Կրթության որակի կառավարման գործընթացի գնահատման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում


Հոդ­վա­ծագիրներն այն կար­ծիքին են, որ հա­մընդ­հան­րաց­ման մար­տահ­րա­վե­րին պա­տաս­խա­նե­լու հիմ­նա­կան պայ­մա­նը մրցու­նակ կադ­րերի պատ­րաս­տումն է, կադ­րեր, ո­վքեր կկա­րո­ղա­նան նո­րա­րա­րական մո­տե­ցում­ներ ցու­ցա­բե­րել ՀՀ-ում առ­կա հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծըն­թա­ցին և կան­խա­տե­սել ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման տեսլականնե­րը:

Նո­րա­րա­րա­կան մո­տե­ցում­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս իրա­կա­նաց­նել հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­ներ և­ ախ­տո­րո­շիչ մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնք կան­խում են կրթութ­յան ո­րա­կի անկ­ման գոր­ծըն­թա­ցը: Հե­ղի­նակ­նե­րի կար­ծի­քով, այդ գոր­ծըն­թա­ցում գե­րա­կա դեր ու­նի Կառա­վա­րութ­յու­նը, ո­րը «լավ կա­ռա­վա­րում» սկզբունքով բարձ­րաց­նում է կրթա­կան հա­մա­կար­գի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը: Արդ­յուն­քում ՀՀ-ն կ­դառ­նա այն ա­ռանց­քը, ո­րի շուրջ ձևա­վոր­վող «­Հայ­կա­կան աշ­խար­հը» կին­տեգր­վի հա­մընդ­հան­րաց­ման տա­րածքին` կան­խե­լով տա­րաբ­նույթ ան­ներ­դաշ­նակ տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րը:

Հե­ղի­նակ­նե­րը, ըստ բու­հի դա­սա­խո­սի աշ­խա­տան­քի ո­րա­կի, կա­ռա­վա­րու­մը պայ­մա­նա­կա­նո­րեն բա­ժա­նել են հմտութ­յուն­նե­րի չորս խմբի (կա­ռա­վար­չա­կան, ման­կա­վար­ժա­կան, հո­գե­բա­նա­կան, մաս­նա­գի­տա­կան): Այս նկա­տա­ռում­նե­րով ա­ռանձ­նաց­վել են մշտադի­տարկ­ման (մոնիթորինգի) հետև­յալ օբ­յեկտ­նե­րը՝ սպա­ռող­նե­րի պա­հանջ­նե­րի ար­դիա­կա­նաց­ման ծրագ­րում, ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման գոր­ծըն­թա­ցի նա­խագ­ծում, ծա­ռա­յութ­յուն­նե­րի իրա­կա­նա­ցում, արդ­յուն­քի ա­պա­հո­վում և­ ո­րա­կի գնա­հա­տում, մա­տուց­վող ծա­ռա­յութ­յուն­նե­րից բա­վա­րար­վա­ծութ­յան մա­կար­դա­կի բարձ­րա­ցում:

 

Հա­մընդ­հան­րա­ցու­մը մար­տահ­րա­վեր է նե­տել ար­դի հա­սա­րա­կութ­յա­նը, ո­րին հա­մա­կարգ­ված պա­տաս­խա­նե­լու հիմ­նա­կան պայ­մա­նը մրցու­նակ կադ­րեր պատ­րաս­տումն է, կադ­րեր, ովքեր կկա­րո­ղա­նան նո­րա­րա­կան մո­տե­ցում­ներ ցու­ցա­բե­րել առ­կա հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծըն­թա­ցին և կան­խա­տե­սել ա­պա­գա­յի կա­ռա­վար­ման մար­տահ­րա­վեր­նե­րը` հեն­վե­լով հա­մընդ­հա­նուր, ու­նի­վեր­սալ գի­տե­լի­քի վրա: Որ­պես ար­դի հա­սա­րա­կութ­յան գոր­ծառ­ման գե­րա­կա­յութ­յուն` գի­տե­լի­քի կա­ռա­վա­րու­մը իր յու­րա­հատ­կութ­յամբ և հա­մընդ­հան­րու­թյամբ պայ­մա­նա­վո­րում է տե­ղե­կատ­վա­կան հա­սա­րա­կութ­յան բնույ­թը [1, с. 493-494]: Ն­մա­նօ­րի­նակ մո­տե­ցումն էլ հիմք ըն­դու­նե­լով` տե­ղե­կատ­վա­կան հա­սա­րա­կութ­յան տե­սա­բան­ներ Դ.­ Բել­լը, Է. Թոֆ­լե­րը, Մ.­Կաս­տել­սը գի­տե­լի­քի կա­ռա­վար­ման տի­րույթ ընդգր­կե­ցին կրթութ­յան ո­րա­կի ա­պա­հով­ման գոր­ծու­նեութ­յան զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցը [2, с. 59]: Որ­պես հե­ղա­փո­խութ­յուն` այդ գոր­ծըն­թա­ցը նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի ազ­դե­ցու­թյամբ ար­մա­տա­պես փո­խեց իշ­խա­նութ­յան ե­րեք հիմ­նա­կան ռե­սուրս­ի (այսու­հետև` պաշար)` մարդ­կա­յին և տն­տե­սա­կան կա­պի­տա­լի, ինչ­պես նաև գի­տե­լի­քի կա­ռա­վար­ման ար­ժե­քա­բա­նութ­յան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Ու­սում­նա­սի­րե­լով արևմտ­յան և­ ար­ևել­յան քա­ղա­քակր­թութ­յուն­նե­րի կրթա­կան հա­մա­կար­գե­րը՝ Է.­ Թոֆ­լե­րը գտնում է, որ «…գի­տե­լիքն այ­սօր տե­ղե­կատ­վութ­յուն է` օժտ­ված գործ­նա­կան ար­ժե­քա­վո­րութ­յամբ և ծա­ռա­յում է որո­շակի արդ­յունք­նե­րի ստաց­մա­նը: Ուս­տի գի­տե­լիք­նե­րի կա­ռա­վա­րու­մը, որո­շա­կի մաս­նա­գի­տա­կան գործ­նա­կան փոր­ձով պայ­մա­նա­վոր­ված, շա­րու­նա­կա­կան գոր­ծըն­թաց է, որն սկսվում է նա­խակր­թա­րա­նից և­ ա­վարտ­վում մար­դու մահ­վամբ: Սա­կայն դա այն դեպ­քում, երբ մարդն ին­քը գի­տակ­ցո­րեն կա­ռա­վա­րում է իր գոր­ծու­նեու­թյու­նը: Մարդ­կութ­յան պատ­մութ­յունն ա­պա­ցու­ցում է, որ այդ­պի­սի մարդ­կանց թի­վը քիչ է, ուս­տի հա­սա­րա­կութ­յան զար­գաց­ման ա­պա­հով­ման հա­մար, արդ­յու­նա­բե­րա­կան դա­րաշր­ջա­նից սկսած մինչ այ­սօր, գի­տե­լի­քի կա­ռա­վար­ման հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տուն այն բո­լոր ինս­տի­տուտ­ներն են, ո­րոնց մի­ջո­ցով հա­սա­րա­կութ­յու­նը կեն­սա­գոր­ծու­նեութ­յուն է ի­րա­կա­նաց­նում» [2, с. ‏87]:

Ե­լա­կետ ըն­դու­նե­լով թոֆ­լեր­յան մո­տե­ցու­մը՝ փաս­տենք, որ ար­դի դա­րաշր­ջա­նում փոխ­վել է կրթութ­յան կա­ռա­վար­ման փի­լի­սո­փա­յութ­յու­նը, քա­նի որ ա­ռա­ջին պլան է մղվել ստեղ­ծա­գործ-ա­րա­րող մար­դը` իր մրցու­նակ գի­տե­լիք­նե­րով, նո­րա­րա­րութ­յան հակ­ված մտա­ծո­ղութ­յամբ, ինչ­պես նաև նոր տեխ­նո­լո­գիա­նե­րը տնօ­րի­նե­լու ու­նա­կութ­յամբ: Ներ­կա­յումս «լավ կա­ռա­վար­ման» սկզբունք­նե­րով կա­ռա­վա­րութ­յան գոր­ծու­նեութ­յան ար­դիա­կա­նա­ցու­մը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է գի­տե­լիքը կա­ռա­վա­րող կրթա­կան ար­ժեք­նե­րի (հա­մալ­սա­րան­ներ, գի­տա­հե­տազո­տա­կան վեր­լու­ծա­կան կենտ­րոն­ներ, ա­կա­դե­միա­ներ) հա­մա­կար­գերի արդ­յու­նա­վետ գոր­ծառ­մամբ: Ե­թե հա­մե­մա­տութ­յան մեջ դի­տար­կենք զար­գա­ցած և զար­գա­ցող երկր­նե­րի կա­ռա­վա­րութ­յան գոր­ծու­նեութ­յան արդիականա­ցու­մը, ա­պա ակն­հայտ է դառ­նում, որ գի­տե­լի­քի վե­րա­փոխ­ված դե­րա­կա­տա­րութ­յու­նը, նպաս­տե­լով ժո­ղովր­դա­վա­րութ­յան ո­րա­կի բարձ­րաց­մա­նը, պատ­ճառ է դառ­նում նաև կա­ռա­վա­րութ­յան ար­դիա­կա­նաց­մա­նը: Նշ­վա­ծից այ­սօր ար­դեն ակն­հայտ է տե­ղե­կատ­վա­կան դա­րաշր­ջա­նի դե­րա­կա­տար­նե­րի կար­գա­վի­ճա­կը, հատ­կա­պես «ոս­կե մի­լիար­դի» տնօ­րի­նած պաշար­ներն ա­պա­ցու­ցում են Ու.­ Չեր­չի­լի այն մար­գա­րեութ­յու­նը, որ «ա­պա­գա­յի կայս­րութ­յու­նը մտքի և գի­տե­լի­քի կայս­րութ­յունն է»: [3, с.‏ 87]

Վե­րո­շա­րադր­յա­լը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս շեշ­տելու, որ այ­սօր ՀՀ-ում առ­կա է գերխն­դիր` ու­սում­նա­սի­րել կրթա­կան ծա­ռա­յութ­յան ո­րա­կը և բ­նա­կա­նոն ար­դիա­կա­նաց­նել կրթա­կան հա­մա­կար­գի կա­ռա­վա­րու­մը` ի­րա­կա­նաց­նե­լով ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վո­րում: Վեր­ջինս, որ­պես ար­դի հա­սա­րա­կութ­յան գե­րա­կա ար­ժեք, հնա­րա­վո­րու­թյուն է ընձեռում ու­սում­նա­սի­րել.

  • հա­սա­րա­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցի վրա մր­ցու­նակ կրթութ­յան ազ­դե­ցութ­յու­նը, ին­չը նո­րաց­նում է քա­ղա­քա­կան, հան­րա­յին և պե­տա­կան կա­ռա­վար­ման գոր­ծա­ռույթ­նե­րը,
  • ­կա­ռա­վա­րող ընտ­րա­նու կող­մից նոր հան­րա­յին կա­ռա­վար­ման սկզբունք­նե­րի (նոր հու­մա­նիզմ, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քին խո­ցե­լի խմբե­րի մաս­նակ­ցութ­յուն, սո­ցիա­լա­կան գոր­ծըն­կե­րութ­յունն ու սե­րունդ­նե­րի հա­մե­րաշ­խութ­յուն) կիրառում կրթա­կան հա­մա­կարգում: Նշ­ված հան­գա­մանք­նե­րի տի­րույթ­նե­րում ՀՀ-ում նոր սերն­դին գի­տե­լի­քի կա­ռա­վար­ման և տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի տի­րա­պետ­ման մի­ջո­ցով հիմ­նա­վոր­վում է այն գա­ղա­փա­րը, որ անհ­րա­ժեշտ է ո­րա­կի կա­ռա­վա­րում ի­րա­կանաց­նել «­լավ կա­ռա­վար­ման» սկզբունք­նե­րի ներդր­ման մի­ջո­ցով: Այդ հա­մա­տեքս­տում կրթա­կան ծա­ռա­յութ­յուն է հա­մար­վում`

1) հա­սա­րա­կութ­յան սուբ­յեկտ­նե­րի ան­հա­տա­կան ու միաս­նա­կան ներու­ժի ընդ­լայն­ված վե­րար­տադ­րութ­յան և զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցը, որն ի­րա­կա­նաց­վում է սպա­ռո­ղին մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­ներ, ու­նա­կութ­յուն­ներ, հմտու­թյուն­ներ հա­ղոր­դե­լու և կա­րո­ղութ­յուն­ներ ձևա­վո­րե­լու նպա­տա­կով,

2) նպա­տա­կաուղղ­ված գոր­ծու­նեութ­յուն, ո­րը ծա­վալ­վում է հա­սա­րա­կութ­յան կրթա­կան պահանջ­նե­րը բա­վա­րա­րե­լու նպա­տա­կով` նպաս­տե­լով ինչ­պես հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիք­նե­րի, հմտութ­յուն­նե­րի և կա­րո­ղութ­յուն­նե­րի ձեռք­բեր­մա­նը, այն­պես էլ ժա­մա­նա­կի, բա­խում­նե­րի, սթրե­սի, կա­րի­քի գնա­հատ­մա­նը, արդ­յուն­քի և­ ո­րա­կի կա­ռա­վար­մա­նը: Այս բազ­մա­չափ գոր­ծըն­թա­ցը կա­ռա­վա­րե­լիս անհ­րա­ժեշտ է հաշ­վի առ­նել ինչ­պես ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յան կող­մից մա­տուց­վող ծա­ռա­յութ­յուն­նե­րի, այն­պես էլ կրթա­կան ծա­ռա­յութ­յան սպա­ռո­ղի (սո­վո­րո­ղի) նե­րու­ժի ո­րակ­նե­րը: Այդ ա­ռու­մով ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յունը պետք է.

  • ա­պա­հո­վի կրթա­կան հա­մա­կար­գում ո­րո­շա­կի ար­տադ­րան­քի/ արդ­յուն­քի ո­րա­կի բա­րե­լավ­մանն ուղղ­ված աշ­խա­տանք կա­տա­րող անձ­նա­կազ­մի անհ­րա­ժեշտ արհեստավարժություն,
  • շա­հադր­դի մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­վա­ծութ­յու­նը և մի­ջոց­ներ տրա­մադ­րի այն նո­րա­րարաց­նե­լու հա­մար,
  • գնա­հա­տի ձեռ­նարկ­ված մի­ջոց­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը,
  • մշակի ռազ­մա­վա­րութ­յուն և հրա­պա­րա­կի հա­մա­պա­տաս­խան փաս­տա­թղ­թեր (չա­փա­նիշ­ներ ու գոր­ծըն­թաց­ներ),
  • ա­պա­հո­վի անձ­նա­կազ­մի ի­րա­զե­կութ­յու­նը` կապ­ված նրա գոր­ծու­նեութ­յան հրա­տա­պութ­յան, պար­բե­րա­կան վե­րա­նայ­ման, մշտա­դի­տարկ­ման, ինք­նա­վեր­լու­ծութ­յան, հստակ, պարզ ու թա­փան­ցիկ կառուցակար­գ­ե­րի ստեղծ­ման, հա­մա­կարգ­ման ու շա­րու­նա­կա­կան կա­տա­րե­լա­գործ­ման հետ,
  • աշ­խա­տան­քա­յին գոր­ծըն­թա­ցում, պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կով և կա­րի­քի գնա­հատ­ման անհ­րա­ժեշ­տութ­յամբ, ըն­դու­նակ լի­նի մշա­կել հա­մա­պա­տաս­խան նոր փաս­տաթղ­թեր:

Վե­րոնշ­յալ խնդիր­նե­րի ի­րա­կա­նաց­ման և նո­րա­րա­րա­կան մո­տե­ցում­նե­րի ցու­ցա­բեր­մամբ էլ հնա­րա­վոր է ա­պա­հո­վել հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի, ախ­տո­րո­շիչ մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նա­ցում: Արդ­յուն­քում կբարձ­րաց­վի կրթու­թյան ո­րա­կը, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն կտա հա­մա­հունչ պա­տաս­խա­նել առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին՝ ին­տեգր­վե­լով մրցու­նակ կրթութ­յան մի­ջազ­գա­յին դաշտին:

Կր­թութ­յան ի­րա­վունքն ամ­րագր­ված է նաև մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան փաս­տաթղ­թե­րում, ո­րոնք վե­րա­բե­րում են ինչ­պես մար­դու հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րին, այն­պես էլ բա­ցա­ռա­պես կրթութ­յան ո­լոր­տին: Միայն կրթութ­յան կա­ռա­վար­ման սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան հիմ­քե­րի ար­դիա­կա­նաց­ման և մի­ջազ­գա­յին չափորոշիչնե­րին հա­մա­պա­տաս­խան ստան­դար­տաց­ման պա­րա­գա­յում ՀՀ-ն կ­դառ­նա այն ա­ռանց­քը, ո­րի շուրջ ձևա­վոր­վող «­Հայ­կա­կան աշ­խար­հը» կին­տեգր­վի հա­մընդ­հան­րաց­ման տա­րածքին` կան­խե­լով տա­րաբ­նույթ ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րը:

Ն­ման բարդ խնդիր­նե­րի լուծ­ման գոր­ծըն­թա­ցում գե­րա­կա դե­րա­կա­տար է ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յան ղե­կա­վա­րութ­յու­նը, ո­րը, հա­մադ­րե­լով հա­մընդ­հա­նու­րը և­ ազ­գա­յի­նը, հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա կրթութ­յան կազ­մա­կեր­պումն ու կա­ռա­վա­րու­մն ի­րա­կա­նաց­նել ան­հատհա­սա­րա­կութ­յունպե­տութ­յունու­սում­նա­կան հաս­տա­տութ­յուն փոխ­կա­պակց­ված, բազ­մա­չափ ար­ժե­շա­հա­յին հա­մա­կար­գում: Այդ նպա­տա­կով բու­հի ղե­կա­վա­րութ­յու­նը, ի­րա­կա­նաց­նե­լով կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յուն, կա­րող է հա­մե­մա­տութ­յան մեջ կազ­մել կադ­րե­րի արհեստավարժության ինչ­պես փաս­տա­ցի և­ ակն­կալ­վող պա­հանջ­նե­րի, այն­պես էլ մարդ­կա­յին որակ­նե­րի բա­ցա­հայտ­ման հատ­կա­նիշ­նե­րի սանդ­ղակ: Վեր­ջի­նիս առ­կա­յութ­յու­նը հնա­րա­վո­րութ­յուն կընձեռի կա­ռա­վա­րել կադ­րե­րի ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցը՝ շա­հադր­դե­լով նրանց սե­փա­կան մրցու­նա­կութ­յան բարձ­րաց­մա­նը: Այս հա­մա­տեքս­տում ո­րո­շիչ է կրթա­կան ծա­ռա­յու­թյան որա­կի վրա ազ­դող գի­տա­ման­կա­վար­ժա­կան և պ­րո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մի բա­նի­մա­ցութ­յան սկզբունք­նե­րով հիմն­ված կա­տա­րո­ղա­կա­նի գնա­հա­տու­մը, ո­րը հիմ­նա­կա­նում կրում է ձևա­կան բնույթ: Այդ գնա­հա­տու­մը կա­տար­վում է կազ­մա­կեր­պութ­յան կող­մից սահ­ման­ված ըն­թա­ցա­կար­գե­րով, չա­փա­նիշ­նե­րով և գի­տա­ման­կա­վար­ժա­կան, պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մին ներ­կա­յաց­ված պա­հանջ­նե­րի հի­ման վրա, ո­րոնք, սա­կայն, կա­րող են ի­րա­կան պատ­կե­րը չբա­ցա­հայ­տել: Սո­վո­րող­նե­րի ցածր ա­ռա­ջա­դի­մութ­յունն ա­վե­լի հա­ճախ կազ­մա­կեր­պութ­յան կող­մից բա­ցատր­վում է հենց իր` սպա­ռո­ղի ցածր նե­րու­ժով, նա­խորդ պատ­րաստ­վա­ծութ­յան (միջ­նա­կարգ կրթութ­յան) ան­բա­վա­րար մա­կար­դա­կով: Սա­կայն բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յու­նը, կողմ­նո­րոշ­վե­լով դե­պի հա­մընդ­հա­նուր ո­րակ, կա­րող է բա­րե­լա­վել ի­րա­վի­ճա­կը` արհեստա­վար­ժության սկզբունք­նե­րով հիմն­ված անձ­նա­կազ­մի կա­ռա­վար­ման ըն­թա­ցա­կար­գի մշակ­ման և կի­րառ­ման մի­ջո­ցով: Որ­պես հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնվող մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան արդ­յու­նա­վետ ի­րա­կա­նաց­ման դե­րա­կա­տար` արհեստավարժ մաս­նա­գե­տը որոշակի բնա­գա­վա­ռում ո­րո­շա­կի կար­գա­վի­ճա­կով (ու­սու­ցիչ, դասախոս, դո­ցենտ, պրո­ֆե­սոր, փոր­ձա­գետ և­ այլն) ի­նո­վաց­նում է սո­ցիալ-քա­ղա­քա­կան ի­րա­կա­նու­թյու­նը՝ պա­տաս­խա­նե­լով մար­տահ­րա­վեր­նե­րին: Հետ­ևա­բար, արհես­տա­վարժությունն որոշակի մաս­նա­գի­տա­կան ի­րա­վի­ճակ­նե­րում որ­ևէ գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յուն է, ո­րն են­թադ­րում է ա­ռա­ջարկ­վող պա­հանջ­նե­րի ըն­դու­նում, շա­հադր­դում, հմտու­թյուն, ունա­կու­թյուն, նո­րա­րա­րա­կան կա­րո­ղութ­յուն և ռազ­մա­վա­րա­կան կան­խա­տես­ման նե­րուժ: Դա որոշակի պաշ­տո­նի իրա­վա­սութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում մար­դուն ներ­հա­տուկ մաս­նա­գի­տա­կան փոր­ձի ար­տա­հայտ­ված­ութ­յան դրսևոր­ման աս­տի­ճան է, և արհեստավարժի գոր­ծու­նեութ­յունն ար­դիա­կա­նաց­նե­լու կա­րո­ղութ­յուն:

Արհեստավարժությունը, պայ­մա­նա­վոր­ված մաս­նա­գի­տա­կան խնդիր­նե­րի արդ­յու­նա­վետ կա­տար­մամբ և գոր­ծու­նեութ­յան հան­դեպ ստեղ­ծա­գոր­ծա­կան մո­տեց­մամբ, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս մրցու­նակ ինք­նա­դրս­ևոր­վել և­ ինք­նա­բա­վա­րար­վել՝ ար­դիա­կա­նաց­նե­լով սպա­ռող­նե­րի (սո­վո­րող­նե­րի) ու իր ի­մա­ցա­կան մա­կար­դա­կը: Դա­սա­խո­սի աշ­խա­տան­քի ո­րա­կի կա­ռա­վար­ման ցու­ցա­նիշ­նե­րը հիմն­վում են եր­կու հիմ­նա­րար սկզբունքի վրա` ան­ձի մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեութ­յան և տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան արհեստավարժության: Այդ դեպ­քում դա­սա­վան­դո­ղը, ու­նե­նա­լով հո­գե­բա­նա­ման­կա­վար­ժա­կան, սո­ցիալ-տնտե­սա­կան և­ ի­նո­վա­ցիոն փորձ, օ­րի­նակ է ծա­ռա­յում սպա­ռող­նե­րի (սո­վո­րող­նե­րի) հա­մար:

Վե­րո­շա­րադր­յա­լը նկա­տի ու­նե­նա­լով՝ նպա­տա­կա­հար­մար է բու­հի դա­սա­խո­սի աշ­խա­տան­քի ո­րա­կի կա­ռա­վա­րու­մը պայ­մա­նա­կա­նո­րեն բա­ժա­նել հմտութ­յուն­նե­րի չորս խմբի` կա­ռա­վար­չա­կան, ման­կա­վար­ժա­կան, հո­գե­բա­նա­կան, մաս­նա­գի­տա­կան: Հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնվող այս հա­մա­կար­գը, մաս­նա­գի­տա­կան յու­րա­հատ­կութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, արդ­յու­նա­վետ գոր­ծառ­ե­լու հա­մար կա­րե­լի է ամ­բող­ջաց­նել՝ «ան­ձի արհեստավարժության հա­րատև ար­դիա­կա­նա­ցում» հաս­կա­ցութ­յան շրջա­նակ­նե­րում: Այս տի­րույթ­նե­րում ո­րո­շիչ է դա­սա­խո­սի մաս­նա­գի­տա­կան և հո­գե­բա­նա­կան կեր­պա­րը, ո­րը նե­րա­ռում է այն­պի­սի ար­ժեք­ներ, ինչ­պի­սիք են՝ բա­րեկր­թու­թյու­նը, բա­րո­յա­կա­նութ­յու­նը, բար­յա­ցա­կա­մութ­յու­նը, անկողմնակալու­թյունն ու ար­դա­րա­ցի վե­րա­բեր­մուն­քը, կոմ­պե­տեն­տութ­յու­նը, ինք­նա­վեր­լու­ծութ­յու­նը, պա­տա­սխա­նատ­վութ­յու­նը, արհեստավարժությունը, ակ­տի­վու­թյու­նը, ճշտա­պա­հու­թյու­նը, ինք­նա­կա­զմա­կերպ­վա­ծութ­յու­նը, նո­րա­րա­րու­թյու­նը: Այս հա­մա­տեքստում նո­րարա­րա­կան ու­սում­նա­կան նա­խագ­ծե­րի մշակ­ման ժա­մա­նակ ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յու­նը պետք է վե­րա­նա­յի անձ­նա­կազ­մին ներ­կա­յաց­ված պա­հանջ­նե­րը` ար­դիա­կա­նաց­նե­լով ու­սում­նա­կան կեն­սա­պարբերաշրջանի ոչ միայն վար­չա­կան կամ էլ գի­տա­կան նո­րա­գույն պահանջ­նե­րի զար­գաց­ման պա­հանջ­նե­րին հա­մա­հունչ հա­մե­մա­տե­լու սկզբունք­նե­րը, այլև դրանց շա­հա­դր­դ­ման կառուցակարգ­ե­րը: Ուս­տի գո­յութ­յուն ու­նե­ցող ու­սում­նա­կան պլան­նե­րում փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րե­լու դեպ­քում ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յու­նը պետք է սահ­մա­նի անձ­նա­կազ­մին ներ­կա­յաց­վող մաս­նա­գի­տա­կան պա­հանջ­նե­րը` կազ­մե­լով հատ­կա­նիշ­նե­րի սանդ­ղակ (­Պա­րե­տո արդ­յու­նա­վետ): Բու­հի գի­տա­ման­կա­վար­ժա­կան, պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան հիմ­նա­կան հաս­տի­քա­յին կազ­մի արհեստավարժության գնա­հա­տու­մը պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­նե­լու նկա­տա­ռում­նե­րով անհ­րա­ժեշտ է կազ­մա­կեր­պել դա­սալ­սում­ներ, կլոր սե­ղան­ներ, հան­րա­յին քննար­կում­ներ, վե­րա­պատ­րաստ­ման և­ ո­րա­կա­վոր­ման բարձ­րաց­ման դա­սըն­թաց­ներ: Ն­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը բարձ­րաց­նում է գի­տա­ման­կա­վար­ժա­կան, պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մի պա­տաս­խա­նատ­վութ­յունն իր գի­տա­կան և քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րոշ­մա­նը՝ նվա­զեց­նե­լով սպա­ռող­նե­րին (սո­վո­րող­նե­րին) հե­ղա­փո­խա­կա­նաց­նե­լու, մար­գի­նա­լաց­նե­լու և ամ­բո­խա­հաճության (պո­պու­լիս­տա­կան) ար­ժեք­նե­րով խա­ղար­կե­լու ծրագ­րված մտադ­րութ­յուն­նե­րը:

Վե­րո­շա­րադր­յա­լի հիմ­նա­վոր­ման նկա­տա­ռում­նե­րով ներ­կա­յաց­նում ենք մշտադիտարկման ձևաչափ, ո­րի գոր­ծառ­ման արդ­յուն­քում կա­րե­լի է հա­մա­կարգ­ված ի­րա­կա­նաց­նել կրթութ­յան ո­րա­կի կա­ռա­վա­րում՝ բա­ցա­հայ­տե­լով ներ­ծին և­ ար­տա­ծին մար­տահ­րա­վեր­նե­րին պա­տաս­խա­նե­լու ռազ­մա­վա­րա­կան մի­տում­նե­րը: Այս նկա­տա­ռում­նե­րով ա­ռանձ­նաց­նենք մշտադիտարկման հետև­յալ առարկանե­րը՝ սպա­ռող­նե­րի պահանջ­նե­րի ար­դիա­կա­նաց­ման ծրագ­րում, ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման գոր­ծըն­թա­ցի նա­խագ­ծում, ծա­ռա­յութ­յուն­նե­րի ի­րա­կա­նա­ցում, արդ­յուն­քի ապա­հո­վում և­ ո­րա­կի գնա­հա­տում, մա­տուց­վող ծա­ռա­յութ­յուն­նե­րից բա­վա­րար­վա­ծութ­յան մա­կար­դա­կի բարձ­րա­ցում (­տե՛ս Գծանկար 1):

Մշտադիտարկման սուբ­յեկտն է սպա­ռո­ղը: Կր­թութ­յան գոր­ծու­նեութ­յան կազ­մա­կերպ­ման հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնվող գոր­ծըն­թա­ցը սկսում է ծա­ռա­յութ­յուն-արդ­յունք (Բլոկ 1) և վեր­ջա­նում՝ արդ­յունք–ծա­ռա­յութ­յուն (Բլոկ 5) շա­րու­նա­կա­կան պարբերաշրջանով:

Ս­պա­ռող­նե­րի պահանջ­նե­րի վեր­լու­ծութ­յուն (Բլոկ 1): Շա­հագր­գիռ կող­մե­րի պահանջ­նե­րի մշտադիտարկման արդ­յունք­նե­րը (ըն­թա­ցիկ, ա­պա­գա և հ­նա­րա­վոր) սպա­ռող­նե­րի պահանջ­նե­րը մա­տուց­վե­լիք ծա­ռա­յութ­յուն­նե­րի նա­խագծ­ման հիմքն են: Վեր­ջինս (Բլոկ 2) հա­րա­բե­րա­կա­նո­րեն ան­կախ և՛ ինս­տի­տու­ցիո­նալ, և՛ գոր­ծըն­թա­ցա­յին հա­մա­լիր գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մա­կարգ է, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս դի­տար­կել բու­հի ծա­ռա­յութ­յուն­նե­րի ո­րա­կի բարձ­րաց­ման և պահանջ­նե­րի նո­րա­րաց­ման ամ­բող­ջութ­յու­նը:

Ծա­ռա­յութ­յուն­նե­րի նա­խագծ­ման ե­լա­կե­տա­յին տվյալ­ներ կա­րող են հա­մար­վել նոր­մա­տիվ բնույ­թի փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք ու­նեն հա­մա­պե­տա­կան ու ճ­յու­ղա­յին նշա­նա­կութ­յուն, ինչ­պես նաև բու­հում գոր­ծող ներ­քին և կա­ռա­վար­ման ո­րա­կի ա­պա­հով­ման փաս­տաթղ­թե­րը: Ծա­ռա­յութ­յուն­նե­րի կեն­սա­գործ­ման գոր­ծըն­թաց­ներն են­թադ­րում են մարդ­կա­յին, տե­ղե­կատ­վա­կան, նյու­թա­կան և­ այլ բնույ­թի այն­պի­սի պաշարնե­րի հաշ­վա­ռում, ո­րոնք անհ­րա­ժեշտ են սպա­ռող­նե­րի կրթա­կան ծա­ռա­յութ­յուն­ների արդ­յու­նա­վետ նա­խագծ­ման և­ ի­րա­կա­նաց­ման հա­մար:

 

Գծանկար 1: Կրթական ծառայությունների մատուցման գործընթացների մշտադիտարկման ձևաչափ

 

Ծա­ռա­յութ­յուն­նե­րի ի­րականա­ցու­մը (Բլոկ 3) են­թադ­րում է գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ամ­բող­ջութ­յուն, ո­րոնք անհ­րա­ժեշտ են կա­տա­րել վերջ­նա­կան արդ­յուն­քին հաս­նե­լու հա­մար, օ­րի­նակ՝ վե­րա­պատ­րաստ­ված մաս­նա­գե­տին ներ­կա­յաց­ված պա­հանջ­նե­րի նա­խագ­ծումն են­թադ­րում է նրա ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի ար­մա­տա­կան ար­դիա­կա­նա­ցում (ինչ­պես ո­րա­կի ար­դի ցու­ցա­նիշ­նե­րի, այն­պես էլ սպա­ռող­նե­րի պա­հանջ­նե­րի հաշ­վառ­մամբ (Բլոկ 1): Ներ­կա­յաց­ված բնու­թագ­րե­րի հա­մե­մա­տա­կա­նը և­ ի­րա­կա­նաց­ված մշտադիտարկման կա­ռա­վա­րու­մը (Բլոկ 4), ինչ­պես նաև արդ­յունք­նե­րի կան­խա­տե­սու­մը հնա­րա­վո­րութ­յուն է ընձեռում փաս­տար­կել արդ­յուն­քի բազ­մա­մա­կար­դակ ո­րա­կի մա­սին (մաս­նա­գե­տի, ծա­ռա­յութ­յան, ա­ռա­ջար­կի, պա­հան­ջար­կի): Արդ­յունք­նե­րի մշտադիտարկումը և­ որա­կի գնա­հա­տու­մը գոր­ծու­նեութ­յան տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում շա­րու­նա­կա­կան բազ­մա­մա­կար­դակ գոր­ծընթաց է:

Հա­ջող­վել է արդ­յոք բա­վա­րա­րել սպա­ռող­նե­րի պահանջ­նե­րը: Ա­հա այն գե­րա­կա հիմ­նախն­դի­րը, ո­րը պետք է մտա­հո­գի ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յան ղե­կա­վար­նե­րին (Բլոկ 1): 4-րդ բլո­կում տե­ղի է ու­նե­նում մշտադիտարկման արդ­յունք­նե­րի վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի հա­վա­քագ­րում, կու­տա­կում, ո­րոնք կի­րառ­վում են ծա­ռա­յութ­յուն­նե­րի տար­բեր բա­ղադ­րիչ­նե­րի նոր­մե­րի ո­րա­կի ար­դիա­կա­նաց­ման հա­մար: Նոր­մե­րը կա­րող են ձևա­վոր­վել փոր­ձա­գի­տա­կան գնա­հատ­ման մե­թոդ­նե­րով: Որա­կի կա­ռա­վար­ման հա­մար ո­րո­շիչ է ոչ թե միայն բու­հի ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման բա­ցար­ձակ ցու­ցա­նիշ­նե­րի հատ­կա­նիշ­նե­րը, այլ  նրանց հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը նոր­մա­տիվ­նե­րի, նոր­մե­րի, չա­փո­րո­շիչ­նե­րի հետ: Այս պա­րա­գա­յում ո­րա­կի գնա­հատ­ման արդ­յու­նա­վե­տութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է ըն­դուն­ված (առ­կա, գոր­ծող) նոր­մե­րի նպա­տա­կադ­րու­մից: Ծա­ռա­յութ­յան ո­րա­կը հիմն­ված է միմ­յանց փոխլ­րաց­նող հետև­յալ ար­ժե­քա­բա­նութ­յան վրա՝ հա­մա­պա­տաս­խա­նե­լիութ­յուն սահ­ման­ված նոր­մե­րին և շա­հագր­գիռ կող­մե­րի պահանջ­նե­րին. արդ­յուն­քը ի­դեա­լա­կան է, ե­թե այն հա­մա­պա­տաս­խա­նում է սահ­ման­ված նոր­մե­րի չա­փո­րո­շիչ­նե­րին և ց­պա­հանջ է կամ բա­վա­րա­րել է պահանջ­նե­րը՝ նո­րա­րաց­նե­լով սահ­ման­ված նոր­մե­րը: Այս պա­րա­գա­յում անհ­րա­ժեշտ է պահանջ­նե­րի բա­վա­րար­ման գոր­ծըն­թա­ցում ընդգ­ծել ստաց­վող տե­ղե­կատ­վութ­յան կար­ևո­րութ­յու­նը՝ նո­րա­րաց­ված պահանջ­նե­րի տես­քով և հե­տա­դարձ կա­պի ա­պա­հով­մամբ (Բլոկ 5 — Բլոկ 2): Պահանջ­նե­րի բա­վա­րար­ման մա­կար­դա­կը (Բլոկ 5) բու­հի արդ­յու­նա­վետ աշ­խա­տան­քի կար­ևոր վկա­յութ­յուն է: Այն պետք է չա­փել` հա­մադ­րե­լով ցան­կա­լի և­ ի­րա­կան արդ­յունք­նե­րը: Ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յան հա­մար պահանջ­նե­րի բա­վա­րար­ման հիմ­նա­կան ցու­ցա­նի­շը բո­լոր դե­րա­կա­տար­նե­րի (սո­վո­րող­ներ, գոր­ծա­տու­ներ, աշ­խա­տան­քի շու­կա­յի կա­ռա­վա­րիչ­ներ) բա­վա­րար­վա­ծութ­յունն և մր­ցու­նա­կութ­յուն է: Վե­րո­շա­րա­դրյալը հիմ­նա­վո­րե­լու հա­մար ներ­կա­յաց­նենք հա­րա­բե­րա­կան ան­կա­խութ­յան մեջ գտնող ա­ռան­ձին բլոկ­նե­րի գոր­ծու­նեութ­յան տի­րույթ­նե­րը:

Բ­լոկ 1: «Ս­պա­ռող­նե­րը (պահանջ­նե­րը)»: Մշտադիտարկման առար­կա են սպա­ռող­նե­րը, ինչ­պես ար­տա­քին, այն­պես էլ ներ­քին շա­հագր­գիռ կող­մե­րը: Այս տի­րույթ­նե­րում էլ ձևա­վոր­վում են պահանջ­նե­րը ծա­ռա­յութ­յուն­նե­րի ո­րա­կի վե­րա­բեր­յալ՝ կազ­մե­լով ո­րա­կի նա­խա­գիծը: Ե­թե ո­րա­կի մշտադիտարկման ա­պա­հով­ման հա­մա­կար­գը դի­տար­կենք որ­պես բու­հի ո­րա­կի մշտադիտարկման հա­մա­կար­գի (այ­սու­հետև՝ ՈՄՀ) բա­ղադ­րիչ, ա­պա ո­րա­կի մշտադիտարկման մե­թո­դա­բա­նութ­յու­նը պետք է նե­րա­ռի շա­հագր­գիռ կող­մե­րի հա­մար մա­տուց­վե­լիք ծա­ռա­յութ­յուն­նե­րի ա­պա­հով­ման՝ պա­հան­ջարկ­ված կամ գե­րա­զան­ցած ո­րա­կի հա­մա­կար­գը: Մշտա­դի­տարկման մե­թո­դա­բա­նութ­յու­նը թույ­լատ­րում է հա­վա­քագ­րել, պահ­պա­նել, մշա­կել վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը՝ ձևա­վո­րե­լով կրթութ­յան կա­ռա­վա­րումն ար­դիա­կա­նաց­նող ա­ռա­ջար­կու­թյուն­ներ: Արդ­յուն­քում մշտա­դիտարկումը նպա­տա­կա­հար­մար է ներ­կա­յաց­նել կլոր սե­ղան­նե­րի մի­ջո­ցով (հան­րա­յին քննար­կում­ներ)՝ ծա­վա­լե­լով երկ­խո­սութ­յուն ինչ­պես սպա­ռող­նե­րի, այն­պես էլ հան­րա­յին շա­հա­ռու­նե­րի միջև:

Բ­լոկ 2: Երկ­խո­սութ­յու­նը նե­րա­ռում է «­Ծա­ռա­յութ­յուն­նե­րի նա­խագծ­ման գործընթացի մշտա­դիտարկում», ո­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար ըն­դուն­ված է ա­պա­հո­վել ո­րակ՝ նոր­մա­տիվ բա­զա­յի, ինչ­պես նաև անհ­րա­ժեշտ է պաշարնե­րի և ծա­ռա­յութ­յուն­նե­րի նա­խագծ­ման առ­կա­յութ­յամբ: Ծա­ռա­յութ­յուն­նե­րի նա­խագծ­ման փու­լում ի­րա­կա­նաց­վում է շա­հագր­գիռ կող­մե­րի պահանջ­նե­րի ար­դիա­կա­նա­ցում՝ նե­րա­ռե­լով ակն­կալ­վող արդ­յուն­քի բնու­թագ­րիչ­նե­րի բազ­մա­չա­փութ­յուն՝ տեխ­նի­կա­կան, ժա­մա­նա­կա­յին, ար­ժե­քա­յին, մաս­նա­գի­տա­կան և­ այլ դիր­քո­րո­շում­նե­րի ո­րա­կա­կան պաշար­նե­րի հա­մադր­ման օգ­նութ­յամբ: Ծա­ռա­յութ­յուն­նե­րի նախա­գծման գոր­ծըն­թա­ցի ռեգ­լա­մեն­տա­ցու­մն անհ­րա­ժեշտ է դի­տար­կել հա­մընդ­հա­նուր հան­րա­պե­տա­կան [5], ճ­յու­ղա­յին և բու­հի մա­կար­դակ­նե­րում:

Վե­րո­շա­րադր­յա­լի հի­ման վրա բու­հի կրթութ­յան ո­րա­կի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի փաս­տաթղ­թե­րի մշա­կում: Արդ­յուն­քում ի­րա­կա­նաց­նում ենք ո­րա­կի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի մշտադիտարկում և փաս­տաթղ­թե­րի կա­ռա­վա­րում: Թ­վարկ­ված պաշար­նե­րից յու­րա­քանչ­յու­րը, որո­շե­լով կրթութ­յան ո­րա­կի ա­պա­հով­ման ո­լոր­տում ձեռք­բե­րում­նե­րին հաս­նե­լու պայ­ման­նե­րը, որ­պես մշտադիտարկման առարկա, ար­ժա­նի է ա­ռանձ­նա­կի ու­շադ­րութ­յան: Այս բազ­մա­չափ գոր­ծըն­թա­ցում կար­ևո­րենք ինչ­պես ո­րակ­յալ կադ­րե­րի և տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան կառու­ցա­կար­գերի, այն­պես էլ անձ­նա­կազ­մի ար­դիա­կա­նաց­ման խթա­նիչ­նե­րի մշտադիտարկման ի­րա­կա­նա­ցու­մը: Ակն­հայտ է, որ բու­հե­րի կրթութ­յան ո­րա­կի ա­պա­հով­ման կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի գլխա­վոր սուբ­յեկտ­նե­րը՝ վար­չա­կան կազմ, դա­սա­խոս­ներ, գիտ­նա­կան­ներ, մաս­նա­գետ­ներ և սո­վո­րող­ներ, բազ­մա­չափ և հա­րա­բե­րա­կա­նո­րեն ան­կախ դե­րա­կա­տար­ներ են: Վեր­ջին­նե­րիս կող­մից ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տու­ցումն են­թադ­րում է այն­պի­սի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ամ­բող­ջութ­յուն, ո­րի օգ­նութ­յամբ անհ­րա­ժեշտ է ա­պա­հո­վել կրթութ­յան ո­րա­կի կա­ռա­վա­րում՝ նե­րա­ռե­լով ու­սուց­ման, գի­տա­կան, վար­չա­կան պաշար­նե­րի ա­պա­հով­ման եզ­րե­րը:

Բ­լոկ 3: «­Ծա­ռա­յութ­յուն­նե­րի մատուցում»: Որ­պես գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ամ­բող­ջութ­յուն` այն անհ­րա­ժեշտ է ձեռ­նար­կել բարձր ո­րա­կի ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման հա­մար: Ծա­ռա­յութ­յուն­նե­րի կեն­սա­պարբերա­շրջանի բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման հետ­ևո­ղա­կան գոր­ծըն­թաց­նե­րով անհ­րա­ժեշտ է նվա­զեց­նել «փոր­ձի և ս­խա­լի» հա­րա­ցույ­ցի կի­րա­ռու­մը՝ խրա­խու­սե­լով կրթա­կան գոր­ծըն­թա­ցի գի­տա­վեր­լու­ծա­կան կա­ռա­վա­րու­մը: Դի­տար­կենք կրթա­կան գոր­ծըն­թա­ցը: Կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի մշտա­դիտարկման բար­դութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է նրա են­թա­գոր­ծըն­թաց­նե­րի բազ­մա­մա­կար­դա­կութ­յամբ, են­թա­գոր­ծըն­թաց­նե­րի միջև փոխ­կապ­վա­ծութ­յան հա­մա­կար­գե­րով, ինչ­պես նաև ծրագ­րե­րի իրականացման հետ են կապ­ված նոր­մա­տիվ բա­զա­յի, պաշար­նե­րի և ծա­ռա­յութ­յուն­նե­րի ծրագրման գոր­ծըն­թա­ցի ներ­քին և­ ար­տա­քին մի­ջա­վայ­րե­րի թույլ զու­գա­միտ­մամբ: Ծրագ­րե­րի իրականացման գոր­ծըն­թա­ցի ո­րա­կը հիմ­նա­կա­նում ո­րոշ­վում է ծա­ռա­յութ­յուն­նե­րի ծրագ­ր­ման փու­լում պլա­նա­վոր­ված և­ իրականացման գոր­ծըն­թա­ցում չան­տես­ված արդ­յունք­նե­րով: Տվ­յալ բլո­կում տե­ղի է ու­նե­նում նաև ո­րա­կի նոր­մե­րի ձևա­վոր­ման հա­մար տե­ղե­կատ­վութ­յան հա­վա­քում և վեր­լու­ծութ­յուն: 3-րդ բ­լոկն են­թադ­րում է մշտադիտարկման պար­բե­րա­կա­նութ­յուն՝ բա­ցա­հայտ­ված ան­հա­մա­պա­տաս­խա­նութ­յան վե­րաց­ման նպա­տա­կով հըն­թացս ներդր­ված փո­փո­խութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման ստու­գում:

Բ­լոկ 4: «­Ծա­ռա­յութ­յուն­նե­րի ո­րա­կի մշտադիտարկում և գ­նա­հա­տում»: Այս բլո­կի նպա­տակը մշտադիտարկման ու արդ­յունք­նե­րի ո­րա­կի գնա­հա­տումն է, որն ուղղ­ված է հե­տա­դարձ կա­պի ա­պա­հով­մա­նը, ինչ­պես նաև «­Շա­հագրգիռ կող­մե­րի պահանջ­նե­րի հե­տա­զոտ­ման», «­Ծա­ռա­յութ­յուն­նե­րի մատուցման», «­Շա­հագրգիռ կող­մե­րի բա­վա­րար­վա­ծութ­յան չափ­ման» փու­լե­րի հա­մադր­մա­նը: Հե­տա­դարձ կա­պի գոր­ծո­ղութ­յան արդ­յուն­քն ար­դիա­կա­նաց­ված պահանջ­նե­րի հաշ­վա­ռումն ու կան­խա­տե­սումն է: Այս բլո­կում տե­ղի է ու­նե­նում ծա­ռա­յութ­յուն-արդ­յունք բնու­թագ­րե­րի և­ ո­րա­կի նոր­մե­րի ձևա­վոր­ման հա­մե­մա­տութ­յուն: Կր­թութ­յան ո­րա­կի ա­պա­հով­ման և գ­նա­հատ­ման նոր­մե­րը հիմք են հան­դի­սա­նում ստաց­ված ի­րա­կան բնու­թագ­րիչ­նե­րի, տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րի բա­ցա­հայտ­ման ու կա­ռա­վա­րող ազ­դե­ցութ­յուն­նե­րի ձևա­վոր­ման հա­մե­մա­տութ­յան հա­մար: Նշ­ված գոր­ծըն­թա­ցում, բա­ցա­հայ­տե­լով ծրագրման և ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման հա­մա­կար­գի թույլ և­ ու­ժեղ կող­մե­րը, մշակ­վում են հա­կա­սութ­յուն­նե­րի կան­խար­գել­ման, վե­րաց­ման, հաղ­թա­հար­ման, բա­ցառ­ման ծրագ­րեր: Մշտադիտարկման արդ­յունք­նե­րը ներ­կա­յաց­վում են ինք­նու­րույն կամ ին­տեգ­ր­ված ցու­ցա­նիշ­նե­րի տես­քով, ո­րոնց բո­վան­դա­կութ­յու­նը կա­ռա­վար­ման մեջ նրանց հետ­ևո­ղա­կան կի­րա­ռութ­յան տե­սանկ­յու­նից հստակ է և­ ո­րո­շա­կի: Վեր­ջին­ներս անհ­րա­ժեշտ են ոչ միայն կրթութ­յան ո­րա­կի մա­կար­դա­կի ու բա­վա­րար­վա­ծութ­յան աս­տի­ճա­նի փաստ­ման, այլև, ա­ռա­ջին հեր­թին, ո­րա­կի նոր­մե­րի և ղե­կա­վա­րող ներ­գոր­ծութ­յուն­նե­րի ձևա­վոր­ման հա­մար՝ ուղղ­ված ան­հա­մա­պա­տաս­խա­նութ­յուն­նե­րի կանխ­մա­նը: Կր­թութ­յան գոր­ծըն­թա­ցում, ի սկզբա­նե, անհ­րա­ժեշտ է նա­խազ­գու­շա­նալ ցած­րո­րակ արդ­յունք-ծա­ռա­յութ­յան ա­ռա­ջա­ցու­մից, այլ ոչ թե ձեռ­նա­մուխ լի­նել ար­դեն ա­ռա­ջա­ցած ան­ցան­կա­լի արդ­յունք­նե­րի վե­րաց­մա­նը կամ մերժ­մա­նը: Մշտադի­տարկման այս բլո­կի կող­մից ի­րա­կա­նաց­վող ան­կողմ­նա­կալ գնա­հատ­ման գոր­ծըն­թա­ցն են­թադ­րում է հա­մա­կար­գա­յին վեր­լու­ծութ­յուն, ո­րա­կի կա­ռա­վա­րում, հա­մա­կար­գա­յին գի­տե­լիք­ներ, ինչ­պես նաև մրցու­նակ նո­րա­րա­րա­կան մե­թոդ­նե­րի և բարձր ո­րա­կա­վոր­ված անձ­նա­կազմ:

Բ­լոկ 5: «Ս­պա­ռող­նե­րի բա­վա­րար­վա­ծութ­յուն»: Այս բլո­կի շրջա­նակ­նե­րում չափ­վում և գ­նա­հատ­վում է բա­վա­րար­վա­ծութ­յան մա­կար­դա­կը: Կրթութ­յան ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նն այ­ն է, որ ծա­ռա­յութ­յուն­նե­րի շատ բնու­թագ­րիչ­ներ ո­րոշ­վում են տար­բեր ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րում չափ­վող քա­նա­կա­կան և­ ո­րա­կա­կան ցու­ցա­նիշ­նե­րով (տե­սա­կա­յին, բա­լա­յին): Հետ­ևա­բար, մշտադիտարկման և­ ո­րա­կի գնա­հատ­ման մե­թոդ­նե­րը նույն­չափ տա­րաբ­նույթ են և պա­հան­ջում են ցու­ցա­նիշ­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րի հաշ­վա­ռում: Անհ­րա­ժեշտ է չա­փել պահանջ­նե­րի բա­վա­րար­վա­ծութ­յան մա­կար­դա­կը՝ հա­մադ­րե­լով սպա­ռող­նե­րի հա­մար ցան­կա­լի ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի նշա­նա­կութ­յան ի­րա­կան ար­ժե­քա­բա­նութ­յան արդ­յուն­քը: Տվ­յալ պա­րա­գա­յում որ­պես շա­հագր­գիռ կողմ հան­դես է գա­լիս նաև պե­տութ­յու­նը, ո­րի արդ­յու­նա­վետ կա­ռա­վա­րու­մը պայ­մա­նա­վոր­ված է մրցու­նակ և­ ո­րակ­յալ կադ­րե­րով: Վեր­ջին­ներս ոչ միայն ի­րենց մրցու­նակ գի­տե­լիք­նե­րով, այլև քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րոշ­մամբ նպաս­տում են ինչ­պես հա­մա­գոր­ծակ­ցա­յին, սահ­մա­նադ­րա­կան, մաս­նակ­ցա­յին, այն­պես էլ պե­տա­կա­շի­նութ­յան մշա­կույ­թի զար­գաց­մա­նը [2]: Զար­գա­ցող երկր­նե­րը կրթութ­յան ո­րա­կի ա­պա­հով­մամբ հնա­րա­վո­րութ­յուն են ստա­նում հան­րա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կարգ հա­վա­քագ­րել մրցու­նակ մաս­նա­գետ­ների, ո­րոնք հե­տա­մուտ են «լավ կա­ռա­վար­ման» սկզբունք­նե­րի ներդր­մա­նը: Այս մո­տե­ցումն են­թադ­րում է, որ ժո­ղովր­դա­վա­րա­կան ո­րա­կի բարձ­րաց­ման գոր­ծըն­թա­ցում գտնվող ՀՀ-ում անհ­րա­ժեշտ է կար­ևո­րել ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րի կրթա­կան ծրագ­րե­րի, ու­սում­նա­կան պլան­նե­րի, վե­րա­պատ­րաստ­ման և­ ո­րա­կա­վոր­ման բարձ­րաց­ման նո­րա­գույն գի­տաճ­յու­ղե­րի դա­սա­վան­դու­մը: Ն­ման ար­ժե­քա­բան­ութ­յան առ­կա­յութ­յան պա­րա­գա­յում ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նը ձևա­վո­րե­լով սե­փա­կան կերպարը կրթա­կան շու­կա­յում նպաս­տում է նաև պե­տութ­յան կերպարի բարձ­րաց­մա­նը: Հետ­ևա­բար, ազ­գա­կերտ­ման և պե­տա­կա­նա­շի­նութ­յան մշա­կույ­թի տի­րույթ­նե­րում կրթա­կան գոր­ծըն­թա­ցի մրցու­նա­կութ­յու­նը բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով պար­բե­րա­բար անհ­րա­ժեշտ է ար­դիա­կա­նաց­նել ինչ­պես վար­չա­կազ­մա­կերպ­չա­կան, այն­պես էլ գի­տա­ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տանք­նե­րի ո­րա­կը՝ հաշ­վա­ռե­լով սպա­ռող­նե­րի պահանջ­նե­րի և շու­կա­յի մար­տահ­րա­վեր­նե­րը: Այս պա­րա­գա­յում կրթութ­յան գոր­ծըն­թա­ցը զու­գա­հե­ռա­բար են­թադ­րում է վար­չա­կան անձ­նա­կազ­մի, դա­սա­խոս­նե­րի և սո­վո­րող­նե­րի բա­վա­րար­վա­ծութ­յուն ի­րենց աշ­խա­տան­քից և հիմ­նա­վոր­ված խրա­խու­սում: Պահանջ­նե­րի բա­վա­րար­վա­ծութ­յան չա­փու­մը և մշտադիտարկումը նե­րա­ռե­լով ազ­գա­յին և հա­մընդ­հա­նուր ար­ժեք­նե­րի ար­դիա­կա­նաց­ման տար­բեր տի­րույթ­նե­րում գտնվող շա­հագր­գիռ կող­մե­րի տե­սա­կետ­նե­րը (սո­վո­րող, աշ­խա­տող, կազ­մա­կեր­պիչ, պատ­վի­րա­տու և­ այլն), հա­մա­կար­գում է գոր­ծըն­թա­ցը կրթութ­յան ո­րա­կի մի­ջազ­գա­յին ստան­դարտ­նե­րի տե­ղայ­նաց­ման մի­ջո­ցով: Ըն­դուն­ված ստան­դարտ­նե­րի հիմ­քում դրված է «­Կողմ­նո­րո­շում դե­պի­ սպա­ռո­ղը» սկզբուն­քը, որն են­թադ­րում է նո­րա­րա­րութ­յան մի­ջո­ցով ոչ միայն սպա­ռող­նե­րի ա­պա­գա պահանջ­նե­րի կան­խա­գու­շա­կում, այլև նրանց բա­վա­րար­վա­ծութ­յան ո­րա­կի բարձ­րա­ցում: Ն­ման բազ­մա­չափ մո­տե­ցու­մը սո­ցիալ-քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի մեջ փո­խում է ստան­դարտ­նե­րի սե­րունդ­նե­րը, ըստ այդմ պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­նե­լով սպա­ռող­նե­րի կար­ծիք­նե­րի մշտադիտարկում եր­կու փու­լով՝ արդ­յունքծա­ռա­յութ­յուն ծրագ­րու­մից ա­ռաջ և­ արդ­յուն­քովծա­ռա­յու­թյու­նով բա­վա­րար­վա­ծութ­յան հե­տա­գա գնա­հա­տա­կա­նի ո­րո­շում [6]: Վեր­լու­ծե­լով ծրա­գր­ված և մա­տուց­ված ծա­ռա­յութ­յուն­նե­րի չափ­ման բնու­թագ­րիչ­նե­րի միջև խզու­մը` ան­հա­մա­պա­տաս­խա­նութ­յան բա­ցա­հայտ­ման հա­մար հե­տա­դարձ կապ է գոր­ծում ծա­ռա­յութ­յուն­նե­րի ծրագ­ր­ման մշտադիտարկ­ման բլո­կի հետ, ո­րն ա­վարտ­վում է PDCA (Plan-Do-Check-Act) պարբերաշրջանով [7]:

Վե­րո­շա­րադ­րայ­լից ակն­հայտ է, որ ներ­կա­յաց­ված ձևաչափը հիմք կա­րող է ծա­ռա­յել ՀՀ կրթութ­յան ո­րա­կի մշտադիտարկման մե­թո­դա­բա­նութ­յան մշակ­ման հա­մար՝ հնա­րա­վո­րութ­յուն տա­լով.

  1. ըն­դար­ձա­կել կրթութ­յան ո­րա­կի կա­ռա­վար­ման հա­մա­մարդ­կա­յին բնույ­թը, որն են­թադ­րում է նպա­տա­կա­մետ կողմ­նո­րո­շում դե­պի շա­րու­նա­կա­կան կրթութ­յուն և մր­ցու­նակ մաս­նակ­ցութ­յուն,
  2. ար­դիա­կա­նաց­նել մարդ­կա­յին կա­պի­տա­լը. կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի ո­րա­կի կա­ռա­վա­րու­մն են­թադ­րում է հմտութ­յուն­ներ ու մ­տա­վոր բարձր ու­նա­կութ­յուն­ներ ու­նե­ցող մարդ­կանց հա­վա­քագ­րում` ա­պա­հո­վե­լով ո­րակ­յալ կրթութ­յան մատ­չե­լիութ­յուն և հա­սա­նե­լիութ­յուն,
  3. ի­րա­կա­նաց­նել կազ­մա­կեր­պա­կան փո­փո­խո­խութ­յուն­ներ. էլեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման օգ­նութ­յամբ կրթա­կան գոր­ծու­նեութ­յան զար­գա­ցում՝ ինչ­պես տեխ­նո­լո­գիա­կան վե­րա­փոխ­ման, այն­պես էլ կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մրցու­նա­կութ­յան բարձ­րաց­ման նկա­տա­ռում­նե­րով: Առանց մրցու­նակ կադ­րե­րի ոչ մի հա­սա­րա­կութ­յուն չի կա­րող կա­յուն զար­գա­նալ:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Кастельс М., Информационная эпоxа, экономика, общество и культура,- М., OSIAF 2000:
  2. Тоффлер Э., Третья волна: Пер. с англ., М.: ООО Изд. АСТ, 2004:
  3. Кара-Мурза С. Г., Концепция «золотого миллиарда» и Новый мировой порядок.
  4. Каспэ С.И., Политическая теология и nation-building: общие положения, российский случай, М., РОССПЭН, 2012:
  5. arlis.am, www.edu.am
  6. ԻՍՕ 10001:2007 Որակի կառավարում. Սպառողի բավարար­վա­ծու­թյուն. Գործելակարգի ղեկավար ցուցումներ կազմակեր­պու­թյունների համար­:
  7. Ներկայումս որակի կառավարումը ներկայացվում է Դեմին­գ-Շուխարտի սպա­ռող­ների պահանջներ հարատև կատա­րելա­գործման պարբերաշր­ջանի տեսքով (Plan-Do-Check-Act) Պլանա­վորում (Plan) — Իրականացում (Do) – Ստուգում (Check) — Գործողություն (Act):
Реклама
Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: