Քաղաքական իշխանության լեգիտիմությունը` ՀՀ ժողովրդավարական համախմբման գործոն


Ար­դի դա­րաշր­ջա­նում ար­մա­տա­պես փո­խվել են առ­կա մար­տա­հրա­վեր­նե­րին պա­տաս­խա­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի մասին ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման և հա­մախմբ­ման գոր­ծըն­թա­ցում գտնվող հա­սա­րա­կութ­յուն­նե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը: Վեր­ջին­ներն ի­րենց ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման նկա­տա­ռում­նե­րով բախ­վել են սո­ցիա­լա­կան այ­լընտ­րան­քա­յին նոր զար­գա­ցում­նե­րի և­ ա­պա­գա­յի հե­ռան­կար­նե­րի լե­գի­տի­մաց­ման հետ: Այս գոր­ծըն­թաց­նե­րի հիմ­նա­վոր­մամբ անհ­րա­ժեշտ է լե­գի­տի­մութ­յան հիմ­նախն­դի­րը դի­տար­կել որ­պես հո­րի­զո­նա­կան և ­ուղ­ղա­հա­յաց մա­կար­դակ­նե­րում դրսևոր­վող քաղաքական դե­րա­կա­տար­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն` հիմն­ված ինչ­պես հա­վա­տի, կամ­քի և ­ա­ջակ­ցութ­յան, այն­պես էլ ազ­գա­յին ո­գու ար­դիա­կա­նաց­ման վրա:

Քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի հա­մա­տեքս­տում հայ հա­սա­րա­կութ­յունն ար­դի մար­տահ­րա­վեր­նե­րին նպատակամետ պա­տաս­խա­նե­լու ակն­կա­լի­քով խնդիր ու­նի նոր գի­տե­լիք­նե­րով հարս­տաց­նել հան­րա­յին և քա­ղա­քա­կան կա­ռա­վար­ման գործըն­թա­ցը` բարձ­րաց­նե­լով իշ­խա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման մշա­կույ­թի լե­գի­տի­մութ­յու­նը: Լե­գի­տի­մա­ցու­մը որ­պես գործըն­թաց ըն­դու­նե­լը հայ հա­սա­րա­կութ­յա­նը հնա­րա­վո­րութ­յուն կտա նոր­մա­վո­րել իշ­խա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը և´ սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան, և´ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան կար­գի մեջ: Քա­ղա­քա­կան ար­դիա­կա­նաց­ման տար­բեր փու­լե­րում (ժո­ղովր­դա­վա­րա­կան ան­ցում, սե­փա­կա­նաշ­նոր­հում, ա­զա­տա­կա­նա­ցում, օ­րենսդ­րա­կան բա­րե­փո­խում­ներ, հա­մախմ­բում) հայ հա­սա­րա­կու­թյու­նում քա­ղա­քա­կան լե­գի­տի­մութ­յան հիմ­նախն­դի­րը քննարկ­ման ա­ռար­կա է դար­ձել ՀՀ, ինչ­պես նախագա­հա­կան, այն­պես էլ խորհր­դա­րա­նա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման ընտ­րութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված:

Լե­գի­տի­մութ­յան տե­սութ­յան հիմ­նա­դիր Մ.­Վե­բե­րը (1864-1920) ել­նե­լով քա­ղա­քակր­թա­կան տա­րաբ­նույթ փոխակերպումնե­րից՝ ռա­ցիո­նա­լաց­մա­նը զու­գա­հեռ դի­տար­կե­լով գե­րիշ­խա­նութ­յան սահ­մա­նա­կար­գու­մը, եզ­րա­կաց­րել է, որ լե­գի­տի­մութ­յան (legitimacy) հաս­տատ­ման հա­մար ո­րո­շի­չը հա­սա­րա­կութ­յան տնտե­սա­կան կյան­քի, սոցիալական տար­բեր խմբե­րի և կ­րո­նա­կան գի­տակ­ցութ­յան միջև առ­կա կա­պե­րի բա­ցա­հայ­տումն է: Լե­գի­տի­մութ­յու­նը համապատասխա­նում է ի­րա­վուն­քի և ­ար­դա­րութ­յան մա­սին մարդ­կանց գա­ղա­փար­նե­րին, ինչ­պես նաև ընտ­րա­զանգ­վա­ծի — է­լի­տա­յի — լի­դե­րութ­յան ինս­տի­տուտ­նե­րի միջև առ­կա այն փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րին, ո­րոնք ձևա­վոր­վում են քաղաքական իշ­խա­նութ­յու­նը: Իսկ վեր­ջի­նը լե­գի­տիմ է, ե­թե ա) ժո­ղովր­դից է բխում և ­ի­րա­գործ­վում է մե­ծա­մաս­նութ­յան կամ­քին համապա­տաս­խան. այ­սինքն` պե­տա­կան իշ­խա­նութ­յուն ու­նե­ցողն ուղ­ղա­կի կամ էլ ա­նուղ­ղա­կի ընտր­ված է ժո­ղովր­դի կողմից ո­րո­շա­կի ժա­մա­նա­կով և ն­րա կող­մից էլ կա­րող է վե­րահսկ­վել, բ) պե­տա­կան իշ­խա­նութ­յունն ի­րա­կա­նաց­վում է սահմա­նադ­րա­կան սկզբունք­նե­րին հա­մա­պա­տաս­խան: Իշ­խա­նութ­յան լե­գի­տի­մութ­յան էութ­յան մեջ ո­րո­շի­չը գերիշխանութ­յան ար­ժե­շա­հա­յին հա­մա­կար­գի քա­ղա­քա­կան բո­վան­դա­կութ­յունն է, ո­րը պե­տա­կան իշ­խա­նութ­յան իրականաց­ման մա­կար­դա­կով ար­տա­ցո­լում է տար­բեր տի­պե­րի ընտ­րա­նի­ների վե­րա­բեր­մունքն ինչ­պես մե­կը մյու­սի, այնպես էլ ընտ­րա­զանգ­վա­ծի նկատ­մամբ:

Հա­մա­ձայն Վե­բե­րի՝ քա­ղա­քա­կան լե­գի­տի­մութ­յան կա­ռուց­ված­քում գե­րա­կա նշա­նա­կութ­յուն ու­նի կա­ռա­վա­րող­նե­րի հեղինա­կութ­յու­նը և նրանց նկատ­մամբ վստա­հութ­յու­նը (credulitas, trust, fides). «…­Հա­վերժ ար­ժե­քի` բար­քե­րի, ինչպես նաև ան­հա­տա­կան հե­ղի­նա­կութ­յուն, ա­ռաջ­նոր­դինլ իար­ժեք ան­հա­տա­կան նվիր­վա­ծութ­յուն և վս­տա­հութ­յուն` նրա որա­կով, տե­սա­կով` խա­րիզ­մով պայ­մա­նա­վոր­ված: Եվ վեր­ջա­պես` ռա­ցիո­նալ կեր­պով ըն­դուն­ված օ­րենք­նե­րով` պայմանավորված գե­րիշ­խա­նութ­յամբ, հիմն­ված բա­նի­մա­ցութ­յան, հա­վա­տի և հե­ղի­նա­կութ­յան վրա» [1, c. 484]: Այս ե­լա­կե­տա­յին մոտեցումը Վե­բե­րին հնա­րա­վո­րութ­յուն է տվել են­թարկ­ման հակ­վա­ծութ­յու­նը դի­տար­կել որ­պես ո­րո­շա­կի կամ­քի և հա­վա­տի արդ­յունք, ո­րը մի կող­մից` ո­րո­շա­կիաց­ված շա­հե­րի և սո­վո­րույթ­նե­րի, մյուս կող­մից` գերզ­գա­յա­կա­նութ­յան, օ­տար­վա­ծութ­յան, հուսահա­տութ­յան հետ­ևանք է: Այս ա­ռու­մով ու­շագ­րավ են Դ. Իս­տոն և Մ. Լիփ­սե­թի մո­տե­ցում­նե­րը, հա­մա­ձայն ո­րոնց` քաղա­քա­կան հա­մա­կար­գում լե­գի­տի­մութ­յան հաս­տա­տումն արդ­յունք է ոչ այն­քան խա­րիզ­մա­տիկ լի­դեր­նե­րի գործունեության, որ­քան զանգ­ված­նե­րի վստա­հութ­յան և ­աջակ­ցութ­յան: Պայ­մա­նա­վոր­ված ժա­մա­նա­կի բո­վան­դա­կութ­յամբ` Դ. Իս­տոնն առա­ջար­կեց տար­բե­րա­կել ա­ջակ­ցութ­յան եր­կու տիպ` ա­նո­րոշ և հա­տուկ: Ա­ռա­ջի­նի պայ­ման­նե­րում քաղաքական կար­գը, ան­կախ փո­խա­կեր­պում­նե­րի արդ­յունք­նե­րից, ընդ­հա­նուր ա­ջակ­ցութ­յուն է ստա­նում` հիմն­ված հավա­տի և վս­տա­հութ­յան վրա: Երկ­րոր­դի պայ­ման­նե­րում իշ­խա­նութ­յու­նը լե­գի­տիմ է հա­մար­վում այն­քան ժա­մա­նակ, քանի դեռ նրա գոր­ծո­ղութ­յուն­ներն արդ­յու­նա­վետ են, ին­չի արդ­յուն­քում նրա նկատ­մամբ ցու­ցա­բեր­վում է գոր­ծի­քա­յին, կարճա­ժամ­կետ և գի­տակց­վածա­ջակ­ցութ­յուն: Փաս­տո­րեն, քա­ղա­քա­կան ընտ­րա­նու ի­րա­կա­նաց­րած իշ­խա­նութ­յան նկատմամբ եր­կա­րա­ժամ­կետ և կար­ճա­ժամ­կետ ա­ջակ­ցութ­յու­նը հա­մա­կար­գը կա­րող է զերծ պա­հել ան­կա­յու­նութ­յու­նից (ճգնա­ժա­մից, քաո­սից, բուն­տից, ա­հա­բեկ­չութ­յու­նից), ե­թե նրակա­ռուց­ված­քա­յին ա­ռան­ձին տար­րե­րը (կու­սակ­ցութ­յուն, քաղա­քա­կան լի­դեր, է­լի­տա), հա­մախմ­բե­լով ի­րենց ու­ժե­րը, կա­րո­ղա­նան կեր­պա­փոխ­վել և կան­խել լե­գի­տի­մութ­յան` արդեն սկսած քայ­քա­յու­մը: Այս նկա­տա­ռում­նե­րովԴ. Իս­տո­նը տար­բե­րա­կում է լե­գի­տի­մութ­յան ե­րեք աղբ­յուր` գաղափարախոսու­թյուն, կա­ռուց­վածք և ­անձ­նա­կանհատ­կու­թյուն­ներ [2, p.10, 80, 100-101]: Ե­լա­կետ ընդունե­լով նման մո­տե­ցու­մը՝ Ս. Լիփ­սե­թը եզ­րա­կաց­րեց, որ լե­գի­տի­մութ­յան բո­վան­դա­կութ­յու­նը, տա­րաբ­նույթ հեղափոխութ­յուն­նե­րով և ժո­ղովր­դա­վա­րաց­ման գոր­ծըն­թա­ցով պայ­մա­նա­վոր­ված, դար­ձել է ծայ­րա­հեղ բազ­մի­մաստ: Ս. Լիփ­սե­թը պնդում է, որ արևմտ­յան հա­սա­րա­կութ­յուն­նե­րը քա­ղա­քա­կան լե­գի­տի­մութ­յան հաս­տատ­ման նկատառումներով ստիպ­ված են ե­ղել գործ ու­նե­նալ ե­րեք դժվար և ­ա­պա­կա­յու­նաց­նող հետև­յալ խնդրի հետ` ե­կե­ղե­ցու կամ տար­բեր կրոննե­րի դե­րը պե­տութ­յան մեջ, աշ­խա­տա­վոր դա­սի տնտե­սա­կան և քա­ղա­քա­կան լիա­կա­տար ի­րա­վունք­նե­րի ճա­նա­չու­մը, ազ­գա­յին ե­կամ­տի բաշխ­ման հա­մար շա­րու­նակ­վող պայ­քա­րը [3, p. 64, 240]:Փաս­տո­րեն լեգիտիմութ­յու­նը ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմբ­ման հա­մար անհ­րա­ժեշտ ո­րո­շա­կիաց­ված մա­կար­դակ է, որ­տեղ քաղաքա­կան հա­մա­կար­գի դե­րա­կա­տար­ներն այն ըն­դու­նում են որ­պես ի­րենց ա­ջակ­ցութ­յանն ար­ժա­նի փաստ: Ն­ման մոտե­ցու­մը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ժո­ղովր­դա­վա­րաց­նել քա­ղա­քա­կան մշա­կույ­թի վե­րա­բեր­յալ կու­տակ­ված գիտելիքները` լե­գի­տի­մութ­յան կա­պը պայ­մա­նա­վո­րե­լով «ազ­գա­յին ո­գու» լեզ­վամ­տա­ծո­ղութ­յան, ի­մա­ցա­բա­նա­կան, ճանաչո­ղա­կան, ար­խի­վա­յին, բա­նակ­ցա­յին, տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան կառուցակարգերի ար­դիա­կա­նաց­ման հետ: Ան­կա­խա­ցու­մից (1991թ. Սեպ­տեմ­բե­րի 21) հե­տո ՀՀ-ում ծա­վալ­ված հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կեր­պա­փո­խում­նե­րը հիմք են դառ­նում իշ­խա­նութ­յան «նոր» և «հին» մշա­կու­թա­յին մո­դել­նե­րի ի­րա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցում ինչ­պես «նոր ժողո­վրդա­վար» լի­դեր­նե­րի, այն­պես էլ կա­ռա­վա­րող է­լի­տա­յի և ­ընտ­րա­զանգ­վա­ծի միջև ծա­վալ­ված երկ­խո­սութ­յան լեգիտիմութ­յան տե­ղե­կաց­վա­ծու­թյան աս­տի­ճա­նի ո­րոշ­ման հա­մար: Ժո­ղովդ­րա­վա­րա­կան հա­մախմբ­ման տի­րույթ­նե­րում լե­գի­տի­մութ­յան հիմ­նախնդ­րի դի­տար­կումն ու­նի եր­կու բա­ղադ­րիչ. ա­ռա­ջին հեր­թին հար­կա­վոր է պա­տաս­խա­նել «Ինչպե՞ս ապա­ցու­ցել ա­պա­ցու­ցե­լին կամ ո՞վ է ո­րո­շում իս­կութ­յան պայ­ման­ները» [4, p. 35] հար­ցե­րին, ո­րից հե­տո ո­րո­շել փոր­ձա­գետ­նե­րի գոր­ծու­նեու­թյան փոխ­պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան օ­րի­նա­կա­նութ­յու­նը: Այս ա­ռու­մով քա­ղա­քա­կա­նութ­յան դերա­կա­տար­նե­րը, ուղ­ղա­կի և ­ա­նուղ­ղա­կի հա­վա­քագր­վե­լով ՀՀ պե­տա­կան կա­ռա­վա­րում, լե­գի­տի­մու­թյան հիմ­նախնդ­րին հա­ղոր­դե­ցին ի­րա­վի­ճա­կա­յին բնույթ: Ուղ­ղա­կի հա­վա­քագ­րում տե­ղի է ունե­նում այն դեպ­քե­րում, երբ քա­ղա­քա­կան տվյալ դե­րա­կա­տարն ինս­տի­տու­ցիո­նալ կամ ոչ ինս­տի­տու­ցիո­նալ ճա­նա­պարհ­նե­րով ստա­նում է կա­ռա­վա­րե­լու ի­րա­վունք, մասնակ­ցում քա­ղա­քա­կան ղե­կա­վար­մա­նը, ձևա­վո­րում բյու­րոկ­րա­տա­կան ա­պա­րատ, իսկ ա­նուղ­ղա­կի հավաքագրում, երբ նրա որ­դեգ­րած մշա­կու­թա­յին մո­դելն ազ­դում է կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում նո­րաց­ված գի­տե­լիք­նե­րի մրցու­նա­կութ­յան և ծա­վալ­ված կեր­պա­փո­խում­նե­րի լե­գի­տի­մու­թյան հիմ­նա­վոր­ման վրա: Վե­րո­բեր­յա­լը մեզ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս եզրակաց­նե­լու, որ ե­թե զար­գա­ցած հա­սա­րա­կութ­յուն­նե­րում լե­գի­տի­մաց­ման գոր­ծըն­թաց­ներն ուղեկց­վում են հասարակութ­յան կող­մից քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի կա­ռա­վար­ման պատ­մա­կան փոր­ձի հաշ­վառ­մամբ, ապա զար­գա­ցող հա­սա­րա­կութ­յուն­նե­րում այդ գոր­ծըն­թաց­ներն ու­նեն ոչ միայն տա­րե­րա­յին, ան­կան­խա­տե­սե­լի ու անվերահս­կե­լի, այլև շատ հա­ճախ փոխ­հա­մա­ձայ­նեց­ված խմբիշ­խա­նա­կան խմբե­րի կող­մից ուղ­ղորդ­ված բնույթ: Լի­նե­լով բազ­մա­չափ եր­ևույթ` իշ­խա­նութ­յան լե­գի­տի­մութ­յան հիմ­նախն­դի­րը, պայ­մա­նա­վոր­ված տվյալ հա­սա­րա­կութ­յան անց­յալ-ներ­կա-ապա­գա ե­ռա­չա­փութ­յան ըն­կա­լում­նե­րով, նե­րա­ռում է գի­տե­լի­քի պատ­մութ­յան և ն­րա ինս­տի­տու­ցիո­նա­լաց­ման վերա­բեր­յալ սահ­մա­նադր­ման տա­րաբ­նույթ դրսևո­րում­ներ: Դ­րան­ցից յու­րա­քանչ­յու­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս հայ հասա­րա­կու­թյու­նում տար­բե­րա­կել քննարկ­վող հիմ­նա­խնդրի հետև­յալ մա­կար­դակ­նե­րը: Ա­ռա­ջին մա­կար­դա­կում լեգիտիմութ­յան կրող­նե­րը հին հա­մա­կար­գի ըն­դեր­քում ձևա­վոր­ված նո­րի «մու­նե­տիկ­ներն» են (տվյալ դեպ­քում նկա­տի ունենք խրուշ­չով­յան «ձնհա­լի» արդ­յուն­քում ԽՍՀՄ-ում ստեղծ­ված այ­լա­խո­հու­թյան ինս­տի­տու­տը, ո­րը մի­ջազ­գա­յին հանրու­թյան ու­շադ­րութ­յանն ար­ժա­նա­ցավ բրեժնև­յան «լճաց­ման» պայ­ման­նե­րում): Երկ­րորդ մա­կար­դա­կում հնի և նո­րի պայ­քա­րի հետ­ևան­քով գոր­բա­չով­յան «պե­րեստ­րոյ­կա­յի» գոր­ծըն­թաց են ընդգրկ­վում հա­սա­րա­կա­կան կյանքն անկայունացնող այն­պի­սի «սո­ցիա­լա­կան լո­ղա­ցող միա­վոր­ներ», ո­րոնք սո­ցիո- և ­էթ­նո ցն­ցում­նե­րի մի­ջո­ցով ակն­կա­լում են հնի փլու­զում: Իսկ եր­րոր­դի մա­կար­դա­կում նո­րը դառ­նում է գե­րիշ­խող, նոր կա­ռուց­վածք­նե­րն սկսում են գոր­ծել, իսկ «նոր ժո­ղովր­դա­վար­նե­րի» ա­ռա­ջին սե­րուն­դը, ա­զա­տա­կա­նաց­նե­լով սո­ցիալ-քա­ղա­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­ները, անշր­ջե­լի է դարձ­նում այն` պայ­քա­րե­լով ժո­ղովր­դա­վա­րութ­յան հա­մախմբ­ման հա­մար: Այս նկա­տա­ռում­նե­րով հայ հասարակությունում ժո­ղովր­դա­վա­րութ­յան ո­րակ ա­պա­հո­վե­լու հա­մար տա­րաբ­նույթ ար­ժեք­ ներկրող սո­ցիա­լա­կան միավոր­նե­րի գոր­ծու­նեութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յու­նը՝ կար­ևո­րե­լով մրցակ­ցա­յին մաս­նակ­ցութ­յու­նը և շեշ­տե­լով լեգիտիմացման գոր­ծըն­թա­ցում գի­տե­լիք­նե­րի ար­դիա­կա­նաց­ման հրա­մա­յա­կա­նը: Այն հնա­րա­վո­րութ­յուն կտա քաղաքական գոր­ծու­նեութ­յուն ծա­վա­լե­լիս բա­ցա­ռել.

1) մրցակ­ցութ­յան սահ­մա­նա­փա­կու­մը քա­ղա­քա­կան ընտ­րա­նու շրջա­նակ­նե­րում,

2) ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման գոր­ծըն­թա­ցում տա­րաբ­նույթ դե­րա­կա­տար­նե­րի մե­կու­սա­ցու­մը կամ հե­ռա­ցու­մը,

3) քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման ժա­մա­նակ ոչ ֆոր­մալ ինս­տի­տուտ­նե­րի գե­րիշ­խա­նութ­յու­նը [5, p 35-36]:

Ակն­հայտ է, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին մաս­նա­կից­նե­րի լե­գի­տի­մութ­յու­նը կա­րող են ա­պա­հո­վել և կո­լեկ­տիվ լիդերութ­յան կա­ռու­ցա­կար­գե­րը, և ­է­լեկ­տո­րա­տի վար­քա­գի­ծը, և բազ­մաս­կիզբ իշ­խա­նու­թյուն ունե­ցող է­լի­տա­յի ձևա­վոր­ման ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզբունք­նե­րը: Տվյալ ի­րա­վի­ճա­կում նոր գի­տե­լիք­նե­րի հի­ման վրա իշ­խա­նու­թյան լե­գի­տի­մաց­ման հետա­գա հե­ռան­կա­րը պայ­մա­նա­վոր­ված է ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման էութ­յամբ և բ­նույ­թով դրսևոր­ված գոր­ծոն­նե­րով: Կար­ծում ենք, որ այս պա­րա­գան բազ­մա­չափ է, ո­րի հա­յե­ցա­կար­գու­մը հնա­րա­վո­րութ­յուն կտա կան­խել ՀՀ-ում ժողովրդավա­րա­կան հա­մա­խմբման գործ­ըն­թա­ցը խո­չըն­դո­տող լե­գի­տի­մութ­յան հիմ­նախնդ­րի ըն­կալ­ման ար­ժե­քային բևեռվա­ծու­թյու­նը [6, էջ132-162]: ՀՀ-ում լե­գի­տի­մութ­յան հիմ­նախն­դի­րը ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մա­խմբման դրույթ­նե­րի հի­ման վրա ու­սում­նա­սի­րե­լու հա­մար ա­ռա­ջար­կում ենք ե­լա­կետ ըն­դու­նել հետև­յալ սկզբունք­նե­րը.

1) ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման նկա­տա­ռում­նե­րով անհ­րա­ժեշտ է ռա­ցիո­նալգնա­հա­տել ի­րա­վի­ճա­կը` ներդնելով «լավ կա­ռա­վար­ման» սկզբունք­ներ,

2) մեծ է ինչ­պես ար­տա­ծին, այն­պես էլ ներ­ծին գոր­ծոն­նե­րի դե­րը քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում, ո­րոնք ինչ­պես իշխանական, այն­պես էլ ընդ­դի­մա­դիր դաշ­տե­րում պար­բե­րա­բար ծնում են նոր դե­րա­կա­տար­ներ,

3) փոխ­հա­մա­ձայ­նեց­ված խմբիշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րի փլուզ­ման նպա­տա­կով անհ­րա­ժեշտ է քա­ղա­քա­կան կամք,

4) քա­ղա­քա­կան և գոր­ծա­րար է­լի­տա­նե­րի բաց հա­վա­քագ­րու­մը և ­ընտ­րութ­յու­նը դար­ձել է ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ապահով­ման գե­րա­կա պայ­ման,

5) ժո­ղովր­դա­վա­րա­կան նոր ինս­տի­տուտ­նե­րի կա­ռուց­ման, հաս­տատ­ման, բնա­կա­նոն ար­դիա­կա­նաց­ման կառուցակարգերի պահ­պա­նու­մը հնա­րա­վո­րութ­յուն կտա բարձ­րաց­նել իշ­խա­նութ­յան լե­գի­տի­մութ­յան ա­պա­հով­ման մշակույ­թը,

6) ընտ­րա­զանգ­վա­ծի քա­ղա­քա­կան գի­տակ­ցութ­յան նպա­տա­կա­մետ բարձ­րաց­ման ակն­կա­լի­քով կազ­մա­կեր­պել քաղաքացիա­վա­րա­կան կրթութ­յուն` կան­խե­լով քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի ռազ­մա­վա­րու­թյան և մարտավարության մար­գի­նալ-պո­պու­լիս­տա­կան բնույ­թը: Բ­նա­կա­նա­բար, նշված սկզբունք­ներն ամ­բող­ջա­կան չեն և կա­րող են (ու պետք է) լրաց­վել ՀՀ-ում մի կող­մից` կա­ռա­վա­րող ընտ­րա­նու, մյուս կող­մից` ընտ­րա­զանգ­վա­ծի գոր­ծու­նեութ­յան պատասխանատվու­թյամբ, որն ուղղ­ված պետք է լի­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմբ­ման սկզբունք­նե­րի ամ­րագր­մա­նը: Այս ա­ռու­մով ՀՀ քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի հա­մա­տեքս­տում բախ­վում ենք տե­սա­մե­թո­դա­կան չափազանց բարդ խնդրի: Ակն­հայտ է, որ ՀՀ քա­ղա­քա­կան իշ­խա­նութ­յան լե­գի­տի­մաց­ման հա­մար գո­յութ­յուն ու­նեն ար­դիա­կա­նաց­ման բազմա­թիվ չա­փում­ներ. մի կող­մից` ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի և պ­րակ­տի­կա­նե­րի ամ­րապն­դում, մյուս կողմից` անց­յա­լից ժա­ռանգ­ված ոչ ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռույց­նե­րի հետ հաս­տատ­ված խառ­նա­ծին ար­ժեք­նե­րի զուգամիտում` իշ­խա­նութ­յան և ­ընդ­դի­մութ­յան կող­մից դրանց նպա­տա­կա­մետ օգ­տա­գոր­ծում ժո­ղովր­դա­վա­րա­կան ավտորի­տար կա­ռա­վար­ման նոր տա­րա­տե­սակ­նե­րի ձևա­վոր­ման, ինչ­պես նաև փոխ­հա­մա­ձայ­նեց­ված խմբիշխանական շա­հե­րի պաշտ­պան­ման նկա­տա­ռում­նե­րով: Նշ­ված հատ­կա­նիշ­նե­րից յու­րա­քանչ­յու­րի հետ­ևում գոր­ծում են քա­ղա­քա­կան, սո­ցիալ-տնտե­սա­կան, մշա­կու­թա­քա­ղա­քակր­թա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռանձ­նա­հա­տուկ ար­ժեք­ներ, ո­րոն­ցից յուրա­քանչ­յուրն իր ազ­դե­ցութ­յունն է ու­նե­նում լե­գի­տի­մաց­ման գոր­ծըն­թա­ցի վրա: Վե­րո­բեր­յա­լը նկա­տի ու­նե­նա­լով` կարծում ենք, որ ՀՀ-ում լե­գի­տի­մութ­յան հիմ­նախն­դի­րը քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի հա­մա­տեքս­տում անհրաժեշտ է ու­սում­նա­սի­րել կա­ռուց­ված­քա­յին և գոր­ծըն­թա­ցա­յին մո­տե­ցում­նե­րի սին­թե­զի հի­ման վրա: Ա­ռա­ջարկ­վող ձևաչափի օգնությամբ հնա­րա­վոր է հա­մա­կար­գա­յին ամ­բող­ջութ­յան մեջ բա­ցա­հայ­տել քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի գործընթացում գոր­ծառ­վող և´ կոն­սեր­վա­տիվ, և´ լի­բե­րալ-դե­մոկ­րա­տա­կան, և´ ռա­դի­կալ ու­ժե­րի դա­սա­վոր­վա­ծութ­յու­նը: Այս­պես, ժո­ղովր­դա­վա­րա­կան անց­ման ա­ռա­ջին սերն­դի «նոր ժո­ղովր­դա­վար­նե­րի» կող­մից իշ­խա­նութ­յու­նը գրավելու հետ հա­մա­տեղ ՀՀ-ում ինք­նադրս­ևոր­վե­ցին պահ­պա­նո­ղա­կան է­լի­տար նոր ընդ­դի­մա­դիր խմբեր, ո­րոնք մի կող­մից` բնույ­թով ազգայ­նա­կան-սո­ցիա­լիս­տա­կան (ՀՅԴ) էին, մյուս կող­մից` ազ­գայ­նա­կան-ա­զա­տա­կան-պահ­պա­նո­ղա­կան (ՀՀԿ): Ինչպես վկա­յում է ԿԱԵ (­Կենտ­րո­նա­կան Ար­ևել­յան Եվ­րո­պա), ՆԽՄ (­Նախ­կին Խորհր­դա­յին Միութ­յուն), նաև ՀՀ ժողովրդավարացման փոր­ձը, հաս­տատ­ված խառ­նա­ծին քա­ղա­քա­կան ռե­ժի­մի պա­յման­նե­րում պահ­պա­նո­ղա­կան­նե­րի և նրանց ար­մա­տա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի միջև բա­լանս ա­պա­հո­վող ա­զա­տա­կան­նե­րը շա­րու­նա­կա­կան բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նաց­ման ջա­տա­գով­ներն են:

Սա հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս քա­ղա­քա­կան զար­գաց­ման ճգնա­ժա­մե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թացն ուղ­ղել դե­պի ժողովր­դա­վա­րա­կան հա­մախմ­բում, ինչն են­թադ­րում է պայ­քա­րող ու­ժե­րից ոչ թե մյու­սի նկատ­մամբ մե­կի հաղ­թա­նակ, այլ ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման գոր­ծըն­թա­ցին լե­գի­տիմ մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րութ­յուն: Այս պա­րա­գա­յում ՀՀ-ում լեգիտիմության հիմ­նախնդ­րի կա­ռա­վար­ման նկա­տա­ռու­մե­րով անհ­րա­ժեշտ է կար­ևո­րել հետև­յալ գոր­ծոն­նե­րը.

ա) Ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յու­նը ստեղ­ծել է «կենտ­րոն-ծայ­րա­մաս», «աղ­քատ-հա­րուստ» նոր չա­փում­ներ, որոնց միջև առ­կա հա­կա­սու­թյուն­նե­րը մի­ջին խա­վի սաղմ­նայ­նութ­յան պայ­ման­նե­րում ա­ռա­ջին սերն­դի «նոր ժո­ղովր­դա­վար­նե­րին» հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս ինք­նա­վե­րար­տադր­վել, հայտ ներ­կա­յաց­նե­լով իշ­խա­նա­կան բուր­գի նկատ­մամբ` սեփական սխալ­նե­րի ուղղ­ման նկա­տա­ռում­նե­րով: Ժո­ղովր­դա­վա­րա­ցու­մը ՀՀ-ում այլ հե­տա­գիծ կա­րող էր ու­նե­նալ, ե­թե ազատականա­ցու­մը լի­ներ քա­ղա­քա­կան զար­գաց­ման միակ չա­փո­րո­շիչն այն­պես, ինչ­պես դա ե­ղավ Մերձ­բալթ­յան հանրապե­տու­թյուն­նե­րում, Լե­հաս­տա­նում, Հուն­գա­րիա­յում, Չե­խիա­յում և­ այլն: Բայց քա­նի որ ղա­րա­բաղ­յան հիմնախնդիրը շա­րու­նա­կում է մնալ քա­ղա­քա­կան բա­նաձ­ևի, բա­նա­վե­ճի, ծրագ­րա­յին դրույթ­նե­րի հիմ­նա­կան բաղ­կա­ցու­ցի­չը, շատ հաճախ շա­հարկ­վում է ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման գոր­ծըն­թա­ցին լե­գի­տիմ մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը:

բ) Քա­ղա­քա­կան փո­խա­կեր­պում­նե­րի գոր­ծըն­թա­ցը ՀՀ-ում գրե­թե միա­ժա­մա­նակ նե­րա­ռել է այն­պի­սի գոր­ծոն­ներ, ո­րոնք, տեղ գտնե­լով «նոր ժո­ղովր­դա­վար­նե­րի» գոր­ծու­նեութ­յու­նում, նրանց հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս մար­գի­նա­լաց­նել հասարա­կութ­յան պատ­մա­կան հի­շո­ղութ­յու­նը:

Այս ա­ռու­մով լե­գի­տի­մութ­յան հիմ­նախն­դի­րը, որ­պես ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմբ­ման գրա­վա­կան, դար­ձել է քաղաքակր­թա­կան հա­րա­հոս կեր­պա­փո­խում­նե­րի գոր­ծըն­թա­ցում գտնվող հա­սա­րա­կու­թյուն­նե­րի հիմ­նա­կան ու­ղե­կի­ցը, որի հաղ­թա­հա­րու­մը են­թադ­րում է լավ կա­ռա­վար­ման հետև­յալ սկզբունք­նե­րի հաս­տա­տու­մը. մաս­նակ­ցութ­յուն, ի­րա­վուն­քի գերա­կա­յութ­յուն, թա­փան­ցի­կութ­յուն, հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն, ար­դա­րութ­յուն, արդ­յունք և գործ, հաշ­վետ­վութ­յուն, ռազմավա­րա­կան հե­ռա­տե­սութ­յուն:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Вебер М., Избранные произведения. М., 1990.
  2. Iston David, Political systems. – N. Y.: 1992.
  3. Lipset Samuel, Political man.- Oxford. 1985.
  4. Munck G. L., Left C. S., Models of Transitions and Democratisation. South America and Eastern Europe in Comparative Perspective.-Comparatuve Politics, 1997, vol. 29, №1.
  5. Sartori G., The Theory of Democratization in Latin America. Comparatuve Politics, 1990, v. 23/1.
  6. Մարգարյան Մ., Լեգիտիմության հիմնախնդիրներըքաղաքական զարգացումներում, «21-րդ ԴԱՐ», հմ. 3(17), 2007.
Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: