Քաղաքական PR-ը եվ անձի սոցիալականացումը նոր հանրային կառավարման համակարգում


Կերպափոխվող հասարակություններում նոր հանրային կա­ռա­վարման (այսուհետ` ՆՀԿ) սկզբունքների գործառման համար գերակա նշանակություն ունի անձի սոցիալականացումը: Վեր­ջինս հասարակության զարգացման բնականոն պատմական ընթացքով և անհատական նախասիրություններով պայմանա­վորված` ձևավորվում է նորմերի, ավանդույթների, կարծրա­տիպերի արդիականացման օգնությամբ: Այս ամենն ուղեկցվումէ PR-ի, որպես քաղաքական համակարգի ինստիտուտի, կազ­մակերպված գործունեությամբ, որը կոչված է քաղաքացիներիգ իտակցության մեջ համադրել սեփական, խմբային, ինչպես նաև հանրային շահերը` նպաստելով նոր հանրային կառավարման սկզբունքների գործառանը:

Նման մոտեցումը հեղինակին հնարավորություն է տվել դիտարկել ՀՀ-ում անձի սոցիալականացումը որպես ՆՀԿ համակարգի գործառման երաշխիք:

Քաղաքական PR-ի հարաբերությունների, ներքաղաքական զար­գա­ցումների, տարաբնույթ քաղաքական նախագծերի, ընտրական արշավների ժամանակ քննարկվող ծրագրերի ամբողջություն է, որը ներառում է անձի քաղաքական սոցիալականացման հիմնախնդիր­ների լուծման տեխնոլոգիական բազմաչափ մոտեցումներ: Որպես հետևողականորեն կիրառվող ընթացակարգերի, հնարների և գոր­ծունեության ձևերի ամբողջություն` քաղաքական տեխնոլոգիաները նպատակա­ուղղված են սուբյեկտի շահերի և սպասելիքների առավել օպտիմալ ու արդյունավետ բացահայտմանը, լուծմանը՝ որոշակի տեղում, որոշակի ժամանակահատվածում: Այս բարդ համակարգում PR-ը, դիտարկվում է և՛ որպես միջոց, և՛ որպես նպատակ՝ որևէ քաղա­քական իրադարձություն, նախագիծ ու երևույթ հանրությանն առավել համակողմանի ներկայացնելուհամար [1, с.4-5 ]: PR-ը որպես բազմաչափ երևույթ, առաջին անգամ` 1807-ին, հիշատակել է ԱՄՆ-ի երրորդ նախագահ, ԱՄՆԱնկախության հռչակագրի հեղինակ Թ. Ջե‎‎ֆֆերսոնը (1743-1826), համաձայն որի առանց հասարակության հետ նպատակաուղղված հարաբերությունների կառուցման անհնար է հասնել ժողովրդավարության:

Փաստորեն, հանրության հետ փոխադարձ կապերի ու փոխ­ըմբռնման հաստատումը PR-ի գերնպատակն է, որը ենթադրում է քաղաքացիների ինչպես աջակցությունը, այնպես էլ մասնակցությունը հանրային և ազգային անվտանգության ապահովման գործընթացին: Ըստ Դ. Նյուսոնի` «PR–ը կառավարման հատուկ գործառույթ է, որի նպատակը կազմակերպությունների և նրանց շահառուների միջև փոխադարձ կապերի փոխըմբռնման և փոխհամագործակցության հաստա­տումն է» [1, с. 48]: Ըստ Դ. Օլշանսկու` «Քաղաքական PR-ը զանգ­վածային քաղաքական հաղորդակցությունների կառավարումն է, իսկ ավելի պարզ՝ քաղաքական թեմաներով Մեր և Ձեր արժեքների, շահերի շփման կառավարամանգործընթաց» [2, с. 9]: Ինչպես նշում է ռուս քաղաքագետ Յու. Մելվիլը. «Նրա բարդությունը և հակա­սակա­նությունը կանխորոշում են հասարակության քաղաքական ավան­դույթների վերարտադրության և զարգացման համաչա­փութ­յունը, նրա ընդունակությունները նոր արժեքների և ստանդարտների ընդուն­ման մեջ, արտաքին ազդեցությունների առաջ կայունությունը» [3, с. 9]:

Քաղաքական PR-ը որպես անձի սոցիալականացման կառուցակարգի դիտարկումը ՆՀԿ համակարգում ենթադրում է հանրության հետ փոխադարձ բազմաչափ կապերի հաստատում, քանի որ քաղա­քական նախագիծ չի կարող իրականացվել, եթե այն հասարակու­թյունում գերակշռող զանգվածի կողմից աջակցություն չի ստանում: Դժվար է պատկերացնել որևէ քաղաքական գործչի, ով որպես թեկնածու մասնակցում է ընտրություններին առանց ընտրողների ու իր թիմի աջակցության կամ որևէ երկրի ղեկավարի, ով չի ապավինում ժողովրդի աջակցությանը: Քաղաքական PR-ի գլխավոր վեկտորն ուղղված է հենց այդ աջակցության ապահովմանը: Նորարական ծրագրեր և գաղափարներ ունենալն ամենևին չի նշանակում, որ մարդիկ անվերապահորեն ընդունում են դրանց ռազմավարական նշանակությունը. կարևոր է, որ այդ ծրագրերն ու գաղափարները մատչելի ներկայացվեն հանրությանը և համապա­տասխանեն ապագայի նկատմամբ ունեցած նրանց ակնկա­լիք­ներին: PR-ի գերխնդիրը հանրության հետ երկկողմանի հարաբե­րությունների արդյունավետ գործող կառուցակարգերի հաստատումն ու ամրապնդումն է: Այս իմաստով տեղին է հիշել անգլիական այն սկզբունքը, որ իշխանությունը ոչ միայն արդյունավետ պետք է աշխատի, այլ նաև քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ այն աշխատում է արդյունավետ [1, с. 90-91]: Տվյալ դեպքում արդյունավետ աշխատելն իշխանության հիմնական առաքելությունն է, իսկ այդ աշխատանքն արդյունավետ ներկայացնելը PR ինստիտուտի հիմնական գործառույթն է՝ անձի սոցիալականացման գործընթացի ապահովման օգնությամբ:

Ժողովրդավարացվող հասարակություններում ապրող մարդն իր սոցիալականացման գործընթացում ձևավորում է արժեքային կողմ­նո­րոշումների իր համակարգը, պարբերաբար յուրացնելով ստատու­սային վարքի պահանջները, առաջատար մշակութային նորմերը և քաղաքականությունում իր մասնակցության տարաբնույթ ձևաչա­փերը: Քաղաքական սոցիալականացումն ենթադրում է մարդու ինք­նա­հաստատման, ինքնադրսևորման և ինքնաիրացման տարիքային տարբեր ժամանակահատվածներ (2-6, 6-13, 13-18, 18 և ավելի)` պայմանավորված քաղաքական ժամանակում «Ես»-ի գործու­նեութ­յան ինստիտուցիոնալ առանձնահատկություններից [4, с. 495]: Փաստորեն մարդն իր ողջ կյանքի ընթացքում ենթարկվում է սոցիա­լա­կանացման, որի հասունության մակարդակը մարդու կողմից քաղաքական մշակույթի որոշակի տիպի պատկանելիությունն է: Ժողովրդա­վարացման «երրորդ ալիքի» շրջանակներում տեղի ունեցող արժե­քային կերպափոխման փորձը վկայում է, որ անձի սոցիալականացման գործընթացը որոշակի անհամաձայնություններ է են­թադ­րում փոփոխվող քաղաքական իրականության հետ: Այս առումով ուշագրավ է այն հանգամանքը, որ կերպափոխման գործընթացների և քաղաքական սոցիալականացման փուլերի անհամաձայնության հետ բախվեցին նախկին ԽՍՀՄ և հետխորհրդային հանրապե­տությունները` վերակառուցման քաղաքականության հենց սկզբից։ Սոցիալականացման ինստիտուտների դերը ԽՍՀՄ-ում խաղացել էր դպրոցը, ՀԼԿԵՄ, ԽՄԿԿ, որոնք շատ ընդհանուր բան ունեին` ենթակայություն գոյություն ունեցող հիերարխիային, հարկադրանքի մեթոդների օգտագործում, գիտակցության մեջ մարքսիզմ-լենինիզմի ներդրում՝ որպես միակ ճշմարիտ քաղաքական ուսմունք։ Բարեփոխումները խզեցին վարչական կապերը քաղաքական սոցիալակա­նացման այդ ձևերի միջև, ոչնչացրեցին նրանց որոշիչ սկզբունքները, նրանք կորցրին նպատակային ուղղվածությունը, դրա հետ մեկտեղ և իրենց նշանակությունը։ Խզման հետ մեկտեղ՝ առաջարկված նորը՝ իր սոցիալական բևեռվածությամբ, տրոհված արժեքային համակարգով, չնպաստեց, որ հետխորհրդային հանրապետությունների ազատակա­նացման փուլում քաղաքական PR-ը դրսևորվի որպես անձի սոցիալա­կանացման միջոց:

Դեռևս Գ. Տարդը (1843-1904) զուգահեռ ներդնելով ընդհանուր սոցիալականացման և քաղաքական սոցիալականաց­ման գործըն­թացների միջև` երկուսն էլ դիտարկեց որպես անձի ձևավորման միասնական գործընթաց, որի ժամանակ համակարգվում են անձի առավել ընդհանուր գծերը` պայմանավորված հասարակությունում նրա սոցիալ-քաղաքական դերային կառուցվածքով: Հետագայում այդ գաղափարները զարգացում ստացան Թ.Պարսոնսի (1902-1979) մոտ, որի հայացքների համաձայն «անհատը չանտեսելով վաղնջական ժա­մա­նակներում ձևավորված նախակերպարները (արխետիպերը) հա­րա­բերության ընթացքում որդեգրում է ընդհանուր արժեքներ, որի արդյունքում ընդհանուր նորմատիվային ստանդարտների պահպա­նումը դառնում է նրա շահադրդված վարքաբանության կառուց­ված­քային մաս և պահանջմունք» [5, с. 241]: Որպես գործընթաց ան­հատի քաղաքական  սոցիալականացումը տեղի է ունենում որոշակի աստիճա­նական հաջորդականությամբ և ունի հետևյալ բաղադրիչները.

  1. հասարակական-քաղաքական փորձի ըմբռնում և յուրացում` մասնակցության մշակույթի դաստիարակում,
  2. հասարակության և պետության քաղաքականության մասին գիտելիքների վերաճումը ներքին համոզմունքի` քաղաքացիա­վարական (civilarchic) մշակույթի ձևավորում,
  3. սեփական քաղաքական հայացքները պաշտպանելու ընդու­նա­կություն` համագործակցության մշակույթի օգտագործում,
  4. հասարակական-քաղաքական գործունեության անհրաժեշտ հմտությունների ձեռքբերում` սերունդների համերաշխության և սոցիալական երկխոսության միջոցով,
  5. ձեռք բերած գիտելիքները հանրային կառավարման ոլորտ­ներում իրականացնելու ունակություն` քաղաքական, քաղա­քա­ցիավարական, համագործակցային և սահմա­նադրա­կան մշակույթների ներդաշնակման օգնությամբ:

Քաղաքական PR-ը, որպես անձի սոցիալականացման միջոց, անմիջականորեն կապված է անհատի քաղաքական գիտակցության ձևավորման հետ: Այն ընդգրկում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են` պահանջմունքների և սոցիալական սպասումների համակարգի ձևա­վորում, արժեքային կողմնորոշում, սեփական շահերի գիտակցում, քաղաքական գործունեության հնարավորությունների գնահատում, սոցիալ-քաղաքական արժեքների ու համոզմունքների համակարգի ընդունում և այլն: Քաղաքական PR-ի, որպես անձի սոցիալակա­նաց­ման միջոցի, կայացումն անհատի նկատառումները բացահայտող քա­­ղա­­քական կողմնորոշման ձևավորումն է: Քաղաքական PR-ի օգնությամբ քաղաքացին կողմնորոշվում է քաղաքական իրադրության մեջ` իրատես մասնակցություն ունենալով որոշումների ընդունման գործընթացին` նույնիսկ աններդաշնակ տեղեկատվության և հաղոր­դակ­ցության պայմաններում: Ամփոփելով վերոնշյալը` ավելացնենք, որ քաղաքական սոցիալականացումն երկկողմանի գործընթաց է, որը մի կողմից փաստում է անձի որոշակի նորմերի, արժեքների, դերային սպասումների յուրացման հանգամանքը, մյուս կողմից՝ ցույց է տալիս, թե ինչպես է անձը յուրացնում այդ արժեքները և պատկերացումները՝ ամրագրելով դրանք քաղաքական վարքի այս կամ այն ձևերով:

Եթե մարդը շահադրդված չէ արդիականացնել իր վարքը, ապա զրկվում է PR տեխնոլոգիաների իրատես օգտագործման միջոցով նպատակամետ տնօրինել իր տեղը սոցիալական կառուցակար­գերում: Քաղաքական PR տեխնոլոգիաների օգնությամբ նորմերի, ավան­դույթների, վարքի ձևերի և մշակութային արժեքների յուրացումը կարող է լինել սահմանափակված միայն մարդու կյանքի տևո­ղությամբ: Դա երկփեղկված ընթացք է` PR-ի օգնությամբ մի կողմից մարդիկ ընտրում են իրենց համար իշխանության հետհարաբերելու նոր միջոցներ, մյուս կողմից հասարակության ազդեցությունն անհա­տի վրա պայմանավորված է նրա համոզմունքներով և հավատա­լիքներով: Ժողովրդավարացման գործընթացում մարդու ընդունա­կությունը ընկալել հանրույթի կողմից ընդունված վարքի արժեքները պայմանավորված է քաղաքականությունում կատարվող նրա դերե­րից` հասկանալի է, որ լիդերը և շարքային ընտրողը դժվար թե ղեկավարվեն քաղաքական վարքի նույն ձևերով: Հետևաբար PR տեխնոլոգիաների օգնությամբ մշակութային ստանդարտներին միանալու ընթացքն իրականացվում է գործողությունների օրինակների ընկալման, մտածողության և վարքի նույն տարբերակների հիման վրա, անձի ընդգրկումը որոշակի ինստիտւտների փոխներգործության մեջ և այլն: Այդ իմաստով մարդու մշտական «ուղեկիցները», որոնք նշանակալի չափով որոշում են նրա հնարավորությունները` մշակութային նմուշների արդյունավետ մարմնավորման և ընկալման նկատ­մամբ, հանդիսանումեն սոցիալականացման դերակա­տար­ները, որոնց գործունեության միջոցով ծրագրավորվում, արդիակա­նանում, մարգինալացվում և խաղարկվում է արտաքին և ներքին գործոն­ների ազդեցությունը: Ըստ ամերիկացի Հ. Ալմոնդի` այդպիսի դերակատարներ կարող են լինել ընտանիքը, դպրոցը, կրոնական ինստի­տուտ­ները, դասային և սեռային կառույցները, ԶԼՄ-ները, ճնշման խմբերը, քաղաքական կուսակցությունները և ոչ պետական կա­ռույցները [6, с. 94]:

Այդ դերակատարներից, յուրաքանչյուրի ազդեցության արդյունա­վետությունը կախված են տարիքից, մարդու ինքնագիտակ­ցականի զարգացման, կրթվածության և ինքնակազմակերպվածության մա­կար­­դակներից, սոցիալական և քաղաքական ընթացքների մեջ նրա ընդգրկման ինտենսիվությունից, այնտեղ կատարվող գործո­ղություն­ների բնույթից, և նույնիսկ հասարակական կեցության քաղաքա­կրթական և պատմական պայմաններից: Օրինակ` ավան­դական հանրույթներում ավելի ուժեղ է ընտանիքի, եկեղեցու, մարդու վրա շրջակա միջավայրի ազդեցությունը: Այդ առումով PR-ի օգնությամբ անձի քաղաքական սոցիալականացման գործընթացներում ավելի է մեծացել կրթական և հաղորդակցական համակարգերի հեղինա­կությունը, որոնք ընդգրկում են աշխարհի անհատական պատկերի մշակման մեջ հանրային փորձը: Այսօրվա գլոբալ գործընթացներում ակնհայտ է, որ մարդիկ առավել քան զգում են համընդհանուր նորմերի և կողմնորոշումների ազդեցությունը, որոնց օգնությամբ գլոբալ գովազդներում, հեռուստահաղորդումներում և ինտերնետ ցանցում ներդրված կերպարների միջոցով ստեղծվել են վիրտուալ պատկերացումներ` սոցիալականացման և մասնակցության մասին:

Մեր կարծիքով այս գործընթացում իր վերակարգավորիչ դերն ունի պետությունը, որը ըստ ռուս քաղաքագետ Ս. Սերեգինայի. «Բոլոր դերակատարների փոխներգործությունը ձևավորում է այսպես կոչված սոցիալականացման գերակայության հոսքի սահմաններում, որը կողմնորոշված է դեպի կառավարող ռեժիմի նկատմամբ մարդկանց օրինապահության ձևավորմանը, գերիշխող քաղաքական մշակույթի և գաղափարախոսության արժեքների ընկալմանը, քաղաքական խաղի գերակայող ստանդարտների աջակցմանը» [7, с. 220-221]: Ելա­կետ ընդունելով այս մոտեցումը` նշենքոր PR-ի օգնությամբ այդ­պիսի ազդեցությունն անխուսափելիորեն կապված է հասարակությանը ընդհանրացնող քաղաքական արժեքային համակարգի առկա­յության հետ: Միաժամանակ բազմաթիվ սոցիալական խմբեր քաղա­քական PR-ի միջոցով կառուցելով այս կամ այն դերակա­տարների հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները, ձգտում են սեփական դիրքորոշմամբ ազդել անձի սոցիալականացման վրա: Այդպիսի սոցիալական խմբերի և նրանց հետևում կանգնած ինստիտուտների, միությունների, ենթամշակութային նորմերի և իդեալների ակտիվությունը նպաստում է հասարակությունում սոցիալականացման զանա­զան մրցակցող հոսքերի առաջացմանը: Անկախ նրանից, որ նրան­ցից ամեն մեկը կրում է իր նորմերը, արժեքները և քաղաքական դերերին անհատի հաղորդակցման ծրագիրը, նրանք բոլորը մրցակ­ցելով իրար հետ, վերահսկողություն են սահմանում PR-ի` որպես քաղաքական համակարգի ինստիտուտի վրա:

Քաղաքական PR-ը որպես անձի սոցիալականացման միջոց, ժողովրդավարացվող հասարակություններում ուղեկցվում է գիտակ­ցության արդիականացմամբ։ ՀՀ-ում անհատի գիտակցությունն ազատական-ժողովրդավարական, ազգային-պահպանողական, սոցիալիստական արժեքների ակտիվ հաստատման և մարքսիստական գաղափարների անկման հետևանք է: Համապատասխանաբար էլ քաղաքական PR-ում, որպես անձի սոցիալականացման միջոցի, արտացոլված է արժեքային համակարգի տրոհվածությունը։ Հարմարվո­ղա­կանու­թյուն, անհանդուրժողականություն, քաղաքական կյանքի հատ­վա­ծայնություն և բազմազանություն, գաղափարների ու իշխանությունների հետ կոնյուկտուրային համագործակցություն ենթադրող սոցիալական վարքագծի բազմաչափ մոդելը դեռևս չի համապատասխանում նոր հանրային կառավարման սկզբունքների պահանջ­ներին, որոնք կողմնորոշված են դեպի մասնակցության ազա­տություն, հանդուրժողականություն, սոցիալական երկխոսություն և համագործակցային մշակույթ:

ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների փորձը ցույց է տալիս, որ մարդու մուտքը քաղաքականություն, նրա նախա­պատրաստումը և ներառումն իշխանական հարաբերություններում իրականացվում է իշխող մշակութային կողմնորոշիչների և նորմերի, քաղաքական վարքաբանության նմուշների և արժեքների արդիականացման գործընթացով։ Իր հերթին քաղաքական կյանք նոր սերունդ­ներ մուտքագրող քաղաքական սոցիալականացումն ապահովում է հասարակու­թյան քաղաքական զարգացման ժառանգականությունը և թույլ է տալիս համաձայնության հասնել պետության և քաղաքացու միջև, որն էլ երաշխավորում է քաղաքական ռեժիմի կայունությունը։ Ժողովրդավարական գործընթացների համար առանձ­նահատուկ հետաքրքրություն է ներկայացնում սոցիալականացման երեք փուլի փոխկապվածությունը` երեխայի առաջնային սոցիալա­կանա­­ցում, պատանու քաղաքական սոցիալականա­ցում և ակտիվ քաղաքա­կան գործընթաց նրա մուտքըԵթե այս կառուցակարգը հաջողութ­յամբ է գործում, ապա անհատը ձեռք է բերում ոչ միայն անհրաժեշտ կրթական և մասնագիտական պատրաստվածություն, այլ նաև մոտիվացիոն նպատակներ և արժեքներ, որոնք ապահովում են նույնա­կանությունն այս կամ այն սոցիալական խմբին։ Այս փուլերը ՀՀ-ում տրոհված են, ավելի ճիշտ՝ կատարվում են թերացումներով, որի արդյունքում անձը քաղաքականություն է մտնում կրկին տրոհված և իրարամերժ փոխբացառող արժեքային համակարգով, որտեղ կան և՛ ազատական մշակույթ, և՛ ավանդական մշակույթի արժեքներ։ Նման պայմաններում ՀՀ-ում քաղաքական PR-ի, որպես անձի սոցիա­լականացման միջոցի, առջև ծառացել է հետևյալ հիմնախնդիրները.

  1. սոցիալական բևեռվածության և սոցիալականացման փուլերի միջև անհամաձայնությունը սահմանափակում է անհատի ինք­նահաստատման, ինքաիրացման և ինքնադրսևորման հեռա­նկարը, որի արդյունքում անձը սոցիալականացման դեգե­րումների մեջ է,
  2. սոցիալականացման փուլերի միջև արժեքային համակարգի նկատմամբ խզումն ապակառուցողականացնելով սոցիալա­կան իրականությունը` մղում է մարդուն օտարման. արդյունքում տեղի է ունենում փախուստ ազատությունից [8, с. 16-17]:

Ընդհանրացնելով` նշենք, որ ՀՀ-ում քաղաքացիական հասարա­կության չկայացվածության պատճառով քաղաքական PR-ի կառուցա­կարգում այսօր անձի սոցիալականացման գործընթացում սկսել են վճռորոշ դեր խաղալ մի կողմից նացիոնալիզմը (կամկոսմոպո­լի­տիզմը), որը փորձում է դառնալ անհատի սոցիալական նույնակա­նաց­ման միջոց, մյուս կողմից սոցիալական հովանա­վորչության պա­հանջ­մունքի աճը: Օգտագործելով PR տեխնոլոգիաները` քաղաքական գործիչները կարողանում են կերտել այնպիսի արժեքներ, որոնց օգնությամբ մարգինալացնելով և մանիպուլյացնելով անհատ­ների գիտակցու­թյունը, խաղարկում են նրանց սոցիալական հիշողությունը: Մինչդեռ վերջինս ամփոփելով անձի, հասարակության, ազգի պատ­մական փորձը, համարվում է քաղաքական զարգացման սոցիալա­կան պայմանների համակարգի առավել էական բաղադրիչ­ներց մեկը: Դրսևորվելով մշակութային նորմերի միջոցով` դրանք էական ազդեցություն ունեն անձի սոցիալականացման գործընթացում, քանի որ այս ամենի վրա իրենց դրոշմն են թողնում դարերով ձևավորված նորմերը և արժեքները՝ ամրագրված լեզվում, գեղարվեստական մշա­կույթում, սովորույթներում: Քաղաքական PR-ը` որպես անձի սոցիա­լա­կանացաման միջոց, չպետք է հասկանալ բնակչության ավան­դույթների և սոցիալական հիշողության դեմ պայքար: Ազատական-ժողովրդավարական արժեքների հաստատման գործընթացում հասա­րակությունում առաջացած օտարվածության պատճառը ոչ թե ավան­դական արժեքներն են, այլ այն չկարգավորված ազատական բարեփոխումները, որոնք խանգարելով անձի ինքնակազ­մակերպ­մանը և ինքնակարգա­վորմանը, հնարավորություն չեն տալիս նրան գլուխ հանել իր սոցիալական պարտավորություն­ներից:

Ընդհանրացնենք, որքաղաքական PR-ը, որպես անձի սոցիալա­կա­նացման միջոց, դիտարկելու օգնությամբ հնարավոր է բնականոն արդիականացնել ավանդույթները, կանխել սոցիալա­կան օտարվա­ծությունը, ինչպես նաև նախ` քաղաքացիներին մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին, ապա` ստեղծել համա­գործակ­ցութ­յան մշակույթի միջավայր, որը ենթադրում է մարդկանց մասնակ­ցության վրա ազդելու համեմատաբար արդյունավետ կառուցա­կարգ անձի համա­կողմանի սոցիալականացման նկատա­ռում­ներով, քանի որ քաղաքական մասնակցությունն անձի քաղաքական սոցիալա­կա­նացման բովանդակություն կազմող հոգևոր արժեքների դրսևորումն է նրա քաղաքական վարքի մեջ:

Реклама
Categories: Քաղաքագիտական հոդված | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: