շա­կան են .

ա. հա­մա­մարդ­կա­յին և ազ­գա­յին շա­հե­րի, գլո­բա­լաց­ման և նույ­նա­կա­նաց­ման ձգտում­նե­րի, ինչ­պես նաև ազ­գե­րի, հա­սա­րա­կութ­յուն­նե­րի և ան­հատ­նե­րի միջև ինք­նո­րոշ­ման մա­սին ու­նե­ցած պատ­կե­րա­ցում­նե­րի ան­ներ­դաշ­նա­կութ­յու­նը,

բ. տա­րաբ­նույթ քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի միջև ծա­վալ­վող բա­խում­նե­րի, երկ­խո­սութ­յուն­նե­րի, դա­շինք­նե­րի հա­մա­տե­ղե­լիութ­յան կամ ան­հա­մա­տե­ղե­լիութ­յան հիմ­նախն­դիր­նե­րը, ո­րոնք ա­վե­լի ակ­նա­ռու են գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թա­ցում նրանց անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հա­մա­կար­գի ռազ­մա­վա­րութ­յան ի­րա­կա­նաց­ման ցան­ցա­յին կա­ռու­ցա­կար­գե­րում: Այս ա­ռու­մով ու­շագ­րավ է, որ ՀՀ­ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ռազ­մա­վա­րութ­յան հիմ­նա­րար ար­ժեք­նե­րի՝ ան­կա­խութ­յան, պե­տութ­յան և ժո­ղովր­դի պաշտ­պան­վա­ծութ­յան, խա­ղա­ղութ­յան և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան, բա­րե­կե­ցութ­յան հետ հա­մա­տեղ կարևոր­վում է նաև հա­յա­պահ­պա­նութ­յան հիմ­նախն­դի­րը: Վեր­ջինս՝ որ­պես հա­մա­կարգ­ված ամ­բող­ջութ­յուն, են­թադ­րում է. «…Ազ­գա­յին հոգևոր ժա­ռան­գութ­յան հա­րատևութ­յունն ա­պա­հո­վող և ազ­գա­յին ինք­նութ­յու­նը մարմ­նա­վո­րող գոր­ծոն­նե­րի զար­գա­ցում» [1, էջ 16]:

Այս հա­մա­տեքս­տում անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում, հե­տա­դարձ հա­յացք նե­տե­լով հայ ինք­նութ­յան ար­դիա­կա­նաց­ման հիմ­նախնդ­րին, նո­րո­վի դի­տար­կել Մ. Խո­րե­նա­ցու և Գ. Նա­րե­կա­ցու կող­մից հա­մա­կարգ­ված ազ­գա­յին մշա­կու­թա­յին այն տեքս­տե­րը, ո­րոնք պատ­մա­կան հո­լո­վու­թում հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս, տա­ռա­պան­քի քա­ռու­ղի­նե­րով և ժա­մա­նա­կի փոր­ձութ­յուն­նե­րով ան­ցած ժո­ղովր­դին ներ­կա­յիս մար­տահ­րա­վեր­նե­րին պա­տաս­խա­նե­լով, կեր­տել ժո­ղովր­դա­վա­րա­կան, ինք­նիշ­խան, սո­ցիա­լա­կան, ի­րա­վա­կան պե­տութ­յուն՝ Տու­նը Հա­յոց: Յու­րա­քանչ­յուր պատ­մա­կան ժա­մա­նակ Հա­յոց Տան կերտ­ման իր ար­ժե­քա­բա­նա­կան տեքստն ու­նի, սա­կայն հայ ինք­նութ­յան անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ա­ռու­մով ե­լա­կե­տա­յին ենք հա­մա­րում X դա­րը:

X դա­րը` աստ­վա­ծա­կենտ­րո­նութ­յու­նից դե­պի մար­դա­կենտ­րո­նութ­յուն դրս­ևո­րում­նե­րով, սո­ցիա­լա­կան ընդվ­զում­նե­րով, գա­հա­կա­լա­կան նկրտում­նե­րով, մար­դուն դրել էր ի­րա­կա­նութ­յան բազ­մա­չափ ըն­կալ­ման այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում, ո­րը, նրան օ­տա­րե­լով սո­ցիա­լա­կան ի­րա­կա­նութ­յու­նից, իր ան­հան­դուր­ժո­ղա­կան, հա­վակ­նոտ, աստ­վա­ծա­մերժ վար­­քա­բա­նութ­յամբ, անվ­տանգ կե­ցութ­յան ա­պա­հով­ման ակն­կա­լի­քով մղել էր նյու­թա­պաշ­տութ­յան: Այս հա­մա­տեքս­տում Գր. Նա­րե­կա­ցու ստեղ­­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես` Մատ­յան ող­բեր­գութ­յունը   ար­­տա­հայ­տե­լով ժա­մա­նա­կի սո­ցիա­լա­կան, քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին և գի­տա­կան հիմ­նախն­դիր­ներ, ձ­ևա­վո­րեց նա­րեկ­յան մշա­կույթը:  Այ­սօր էլ` եր­րորդ հա­զա­րամ­յա­կի Մարդու (այսուհետև՝«Մարդ» բառը գրե­լու ենք մեծատառով` նկատի ունենալով հավաքական ամբողջու­թյուն)  անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հիմ­նախնդ­րի հա­մա­կող­մա­նի ուսում­­նա­սի­րութ­յան ա­ռու­մով այն պահ­պա­նել է իր ար­դիա­կա­նութ­յու­նը :

X դա­րն իր ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յամբ տրո­հել էր հայ մար­դու պատ­կե­րա­ցում­նե­րը սե­փա­կան գո­յութ­յան և հա­րատևման խնդիր­նե­րի մա­սին. մի կող­մից Բագ­րա­տու­նի­նե­րի, մյուս կող­մից Արծ­րու­նի­նե­րի թա­գա­վո­րութ­յուն­նե­րը, գե­րիշ­խա­նութ­յան հա­մար նրանց միջև ծա­վալ­ված սուր հա­կա­սութ­յուն­նե­րի տի­րույթ­նե­րում ինք­նութ­յու­նը կորց­րած ավատատիրական տնե­րը, լայն թափ ստա­ցած թոնդ­րակ­յան շար­ժու­մը, Ա­րա­բա­կան խա­լի­ֆա­յութ­յան և Բյու­զան­դա­կան կայս­րութ­յան կող­մից հրահր­վող բան­սար­կութ­յուն­նե­րը: Այս ա­մե­նը եր­կա­տել էր հայ մար­դուն, և նա դարձ­նել էր աշ­խար­հի նյու­թա­կան սկզբի, ծանր հար­կե­րի, սահ­մա­նա­յին պա­տե­րազմ­նե­րի, աստ­վա­ծա­մերժ մտայ­նութ­յան զոհ: Լի­նե­լով իր ժա­մա­­նա­կի կրթված և մար­դա­սի­րա­կան ար­ժեք­ներ որ­դեգ­րած մարդ­կան­ցից մե­կը` Գր. Նա­րե­կա­ցին, իր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում` մաս­նա­վո­րա­պես Մատ­յան ող­բեր­գութ­յունում, ստեղ­ծեց Մար­դու ինք­նա­կա­ռա­վար­ման, ինք­նաի­րաց­ման, ինք­նա­հաս­տատ­ման մի այն­պի­սի ար­ժե­քա­յին հա­մա­կարգ, ո­րը, դա­րե­րի հո­լո­վույ­թում քննութ­յուն բռնե­լով, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս մարդ էա­կին ո­գե­ղե­նութ­յան, մար­դա­սի­րութ­յան, սի­րո և բա­րու բարձր ար­ժեք­նե­րը հա­մադ­րել նյու­թա­կա­նութ­յան հետ:   Նման մոտեցմամբ է համակարգվում նարեկյան մշա­կույթը՝  կի­զա­կե­տելով հայ տե­սա­կի գո­յա­բա­նա­կան և ի­մա­ցա­բա­նա­կան խն­դիր­ներ` հա­նուն նրա անվ­տան­գութ­յան ապա­հով­ման:

 Այս նկա­տա­ռում­նե­րը հիմք ըն­դու­նե­լով էլ կա­րող ենք հա­վաս­տել, որ Նա­րե­կա­ցին, որպես  հայ Վե­րածնն­դի գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մու­նե­տիկ, ներ­կա­յա­նում է բա­րե­նո­րոգ­չա­կան ա­ռա­քե­լութ­յամբ: Ինչ­պես վկա­յում է Վ. Չա­լո­յա­նը՝ Նա­րե­կա­ցու բա­րե­նո­րո­գութ­յուն­ներն այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում ըն­թա­նում էին թոնդ­րակ­յան շարժ­ման շրջա­նակ­նե­րում. «…ո­րոնք VIII — IX ­դա­րե­րում ժո­ղովր­դա­կան շարժ­ման մի հսկա­յա­կան պոռթ­կում ա­ռա­ջաց­րին ավատատիրական կե­ղեք­ման դեմ, ինչ­պես և օ­տար հարս­տա­հա­րիչ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես` Բյու­զան­դիա­յի տի­րա­պե­տութ­յան դեմ» [2, էջ 57]:

Մեր հա­մոզ­մամբ այս հա­մա­տեքս­տում էլ Գր. Նա­րե­կա­ցին, մեկ­նա­բա­նե­լով հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնվող ժա­մա­նա­կի սո­ցիալ-քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, մշա­կեց Աստ­վածՄարդ, ՄարդՄարդ, Մարդբնութ­յուն հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բա­րե­փոխ­ման նոր հա­մա­կարգ, ուր առ­կա հա­կա­մար­տութ­յուն­նե­րն արդ­յունք էին «Ես»-ի` ինչ­պես սե­փա­կան ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան, այն­պես էլ ժա­մա­նա­կի և՛ ներ­դաշ­նակ , և՛ ան­ներ­դաշ­նակ տիե­զե­րա­բա­նա­կան ըն­կա­լում­նե­րի:  Նախ անդ­րա­դառ­նանք «Ես»-ի մա­կար­դա­կում հա­կա­մար­տութ­յան ձևա­վոր­մա­նը` ճշտե­լով նրա դե­րը և՛ ար­տա­քին, և՛ ներ­քին Մար­դու
ձ­ևա­վոր­ման գոր­ծում: Ի­րա­կա­նութ­յան մեկ­նութ­յան հենց այս մո­տե­ցում­ներն էլ հիմք ըն­դու­նե­լով` գտնում ենք, որ պահ­պա­նե­լով հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­նե­րը` «Ես»-ը անց­յալ-ներ­կա-ա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան մեջ ինք­նադրսևոր­վում է` գո­յա­պահ­պան­ման և հարատևման հզոր լիցք հա­ղոր­դե­լով սե­րունդ­նե­րին: Այդ ա­ռու­մով կարևոր է հա­կա­մար­տութ­յան փո­խա­կերպ­ման ու­սում­նա­սի­րութ­յու­նը, նրա շար­ժու­մը և կեն­սա­լից­քը: Նման պա­րա­գա­յում կարևոր­վում են Գր. Նա­րե­կա­ցու Մատ­յանում  առ­կա մտա­ծո­ղութ­յան այն­պի­սի դրս­ևո­րում­նե­րը, ինչ­պի­սիք են` ծնուն­դը, այ­րութ­յու­նը, մա­հը` նո­րի ստեղծ­ման ակն­կա­լի­քով: Սա­կայն նշված հաս­կա­ցութ­յուն­նե­րը ևս, ինչ­պես ստորև կփոր­ձենք ներ­կա­յաց­նել, կա­րող են «Ես»-ի հա­մար կամ ա­պա­կողմ­նո­րո­շիչ, կամ էլ առն­վազն իշ­խա­նութ­յան ի­րա­կա­նաց­մամբ պայ­մա­նա­վոր­ված գոր­ծոն­ներ լի­նել: Նա­րեկ­յան մշա­կույ­թը, ո­րի հիմ­նա­քա­րը քա­ղա­քակր­թութ­յան տիե­զե­րա­բա­նութ­յունն է, ոչ միայն «Ես»-ի ներ­քին և ար­տա­քին հա­կա­մար­տութ­յան կեն­սաշր­ջանն է, այլև հա­կա­մար­տութ­յան մեջ նրա փո­խա­կերպ­ման նա­խա­պայ­մանը: Անդ­րա­դառ­նա­լով փո­փո­խութ­յուն­նե­րի մաս­նա­կից­նե­րի կամ այլ «Ես»-երի կող­մից այս գոր­ծո­նի կարևո­րութ­յան մա­կար­դա­կին՝ կար­ծում ենք, որ այն արդ­յուն­քի վրա էա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նի, քա­նի որ, հա­մա­ձայն մեր պատ­կե­րա­ցում­նե­րի, տիե­զե­րա­բա­նութ­յունն իր ար­մատ­նե­րով ձգվում է եսմենք նույ­նա­կա­նաց­ման ձգտող են­թա­գի­տակ­ցութ­յան: Այս առու­մով էլ կարևոր­վում է նա­րեկ­յան մշա­կույ­թի հա­մա­կար­գում առ­կա «Ես»-ե­րի հա­կա­մար­տութ­յան ու­սում­նա­սի­րութ­յու­նը (եսԱստ­ված, եսբնութ­յուն, եսՔրիս­տոս, եսմարդ, եսչար, եսբա­րի, եսլույս, եսխա­վար, ես-ես և այլն): «Ես»-ի բազ­մա­չափ դի­տարկ­վող մա­կար­դակ­նե­րը հայ քրիս­տո­նեա­կան մշա­կույ­թի հիմքն են, ո­րի նա­րեկ­յան դրս­ևո­րում­ներն արդ­յունք են ժա­մա­նա­կի հա­կա­մար­տութ­յան կեն­սաշր­ջան­նե­րի՝ «Ես»-ի և՛ ինք­նա­հաս­տատ­ման, և՛ ինք­նադրսևոր­ման կա­ռու­ցա­կար­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րին: Նարեկացին ներկայանում է որպես ջատագով հայ առաքելական քրիստոնեու­թյան` հիմք ընդունելով Քաղքեդոնի (451թ.), Դվինի (649թ.) եկեղեցական ժողովները, որոնցով հայերն իրենց հայտարարեցին միաբնակ:

Մատ­յանում մշակված և ներկայացված նա­րեկ­յան մշա­կույ­թի մա­սին  ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կազ­մե­լու նպա­տա­կով հատ­կա­պես կարևո­րում ենք Աստ­ծուն ուղղ­ված հա­կա­մար­տութ­յան փո­խա­կերպ­ման դրվագ­նե­րը: Բազ­մա­դեմ Աստ­ծո նա­րեկ­յան պատ­կե­րա­ցում­նե­րում միան­գա­մայն հստակ ներ­կա­յաց­ված են և՛ երկ­րա­յին ան­ներ­դաշ­նա­կութ­յու­նը, և՛ մարդ­կա­յին ա­վե­րող սկիզ­բը, ո­րոնց նկատ­մամբ կա­րե­լի է հաղ­թա­նակ տա­նել միայն Տի­րոջ զո­րութ­յամբ.

Քան­զի զիա ՞րդ­ ոչ ար­դեւք չքնաղ քան զբան

Եւ ի մթու­թե­նէ եր­կե­ւա­նու­թեան խա­ւա­րի զտեալ,

Եւ աս­տու­ծով աւ­ժան­դա­կեալ եւ աւգ­նեալ սիրտ մե­ղա­ւո­րի,

Որ ընդ մարմ­նա­պէս ծի­ծա­ղելն ` առ նմին հե­ծէ հո­գե­պէս,

Որ թէ­պէտ եւ յամ­բարձ­մա­նէ բարձ­րու­թեան գե­րա­գու­նիցն կա­յից

Ստո­րա­սու­զեալ ծան­րու­թեամբ յանդն­դա­յին վհին խոր­խո­րատ

զբոյն կոր­ծան­ման`

Նո­րա­գիւտ մե­ղաւքն անջ­րե­լեաւք,

Ու­նի եւ նշխար նշո­ղից փրկու­թեան կե­նաց հպա­ւոր,

Իբր կայ­ծակն լու­սոյ` պա­հե­ցեալ ի միտս եւ յո­գի… (ԺԱ — Բ)
[3, էջ 285]:

Նա­րե­կա­ցին հա­մոզ­ված է, որ երկ­րա­յին ան­ներ­դաշ­նա­կութ­յու­նը և մարդ­կա­յին ա­պա­կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յունն արդ­յունք են քրիս­տո­նեա­կան պատ­վի­րան­նե­րի շրջանց­ման: Մտածողը վստահ է, որ Աստ­վածբնութ­յունՄարդ ներ­դաշ­նա­կութ­յու­նը ստեղծ­վում է միայն այն դեպ­քում, երբ ոչ միայն չեն ան­տես­վում Բարձր­յա­լի պատ­վի­րան­նե­րը, այլև  Մար­դը հա­վա­տա­րիմ է մնում դրանց: Միայն այդ կար­գա­ցույց­նե­րի պահ­պա­նու­մը և դրանց հան­դեպ հա­վա­տար­մութ­յունն է օգ­նում  մար­դուն տես­նել, զգալ, ըն­դու­նել, հաս­կա­նալ ու հա­վա­տալ Աստ­ծուն : Հենց այդ  պատճառով է ո­ր նա ոչ միայն ա­մե­նա­գետ ու ա­մե­նա­զոր է, այլև մարդ ա­րա­րա­ծի դա­տա­վո­րը. չէ՞ որ իր բո­լոր ա­րարք­նե­րի հա­մար մահ­կա­նա­ցուն պա­տաս­խա­նա­տու է Երկ­նա­յին Թա­գա­վո­րին: Մար­դու բո­լոր գոր­ծե­րի մար­դա­սի­րա­կան հան­րա­գու­մա­րը են­թադ­րում է ինք­նա­հաշ­վե­տ   պատ­ճա­ռա­հետևան­քա­յին փոխ­պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն և հա­մա­կե­ցութ­յուն, քա­նի որ նրա բո­լոր խոս­քերն ու արարք­նե­րը` չար կամ բա­րի, ի­րեն են վե­րա­դառ­նում. «Մի՛ դա­տիր, որ չդատ­վես» , «Ո­գիդ մի՛ հի­վան­դաց­րու չա­րով», «Մի՛ մո­ռա­ցիր, որ չա­րը, գայ­թակ­ղե­լով քեզ, մղում է թվաց­յալ հաղ­թա­նակ­նե­րի` քեզ զրկե­լով արար­չութ­յան շնոր­հից»: Մարդն ան­վե­րա­պահ ըն­դու­նում է ա­րար­չութ­յունը որ­պես հա­վա­տո հան­գա­նակ, իսկ նրա մար­դա­սի­րութ­յունն էլ հա­մա­պա­տաս­խան պար­տա­վո­րութ­յուն­ներ է թե­լադ­րում.

Ա­րա՛ փրկու­թիւն նիւ­թոյ խո­րա­նիս` որդ­ւոյս դառ­նու­թեան,

Որ ե­կիր խնդրել եւ կե­ցու­ցա­նել զիս` զկո­րու­սեալս:

Զի քո է մե­ծու­թիւն, յաղ­թու­թիւն եւ զաւ­րու­թիւն,

Եւ դու ես քա­ւու­թիւն եւ բժշկու­թիւն, նո­րո­գու­թիւն եւ ե­րա­նու­թիւն,

Եւ քեզ վա­յել է փառք եւ երկր­պա­գու­թիւն յա­ւի­տեանս:

Ա­մէն ( ԼԵ-Գ) [3, էջ 395]:

Այս ի­մաս­տով էլ նա­րեկ­յան մշա­կույ­թի մար­դա­սի­րա­կան հեն­քը Սուրբ Եր­րոր­դութ­յան սկիզբ ու­նի. Հայր Աստ­ծով սկսած և Հի­սուս Քրիս­տո­սով ու Սուրբ Հո­գով ամ­բող­ջա­ցած քրիս­տո­նեութ­յու­նը` որ­պես ազ­գա­յին հա­վա­տի և պատ­վի­րան­նե­րի բա­ցա­հայտ­ման օ­րենք, ձ­ևա­վո­րեց ամ­բող­ջա­կան Մար­դու կեր­պա­րը: Մի դեպ­քում Մար­դն անց­յալներ­կաա­պա­գա ե­ռա­չա­փութ­յան կրողն է, այլ դեպ­քում, քրիս­տո­նեա­կան ար­ժե­քա­բա­նութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված` ա­րա­րիչ: Այս եր­կա­կիութ­յունն էլ նրան հնա­րա­վո­րինս զերծ է պա­հում ա­նօ­րե­նութ­յու­նից, մար­դատ­յա­ցութ­յու­նից, ո­րոնք կա­րող են «Ես»-ին դարձ­նել ան­ներ­դաշ­նակ և բա­խում­ներ հրահ­րել ըն­դուն­ված կար­գու­կա­նո­նի, սահ­ման­ված օ­րենք­նե­րի դեմ: Այս նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով էլ Նա­րե­կա­ցին գտնում է, որ Աստ­ծո նկատ­մամբ ու­նե­ցած բա­ցար­ձակ և ան­վե­րա­պահ հա­վա­տը Մար­դուն ուղ­ղում է գի­տակց­ված գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ո­լորտ, հույ­սով, որ ի­րեն` որ­պես հա­նու­րի մաս­նի­կի, այն անվ­տանգ կե­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում և ա­պա­հո­վում:

Նա­րեկ­յան մշա­կույ­թը քրիս­տո­նեութ­յու­նը դի­տում է երևույթ­նե­րի շղթա­յա­կան ամ­բող­ջութ­յան մեջ, հա­մա­ձայն ո­րի` քրիս­տո­նեա­կան հա­վա­տը մեղ­քե­րի, Աստ­ծուն հնա­զան­դութ­յան, խոս­տո­վա­նութ­յան, զղջման, ապաշ­խա­րան­քի, պար­բե­րա­կան գայ­թակ­ղութ­յուն­նե­րի և քա­վութ­յան, Տիրոջ կող­մից հնա­րա­վոր թո­ղութ­յուն ստա­նա­լու բարդ ու բազ­մա­չափ շղթա է: Այդ շար­քի ա­վարտն էլ հա­րա­բե­րա­կան է, քա­նի որ մեղ­սա­գործ ա­պաշ­խա­րող և գայ­թակղ­վող Մար­դուն նե­րե­լու կամ չնե­րե­լու ի­րա­վուն­քը միայն Աստ­ծունն է, և Մարդն ի սկզբա­նե պետք է պատ­րաստ լի­նի դրանց: Նման մո­տեց­ման հիմ­քում էլ ա­մե­նա­գո ուղ­ղա­հա­յա­ցութ­յան գի­տակ­ցումն ու պահ­պա­նումն է, ո­րը Մար­դու բնա­կա­նոն զար­գաց­ման ե­րաշ­խա­վորն է` իր ար­ժե­քա­յին բազ­մա­զա­նութ­յամբ: Աստ­ված ի­րա­վունք է տա­լիս Մար­դու վար­քի քրիս­տո­նեա­կան կեր­պը քննել և՛ հո­րի­զո­նա­կան (ցան­ցա­յին), և՛ ուղ­ղա­հա­յաց (ստո­րա­կարգ) ձ­ևե­րով: Նա­րեկ­յան մշա­կույ­թում Մար­դը` որ­պես ընդհանուրի ան­դամ, ներ­կա­յա­նում է ա­մե­նա­գո ուղ­ղա­հա­յա­ցութ­յան մեջ: Մեղք գոր­ծե­լը նշա­նա­կում է հա­կադր­վել Աստ­ծո Որ­դուն, Տի­րոջ օրեն­քին. «Ճշմա­րիտ եմ ա­սում ձեզ, ո­րով­հետև իմ այս փոքր եղ­բայր­նե­րից մե­կին ա­րիք, ինձ ա­րիք» (Ա­վե­տա­րան ըստ Մաթևո­սի, ԻԵ 40, Իե 45): Մար­դու` Աստ­ծո հան­դեպ ու­նե­ցած հա­վա­տը, հույսն ու սե­րը պետք է լի­նեն ան­վե­րա­պահ ու բա­ցար­ձակ: Այս սկզբուն­քով են թե­լադր­ված Մար­դու բո­լոր ա­րարք­նե­րը և մար­դա­սի­րա­կան չա­փա­նիշ­նե­րը: Ըստ էութ­յան Մար­դու բո­լոր ա­րարք­նե­րի հիմ­քում Բարձր­յա­լի հան­դեպ ու­նե­ցած վե­րա­բեր­մունքն է, քա­նի որ խախ­տել օ­րեն­քը` նշա­նա­կում է ոտնձ­գութ­յուն կա­տա­րել Տի­րոջ կող­մից ա­րար­ված էա­կի` Մար­դու հան­դեպ: Այս տրա­մա­բա­նութ­յամբ էլ նա­րեկ­յան մշա­կույ­թը նե­րա­ռում է նեոպ­լա­տո­նա­կան իմաս­տա­սի­րութ­յու­նը` «Պահ­պա­նի՛ր ­կար­գը, որ կարգն էլ պահ­պա­նի քեզ» կար­գա­խո­սով: Հա­մա­ձայն Նա­րե­կա­ցու` Մար­դու հա­կա­մար­տութ­յան գոր­ծըն­թացն սկսվում է մահ­կա­նա­ցո­ւի մեղ­սա­գոր­ծութ­յու­նից և ա­վարտ­վում Աստ­ծո ո­ղոր­մա­ծութ­յան դրս­ևո­րում­նե­րով: Նա­րեկ­յան մշա­կույ­թի ձևա­վոր­ման ըն­թաց­քում ի սկզբա­նե հե­ղի­նա­կին զբա­ղեց­նող խնդիր­նե­­րի կի­զա­կե­տում օ­րի­նա­զանց մեղ­սա­գործն է, իսկ մնա­ցա­ծը սոսկ հա­մա­տեքստ է:

Կյան­քը թա­տե­րա­բեմ է, ուր յու­րա­քանչ­յուր Մարդ իր դերն է կա­տա­րում. մեղք է գոր­ծում, հե­տո ա­պաշ­խա­րում ու ներ­վում, իսկ Տի­րոջ ո­ղոր­մութ­յանն ար­ժա­նա­նում են միայն ա­պաշ­խա­րող­նե­րը.

Ա­ղիո­ղորմ հե­ծե­ծա­նաց` ի բար­ձունս ա­ղա­ղա­կե­լոյ.

Ըն­կա՛լ ­քաղց­րու­թեամբ, տէր աս­տո­ւած հզաւր, զդառ­նա­ցո­ղիս զա­ղա­չանս,

Մա­տի՛ր գ­թու­թեամբ առ պատ­կա­ռեալս դի­մաւք,

Փա­րա­տեա՛, ա­մե­նա­պար­գեւ, զա­մաւ­թա­կան տխրու­թիւնս,

Բա՛րձ ­յի­նէն, ո­ղոր­մած, զան­բե­րե­լի ծան­րու­թիւնս,

Անջր­պե­տեա՛, հնա­րա­ւոր, զմա­հա­ցու կրթու­թիւնս,

Ա­ւա­րեա՛, միշտ յաղ­թող, զխա­բո­ղին հա­ճու­թիւնս,

Բա­ցադ­րեա՛, վեր­նա­յին, զմո­լե­լոյն մա­ռա­խուղ,

Կնքեա՛, կե­ցու­ցիչ, զկո­րուս­չին ըն­թաց­մունս,

Ցրո­ւեա՛, ծած­կա­տես, զըմբռ­նո­ղին չար գտմունս,

Խոր­տա­կեա՛, անք­նին, զմար­տո­ղին դի­մեց­մունս (ԺԲ-Գ) [3, էջ 291]:

 Նա­րեկ­յան մշա­կույ­թի ներ­ման, Տի­րոջ թողտ­վութ­յան այս ա­րա­րո­ղա­կար­գը, բնա­կա­նա­բար, որևէ առն­չութ­յուն չու­նի կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու կող­մից մեղ­քե­րի քա­վութ­յան գոր­ծըն­թա­ցին, երբ հնա­րա­վոր է հա­մար­վում մեղ­քից ա­զատ­վել դրամ վճա­րե­լով, կամ էլ ե­կե­ղե­ցա­կա­նի հետ բա­նա­վոր երկ­խո­սութ­յուն վա­րե­լով:

Նա­րեկ­յան մշա­կույ­թին բնո­րոշ է նաև հետևյալ ի­րո­ղութ­յու­նը. Մարդն ու­սում­նա­սիր­վում է պա­րու­րաձև տե­ղե­կատ­վա­կան հա­ղոր­դակ­ցութ­յան մի­ջո­ցով, այ­սինքն, թե նա ինչ­պես կա­րո­ղա­ցավ մե­ղան­չել աստ­վա­ծա­յին ա­րար­չութ­յան դեմ, և ինչ­պես է հնա­րա­վոր այն սրբագ­րել` ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գոր­ծե­լով, փոր­ձութ­յան են­թար­կե­լով և՛ ի­րեն, և՛ Աստ­ծուն (վերս­տին հան­ցանք է գոր­ծել, կրկին պետք է ա­պաշ­խա­րի): Այս գոր­ծըն­թացն էլ քրիս­տո­նեա­կան բազ­մա­չա­փութ­յուն (միաբ­նակ, եր­կաբ­նակ) է են­թադ­րում, ո­րի հան­դեպ վե­րա­բեր­մունքն էլ մարդ­կանց կա­րող է և՛ միա­վո­րել, և՛ բա­ժա­նել:

Մատ­յա­նում Նա­րե­կա­ցին քննութ­յան է են­թար­կում ոչ թե Մարդ-Մարդ մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, այլ ա­ռաջ­նորդ­վում Մարդ-Աստ­ված, ներ­քին և ար­տա­քին Մարդ, Մարդ-բնութ­յուն փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նկա­րագ­րութ­յամբ: Նա­րեկ­յան մշա­կույ­թի ար­ժե­քա­բա­նութ­յան կենտ­րո­նը Մարդն է՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հան­ճա­րեղ ստեղ­ծա­գոր­ծողն ու փի­լի­սո­փան, ո­րը պար­տա­վոր է ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել ոչ միայն Ա­րար­չին, այլև իր նա­խորդ­նե­րի վաս­տա­կը: Մեծն Նա­րե­կա­ցին այն հա­մոզ­մանն էր, որ տիե­զե­րա­կան տա­րա­ծութ­յան և ժա­մա­նա­կի բազ­մա­չա­փութ­յան մեջ Մար­դու հիմ­նախն­դի­րը միան­շա­նակ չի կա­րե­լի մեկ­նա­բա­նել. չէ՞ որ Հիսու­սի մատ­նութ­յան գի­շե­րը Պետ­րոս Ա­ռաք­յա­լը ե­րեք ան­գամ ու­րա­ցավ Քրիս­տո­սին (Մատթ. ԻԶ, 69-75), չէ՞ որ հրեա­նե­րը Բա­րա­բա­յին գե­րա­դա­սե­ցին Քրիս­տո­սից, չէ՞ որ Տի­րոջ ա­շա­կերտ­նե­րը չէին հա­վա­տում, որ իրենց Ու­սու­ցի­չը «հար­յավ ի մե­ռե­լոց»:

Իր մեջ նե­րա­ռե­լով դա­րե­րի հո­լո­վույ­թում ձ­ևա­վոր­ված ազ­գա­յին հոգևոր-մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը` նա­րեկ­յան մշա­կույ­թը, այ­նու­հան­դերձ, այդ ի­րա­կա­նութ­յան կեր­պա­րա­յին վեր­լու­ծութ­յա­նը չի անդ­րա­դառ­նում, քա­նի որ ա­ռա­քե­լա­կան-քրիս­տո­նեա­կան հայ տեքս­տը ի սկզբա­նե` Մ. Խո­րե­նա­ցուց սկսած` «…ա­մեն կող­մից խռո­վութ­յուն… ամ­բա­րիշտ­նե­րին խա­ղա­ղութ­յուն չկա» [4, 316 էջ] մտայ­նութ­յան հա­րա­զա­տութ­յամբ հնա­րա­վո­րութ­յուն էր տվել գրո­ղին տրոհ­ված հայ սո­ցիալ-քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յան մեջ ապ­րող Մար­դու ու­շադ­րութ­յու­նը ս­ևե­ռել ինչ­պես անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման, այն­պես էլ հա­մա­մարդ­կա­յին խնդիր­նե­րի վրա: Գրողն այն հա­մոզ­մանն է, որ սա է այն ու­ղին, ո­րին ձգտե­լով էլ հա­յը ինչ­պես ազ­գա­յին, այն­պես էլ վե­րազ­գա­յին սո­ցիալ-քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յան մեջ երկ­րի, իր տե­սա­կի ա­պա­հով­ման ակն­կա­լի­քով, ար­դիա­կա­նաց­նում է իր ինք­նութ­յու­նը` դառ­նա­լով դե­րա­կա­տա­րը ոչ միայն ող­բի, այլև` ա­րար­ման: Նա­րեկ­յան մշա­կույ­թի հեն­քը կազ­մող ողբն իր բնույ­թով հա­մա­մարդ­կա­յին է` նե­րա­ռե­լով Ե­րե­միա Մար­գա­րեի ող­բա­սա­ցութ­յու­նը. Նա­րե­կա­ցին ող­բում է նաև Մարդ ա­րա­րա­ծի` Աստ­ծո ստեղ­ծա­ծի մեղ­քերը:

Ե՛վ ­Խո­րե­նա­ցու, և՛ Նա­րե­կա­ցու ող­բերն ի­րենց ա­կունք­նե­րով առնչ­վում են Ե­րե­միա Մար­գա­րեին, սա­կայն կար­ծում ենք, ե­թե Խո­րե­նա­ցին ծրագ­րել և կա­ռու­ցա­կար­գել էր հա­յի տե­սա­կի ինք­նութ­յան հա­րա­տ­ևութ­յան ու­ղին, ո­րի նա­խանշ­ման հա­մար էլ նա, քննե­լով հայ հե­թա­նո­սա­կան մտայ­նութ­յու­նը, վեր­լու­ծել է ազ­գի հա­վա­քա­կան «Ես» -ը, ա­պա Նա­րե­կա­ցին քննում-ար­ձա­նագ­րում է Մար­դու «Ես» -ը ընդ­հան­րա­պես և եզ­րա­կաց­նում, որ Մար­դը պար­տա­վոր է ժա­մա­նա­կի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հեն­քի վրա արդիականանալ` հա­նուն իր տե­սա­կի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման: Եթե Խո­րե­նա­ցու ժա­մա­նակ­նե­րում հայ ազ­գի «Ես»-ը չկա­րո­ղա­ցավ, ի զո­րու չե­ղավ պահ­պա­նե­լու հայ­րե­նի­քի ա­զա­տութ­յունն ու պե­տա­կա­նութ­յու­նը` իբրև ա­մե­նա­կարևոր, գե­րա­կա քա­ղա­քա­կան ար­ժեք, ա­պա Նա­րե­կա­ցին, Մար­դու «Ես»-ը քննե­լով որ­պես հա­մա­կարգ­ված ամ­բող­ջութ­յուն, փոր­ձում է հա­յին սո­վո­րեց­նել, նրան կրթել և տե­րը դարձ­նել այն­պի­սի գա­ղա­փա­րա­խո­սութ­յան, որն իր ճա­նա­չո­ղութ­յան, հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­նե­րի պահ­պան­ման և երևույթ­նե­րի մեջ կա­պը տես­նե­լու ու­նա­կութ­յամբ երկ­րի և ժո­ղովր­դի հա­մար օր­հա­սա­կան ժա­մա­նակ­նե­րում կա­րո­ղա­նա չա­րին դի­մա­կա­յել: Նա­րե­կա­ցին նոր աս­տի­ճա­նի բարձ­րաց­րեց Խո­րե­նա­ցու ըն­կա­լում­նե­րը և դրանց նոր հնչե­ղութ­յուն հա­ղոր­դեց: Խո­րե­նա­ցին ճիշտ էր իր ժա­մա­նա­կի հա­մար, Նա­րե­կա­ցին` իր, իսկ նրանց գերխն­դի­րը հա­յի անվ­տան­գութ­յան տե­սա­կի ա­պա­հո­վումն էր, քա­նի որ պավ­լիկ­յան և թոնդ­րակ­յան շար­ժում­նե­րի մեջ դրս­ևոր­վող տա­րաբ­նույթ ա­ղան­դա­վո­րա­կան շար­ժում­նե­րը հա­յի դեմ էին ուղղ­ված: Մատ­յա­նը` որ­պես բազ­մա­ժանր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն, հե­տա­մուտ է նաև հետևյալ նպա­տա­կի. ող­բի գե­րա­կա­յութ­յան մի­ջո­ցով հե­ղի­նա­կը հայ «Ես»-ին հա­ղոր­դա­կից է դարձ­նում տիե­զե­րա­կան ժա­մա­նա­կին և տա­րա­ծութ­յա­նը` դրանք դարձ­նե­լով ի­րեն զբա­ղեց­նող խնդրի լուծ­ման բաղ­կա­ցու­ցիչ:

Լի­նե­լով իր ժա­մա­նա­կի զար­գա­ցած ան­հա­տա­կա­նութ­յուն­նե­րից մե­կը` Նա­րե­կա­ցին չէր կա­րող տեղ­յակ չլի­նել նաև հարևան երկր­նե­րում, մաս­նա­վո­րա­պես` Բյու­զան­դա­կան կայս­րութ­յան ար­քու­նի­քում ի­րենց գոր­ծու­նեութ­յու­նը ծա­վա­լած հա­յազ­գի քա­ղա­քա­կան, հոգևոր-մշա­կու­թա­յին, զին­վո­րա­կան նշա­նա­վոր գոր­ծիչ­նե­րի մա­սին, և գրո­ղի ող­բի են­թա­տեքստն իր մեջ է նե­րա­ռում նաև հետևյալ մտայ­նութ­յու­նը. այդ գոր­ծիչ­ներն ան­տար­բեր են ի­րենց հայ­րե­նի­քում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հան­դեպ: Լի­նե­լով կոս­մո­պո­լիտ մտայ­նութ­յան տեր` նշանակում է լինել և՛ Մարդ , և՛  հայ քրիս­տոն­յա: Այդ առումով Նա­րե­կա­ցու ող­բը, նե­րըն­կա­լե­լով Մար­դու ու­նայն կյան­քի վախ­ճա­նի մա­սին մտո­րում­նե­­րը, ստա­նում է հա­մա­մարդ­կա­յին հնչե­ղութ­յուն, քա­նի որ այն լու­սա­բա­նում է Մար­դու ա­ռա­քե­լութ­յունն՝ արարել ինչ­պես նյու­թա­կան, այն­պես էլ ո­գե­ղե­նական արժեքներ:

 Նարեկյան մշակույթին  ան­հա­րիր է Մար­դու ան­բա­րե­հույս կոր­ծան­ման ու ող­բի մտայ­նութ­յան հուդա-ջհուդական  Քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յե­ցո­ղութ­յունը : Ուս­տի «ողբ» բա­ռը հարկ է հաս­կա­նալ հու­նա­րեն ոչ թե «տրա­գե­դիա», «ող­բեր­գութ­յուն, «նո­խա­զեր­գութ­յուն» ի­մաստ­նե­րով, այլ` սգերգ, ողբ` հա­մոզ­ված, որ այդ ող­բին բնո­րոշ է «…եւ զյու­սոյն նվագն խառ­նեալ» [5, 87 էջ], այ­սինքն` հավատալ Տի­րո­ջը և ա­պա­վի­նե­լ նրա փրկութ­յան լույ­սին՝աղոթելով սեփական ձեռքերով և հավատի ուժով կերտած ծաղկած խաչքարերին:

Ա­մե­նա­բարձր­յալ Երկ­նա­կա­լի լույ­սի կա­րիքն ու­նեն և նրան տես­նում են նրանք, ով­քեր կա­րո­ղա­նում են չտար­վել նյու­թով, հա­վա­տալ, որ Աստ­ված ի­րենց ա­րա­րել է ո­րո­շա­կի ա­ռա­քե­լութ­յամբ: Այս հանձ­նա­րա­րա­կա­նի շրջան­ցու­մը Մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն չի տա­լիս ապ­րել Աստ­ծո հան­դեպ ու­նե­ցած հա­վա­տի, սպաս­ման հույ­սի և սի­րո ներ­դաշ­նա­կութ­յան մեջ, իր ներ­քին և ար­տա­քին «Ես»-ով: Հենց այս հան­գա­ման­քով պայ­մա­նա­վոր­ված էլ նա­րեկ­յան մշա­կույ­թում մար­դու «Ես»-ի կա­յաց­ման բարդ հա­մա­կարգն ուղեկց­վում է ճա­նա­չո­ղութ­յան բազ­մա­­­չա­փութ­յամբ` պայ­մա­նա­վոր­ված մեծ ու փոքր ող­բե­րով, արարումներով և մաքառումներով:

Դժվար է կան­խա­տե­սել, թե տեղեկատվա-հաղորդակցական արդի տե­խ­նոլոգիաների հետագա զարգացման արդյունքում  ա­պա­գա փի­լի­սո­փայության և գրա­կա­նութ­յան մեջ (հատկապես պոստմոդեր­նիզմի անկումից հետո) Մար­դու հիմ­նա­հարցն ինչ­պի­սի ար­ժե­քա­յին չա­փում­նե­րով կար­ծարծ­վի : Սա­կայն տիե­զե­րա­կան ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ ապ­րող հա­յին եր­բեք չպետք է անց­յալներ­կաա­պա­գա­յի մեջ լքի  ռացիոնալի  և իռացիոնալի փոխպայմանավորվածության  խա­ղա­յին տրա­մա­բա­նութ­յան բա­ցա­հայ­տման անհրաժեշտության գիտակցոոումը: Ակնհայտ է, որ միայն այդ արժեքային տիրույթներում է հնարավոր պատասխանել առկա բազմաբնույթ մարտա­հրա­վերներին և ինքնակառավարվելով, ինքնաադիակա­նանալով և ինքնաիրացվելով ՏԵՂ ՈՒ ԴԵՐ ապահովել սեփական Տեսակի համար: Այս են­թա­տեքս­տով է հագեցված նարեկյան մշակույթը : Որպես   Մար­դու, հասարակության և ազգի համակեցական կա­յաց­ման հեն­ք այն հրա­մա­յա­կան ունի զու­գա­մի­տել ող­բեր­գութ­յունն և կա­տա­կեր­գութ­յունն, լինել իրատես, վատատես և նաև կաս­կա­ծել՝«կասկածում եմ հեևաբար  անվտանգ գոյություն ունեմ» : Այլապես անցյալ-ներկա-ապագա զար­գաց­ման և անվտանգության  պարուրային տեղեկատվա-հաղոր­դակցական արժեքային  համակարգ պարունակող ՈՂԲԸ   դառնում է ՈՂԲԵՐ­ԳՈՒ­Թ­ՅՈՒՆ:Այսինքն խզվում, փլուզվում է ներդաշնակության պարույրը՝ առաջանում է քաոս…..

  Մշակութաբանության մեջ ող­բը թա­փա­ռող և համընդհանրցնող սյու­ժե է. Մար­դը՝ անկախ ազգությունից,  բնութ­յան մեջ ապ­րե­լով, սար­սա­փում է մա­հից, ող­բում իր ան­ցո­ղի­կութ­յունն ու ան­զո­րութ­յու­նը, քա­նի որ չի կա­րո­ղա­նում հետ բե­րել ու կանգ­նեց­նել ժա­մա­նա­կը: Ան­դառ­նա­լի ժա­մա­նա­կը և ան­դարձ կո­րուստ­ներն ի­րենց հետքն են թող­նում Մար­դու ոչ միայն ար­տա­քի­նի վրա, այլև քայ­քա­յում նրա ներ­քին «Ես»-ը, և նա չի կա­րո­ղա­նում հաշտ­վել իր ժա­մա­նա­կա­վոր գո­յութ­յան հետ:

Նա­րե­կա­ցու Մատ­յա­նը‘ իր սյու­ժեի բազ­մա­չա­փութ­յամբ պայ­մա­նա­­վոր­ված, համընդհանրցնող ող­բ է՝ աղոթք, ո­րի օգ­նութ­յամբ էլ հե­ղի­նակը ի մի է բե­րում մար­դու անվտանգության ապահովման  հա­մար անհ­րա­ժեշտ եզ­րե­րը` ոգե­ղեն ա­րար­ման պա­հան­ջը, նյու­թա­կան կա­րիք­նե­րը հոգալու հրամայականը, ինքնիրացվելու ցան­կութ­յու­նը և Մարդու հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն/անհան­դուր­ժողականություն ար­ժե­­քային երկվությունը:

 Այս դիտանկյունից մարդկությանը համընդհանրացնող  ող­բի փի­լի­սո­փա­յութ­յան մեջ Նա­րե­կա­ցին ներ­մու­ծում է այն ա­մե­նը, ին­չը կարևո­րա­գույնն է Մ. Խո­րե­նա­ցու «Ողբ»-ում: Այս առումով տողերիս հեղինակը  դեռևս մեկ տասնամյան առաջ գրել ենք «Ցե­ղի պատ­մա­կան գո­յա­բա­նու­թիւ­նը,  նման կա­ռու­ցա­կար­գի մեջ անհ­րա­ժեշտ է դի­տար­կել որ­պէս ա­րար­չա­գործ ան­հա­տի ե՛ւ ս­տեղ­ծա­գոր­ծա­կան ինք­նաի­րա­ցում, ե՛ւ մ­շա­կու­թա­ստեղծ կա­րո­ղու­թիւն­նե­րի դրսե­ւո­րում: Այ­սօ­րի­նակ դի­տար­կու­մից ազ­գա­յին մտա­հա­յե­ցո­ղու­թեան հէն­քում ո­րո­շիչ են դառ­նում պատ­մա­կան ան­ձի ար­ժէ­քա­հա­մա­կար­գող գա­ղա­փար­նե­րը եւ պատ­կե­րա­ցում­նե­րը մի դէպ­քում որ­պէս «Ես»-ի կող­մից Տե­ղի հո­գե­ւոր ըն­կալ­ման, ի­րաց­ման աս­տի­ճան, այլ դէպ­քում` որ­պէս ինք­նո­րոշ­ման, ինք­նա­ճա­նա­չո­ղու­թեան տե­սու­թիւն, ո­րը հան­րոյ­թին զերծ է պա­հում քաո­սից» [6, 195 էջ]: Ե­թե Խո­րե­նա­ցու ող­բի հեն­քը հայ պե­տա­կա­նութ­յան և Գր. Լու­սա­վոր­չի կա­թո­ղի­կո­սա­կան տան կոր­ծա­նումն է, ա­պա նա­րեկ­յան մշա­կույ­թի ող­բի հիմ­քը մար­դա­կենտ­րո­նութ­յունն է, ա­սել կու­զի՝ այն մի­տում է ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ Մար­դու գո­յա­բա­նա­կան հիմ­նախնդ­րի լու­սա­բան­մա­նը, Մարդ, որն ի վե­րուստ ի­րեն տրված պար­տա­կա­նութ­յուն­նե­րից հրա­ժար­վել փոր­ձե­լու դեպ­քում պատժ­վում է Ա­րար­չի կող­մից: Այս ա­ռու­մով էլ Նա­րե­կա­ցու ող­բը լրաց­նում և ամ­բող­ջաց­նում է Խո­րե­նա­ցու ող­բը, քա­նի որ առնչ­վում է պատ­մա­կան հո­լո­վույ­թում ձ­ևա­վոր­ված հայ Մար­դու գո­յա­բա­նութ­յան, հա­մա­կե­ցութ­յան և անվ­տան­գութ­յան խնդիր­նե­րին:

Դեռևս V դարում Խո­րե­նա­ցին և Ե­ղի­շեն հայ ի­մա­ցա­կան աշ­խար­հում ար­մա­տա­վո­րե­ցին ու­րույն մտայ­նութ­յուն. երկ­րի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան դժբախ­տութ­յու­նը կա­րե­լի է ծա­ռա­յեց­նել հայ­րե­նա­սի­րա­կան զգաց­ում­նե­րի հաղ­թա­հար­ման բա­րո­յա­խո­սութ­յա­նը, և դժբախ­տութ­յան ու նա­հա­տակ­ման մեկ­նա­բա­նութ­յու­նը հիմք դարձ­րին միաս­նութ­յան, եղ­բայ­րութ­յան ու վար­քի գի­տակց­ված կա­նոն­նե­րի ա­ռա­ջադր­ման հա­մար: Մար­դու և հան­րութ­յան տար­բեր տե­սա­կի պար­տութ­յուն­նե­րը նրանց մեկ­նա­բա­նութ­յամբ ստա­ցան հա­սա­րա­կայ­նո­րեն ու­րույն զար­գա­ցում­ներ` հատ­կա­պես հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցութ­յան և ինք­նա­գի­տակ­ցութ­յան բարձ­րաց­ման, նոր դիր­քո­րո­շում­նե­րի ո­րոն­ման և ա­ռա­ջադր­ման ա­ռում­նե­րով: Գր.­Նա­րե­կա­ցին յու­րո­վի շա­րու­նա­կեց հենց այդ ա­վան­դույթ­նե­րը, և Մար­դու ու մարդ­կա­յի­նի հա­վա­քա­կան ող­բեր­գա­կան վի­ճա­կը հիմք դարձ­րեց ինք­նա­ճա­նաչ­ման, ինք­նա­մաքր­ման մի­ջո­ցով հաս­նե­­լու Մարդ էա­կի կա­տա­րե­լա­­­գործ­մա­նը.

 Ճա­նա­պարհ կե­նաց,

Որ ա­ռաջ­նոր­դես քաղց­րու­թեամբ դի­մե­լոյս ի լոյսդ վե­րին:

Ձեռն­կա­լու մեծ վստա­հու­թեան,

Որ ոչ թո­ղա­ցու­ցա­նես գայ­թակ­ղե­լոյս ի վայր կոր­ծա­նել:

Յու­սոյ կեր­պա­րան,

Ճշմա­րիտ առ­հա­ւատ­չէիւ ա­ղա­չո­ղաց մա­տանց յայտ­նի ե­րե­ւեալ,

Ա­պա­ւի­նու­թիւն հանգս­տեան,

Որ ոչ եր­բէք մատ­նես վտան­գի դա­տա­պար­տու­թեան:

Ա­զա­տու­թիւն շնոր­հա­ձիր,

Որ տաս լիա­պէս ա­ռանց փո­խատ­րու­թեան փրկա­նաց:

Ա­ռա­տու­թիւն ան­նա­խան­ձե­լի,

Որ քո­յին փա­ռա­ւո­րու­թեամբ զա­նարգ նիւթ հո­ղոյս ճո­խա­ցու­ցա­նես (Ղ-Բ 603):

Նա­րեկ­յան դպրո­ցի հան­ճա­րեղ սա­նը, հիմք ըն­դու­նե­լով Խո­րե­նա­ցու ող­բը, այն բարձ­րաց­րել է նոր աս­տի­ճա­նի: Նա­րեկ­յան մշա­կույ­թը հայ իրա­կա­նութ­յան մեջ ող­բի ա­ռա­ջին դրս­ևո­րում­նե­րից է, և այս եզ­րա­հան­գու­մը ցան­կա­նում ենք հիմ­նա­վո­րել` անդ­րա­դառ­նա­լով ռուս մեծ գրա­կա­նա­գետ Մ.­Բախ­տի­նին, հա­մա­ձայն ո­րի` «Գե­ղար­վես­տա­կան դի­տո­ղա­կա­նութ­յու­նը, նոր ձ­ևե­րը նա­խա­պատ­րաստ­վում են… դա­րե­րի ըն­թաց­քում, դա­րաշր­ջա­նը մի­միայն բա­րեն­պաստ պայ­ման­ներ է ստեղ­ծում նոր ձ­ևե­րի վերջ­նա­կան հա­սու­նաց­ման և ի­րա­կա­նաց­ման հա­մար» [7, էջ 43]: Հա­մա­ձայն­ե­լով ռուս գրա­կա­նա­գե­տի հետ` հա­վե­լենք, որ հայ կյան­քում ող­բն ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րութ­յան է ար­ժա­նա­ցել ժո­ղովր­դի, հայ­րե­նի­քի և Մար­դու` ե­ռա­չափ մա­կար­դա­կով պայ­մա­նա­վոր­ված, և այն թե­լադր­ված է հայ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կով: Ող­բի ժան­րը նպաս­տում է, որ հայ ան­հա­տը, անվ­տան­գութ­յան ապա­հով­ման դիր­քե­րից ել­նե­լով, ժա­մա­նա­կի հիմ­նախն­դիր­նե­րը քննի ե­ռա­մա­կար­դակ: Ազ­գա­յին կյան­քում սա նա­րեկ­յան ձեռք­բե­րումն է, իսկ Մատ­յան ող­բեր­գութ­յունը` «բա­նա­վոր պա­տա­րա­գը»` «ԱՆԱՐՅՈՒՆ ԶՈ­ՀԸ»` հա­յոց ող­բե­րի թագն ու պսա­կը [8, էջ 252]:

Նա­րեկ­յան մշա­կույ­թը հա­մա­կե­ցութ­յան օ­րենք­նե­րի պահ­պան­ման մի­ջո­ցով Մար­դու զար­գաց­ման այն­պի­սի հա­մա­կարգ­ված ար­ժեք­նե­րի ամ­բող­ջութ­յուն է, ո­րը նպաս­տում է նաև Մար­դու մարմ­նի, մտքի և ո­գու ա­ռող­ջաց­մա­նը: Պոե­մը ե­զա­կի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն է, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս Մար­դուն լի­նել աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի` հա­նուր մարդ­կութ­յան մաս­նի­կը` սե­փա­կան տե­սա­կի անվ­տան­գութ­յան հա­րատևութ­յունն ա­պա­հո­վե­լով: Թերևս ­դա է պատ­ճա­ռը, որ ազ­գա­յին գրա­կա­նութ­յան մեջ չկա մի մեծ բա­նաս­տեղծ, ո­րը չկրի նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ազ­դե­ցութ­յու­նը` միջ­նա­դար­յան տա­ղեր­գունե­րից[1]մինչև Խ. Ա­բով­յան, Պ. Ս­ևակ: Այս ա­մե­նով էլ պայ­մա­նա­վոր­ված է նա­րեկ­յան մշա­կույ­թի խո­րա­թա­փան­ցութ­յու­նը, խորհր­դա­վո­րութ­յու­նը, նրա աստ­վա­ծաշնչ­յան ի­մաս­տութ­յու­նը, որով և «Մատ­յան ող­բեր­գութ­յան» աղոթագիրքը դառ­նում է հա­յի ինք­նութ­յան արդիականացման  և անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ու­ղե­նիշ:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, Եր., «Հայկական բանակ», 2007 թ., էջ 16:
  2. Վ. Չալոյան, Հայկական ռենեսանս, Եր., 1964 թ., էջ 57:
  3. Գր. Նարեկացի, Մատեան ողբերգութեան, աշխատասիրու­թյամբ Պ. Մ. Խաչատրյանի, Ա. Ա. Ղազինյանի, Եր. , 1985 թ.:
  4. Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Եր., 1981 թ,, էջ 316:
  5. Առաքել Սիւնեցի, Յաղագս քերականութեան համառօտ լուծմունք, Լոս Անճելոս, 1982, էջ 87:
  6. Մ. Մարգարյան, Հոգևոր Հայաստանի գաղափարախոսությունն արդիականացման գործընթացում: Բազմավէպ, 2004 թ., N 1-4, էջ 195:
  7. М.М.Бахтин, Проблемы поэтики Достоевского, М., 1979 г., с. 43.
  8. Պարույր Սևակ, Թրի դեմ գրիչ., Երկ. ժող. 6 հ., հ. V, Եր.,
    1974 թ., էջ 252:

 

[1] «Եթե հայոց բանաստեղծության մեջ, ներառյալ հոգևոր երգը, ողբը հույսի շաղախով, երբեք չի դադարել, և ընդհակառակը դարձել է առավել հնչեղ ու տարածուն, ապա դրա ակունքը «Մատեանն» է: Նարեկացու ողբերգության կախարդական հնչյունները միահյուսված… Մ.Խորենացու «Հայոց պատ­մության» Ողբի ձայնին, XVIII դարում նոր արձագանք են ստանում»: Շ. Նազարյան, Ողբի և սթափման բանաստեղծություն XVIII դար, Եր., 1992, էջ 72:

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: