Քաղաքական շուկայի արդիականացումը որպես Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության բաղկացուցիչ


Հոդվածում դի­տարկ­ված է քա­ղա­քա­կան շու­կա­յի ար­դիա­կա­նաց­ման հիմ­նախն­դի­րը, որ­պես շու­կա­յի հա­տուկ տե­սա­կի: Զար­գա­ցող երկր­նե­րում կա­ռա­վար­ման ո­րա­կի բարձ­րաց­ման և քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման նկա­տա­ռում­նե­րով ա­ռա­ջարկ­վում է ժո­ղովր­դա­վա­րաց­նել ընտ­րա­կան հա­մա­կար­գը: Այդ նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վող ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի հա­մա­կար­գա­յին վեր­լու­ծութ­յու­նը ՀՀ-ում կա­պա­հո­վի հան­րա­յին անվ­տան­գութ­յուն` նվա­զա­գույ­նի հասց­նե­լով դե­րա­կա­տար­նե­րի շի­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը իշ­խա­նութ­յան հա­մար մղվող պայ­քա­րում:

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան հան­րա­յին անվ­տան­գութ­յան ապա­­հո­վու­մը բարդ, բազ­մա­շերտ  քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց է: Որ­պես այդ­պի­սին` այն են­թադ­րում է ընտ­րութ­յուն­նե­րի կազ­մա­կերպ­ման և­ ի­րա­կա­նաց­ման դե­րա­կա­տար­նե­րի փոխ­ներ­գոր­ծութ­յուն­ներ, ո­րոնք ժո­ղովր­դա­վա­րաց­վող երկր­նե­րում դրսևոր­վում են նրանց կող­մից առա­ջարկ­վող ծրագ­րա­յին դրույթ­նե­րում ինք­նո­րոշ­վա­ծութ­յամբ, ինչ­պես նաև քա­ղա­քա­կան շու­կա­յում կեր­պա­փոխ­վող ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցով: Վեր­ջի­նիս ու­սում­նա­սի­րու­մը դար­ձել է հրա­մա­յա­կան, քա­նի որ անհ­րա­ժեշտ է պա­տաս­խա­նել հետև­յալ հար­ցին. քա­ղա­քա­կան շու­կա­յին ար­դիա­կա­նա­ցու­մը են­թադ­րում է միայն ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդ­րում, թե՞ հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման նպա­տա­կով քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան ար­մա­տա­կան կեր­պա­փո­խում: Ե­թե հետ­կո­մու­նիս­տա­կան «նոր ժո­ղովր­դա­վար­նե­րի» ա­ռա­ջին սե­րուն­դը հե­ղա­փո­խա­կա­նաց­ված ընտ­րա­զանգ­վա­ծին  ա­ռա­ջար­կում էր ան­ցում ա­զա­տա­կան–ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րին, ա­պա քա­ղա­քա­կան զար­գաց­ման այս փու­լում մար­քե­թին­գա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րի օգ­նութ­յամբ բա­ցա­հայտ­վող քա­ղա­քա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի պա­հան­ջար­կը ծնում է ա­ռա­ջարկ` «ան­ցումհա­մախմ­բում» հա­րա­ցույ­ցի հաս­տատ­ման շրջա­նակ­նե­րում: Այն են­թադ­րում է այն­պի­սի քա­ղա­քա­կան ապ­րան­քի առք ու վա­ճառք, ո­րը բա­ցի գծա­յին ա­զա­տա­կա­նա­ցու­մից, կան­խում է քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­նե­րը՝ ել­նե­լով վեր­նա­խա­վիև­ ընտ­րա­զանգ­վա­ծի վար­քագ­ծում հան­րա­յին անվ­տան­գութ­յան սկզբունք­նե­րի բնա­կա­նոն ներդր­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նից:

Քա­ղա­քա­կա­նութ­յու­նում շու­կա­յա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տա­տու­մը,- ինչ­պես նշում է Ս.Պ­շի­զո­վան,- նախ և­ ա­ռաջ են­թադ­րում է հա­մա­պա­տաս­խան գոր­ծու­նեութ­յան մաս­նա­գի­տա­ցում, այս դեպ­քում նշա­նա­կում է ցան­կա­ցած` գա­ղա­փա­րա­խո­սա­կան, գա­ղա­փա­րա­կան, սո­ցիա­լա­կանև­ այլ շար­ժա­ռիթ­նե­րի ար­մա­տա­կան թու­լա­ցում [1, ст.69]:

Ն­մա­նօ­րի­նակ մո­տե­ցումն էլ, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ՀՀ–ում կար­ևո­րել կեր­պա­փոխ­վող ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի և­ ընտ­րա­զանգ­վա­ծի գի­տակ­ցութ­յան բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցը՝ առա­ջար­կի և պա­հան­ջար­կի շու­կա­յում: Միա­ժա­մա­նակ ՀՀ-ում քա­ղա­քա­կան շու­կա­յի ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րը վկա­յում են, որ  ընտ­րա­զանգ­վա­ծի վար­քա­գի­ծը են­թարկ­վում է ար­մա­տա­կան կեր­պա­փոխ­ման` պայ­մա­նա­վոր­ված նրա գոր­ծու­նեութ­յան կա­ռա­վար­ման և՛ ինս­տի­տու­ցիո­նալ, և՛ ի­րա­վի­ճա­կա­յին դրսևո­րում­նե­րով: Քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցի այս մի­տումն, ի­հար­կե, հետ­կո­մու­նիս­տա­կան երկր­նե­րի հա­մար ընդ­հա­նուր է, սա­կայն դրա դրսևո­րու­մը ՀՀ-ում ա­վե­լի բազ­մա­շերտ է կապ­ված պատ­մա­կան հի­շո­ղութ­յան,  ող­բեր­գա­կան երկ­րա­շար­ժի հետ­ևանք­նե­րի, գծա­յին ա­զա­տա­կա­նաց­ման արդ­յունք­նե­րի, ինչ­պես նաև Լեռ­նա­յինՂա­րա­բա­ղի հիմ­նախնդ­րի հետ: Մի կող­մից, որո­շա­կի կու­սակ­ցութ­յան հետ գա­ղա­փա­րա­կան ընդ­հան­րութ­յուն ու­նե­ցող, ընտ­րա­զանգ­վա­ծը սպա­ռող է և խա­նու­թի գնոր­դի նման ա­ռա­վել քննա­դա­տո­րեն է տրա­մադր­ված քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի նկատ­մամբ, մյուս կող­մից քա­ղա­քա­կան աշ­խար­հում նրա հստակ կողմ­նո­րոշ­վա­ծութ­յու­նը են­թարկ­վում է մար­քե­թին­գա­յին տար­բեր տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­գոր­ծութ­յա­նը: Դա էլ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս փաս­տել, որ մար­քե­թին­գը պար­զա­պես ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման քա­ղա­քակր­թա­կան ձև­ է, որ­տեղ մար­տե­րը մեծ մա­սամբ շա­հում են բա­ռե­րով, գա­ղա­փար­նե­րով և վարժ­ված մտա­ծո­ղութ­յամբ [2, ст.4]: Այս հա­մա­տեքս­տում ընտ­րա­զանգ­վա­ծը` որ­պես գնորդս­պա­ռողվա­ճա­ռող միա­ժա­մա­նակ­յա իր դե­րա­կա­տար­մամբ աս­տի­ճա­նա­բար ար­դիա­կա­նաց­նե­լով քա­ղա­քա­կան շու­կան կար­ևո­րում է հան­րա­յին անվ­տան­գութ­յան ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­պա­հով­ման գե­րա­կա­յութ­յու­նը: Ն­ման ընտ­րա­զանգ­ված ձևա­վո­րե­լու նպա­տա­կով կու­սակ­ցութ­յուն­նե­րը և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը պար­տա­վոր են ի­րա­կա­նաց­նել ի­րենց քա­ղա­քա­կան ար­տադ­րան­քի (ծրագ­րեր, բուկ­լետ­ներ, նշա­նա­բան­ներ, ե­լույթ­ներ, հան­դի­պում­ներև­ այլն) պա­հան­ջար­կի ռազ­մա­վա­րա­կան հե­տա­զո­տութ­յան:

Դեռևս «­սա­ռը պա­տե­րազ­մի» մեկ­նար­կից հե­տո Է.­ Դաունսն և Ջ. Բ­յու­կե­նե­նը մշա­կե­ցին նոր պատ­կե­րա­ցում­ներ քա­ղա­քա­կա­նութ­յան մա­սին­՝ որ­պես շու­կա­յի նոր տե­սա­կի: Լի­նե­լով ի­րաց­ման ո­լոր­տում շու­կա­յա­կան գոր­ծու­նեութ­յան և շու­կա­յում հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու գոր­ծիք­նե­րի հա­մա­խումբ` այն ստի­պեց մեղ­մել պրո­պա­գան­դա­յի կոշտ կա­ռու­ցա­կար­գե­րը, քա­նի որ «­Վեր­ջի­նիս է վե­րա­բե­րում այն, որ քվեար­կութ­յու­նը փո­խա­նակ­վում է լա­վա­գույն կա­ռա­վա­րութ­յու­նով» [3,ст.29]: Ակն­հայտ է, որ մար­քե­թին­գը որ­պես քա­ղա­քատն­տե­սա­կան գոր­ծու­նեութ­յան վեր­լու­ծութ­յան հա­մա­կարգ, շատ ա­վե­լին է նե­րա­ռում: Ինչ­պես գրում է Ֆ. Կոտ­լե­րը. «­Մար­քե­թին­գը` որ­պես քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց, հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս  մարդ­կանց ստա­նալ անհ­րա­ժեշ­տը և ցան­կա­լին փո­խա­նակ­ման մի­ջո­ցով: Ե­թե ո­մանք են­թադ­րում են, որ մար­քե­թին­գը ըն­դա­մե­նը գո­վազդ և վա­ճառք է, ա­պա նկա­տի պետք է ու­նե­նան, որ դրանք վա­ճառ­քը և գո­վազ­դը մար­քե­թին­գա­յին այսբեր­գի վեր­նա­մասն են միայն: Չ­նա­յած վա­ճառ­քը և գո­վազ­դը մար­կե­տին­գի շատ էա­կան եր­կու բա­ղադ­րիչ­ներն են, սա­կայն, ոչա­մե­նաէա­կա­նը: Ե­թե բա­վա­կա­նա­չափ աշ­խա­տանք է տար­վել հաս­կա­նալու սպա­ռո­ղի պա­հանջ­մունք­նե­րը, ա­պա այնվ ա­ճա­ռե­լը հեշտ է [4, ст.7]: Այս տե­սա­կե­տը լիո­վին կի­րա­ռե­լի է քա­ղա­քա­կան մար­քե­թին­գի նկատ­մամբ, քա­նի որ նրա  նպա­տակն է լավ ճա­նա­չել ու հաս­կա­նալ սպա­ռո­ղին, որ ապ­րան­քը կամ ծա­ռա­յութ­յու­նը իր ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րով հա­մա­պա­տաս­խա­նի պա­հանջ­նե­րին: Դեռևս 1970-ա­կան թվականներից Ճա­պո­նիա­յում ո­րա­կը դի­տարկ­վեց որ­պես շու­կա­յում ծա­վալ­ված մրցակ­ցա­յին պայ­քա­րի նոր փո­փո­խա­կան [5, ст.14-15 ]: Որա­կի նմա­նօ­րի­նակ դի­տար­կու­մը ձևա­կերպ­ված է ա­մե­րի­կա­ցի Արմանդ Ֆեյ­հեն­բաու­մի կող­մից մշակ­ված ո­րա­կի հա­մընդ­հա­նուր կա­ռա­վա­րում (TQM-Total Qualitiy Managment) մո­դե­լում [5, ст.74-75], ո­րը սպա­ռո­ղի պա­հանջ­մունք­նե­րի բա­վա­րա­րու­մը դի­տար­կում է որ­պես գոր­ծըն­թաց: Ն­ման մո­տե­ցումն ար­մա­տա­պես փո­խեց գնոր­դի (ընտ­րո­ղի) նկատ­մամբ մինչ այդ ե­ղած վե­րա­բեր­մուն­քը, քա­նի որ՝ «­Շու­կա­յով կա­ռա­վար­վող ո­րա­կի» (Market Driven Quality) հե­ղա­փո­խա­կան մո­տեց­ման մի­ջո­ցով հիմ­նա­վոր­վեց սպա­ռո­ղին բազ­մա­շերտ տե­ղե­կատ­վութ­յուն հա­ղոր­դե­լու ո­րո­շիչ դե­րը: Արդ­յուն­քում ստաց­ված տե­ղե­կատ­վութ­յու­նը, ըստ ճա­պո­նա­ցի­նե­րի ազ­դում է սպա­ռո­ղի սպա­սում­նե­րի ձևա­փոխ­ման գոր­ծըն­թա­ցի վրա և կազ­մա­վո­րում է ո­րա­կի գոր­ծա­ռույթը՝ QFD – Quality Function Deployment: Այս մո­տե­ցու­մը կար­ևո­րե­լով բրի­տա­նա­ցի քա­ղա­քա­կան շու­կա­յա­գետ Լիզ-­Մարշ­մեն­տը փաս­տում է, որ դե­պի «արդ­յուն­քը» կողմ­նո­րոշ­ված քա­ղա­քա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րին փո­խա­րի­նե­լու են գա­լիս կու­սակ­ցութ­յուն­նե­րը` կողմ­նո­րոշ­ված սկզբում դե­պի սպա­ռո­ղը, իսկ այ­նու­հետև` դե­պի սպառ­ման որա­կը [6, ст.122]:

Քա­ղա­քա­կան շու­կան ար­տա­ցո­լում է ներ­կա­յա­ցուց­չա­կան ինս­տի­տուտ­նե­րի և­ ա­մե­նից ա­ռաջ ընտ­րութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցը: Այս ձևա­չա­փի շրջա­նակ­նե­րում քա­ղա­քա­կան սպա­ռո­ղի գի­տակ­ցութ­յունն ար­մա­տա­պես փո­խե­լու նպա­տա­կով դե­րա­կա­տա­ր ն անհ­րա­ժեշտ հա­մա­գոր­ծակ­ցում է նրա հետ` բա­ցա­հայ­տե­լով նրա սպա­սում­նե­րը: Ս­պա­ռող­նե­րի «ե­րա­զանք­նե­րի» աշ­խարհն արդ­յու­նա­վետ ներ­խու­ժե­լու հա­մար անհ­րա­ժեշ է միմ­յանց վրա ազ­դե­ցութ­յուն ու­նե­ցող սեր­տախմ­բե­րի (когорты) [7,ст.7] մի­ջո­ցով բա­ցա­հայ­տել ընտ­րա­զանգ­վա­ծի ընդ­հա­նուր շա­հեր և­ ար­դիա­կա­նաց­նել ար­ժեք­նե­րըԴա էլ հենց գոր­ծըն­թա­ցի ա­ռանցքն է, երբ մրցակ­ցա­յին պայ­քա­րում ի­րենց հա­ջո­ղութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի գնա­հատ­մանն ի պա­տաս­խան ու­սում­նա­սիր­վում է «սպա­ռող­նե­րի կող­մից սպաս­վող ո­րա­կը» և­ ու­նե­ցած տեխ­նո­լո­գիա­նե­րի սահ­ման­նե­րում բա­ցա­հայտ­վում «վա­ճառ­քի կե­տե­րում»­՝ ընտ­րա­տա­րածք­նե­րի ո­րա­կա­կան այ­լընտ­րանք­նե­րի ռազ­մա­վա­րութ­յու­նը: Այս շրջա­նակ­նե­րում հնա­րա­վո­րութ­յուն ենք ստա­նում պա­տաս­խա­նել հետև­յալ հար­ցին՝ ինչ­պե՞ս նվա­ճել ոչ միայն նոր ընտ­րա­զանգ­ված, այլև ու­նե­ցած­նե­րի «վստա­հութ­յունն ա­պա­հո­վել»: Հար­ցադր­մա­նը հա­մա­կար­գա­յին պա­տաս­խան կա­րե­լի է տալ` կար­ևո­րե­լով «ո­րակ» և «սպա­ռո­ղի բա­վա­րար­վա­ծութ­յուն» հաս­կա­ցութ­յուն­նե­րի ի­մաս­տը քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի մեջ կեր­պա­փո­խե­լու գոր­ծըն­թա­ցը: Ընդ ո­րում այս մո­տեց­ման շրջա­նակ­նե­րում ո­րա­կի հետ կապ­վածյ ու­րա­քանչ­յուր բնու­թա­գիր կա­րե­լի է դի­տար­կել եր­կու տե­սա­կե­տից` ա­ռա­ջար­կո­ղի և ս­պա­ռո­ղի , վա­ճա­ռո­ղի և գ­նոր­դի: Ե­թե գոր­ծըն­թա­ցի ա­ռա­ջին փու­լը նե­րա­ռում է ո­րակ­ներ, «ո­րոնք ան­պայ­ման պետք է լի­նեն», ա­պա երկ­րոր­դը վե­րա­բե­րում է ո­րակ­նե­րին, ո­րոնց փո­փոխ­վող բնու­թագ­րե­րը սպա­ռող­նե­րի կող­մից կա­րող են բար­յա­ցա­կա­մո­րեն ըն­կալ­վել: Եր­րորդ փու­լը սպա­սում­նե­րը գե­րա­զան­ցող «գայ­թակ­ղիչ», ո­րակ­ներն են, որոնք սպա­ռո­ղի հա­մար հան­դի­սա­նում են ա­ռանձ­նա­հա­տուկ հրա­պու­րիչ, հա­նուն ո­րոնց կա­րե­լի է նույ­նիսկ նե­րել թեկ­նա­ծո­ւի ո­րոշոչ էա­կան թե­րութ­յուն­ներ: Արդ­յուն­քում քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ի հայտ ե­կած նո­րութ­յուն­նե­րի ազ­դե­ցութ­յան օգ­տա­գործ­մամբ այս մո­տեց­ման ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը սպա­ռո­ղի բա­վա­րար­վա­ծութ­յան բնա­գա­վա­ռում այն ի­րա­կանց­վում է ոչ միայն «հան­ճա­րեղ կռա­հում­ների», այլև` նպա­տա­կաուղղ­ված հե­տա­զո­տութ­յան և կազ­մա­կերպ­վա­ծութ­յան օգ­նութ­յամբ:

Քա­ղա­քա­կան շու­կա­յում հա­ջո­ղութ­յու­նը կու­ղեկ­ցի նրան, ով կկա­րո­ղա­նա վեր­լու­ծել շու­կա­յի պա­հանջ­նե­րը. լսել, գնա­հա­տել, զար­գաց­նել այն ա­մե­նը, ին­չը կա­րող է նպաս­տել շու­կա­յի բնա­կա­նոն զար­գաց­մա­նը, ո­րո­շել «Ի՞նչ ա­նել, ե՞րբ և­ ինչ­պես»: Սա հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման նկա­տա­ռում­նե­րով են­թադ­րում է ժա­մա­նա­կա­յին պա­րա­մետ­րե­րիգոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­ջոր­դա­կա­նութ­յան, այլ­ընտ­րան­քա­յին տար­բե­րակ­նե­րի ռազ­մա­վա­րա­կան տե­սա­կետ­ների փոխ­հա­րա­բե­րութ­յուն: Սա­կայն, ինչ­պես նշում է ՌԻնգլ­խար­տը`  հա­րա­հոս փո­փոխ­վող աշ­խար­հում քա­ղա­քա­կան փոխ­ներ­գոր­ծութ­յուննե­րի շու­կա­յա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­մա­նը խո­չըն­դո­տում է այն հան­գա­ման­քը, որ ընտ­րա­կան մրցակ­ցութ­յան ել­քը նշա­նա­կա­լի չա­փով կան­խո­րոշ­ված է լի­նում սո­ցիալ-դաս­կար­գա­յին ցու­ցա­նիշ­նե­րով, ո­րոնք ճիշտ է նվա­զել են, սա­կայն չեն վե­րա­ցել: Ե­լա­կետ ըն­դու­նե­լով Ռ. Ինգլ­խար­տի մո­տե­ցու­մը, հան­րա­գու­մա­րենք, որ սո­ցիալ-դա­սա­կար­գա­յին ա­ռա­վե­լութ­յուն­ներն էլ հենց պար­տադ­րում են ժո­ղովր­դա­վա­րաց­վող հա­սա­րա­կութ­յուն­նե­րում ընտ­րա­զանգ­վա­ծի վար­քա­գի­ծը ու­սում­նա­սի­րե­լիս կար­ևո­րել քա­ղա­քա­կան շու­կա­յում շրջա­նառ­վող ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի ար­դիա­կա­նաց­ման կա­ռու­ցա­կարգ­ե­րը [7,ст.17-18]:

Հետ­ևա­բար, քա­ղա­քա­կան շու­կա­յի ար­դիա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րում  հա­մա­կար­գա­յին մտա­ծո­ղութ­յան (systems thinking) կի­րառ­ման դեպ­քում, ո­րակն ո­րո­շա­կի նպա­տա­կի հաս­նե­լու գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ամ­բող­ջութ­յուն է: Որ­պես այդ­պի­սին` այն ընտ­րա­զանգ­վա­ծի ար­դա­րա­ցի պա­հանջ­նե­րի բա­վա­րար­ման ըն­դու­նա­կութ­յուն էո­րը են­թադ­րում է՝ նպա­տա­կադ­րում, կողմ­նո­րոշ­ման հիմ­նա­վո­րում, ծրագ­րա­յին դրույթ­նե­րի կա­տար­ման կա­ռու­ցա­կար­գի մշա­կում, ինք­նա­կա­ռա­վար­ման (ինք­նաօգ­նութ­յան) մի­ջո­ցով գոր­ծըն­թա­ցին մաս­նակ­ցե­լու կամք:

Ո­րա­կի մա­սին մար­քե­թին­գա­յին նոր մո­տե­ցում­ներն ան­ցումհա­մախմ­բում հա­րա­ցույ­ցի շրջա­նակ­նե­րում՝ ըն­դար­ձա­կում է ան­վտան­գութ­յան պա­հանջ­մուն­քի դե­րա­կա­տար­նե­րի սո­ցիա­լա­կան տա­րա­ծութ­յու­նը, ին­չով էլ պայ­մա­նա­վոր­ված է ընտ­րա­զանգ­վա­ծի ի­րա­վի­ճա­կա­յին և կու­տա­կա­յին սպառ­ման տար­բե­րութ­յուն­նե­րը:

Ե­թադր­վում է, որ այս մո­տե­ցու­մը ժո­ղովր­դա­վա­րաց­նում է քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի  վար­քա­գի­ծը՝  հիմք ըն­դու­նե­լով վե­րոնշ­յա­լը, թե΄ընտ­րա­զանգ­վա­ծը և թե՛ նրա կող­մից ընտր­ված թեկ­նա­ծուն պա­տաս­խա­նատ­վութ­յուն են կրում ոչ միայն քա­ղա­քա­կան ներ­կա­յի (ի­րա­վի­ճա­կա­յին սպա­ռում), այլ նաև քա­ղա­քա­կան ա­պա­գա­յի (կու­տա­կա­յին սպա­ռում) նկատ­մամբ:

Քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի շար­ժա­ռիթ­նե­րի փո­փո­խութ­յան հետ­ևան­քով, քա­ղա­քա­կան ակ­տի­վութ­յան տի­րա­պե­տող ձև­ է դառ­նում քա­ղա­քա­կան ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեութ­յու­նը` քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը կողմ­նո­րոշ­վում են դե­պի բիզ­նեսծ­րագ­րա­վո­րում: Ժա­մա­նա­կա­կից ընտ­րա­պայ­քա­րի մաս­նա­կից­նե­րին, մար­քե­թինգն ա­ռա­ջար­կում է շու­կա­յի նվաճ­ման մշակ­ված ե­ղա­նակ­նե­րի ու մե­թոդ­նե­րի մի ամ­բողջ զի­նա­նոց, ո­րի կար­ևո­րա­գույն օ­ղակն է հան­դի­սա­նում ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րա­վոր­ման ըն­թա­ցա­կար­գը` ընտ­րա­պայ­քա­րի լա­վա­գույն ռազ­մա­վա­րութ­յան և մար­տա­վա­րութ­յան մշա­կու­մը, ո­րը թույլ է տա­լիս թեկ­նա­ծո­ւին հաս­նե­լու իր ընտ­րա­կան նպա­տա­կին: Այս գոր­ծըն­թա­ցում ո­րո­շի­չը ռազ­մա­վա­րա­կան բիզ­նեսծ­րագ­րա­վո­րում փոխ­հա­րա­բե­րութ­յունն է, ո­րի մի­ջո­ցով հա­մա­կարգ­վում է ինչ­պես թեկ­նա­ծո­ւի տնօ­րին­ման ներքո ե­ղած պա­շար­նե­րի արդ­յու­նա­վետ օգ­տա­գոր­ծու­մը, այն­պես էլ ընտ­րող­նե­րի սպա­սում­նե­րը [8, ст.155]:

Այս սկզբունք­ներն ա­ռա­վել արդ­յու­նա­վետ կգոր­ծեն, ե­թե ընտ­րա­կան նպա­տակ­նե­րին հաս­նե­լու գոր­ծըն­թա­ցում կար­ևոր­վի ռազ­մա­վա­րա­կան բիզ­նեսծրագ­րի հըն­թացս ար­դիա­կա­նա­ցու­մըո­րի բա­ցա­կա­յութ­յունն էլ հենց հա­ջող ելք չի ա­պա­հո­վում: Ե­թե թեկ­նա­ծուն և ն­րա թի­մը չու­նեն ռազ­մա­վա­րա­կան բիզ­նեսծրա­գիր, ո­րը նրան հնա­րա­վո­րութ­յուն կտա բազ­մա­կող­մա­նի վեր­լու­ծել քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յու­նը և­ ըստ այդմ կան­խա­տե­սե­լի դարձ­նել ընտ­րա­զանգ­վա­ծի վար­քա­գի­ծը, ա­պա նրանց գոր­ծո­ղութ­յուն­ներն ան­խու­սա­փե­լիո­րեն դառ­նում են քաո­սա­յին, հա­կա­սա­կան, հա­վակ­նոտ և­, ի վեր­ջո, նրանց գոր­ծադ­րած ջան­քե­րը չեն ար­դա­րաց­նում:

Ն­ման մո­տեց­ման կողմ­նա­կից­նե­րը սահ­մա­նա­փակ­վում էին ընտ­րար­շավ­նե­րի հե­տա­զո­տութ­յամբ` հետ­ևե­լով ընտ­րութ­յուն­նե­րի անց­կաց­ման ձևե­րի ու մե­թոդ­նե­րի պատ­մա­կան է­վոլ­յու­ցիա­յին` մինչ ար­դի ժա­մա­նակ­նե­րից ընդ­հուպ մինչև հետար­դիա­կան` «մար­քե­թին­գա­յին հե­ղա­փո­խութ­յան» ժա­մա­նակ­նե­րը: Այդ զար­գաց­ման ուղ­ղութ­յու­նն որո­շող կար­ևոր գոր­ծոն­նե­րի թվին են դաս­վում քա­ղա­քա­կան փոխ­գոր­ծո­ղութ­յուն­նե­րի գոր­ծըն­թա­ցի մեջ, զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի լայ­նա­ծա­վալ ներ­թա­փան­ցու­մը` ան­ցումն աշ­խա­տա­տար քա­ղա­քա­կան հա­ղոր­դակ­ցութ­յու­նից կա­պի­տա­լա­տա­րին, հա­սա­րա­կա­կան օրա­կար­գի ձևա­վոր­ման ա­ռի­թով` տե­ղե­կատ­վութ­յան հե­ղե­ղով ռազ­մա­վա­րա­կան կա­ռա­վար­ման պրակ­տի­կա­յի տա­րած­մա­նը: Ինչ­պես նշում է Պի­տեր Դ­րու­կե­րը. «­Մենք տե­ղե­կատ­վութ­յուն ենք հա­վա­քում ոչ թե գի­տե­լիք կու­տա­կե­լու, այլ ճիշտ գոր­ծո­ղութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար» [9,ст.280]: Ընտ­րա­զանգ­վա­ծի քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­մանան­ կա­յու­նութ­յան բարձ­րաց­ման պայ­ման­նե­րում, որ­պես­զի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն ի­րենց ա­վե­լի լավ վա­ճա­ռեն ընտ­րող­նե­րին, ստիպ­ված են կի­րա­ռել շու­կա­յա­կան տեխ­նի­կա՝ դի­մե­լով հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան բո­լոր ո­լոր­տի ար­հես­տա­վարժ ծա­ռա­յութ­յուն­նե­րին, որ­պես­զի քա­ղա­քա­կան շու­կան կա­ռա­վա­րե­լիս և կար­գա­վո­րե­լիս կի­րա­ռե­լով հա­ղոր­դակ­ցութ­յան նոր ձևեր: Վեր­ջին­ներս կոչ­ված են օգ­նե­լու կու­սակ­ցութ­յուն­նե­րին և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին, ի­րենց կող­մը գրա­վե­լու բազ­մա­քա­նակ ընտ­րող­նե­րի ու­շադ­րութ­յունն ու հա­մակ­րան­քը, բա­ցատ­րե­լու նրանց քա­ղա­քա­կան ու­ժե­րի այ­լընտ­րան­քա­յին դիր­քո­րո­շում­նե­րի էութ­յու­նը: Քա­ղա­քա­կան շու­կա­յի գոր­ծա­ռույ­թի գլխա­վոր ա­ռանձ­նա­հատ­կութ­յունն այդ փու­լում նրա­նումն է, որ զանգ­վա­ծա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան տեխ­նո­լո­գիա­ներն ու գո­վազ­դը, օգ­տա­գործ­վել են զանգ­ված­նե­րի լու­սա­վոր­ման և­ ու­սուց­ման նպա­տա­կով մշակ­ված գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ու քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­ման, ա­ռա­վել ար­դյու­նա­վետ հա­ղոր­դակց­ման հա­մար:

Ընտ­րար­շա­վի հա­ջո­ղութ­յան կար­ևոր պայ­ման է հան­դի­սա­նում հա­մա­պա­տաս­խան կու­սակ­ցութ­յան կամ քա­ղա­քա­կան գոր­ծի­չի կողմ­նա­կից­նե­րի բարձր ակ­տի­վութ­յու­նը` թռու­ցիկ­ներ, բուկ­լետ­ներ տա­րա­ծե­լու, մի­տինգ­ներ, ցույ­ցեր և­ այլն կազ­մա­կեր­պե­լու ըն­դու­նակ կա­մա­վոր­նե­րի բա­նա­կի առ­կա­յութ­յու­նը: Ընտ­րար­շավ­ներն ի­րենց խա­ղա­յին տրա­մա­բա­նութ­յանբ, տեխ­նո­լո­գիա­պես բազ­մա­չափ գոր­ծըն­թաց­ներ են և հեն­վում են տակ­տի­կա­կան ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման և պայ­քա­րի անց­կաց­ման մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցող, տե­ղի սկզբնա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի և բա­ժան­մունք­նե­րի կազ­մա­կերպ­չա­կան ցան­ցե­րի վրա: Փաս­տո­րեն, քա­ղա­քա­կան շու­կա­յի նո­րա­րա­կան գոր­ծիք­նե­րը ար­դիա­կա­նաց­նե­լով՝ ու­ժե­ղաց­նում են կու­սակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և թեկ­նա­ծու­նե­րի տե­ղե­կատ­վա­կան հա­ղոր­դակ­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Կեր­պա­փոխ­վող հա­սա­րա­կութ­յուն­նե­րում քա­ղա­քա­կան ակ­տի­վութ­յան ձևե­րի մեջ փո­փո­խութ­յուն­նե­րը տե­ղի էին ունե­նում բա­վա­կա­նին դան­դաղ, ինչը պայ­մա­նա­վոր­ված է ա­գի­տա­ցիայի և պ­րո­պա­գան­դա­յի ագ­րե­սիվ մե­թոդ­նե­րի առ­կա­յութ­յամբ` ինչ­պես վար­չա­րա­րա­կան ի­ներ­ցիա­յով, այն­պես էլ ներ­քին տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րով, ո­րոնք էլ չեն նպաս­տում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան հան­րա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­մա­նը:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

  1. Пшизова С.Н., 2007. Политика как бизнес: Российская версия(II ).// Полис. N3, с.69.
  2.  Балашова А.Н., 2006. Стратегическое планирование в условиях политического рынка.// Вест. Моск.  Ун-та. Сер.12. Политические науки. N 1. С.4.
  3. Годин А.М., 2005. Маркетинг. Учебник.-2-е изд. М.: “Дашков и К”, с. 29.
  4. Котлер Ф., 1998, Основы маркетинга. Киев; Москва; Санкт-Петербург: «Вильямс «, с. 7.
  5. Конти Т., 2007. Качество: упущенная возможность?. М., РИА « Стандарт и качество», с.14-15.
  6. Lees – Marshment J. 2006. Politikal Marketing Theory and Practice: A Reply to Ormrod`s Critique of the Lees – Marsment Market – Oriented Parti Model.- Politics . vol 26. N 2. . P. 122 .
  7. Инглхарт Р., 1997. Постмодерн: Меняющиеся ценности и изменяющиеся общества.// Полис. N 4,    с.7..
  8. Березин И.С., 2008. Маркетинговый анализ. Рынок. Фирма. Товар. Продвижение. 3-е изд. М.: Вершина, с. 155.
  9. Друкер Питер, 2007 Бизнес и инновации-Пер с англ- М ООО-И Д Вильямс.
Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: