Պետության ինստիտուտի կերպափոխումը հետարդիականության անցման գործընթացում


Հոդվածում ու­սում­նա­սիր­ված է պե­տութ­յան ինս­տի­տու­տի ար­դի կեր­պա­փո­խում­նե­րը` պայ­մա­նա­վոր­ված հե­տար­դիա­կան տար­րա­միտ­ված և­ ա­նո­րո­շութ­յուն­նե­րով հղի ան­ցում­նե­րով: Վեր­ջին­ներս էլ, հե­ղի­նակ­նե­րի կար­ծի­քով տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան ցան­ցե­րի գոր­ծառ­ման պայ­ման­նե­րում կան­խո­րո­շել են քա­ղա­քա­կան, սո­ցիա­լա­կան, տնտե­սա­կան և ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման բա­ցա­ռի­կութ­յու­նը: Պայ­մա­նա­վո­րե­լով հետ­խորհր­դա­յին տա­րած­քում նոր ան­կա­խա­ցած պե­տութ­յուն­նե­րի (նաև ՀՀի) ձևա­վոր­ման, զար­գաց­ման և կեր­պա­փոխ­ման ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը՝ ու­սում­նա­սիր­ված է վեկ­տո­րա­յին և բազ­մա­վեկ­տո­րա­յին զար­գաց­ման մար­տահ­րա­վեր­նե­րի բազ­մա­կող­մա­նիութ­յու­նը: Հե­ղի­նակ­նե­րի կար­ծի­քով այս բազ­մա­շերտ ար­ժե­քա­բա­նութ­յան մեջ, ո­րը Պլա­տո­նից ձգվում է մինչև Հե­գել, Կանտ և մեր օ­րե­րը պե­տութ­յան ինս­տի­տու­տը ու­սում­նա­սի­րել են որ­պես հան­րա­յին շա­հի մարմ­նա­վո­րում և­ անվ­տան­գութ­յան երաշ­խա­վոր: Ա­ռա­ջարկ­ված է պե­տութ­յան ինս­տի­տու­տի կեր­պա­փո­խու­մը հե­տար­դիա­կա­նութ­յան անց­ման պայ­ման­նե­րում ու­սում­նա­սի­րել ար­դա­րութ­յուն, ա­զա­տութ­յուն և սահ­մա­նա­դրութ­յու­նից՝ սահ­մա­նադ­րա­կա­նութ­յուն անց­ման հաս­կա­ցութ­յուն­նե­րի գոր­ծառ­ման տի­րույթ­նե­րում:  

Պե­տութ­յան ծա­գու­մը մարդ­կութ­յան զար­գաց­ման օ­րի­նա­չափ գործ­ըն­թաց է: Դ. Կո­լան պե­տութ­յան ծագ­ման վե­րա­բեր­յալ գրում է. «­Պե­տութ­յու­նը (Etat) լա­տի­նա­կան ծա­գում ու­նե­ցող stare բա­ռից է` իր մեջ նե­րա­ռում է կա­յու­նութ­յան և հիմ­նա­կա­նութ­յան գա­ղա­փա­րը: «­Պե­տութ­յուն» հաս­կա­ցութ­յու­նը (հուն. Polis), ո­րը միա­ժա­մա­նակ նաև քա­ղաք է կամ (koinonia politike)՝ քա­ղա­քա­ցիա­կան և քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան, լա­տի­նա­կան՝ (Imperium) կայս­րութ­յուն, իշ­խա­նութ­յուն, իսկ տի­րո­ջն են­թա­կա (dominium), քա­ղաք՝ Civitas, Urbs, այս­տե­ղից էլ՝ հան­րա­յին գործ (res publica)»: Պ­լա­տո­նը պե­տութ­յունն ըն­կա­լում էր որ­պես ար­դա­րութ­յան կա­ռա­վա­րիչ [1, с. 282]:

Ազգ-պե­տութ­յա­ն գա­ղա­փա­րա­խոս Ն. Մա­քիա­վե­լին տի­րա­կա­լին դի­տար­կել է որ­պես կես գա­զան, կես մարդ, որն օժտ­ված է աղ­վե­սի և­ առ­յու­ծի հատ­կա­նիշ­նե­րով. «…տի­րա­կա­լը գի­տակ­ցա­բար պետք է ընտ­րի աղ­վե­սին և­ առ­յու­ծին, քա­նի որ առյ­ուծն ա­նըն­դու­նակ է խույս տալ ո­րո­գայթ­նե­րից, իսկ աղ­վե­սը` պաշտ­պան­վել գա­զան­նե­րից: Հետ­ևա­բար անհ­րա­ժեշտ է լի­նել և՛ աղ­վես` ո­րո­գայթ­նե­րը բա­ցա­հայ­տե­լու, և­՛ առ­յուծ` գայ­լե­րին վա­խեց­նե­լու հա­մար» [2,с. 280]: Պե­տութ­յունն այն կար­գի, միաս­նու­թյան և­ օ­րի­նա­կա­նութ­յան ընդ­հա­նուր կար­գա­վո­րիչն է, ո­րը Ժ.-Ժ. Ռուս­սոն սահ­մա­նել է որ­պես «volonte generale» կամ «հա­մընդ­հա­նուր կամք» [3, c. 10-11]:

Այս ի­մաս­տով ու­շագ­րավ է Մ.­ Վե­բե­րի այն մո­տե­ցու­մը, թե պե­տութ­յունն հար­կադ­րան­քի ի­րա­վա­սութ­յան և շա­րու­նա­կան վար­չա­կան կազ­մա­կերպ­ման, գե­րիշ­խա­նութ­յան մե­նաշ­նորհ ու­նե­ցող միակ կա­ռույցն է, իսկ «…ու­ժի կի­րա­ռու­թյան մե­նաշ­նորհ ու­նե­նա­լն ար­դի պե­տութ­յան հա­մար հար­կադ­րա­կան ի­րա­վա­սութ­յան ու շա­րու­նա­կա­կան կազ­մա­կերպ­ման հատ­կա­նիշ» [4, p. 156 ]: Վե­բեր­յան մո­տեց­ման շրջա­նա­կում պե­տու­թյու­նը քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յան ամ­բող­ջութ­յուն է, որն իր հայ­րա­խնամու ար­դա­րա­դատ գե­րիշ­խա­նութ­յամբ ա­ռա­ջին հեր­թին պար­տա­վոր է հան­րա­յին անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վել՝ ծա­վա­լե­լով պայ­մա­նա­գրա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ: Այս­պի­սով պե­տութ­յու­նը հաս­տա­տու­թյուն­նե­րի մի կա­ռու­ցա­կարգ է, ո­րը կազ­մա­վոր­վում է հենց պե­տութ­յան աշ­խա­տա­կազ­մով և բ­յու­րոկ­րա­տիա­յով: Այս­տե­ղից էլ պե­տութ­յունն իր տա­րած­քում օժտ­ված լի­նե­լով օ­րի­նաս­տեղ­ծ մե­նաշ­նոր­հով՝ ա­պա­հո­վում է ընդ­հա­նուր քա­ղա­քա­կան մշա­կույ­թի ստեղծ­ման տես­լա­կա­նի գոր­ծըն­թա­ցը: Հետ­ևա­բար, հե­տար­դիա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի քննա­դա­տա­կան դիր­քե­րից ել­նե­լով, պե­տա­կան իշ­խա­նու­թյու­նը գոր­ծառ­ա­կան, իրա­վա­կան և­ ինս­տի­տու­ցիո­նալ տե­սան­կյուն­նե­րից սահ­մա­նե­լիս ա­ռաջ ե­կող ա­մե­նաակ­նա­ռու հիմ­նախն­դիր­ներն ու­նեն պատ­մա­կան և մ­շա­կու­թա­յին բնույթ: Պատ­մա­կա­նի հաղ­թա­հար­ման նպա­տա­կով Ֆ. Ֆու­կու­յա­ման պնդում է, որ «պատ­մու­թյան ա­վար­տի» էութ­յու­նը հիմ­նա­յին ա­զա­տա­կան ար­ժեք­նե­րը և ժո­ղովր­դա­վա­րութ­յան սկզբունք­նե­րը մարմ­նա­վո­րող պե­տա­կան կար­գի ո­րո­շիչ, բայց ոչ բա­ցար­ձակ ու­նի­վեր­սա­լա­ցման մեջ է:

Ուս­տի պե­տութ­յան հե­տար­դիա­կան կեր­պա­փո­խում­նե­րի տե­սանկ­յու­նից «չնա­յած ա­զա­տա­կա­նութ­յունն ու ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը սեր­տո­րեն կապ­ված են միմ­յանց, այ­դո­ւա­մե­նայ­նիվ, դրանք ա­ռան­ձին հաս­կա­ցութ­յուն­ներեն» [5, с. 85], ո­րի մեջ կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել մշա­կու­թա­յին ինք­նութ­յու­նն ար­դիա­կա­նաց­նող եր­կու բա­ղա­դրիչ՝ ինս­տի­տու­ցիո­նալ և­ ար­ժե­քա­յինԻնս­տի­տու­ցիո­նալ բա­ղա­դրի­չը քա­ղա­քա­կան և պե­տա­կան կար­գե­րի կազ­մա­կերպ­ման գե­րիշ­խող ձև­ է դար­ձել ընտ­րութ­յան ա­զա­տութ­յան վրա հիմն­ված ժա­մա­նա­կա­կից պո­լիար­խիկ ժո­ղովր­դա­վա­րու­թյան մի­ջո­ցով: Սա­կայն փաս­տենք, որ ա­ռա­ջին՝ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը բնաշրջ­ման (է­վոլ­յու­ցիա­յի) է են­թարկ­վում քա­ղա­քակր­թա­կան զար­գաց­ման շրջա­նակ­նե­րում, ուս­տի երկ­րորդ՝ գո­յութ­յուն չու­նի ժո­ղովր­դա­վա­րաց­ման եր­կու բա­ցար­ձակ միա­տե­սակ փորձ: Այդ գոր­ծըն­թա­ցը յու­րա­քան­չյուր պե­տու­թյան մեջ ի­րականաց­վում է իր զար­գաց­ման ազ­գա­յինպատ­մա­կանմշա­կու­թա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով: Միև­նույն ժա­մա­նակ ժո­ղովր­դա­վա­րա­ցու­մը, հա­մա­ձայն Ա. Պ­շևորս­կիի, «արդ­յուն­ք­նե­րի ա­նո­րո­շու­թյուն է ըն­թա­ցա­կա­գե­րի ո­րո­շա­կիութ­յան պայ­ման­նե­րում» [6, с. 73], ո­րին բնո­րո­շում է պե­տա­կան կար­գի կազ­մա­կերպ­ման (բո­լոր ազ­գա­յին ձևաչափ­ե­րի հա­մար ընդ­հան­րութ­յան ի­մաս­տով) այն­պի­սի հա­մա­պար­փակ (ու­նի­վեր­սալ) ըն­թա­ցա­կար­գեր և կա­ռու­ցա­կար­գեր, ո­րոնք և պայ­մա­նա­վո­րում են նրա էա­կան տար­բե­րութ­յու­նն այդ­պի­սի կար­գե­րի կազ­մա­կերպ­ման այլ ձևե­րից [7, с. 124]: Պե­տա­կան իշ­խա­նութ­յան ժո­ղովր­դա­վա­րաց­ման մի­ջո­ցով ընդհանրական հաղ­թար­շա­վն սկսվեց Հա­րա­վա­յին Եվ­րո­պա­յում աջ ավ­տո­րի­տար վար­չա­կար­գե­րի ան­կու­մով և­ ա­ռա­ջին հեր­թին Պոր­տու­գա­լիա­յում ու Իս­պա­նիա­յում, դրա­նից հե­տո XX դա­րի 80-ա­կան թվական­ներին ժո­ղովր­դա­վա­րութ­յա­նն անց­ան Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­ն և Հա­րավար­ևել­յան Ա­սիա­ն, իսկ 1990թ. փետր­վա­րին սկսվեց Հա­րա­վա­յին Աֆ­րի­կա­յի ա­պար­տեի­դա­կան վար­չա­կար­գի կազ­մա­քան­դու­մը [5, с. 44-46]: Ար­դեն XX դարիվեր­ջին «Freedom House» կող­մից անց­կաց­ված «Freedom in the World» հե­տա­զո­տութ­յան շրջա­նա­կա­նե­րում պե­տութ­յուն­նե­րի ինք­նիշ­խա­նու­թյու­նը կար­ևոր­վեց է­լեկ­տո­րալ ժո­ղովր­դա­վա­րութ­յան հա­մա­տեքս­տում: Վեր­ջինս գծա­յին ա­զա­տա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից տար­բեր­վում է նրա­նով, որ են­թա­դրում է մրցակ­ցա­յին բազ­մա­կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գի և հա­մընդ­հա­նուր ընտ­րա­կան ի­րա­վուն­քի առ­կա­յութ­յուն, գաղտ­նի քվեար­կութ­յան պայ­ման­նե­րում ա­զատ ու­ ար­դար ընտ­րութ­յուն­նե­րի ա­նընդ­հատ անց­կա­ցում, նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյան թա­փան­ցի­կու­թյամբ և բո­լոր կու­սակ­ցութ­յուն­նե­րի հա­մար զանգ­վա­ծա­յին տե­ղե­կատ­վութ­յան մի­ջոց­նե­րի հա­սա­նե­լիութ­յուն, ինչ­պես նաև քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վունք­նե­րի առ­կա­յութ­յուն: Սկզ­բուն­քո­րեն կար­ևոր է, որ է­լեկ­տո­րալ ժո­ղովր­դա­վա­րութ­յուն չեն հա­մար­վում այն պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք, հա­մա­ձայն «Freedom House» գնա­հա­տա­կա­նի, սահ­մա­նա­դրա­կա­նութ­յուն են ամ­րագ­րում ավ­տո­րի­տար տի­պի քա­ղա­քա­կան վար­չա­կար­գե­րի մի­ջո­ցով: Որ­պես օ­րի­նակ կա­րող են ծա­ռա­յել հետ­խորհր­դա­յին այն պե­տու­թյուն­նե­րը, ո­րոն­ցում դեռևս իշ­խում են ավ­տո­րի­տար տի­պի քա­ղա­քա­կան վար­չա­կար­գեր, մաս­նա­վո­րա­պես՝ Բե­լա­ռու­սը, Ադր­բե­ջա­նը, Թուրք­մենս­տա­նը, Ղրղըզս­տա­նը և­ այլն:

Վե­րոգր­յա­լը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ընդ­հան­րաց­նել, որ հե­տա­ր­դիա­կա­նութ­յան բա­ցա­ռի­կութ­յու­նը հան­գեց­րեց «­պատ­մութ­յան ա­վար­տի» հետև­յալ մեկ­նա­բա­նութ­յա­նը. 1) հրա­ժա­րում պե­տութ­յան է­տա­տիս­տա­կան ըն­կա­լում­նե­րից որ­պես հա­սա­րա­կա­կան զար­գաց­ման բարձ­րա­գույն արդ­յունք և ն­պա­տակ, 2) մար­դուն և հա­սա­րա­կութ­յա­նը ծա­ռա­յե­լու պե­տութ­յան նշա­նա­կութ­յան ըն­կալ­ման վե­րա­կողմ­նո­րո­շում, բայց ոչ թե հա­մա­տա­րած պե­տա­կան հայ­րիշ­խա­նութ­յան մի­ջո­ցով, այլ պե­տա­կան իշ­խա­նութ­յան էութ­յան և­ որ­պես հետ­ևանք պե­տութ­յան գոր­ծե­րի կա­ռա­վար­ման նպա­տակ­նե­րի ու մե­թոդ­նե­րի փո­փո­խութ­յան հի­ման վրա: Արդ­յուն­քում հե­տար­դիա­կա­նութ­յան տի­րույթ­նե­րում պե­տու­թյու­նն սկսեց մեկ­նա­բան­վել գա­ղա­փա­րաար­ժե­քա­բա­նա­կան և կա­ռուց­ված­քատեխ­նո­լո­գիա­կան տե­սանկ­յու­նից:

Գա­ղա­փա­րաար­ժե­քա­բա­նա­կան տե­սանկ­յու­նից ար­դի պե­տութ­յու­նը, ու­նե­նա­լով պայ­մա­նագ­րա­յին բնույթ, դի­տարկ­վում է որ­պես հա­սա­րա­կա­կան դա­շին­քի վրա հիմն­ված մարդ­կանց քա­ղա­քա­կան միա­վո­րում, ո­րի մի­ջո­ցով մար­դիկ՝ կնքե­լով «հա­սա­րա­կա­կան դա­շինք» ի­րենց ա­զա­տու­թյան և­ իշ­խա­նութ­յան մի մա­սը փո­խան­ցում են պե­տութ­յա­նը: Պա­յմա­նագ­րա­յին պե­տութ­յան մեջ միայն նրա քա­ղա­քա­ցի­ներն են հա­մար­վում իշ­խա­նութ­յան աղբ­յուր և­ ինք­նիշ­խա­նութ­յան կրող: Կա­ռուց­ված­քատեխ­նո­լո­գիա­կան տե­սանկ­յու­նից պե­տութ­յու­նը կեր­պա­փոխ­վում է լիա­զո­րութ­յուն­նե­րի և գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մեջ ի­րա­վա­կան շրջա­նակ­նե­րով սահ­մա­նա­փակ­ված, իր քա­ղա­քա­ցի­նե­րի պա­հան­ջ­նե­րի և շա­հե­րի բա­վա­րա­րա­ման, նրանց պե­տա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցե­լու հա­մար նա­խա­տես­ված կա­ռա­վար­ման ինս­տի­տու­տի: Ս­րան հա­մա­պա­տաս­խան XX դարի 80-ա­կան թթ. կե­սե­րից աշ­խար­հի շատ երկր­նե­րում սկսվում են պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­լիր և խո­շո­րա­ծա­վալ բա­րե­փո­խում­ներ, ո­րոն­ցից ա­ռա­վել հա­ջող­նե­րն անց­կաց­վում են «նոր պե­տա­կան կա­ռա­վա­րում» (New Public Management) ձևաչափով: Այս ձևաչափը հիմն­վում է պե­տութ­յան դե­րի և ն­շա­նա­կութ­յան և քա­ղա­քա­ցի­նե­րի ու պե­տա­կան իշ­խա­նութ­յան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի միջև ա­զա­տա­կան մո­տեց­ման վրա: Այս ա­ռու­մով ու­շագ­րավ է, որ Խ. Գաս­սե­տի հա­մոզ­մամբ «զանգ­ված­նե­րի վե­րել­քը» սկիզբ դրեց սո­ցիու­մում կա­պե­րի ար­մա­տա­կան կեր­պա­փոխ­մա­նը, նրա դա­սա­կար­գա­յին, սո­ցիա­լա­կան միջ­նա­պա­տե­րի փլուզ­մա­նը: Այս ֆենո­մե­նը փլու­զեց սո­ցիա­լա­կան կա­ռուց­ված­քի հիմ­քը՝ աստիճանակարգությունը (հիե­րար­խի­ան), ինչն էլ նպաս­տեց սո­ցիա­լա­կան ցան­ցի զար­գաց­ման մի­ջո­ցով հետ­ար­դիա­կան ար­ժեք­նե­րի շրջա­բեր­մա­նը: Զանգ­ված­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցան ի­րա­կա­նաց­նել այն­պի­սի գոր­ծա­ռույթ­ներ, ո­րոնք ա­ռաջ պատ­կա­նում էին միայն բա­ցա­ռա­պես ընտր­յալ փոք­րա­մաս­նութ­յա­նը, իսկ ինք­նիշ­խա­նութ­յու­նը դուրս ե­կավ մե­կու­սաց­ված ի­րա­վա­կան մտքի շրջա­նակ­նե­րից և­ ար­մա­տա­ցավ շար­քա­յին մար­դու գի­տակ­ցու­թյան մեջ: Զանգ­ված­նե­րի սո­ցիա­լա­կան է­ներ­գիան դուրս է պրծել, բայց այն չլի­նե­լով դեռևս բա­վա­կա­նին կար­գա­վոր­ված աս­տի­ճա­նա­կան զար­գաց­ման հա­մար, ու­նի ինչ­պես ստեղ­ծա­գոր­ծա­կան, այն­պես էլ կոր­ծա­նա­րար, պատ­րան­քա­յին, մար­գի­նալ, ա­հա­բեկ­չա­կան, ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան նե­րուժ: Այդ պատ­ճա­ռով «զանգ­ված­նե­րի վե­րել­քը կա­րող է կան­խո­րո­շել ան­ցու­մը մարդ­կութ­յան նոր, դեռևս չտեսն­ված կազ­մա­կերպ­ա­կան ձևին, կա­րող է նաև հան­գեց­նել ա­ղե­տի» [8, c. 27-28]: Ցա­վոք Խ.­Գաս­սե­տի կան­խա­տե­սում­նե­րն ար­դա­րա­ցան, քա­նի որ զանգ­վա­ծա­յին հա­սա­րա­կութ­յու­նը «վա­րակ­ված» լի­նե­լով հա­վա­սա­րա­պաշ­տու­թյան, դա­սա­կարգայ­նութ­յան (ԽՍՀՄ), ազ­գա­յին բա­ցա­ռի­կու­թյան, ա­րիա­կա­նու­թյան (­ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա), պե­տա­կա­նա­պաշ­տութ­յան (­Մու­սո­լի­նիի Ի­տա­լիան) գա­ղա­փար­նե­րով ծնե­ցին տո­տա­լի­տա­րիզմ: Ակն­հայտ է որ «զանգ­ված­նե­րի վե­րել­քի» բա­ցա­սա­կան հետ­ևանք­ներ­ից խու­սա­փել հնա­րա­վոր է միայն ան­դեմ զանգ­վա­ծից, հնա­զանդ և լ­ռակ­յաց ժո­ղովր­դից դե­պի ոչ զանգ­վա­ծա­յին քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան հաս­տատ­ման մի­ջո­ցով: Այ­սօր ակն­հայտ է, որ միայն քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կ­ութ­յան (ո­րի հիմ­նա­կան ար­ժե­քը մար­դու ի­րա­վունք­ներն ու ա­զա­տութ­յուն­ներն են, իսկ շար­ժիչ ու­ժը՝ իր քա­ղա­քա­ցիա­կան և քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գի­տակ­ցող ան­հատ­նե­րի ինք­նա­կազ­մա­կեր­պու­մը և սո­ցիա­լա­կան ակ­տի­վու­թյունն է) կա­յա­ցումն է հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս օգ­տա­գոր­ծել «զանգ­ված­նե­րի վե­րել­քի» ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժը՝ ի­րա­կա­նաց­նե­լով ան­ցու­մը հե­տար­դիա­կան դա­րաշր­ջան: Վեր­ջի­նիս զար­գաց­ման ո­րա­կա­պես նոր տեխ­նո­լո­գիա­կան այս հիմ­քն ա­պա­գա­յա­գետ Է. Թոֆֆ­լե­րն ան­վա­նեց «եր­րորդ ա­լիք»՝ հաս­կա­նա­լով նոր քա­ղա­քա­կրթու­թյան ծնունդը, ո­րի ըն­թաց­քում հե­ղա­փո­խա­կան փո­փո­խու­թյուն­ներ են կրում տեխ­նո­սֆե­րան, ի­նոս­ֆե­րան, սո­ցիոս­ֆե­րան և­ իշ­խա­նա­կան ո­լոր­տը [9, с. 26 ]: Այս նոր քա­ղա­քակր­թութ­յան մեջ պե­տութ­յան ինս­տի­տու­տի կեր­պա­փոխ­ման տե­սանկ­յու­նից սկզբուն­քա­յին կար­ևոր­ութ­յուն է ստա­նում այն, որ «Ա­ռա­ջա­ցող քա­ղա­քակր­թութ­յու­նը մեզ հա­մար վար­քագ­ծի նոր կա­նոն­ներ է մշակում, և մեզ դուրս է բե­րում ստան­դար­տաց­ման, սինխ­րո­նաց­ման ու կենտ­րո­նաց­վա­ծութ­յան սահ­ման­նե­րից, է­ներ­գիա­յի, փո­ղի և­ իշ­խա­նութ­յան կու­տակ­ման ձգտում­նե­րի սահ­ման­նե­րից: Այս նոր քա­ղա­քակր­թու­թյու­նը, քա­նի որ այն հա­կա­սում է հնին, կթո­թա­փի բյու­րո­կրա­տիան, կնվա­զեց­նի ազ­գա­յին պե­տութ­յան դե­րը, կնպաս­տի հե­տիմ­պե­րիա­լիս­տա­կան աշ­խար­հի կի­սաի­նքնա­վար տնտե­սու­թյուն­նե­րի ա­ճին: Սա քա­ղա­քա­կրթու­թյուն է աշ­խար­հի մա­սին իր պատ­կե­րա­ցում­նե­րով, ժա­մա­նա­կի, տա­րա­ծու­թյան, տրա­մա­բա­նու­թյան և պատ­ճա­ռա­կա­նութ­յան իր սե­փա­կան մե­թոդ­նե­րով» [9, с. 33-34 ]:

Լի­նե­լով նոր է­ներ­գե­տի­կա­յի և նոր նյու­թե­րի տեխ­նո­լո­գիա­նե­րի ստեղ­ծ­ման, սին­թե­տիկ տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման հիմն­ված քա­ղա­քա­կր­թու­թյուն` այն, հիմն­վում է տե­ղե­կատ­վահա­ղոր­դակ­ցա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի (այսուհետև`ՏՀՏհե­ղա­փո­խութ­յան վրա, որն էլ թույլ տվեցՄ. Կաս­տել­սին ին­տերպ­րե­տա­ցիա­յի են­թար­կել եր­րորդ ա­լի­քը՝ որ­պես տե­ղե­կատ­վատեխ­նո­լո­գիա­կան հե­ղա­փո­խու­թյուն [10, с. 49-80]: Այս կեր­պա­փոխ­ման բա­ցա­ռի­կութ­յու­նն այն է, որ ան­ցու­մա­յին պե­տո­ւ­թ­յուն­նե­րի բնակ­չութ­յունը հնա­րա­վո­րութ­յուն է ստա­ցել ճա­նա­չել այս ա­մե­նը ռեֆ­լեք­սո­րեն՝ այ­սինքն` ան­մի­ջա­կա­նո­րեն իր զգա­յա­կան օր­գան­նե­րի մի­ջո­ցով գնա­հա­տել իր սե­փա­կան կյան­քի ո­րա­կից տար­բեր­վող կյան­քի ձևե­րը: Այս տի­րույթ­նե­րում ՏՀՏ-ի ստեղ­ծած ցան­ցա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րը սո­ցիա­լա­կան հա­մա­կար­գի նա­վե­լաց­նում է հա­ղոր­դակ­ցութ­յան բա­ցար­ձակ նոր մա­կար­դակ՝ դառ­նա­լով ար­դի սո­ցիու­մի «նյար­դա­յին հա­մա­կար­գը», ո­րում յու­րա­քանչ­յուր մարդ «նեյ­րո­նի» դեր է կա­տա­րում և գե­նե­րաց­նում իր կեն­սա­գոր­ծու­նե­ութ­յան հա­մար անհ­րա­ժեշտ տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան ազ­դակ­ներ: Այս ա­ռու­մով Է. Թոֆֆ­լե­րը գրում է «…­ աշ­խար­հով մեկ սլա­ցող երկ­րորդ ա­լի­քի դա­րաշր­ջա­նի ա­ռանց­քա­յին քա­ղա­քա­կան միա­վո­րը՝ ազգ-պե­տու­թյու­նը, տրոհ­վում է ներք­ևից և վեր­ևից ազ­դող ճնշու­մից: Որոշ ու­ժեր ձգտում են ազգ-պե­տութ­յան մա­կար­դա­կից քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը տե­ղա­փո­խել նե­րազ­գա­յին տա­րա­ծաշր­ջան­նե­րի և խմ­բե­րի մա­կար­դակ: Մ­յուս ու­ժե­րը փոր­ձում են այն բարձ­րա­ց­նել ազ­գա­միջ­յան գոր­ծա­կա­լութ­յուն­նե­րի և կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի մա­կար­դակ» [9, с. 500]:

Պե­տութ­յան ինս­տի­տու­տի «ներ­սից» կեր­պա­փոխ­ման ա­ռանց­քա­յին մի­տու­մը իշ­խա­նութ­յան ա­պա­կենտ­րո­նա­ցումն է, ո­րը հա­մար­ժեք ուղեկց­վում է ա­պա­զա­նգ­վա­ծայ­նաց­մամբ, սո­ցիա-տնտե­սա­կան բազ­մա­զա­նու­թյան ա­ճով և սեգ­մեն­տաց­մամբ: Իշ­խա­նութ­յան կենտ­րո­նա­ցու­մն այլևս չի աշ­խա­տում, քա­նի որ կենտ­րո­նաց­ված իշ­խա­նութ­յու­նն ան­կա­րող է հա­մար­ժեք և­ օ­պե­րա­տիվ ար­ձա­գան­քել մաս­նա­վոր, խմբա­յին և տե­ղա­կան շա­հե­րի ա­ճող ծա­վալ­նե­րին ու բազ­մա­զա­նութ­յա­նը: «Դր­սից» ճնշ­ման ներ­քո պե­տութ­յան ինս­տի­տու­տի կեր­պա­փո­խում­նե­րը նա­խա­պայ­մա­նա­վոր­ված են նրա­նով, որ, ինչ­պես նշում է Ս. Հան­թինգ­թո­նը. «­Պե­տա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը զգա­լի չա­փով կորց­րել են ի­րենց եր­կիրն ու­ երկ­րից հո­սող փո­ղե­րի հոս­քի վե­րահսկ­ման հնա­րա­վո­րութ­յու­նը և­ ա­ռա­վել մեծ դժվա­րութ­յուն­նե­րի են բախ­վումգա­ղա­փար­նե­րի, տեխ­նո­լո­գիա­նե­րի, ապ­րանք­նե­րի և մարդ­կանց հոս­քե­րի վե­րահսկ­ման գոր­ծում: Կարճ ա­սած պե­տութ­յան սահ­ման­նե­րը դար­ձել են ա­ռա­վե­լա­պես թա­փան­ցիկ: Բո­լոր այս փո­փո­խու­թյուն­նե­րը հան­գեց­րին նրան, որ շա­տե­րը կոշտ պե­տութ­յան` «բի­լիար­դի քար» աս­տի­ճա­նա­կան մահ­վան և միջ­նա­դա­րը հի­շեց­նող բարդ, բազ­մաձև և բազ­մա­մա­կար­դակ մի­ջազ­գա­յին կար­գի ա­ռա­ջաց­ման ա­կա­նա­տես են դառ­նում: Սա այն պե­տութ­յունն էր, ո­րը նոր­մի հա­մընդ­հա­նուր ճա­նա­չում էր ստա­ցել 1648թ. Վեսթ­ֆալ­յան հաշ­տութ­յամբ» [ 11, с. 37]:

Ուս­տի ազգ-պե­տութ­յուն­նե­րը, ո­րոնց սահ­ման­նե­րն ա­ռա­ջա­ցել են տա­րածք­նե­րի և ռե­սուրս­նե­րի հա­մար մղվող պեր­մա­նենտ պա­տե­րազմ­նե­րի արդ­յուն­քում, սպա­ռե­ցին ի­րենց գե­րիշ­խող նշա­նա­կութ­յու­նը՝ պայ­մա­նա­վոր­ված նաև XX դա­րի վեր­ջի այն­պի­սի ֆե­նո­մե­նով, ինչ­պի­սին գլո­բա­լա­ցումն է: Վեր­ջինս դի­տար­կե­լով որ­պես սո­ցիալ-տեխ­նո­լո­գիա­կան և ժո­ղովր­դա­վա­րաց­ման եր­րորդ ա­լի­քի հե­ղա­փո­խութ­յան ֆե­նո­մե­նի բնա­կան արդ­յունք, ակն­հայտ է դառ­նում, որ այն ար­տա­հայ­տե­լով հե­տար­դիա­կան աշ­խար­հա­կար­գի տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան և սո­ցիա­լա­կան կա­ռուց­ված­քի փո­փո­խութ­յուն­նե­րը, պայ­մա­նա­վո­րում է ո­րա­կա­կան նոր փո­փո­խութ­յուն­նե­րի հա­մա­կար­գի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն:

Ե­թե մինչև գլո­բա­լա­ցու­մն աշ­խար­հը բաղ­կա­ցած էր ազ­գա­յին ինք­նիշ­խա­նութ­յան սկզբուն­քի բա­ցար­ձա­կա­նաց­ման վրա ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի ամ­բող­ջու­թյու­նից, իսկ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը` ազ­գա­յին շա­հե­րի նա­խա­պատ­վութ­յան վրա, ա­պա հե­տա­ր­դիա­կան կեր­պա­փոխ­ման արդ­յուն­քում. «հա­մար­յա բո­լոր ազ­գա­յին պե­տու­թյուն­նե­րն աս­տի­ճա­նա­բար միահ­յուս­վել են գլո­բալ վե­րաձ­ևա­վո­րում­նե­րի և գ­լո­բալ հո­սանք­նե­րի ա­ռա­վել խո­շոր ձևաչափի գոր­ծառ­ա­կան մաս­նիկ­նե­րի հետ: Ազ­գա­միջ­յան կա­ռուց­վածք­նե­րը և հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ընդգր­կել են մարդ­կա­յին գոր­ծու­նեութ­յան հա­մար­յա բո­լոր բնա­գա­վառ­նե­րը: Ապ­րանք­նե­րը, կա­պի­տա­լը, մար­դիկ, գի­տե­լի­քը, կա­պը և զեն­քն այն­պես, ինչ­պես հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը, աղ­տո­տող նյու­թե­րը, նո­րաձ­ևու­թյու­նը և հա­վա­տա­լիք­նե­րն ա­րագ հա­տում են տա­րած­քա­յին սահ­ման­նե­րը: «­Մե­կու­սաց­ված քա­ղա­քակր­թութ­յան» կամ ուղ­ղա­կի պե­տութ­յուն­նե­րի մի­ջազ­գա­յին հան­րույ­թի կար­գա­վի­ճա­կից աշ­խար­հը վե­րած­վեց գլո­բալ, ներ­քուստ փոխ­կա­պաց­ված հա­մա­կար­գի` իր փո­խա­նակ­ման ին­տեն­սիվ ձևաչափ­ե­րով և­ իշ­խա­նութ­յան, հի­ե­րար­խիա­յի ու ան­հա­վա­սա­րութ­յան ար­տա­հայտ­ված ձևե­րով» [12, с. 58]:

Այս հա­մա­կար­գում տե­ղի է ու­նե­նում ար­դիպե­տութ­յան ինս­տի­տուտ­նե­րի «մի­ջազ­գայ­նա­ցում», քա­նի որ ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րը «խոց­վում» են և դառ­նում են այն­պի­սի հա­մաշ­խար­հա­յին տա­րա­ծութ­յուն­նե­րի բաղ­կա­ցու­ցիչ մաս, ինչ­պի­սիք են` ապ­րանք­նե­րի, ար­տադ­րութ­յան և ծա­ռա­յութ­յուն­նե­րի հա­մաշ­խար­հա­յին շու­կան, անդր­սահ­մա­նա­յին տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան տա­րա­ծու­թյու­նը, մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան տա­րա­ծութ­յու­նը: Ս­տեղծ­վում են իշ­խա­նա­կան և քա­ղա­քա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րով օժտ­ված պե­տութ­յան սահ­ման­նե­րից դուրս ու հե­ռա­վո­րութ­յուն­նե­րից ան­կախ գոր­ծող մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան ինստ­ի­տուտ­ներ և կա­ռուց­վածք­ներ: Հե­տար­դիա­կանանց­ման պայ­ման­նե­րում պե­տութ­յան ինս­տի­տու­տի կեր­պա­փո­խա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի ան­խու­սա­փե­լիութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է ոչ միայն նրա­նով, որ անհ­րա­ժեշտ ա­պա­կենտ­րո­նաց­ման արդ­յուն­քում պե­տութ­յան գոր­ծա­ռույթ­նե­րի և խն­դիր­նե­րի մի մա­սը պե­տութ­յան ներ­սում փո­խանց­վում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին կամ տե­ղա­կան մա­կար­դակ, իսկ մյուս մա­սը գլո­բա­լաց­ման արդ­յուն­քում «վերև» է բարձ­րա­նում` ձեռք բե­րե­լով անդր­սահ­մա­նա­յին բնույթ, այլև նրա­նով, որ հե­տար­դիա­կանան­ցու­մն ուղ­եկց­վում է հին և նոր քա­ղա­քակր­թութ­յան կոշտ բա­խում­նե­րով, որն իր մեջ մեծ վտանգ է պա­րու­նա­կում` ծնե­լով նոր, անց­յա­լում ան­հայտ մար­տա­հրա­վեր­ներ և ս­պառ­նա­լիք­ներ` մաս­նա­վո­րա­պես ա­հա­բեկ­չութ­յու­նը և կ­րո­նա­կան ար­մա­տա­կա­նութ­յու­նը, մար­գի­նա­լութ­յու­նը, պատ­րան­քա­յին հե­ղա­փո­խա­կա­նաց­վա­ծութ­յու­նը և­ օ­տա­րու­մը: Հե­տար­դիա­կա­նա­ցու­մը մար­տահ­րա­վեր է նե­տել նորան­կա­խա­ցած պե­տութ­յուն­նե­րին, ո­րոնք ո­րակ­յալ պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը կա­րող են ի­րա­կա­նաց­նել միայն նպա­տա­կա­մետ գի­տա­վեր­լու­ծա­կան հա­րա­ցույ­ցի շրջա­նակ­նե­րում:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Доминик Кола., Политическая социология/ Пер. с фр.: Предисл. А. Б. Гофмана.-М.: Издательство Весь Мир, ИНФРА-М, 2001.- XXII с. 394
  2. Макиавелли Н., Государь. — С-П , “Азбука — классика”, 2004:
  3. Руссо Ж.Ж., Об общественном договоре. Трактаты. М.: КАНОН-пресс; 1998:
  4. Weber Max, “The Fundamental Concepts of Sociology.” In The Theory of Social and Economic Organizations, ed Talkott Parsons, N. Y.: Free Press, 1964.
  5. Фукуяма Ф., Конец истории и последний человек.М.: АСТ. 2007:
  6. Пшеворский А., Демократия и рынок. Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке. Пер. с. англ. / Под ред. Бажанова В., М.: РОССПЭН, 2000 :
  7. Мельвиль А.Ю., Демократические транзиты // Политология: Лексикон / под ред. А.И. Соловьева. М.: РОССПЭН, 2007:
  8. Ортега-и-Гассет Х., Восстание масс: ՕՕՕ «Изд. АСТ», 2002.
  9. Тоффлер Э., Третья волна. М.: АСТ. 2004:
  10. Кастельс М., Информационная эпоха: экономика, общество и культура. М.: ГУ-ВШЭ. 2000.
  11. Хантингтон С., Столкновение цивилизаций.М.: АСТ, 2005:
  12. Хелд Д., Гольдблатт Д., Макгрю Э., Глобальные трансформации: политика,экономика, культура. М.: Праксис, 2004:
Реклама
Categories: Համատեղությամբ գրված հոդվածներ, Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: